ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Ինչպե՞ս են թեստավորում, որքա՞ն են թեստի պաշարները և ե՞րբ կլինեն տեղական թեստերը |ampop.am|

Ինչպե՞ս են թեստավորում, որքա՞ն են թեստի պաշարները և ե՞րբ կլինեն տեղական թեստերը |ampop.am|

ampop.am: Չինական Ուհան քաղաքում միանման գանգատներով պացիենտների օր օրի աճող թիվը բժիշկներին ահազանգեց վարակի նոր տեսակի ծագման մասին։ Վարակիչ հիվանդության հետագա տարածումը կանխելու համար, նախ և առաջ, վարակվածների մոտավոր թիվը պարզել էր պետք։ Ինչպես վարակիչ այլ հիվանդությունների դեպքում, այս դեպքում ևս համաճարակային պատկերը ստանալուն օգնում է թեստավորումը։ Ախտորոշիչ թեստերի արտադրությունը Չինաստանում մեկնարկեց այն բանից հետո, երբ Ուհանի Վիրուսաբանության ինստիտուտը պարզեց նոր կորոնավիրուսի գենետիկ հաջորդականությունը։ Չինաստանում և Չինաստանի սահմաններից դուրս վարակի տարածմանը զուգահեռ՝ մեծացավ նաև թեստերի պահանջարկը։ Մի շարք երկրներ, ինչպիսիք են՝ Հարավային Կորեան, Սինգապուրը, Ավստրալիան, որոնք ունեին տեղում թեստերի արտադրություն կազմակերպելու հնարավորություն, արտադրեցին։ Բազմաթիվ երկրներ՝ այդ թվում Հայաստանը, COVID-19-ի ախտորոշիչ թեստեր առայժմ ձեռք են բերում այլ երկրներից։ Նոր կորոնավիրուսի ախտորոշման համար թեստերի առաջին խմբաքանակը ձեռք բերելու մասին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր հունվարի 31-ին։ Խոստացված խմբաքանակը՝ 200 հատ թեստ, փետրվարի սկզբին արդեն Հայաստանում էր։ Թեստավորվողների շրջանակը փետրվար-մարտին խիստ սահմանափակ էր։ Թեստավորվելու համար անձը պետք է բավարարել հետևյալ երեք պայմաններից առնվազն մեկին. ժամանած լիներ համաճարակաբանական առումով լարված երկրից, շփված լիներ հաստատված դեպքի հետ, այսինքն՝ կորոնավիրուսով հիվանդ մարդու հետ, ունենար կլինիկական ախտանիշեր՝ ջերմություն, հազ, շնչառության դժվարացում։ Հայաստանում թեստավորում անվճար հիմունքներով մինչ այժմ կատարվում է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում, ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում և մարզերում գործող մասնաճյուղերում, ինչպես նաև «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի կողմից՝ բժշկական ցուցումով։ Ապրիլի առաջին կեսին, երբ ավելացան թե´ձեռքբերված թեստերի քանակը, թե´ թեստավորման տեխնիկական հնարավորությունները, ընդլայնվեց նաև թեստավորվողների շրջանակը։ Առկա խմբերին ավելացան` կասկածելի դեպքերի հետ շփում ունեցած բուժաշխատողները,թոքաբորբ ախտորոշումով բոլոր հիվանդները,հղիները,այն ծննդկանների երեխաները, ովքեր ծննդաբերելուց առաջ սուր շնչառական վարակ են ունեցել։ Թեստերի պաշարները Հայաստանում Ապրիլի վերջից՝ Հայաստանում օրական արվում է ավելի քան 1000 թեստ։  Առողջապահության նախարարության կողմից տրամադրված տվյալների համաձայն, մայիսի 19-ի դրությամբ ԱՆ պահեստներից մեկում եղել է ավելի քան 6800 թեստ, իսկ մեկ այլ պահեստում մայիսի 20-ի դրությամբ՝ մոտ 41 հազար թեստ՝ լեհական, ռուսական և չինական արտադրության։ Նոր կորոնավիրուսային հիվանդության ախտորաշման համար աշխարհում լայնորեն կիրառվում են ՊՇՌ թեստերը։ Սա ախտորոշման մինչև այժմ հայտնի ամենամատչելի ու հուսալի մեթոդն է։ ՊՇՌ մեթոդով հնարավոր է մեծ ճշգրտությամբ ախտորոշել ինֆեկցիոն հիվանդությունները, այդ թվում՝ նոր կորոնավիրուսային հիվանդությունը՝ դեռևս ինկուբացիոն շրջանում։ COVID-19-ի ախտորոշման համար օգտագործվում են նաև սերոլոգիական թեստերը։ Հարևան Իրանում արտադրվում է թեստերի այս տեսակը, որը նաև արտահանվում է։ Սերոլոգիական ախտորոշման մեթոդով հնարավոր է որոշել՝ մարդը նախկինում հիվանդացած եղել է, թե՝ ոչ։ Ախտորոշման այս մեթոդը բացի հարևան երկրից, կիրառել են Չինաստանը, Սինգապուրը և այլն։ Տեղական թեստերը՝ այլընտրանքային տարբերակ Չինական ծագման բժշկական պարագաների շուրջ ինտրիգները կորոնավիրուսի ֆոնին ակտիվացել են։ Չինաստանից ձեռք բերված պարագաների ու սարքավորումների որակի հանդեպ անվստահություն են հայտնել Նիդեռլանդները, Իսպանիան, Թուրքիան և այլ երկրներ։ Եվրոպական մի շարք երկրներ էլ հրաժարվել են չինական ապրանքներից։ Այդուհանդերձ, Չինաստանը շարունակում է մնալ կորոնավիրուսից տուժած երկրներին բժշկական նշանակության պարագաներ մատակարարող հիմնական երկրներից մեկը։ Կորոնավիրուսի դեմ պայքարելու համար Հայաստանը ևս անհրաժեշտ բժշկական պարագաների մի մասը ձեռք է բերում Չինաստանից։ Զուգահեռ փորձ է արվում տեղում կազմակերպել անհատական պաշտպանիչ միջոցների՝ դիմակների, ակնոցների, բժշկական արտահագուստի արտադրություն։ Շարունակությունը՝ ampop.am-ում
12:58 - 28 մայիսի, 2020
Պոլիկլինիկաներին մատնային պուլսօքսիմետրեր և անհատական պաշտպանիչ միջոցներ են բաշխվել. ԱՆ

Պոլիկլինիկաներին մատնային պուլսօքսիմետրեր և անհատական պաշտպանիչ միջոցներ են բաշխվել. ԱՆ

Կորոնավիրուսային հիվանդությունը (COVID-19) կանխարգելելու նպատակով ՀՀ ԱՆ «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել 500 մատնային պուլսօքսիմետր: Դրանք արդեն իսկ բաշխվել են մարզերի և Երևանի հիվանդանոցներին, քաղաքային պոլիկլինիկաներին, գյուղական ամբուլատորիաներին, առողջության կենտրոններին: Այսպիսով՝ մարզերի և Երևանի բուժաշխատողները հնարավորություն կունենան պացիենտների ավելի լայն շրջանակներում իրականացնելու  հետազոտություն՝ ստուգելու արյան թթվածնով հագեցվածությունը, կամ ինչպես ընդունված է ասել,  թթվածնի սատուրացիան (SpO2): Միաժամանակ, COVID-19-ի շրջանակներում ՀՀ մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին տրամադրվել են անհատական պաշտպանիչ միջոցներ առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) հաստատություններին բաշխելու նպատակով․ 24000 հատ պաշտպանիչ արտահագուստ, 20000 հատ ձեռնոց, 14000 հատ եռաշերտ դիմակ, 1180 հատ ալկոգել 250մլ, 840 հատ պաշտպանիչ ակնոց: Նախորդ շաբաթվա 5 աշխատանքային օրերին ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի կողմից կազմակերպվել է 15 օնլայն դասընթաց Երևանի և մարզերի ԱԱՊ հաստատությունների բժիշկների և վարչական անձնակազմի համար, որին ներգրավվել են 2021 մասնակից: Դասընթացները շարունակական բնույթ են կրելու:
20:00 - 27 մայիսի, 2020
Խորհրդարանը քննարկում է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները սահմանող օրինագիծը |armenpress.am|

Խորհրդարանը քննարկում է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները սահմանող օրինագիծը |armenpress.am|

armenpress.am:ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում է սահմանել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները: Խորհրդարանի մայիսի 27-ի նիստում փաթեթը ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը: «Սույն օրինագծով սահմանվել են հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները՝ անկախ նրանց գտնվելու վայրից: Սահմանվել են նաև դրանց իրականացման ընթացակարգերը, ինչպես նաև հոգեբուժական կազմակերպության պարտականություններն ու պատասխանատվությունները»,- ասաց Ավանեսյանը: Նախարարի տեղակալը նշեց, որ գործող օրենքն ընդունվել է 2004 թ. և արդեն չի համապատասխանում ներկայիս պահանջներին, մի շարք հարցեր դուրս են մնացել օրենքի կարգավորման շրջանակից, ինչը լուրջ խոչընդոտ է առաջացնում և՛ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձնանց իրավունքների իրացման ու պաշտպանության, և՛ հոգեբուժական օգնություն ցույց տվող կազմակերպությունների գործառույթների իրականացման, փորձաքննությունների անցկացման և այլ հարցերում:
15:48 - 27 մայիսի, 2020
Կորոնավիրուսային հիվանդության բուժման դեղ գոյություն չունի և յուրաքանչյուր հիվանդի բուժումը վարվում է անհատական մոտեցմամբ. ԱՆ խոսնակ

Կորոնավիրուսային հիվանդության բուժման դեղ գոյություն չունի և յուրաքանչյուր հիվանդի բուժումը վարվում է անհատական մոտեցմամբ. ԱՆ խոսնակ

ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նյութով ամբողջությամբ չեմ կիսվում` հանրության նյարդերը խնայելու համար: Զարմանում եմ, թե հեղինակի ստեղծագործական միտքն ուր կարող է հասնել: Դեղերը պացիենտներին նշանակվում և տրվում են բացառապես բժշկական ցուցումներով և բացառվում է, որ որևիցե մեկին բժիշկը հեռակա խորհրդատվությամբ կարող է դեղ նշանակել: Հարց է առաջանում, ինչու՞ լրատվամիջոցը չի փորձել հիվանդանոցից կամ լիազոր մարմնից ստանալ տեղեկատվություն: Դրա փոխարեն տարածել է միակողմանի հերյուրանք: Եթե, իհարկե հերոսները մտացածին չեն` հրավիրում ենք իրավապահ մարմինների ուշադրությունը, քանի որ սույն հոդվածը փաստացի հաղորդում է հանցագործության մասին: Նշենք, որ կորոնավիրուսային հիվանդության բուժման դեղ աշխարհում գոյություն չունի և յուրաքանչյուր հիվանդի բուժումը վարվում է անհատական մոտեցմամբ: Ամեն օր կատարվող հետազոտություններից հետո բժշկական խումբը քննարկում է հաջորդ օրվա բուժման տակտիկան»։
13:14 - 27 մայիսի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7774 դեպք, մեկ օրում թիվն ավելացել է 372-ով

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7774 դեպք, մեկ օրում թիվն ավելացել է 372-ով

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7774 դեպք, որոնցից 3255-ն` առողջացած, 98-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4377 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 53678 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 372 նոր դեպք և 35 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 85 (կին), 78 (կին), 69 (կին), 60 (կին), 76 (տղամարդ), 66 (կին), 56 (տղամարդ) տարեկան: Վերջինից բացի, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 44 է:
10:55 - 27 մայիսի, 2020
Բավական է միայն վերնագրի միջոցով մանիպուլացնել մարդկանց. ԱՆ խոսնակի պարզաբանումը

Բավական է միայն վերնագրի միջոցով մանիպուլացնել մարդկանց. ԱՆ խոսնակի պարզաբանումը

Որոշ լրատվամիջոցներ սկսել են շահարկել, թե լաբորատոր հետազոտությունները կատարվում են «ընտրյալ լաբորատորիաների» միջոցով: Այս մասին գրել և պարզաբանում է տարածել ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Լրատվամիջոցները հղում են տալիս առողջապահության նախարարության գրավոր հարցման պատասխանին, որտեղ պարզ շարադրված է, որ «Առողջապահության նախարարի 13.05.2020թ. թիվ 04-Ց ցուցման, կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում պետության հետ համագործակցությամբ և անվճար հիմունքներով իրականացնում են «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ն և «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ն՝ բժշկական ցուցումով»: Կրկնում ենք՝ ԱՆՎՃԱՐ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ: Ավելին, նշված լաբորատորիաներն իրենց մնացած ողջ ռեսուրսը ծառայեցնում են կորոնավիրուսային հիվանդության պայքարին: Լաբորատորիաներին տրամադրվում է միայն թեստերը և թեստավորման անհրաժեշտ պարագաները: Պայմանագրով նախատեսված այլ պարտավորություններ ուղղակիորեն չկան: Իսկ ընտրվել են հենց այս լաբորատորիաները, քանի որ վերջիններս առողջապահության նախարարության կողմից գնահատման արդունքում համապատասխանել են կենսաբանական անվտանգության և մնացած բոլոր անհրաժեշտ չափորոշիչներին: Բավական է միայն վերնագրի միջոցով մանիպուլացնել մարդկանց: Սքրինշոթերով հրապարակում եմ այն լրատվամիջոցների անունները, որոնք արտատպել են սկզբնաղբյուր կայքի (Hraparak.am)-ի նյութը: Ներողություն եմ խնդրում, եթե որոշներին չեմ հիշատակել։ Հ.Գ․ Բավական է թիրախավորել և անընդհատ քարկոծել, մանավանդ այն դեպքում, երբ դրա համար «հարմար նախադրյալներ» չկան։ Խոսքն, իհարկե չի վերաբերում առողջ և կառուցողական քննադատությանը»,- գրել է նա։
20:14 - 26 մայիսի, 2020
Կորոնավիրուս․ Ինչպես են տարածվում մանրէները, և որտեղ է վարակվելու ամենաբարձր հավանականությունը |med.news.am|

Կորոնավիրուս․ Ինչպես են տարածվում մանրէները, և որտեղ է վարակվելու ամենաբարձր հավանականությունը |med.news.am|

med.news.am: Բազմաթիվ երկրներում այսօր դադարեցվում կամ մեղմացվում են կառանտինային սահմանափակումները, որոնք մտցվել էին կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի շրջանակում։ Ստեղծված իրավիճակում որտե՞ղ է կորոնավիրուսով վարակվելու ամենաբարձր հավանականությունը։ Ինչպե՞ս են տարածվում վարակիչ հիվանդությունները։ Այս ամենի շուրջ իր կարծիքով weforum.org-ում տպագրված հոդվածում կիսվել է կենասաբանական գիտությունների պրոֆեսոր Էրին Բրոմաժը։ Մասնագետի խոսքով՝ վարակվելու հավանականությունը բարձր է հիմնականում մասայական միջոցառումերի ժամանակ, ինչպիսիք են` հարսանյաց հանդեսները կամ ծննդյան արարողությունները։ Իսկ բաց տարածքներում վարակվելու հավանակությունը համեմատաբար քիչ է։ «Թվում է, թե հասարակության մի մասը արդեն թուլացրել է զգոնությունը, սակայն ես չեմ հասկանում` ինչու՞: Համաճարակի «Կորը» (տարածման հիպերբոլիկ գծապատկեր) ունի կանխատեսելի զարգացում և գագաթնակետին հասնելուն պես, կանխատեսելի կլինի նաև նահանջը: Չինաստանում և Իտալիայում գրանցված ցուցանիշները վկայում են, որ մահացությունների թիվը սկսել է աստիճանաբար նվազել: Ենթադրենք`ունենք 70 հազար մահվան ելք, եթե տեմպը շարունակի նվազել, հաջորդ 6 շաբաթների ընթացքում կունենանք ևս 70 հազար մահ: Քանի որ արդեն բաց են որոշ հաստատություններ, անկասկած վարակի տարածումը կլինի անխոչընդոտ: Ես հասկանում եմ, որ այդ ամենը արվում է տնտեսությանը խորապես չվնասելու համար, սակայն շարունակում եմ պնդել. Եթե խնդրին չտրվի կենսաբանական լուծում, տնտեսությունը կշարունակի անկում արձանագրել», - գրում է մասնագետը: Նրա խոսքով՝ դեռևս շատ քիչ թվով պետությունների ցուցանիշներում կարելի է տեսնել տեմպի նվազում: Ավելին, մայիսի 3-ի դրությամբ մեծամասնության մոտ շարունակվում է աճ գրանցվել: Դիտարկենք ԱՄՆ-ի ցուցանիշները. Անգամ տարածման օջախի (Նյու Յորքի) տենդենցը հաշվի չառնելով, օրական ցուցանիշը շարունակում է աճել: «Այսպիսով, վերաբացելով ամեն ինչ, կստացվի կրակի վրա բենզին լցնել: Ուզած, թե չուզած այդ ամենը լինելու է, իսկ ներկայիս իմ նպատակը` ձեզ ռիսկային գոտիներից զերծ պահելն է», - գրում է մասնագետը: Որտե­՞ղ են վարակվում մարդիկ Հայտնի է, որ որոշ մարդիկ վարակվել են տան պայմաններում: Ընտանիքի անդամը գտնվելով դրսում կարող է վարակվել, այնուհետև շփվելով անդամների հետ, հանդիսանալ վարակի տարածման պատճառ: «Ես հաճախ եմ լսում, որ մարդիկ ռիսկային են համարում տարբեր մթերային խանութները, վազքուղիները և բոլոր այն վայրերը, որտեղ մարդիկ դիմակներ չեն կրում: Արդյո­՞ք այս վայրերը ռիսկային են, ո'չ այդքան: Եկեք հասկանաք. Վարակվելու համար, անհրաժեշտ է ստանալ վարակի անհրաժեշտ չափաբաժինը, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կորոնավիրուսով վարակվելու համար բավարար է անգամ մի փոքր չափաբաժինը: Որոշ փորձագետների գնահատմամբ` 1000 SARS-CoV 2- ի շատ քիչ քանակությամբ մասնիկները բավարար են վարակվելու համար:  Պետք է նշել, որ այս ցուցանիշները դեռ պետք է ենթարկել ուսումասիրության, սակայն այս ամենն էլ բավարար է` վարակի առաջացման պայմանները հասկանալու համար: Վարակը կարող է առաջանալ` 1000 վարակակիր մասնիկից, որոնք մարդը ընդունում է մեկ շնչով կամ մեկ անգամ աչքերին դիպչելուց: Վրակվել կարելի է նաև 100 վիրուսակիր մասնիկ 10 անգամ շնչելու և 10 մասնիկ` 100 անգամ շնչելու միջոցով», - գրում է կենսաբանը: Որքա­՞ն վիրուսակիր մասնիկ է արտազատվում շրջկա միջավայր Լոգարան. Լոգարանում կան այնպիսի մակերեսներ, որոնք առավել շատ են օգտագործվում մարդկանց կողմից, օրինակ՝ դռան բռնակը, ծորակը եւ այլն: Այսպիսով, այդտեղից վիրուսի տարածման ռիսկը բարձր է: Պարզ է, ռիսկային վայր կարող են համարվել հասարակական պետքարանները: Այդ իսկ պատճառով այդ վայրերը ախտահանելը պետք է կրի պարտադիր բնույթ: Հազ.  Մեկ հազի ժամանակ օդ է արտանետվում ավելի քան 3000 վիրուսակիր մասնիկ, որոնք շարունակում են տարածվել մինչև 50 կմ շառավիղով: Որոշ մասնիկներ կարող են թույլ լինել և չպահպանվել օդում, սակայն կան նաև այնպիսիք, որոնք կարող են տարածվել վայրկյանների ընթացքում: Փռշտոց. Մեկ փռշտոցը իր մեջ կարող է պարունակել մինչև 30.000 վիրուսակիր մասնիկ, որոնք մեկ ժամվա ընթցաքում տարածվում են մինչև 200 կմ շառավիղով: Եթե անձը վարակված է, ապա նրա հազի և փռշտոցի հետևանքով շրջակա միջավայր կարող է արտանետվել ավելի քան 200 000 000 վարակակիր մասնիկ: Շունչ. Շնչելու հետևանքով օդ է արտանետվում 500-5000 վարակակիր մասնիկ: Այս մասնիկները կարող են շատ թույլ լինել, և չեզոքանալ: Առավել քիչ քանակությամբ մասնիկներ կարող են արտանետվել քթով արտաշնչելիս: Հարկ է նշել, որ թույլ արտաշնչելու դեպքում, այն մասնիկները որոնք գտնվում եմ ավելի խորքային հատվածում, չեն արտանետվում: Ի տարբերություն հազի և փռշտոցի, արտաշնչելու ժամանակ օդ արտանետված մասնիկները առավել թույլ են և չեն կարող արտաքին միջավայրում երկար գոյատևել: Մենք դեռ չունենք SARS-CoV2-ի հստակ թվերը, սակայն մեզ համար որպես ուղեցույց կարող է հանդիսանալ գրիպի ցուցանիշը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գրիպով վարակվելու համար բավար է ընդունել վարարակիր 33 մասնիկ: Հիշեք բանաձևը. Վարակվել = Վիրուսի արտանետում + ժամանակ Եթե մարդը հազում կամ փռշտում է, այդ 200 000 000 մասնիկները տարածվում են ամենուր: Որոշ վիրուսներ մնում են օդում, որոշները մակերեսների վրա, որոշներն էլ գետնի վրա: Այսպիսով, եթե դուք դեմ առ դեմ շփվեք կորոնավիրուսով վարակված անձի հետ, և եթե այդ մարդը հազա կամ փռշտա, դուք կշնչեք այդ 1000 մասնիկները և  կվարակվեք: Եթե վարակված անձը հազա կամ փռշտա սենյակում, ապա վիրուսակիր մասնիկները կշարունակեն տարածվել ամբողջ սենյակում: Վարակակիր մարդուց հետո սենյակ մտնելիս և մի քանի շունչ կատարելիս, ամենայն հավանականությամբ դուք կվարակվեք։ 1 շնչի ժամանակ, 20 վիրուսային մասնիկներ, 1 րոպեում տարածվում են, այսինքն վարակվելու համար անհրաժեշտ կլինի 1000 վիրուսային մասնիկ՝ բաժանված 20 րոպեի միջոցով այսինքն, 50 րոպեն բավարար է վարակակիր դառնալու համար: Խոսք. Խոսելը մոտ 10 անգամ մեծացնում է վարակակիր մասնիկների արտանետումը (յուրաքանչյուր 1 րոպեին 200 մասնիկ): Այսինքն, դեմ առ դեմ միմյանց հետ խոսելով, 5 րոպեն բավարար է վարակվելու համար: Այն մարդիկ, ովքեր դեմ առ դեմ կանգնած մնան 10 րոպեից ավել, կդառնան պոտենցիալ վարակիր: Ահա թե ինչու է վարակակիր մարդկանց համար տանը մնալը վտանգավոր: Ո՞րն է ասիմպտոմ մարդու դերը վարակի տարածման մեջ Ախատշաններ ունեցող մարդիկ միակ վարակիրները չեն, ովքեր կարող են պատճառ հանդիսանալ վարակի տարածման: Հայտնի է, որ վիրուսների տարածման 44% դեպքերում, տարածման աղբյուր հանդիսանում են ասիմպտոմ անձիք: Անձը կարող է տարածել վիրուսը անգամ ախտանշանների ի հայտ գալուց 5 օր առաջ: Վարակակիր անձիք կարող են լինել ցանկացած տարիքի: Նրանաց մոտ հիվանդությունը կարող է ուղեկցվել տարբեր ձևերով: Ստորև բերված ցուցանիշը ցույց է տալիս, որ անկախ տարիքից, անձը կարող է ունենալ կորոնավիրուսային հիվանդություն: Վարակակիր անձից օդ արտանետված վիրուսակիր մասնիկները փոխում են իրենց բաղադությունը, այդ իսկ պատճատով վիրուսը մարդկանց մոտ լինում է տարբեր: Այսպիսով, նախքան ախտանշանների ի հայտ գալը, դուք շարունակելու եք հանդիսանալ վարակի տարածման աղբյուր: Այսպիսով եկեք հասկանանք` ինչքանո՞վ են վերաբացումնրը վտանգավոր հասարակության համար Երբ դուք մտածում եք վարակի տարածման վայրերի մասին, ի՞նչ է առաջինը գալիս ձեր մտքին: Որոշ մարդիկ կպատասխանեն՝ կռուիզային նավարկությունը, սակայն դա սխալ դիրքորոշում է: Հաշվի չառնելով բժշկական հաստատություններում վարակների տարածման ցուցանիշները, հանգում ենք այն եզրակացության, որ առավել ռիսկային վայրեր են հանդիսանում բանտերը, աշխատավայրերը, եկեղեցիները և այն տարածքները, որտեղ օդի անմիջական մուտք չկա: Վարակի տարածման առավել վտանգավոր վայրերն են. Արտադրամասերը. Օրինակ, մսի արտադրամասում աշխատակիցները նստում են իրար մոտ: Արդյունաբերական մեքենաները, սառը սենյակները իդելական պայմաններ են վիրուսի տարածման համար Հարսանիքի, հոգեհանգստի, ծննդյան արարողությունները Բիզնես քննարկումները Քանի որ մենք արդեն վերադառնում ենք աշխատանքի, եկեք տեսնենք թե վարակի պայմաններում, ի՞նչ կկատարվի այնտեղ․ Ռեստորաններ. Անգամ շատ տարրական գիտելիքեր ունենալու դեպքում էլ հասկանալի է, որ մեկ  ասիմտոմ անձի մուտքը ռեստորան կարող է ախտոտել միջավայրը: Տե'ս նկարը. Վարակակիր մարդը (A1) իր 9 ընկերների հետ ընթրում է  սեղանի շուրջ: Ընթրիքը տևում է 1-1,5 ժամ: Այս ժամանակահատվածում վարակակիր անձը միայն շնչելով, միջավայրը դարձնում է վարակված: Այսպիսով, սեղանի շուրջ նստածների 50%ը պոտեցիալ վարակակիր է: Կողքի սեղանի մոտ նստած մարդկանց 75%ը նույնպես վարակիր են: E կամ F սեղանի մետ նստածներից ոչ ոք չի վարակվել, քանի որ նրանք նստած են օդորակչի հոսանքի ուղղության հակառակ կողմում:   Աշխատավայրեր. Վարակի տարածման հաջորդ ձևը կոչվում է կենտրոնացում: Վարակված աշխատակիցը աշխատում է շենքի 11րդ հարկում, հիմնարկությունն ունի 216 աշխատակից: Մեկ շաբաթվա ընթացքում այդ մարդկանցից 94-ը վարակվել է (43,5% ՝ կապույտ աթոռներ), 94 հոգուց 92-ը ունեցել են ախտանշաններ (միայն 2-ը մնացին ասիմպտոմատիկ): Ուշադիր եղեք,որ հիմնականում վարակակիր է սենյակի միայն մեկ կողմը, իսկ մնացածները վարակվել են տարբեր մակերեսների հետ շփվելիս (բռնակներ, բազրիքներ, ծորակ, լույսի անջատիչ): Հետաքրքիր է, որ թեև շենքի տարբեր հարկերում, վերելակներում և նախասրահում աշխատողների միջև զգալի շփում է եղել, բայց բռնկումը հիմնականում սահմանափակվել է մեկ հարկով: Երգչախմբեր. Վաշինգտոն նահանգի համայնքային երգչախումբը. Չնայած մարդիկ տեղեկացված են վարակի մասին և քայլեր են ձեռնարկում վարակի տարածման տեմպը նվազեցնելու համար. Օրինակ` նրանք խուսափում էին սովորական ձեռքսեղմումներից և գրկախառնություններից, մարդիկ նաև իրենց երաժշտությունն էին բերում՝ խուսափելով փոխանակումից, և պրակտիկայում սոցիալական հեռավորությունն պահպանելով: Նախքան պարապմունքի սկսելը, բոլոր անդամներին խնդրում էին ախտանշանների առկայության դեպքու մնալ տանը: Ի տարբերություն խոսելուն, երգելիս ավելի մեծ քանակությամբ մասնիկներ են արտանետվում արտաքին միջավայր: Երգելիս խորը շնչելն էլ կարող է առիթ հանդիսանալ վարակակիր մասնիկը հեշտորեն վերցնելու: Երկու ժամն անգամ բավարար է, որպեսզի այդտեղ գտնվող յուրաքանչյուր ոք վիրուսի բավարար չափաբաժին վերցնի: 4 օր անց երգչախմբի 60 անդամներից 45-ի մոտ ի հայտ եկան նախանշաններ, իսկ 2-ը մահացան: Մարզասրահներ. Այդ դեպքը պատահել է Կանադայում, կյոռլինգի առաջնության  ժամանակ: 72 մասնակից ունեցող կյոռլինգի առաջնությունը դարձավ վիրուսի տարածման պատճառ: Առաջնության հետևանքով 72 մասնակիցներից 24-ը վարակվեցին: Շարունակությունը՝ med.news.am-ում
13:20 - 26 մայիսի, 2020
Նախարարությունը ներկայացրել է COVID-19 հաստատված պացիենտի հոսպիտալացման ցուցումները

Նախարարությունը ներկայացրել է COVID-19 հաստատված պացիենտի հոսպիտալացման ցուցումները

Առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) հաստատությունները, կորոնավիրուսային հիվանդության կասկածելի դեպք հայտնաբերելիս, ՀՀ ԱՆ 2020 թվականի հունվարի 31-ի թիվ N 336-Ա հրամանով հաստատված ուղեցույցի համաձայն, կազմակերպում են նմուշառում և ուղեգրում թեստավորման: Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության ներկայացրած՝ COVID-19 հաստատված պացիենտի հոսպիտալացման ցուցումներին վերաբերող պարզաբանման մեջ։ «Այնուհետև ԱԱՊ բժիշկը կապ է հաստատում COVID-19 հաստատված պացիենտի հետ, ճշտում գանգատները, ուղեկցող հիվանդությունները: Ելնելով   պացիենտի գանգատներից՝ նա որոշում է կայացնում տնային այցելության մասին` տեղում գնահատելու պացիենտի ծանրության աստիճանը, որի հիման վրա դիտարկվում է նաև հոսպիտալացման անհրաժեշտութունը: Թեթև կլինիկական ընթացքով COVID-19 պացիենտների մոտ կլինիկական նշաններն ու ախտանշանները կարող են վատթարանալ հիվանդության 2-րդ շաբաթից՝ ստորին շնչուղիների ախտահարման պատճառով:           Որոնք են COVID-19-ով պացիենտների հոսպիտալացման ցուցումները․ 1) COVID-19-ի թեթև ընթացքը և 60-ից բարձր տարիքը, 2) COVID-19-ը և հղիությունը՝ ախտանշանների առկայության դեպքում, 3) COVID-19-ի թեթև ընթացքը և քրոնիկ սրտանոթային հիվանդությունը, զարկերակային գերճնշումը, շաքարային դիաբետը, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը, իմունադեֆիցիտային վիճակները, քաղցկեղը, ճարպակալումը, քրոնիկ երիկամային անբավարարությունը, 4) միջին ծանրության ընթացքը (թոքաբորբ առանց հիպոքսիայի), որի նշաններն են․ ա․ բարձր ջերմություն, սովորաբար 38 °C-ից բարձր, բ․ շնչառական ախտանշաններ, գ․թոքաբորբի պատկեր՝ ռադիոլոգիական տվյալներով, 5) ծանր թոքաբորբը, որի նշաններն են բարձր ջերմությունից և շնչառական ախտանշաններից բացի, հետևյալ ≥1 նշանների առկայությունը․ ա․ շնչառության հաճախություն` ≥30/րոպե (մեծահասակներ), բ․ արյան թթվածնով հագեցվածությունը SpO2 ≤93%, գ․ 24-48 ժամվա ընթացքում թոքային դաշտի >50% ընդգրկող ինֆիլտրատներ, 6) կրիտիկական վիճակները (շնչառական անբավարարություն, սեպտիկ շոկ և/կամ բազմաօրգանային անբավարարություն): Հարկ է նշել, որ հաստատված COVID-19-ով պացիենտը հոսպիտալացվում է, եթե արյան թթվածնով հագեցվածությունը SpO2 ≤93% և/կամ շնչառության հաճախությունը >22/րոպե է»,- ասվում է պարզաբանման մեջ:
19:53 - 25 մայիսի, 2020
ԱՆ-ն հորդորում է սահմանափակել հոգեհանգստի և թաղման արարողությունների մասնակիցների քանակը

ԱՆ-ն հորդորում է սահմանափակել հոգեհանգստի և թաղման արարողությունների մասնակիցների քանակը

ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է սահմանափակել հոգեհանգստի և թաղման արարողությունների մասնակիցների քանակը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և վերահսկման գործընթացում, ի թիվս կիրառվող սահմանափակումների, մեծ դեր և նշանակություն ունի նաև յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունը։ Հարցն ավելի արդիական է դառնում, երբ խոսքը գնում է հանրային միջոցառումների կազմակերպման, անցկացման և մասնակցության մասին՝ հարսանիք, թաղում, ծննդյան տոն և այլն։ Նմանատիպ զանգվածային միջոցառումներին մասնակցությունը, կուտակումները պատճառ են դառնում օրեր անց ավելի մեծ թվով դեպքերի արձանագրման։ Այս համատեքստում հարկ է ևս մեկ անգամ նշել, որ Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելուց հետո Պարետի որոշմամբ արգելվում է 5 և ավելի անձանց մասնակցությամբ հանրային միջոցառումների անցկացումը՝ այդ թվում, երբ խոսքը վերաբերում է հոգեհանգստի և թաղման արարողություններին։ Քաջ գիտակցելով մշակութային և ազգային առանձնահատկությունները, հարազատի, բարեկամի վիշտը կիսելու ներքին ցանկությունը՝ այդուհանդերձ հարկ է խուսափել մասնակցությունից՝ քանզի դրանով մասնակցելով մեծացնում ենք բացառապես հանրային առողջապահական ռիսկը՝ այդ թվում հենց բարեկամների և հարազատների համար։ Այդպիսի դեպքեր արդեն արձանագրվել են մի շարք համայնքներում՝ ինչպես Դդմաշենում, Ոստանում Մրգավետում, Նորաշենում և այլն։ Ցավոք, միշտ չէ, որ ելքը կորոնավիրուսային հիվանդության դրական արդյունքով է ավարտվել, դրա հետևանքով արձանագրվել են նաև մահվան դեպքեր: Հանրապետությունում Կորոնավիրուսային հիվանդության տարածման շղթան կոտրելու, ինչպես նաև հիվանդության դեմ առավել արդյունավետ պայքարելու նպատակով առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին խստագույնս հետևել Պարետի բոլոր ցուցումներին՝ հանրային միջոցառումների ժամանակ սահմանափակելով մասնակիցների քանակը և պահպանելով անվտանգության բոլոր կանոնները»,- նշված է հաղորդագրության մեջ։
19:37 - 25 մայիսի, 2020
Համաճարակաբանը ներկայացրել է կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թվի ավելացման պատճառը
 |armenpress.am|

Համաճարակաբանը ներկայացրել է կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թվի ավելացման պատճառը |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թվի ավելացումը մի կողմից կապված է քաղաքացիների վարքագծի հետ, մյուս կողմից՝ ընդլայնվել են լաբորատոր կարողությունները, արագ արձագանքման համակարգը: Կառավարությունում հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՀՀ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը: Նրա խոսքով, կան վարակի դեպքեր ինչպես անհատական, օջախային, այնպես էլ առանձին տնտեսվարողների մոտ: Դրանից բացի, բռնկումների առիթ են դարձել տարբեր միջոցառումներ կազմակերպելը, դրանց մասնակցելը: Դրանց արդյունքում վարակը տարածվել է՝ ձևավորելով նոր օջախներ: «Թվերի աճն ազդակ է այն մասին, որ պետք է կարողանանք թելադրվող անվտանգության կանոնները հավուր պատշաճի իրականացնենք: Ես շրջում եմ քաղաքում և տեսնում եմ մեր ազգաբնակչության վերաբերմունքը: Օրինակ, դիմակ կրելը: Ի վերջո, պետք է հասկանալ, որ դիմակ կրելը մի բան է, ճիշտ կրելը՝ մեկ այլ բան: Անհրաժեշտ է բոլոր կանոններին ճիշտ հետևել, որպեսզի կարողանանք երկրում իրավիճակը կայունացնել»,-ասաց Լիանա Թորոսյանը: Լրագրողների այն հարցին, թե ինչու այլ երկրներում, վարակվածության թվերի անկում է նկատվում, իսկ Հայաստանում հակառակ պատկերն է, Լիան Թորոսյանը պատասխանեց, որ այլ երկրներում արվող անհրաժեշտ բոլոր միջոցառումները արվում են նաև մեր երկրում: «Այստեղ կարգապահության հարց է, դրանից բացի համապատասխան վերաբերմունք է անհրաժեշտ ու աչալրջություն: Անկախ նրանից՝ անհատ է, թե կազմակերպություն, յուրաքանչյուրը պետք է իրեն պատասխանատու զգա»,-ասաց նա: Մասնագետը հորդորում է տկարություն, թուլություն ունենալու դեպքում չհաճախել աշխատանքի: Աշխատանքի գնալու ընթացքում դիմակը կրել ճիշտ ձևով: Պարբերաբար լվանալ, ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորությունը: Տարածքները հաճախակի օդափոխել, կոշտ մակերեսները ախտահանել, ջերմաչափվել: «Զերծ մնալ զանգվածային միջոցառումներ կազմակերպելուց: Հարգելի քաղաքացիներ, նման միջոցառումները կարող են ձեզ վնասել, նոր օջախների, նոր մահվան դեպքերի պատճառ դառնալ: Այս իրավիճակում հորդորում եմ հնարավորության սահմաններում ձեռնպահ մնալ նման միջոցառումներ անցկացնելուց» ,- հավելեց նա:
19:28 - 25 մայիսի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է 7113 դեպք, մեկ օրում գրանցվել է 452 նոր դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է 7113 դեպք, մեկ օրում գրանցվել է 452 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7113 դեպք, որոնցից 3145-ն` առողջացած, 87-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3842 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 51594 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 452 նոր դեպք և 81 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 85 (կին), 61 (տղամարդ), 58 (տղամարդ), 69 (տղամարդ), 86 (կին), 67 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 39 է: Այլ պատճառով մահերից մեկը, ցավոք, մայրական մահ է։ 31-ամյա կնոջ մոտ ծննդաբերությունից 5 օր անց, նախնական ախտորոշմամբ, զարգացել է թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, ինչի հետևանքով կինը հանկարծամահ է եղել։ Մահվան վերջնական  պատճառը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Նշենք, որ սա այս տարվա մայրական մահվան առաջին դեպքն է։
10:54 - 25 մայիսի, 2020
Ցավում ենք, որ նախարարի խոսքերը թյուրըմբռնման և քաղաքական շահարկման տեղիք են տվել․ Ալինա Նիկողոսյան |azatutyun.am|

Ցավում ենք, որ նախարարի խոսքերը թյուրըմբռնման և քաղաքական շահարկման տեղիք են տվել․ Ալինա Նիկողոսյան |azatutyun.am|

azatutyun.am: «Ցավում ենք, որ նախարարի խոսքերը թյուրըմբռնման և քաղաքական շահարկման տեղիք են տվել»,- վրացական լրատվամիջոցներին տված իր մեկնաբանության մեջ նշել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը: Թբիլիսիում,հիշեցնենք, «ոչ դիվանագիտական» էին որակել նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունները՝ կորոնավիրուսի դեմ պայքարում Վրաստանի քայլերի մասին: Չժխտելով, որ Վրաստանում սահմանափակումներն ավելի լավ են իրականացվում, Թորոսյանը միաժամանակ ասել էր, թե Վրաստանի հակահամաճարակային համակարգը էականորեն զիջում է Հայաստանին: Ալինա Նիկողոսյանը, մասնավորաբար, նշել է. «Մենք բարձր ենք գնահատում սահմաններ չճանաչող այս մարտահրավերին դիմագրավելու գործում վրաց գործընկերների հետ ունեցած սերտ համագործակցությունը: Մեր հարաբերություններում գերիշխում է համագործակցության ոգին, և որևէ կարիք չկա վերջինիս արհեստական մրցակցության տարրեր հաղորդել։ Հենց այդ տրամաբանությամբ ենք կառուցել և շարունակելու ենք զարգացնել մեր ոլորտային փոխգործակցությունը»: Ցավալով, որ նախարարի խոսքերը թյուրըմբռնման և քաղաքական շահարկման տեղիք են տվել, մամուլի քարտուղարը նկատել է, որ բոլոր երկրները ունեն իրենց ազգային մակարդակով ներդրված համակարգեր և համավարակին դիմագրավելու ազգային մարտավարություններ, որոնց գերնպատակն է հաշվի առնելով յուրաքանչյուր իրավիճակի առանձնահատկությունները` առավելագույնս արդյունավետորեն հասցեագրել առկա բոլոր խնդիրները:
22:08 - 24 մայիսի, 2020
Մանվել Գրիգորյանը պարտավորեցման հայց է ներկայացրել առողջապահության նախարարության դեմ |hetq.am|

Մանվել Գրիգորյանը պարտավորեցման հայց է ներկայացրել առողջապահության նախարարության դեմ |hetq.am|

hetq.am: ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել Առողջապահության նախարարության դեմ՝ Ֆրանսիայի Վալ Դ՛Օրի բժշկական կենտրոնում հետագա հետազոտություններն ու բուժումը ստանալու հարցը քննարկելու նպատակով բժշկական հանձնաժողով հրավիրելուն և համապատասխան եզրակացություն տալուն պարտավորեցնելու պահանջով: Հայցադիմումը մակագրվել է վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանին: Մանվել Գրիգորյանի ներկայացուցիչ, փաստաբան Լևոն Բաղդասարյանն ասաց, որ ըստ էության Մանվել Գրիգորյանը բուժում չի ստանում, պարզապես «կոնսերվացնում» են հիվանդությունները: Փաստաբանի խոսքերով, թե՛ հիվանդության պատմության տվյալները, թե՛ բուժող բժշկի մասնագիտական կարծիքը հանգեցրել են նրան, որ այլևս Հայաստանում հնարավոր չէ առողջապահական գործառույթներ կատարել՝ առողջության լավացման հետ կապված, և անհրաժեշտ է, որ Մանվել Գրիգորյանը հետազոտվի և բուժում ստանա արտերկրում: Հայաստանում այդ սարքավորումները և դեղամիջոցները բացակայում են, և ընդհանրապես՝ պահանջվող դեղամիջոցներն այստեղ գրանցված չեն: Փաստաբանն ասաց, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ծանր է: Գտնվում է տանը, որտեղ առկա են վերակենդանացման բաժանմունքի սարքավորումներ: Ստանում է, ոչ թե բուժում, այլ հանգստացնող դեղորայք՝ ցավազրկող, քնաբեր և այլն: Լևոն Բաղդասարյանն ասաց, որ իրենք դիմել են Առողջապահության նախարարությանը, որպեսզի կա՛մ հիվանդության պատմության հիման վրա թույլատրեն, որպեսզի Մանվել Գրիգորյանը մեկնի արտերկիր, կա՛մ, եթե նպատակահարմար են գտնում հրավիրեն բժշկական հանձնաժողով և որոշեն՝ անձը տեղափոխվի արտերկիր, թե ոչ: Սակայն, ըստ փաստաբանի, առողջապահության նախարարությունը պատասխանել է, որ գործը գտնվում է դատարանում և իրենք նման իրավասություն չունեն: Լ. Բաղդասարյանն այդ պատասխանը որակում է ոչ իրավաչափ, քանի որ նշվածը հենց առողջապահության նախարարության գործառույթն էր, ինչը չի իրականացվել: Թեև պատասխանն իրենց համար ընդունելի չի եղել, սակայն փաստաբանն այն ներկայացրել է դատարան: Վերջինս, ըստ Լևոն Բաղդասարյանի, իրավամբ մերժել է՝ պատասխանելով, որ դա հենց Առողջապահության նախարարության իրավասությունների տիրույթում է գտնվում: Դատարանի գրությունն ուղղարկվել է առողջապահության նախարարություն, դարձյալ պահանջելով կամ հիվանդության պատմության հիման վրա թույլտվություն տալ, կամ հրավիրել հանձնաժողով: Այս անգամ Առողջապահության նախարարությունից պատասխանել են, թե գրությունն ուղարկել են Արդարադատության նախարարություն: Շարունակությունը՝ hetq.am-ում։
18:30 - 24 մայիսի, 2020