ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Կառավարությունը պետք է թափանցիկ հաշվետվություն ներկայացնի «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխանցած միջոցներով կատարված ծախսերի վերաբերյալ․ Արմեն Սարգսյան

Կառավարությունը պետք է թափանցիկ հաշվետվություն ներկայացնի «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխանցած միջոցներով կատարված ծախսերի վերաբերյալ․ Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական նամակով դիմել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմը։ Պատերազմի ծանր օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակած ֆինանսական միջոցների զգալի մասը՝ 52,703,113,395 ՀՀ դրամ, Հայաստանի Հանրապետության կառավարության խնդրանքով, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, նվիրատվության ձևով փոխանցվել է ՀՀ կառավարության առանձնացված գանձապետական հաշվեհամարին՝ ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով: Նախագահ Սարգսյանն ի սկզբանե այն կարծիքին է եղել և այսօր էլ այդ կարծիքին է, որ կառավարությանը փոխանցված գումարը պետք է ձևակերպվեր որպես պարտք՝ փոխառության ձևով: Սակայն ստեղծված բարդ իրավիճակում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների մեծամասնությունն այլ որոշում է ընդունել: Հաշվի առնելով հարցի շուրջ աճող հանրային հետաքրքրությունը՝ նախագահ Սարգսյանը պարզաբանումներ ներկայացնելու առաջարկությամբ նոյեմբերի 26-ին նամակով դիմել է հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանին. «Որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, խորապես մտահոգ եմ, որ մեր հայրենակիցների ու բարեկամների կողմից հիմնադրամին նվիրաբերված գումարը կառավարությանը փոխանցելու պատճառով որոշակի անվստահություն և դժգոհություններ են առաջացել հիմնադրամի գործունեության վերաբերյալ: Այդ մասին մեր հայրենակիցները բարձրաձայնել են նաև մամուլում: Հիշյալ փաստը նաև շահարկումների առիթ է դարձել, նվիրատուները իրենց վստահությունը չարաշելու վերաբերյալ կասկածներ ունեն: Այս ամենի արդյունքում կարող է վտանգվել ինչպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեղինակությունը, այնպես էլ հետագա ծրագրերի համար գումարների հանգանակումն ու նվիրաբերումը»: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակը պահանջում է ձեռնարկել հրատապ քայլեր, քանի դեռ վերջնականապես չի կորսվել վստահությունը կառավարության և հիմնադրամի հանդեպ: Բացի այդ, առկա է ընդհանրապես համահայկական միասնության գաղափարի վարկաբեկման վտանգ, գաղափար, որը մինչ այժմ ապահովել է հիմնադրամի գործունեությունը: Հետևաբար, ըստ նախագահի, կառավարությունը պետք է հստակ, մանրամասն և թափանցիկ հաշվետվություն ներկայացնի հիմնադրամի փոխանցած միջոցներով կատարված ծախսերի վերաբերյալ, ընդ որում, դա պետք է կատարվի առավելագույնս հրապարակային: Միաժամանակ, պետք է շտապ միջազգային աուդիտ անցկացվի, հանրությանը և հատկապես Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ որպես հիմնադրամի հիմնական ու հավատարիմ նվիրատուների, սպառիչ տեղեկություն տրամադրվի «Հայաստան» hամահայկական hիմնադրամի հանգանակած միջոցների և դրանց նպատակային կառավարման վերաբերյալ: Միջազգային աուդիտի բացասական եզրակացության դեպքում, կամ եթե աուդիտի արդյունքները չեն բավարարում հոգաբարձուներին կամ նվիրատուներին, կառավարությանը նվիրատվության ձևով փոխանցված 52,703,113,395 ՀՀ դրամ գումարը պետք է վերաձևակերպել որպես պարտք՝ փոխառության ձևով, հետագայում այն «Հայաստան» համահայկական հիմնադրամին ամբողջովին վերադարձնելու պայմանով: «Հասկանալով այն բարդ իրավիճակը, որում ներկայումս գտնվում է մեր երկիրը, միևնույն ժամանակ, անընդունելի եմ համարում առկա տարաբնույթ ճգնաժամերին ավելացնել նաև վստահության ճգնաժամը «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ: Կառավարությանը փոխանցված միջոցների վերադարձը «Հայաստան» համահայկական հիմնադրամին կարող է փոխել իրավիճակը և հիմնադրամի հանդեպ վստահության վերականգնման երաշխիք դառնալ: Գումարի վերադարձը հիմնադրամի բյուջե հնարավորություն կստեղծի, որ հոգաբարձուների խորհուրդն ինքը, հաշվի առնելով նաև հոգաբարձուների և նվիրատուների կարծիքն ու առաջարկությունները, որոշի ծախսերի ուղղություններն՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով Արցախի ղեկավարության և ՀՀ կառավարության հետ»,-նշել է նախագահ Սարգսյանը՝ ակնկալելով նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների կարծիքը խնդրի վերաբերյալ: Հիմնադրամը պետք է լինի բացարձակապես ապաքաղաքական կառույց՝ զերծ անգամ ամենաչնչին կասկածներից: 
18:55 - 06 դեկտեմբերի, 2020
Գյումրու վթարային բնակելի շենքերի հարցը կքննարկվի հաջորդ տարի

 |armenpress.am|

Գյումրու վթարային բնակելի շենքերի հարցը կքննարկվի հաջորդ տարի |armenpress.am|

armenpress.am:  Գյումրու վթարային բնակելիների խնդրի լուծումը ձգձգվում է: Հարցին ՀՀ կառավարությունը կանդրադառնա հաջորդ տարի: Այս մասին նշեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը՝ տեղեկացնելով, որ տարեսկզբին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը դրական արձագանք էր տվել նախարարությանն ուղղված՝ Շիրակի մարզպետարանի «Խիստ վթարային 4 բնակելի շենքերի բնակիչների բնակարային խնդրի լուծման առաջարկ»-ին, համաձայն որի, խիստ վթարային 4 շենքերից 3-ի բնակիչներին՝  Անտառավան 3-րդ թաղամաս 26, Իսահակյան փողոց 9 և Ղուկասյան փողոց 29 շենքեր, նախատեսվում  էր հատկացնել բնակարանի գնման վկայագրեր, իսկ Տիգրան Մեծի փողոցի 5 շենքում, որի մեկ մուտքն ամրացված է, իսկ 3-ը  վթարային, նախատեսված էր իրականացնել ամրացում-վերականգնում: Ինչպես տեղեկացնում է Ալբերտ Մարգարյանը, բացառությամբ Տիգրան Մեծի 5 շենքի, մյուս երեք բնակելի շենքերը հետագայում ապամոնտաժվելու էին: «Իմ կարծիքով՝ սա շատ լավ տարբերակ է՝ հատկապես որ 2003 թվականից հետո Գյումրիում վթարային շենքերի ամրացում-վերականգնում չի եղել, իսկ այս ծրագրով կունենանք 4 շենքի խնդրի լուծման տարբերակ: Անցած 15 տարվա ընթացքում սա եզակի դեպք է և մեծ քայլ Գյումրու վերակառուցման գործում»,-ավելացրեց պատասխանատուն: Բնակիչների կարծիքը հաշվի առնելով՝ Իսահակյան փողոց 9 և Ղուկասյան փողոց 29 շենքերի խնդիրը առժամանկ հետաձգվեց: Այս  վթարայինների հարցը կրկին  քննարկման պետք է ներկայացվեր կառավարությանը: «Ցավոք, մի կողմից համավարակը, մյուս կողմից պատերազմը, կրկին հետաձգեց վթարայինների հարցի լուծման գործընթացը: Մենք սպասում ենք որ տարեսկզբին կրկին այս հարցը կքննարկվի»,- նկատեց Ալբերտ Մարգարյանը: Շիրակի մարզում այս պահին կա 114 վթարային շենք, որի 92-ը Գյումրիում: Միայն Գյումրում վթարային շենքերում ապրում է 2426 ընտանիք:
13:40 - 06 դեկտեմբերի, 2020
ԵՊՀ ուսանողական խորհուրդը իր մտահոգությունն է հայտնում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը հապճեպ կարգով ԱԺ ուղարկելու Կառավարության որոշման կապակցությամբ

ԵՊՀ ուսանողական խորհուրդը իր մտահոգությունն է հայտնում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը հապճեպ կարգով ԱԺ ուղարկելու Կառավարության որոշման կապակցությամբ

ԵՊՀ ուսանողական խորհուրդը իր մտահոգությունն է հայտնում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը հապճեպ կարգով ԱԺ ուղարկելու Կառավարության որոշման կապակցությամբ։ Նախ՝ օրենքի նախագծի որոշ դրույթներ ռոտացիոն համակարգի կազմակերպման տեսանկյունից տարաբնույթ մեկնաբանության տեղիք են տալիս, մասնավորապես` օրենքի նախագծի 34-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է.  «(...) պետության կողմից տրամադրվող ուսումնառության կրթաթոշակ ստացող ուսանողն այն ստանում է (...) կրթության ամբողջ ժամանակահատվածի համար և բակալավրի դեպքում զրկվում է չորս կիսամյակ (մագիստրատուրայի դեպքում՝ երկու կիսամյակ) անընդմեջ տվյալ կրթական ծրագրի համար բուհի կողմից սահմանված միջին որակական գնահատականի 20 տոկոսով պակաս ունենալու դեպքում (...)»։ Ըստ էության` ռոտացիոն համակարգը վերափոխվում է. ուսանողը, անվճար հիմունքներով ընդունվելով համալսարան, պահում է պետական կրթաթոշակ ստանալու իրավունքը` բացառությամբ այն դեպքի, երբ չորս կիսամյակ անընդմեջ տվյալ ուսանողի ՄՈԳ-ը 16-ից ցածր է լինում (20 բալանոց գնահատման համակարգի դեպքում), ինչը խնդրահարույց է երկու տեսանկյունից: Մի դեպքում ուսանողի ՄՈԳ-ը կարող է երեք կիսամյակ լինել 8, չորրորդ կիսամյակում` 17, սակայն վերջինս կշարունակի պահել անվճար համակարգում սովորելու իրավունքը, եթե ընդունվել է անվճար հիմունքներով` զրկելով ավելի բարձր ՄՈԳ ունեցող ուսանողին ռոտացիոն համակարգով անվճար սովորելու իրավունքից։ Մյուս դեպքում հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ բնագիտամաթեմատիկական ուղղվածությամբ ֆակուլտետներում սովորող ուսանողների ՄՈԳ-ը հաճախ չի գերազանցում 16-ը, ուստի նրանց՝ անվճար համակարգում սովորելու հնարավորությունը դրվում է ռիսկի տակ:  Կարծում ենք` նման կարգավորումը հակասում է իրավական որոշակիության սկզբունքին և չի արտացոլում ուսանողների շահերը: Բացի դրանից` վերոնշյալ նախագծով էապես սահմանափակվում է բուհի գլխավոր շահառուի՝ ուսանողի մասնակցությունը բուհական կառավարմանը։ Նախատեսվում է, որ 12 անդամից բաղկացած Հոգաբարձուների (Կառավարման) խորհրդում  ուսանողները ունենալու են ընդամենը 1 ներկայացուցիչ (ներկայումս` 32 անդամ, որից 8-ը՝ ուսանող), ինչը ուսանողների ներգրավվածությունը դարձնելու է ձևական և ոչ արդյունավետ։  Ավելին, եթե գործող օրենքով հստակ ամրագրված է, որ ուսանողները բուհի կոլեգիալ կառավարման օղակներում ներգրավված են 25% համամասնությամբ, ապա նոր նախագծով հստակ չէ, թե ուսանողները ինչ համամասնությամբ են ներկայացված լինելու բուհի և ֆակուլտետների ակադեմիական (գիտական) խորհուրդներում։ Նախագիծը խնդրահարույց է բուհական ինքնավարության տեսանկյունից, քանի որ Կառավարման խորհուրդների անդամների ուղիղ կեսը նշանակվելու է ԿԳՄՍ նախարարի կողմից, մինչդեռ բուհից ներկայացուցիչները կազմելու են խորհրդի կազմի ընդամենը 42%֊ը։ Ավելին, նախագծում վերջին պահին տեղ է գտել դրույթ՝ բուհերի կառավարիչների՝ ԿԳՄՍ նախարարի կողմից մինչև 5 տարի ժամկետով նշանակվելու վերաբերյալ, որը հակասում է ՀՀ սահմանադրությամբ ամրագրված բուհական ինքնավարությանը։ ԵՊՀ գիտական խորհուրդը փետրվարի 22-ին տարածած հայտարարության մեջ նշել է, որ առանց բարձրագույն կրթության և գիտության զարգացման հայեցակարգի` ոլորտը կարգավորող օրենքի նոր նախագիծը չի կարող ողջամիտ լինել։ Օրենքի նախագիծը քննարկումների ընթացքում բացասական է գնահատվել և՛ ակադեմիական հանրության, և՛ ուսանողների կողմից, իսկ վերջին օրերին դրա խնդրահարույց կողմերին է անդրադարձել նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը: Ուստի, կոչ ենք անում ՀՀ կառավարությանը հետ կանչել խնդրահարույց նախագիծը և սկսել ոլորտի զարգացման հայեցակարգերի շուրջ աշխատանք։    
13:36 - 06 դեկտեմբերի, 2020
Կառավարության շենքի մոտ դրված «դեղահաբը» որպես անհայտ իր տարվել է ոստիկանություն |hetq.am|

Կառավարության շենքի մոտ դրված «դեղահաբը» որպես անհայտ իր տարվել է ոստիկանություն |hetq.am|

hetq.am: Կառավարության շենքի դիմացից ոստիկանության Կենտրոնի բաժին տարված Հայկ Մամիջանյանն ու ևս երկու անձինք ազատ են արձակվել։ Այս մասին ասաց Մամիջանյանի փաստաբան Սլավիկ Պողոսյանը։ Նշենք, որ այսօր Հայկ Մամիջանյանը Ֆեյսբուքի իր էջում դեղահաբի նմանվող ինչ-որ իրի լուսանկար է տեղադրել ու հետևյալ գրառումը կատարել․ «Կառավարության շենքի մոտ բերել էինք դեղերը: Այս պահին բերման ենք ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժանմունք: Չեն ուզում, էլի, մարդու դեղերը տանք...»։ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե բերման ենթարկված երեք անձինք ոստիկանություն էին տարվել անձը ճշտելու նպատակով, սակայն վերջիններիս անունները չեն նշում։ Ինչ վերաբերում է դեղահաբի նմանվող իրին, այն որպես անհայտ իր տարվել է ոստիկանություն։ Մեզ հետ զրույցում  փաստաբան Սլավիկ Պողոսյանը որոշ մանրամասներ պատմեց Հայկ Մամիջանյանին և մյուս երկու անձանց բերման ենթարկելու վերաբերյալ։ Փաստաբանի խոսքով, երբ ոստիկանները ցանկացել են բերման ենթարկել վերը նշված երեք անձանց, վերջիններս հարցրել են, թե ինչո՞ւ են բերման ենթարկվում։ Ի պատասխան՝ ոստիկաններն ասել են՝ անձը ճշտելու նպատակով։ Մամիջանյանն ու մյուսները հայտնել են, որ կարող են տեղում ներկայանալ և ներկայացնել փաստաթղթեր, բայց ոստիկանները նրանց տարել են ոստիկանության Կենտրոնի բաժին։ Շարունակությունը՝ hetq.am-ում։ 
19:40 - 04 դեկտեմբերի, 2020
Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ ակնկալվում է իրավախախտումների բացահայտումը դարձնել ավելի արդյունավետ |armenpress.am|

Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ ակնկալվում է իրավախախտումների բացահայտումը դարձնել ավելի արդյունավետ |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հավանություն տվեց «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» և հարակից մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Ըստ նախագծի հիմնավորման, դրա ընդունմամբ ակնկալվում է ՀՀ-ում կոռուպցիոն իրավախախտումների բացահայտումը, կոռուպցիոն հանցագործությունների քննությունը դարձնել ավելի արդյունավետ՝ այն մասնագիտացված, անկախության երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն մարմնի միջոցով իրականացնելու եղանակով:  Մասնավորապես, հիմք ընդունելով միջազգային լավագույն փորձը, ինչպես նաև ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը և Հակակոռուպցիոն ռազմավարությունը, առաջարկվում է ստեղծել կոռուպցիոն բնույթի հանցագործությունները քննող մասնագիտացված մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե: Կոմիտեն, որը ստեղծվելու է որպես քննչական մարմին, կազմակերպելու և իրականացնելու է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված՝ ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների մինչդատական քրեական վարույթը։ Նախատեսվում է, որ Կոմիտեն քրեական վարույթ նախաձեռնելու հարցի լուծման նպատակով՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով իրականացնելու է օպերատիվ-հետախուզական գործունեություն։ Այս լիազորությունների ամբողջությունը հնարավորություն է տալու Կոմիտեին իրականացնել կոռուպցիոն հանցագործությունների ամբողջական և արդյունավետ քննություն: Կոմիտեն կազմված է լինելու կառուցվածքային մասնագիտական ստորաբաժանումներից (այդ թվում՝ տարածքային ստորաբաժանումներից) և աջակցող ստորաբաժանումներից:  Կոմիտեի կազմում գործելու են օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումներ։ Հակակոռուպցիոն կոմիտեի կազմում նշանակումները կատարվելու են մրցութային կարգով: Խորհրդի կազմում խորհրդակցական ձայնի իրավունքով ներգրավվում է նաև երեք միջազգային փորձագետ։ Որպես միջազգային փորձագետ կարող են ներգրավվել հակակոռուպցիոն ոլորտում առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձառություն ունեցող անձինք: Միջազգային փորձագետների ներգրավման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:Խորհրդի գործունեության թափանցիկությունը ապահովելու համար նիստերը կանցկացվեն բաց. քաղաքացիական հասարակության, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել նիստերին: Խորհրդի նիստերը կտեսաձայնագրվեն: Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաշվետվությունը պաշտոնական կայքէջում կհրապարակվի յուրաքանչյուր տարի՝ մինչև հունվարի 31-ը:
14:50 - 03 դեկտեմբերի, 2020
Բուհերի կառավարման խորհրդի կազմում պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց անդամությունը կարգելվի |armenpress.am|

Բուհերի կառավարման խորհրդի կազմում պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց անդամությունը կարգելվի |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հավանություն է տվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերին:  Ըստ հիմնավորման, օրինագծերի նպատակն է բարձրացնել կրթության և գիտության համակարգերի կառավարման արդյունավետությունը:  Մասնավորապես, կսահմանվեն բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտական կազմակերպություններին պետական աջակցության տրամադրման սկզբունքները և մեխանիզմները՝ ինստիտուցիոնալ (բազային) ֆինանսավորում՝ ենթակառուցվածքների զարգացման, նորարարական ծրագրերի և գիտական հետազոտությունների, կրթության որակի բարելավման նպատակով, պետական ուսանողական կրթաթոշակների տրամադրում՝ կրթաթոշակի ձևով ուսման վարձի փոխհատուցում, մրցակցային ֆինանսավորում՝ նորարարական-նպատակային ծրագրերի ֆինանսավորման համար՝ մրցութային հիմունքներով։  Անհրաժեշտ հիմքեր կդրվեն գիտահետազոտական կազմակերպությունների և բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցության և աստիճանական ինտեգրման համար՝ գիտական կազմակերպություններին ինքնուրույն գործելու, հետազոտական ցանցեր և կոնսորցիումներ ձևավորելու կամ բուհերի կազմում որպես գիտահետազոտական ինստիտուտներ ընդգրկվելու իրավական հիմքեր ստեղծելով։ Օրինագծով նախատեսվում է ներկայիս ասպիրանտական ծրագրերը համապատասխանեցնել համաեվրոպական չափանիշներին՝ դրանք ընդգրկելով բարձրագույն կրթության համակարգում որպես որակավորման երրորդ աստիճան՝ կրթական ծրագիր, որի ավարտին շնորհվում է դոկտորի (PhD) որակավորում։ Բարձրագույն կրթության հիմնական կրթական ծրագրերը՝ ըստ կրթական մակարդակների, կարող են իրականացվել ուսանողի լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ, այդ թվում՝ հեռավար ուսումնառության ձևերով: Սա հնարավորություն կտա ուսանողներին կարգավորել իրենց ուսումնառության ինտենսիվությունը (բեռնվածությունը)՝ պայմանավորված իրենց ընդունակություններով, զբաղվածության աստիճանով և ֆինանսական հնարավորություններով: Երկու և ավելի բուհեր (այդ թվում՝ օտարերկրյա) կարող են համատեղ մշակել և իրականացնել կրթական ծրագիր և շնորհել բարձրագույն կրթության այս կամ այն մակարդակի որակավորում, որը հավաստվում է մասնակից բուհերի կողմից շնորհված միասնական ավարտական փաստաթղթով (դիպլոմով) կամ մասնակից բուհերից մեկի կամ բոլորի առանձին ավարտական փաստաթղթերով (դիպլոմներով)։ Կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով օրենքի նախագծով նախատեսվում է բուհերի կառավարման խորհրդի կազմը սահմանափակել 12 անդամով, որոնցից 6-ը բուհի ներկայացուցիչներից (այդ թվում մեկը՝ ուսանող), իսկ մյուս 6-ը գործարար շրջանակներից, հասարակական հատվածից, կրթության, գիտության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներից։ Պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց անդամությունը կարգելվի։
14:19 - 03 դեկտեմբերի, 2020
Մեսրոպ Առաքելյանը վարչապետի հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում |armenpress.am|

Մեսրոպ Առաքելյանը վարչապետի հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում |armenpress.am|

armenpress.am: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում: Այդ մասին նա նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: Հարցին՝ վարչապետի հրաժարականի անհրաժեշտություն տեսնո՞ւմ է, նախարարը նշեց. «Իհարկե, ոչ։ Վարչապետը պարզաբանել է տեղի ունեցածը, նաև այն անելիքները, որ առաջիկա ամիսներին շեշտադրված է հրապարակված ճանապարհային քարտեզով։ Այս պահին կառավարությունն իր բոլոր ջանքերը գործադրում է այդ ճանապարհային քարտեզում նշված բոլոր խնդիրները լուծելու համար»,- ասաց նախարարը։ Միաժամանակ նա նշեց, որ իշխանությունը տեղի ունեցած իրադարձությունների համար պատասխանատվությունը ստանձնել է և հետագա գործողութունների պատասխանատվությունը շարունակում է կրել:
13:22 - 03 դեկտեմբերի, 2020
Կենտրոնացած եմ ճանապարհային քարտեզում նախանշված խնդիրները հնարավորինս արագ լուծելու ուղղությամբ. Առաքելյան |1lurer.am|

Կենտրոնացած եմ ճանապարհային քարտեզում նախանշված խնդիրները հնարավորինս արագ լուծելու ուղղությամբ. Առաքելյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ պատերազմի հետևանքները համարում է ողբերգություն, բազմաթիվ ընտանիքներում խնդիրներ են առաջացել, և իրենց նախարարության աշխատանքը յուրաքանչյուր օր միտված է հենց այդ խնդիրների լուծմանը: Առաքելյանի խոսքով՝ վարչապետը պարզաբանել է այն անելիքները, որն առաջիկա ամիսներին նախատեսված է հրապարակված ճանապարհային քարտեզով: Ասաց, որ այս պահին կառավարությունն իր բոլոր ջանքերը գործադրում է այդ ճանապարհային քարտեզում նշված խնդիրները հնարավորինս արագ լուծելուն: Անդրադառնալով նախարարության անելիքներին՝ Մեսրոպյանն ասաց. «Կառավարության նիստում երեք միջոցառում հաստատվեց, և ես այս պահին կենտրոնացած եմ այդ միջոցառումների իրականացումն հնարավորինս արագ ապահովել, քանի որ հազարավոր քաղաքացիների հետաքրքրում է իրենց սոցիալական խնդիրների շուտափույթ լուծումը»: Նախարարը նաև ասաց, որ Արցախի այն քաղաքացիներին, որոնք պատերազմի հետևանքով կորցրել են իրենց բնակավայրերը, կառավարությունն աջակցում է Արցախ վերադառնալու և մշտական բնակություն հաստատելու՝ նոր բնակավայրերում ու կացարաններում: Մեսրոպյանը շեշտեց, որ հասկանում են՝ դա հնարավոր չէ իրականացնել կարճաժամկետ հատվածում, բայց քայլեր են ձեռնարկվում, որ այդ քաղաքացիները կարողանան ժամանակավոր պատշաճ բնակվել ՀՀ տարածքում:
13:16 - 03 դեկտեմբերի, 2020
Արագածոտնի մարզում «Այգ-1» 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան կկառուցվի |1lurer.am|

Արագածոտնի մարզում «Այգ-1» 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան կկառուցվի |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունն այսօրվա նիստում քննարկեց Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում նախաորակավորված մասնակիցների ցանկը, մրցութային հանձնաժողովի կազմը հաստատելու և մրցույթի ընթացակարգի մասնակցության հայտերի ներկայացման հրավերին հավանություն տալու մասին հարցը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ կարգավորման նպատակը Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքների վարչական տարածքում «Այգ-1» 200 մեգավատտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, տնօրինման ու շահագործման նպատակով մրցույթի պատշաճ կազմակերպումը, անցկացումն ու հաղթողի ընտրությունն է: Ծրագրի մրցութային հանձնաժողովի կազմում  են՝ ՏԿԵ նախարարի տեղակալը, արդարադատության նախարարի տեղակալը, ՇՄ նախարարի տեղակալը, ֆինանսների նախարարի տեղակալը: Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանն առաջարկեց հանձնաժողովում ընդգրկել նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալին: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց, որ մրցույթը կամփոփվի փետրվարին, և հաղթողի անունը հայտնի կդառնա այդ ժամանակ:
12:52 - 03 դեկտեմբերի, 2020
Կառավարությունը մշակում է պատերազմին մասնակից ուսանողների վարձի փոխհատուցման նախագիծ |1lurer.am|

Կառավարությունը մշակում է պատերազմին մասնակից ուսանողների վարձի փոխհատուցման նախագիծ |1lurer.am|

1lurer.am: ide class="content-wrapper__left fl"> Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ նիստի օրակարգում զեկուցվող հարցերն իր հրապարակած ճանապարհային քարտեզի տրամաբանությամբ էին, և չզեկուցվող հարցերի փաթեթում նույնպես կան այդպիսի հարցեր: Շեշտեց, որ իրենք այդ ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակեն: Վարչապետը հայտնեց, որ այժմ նաև պատրաստվում է Կառավարության որոշման նախագիծ, որը պատերազմին մասնակցած ուսանողների, նաև պատերազմին մասնակից անձանց ուսանող զավակների երկրորդ կիսամյակի ուսման վարձերի փոխհատուցման մասին է, այն, ըստ Փաշինյանի, կընդունվի Կառավարության հաջորդ նիստին: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ չզեկուցվող հարցերի շարքում կա երկու կարևոր փաթեթ՝ «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքի նախագիծը և «Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման մասին» օրինագիծը:  «Քանի որ այս նախագծերը քննարկվելու են ԱԺ-ում, մեծ ռեֆորմների փաթեթներ են, այդ պատճառով նաև կենտրոնանալով հիմնականում ճանապարհային քարտեզի վրա՝ դրանք չեն զեկուցվել նիստի ընթացքում, բայց հընթացս հասարակությունն անպայման կտեղեկանա բովանդակությունից»,- ասաց փոխվարչապետը:
12:26 - 03 դեկտեմբերի, 2020
Պատերազմից վնասված Սյունիքի և Գեղարքունիքի համայնքների բնակարանների սեփականատերերին փոխհատուցում կտրվի |armenpress.am|

Պատերազմից վնասված Սյունիքի և Գեղարքունիքի համայնքների բնակարանների սեփականատերերին փոխհատուցում կտրվի |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հաստատեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով Հայաստանի Հանրապետության համայնքներում քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասների փոխհատուցման նպատակով տրամադրվող աջակցության միջոցառումը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ միջոցառումը ենթադրում է քաղաքացիներին փոխհատուցել անշարժ գույքի վնասների դեպքում։  «Մասնավորապես, խոսքը Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի մասին է։ Ընդհանուր առմամբ մոտ 75 միավոր անշարժ գույքի մասին է խոսքը, մարզպետարանների միջոցով ավերածությունների հաշվարկները ներկայացված են։ Քաղաքացիներին կտրամադրվի այդ փոխհատուցումը, քանի որ ավերածությունները հիմնականում փոքր չափի են։ Միայն մեկ դեպքով ունենք ամբողջական տան վնասվածք։ Առանձին որոշում է կայացվում կոնկրետ այդ ընտանիքին կացարանով ապահովելու մասով»,- նշեց նախարարը։ Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝ շահառուի բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով: Աջակցությունից օգտվելու համար շահառուն պետք է օնլայն դիմում ներկայացնի, աաջիկա օրերին կարգավորումը կհաստատվի, հնգօրյա ժամկետում գումարը կփոխանցվի բանկային հաշվին։ «Այսպիսով կարող ենք արձանագրել, որ Սյունիքի և Գեղարքունիքի մարզում քաղաքացիների տներին հասցված վնասների փոխհատուցումը տեղի կունենա»,-  ասաց վարչապետը։
12:25 - 03 դեկտեմբերի, 2020
Կառավարությունը կփոխհատուցի արցախցիներին հյուրընկալողների ծախսերը |1lurer.am|

Կառավարությունը կփոխհատուցի արցախցիներին հյուրընկալողների ծախսերը |1lurer.am|

1lurer.am: ՀՀ Կառավարությունը կփոխհատուցի Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերը:  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ ՀՀ-ում գտնվող արցախցիների մեծ մասը բնակվում է մասնավոր տներում և բնակարաններում, և Կառավարությունը 6 ամիս կփոխհատուցի հյուրընկալողների ծախսերը՝ Հայաստանում՝ յուրաքանչյուր չափահաս անձի մասով 30 հազար դրամ, իսկ Արցախում՝ 45 հազար դրամ:   Նախարարն ասաց, որ փոխհատուցում ստանալու համար հյուրընկալող կողմը պետք է դիմի նախարարություն էլեկտրոնային եղանակով՝ կցելով նաև այն քաղաքացիների տվյալները, որոնց հյուրընկալում է:  Մ.Առաքելյանի խոսքով՝ նշված գումարները անհատույց տրվող ֆինանսական աջակցություն են:
11:51 - 03 դեկտեմբերի, 2020