ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Մեքենաների վերահաշվառումը հնարավոր կլինի առանց մեքենան ներկայացնելու․ հերթերը կթեթևանան |shantnews.am|

Մեքենաների վերահաշվառումը հնարավոր կլինի առանց մեքենան ներկայացնելու․ հերթերը կթեթևանան |shantnews.am|

shantnews.am։ Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը ներկայացրեց իրենց առաջարկած փոփոխությունները, որոնց համաձայն՝ Հայաստանում մեքենաների վերահաշվառման դեպքում կարիք չի լինի մեքենան ներկայացնել, բավարար կլինեն միայն փաստաթղթերը։Սարգսյանը բացատրեց, որ դրա արդյունքում հնարավոր կլինի թեթևացնել հերթերը։ Ավելին, ըստ ոստիկանության ղեկավարի, իրենց «տեխնարներն» աշխատում են այն ուղղությամբ, որ հնարավոր դարձնեն վերահաշվառումները էլեկտրոնային եղանակով իրականացնելը։Բացառություններ, ըստ Սարգսյանի, կլինեն այն դեպքերը, երբ մեքենայի գույնը փոխված կլինի և այլն։Ոստիկանության պետի պաշտոնակատարը նաև տեղեկացրեց, որ տեխնիկական անձնագրերի մեջ ներառված կլինեն նաև շարժիչների տեսակները, կնշվի՝ դրանք աշխատում են գազով, բենզինով, թե էլեկտրականությամբ։ Սրա արդյունքում, ըստ Սարգսյանի, հնարավոր կլինի հետագայում էլեկտրոմոբիլների դեպքում ապահովել արտոնությունները։ Նախագիծն ընդունվեց կառավարության նիստում։
09:38 - 26 սեպտեմբերի, 2019
Հայաստանն ու Չինաստանը կիրականացնեն հետախուզվող անձանց փոխանակում |armenpress.am|

Հայաստանն ու Չինաստանը կիրականացնեն հետախուզվող անձանց փոխանակում |armenpress.am|

armenpress.am։ Կառավարությունը հավանություն տվեց 2019 թվականի մայիսի 26-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև հանձնման մասին» պայմանագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծին: Հիմնավորման մեջ նշվում է. «Հանցավորության դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով պետությունները կնքում են բազմակողմ և երկկողմ պայմանագրեր, որոնցով կարգավորվում են կողմերի՝ պետությունների միջեւ հանձնմանն առնչվող իրավական մեխանիզմները:Պայմանագրի Կողմերը Պայմանագրի դրույթներին համապատասխան և Հայցվող Կողմի պահանջով, պարտավորվում են մյուս Կողմին հանձնել իրենց տարածքում հայտնաբերված և Հայցվող Կողմի կողմից հետախուզվող ցանկացած անձի՝ այդ անձի նկատմամբ քրեական վարույթ կամ նշանակված պատիժն իրականացնելու նպատակով:Պայմանագրով հստակ կարգավորվում են հանձնման համար հիմք հանդիսացող հանցանքները, հանձնում իրականացնելու պարտադիր եւ հայեցողական, ինչպես նաեւ քաղաքացիների մերժման հիմքերը, հաղորդակցության ուղիները, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հարցումն ապահովելու նպատակով: Այն նախատեսում է մինչեւ հանձնումը հետախուզվող անձի ժամանակավոր կալանավորման հնարավորություն: Պայմանագրում առկա են նաեւ հանձնման ենթակա անձի հանձնման, վերահանձնման, հանձնման հետաձգման եւ ժամանակավոր հանձնման հետ կապված ընթացակարգային դրույթներ: Մի քանի պետություններից ստացված հարցումների պարագայում Պայմանագրով դիտարկվում են այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են վերոնշյալ Պայմանագրի դրույթներին ներկայացված հարցումների համապատասխանությունը, տարբեր հանցանքների ծանրության աստիճանը, հանցանքի կատարման ժամանակը, վայրը եւ այլն:Հետախուզվող անձի կողմից հանցագործության արդյունքում ձեռք բերված միջոցները, հանցագործության գործիքներն ու այլ գույքը, որոնք կարող են օգտագործվել որպես իր տարածքում գտնված ապացույցներ, հանձնման մասին հարցումը բավարարելու դեպքում, բռնագրավում է Հայցվող Կողմը՝ իր ազգային օրենսդրությանը համապատասխան:Պայմանագրով կարգավորվում են նաեւ տարանցիկ փոխադրմանը, ինչպես նաեւ ծախսերին առնչվող իրավահարաբերությունները:Հաշվի առնելով հանձնմանն առնչվող երկկողմ եւ բազմակողմ պայմանագրերի առկայության դրական ազդեցությունը Հայաստանի Հանրապետությունում հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման գործում՝ կարեւորում ենք հատկապես այս բնագավառում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ երկկողմ պայմանագրի կնքումը, քանի որ Կողմերի պետությունները միասին չեն հանդիսանում որեւէ բազմակողմ միջազգային պայմանագրի Կողմ, ինչպես նաեւ դեռեւս կնքված չէ իրավական փոխօգնության, դատապարտյալների փոխանցման, հանձնմանն առնչվող իրավական կարգավորումներ նախատեսող որեւէ երկկողմ պայմանագիր: Տարեցտարի Կողմերի պետությունների քաղաքացիների հոսքի ավելացումը Հայաստանի Հանրապետություն եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կարող է հանցագործությունների հնարավոր աճի տեղիք տալ, ուստի երկկողմ պայմանագրերի կնքումը ներկայումս դարձել է հրատապ խնդիր: Հաշվի առնելով վերոգրյալ հանգամանքները՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը «Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի ժողովրդական Հանրապետության միջեւ հանձնման մասին» պայմանագրի վավերացումը գտնում է նպատակահարմար:Նշենք, որ Պայմանագրի յուրաքանչյուր Կողմ պետք է մյուս Կողմին դիվանագիտական հայտագրով տեղեկացնի, որ իր օրենքների շրջանակներում արվել են Պայմանագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր քայլերը:2019 թ. հուլիսի 18-ի դրությամբ՝ չինական կողմից չի ստացվել ծանուցում՝ Պայմանագրի ուժի մեջ մտնելու վերաբերյալ ներպետական ընթացակարգերի կատարման մասին»:
09:33 - 26 սեպտեմբերի, 2019
Կառավարությունը որոշեց փոփոխություններ կատարել տրանսպորտային միջոցների պետական հաշվառման ընթացակարգերում և պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի ցանկում

Կառավարությունը որոշեց փոփոխություններ կատարել տրանսպորտային միջոցների պետական հաշվառման ընթացակարգերում և պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի ցանկում

Կառավարությունը որոշեց փոփոխություններ կատարել տրանսպորտային միջոցների պետական հաշվառման ընթացակարգերում, ինչպեն նաև պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի ցանկում։ Նախագծով նախատեսվում է՝ ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին հավելվածի 1.1-ին կետով սահմանված՝ «Պետական գրանցման ենթակա է Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործելու համար նախատեսված «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գյուղատնտեսական տեխնիկան» դրույթը.մերժել ապակոմպլեկտավորված տրանսպորտային միջոցների գրանցումը՝ հնարավոր ապօրինություններից խուսափելու նպատակով:չգրանցել տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից առևտրային նպատակներով ձեռք բերված (ներմուծված) տրանսպորտային միջոցները, որպեսզի դրանց նկատմամբ անհարկի գույքահարկի վճարման պարտավորություններ չառաջանան:հանել տրանսպորտային միջոցի հաշվառման գործողություններ իրականացնելու համար տրանսպորտային միջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք ներկայացնելու պահանջը, քանի որ դրա ստուգումը ճանապարհային ոստիկանության գործառութային պարտավորությունների շրջանակից դուրս է և դրա վերաբերյալ տեղեկանքը չի հանդիսանում տրանսպորտային միջոցի գրանցման-հաշվառման գործողության համար անհրաժեշտ փաստաթուղթ: Նույն փաստարկը կարելի է նշել նաև ԱՊՊԱ պայմանագրի կնքված լինելու ստուգման վերաբերյալ:ֆիզիկական անձի տրանսպորտային միջոցի հաշվառում՝ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու պարագայում: Ինչպես նաև կարգավորվում են օտարերկրացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, փախստական ճանաչված, ապաստան հայցողի և ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի կողմից տրանասպորտային միջոցների հաշվառման դեպքում բնակության փաստը հավաստելու հետ կապված իրավահարաբերությունները:հանել սեփականության սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի ստուգման գործառույթը, քանի որ ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային բազայում պահպանվում են սեփականատերերի վերաբերյալ տվյալները:լրացնել տրանսպորտային միջոցի հաշվառման ազգային վկայագրում նշել նաև շարժիչի տեսակը:առավել ամբողջական և մանրամասն նկարագրել տրանսպորտային միջոցների հաշվառման գործողություների կատարման մերժման հիմքերի բովանդակությունը:Նախագծով կատարվող մյուս փոփոխությունները և լրացումները նպատակ ունեն կարգավորելու տրանսպորտային միջոցների գրանցման-հաշվառման հետ կապված առանձին իրավահարաբերություններ:
09:02 - 26 սեպտեմբերի, 2019
2019 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների համար թվով 611 աշխատողների աշխատավերձերը կբարձրանան 20000-ական դրամով

2019 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների համար թվով 611 աշխատողների աշխատավերձերը կբարձրանան 20000-ական դրամով

Կառավարությունը որոշեց շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության 19 անտառտնտեսության թվով 99 անտառապետի և ավագ անտառապետի ու 512 անտառապահի անվանական աշխատավարձերի բարձրացման նպատակով` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը 2019 թվականին հատկացնել 43 մլն 992 հազ.դրամ : 36 մլն 660 հազ.դրամ՝ 2019 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների համար թվով 611 աշխատողների աշխատավերձերը 20000-ական դրամով ավելացնելու նպատակով, 7 մլն 332 հազ.դրամ՝ հատկացվող դրամաշնորհի գումարների ավելացման հետևանքով առաջացող ԱԱՀ պարտավորության վճարման նպատակով։
08:54 - 26 սեպտեմբերի, 2019
Կառավարությունը որոշմամաբ Հայաստանի Հանրապետությունում կարգավորման ազդեցության գնահատման ապակենտրոնացված համակարգ կներդրվի

Կառավարությունը որոշմամաբ Հայաստանի Հանրապետությունում կարգավորման ազդեցության գնահատման ապակենտրոնացված համակարգ կներդրվի

Կառավարությունը որոշմամաբ Հայաստանի Հանրապետությունում կարգավորման ազդեցության գնահատման ապակենտրոնացված համակարգ կներդրվի։ Ներդրման նպատակն է ԿԱԳ մեթոդաբանության կիրառությունը՝ որպես որակյալ իրավական ակտերի մշակման գործիք: Համապարփակ ԿԱԳ-ը ենթադրում է խնդրի վերհանում, սահմանում և հիմնավորում փաստերով, խնդրի պատճառահետևանքային կապերի բացահայտում, նպատակների սահմանում, խնդրի պատճառների վերացմանն կամ պատճառահետևանքային կապերի թուլացմանն ուղղված տարբերակների սահմանում, վերջիններիս ազդեցության որակական և քանակական գնահատում ու համադրման արդյունքում նախընտրելի տարբերակի ընտրություն: ԿԱԳ-ը իրավաստեղծ մարմնի կողմից ընդունվող որոշումների արդյունավետությունը հիմնավորող գործիք է: Այն համակարգային մոտեցում է վերլուծաբար գնահատելու խնդիրների լուծման համար առաջարկվող և/կամ արդեն իսկ գործող կարգավորումների, ինչպես նաև ոչ կարգավորիչ այլընտրանքների դրական և բացասական ազդեցությունները հասարակական կյանքի, տնտեսության այս կամ այն ոլորտների վրա: ԿԱԳ-ը հանդիսանում է ապացույցների վրա հիմնված քաղաքականության մշակման կարևորագույն տարրերից մեկը, երկրում կարգավորիչ բարեփոխումների իրականացման հիմնական և բաղկացուցիչ մասը, քանի որ ԿԱԳ համակարգի ներդրումը անհրաժեշտ պայման է երկրում փաստերի և վերլուծությունների վրա հիմնված արդյունավետ, որակյալ և թափանցիկ որոշումների ընդունման, ինչպես նաև որոշում կայացնողների հաշվետվողականության բարձրացման համար։ ԿԱԳ-ը հնարավորություն է տալիս նախապես հասկանալ այդ որոշումների ազդեցությունը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում՝ ընդհանուր տնտեսության և դրա առանձին ուղղությունների վրա։ԿԱԳ-ի նպատակը, վերլուծության ենթակա խնդրի լուծման համար հնարավոր տարբերակների մշակման, դրանց ծախսերի ու օգուտների հաշվարկման, ազդեցությունների գնահատման և համադրման արդյունքում, խնդրի կարգավորման առավել արդյունավետ տարբերակի առաջադրումն է: ԿԱԳ-ը առանցքային նշանակություն ունի որոշումների կայացման գործընթացի բարելավման և դրա արդյունավետության բարձրացման գործում, մասնավորապես՝ բարձրացնում է կայացվող որոշումների որակը՝ տեղափոխելով շեշտադրումը ենթադրական մոտեցումներից դեպի ապացուցողական մոտեցումներ. որոշումների կայացումն իրականացվում է տվյալներով հիմնավորված փաստերի հիման վրա, օգնում է հասկանալ իրավաստեղծ մարմնի կողմից ձեռնարկվող գործողությունների իրական ազդեցությունը, գնահատել տվյալ կարգավորիչ միջամտության անհրաժեշտությունն ու արդյունավետությունը, ապահովում է շահառուների ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացում, բարձրացնում այդ գործընթացի թափանցիկությունն ու որոշում կայացնողների հաշվետվողականությունը։ԿԱԳ-ի առանցքային հարցերի շրջանակը պետք է ներառի՝ • ո՞րն է խնդիրը, որը ցանկանում ենք լուծել, • ինչու՞է պետության միջամտությունն անհրաժեշտ, • լուծման ի՞նչ տարբերակներ են դիտարկվել, • ովքե՞ր են շահառուները, ու՞մ հետ և ի՞նչ քննարկումներ են իրականացվել, • ո՞րն է լավագուն տարբերակն առաջարկվող լուծումներից, • ինչպե՞ս պետք է կյանքի կոչվի և գնահատվի ընտրված տարբերակը: • Միջազգային լավագույն փորձը ցույց է տալիս, որ երկրները այս կամ այն ոլորտում քաղաքականության մշակման և իրականացման հիմքում դնում են խնդրի լուծման ԿԱԳ-ը, քանի որ վերջինս հանդիսանում է ապացույցների վրա հիմնված քաղաքականության մշակման կարևորագույն բաղադրատարր։
08:38 - 26 սեպտեմբերի, 2019
Գործադիրը հավանություն տվեց «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին |news.am|

Գործադիրը հավանություն տվեց «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին |news.am|

news.am։ Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 26-ի նիստում որոշում կայացրեց հավանություն տալ «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին:Նախագծով օրենքի 14-րդ հոդվածը լրացվում է հետեւյալ բովանդակությամբ. «Պետական սահմանի անցման կետերում սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողությունն իրականացվում է sանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը»։Նախագծի հիմնավորման մեջ նշվում է. «Ներկայումս գործող օրենսդրության համաձայն` սահմանի անցման կետերում իրավասու մարմինների կողմից արտակարգ իրավիճակ առաջացնող դեպքերի տարածման կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի նպատակով ՀՀ պետական սահմանը հատող անձանց եւ բեռների, ապրանքների, ուղեբեռների, փոստային ծանրոցների, մարդկանց դիակների, կոնտեյներների եւ տրանսպորտային միջոցների նկատմամբ օրենքով սահմանված կարգով իրականացվում են վերահսկողության եւ, անհրաժեշտության դեպքում, առողջապահական (բժշկական, կանխարգելիչ եւ սահմանափակող) միջոցառումներ:Նշված լիազորությունը նախկինում իրականացվում է ԱՆ առողջապահության պետական տեսչության կողմից: Ներկա իրավիճակում վերահսկողական ֆունկցիան վերապահված է տեսչական մարմիններին, սակայն Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին որեւէ օրենքով սահմանի անցման կետերում վերահսկողություն իրականացնելու լիազորություն չի վերապահվել:Հետեւաբար, նշված լիազորության` օրենսդրորեն ամրագրելու անհրաժեշտություն է առաջացել, ինչը հնարավորություն կտա նշված տեսչական մարմնին իրականացնել համապատասխան վերահսկողություն` առաջնորդվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի դրույթով եւ հիմք ընդունելով առաջարկվող նախագծով ամրագրվող նորմը:Առաջարկվում է նախագծով ամրագրել լիազորող նորմ, ինչը հնարավորություն կտա համապատասխան տեսչական մարմնին սահմանի անցման կետերում վերահսկողություն իրականացնել եւ կվերանա օրենսդրական բացը, կապահովվի օրենքում օգտագործվող տերմինները միատեսակ կիրառումը:Նախագծի ընդունմամբ ակնկալվում է լրացնել առկա օրենսդրական բացը եւ լիազորող նորմ սահմանել Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի համար` հնարավորություն տալով վերջինիս սահմանի անցակետերում իր վերահսկողական ֆունկցիան իրականացնելու համար»:
08:26 - 26 սեպտեմբերի, 2019
Կառավարությունն արտոնություններ և թույլտվություններ տվեց մի շարք ընկերությունների

Կառավարությունն արտոնություններ և թույլտվություններ տվեց մի շարք ընկերությունների

Կառավարությունը թույլտվություն տվեց «ԷԼԷՅ ՍՈԼԱՐ» ՍՊ ընկերությանը «Ալյանս» ազատ տնտեսական գոտում հիմնել ֆոտովոլտաիկ պանելների արտադրություն։ Ծրագրի ընթացքում արտահանման տարեկան ծավալները նախատեսված է 137 հազար 500 դոլարից հասցնել 11 մլն 880 հազար դոլարի: Նախատեսվում է արտադրված արևային պանելների առնվազն 75%-ն արտահանել ԱՄՆ, իսկ մնացածը՝ վաճառել Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում և Իրանում: Ծրագրի շրջանակներում իրականացվելիք ներդրումները կկազմեն մոտ 2,6 մլն դոլար: Կստեղծվի 15 նոր աշխատատեղ` 300 հազար դրամ միջին աշխատավարձով: Կառավարությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսային արտոնություն տրամադրեց «Գլորիա» կարի ֆաբրիկա ՍՊ ընկերությանը: Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են հագուստի արտադրության համար:Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 3 մլրդ դրամի ներդրում նոր սարքավորումների ձեռքբերման և նոր մասնաճյուղերի վերանորոգման համար: Ներկայումս առկա է 1100 աշխատատեղ, իսկ ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 200-250 նոր աշխատատեղ` 120,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կազմելու է 10 մլրդ դրամ, որից 500 մլն դրամի արտադրանքը իրացվելու է ՀՀ տարածքում, 3.5 մլրդ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 6 մլրդ դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված հումքի արժեքը կազմում է 8 մլրդ 325 մլն 143 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 752 մլն 798 հազար դրամ: Կառավարությունը բավարարեց «ՄՈԵՖՖ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են սանտեխնիկայի արտադրության համար (զուգարանակոնքեր, լվացարաններ, աղբամաններ և այլն)։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 14 մլրդ 491 մլն 272 հազար դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 31 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 150 նոր աշխատատեղ` 265,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կազմելու է 23 մլրդ 575 մլն դրամ, որից 2 մլրդ 105 մլն դրամի արտադրանքը իրացվելու է ՀՀ տարածքում, 16 մլրդ 23 մլն 320 հազար դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 2 մլրդ 920 մլն 680 հազար դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում և մոտ 2.5 մլրդ դրամի արտադրանքը նախատեսվում է պահեստավորել: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 14 մլրդ 491 մլն 272 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 1 մլրդ 141 մլն 894 հազար դրամ:
08:19 - 26 սեպտեմբերի, 2019
Կառավարությունը 168 մլն դրամ հատկացրեց մարզերում ջրամատակարարման համակարգերի վերակառուցում իրականացնելու համար |armtimes.com|

Կառավարությունը 168 մլն դրամ հատկացրեց մարզերում ջրամատակարարման համակարգերի վերակառուցում իրականացնելու համար |armtimes.com|

armtimes.com։ Այսօր ՀՀ կառավարության նիստում որոշում կայացվեց 168 մլն դրամ հատկացնել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը, որը նվիրատվության կարգով կտրվի Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին:Հարցը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար` Սուրեն Պապիկյանը: Նա նշեց, որ այս նախագծով նախատեսվում է ՀՀ մարզերում ներդրումային ծրագրերի շրջանակներում իրականացվելիք ջրամատակարարման համակարգերի վերակառուցում իրականացնել:«Նախատեսվում է հաջորդ տարի ջրամատակարարման համակարգում ՀՀ բնակավայրերում մոտ 8 մլրդ դրամի ներդրում կատարել բյուջեի միջոցների հաշվին: Սրանք համայնքներ են, որոնք համաձայնեցված են «Վեոլիա» ընկերության հետ»,- ասաց նախարարը:
09:23 - 19 սեպտեմբերի, 2019