ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Վերջին օրերի ընթացքում հնարավոր չի լինում հայտնաբերել կորոնավիրուսի հաստատման աղբյուրը, կոնտակտներին․ փոխնախարար |tert.am|

Վերջին օրերի ընթացքում հնարավոր չի լինում հայտնաբերել կորոնավիրուսի հաստատման աղբյուրը, կոնտակտներին․ փոխնախարար |tert.am|

tert.am: Վերջին օրերի ընթացքում, ցավոք սրտի, հնարավոր չի լինում հայտնաբերել կորոնավիրուսի հաստատման դեպքերի կոնտակտներին կամ աղբյուրը, թե ումից է անձը վարակվել։ Այս մասին այսօր Կառավարության մամուլի կենտրոնում հայտարարեց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։«Առաջին օրերին եթե մենք կարողանում էինք ցանկացած հիվանդության դեպք հայտնաբերել, թե վարակի աղբյուրը որտեղից էր եկել, ապա վերջին օրերի ընթացքում, ցավոք սրտի, հնարավոր չի լինում հայտնաբերել կոնտակտներին կամ աղբյուրը, թե ումից է անձը վարակվել։ Կդժվարանամ գնահատական տալ՝ որ մասով ենք մենք կառավարում, կամ որ մասով չենք կառավարում համավարակը»,- ասաց նա։Փոխնախարարի խոսքով՝ մարտին Հայաստանը գտնվում էր համավարակի առաջին փուլում, երբ եզակի կամ բերովի դեպքեր էին արձանագրվում, որից հետո՝ երկրորդ փուլում, հիվանդություններն արձանագրվում էին ընտանիքներում, արտադրամասերում․ «Ներկայումս էպիդեմիան ՀՀ-ում անցել է 3-րդ փուլին, որը վերջինն է, երբ համայնքային փոխանցում է տեղի ունենում կորոնավիրուսային հիվանդության»։
15:46 - 14 մայիսի, 2020
Նախարարությունն աշխատում է կորոնավիրուսից մահացածների համար հատուկ դիահերձարան ունենալ |armenpress.am|

Նախարարությունն աշխատում է կորոնավիրուսից մահացածների համար հատուկ դիահերձարան ունենալ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ առողջապահության նախարարությունը աշխատանքներ է տանում կորոնավիրուսից մահացած անձանց համար հատուկ պայմաններով դիահերձարան ունենալու ուղղությամբ: ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն այս մասին ասաց ասուլիսում՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանում ե՞րբ են դիահերձելու կորոնավիրուսից մահացածներին: «Ցանկացած վարակիչ հիվանդությունից մահվան դեպքում դիահերձման հատուկ պայմաններ են անհրաժեշտ, որոնց ապահովմաբ թույլատրվում է իրականացնել դիահերձումը: Եվ ներկայումս Առողջապահության նախարարության կողմից տարվում են աշխատանքներ՝ ունենալու նման պայմաններով և սարքավորումներով հագեցած դիահերձարան»,-ասաց Նանուշյանը: Փոխնախարարի խոսքով՝ միայն այդ պարագայում արդեն կկարողանան լիարժեք ասել, որ անվտանգ պայմաններում կարող են իրականացնել դիահերձում:
14:35 - 14 մայիսի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 3718 դեպք, որոնցից 1500-ն` առողջացած, 48-ը` մահվան ելքով

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 3718 դեպք, որոնցից 1500-ն` առողջացած, 48-ը` մահվան ելքով

ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3718 դեպք, որոնցից 1500-ն` առողջացած, 48-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2149 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 34766 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 180 նոր դեպք և 70 առողջացած։ Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտը եղել է 65 տարեկան (տղամարդ), չի ունեցել ուղեկցող խրոնիկական հիվանդություն: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 21 է։
10:56 - 13 մայիսի, 2020
Ասիմպտոմ դեպքերի մի մասը բուժում է ստանում հյուրանոցներում. Հայաստանը «տնային բուժման» դեռ չի անցել |armenpress.am|

Ասիմպտոմ դեպքերի մի մասը բուժում է ստանում հյուրանոցներում. Հայաստանը «տնային բուժման» դեռ չի անցել |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց մի մասը, որոնց մոտ վիրուսը ասիմպտոմ կերպով է արտահայտնված, բուժօգնություն են ստանում հյուրանոցներում: Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանը կարող է հիվանդանոցային մահճակալային բուժում ապահովել մոտ 1700 պացիենտի համար: Այս պահին ակտիվ դեպքերի թիվը 2042 է: Սակայն խոսնակի խոսքով՝ այս պահին առկա մահճակալային ֆոնդը դեռ բավականացնում է հիվանդանոցային պայմաններում բուժօգնություն ապահովելու համար, քանի որ ասիմպտոմ դեպքերը տեղափոխվում են հյուրանոցներ:  Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոսել էր նաև տնային պայմաններում բուժման անցնելու տարբերակի մասին: Նա նկատել էր, որ դեպքերի զգալի մասը չի պահանջում բուժում կամ պահանջում է բուժում՝ տնային պայմաններում, և արդեն բազմաթիվ երկրներ անցել են այդ ռեժիմին: Նախարարը նշել էր՝ Հայաստանը ձգտում է դրան չհասնել, անել այնպես, որ բոլոր հնարավոր դեպքերը բուժեն առնվազն հյուրանոցային պայմաններում կամ հիվանդանոցային պայմաններում, եթե ունեն ստացիոնար բուժօգնության կարիք:  Թորոսյանի խոսքով՝ այնուամենայնիվ տնային պայմաններում «բուժման»  համար հատուկ դեղորայքի կարիք չկա, պետք է ընդամենը շատ հեղուկ օգտագործել, խմել ջերմիջեցնող: Սակայն Նիկողոսյանի խոսքով՝ այս պահին դրա մասին խոսելը դեռ վաղ է, տնային պայմաններում «բուժում»  դեռ չի իրականացվում: 
16:54 - 12 մայիսի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3538 դեպք, որոնցից 1430-ն` առողջացած, 47-ը` մահվան ելքով

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3538 դեպք, որոնցից 1430-ն` առողջացած, 47-ը` մահվան ելքով

ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3538 դեպք, որոնցից 1430-ն` առողջացած, 47-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2042 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 33313: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 146 նոր դեպք և 71 առողջացած։ Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտը եղել է 82 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 19 է։
10:58 - 12 մայիսի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3392 դեպք, որոնցից 1359-ն` առողջացած, 46-ը` մահվան ելքով

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3392 դեպք, որոնցից 1359-ն` առողջացած, 46-ը` մահվան ելքով

ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3392 դեպք, որոնցից 1359-ն` առողջացած, 46-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1970 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 32561 թեստ:  Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 79 նոր դեպք և 34 առողջացած։  Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտը եղել է 69 տարեկան (տղամարդ) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:  Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 17 է։
10:58 - 11 մայիսի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 10․05․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 10․05․20 (թարմացվող)

17:15- Նախօրեին կրկնակի թեստավորված և տևական ժամանակ բուժհաստատություններում գտնվող նոր կորոնավիրուսով վարակված երկու քաղաքացու փորձանմուշի հետազոտության արդյունքը բացասական է եղել: Այսինքն՝ վարակն այլևս չի հաստատվել, և նրանք դուրս են գրվել բուժհաստատությունից:  [Արցախ / Տեղեկատվական շտաբ]16:22- ԱՀ-ում COVID-19-ով վարակված 4 քաղաքացուց երկուսը գտնվում էին Շուշի քաղաքում մեկուսացման համար նախատեսված հյուրանոցում, իսկ երկուսը՝ Նոր Բրաջուր համայնքում ինքնամեկուսացվել էին: Հիշեցնենք, որ ԱՀ Պարետի որոշման համաձայն՝մայիսի 7-ին Նոր Վերինշեն համայնքում և Քնարավան համայնքի Չափնի գյուղում, ինչպես նաև՝ մայիսի 8-ին Նոր Բրաջուր համայնքում մտցվել են ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամբ սահմանափակումներ: [Արցախ / Տեղեկատվական շտաբ]16:20- Նախօրեին թեստավորված 41 քաղաքացուց 37-ի COVID-19 թեստի պատախանը բացասական է, իսկ 4-ինը՝ դրական, այսինքն՝ նրանց մոտ հաստատվել է COVID-19 նոր կորոնավիրուսի վարակ: Նոր կորոնավիրուսային վարակով հաստատված 4 քաղաքացիները մայիսի 7-ին Նոր Վերինշեն համայնքում գրանցված վարակակրի շրջանակից են՝ Շահումյանի շրջանի Նոր Բրաջուր համայնքից:  [Արցախ / Տեղեկատվական շտաբ]15:00- Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում առկա է թոքերի արհեստական օդափոխության 40 սարք, որոնցից օգտագործված են մի քանիսը։  Շաքարային դիաբետ եւ զարկերակային ճնշում, այլ խրոնիկական հիվանդություն ունեցող պացինտներ էլ կան, որոնք այս պահին վերակեդանացման բաժանմունքում են։ Կան ինսուլտ տարած եւ դիալիզ ունեցող պացինտներ։ [Արսեն Թորոսյան] |Armtimes.com|13:10- Այս պահին միայն Սուրբ  Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի վերակենդանացման բաժնում ունենք ծանր և ծայրահեղ ծանր 45 պացիենտ, այլ բաժիններում ևս կան ծանր վիճակում գտնվող պացիենտներ։ Ընդհանուր առմամբ ծանր և ծայրահեղ ծանր մարդկանց թիվը 70 է։ [Արսեն Թորոսյան]13:05- Գեղարքունիքի մարզում` վերջին երկու օրերի ընթացքում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք, ապաքինվել է եւս 7 քաղաքացի։  Արձանագրվել է մահվան 1 դեպք։ Պացիենտը եղել է 61 տարեկան (կին) եւ ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]13:00- Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի վերակենդանացման բաժնում տեսանք ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդների, որոնցից շատերի մոտ դրական դիանամիկա, ցավոք, չկա, սակայն մի մասի մոտ էլ կա՝ շնորհիվ մեր բժիշկների աշխատանքի։ [Արսեն Թորոսյան] 11:05- Հայաստանում մայիսի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3313 դեպք, որոնցից 1325-ն` առողջացած: Կա հաստատված 138 նոր դեպք և 58 առողջացած։ Ընդհանուր առմամբ, արձանագրվել է մահվան 45 (ավելացել է ևս 1-ով) դեպք: Մահացած պացիենտը եղել է 74  տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]   Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 11․05․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 09․05․20 (թարմացվող)
17:15 - 10 մայիսի, 2020
Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 3313-ի. ապաքինվել է ևս 58, մահացել՝ 1 քաղաքացի

Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 3313-ի. ապաքինվել է ևս 58, մահացել՝ 1 քաղաքացի

Հայաստանում մայիսի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3313 դեպք, որոնցից 1325-ն` առողջացած: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1928 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 31 590 թեստավորում: Կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 138 նոր դեպք և 58 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 45 (ավելացել է ևս 1-ով) դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտը եղել է 74  տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Արձանագրվել է մահվան ևս 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդ դեպքերի ընդհանուր թիվը 15 է։
11:05 - 10 մայիսի, 2020
Հիմնականում պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ

Հիմնականում պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ

ՀՀ Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով առաջացած մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում է, որ մայիսի 8-ի դրությամբ ընդհանուր թիվը կազմում է 43: Գրեթե բոլոր պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ, այդ թվում` սրտի իշեմիկ հիվանդություն (38% դեպքերում), սրտի ռիթմի խանգարումներ (13%), զարկերակային հիպերտենզիա (60%), շաքարային դիաբետ (38%), մետաբոլիկ համախտանիշ, քրոնիկական պիելոնեֆրիտ, մնացորդային երևույթներ կրած ինֆարկտից և ինսուլտից հետո, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, շագանակագեղձի քաղցկեղ, սակավարյունություն և այլն: Հիմնականում պացիենտներն ունեցել են 1-ից ավելի ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Դեպքերի գերակշիռ մասում անմիջականորեն մահվանը հանգեցնող ախտաբանական վիճակ է հանդիսացել բազմաօրգանային անբավարարությունը, սուր շնչառական անբավարարությունը, իսկ որպես հիվանդություն կամ ախտաբանական վիճակ, որը հանգեցրել է վերը նշվածին, հիմնականում եղել է երկկողմանի թոքաբորբը: Հարկ է նշել, որ պացիենտներից 5-ի մոտ ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ, 5-ի մոտ` ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, 2-ի մոտ` նախասրտերի շողացում, իսկ 5 պացիենտ ունեցել է քրոնիկական երիկամային անբավարարություն (տերմինալ շրջան), որոնք իրենց հերթին հանդիսացել են անմիջականորեն մահվանը հանգեցնող ախտաբանական վիճակի առաջացման պատճառ: Ունեցել ենք մահվան մեկ դեպք (69-ամյա տղամարդ), երբ պացիենտը չի ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություն։ Կից գրաֆիկական պատկերում մահվան դեպքերն արտացոլված են` ըստ սեռի և տարիքային խմբի:
17:35 - 08 մայիսի, 2020