ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

1․303 մլրդ դրամ՝ Երևանի լուսավորությանը |panarmenian.net|

1․303 մլրդ դրամ՝ Երևանի լուսավորությանը |panarmenian.net|

panarmenian.net։ ՀՀ կառավարության օգոստոսի 22-ի նիստում որոշվել է պետական բյուջեից 1․303 մլրդ դրամ հատկացնել Երևանի քաղաքային լուսավորության ծրագրին, որն իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ։Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, ծրագրի շինարարական աշխատանքների համար հունվարի 11-ին կնքվել է $6 մլն արժողությամբ պայմանագիր։ Սակայն շինարարական աշխատանքների դիմաց վճարային պարտավորությունները ժամանակին կատարելու համար անհրաժեշտ է ներգրավել հավելյալ միջոցներ։Կառավարությունը նախատեսում է հատկացվող գումարը տրամադրել Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի միջոցներից։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդմամբ՝ այդ ծրագրի շրջանակում դեռևս ընթանում է շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային գործընթաց, որը կպահանջի տևական ժամանակ։Այդ իսկ պատճառով այդ գումարը՝ որպես ազատ մնացորդ, կուղղվի Երևանի քաղաքային լուսավորության ծրագրին։
08:13 - 22 օգոստոսի, 2019
Կառավարությունը հաստատեց Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ կառուցելու ծրագիրը

Կառավարությունը հաստատեց Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ կառուցելու ծրագիրը

Կառավարությունը հաստատեց Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ կառուցելու պետական աջակցության նպատակային ծրագիրը։ Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր տարի կարող են ծրագրի շահառու դառնալ և պետական աջակցություն ստանալ ծրագրին մասնակցելու հավակնություն ունեցող` Պաշտպանության նախարարության 500 զինծառայող: Ծրագրի գործողությունը չի տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն օրենքով սահմանված բնակարանային ապահովության շրջանակներում բնակարանային պայմանների բարելավում ստացած զինծառայողների վրա: Ծրագրի գործողությունը չի տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը զինծառայողի կողմից կնքված հիփոթեքային վարկավորման պայմանագրի վրա: Ծրագրի շրջանակում զինծառայողին (համավարկառուին) բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ տրամադրվում է մեկ անգամ: Ամուսիններ հանդիսացող զինծառայողներին ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկ տրամադրվում է միայն ամուսիններից մեկին: Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր վարկառուի մասով ձեռք բերվող բնակարանի կամ բնակելի տան կամ կառուցվող բնակելի տան արժեքի առավելագույն չափ է ընդունվում 28.500.000 դրամը, ընդ որում՝ բնակելի տան արժեքը սահմանվում է որպես գնահատված և ձեռքբերման արժեքներից նվազագույնը: Սահմանված առավելագույն չափից ավելի լինելու դեպքում` պետության կողմից աջակցությունը ցուցաբերվում է միայն սահմանված առավելագույն արժեքի սահմաններում, ընդ որում` բնակելի տուն կառուցելու նպատակով սույն ծրագիրը գործում է` զինծառայողի անվամբ սեփականության (համատեղ կամ բաժնային սեփականության) իրավունքով գրանցված տնամերձ կամ բնակելի կառուցապատման հողամասում բնակելի տուն կառուցելու շինարարական թույլտվության առկայության դեպքում:
07:53 - 22 օգոստոսի, 2019
Կառավարությունը դեմ է հանդիպակաց գոտի դուրս եկող վարորդների տուգանքը 150 հազար դրամ դարձնելուն |news.am|

Կառավարությունը դեմ է հանդիպակաց գոտի դուրս եկող վարորդների տուգանքը 150 հազար դրամ դարձնելուն |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 22-ի նիստում հավանություն չտվեց ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի եւ Վահե Էնֆիաջյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում էր վարորդների կողմից հանդիպակաց երթեւեկության գոտի դուրս գալու տուգանքը 30 հազար դրամից դարձնել 150 հազար դրամ:Կառավարության ներկայացրած հիմնավորման մեջ մասնավորապես, նշվում է.«Վարչական տույժի նպատակն է վարչական իրավախախտում կատարած անձին դաստիարակել օրենքները հարգելու ոգով, որի համար լուրջ երաշխիք է վարչական տույժ սահմանելիս եւ նշանակելիս արդարության եւ համաչափության սկզբունքների պահպանումը: Տույժն արդարացի է, եթե համաչափ է կատարված զանցանքին, ինչպես նաեւ բավարար տույժի նպատակներին հասնելու տեսանկյունից:Այդ սկզբունքի պահանջներով` վարչական իրավախախտումների համար նախատեսված տուգանքների չափերը պատահական չեն ու կոչված են ծառայելու վարչական տույժի նպատակների իրականացմանը:Այսպիսով, տուգանքի չափ նախատեսելիս Օրենսդրի հայեցողական լիազորությունները բացարձակ չեն, ինչից ենթադրվում է, որ օրենքով նախատեսված տուգանքի չափը ուղիղ համեմատական է արարքի հանրային վտանգավորության աստիճանին:Այս առումով պետք է ընդգծել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 10-րդ գլխով նախատեսված՝ ճանապարհային երթեւեկության կանոնների կոպիտ խախտումների համար (լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը, սահմանված արագությունը գերազանցելը, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը եւ այլն), որոնք վտանգ են առաջացնում ճանապարհային երթեւեկության մասնակիցների համար եւ հավանական դարձնում հանրության համար վտանգավոր հետեւանքների առաջացման հնարավորությունը, Օրենսդիրը նախատեսել է սանկցիաներ, որոնք առավել ցածր կամ հավասար են նախագծով առաջարկվող սանկցիայի չափին:Օրինակ՝ լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:Վերոնշյալ վերլուծությունների լույսի ներքո դիտարկելով նախագծով առաջարկվող իրավակարգավորումները՝ գտնում ենք, որ խնդրո առարկա զանցանքի համար նվազագույն աշխատավարձի 150-ապատիկի չափով տուգանքի սահմանումը չի բխում Օրենսգրքի 10-րդ գլխի ընդհանուր տրամաբանությունից, ինչպես նաեւ խնդրահարույց է ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված համաչափության սկզբունքի տեսանկյունից:Միաժամանակ հարկ է նշել, որ ՀՀ ոստիկանության կողմից մշակված եւ արդեն իսկ ՀՀ Ազգային ժողով ներկայացված՝ տուգանային միավորների համակարգի ներդրմանն ուղղված օրինագծերի փաթեթով որդեգրված է սկզբունքորեն նոր մոտեցում: Մասնավորապես, նախատեսվում է ճանապարհային երթեւեկության բնագավառի իրավախախտումներիհամար, տուգանքից բացի, որպես վարչական տույժ սահմանել նաեւ տուգանային միավորը, որոնց կիրառման արդյունքում օրինախախտ վարորդները կարող են ընդհուպ զրկվել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից մինչեւ 1 տարի ժամկետով: Բացի այդ, նախագծերով վերանայվել է նաեւ նշված ոլորտի տուգանային քաղաքականությունը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 18-րդ մասով նախատեսված իրավախախտման համար օրինագծով նախատեսվել է տուգանային միավորի կիրառում, ինչպես նաեւ փոփոխվել է տուգանքի չափը:Ամփոփելով վերոգրյալը՝գտնում ենք, որ նախագծով ներկայացված առաջարկությունը հայեցակարգային բնույթ ունի եւ պետության կողմից մոտեցման ընտրությունը պետք է կրի համակարգային բնույթ, ուստի խնդրին ավելի համակարգային լուծում տալու նպա-տակով առաջարկում ենք օրենքի նախագծով քննարկվող հոդվածը թողնել անփոփոխ:
07:43 - 22 օգոստոսի, 2019
Ընդերքօգտագործման պայմանագրով կամրագրվի օգտակար հանածոյի արդյունահանման իրականացվելիք աշխատանքների կատարման ժամկետները

Ընդերքօգտագործման պայմանագրով կամրագրվի օգտակար հանածոյի արդյունահանման իրականացվելիք աշխատանքների կատարման ժամկետները

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքի նախագծով նախատեսվել է ընդերքօգտագործման իրավունքի հայցման դիմումին կից պահանջվող փաստաթղթերի ցանկից հանել նմանատիպ փաստաթղթերի անվանումները, մասնավորապես՝ դիմումատուի` Հայաստանի Հանրապետությունում նախկինում ունեցած ընդերքօգտագործման իրավունքի մասին տվյալները, ինչպես նաև պետական գրանցման վկայականի պատճենը՝ նշվում է միայն պետական գրանցման վկայականի համարը: Ընդերքօգտագործման պայմանագրով կամրագրվի օգտակար հանածոյի արդյունահանման իրականացվելիք աշխատանքների կատարման ժամկետները՝ նպատակ ունենալով պայմանագրով հստակ սահմանելու ընդերքօգտագործողի պարտականություները: Ընդերքի ողջամիտ օգտագործման նպատակով նախատեսվում է սահմանել մեկանգամյա թույլտվության տրամադրում, համաձայն որի իրավաբանական անձին հնարավորություն ընձեռնվի համապատասխան նախագծի կամ թույլտվության առկայության դեպքում ընդերքի որոշակի տեղամասից կատարված նշյալ հանույթի օգտագործումը: Կարևորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման տարածքից ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթ իրականացնելու թույլտվության կարգը և ընդերքի տրամադման պայմանները, ժամկետները և հանույթի տնօրինման պայմանները կսահմանի ՀՀ կառավարությունը: Նախագծով առաջարկվում է ընդերքօգտագործման ոլորտում վարչական ռեգիստրի տվյալների հավաստիությունը և տիրող իրավիճակի լիարժեքությունը ապահովելու համար ընդերքօգտագործման ոլորտի վերաբերյալ վարչական վիճակագրական հաշվետվությունների ներկայացման պարտավորությունների չկատարման դեպքում ընդերքօգտագործողներին պատասխանատվության ենթարկելու դրույթներ սահմանել:
07:28 - 22 օգոստոսի, 2019
Կառավարությունը բավարարեց մի շարք ընկերութնների ներկայացրած հայտը մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար

Կառավարությունը բավարարեց մի շարք ընկերութնների ներկայացրած հայտը մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար

Կառավարությունը բավարարեց մի շարք ընկերութնների ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: 1. «ԱՖԱ» ՍՊԸՆերմուծվող ապրանքներն օգտագործվելու են արգելակման կոճղակների արտադրության մեջ: Ծրագրի շրջանակում իրականացվելու է 300 մլն դրամի ներդրում` նոր սարքավորումների, հումքի ձեռքբերման և արտադրական տարածքի վերանորոգման համար: Նախատեսվում է ստեղծել 55 նոր աշխատատեղ (1-ին տարում` 20, 2-րդ տարում` 35)՝ 150 հազար դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կազմելու է 770 մլն դրամ, որից 200 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 530 մլն դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 40 մլն դրամի արտադրանքը` երրորդ երկների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 71 մլն 882 հազար 821 դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 6 մլն 194 հազար 771 դրամ: 2. «Լենտեքս» ՍՊԸՆերմուծվող ապրանքներն օգտագործվելու են գուլպաների, զուգագուլպաների, տրիկոտաժի արտադրության և թելերի վերամշակման մեջ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 3-4 մլրդ դրամի ներդրում և ստեղծել 50-60 նոր աշխատատեղ՝ 90 հազար դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի նախատեսված ծավալները ծրագրի ընթացքում կկազմեն մոտ 4,5 մլրդ դրամ, որից մոտ 1,4 մլրդ դրամը կիրացվի ՀՀ տարածքում, մոտ 3,1 մլն դրամը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2 մլրդ 988 մլն 900 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 155 մլն 283 հազար դրամ: 3. «ՊՐՈՖ ԱԼ» ՍՊԸԸնկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ալյումինե դռների, պատուհանների և կոնստրուկցիաների արտադրության մեջ: Նախատեսվում է ծրագրի շրջանակներում իրականացնել 1 մլրդ դրամի ներդրում: Ներկայումս առկա է 281 աշխատատեղ: Նախատեսվում է ստեղծել նաև 50 նոր աշխատատեղ՝ 280 հազար դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կազմում է 20 մլրդ դրամ, որից 12 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 500 մլն դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 7 մլրդ 500 մլն դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 8 մլրդ 254 մլն 510 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 822 մլն 984 հազար դրամ:
07:23 - 22 օգոստոսի, 2019
Գործադիրը մերժեց կառավարության կառուցվածքում փոփոխություն կատարելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստան»-ի նախագիծը

Գործադիրը մերժեց կառավարության կառուցվածքում փոփոխություն կատարելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստան»-ի նախագիծը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է օրենքի նախագիծ: Ըստ այդմ՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Առաջարկվում է սահմանել, որ կառավարության նիստում առանց քննարկման և զեկուցման, քվեարկության կարգը չի կարող կիրառվել Ազգային ժողովի պատգամավորի կամ խմբակցության կողմից ներկայացվող օրենքի նախագծի նկատմամբ: «Պատգամավորի կամ խմբակցության կողմից ներկայացված նախագծերի քննարկման ընթացքը սահմանող իրավական ակտերով սահմանված են այնպիսի ընթացակարգեր, որ օրենքի նախագիծը, մինչև կառավարության նիստում քվեարկվելը, բավական երկարատև գործընթաց է անցնում՝ քննարկվելով տարբեր ձևաչափերով, այդ թվում՝ նախարարական կոմիտեների նիստում: Միաժամանակ, բավարար երաշխիքներ են սահմանված՝ ներկայացված նախագծի պատշաճ քննարկումն ապահովելու նպատակով, քանի որ, ի թիվս այլ հանգամանքների, կառավարության մեկ անդամի առարկության պայմաններում նախագիծը ենթակա է քննարկման»,- ասաց Բադասյանը: Նախարարը նշեց, որ բոլոր նախագծերի համար պարտադիր քննարկման ռեժիմ սահմանելը կարող է անհարկի ծանրաբեռնել կառավարության նիստը՝ հաշվի առնելով այն, որ նախագծի վերաբերյալ ձևավորված լինի ընդհանուր դրական դիրքորոշում: «Բացի այդ, գտնում ենք նաև, որ կառավարությունը պետք է ազատ լինի՝ որոշելու նիստի օրակարգում ընդգրկված հարցերի հետագա ընթացքի կազմակերպման կարգը, իսկ պատգամավորների կամ խմբակցության կողմից ներկայացված նախագծերը պարտադիր քննարկման ռեժիմ սահմանելը չի կարող արդարացված համարվել կառավարության անդամների գործունեության երաշխիքների ապահովման տեսանկյունից»,- ասաց Բադասյանը: Վերջում արդարադատության նախարարը նշեց, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
08:26 - 15 օգոստոսի, 2019
ՀՀ կառավարության որոշումները՝ քրեակատարողական, առողջապահական համակարգի գործունեության վերաբերյալ

ՀՀ կառավարության որոշումները՝ քրեակատարողական, առողջապահական համակարգի գործունեության վերաբերյալ

Քրեակատարողական առողջապահական առկա համակարգի գործունեության արդյունավետության ապահովման և ըստ այդմ որակյալ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման բարելավման նպատակով կառավարության որոշեց. կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ում, ընդ որում, արտահիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը՝ ՊՈԱԿ-ի քրեակատարողական հիմնարկներում տեղակայված արտահիվանդանոցային բժշկական ստորաբաժանումների կողմից։ կալանավորված անձանց, դատապարտյալներին տրամադրվող արտահիվանդանոցային, ներառյալ շարունակական հսկողության, հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծավալը և բովանդակությունը համապատասխանեցնել քաղաքացիների համար նախատեսված պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման ծավալին և բովանդակությանը։ դյուրացնել և ավելի հասանելի դարձնել կալանավորված անձանց, դատապարտյալներին բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը՝ այն ամբողջովին կազմակերպելով քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ սուբորդինացիոն հարաբերությունների մեջ չգտնվող բժշկական անձնակազմի կողմից։ դյուրացնել կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեգրումը քաղաքացիական բժշկական հաստատություններ, այն կազմակերպելով բացառապես բժիշկների կողմից տրված ուղեգրերի վրա՝ հանելով ուղեգրման գործընթացից՝ լրացուցիչ օղակներ հանդիսացող քրեակատարողական հիմնարկի վարչակազմին և առողջապահության նախարարությանը։ վերանայել ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի հրամանով հաստատված հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչին է համապատասխանեցվել խափանման միջոց կիրառված կալանքի, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկը, որը, ըստ նախագծի կարգավորումների, կիրառվելու է նաև խափանման միջոց կիրառված կալանքի տակ գտնվող անձանց նկատմամբ: Բացի այդ ՀՀ օրենսդրությամբ առաջին անգամ սահմանվել է, որ այդ ցանկը սպառիչ չէ, այլ կողմնորոշիչ և ցանկում չընդգրկված, սակայն կալանավորված անձին կամ դատապարտյալի կյանքին իրական սպառնալիք հանդիսացող հիվանդությունը և կամ հիվանդությունների համակցությունը ևս կարող է հիմք հանդիսանալ խափանման միջոց ընտրված կալանքի, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելուց ազատվելու համար միջնորդության ներկայացման: ծանր հիվանդությամբ (խանգարում, վիճակ) տառապելու հիմքով խափանման միջոց ընտրված կալանքը վերացնելու, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելուց ազատվելու վերաբերյալ եզրակացության տրամադրման գործառույթը վերցնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի N 1636-Ն որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովներից, ստեղծել նոր հանձնաժողով, որտեղ բացառությամբ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցչի պետք է ընդգրկված լինեն բացառապես բժիշկ-մասնագետներ ՀՀ առողջապահության նախարարությունից և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից, իսկ անհրաժեշտության դեպքում կստեղծվեն հանձնաժողովին կից աշխատանքային խմբեր, որոնք անհրաժեշտ նեղ մասնագիտական ուսումնասիրությունների արդյունքում կտան բժշկական եզրակացություն ծանր հիվանդությամբ տառապելու հիմքով խափանման միջոց ընտրված կալանքի, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելուց ազատվելու վերաբերյալ: Հանձնաժողովի գործունեության անկախության և արդյունավետության նպատակով սահմանվում է, որ հանձնաժողովի անդամների, ինչպես նաև դրան կից աշխատանքային խմբերի գործունեությունը լինելու է վճարովի: Հանձնաժողովը, դրան կից աշխատանքային խմբերը պետք է գործեն համապատասխան կարգին համապատասխան, որը հաստատելու իրավասությունը նախագծով առաջարկվում է տալ ՀՀ կառավարությանը։ առաջին անգամ ՀՀ օրենսդրությամբ սահմանվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի սեփական միջոցների հաշվին բժշկական օգնություն և սպասարկում ստանալու կարգը, սահմանելով տարբեր մեխանիզմներ առողջական տարբեր կարիքների ունեցող կալանավորված անձանց և դատապարտյալների համար:
07:41 - 15 օգոստոսի, 2019
Կառավարությունում քննարկվել են Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գործունեությանը վերաբերող հարցեր

Կառավարությունում քննարկվել են Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գործունեությանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հետագա գործունեությանը և, մասնավորապես, վերջերս գործարկված ցիկլոտրոնի՝ արագացուցչի կիրառմանը վերաբերող հարցեր: Մտքերի փոխանակությունը ծավալվել է արագացուցչի՝ գիտական, հետազոտական, առողջապահական, տնտեսական, տեխնոլոգիական նպատակներով կիրառման հեռանկարների շուրջ: Այս համատեքստում արծարծվել են նշված բաղադրիչներով շղթայի ստեղծման տարբերակներին, ներդրումային և ենթակառուցվածքային հնարավորություններին առնչվող հարցեր: Վարչապետ Փաշինյանը նշել է՝ պետք է համալիր լուծում մշակել, որը կներառի գիտահետազոտական, առողջապահական, տեխնոլոգիական, տնտեսական բաղադրիչների զարգացումը և եկամուտների գեներացումը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է շարունակել քննարկումները այս տրամաբանության ներքո և երկամսյա ժամկետում ներկայացնել արդյունավետ մոդելների տարբերակներ:
16:59 - 13 օգոստոսի, 2019
270 միլիոն դրամ՝ Հայաստանի թվային քարտեզագրման և տեղանքի թվային մոդելի ստեղծման նպատակով |hetq.am|

270 միլիոն դրամ՝ Հայաստանի թվային քարտեզագրման և տեղանքի թվային մոդելի ստեղծման նպատակով |hetq.am|

hetq.am։ Կառավարությունը 270 միլիոն դրամ հատկացրեց Կադաստրի պետական կոմիտեին Հայաստանի՝ վարչատարածքային սահմանների, հողային, անտառային, ջրային ռեսուրսների, և առանձին գույքային միավորների հաշվառման, քարտեզագրման, առկա սխալների ուղղման, մշտադիտարկման և պահպանման աշխատանքների իրականացման նպատակով: Կոմիտեն հայտնել է, որ այս աշխատանքները կենսական նշանակություն ունեն ժամանակագրական կանոնավոր հաճախականության, բարձր ճշգրտության տեղանքի թվային մոդել ու հատակագծեր սահմանելու համար։Ըստ կադաստրի կոմիտեի, Կառավարության 2019-2023թթ. գործունեության ծրագրով հաստատված միջոցառումների շրջանակներում անշարժ գույքի կադաստրի կոմիտեն նախատեսում է առաջին անգամ ստանալ Հայաստանի ամբողջ տարածքի թվային քարտեզագրման հատակագծերը և տեղանքի թվային մոդելը։
09:22 - 25 հուլիսի, 2019
Հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվողները ևս կկարողանան ստանալ պարգևատրումներ |armenpress.am|

Հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվողները ևս կկարողանան ստանալ պարգևատրումներ |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ կառավարությունը հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվողների վերաբերյալ ընդունեց նոր որոշում: Ըստ որոշման, պետական իշխանության մարմիններում պարգևատրման կարգում կատարվում է փոփոխություն, որը թույլ կտա հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող անձանց ևս պարգևատրումներ ստանալ:Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով հղիության և ծննդաբերության արձակուրդի մեջ գտնվող աշխատողների՝ տվյալ կիսամյակի ընթացքում աշխատած ժամանակահատվածը:Կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշման համաձայն՝ պետական ծառայողը պարգեւատրվում է, եթե նրա կատարողականի կիսամյակային գնահատականը դրական է, եւ նա այդ կիսամյակում աշխատել է վեց ամիս` ներառյալ ամենամյա եւ (կամ) չվճարվող արձակուրդի, հղիության եւ ծննդաբերության արձակուրդի, ժամանակավոր անաշխատունակության, վերապատրաստման, գործուղման ժամանակահատվածները:Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի մեջ գտնվող աշխատակիցները հաշվետու ժամանակահատվածում աշխատել են նշված ժամանակահատվածի մեծ մասը, սակայն աշխատանքների ամփոփման ժամանակ գտնվում են հղիության եւ ծննդաբերության արձակուրդի մեջ եւ չեն կարող օգտվել օրենքով սահմանված պարգեւատրումից՝ անհրաժեշտություն է առաջացել որոշման մեջ նախատեսել սույն կարգավորումը:Այս նախագծով նախատեսվում է սահմանել հղիության եւ ծննդաբերության արձակուրդի մեջ գտնվող, սակայն տվյալ կիսամյակում աշխատած աշխատողների պարգեւատրման իրավական հիմքերը։
08:19 - 25 հուլիսի, 2019