Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը կոչ է արել արգելել Իրանին «տարածել քաոս» |news.am|

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը կոչ է արել արգելել Իրանին «տարածել քաոս» |news.am|

news.am։ Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ը պահանջել է միջազգային հանրությունից ձեւավորել կոշտ դիրքորոշում Իրանի նկատմամբ եւ արգելել նրան «տարածել քաոս», հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով ԱԳՆ-ի թվիթերյան էջին:«Մենք պահանջում ենք միջազգային հանրությունից ձեւավորել կոշտ դիրքորոշում իրանյան ռեժիմի նկատմամբ արգելելու նրան տարածել քաոս ամբողջ աշխարհում: Իրանի ռեժիմը չի նպաստում տարածաշրջանում անվտանգության եւ կայունության հաստատմանը»,-հայտարարել է Սաուդյան Արաբիայի ԱԳՆ Ադիլ ալ-Ջուբեյրան: Ալ-Ջուբեյրայի խոսքով, Իրանը կարող է վերացնել տարածաշրջանում պատերազմի վտանգը՝ պահպանելով միջազգային իրավունքը, դադարենցելով միջամտությունը տարածաշրջանում մյուս երկրների ներքին գործերին, դադարելով սատարել ահաբեկչական խմբավորումների եւ զարգացնել հրթիռային ու միջուկային ծրագրեր:Ավելի վաղ սուդյան թագավորը առաջարկել է մայիսի 30-ին անցկացնել արտահերթ արաբական գագաթնաժողով Իրանի հետ հարաբերությունների սրացման ֆոնին:Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ-ն Իրանի շուրջ իրավիճակի սրման ֆոնին կենտրոնացրել է Պարսից ծոցում եւ դրա մոտակայքում առնվազն յոթ ռազմանավեր եւ տեղակայել Patriot զենիթահրթիռային համալիրներ: Ինչպես պարզաբանել են Պենտագոնում, այդպիսի պատասխանն ուղղված է «Իրանի բարձր պատրաստվածությանն անցկացնելու հարձակողական գործողություններ ԱՄՆ-ի դեպ եւ պաշտպանելու իր շահերը»: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի խուսափել Իրանի հետ պատերազմից: Իրանի գերագույն առաջնորդ Ալի Համենեին հայտարարել է, որ Իրանը մտադիր չէ պատերազմել ԱՄՆ-ի հետ, սակայն շարունակելու է հակազդել Վաշինգտոնին:
07:44 - 19 մայիսի, 2019
Թեհրանը կոչ է անում «փրկել միջուկային համաձայնագիրը» |azatutyun.am|

Թեհրանը կոչ է անում «փրկել միջուկային համաձայնագիրը» |azatutyun.am|

azatutyun.am։ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Չինաստանին, Ռուսաստանին և այլ երկրներին կոչ է արել «ձեռնարկել հստակ միջոցներ և փրկել 2015 թվականի միջուկային համաձայնագիրը»: Այդ մասին Զարիֆը հայտարարել է երեկ Պեկինում Չինաստանի արտգործնախարար Վանգ Յիի հետ հանդիպման ընթացում:Իրանը 2015 թվականի համաձայնագիրը կնքել է ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Չինաստաանի և Ռուսաստանի հետ: Այդ պայմանագրով Թեհրանը պարտավորվել է սահմանափակել միջուկային ակտիվությունը և նոր հրթիռներ ստեղծելու աշխատանքները: Միջազգային գերտերություններն էլ խոստացել են աստիճանաբար չեղարկել տնտեսական պատժամիջոցները և վերականգնել առևտուրը Թեհրանի հետ:Միացյալ Նահանգները՝ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ, անցյալ տարվա մայիսին դուրս է եկել պայմանագրից և վերականգնել ու խստացրել է Իրանի նկատմամբ սահմանած պատժամիջոցները:Թրամփի համոզմամբ, Իրանն այդ համաձայնագրով ընդամենը փորձում է ժամանակ շահել միջուկային զենք ստեղծելու համար:
06:00 - 19 մայիսի, 2019
Իրանը միջուկային գործարքի դրույթներից 2-ն այլևս չի կատարի |panarmenian.net|

Իրանը միջուկային գործարքի դրույթներից 2-ն այլևս չի կատարի |panarmenian.net|

panarmenian.net։ Թեհրանը որոշել է մասնակիորեն կասեցնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ պարտավորությունններից մի քանիսի կատարումը: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին: «Մենք դադարեցնում ենք կատարել պայմանավորվածությունները 2 կետով: Դրանք վերաբերում են մեր ունեցած հարստացված ուրանի և ծանր ջրի վաճառքը 60 օրով կասեցնելուն», -ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը PressTV-ի վրա հղումով: Ռոուհանին ասել է, որ «միջուկային գործարքը չի չեղարկվում, իսկ Իրանն էլ չի դուրս գալիս համաձայնագրից»: «Գործարքի մասնակից 5 երկրներին՝ ՌԴ-ին, Մեծ Բրիտանիային, Չինաստանին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Գերմանիային, ուղարկվել են համապատասխան նամակներ: Մենք 1 տարի սպասեցինք գործարքից դուրս գալու մասին ԱՄՆ որոշումից հետո, ինչպես խորհուրդ էին տվել մյուս մասնակինցերը, և կատարում էինք մեր բոլոր պարտավորությունները: Գործարքը չի փոխվել: Մենք պատրաստ ենք հետագայում ևս քննարկել այդ համաձայնագրի կատարումը»,-ասել է Իրանի նախագահը:
07:04 - 08 մայիսի, 2019
Թեհրանը Վաշինգտոնի հետ պատերազմ չի ցանկանում, բայց եթե ԱՄՆ-ն բախումներ սկսի, Իրանը կպաշտպանվի. Զարիֆ

Թեհրանը Վաշինգտոնի հետ պատերազմ չի ցանկանում, բայց եթե ԱՄՆ-ն բախումներ սկսի, Իրանը կպաշտպանվի. Զարիֆ

tert.am: Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ria.ru-ի հետ զրույցում հայտնել է, որ Թեհրանը Վաշինգտոնի հետ պատերազմ չի ցանկանում, սակայն եթե ԱՄՆ-ն առաջինը բախումներ սկսի, Իրանը կպաշտպանվի: «Հավանաբար, նրանք, ովքեր 2003թ. սկսել են ԱՄՆ-ի պատերազմն Իրաքի հետ, ձգտում են մեկ այլ պատերազմ սկսել՝ այս անգամ արդեն Իրանի հետ: Բայց դա ինքնասպանություն է հենց նրանց համար: Նախագահ Դոնալդ Թրամփի կառավարությունում որոշ մարդիկ ջանքեր են գործադրում այդ պատերազմի սկսվելու համար, ինչը նրանց համար ինքնասպանությանը հավասարազոր բան է լինելու»,-ասել է Զարիֆը: Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Իրանի և Միացյալ Նահանգների միջև պատերազմի սկսվելու ինչպիսի հավանականություն կա՝ արտգործնախարարն ընդգծել է, որ «Իրանը երբեք չի ցանկացել և չի էլ ցանկանա որևէ մեկի հետ պատերազմել, սակայն ամերիկյան կողմի հարձակման դեպքում ամբողջ ուժով պաշտպանելու է ազգային շահերն ու սեփական երկիրը»:  
13:42 - 07 մայիսի, 2019
Իրանը կշարունակի նավթ վաճառել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին.Հասան Ռոհանի |azatutyun.am|

Իրանը կշարունակի նավթ վաճառել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին.Հասան Ռոհանի |azatutyun.am|

Չնայած ամերիկյան պատժամիջոցներին՝ Իրանը կշարունակի նավթ վաճառել, հայտարարել է նախագահ Հասան Ռոհանին պետական հեռուստատեսությամբ հեռարձակված ելույթում: «Առաջիկա ամիսներին ամերիկացիներն իրենք կտեսնեն, որ մենք շարունակելու ենք նավթի արտահանումը», - ասել է Իրանի նախագահը՝ շարունակելով․ - «Ամերիկայի պատժամիջոցները սխալ են, և մենք թույլ չենք տա, որ դրանք իրականություն դառնան»:Ավելի վաղ՝ անցած շաբաթ, Վաշինգտոնը հայտարարել էր, թե վերացնում է մի շարք պետությունների համար արված բացառությունը, որով նրանք կարողանում էին նավթ գնել Իրանից՝ առանց սահմանափակումների: Սպիտակ տունը պնդում է, թե մտադիր է զրոյի հասցնել իրանական նավթի արտահանումները՝ զրկելու գործող վարչակազմին եկամուտներից, որոնք օգտագործվում են ահաբեկչության տարածման ու Մերձավոր Արևելքում իրավիճակը ապակայունացնելու համար:
07:38 - 30 ապրիլի, 2019
Իրանական նավահանգստում քիմիական նյութերով բեռնված նավ Է շրջվել |armenpress.am|

Իրանական նավահանգստում քիմիական նյութերով բեռնված նավ Է շրջվել |armenpress.am|

Բեռնատար նավ Է շրջվել Իրանի Բենդեր-Աբաս քաղաքի նավահանգստում: Այդ մասին մարտի 19-ին հայտնել Է Mehr գործակալությունը: Նավի կարող Էր շրջվել «նավի անձնակազմի եւ բեռնմամբ ու բեռնաթափմամբ զբաղվող կապալառուի միջեւ անբավարար կոորդինացման պատճառով»,-նշում Է գործակալությունը: Հաղորդվում Է, որ նավի վրա բեռնվել Էր 153 կոնտեյներ, բեռների թվում կար կալիումի քլորիդ, կալցիումի կարբոնատ, պղնձի խտանյութ, տեխնիկական յուղեր, ինչպես նաեւ երկու բեռնարկղ գետնանուշ: 90-մետրանոց նավում, որը նավարկում Է Կոմորյան կղզիների դրոշի ներքո, գտնվում Էր անձնակազմի 14 անդամ: Նրանք բոլորն Էլ օտարերկրացիներ են, հիմնականում՝ Հնդկաստանի քաղաքացիներ, նշում են իրանական ԶԼՄ-ները: Տարբեր տվյալներով՝ վնասվածքներ են ստացել անձնակազմի 1-ից մինչեւ երեք անդամներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: armenpress.am
13:46 - 19 մարտի, 2019
Մոսկվան հույս ունի, որ շուտով Ռուսաստան-Ադրբեջան-Իրան ձևաչափով հանդիպում տեղի կունենա. Զախարովա |armenpress.am|

Մոսկվան հույս ունի, որ շուտով Ռուսաստան-Ադրբեջան-Իրան ձևաչափով հանդիպում տեղի կունենա. Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Մոսկվան ակնկալում է, որ մոտ ժամանակներս կհաջողվի հանդիպում կազմակերպել Ռուսաստան-Իրան-Ադրբեջան եռակողմ ձևաչափի շրջանակներում:  Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավոր կլինի հասնել փոխհամաձայնության եռակողմ հանդիպման օրակարգի և ժամկետների շուրջ: Մենք մեր հերթին պատրաստ ենք աջակցելու  դրան», - ասել է դիվանագետը՝ պատասխանելով եռակողմ ձևաչափի հեռանկարները մեկնաբանելու խնդրանքին։   Զախարովան ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Մոսկվան կարևոր նշանակություն է տալիս Ռուսաստան-Ադրբեջան-Իրան ձևաչափին։ «Այն արդեն իրեն դրսևորել է որպես փոխգործակցության արդյունավետ հարթակ՝ շեշտը դնելով տնտեսության, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում համատեղ նախագծերի գործնական իրականացման վրա։ Մենք ակնկալում ենք, որ եռակողմ համագործակցությունը այսուհետ ևս ծանրակշիռ ավանդ կներդնի մեր երկրների միջև փոխշահավետ կապերի ամրապնդման և արդի պայմաններում մեծ պահանջարկ ունեցող կայուն տրանսպորտային ենթակառուցվածքի ստեղծման բնագավառում, ներառյալ՝ Հյուսիս-Հարավ միջազգային փոխադրամիջանցքը», - ասել է Զախարովան: Դիվանագետը նշել է, որ «դա կարևոր է ինչպես «եռյակի» ապրանքաշրջանառության հետագա մեծացման, այնպես էլ անխափան տարանցիկ փոխադրումների ապահովման տեսանկյունից՝ ելնելով երեք պետությունների շահերից»:
00:00 - 01 հունվարի, 0001