Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Իրանը պատասխանել է Նեթանյահուի սպառնալիքներին |news.am|

Իրանը պատասխանել է Նեթանյահուի սպառնալիքներին |news.am|

news.am: Իրանը պատասխանել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի սպառնալիքներին։ Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ամիր Հաթամին նախազգուշացրել է, որ Իրանի դեմ ցանկացած թշնամական քայլ ջախջախիչ հարված կստանա, տեղեկացնում է Tasnim-ը։ Նա նշել է, որ Նեթանյահուի սպառնալիքները ՄԱԿ Կանոնադրության 2-րդ հոդվածի ակնհայտ խախտում են, որն արգելում է սպառնալիքը կամ ուժի կիրառումն ընդդեմ ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության։ Նախարարն ընդգծել է, որ Իրանն իրեն ինքնապաշտպանության օրինական իրավունք է վերապահում իսլամական դավանանքի, պաշտպանական ռազմավարության եւ ՄԱԿ Կանոնադրության 5-րդ հոդվածի հիման վրա։ Նրա խոսքով՝ Իրանի ԶՈւ-ն անհրաժեշտության դեպքում կարող է հասցնել ջախջախիչ հարված ցանկացած թշնամու, որը կխախտի իրանական սահմանը եւ տարածքային ամբողջականությունը։ Գեներալը նաեւ կոչ է արել Իրանի արտաքին գործերի նախարարությանն իրավական միջոցներ ձեռնարկել Իսրայելի սպառնալիքների դեմ ՄԱԿ Անվտանգության խորհրդի միջոցով եւ ստիպել միջազգային հանրությանը լուրջ արձագանք ցուցաբերել Իսրայելի նման գործողություններին՝ միջազգային խաղաղության եւ անվտանգության սկզբունքներին համապատասխան։
09:57 - 12 հուլիսի, 2019
Այն, ինչ նրանք ասում են, լարվածություն ստեղծելու նպատակ է հետապնդում. Իրանի ԱԳՆ-ն պատասխանել է բրիտանական նավին կանգնեցնելու մասին մեղադրանքներին |tert.am|

Այն, ինչ նրանք ասում են, լարվածություն ստեղծելու նպատակ է հետապնդում. Իրանի ԱԳՆ-ն պատասխանել է բրիտանական նավին կանգնեցնելու մասին մեղադրանքներին |tert.am|

tert.am։ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն արձագանքել է Հորմուզի նեղուցում 5 զինված իրանական նավի կողմից բրիտանական լցանավին կանգնեցնելու մասին մեղադրանքներին` հերքելով դրանք, գրում է Reuters գործակալությունը: «Այն, ինչ նրանք ասում և պնդում են, լարվածություն ստեղծելու նպատակ է հետապնդում և որևէ արժեք չունի»,- հայտարարել է Զարիֆը: Ավելի վաղ CNN հեռուստաալիքը հաղորդել էր, որ բրիտանական նավն իրանական կողմից հարձակման է ենթարկվել այն ժամանակ, երբ դուրս է եկել Պարսից ծոցից և ուղևորվել դեպի Հորմուզի նեղուց: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամները հետապնդելով հասել են նավին՝ հրամայելով փոխել ուղղությունը: Դրան ի պատասխան բրիտանական կողմը պահանջել է, որ իրանական ուժերը չխանգարեն իրենց, բանավոր նախազգուշացում է հնչեցրել և դեպի իրանական լցանավն ուղղված զենք ցուցադրել, ինչից հետո իրանական նավերը ստիպված են եղել նահանջել:  
07:20 - 11 հուլիսի, 2019
Լոնդոնը պնդում է, որ իրանական նավերը փորձել են կանգնեցնել բրիտանական նավթակիր նավը Հորմուզի նեղուցում |azatutyun.am|

Լոնդոնը պնդում է, որ իրանական նավերը փորձել են կանգնեցնել բրիտանական նավթակիր նավը Հորմուզի նեղուցում |azatutyun.am|

azatutyun.am։ Մեծ Բրիտանիան հաղորդում է, որ իրանական երեք նավեր փորձել են խոչընդոտել բրիտանական նավթակիր նավի անցումը Հորմուզի նեղուցով, սակայն դա չի հաջողվել, քանի որ միջամտել է բրիտանական ռազմանավը։«Հակառակ միջազգային օրենքին՝ իրանական երեք նավեր փորձել են խոչընդոտել British Heritage կոմերցիոն նավի անցումը Հորմուզի նեղուցով», - այսօր հայտարարել է բրիտանական կառավարությունը:Բրիտանական HMS Montrose ռազմանավը «ստիպված է եղել դիրքավորվել իրանական նավերի և British Heritage-ի միջև ու բանավոր նախազգուշացում ուղղել իրանական նավերին, որոնք դրանից հետո հեռացել են», - ասված է հայտարարությունում։Պաշտոնական Լոնդոնը մտահոգություն է հայտնում տեղի ունեցածի առնչությամբ և կոչ է անում պաշտոնական Թեհրանին նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում:Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հերքել է, թե փորձել է կանգնեցնել իրանական նավթակիրը, հաղորդում է իրանական Fars լրատվական գործակալությունը:
06:29 - 11 հուլիսի, 2019
ԱԷՄԳ-ը Իրանի հարցով արտահերթ նիստ կանցկացնի |news.am|

ԱԷՄԳ-ը Իրանի հարցով արտահերթ նիստ կանցկացնի |news.am|

news.am։ Հուլիսի 10-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարող խորհուրդը արտահերթ նիստում կքննարկի Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրադարձությունների զարգացումը: Այս արտահերթ հանդիպումն անցկացնելու խնդրանքով է դիմել Վիեննայում միջազգային կազմակերպություններում ԱՄՆ ներկայացուցիչ Ջեքի Ուոլքոթը, հայտնում է dpa գործակալությունը:Իրանի վրա հարկավոր է ճնշում գործադրել, որպեսզի հրաժարվի իր միջուկային հավակնություններից, նույն օրը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը: Նրա խոսքով՝ հուլիսի 10-ի քննարկումների թեման կլինի «միջուկային ոլորտում Իրանի անթույլատրելի գործողությունները»:Ավելի վաղ ԱԷՄԳ-ը հաստատել էր, որ Թեհրանն առաջին անգամ խախտել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի դրույթը եւ մեծացրել է հարստացված ուրան պահելու սահմանը: ԵՄ մի շարք երկրներ, ներառյալ Գերմանիան, Իրանին նախազգուշացրել էին համաձայնագրի հետագա խախտումներից խուսափել:Սակայն դրանից հետո Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ Թեհրանն ինքը կորոշի հարստացված ուրանի իրենց անհրաժեշտ մակարդակը: «Հուլիսի 7-ից հարստացման աստիճանն այլեւս չի սահմանափակվի 3,67 տոկոսով: Մենք մեր վրայից հանում ենք այդ պարտավորությունը»,- ասել էր նա:Իրանի հետ վեճը սրվել է այն բանից հետո, երբ Թեհրանը հրաժարվել է կատարել ՀԳՀԾ շրջանակում պարտավորությունների մի մասը, որից ԱՄՆ-ն միակողմանի կարգով դուրս է եկել 2018 թվականի մայիսին: Վաշինգտոնն ի պատասխան խստացրել է Թեհրանի դեմ պատժամիջոցները եւ տարածաշրջան է ուղարկել ռազմական նավեր եւ ռմբակոծիչներ:
06:13 - 06 հուլիսի, 2019
ՀՀ փոխվարչապետն Իրանի նախագահի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության հարցեր

ՀՀ փոխվարչապետն Իրանի նախագահի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության հարցեր

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Թեհրանում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Իրանի նախագահին ջերմ ընդունելության համար: Նշելով, որ Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները հիմնված են պատմական բարեկամական կապերի և փոխվստահության վրա՝ փոխվարչապետը հույս է հայտնել, որ դրանք ավելի կամրապնդվեն և կընդլայնվեն համատեղ ջանքերով: Մհեր Գրիգորյանը Իրանի նախագահին տեղեկացրել է, որ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստն անցել է կառուցողական մթնոլորտում, պայմանավորվածություններ են ձեռք բերվել երկու երկրների փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման վերաբերյալ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի միջև համագործակցության զարգացման ևս մեկ խթան հանդիսացող ԵԱՏՄ անդամ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրով նախատեսված հնարավորությունները: Հանդիպման ընթացքում Մհեր Գրիգորյանը և Հասան Ռոհանին մտքեր են փոխանակել նաև էներգետիկ ոլորտում համագործակցության շուրջ:
15:43 - 03 հուլիսի, 2019
Իրանը մտադիր է հուլիսի 7-ից ուրանը հարստացնել միջուկային գործարքով նախատեսվածից ավելի բարձր մակարդակով  |news.am|

Իրանը մտադիր է հուլիսի 7-ից ուրանը հարստացնել միջուկային գործարքով նախատեսվածից ավելի բարձր մակարդակով |news.am|

news.am։ Հուլիսի 7-ից Իրանը մտադիր է ուրանը հարստացնել միջուկային գործարքով նախատեսված 3,67 տոկոս մակարդակից ավելի բարձր, եւ դա կանի այն մակարդակով, որը հարկավոր է համարում, ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։«Հուլիսի 7-ին (ուրանի) հարստացումը այլեւս չի գտնվի 3,67 տոկոսի մակարդակում։ Մենք մի կողմ կդնենք այդ պարտավորության կատարումը, մենք այդ 3,67 տոկոսը կբարձրացնենք այն մակարդակի, որը ցանկանում ենք, որը մեզ անհրաժեշտ է»,- ասել է Ռոհանին, որի ելույթի մի հատվածը հրապարակվել է Իրանական պետական հեռուստատեսության Telegram-ալիքում։Ավելի վաղ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հաստատել էր, որ Իրանը բարձրացրել է ցածրամակարդակ հարստացված ուրանի պաշարների շեմը 300 կիլոգրամից։ Իրանն ասում է, որ չի կաշկանդի իրեն պարտավորություններով։ ՌԴ ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, մեկնաբանելով սա, ասել է, որ Իրանի այս քայլն անսպասելի չէր, քանի որ երեք հարյուր կիլոգրամանոց «շեմը» վերաբերում է կամավոր պարտավորությունների կարգին, որոնք Իրանն ընդունել էր միջուկային գործարքի շրջանակում։ԱՄՆ միջուկային գործարքից դուրս գալուց մեկ տարի հետո, մայիսի 8-ին, Իրանը հայտարարեց, որի չի կատարելու Գործողությունների համապարփակ համատեղ ծրագրի մի շարք կետեր այն մասով, որոնք վերաբերում են ուրանի հարստացմանն ու ծանր ջրին։Իրանում ընդունված միջոցները բացատրել են ԱՄՆ-ի կողմից միջուկային գործարքի խախտմամբ եւ Վաշինգտոնի կողմից Թեհրանի դեմ պատժամիջոցներ մտցնելով, ինչպես նաեւ ԳՀՀԾ-ում մնացած անդամների (Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան եւ Ռուսաստան) անկարողությամբ՝ պատշաճ ձեւով լուծելու առաջացած խնդիրները։ Այս առնչությամբ Իրանը նշված երկրներին 60 օր է տվել՝ խոստանալով միեւնույն ժամանակ վերադառնալ դադարեցված պարտավորությունների կատարմանը, եթե նրանց հաջողվի լուծել առաջացած խնդիրները ԱՄՆ գործողությունների հետ կապված։Ընդ որում՝ հաջորդ փուլում (հուլիսի 7-ից հետո), եթե միջուկային գործարքի անդամ երկրները չապահովեն Իրանի շահերը նշված ժամկետում, Թեհրանը հայտարարել է, որ պատրաստ է դադարեցնել Արաքի ռեակտորի արդիականացումը, ինչը ԳՀՀԾ մի մասն էր, հրաժարվել ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից։
10:58 - 03 հուլիսի, 2019
Իսրայելը պատրաստվում է ԱՄՆ-Իրան հակամարտության հնարավոր էսկալացիային |news.am|

Իսրայելը պատրաստվում է ԱՄՆ-Իրան հակամարտության հնարավոր էսկալացիային |news.am|

news.am։ Իսրայելը պատրաստվում է Պարսից ծոցում ԱՄՆ-Իրան հակամարտության հնարավոր էսկալացիային: Այս մասին, Reuters-ի հաղորդմամբ, հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը:Նրա խոսքով՝ Իրանը կարող է պատահաբար դուրս գալ զսպման «մոխրագույն գոտուց»:«Հարկ է ուշադրություն դարձնել նրան, որ իրանական ռեժիմի սխալ հաշվարկները կարող են հանգեցնել «մոխրագույն գոտուց» «կարմիր գոտի» անցմանը, այսինքն՝ ռազմական դիմակայության: Մենք պետք է պատրաստ լինենք դրան: Այդ պատճառով Իսրայելը շարունակում է մեծացնել իր ռազմական ուժը»,- ասել է Կացը:Նա նաեւ նշել է, որ Իրանի դեմ ԱՄՆ տնտեսական պատերազմը հաջողություն կունենա՝ չնայած համաշխարհային այլ գերտերությունների սխալներին:«Իրանն այդ պատերազմում շանսեր չունի»,- հավելել է Իսրայելի արտաքին գործերի նախարարը:
05:43 - 03 հուլիսի, 2019
ՌԴ-ն Իրանին հորդորում է պահպանել ԱԷՄԳ-ի հետ համաձայնագրի հիմնական դրույթները երաշխիքների մասին. Լավրով |news.am|

ՌԴ-ն Իրանին հորդորում է պահպանել ԱԷՄԳ-ի հետ համաձայնագրի հիմնական դրույթները երաշխիքների մասին. Լավրով |news.am|

Ռուսաստանը կոչ է անում Իրանին զսպվածություն ցուցաբերել միջուկային գործարքի հետ կապված իրավիճակում եւ հետեւել ԱԷՄԳ-ի հետ համաձայնագրի երաշխիքների մասին հիմնական դրույթներին։ Այս մասին երեքշաբթի մամուլի ասուլիսում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ «Մենք կոչ ենք անում իրանցի գործընկերներին զսպվածություն ցուցաբերել, ոչ մի դեպքում չտրվել հույզերին, հետեւել ԱԷՄԳ-ի հետ համաձայնագրի երաշխիքների մասին հիմնական դրույթներին եւ այդ համաձայնագրի լրացուցիչ արձանագրության կետերին,- ասել է Լավրովը՝ պատասխանելով Իրանի կողմից ուրանի պաշարների մակարդակը 300 կիլոգրամից գերազանցելու մասին հարցին։ - Եվրոպացի գործընկերներին մենք կոչ ենք անում, այնուամենայնիվ, կատարել իրենց խոստումները, պարտավորությունները, այնպես անել, որպեսզի նրանց ստեղծած (ֆինանսական հաշվարկների INSTEX) մեխանիզմը դառնա իսկապես արդյունավետ, որպեսզի ապահովի այն իրավունքները, որոնք Իրանին են պատկանում ՄԱԿ ԱԽ բանաձեւին համապատասխան առեւտրատնտեսական կապերի ոլորոտում։ Առանց դրա շատ դժվար կլինի վարել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրականացման իմաստավորված եւ արդյունավետ երկխոսություն»։        
12:38 - 02 հուլիսի, 2019
ԱՄՆ-ն Իրանին սպառնացել է մեկուսացմամբ |shantnews.am|

ԱՄՆ-ն Իրանին սպառնացել է մեկուսացմամբ |shantnews.am|

shantnews.am:  Վաշինգտոնը կոչ է արել Թեհրանին դադարեցնել ուրանի հարստացման ողջ գործընթացը։ Այս մասին ասվում է պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության մեջ։ Նշվում է, որ Իրանն ունի խաղաղ ատոմային էներգետիկա զարգացնելու անվիճելի ներուժ՝ առանց իր տարածքում ուրանի հարստացման։ Պոմպեոն ընդգծել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ոչ մի պայմանավորվածություն չպետք է թույլ տա երկրին իրականացնել ուրանի հարստացում սեփական ուժերով և ցանկացած քանակությամբ։ «ԱՄՆ-ը պատրաստ է բանակցություններ վարել իրանական ռեժիմի հետ նոր համապարփակ գործարքի շուրջ՝ վերացնելու նրա կողմից խաղաղության ու ավտանգության սպառնալիքները։ Քանի դեռ Իրանը մերժում է դիվանագիտությունն ու ընդլայնում միջուկային ծրագիրը, տնտեսական ճնշումն ու դիվանագիտական մեկուսացումը կաճեն»,- ասված է Պետդեպի ղեկավարի հայտարարության մեջ։  
05:07 - 02 հուլիսի, 2019
Իրանը հուլիսի 7-ից հետո կրճատում Է միջուկային գործարքի շուրջ իր պարտավորությունները. Tasnim |armenpress.am|

Իրանը հուլիսի 7-ից հետո կրճատում Է միջուկային գործարքի շուրջ իր պարտավորությունները. Tasnim |armenpress.am|

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը հուլիսի 7-ից հետո կշարունակի կրճատել իր պատավորություններն իրանական միջուկային ծրագրի շուրջը Համատեղ համապարփակ պլանի գործողությունների (ՀՀՊԳ) շրջանակներում՝ չնայած INSTEX եվրոպական միջբանային մեխանիզմի գործարկմանը: Այս մասին հուլիսի 1-ին հաղորդել Է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրը:Նշվում Է, որ միջուկային գործարքի մասնակից եվրոպական երկրների գործողությունները, ներառյալ INSTEX-ի գործարկումը, բավական չԷ համաձայնագրի շրջանակներում Իրանի շահերն ապահովելու համար: ՀՀՊԳ-ի շրջանակներում պարտավորությունների կատարման կրճատման երկրորդ փուլի իրականացման մասին մի քանի օրվա ընթացքում կհայտնի Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպությունը: Հունիսի 28-ին Վիեննայում կայացած հանիպմանը Եվրամիության երկրները հաստատել են INSTEX միջբանկային մեխանիզմի գործարկումը, որը տեսականորեն հնարավորություն կընձեռի Իրանի հետ հաշվարկներ իրականացնել՝ շրջանցելով ամերիկյան պատժամիջոցները եւ այն պայմաններում, երբ Թեհրանն անջատված Է SWIFT-ից (տեղեկատվության հաղորդման եւ վճարումների կատարման միջազգային միջբանակյին համակարգից): Սակայն առայժմ INSTEX-ը ներառում Է սոսկ ԵՄ-ի երկրների մի մասը եւ տարածվում Է դեղորայքի եւ պարենի առեւտրի վրա, որոնց չեն վերաբերել ԱՄՆ-ի սահմանափակիչ միջոցները, բայց չեն կարողացել կանոնավորապես մատակարարվել Իրանին երկրի բանկային մեկուսացման պատճառով: Թեհրանը հայտարարում Է, որ ֆինանսական հաշվարկների այդ մեխանիզմի լիարժեք աշխատանքի համար Եվրամիությունը պետք Է իրանական նավթ գնի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:38 - 01 հուլիսի, 2019
Իրանը կշրջանցի ամերիկյան դեսպանատների վիզային պատժամիջոցները |epress.am|

Իրանը կշրջանցի ամերիկյան դեսպանատների վիզային պատժամիջոցները |epress.am|

epress.am: Իրանի նախագահ Հասան Ռոհանին հրաման է տվել չեղարկել երկրիր տարած մուտք գործող և այն լքով օտարերկրացիների անձնագրերում կնիքներ դնելու պրակտիկան, հաղորդում է Tasnimnews լրատվական գործակալությունը։ Այժմ Իրան այցելող օտարերկրացիների ելումուտի կնիքը կդրվի էլեկտրոնային վիզայի առկայությունը հաստատող փաստաթղթի պատճենի վրա։Իրանի կառավարությունն արդեն մեկ տարուց ավելի է՝ մշակում է այս ծրագրի նախագիծը, որն, ըստ էության, կնպաստի զբոսաշրջության զարգացմանը և կազատի զբոսաշրջիկներին ամերիկյան վիզայից հետագայում զրկվելու վտանգներից։Հիշեցնենք, որ անցյալ տարի ԱՄՆ իշխանությունները հայտարարեցին, որ զբոսաշրջիկները, որոնց անձնագրի մեջ կա որոշ երկիրների՝ այդ թվում նաև Իրանի, մուտքի կնիք, կարող են խնդիրներ ունենալ ամերիկյան վիզա ստանալու գործում։ Իրանի մուտքի արտոնագիրը կամ անցակետում անձնագրի մեջ դրված կնիքը ամերիկյան վիզա ստանալու գործում խոչընդոտ էր հանդիսանում այս հայտարարությունից առաջ ևս, ինչի մասին մշտապես նախազգուշացնում էին տուրիստական և վիզային գործակալությունները: Իրանի իշխանությունները կարծում են, որ կնիքի չեղարկման արդյունքում ամերիկյան դեսպանատների կողմից կիրառվող «վիզային պատժամիջոցը» կդառնա շրջանցելի։
05:00 - 27 հունիսի, 2019
Իրանը հունիսի 27-ից սկսած կարագացնի ուրանի հարստացման գործընթացը |tert.am|

Իրանը հունիսի 27-ից սկսած կարագացնի ուրանի հարստացման գործընթացը |tert.am|

tert.am։ Իրանը հունիսի 27-ից հետո կարագացնի ուրանի հարստացման տեմպերը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդիին հղումով: «Եվրոպան չի կարող կամ չի ցանկանում կատարել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակում իր ստանձնած պարտավորությունները, սակայն դեռ միջուկային գործարքը պահպանելու շանս ունի»,- ընդգծել է Քամալվանդին: Ներկայացուցիչը հավելել է, որ հարստացված ուրանի պաշարներն արդեն զգալիորեն մեծացել են, իսկ հունիսի 27-ին կգերազանցեն 300 կիլոգրամը: Միջուկային գործարքի համաձայն՝ Իրանը պետք է հարստացված ուրանի ավելցուկն այլ երկրներ արտահանի, եթե դրա ծավալը գերազանցի 300 կիլոգրամը: Հունիսի 17-ին իրանական կողմը հայտարարել էր, որ ներկա պայմաններում իրեն պարտավորված չի զգում այդ պայմանը կատարել:  
10:59 - 26 հունիսի, 2019