ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Կառավարությունը շրջակա միջավայրի պահպանության նպատակով KfW-ից կներգրավի 40 մլն եվրո |lragir.am|

Կառավարությունը շրջակա միջավայրի պահպանության նպատակով KfW-ից կներգրավի 40 մլն եվրո |lragir.am|

lragir.am: Հայաստանի Հանրապետության` ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև նախատեսվում է ստորագրել «Քաղաքականության վրա հիմնված վարկ – Շրջակա միջավայրի պահպանություն – BMZ 3010 00 579, վարկ N 29426» վարկային համաձայնագիր: Դրանով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել բյուջետային աջակցության 40 մլն եվրոյի վարկ: Համաձայնագրի ստորագրմանը հավանություն տալու մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հոկտեմբերի 31-ի նիստի օրակարգում: Ըստ հիմնավորման, նշված միջոցներն ուղղվելու են «2019թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, ուստի վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից: Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման Է հանդիսանում երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության գործողությունների աղյուսակով սահմանված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում մի շարք միջոցառումների և բարեփոխումների իրականացումը:
17:36 - 30 հոկտեմբերի, 2019
Աշխատավարձի և պարգևավճարի գումարի  1.5 մլն դրամ սահմանաչափը տարածվել է նաև փոխվարչապետերի վրա. Էդուարդ Աղաջանյան |tert.am|

Աշխատավարձի և պարգևավճարի գումարի 1.5 մլն դրամ սահմանաչափը տարածվել է նաև փոխվարչապետերի վրա. Էդուարդ Աղաջանյան |tert.am|

tert.am: Բացի նախարարներից, աշխատավարձ և պարգևավճարի գումարի 1.5 մլն դրամ սահմանաչափը տարածվել է նաև փոխվարչապետերի վրա: Այս պահին հարցը քննարկման փուլում է, վերջնական որոշում չկա: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: «Որևէ պետական պաշտոնյայի աշխատավարձ չի բարձրացել: Ամբողջ պետական համակարգը պարգևատրումներ է ստացել, որոշումը հայտնի է (սահմանվել է 30 տոկոս պարգևատրումային ֆոնդ – Tert.am): Իսկ առանցքային պաշտոնյաների պարգևատրման չափը հստակ ֆիքսվել է վարչապետի կողմից»,-հայտնեց վարչապետի աշխատակազմի ղեկավարը: Էդուարդ Աղաջանյանը նաև տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում գտնվելիս որևէ պարգևատրում չի ստացել:
12:52 - 30 հոկտեմբերի, 2019
Կառավարության կազմի մի մասը միայն սեպտեմբերի գործուղումների համար ծախսել է ավելի քան 187 մլն դրամ, ինչը 410 %-ով ավելի է 2018-ի և 603 %-ով 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ |tert.am|

Կառավարության կազմի մի մասը միայն սեպտեմբերի գործուղումների համար ծախսել է ավելի քան 187 մլն դրամ, ինչը 410 %-ով ավելի է 2018-ի և 603 %-ով 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ |tert.am|

tert.am։ «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին կատարված ֆինանսավորմամբ կառավարության անդամների գործուղումների համար 2019 թվականի սեպտեմբեր ամսին ծախսվել է 187 մլն 410 հազար դրամ, ինչը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է շուրջ 142 մլն-ով, կամ 410 %-ով (45 մլն 684 հազար դրամ), իսկ 2017-ի սեպտեմբերի համեմատ 161 մլն-ով կամ 603 %-ով (26 մլն 641 հազար դրամ): Այս ամենը պարզ է դառնում, գրավոր հարցմանն ի պատասխան, ՀՀ ֆինանսների նախարարությունից տրված պատասխանից։ 87 մլն 410 հազար դրամի մեջ ներառված է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության՝ ԱՄՆ այցի ինքնաթիռի ծախսը: ««Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծրագրից բացի, մի շարք պետական կառավարման մարմինների պահպանման ծախսերով, մասնավորապես, ՀՀ կառավարության ու ՀՀ վարչապետի աշխատակազմերի, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ պաշտպանության և մի շարք այլ նախարարությունների, ևս նախատեսված են միջոցներ արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար»,- ասված է Ֆինանսների նախարարության պատասխանում: Այսինքն՝ գործուղումների այս ծախսերի մեջ ներառված չեն կառավարության և վարչապետի աշխատակազմերի, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ պաշտպանության նախարարությունների գործուղումները: Նախարարությունից տրամադրել 2017, 2018 և 2019 թվականների պետական բյուջեներով «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին՝ այդ տարիների սեպտեմբեր ամիսներին կատարված ֆինանսավորումը՝ ըստ համապատասխան մարմինների և որոշումների: Շարունակությունը՝ tert.am-ում
09:35 - 25 հոկտեմբերի, 2019
Եկեք 30 հազար մենք դնենք, 30 հազար՝ դուք, որ եթե կարկուտը գա, ոչ թե 30 ստանաք, այլ 500-600 հազար․ Փաշինյանը՝ գյուղացիներին |shantnews.am|

Եկեք 30 հազար մենք դնենք, 30 հազար՝ դուք, որ եթե կարկուտը գա, ոչ թե 30 ստանաք, այլ 500-600 հազար․ Փաշինյանը՝ գյուղացիներին |shantnews.am|

shantnews.am։ Կառավարության նիստում այսօր ընդունվեց գյուղատնտեսության ապահովագրության համակարգը, որը լինելու է «կիսովի»․ ապահովագրական վճարների կեսը տալու են գյուղացիները, կեսը՝ պետությունը։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը բացատրեց, որ եթե մեկ հեկտարի դեպքում կարկուտից հետո ապահովագրական հատուցումը լինելու է 500-600 հազար դրամ, ապա դրա համար ապահովագրական վճարը կազմելու է ընդամենը 50-60 հազար դրամ, որի կեսն էլ տալու է պետությունը։ Նրա խոսքը շարունակեց վարչապետը։ «Սրա փոխարեն ասում ենք՝ հարգելի գյուղացի, եկեք մենք իրար հետ … էդ 30 հազար դրամը մենք դնենք, 30 հազար դուք դրեք, ապահովագրեք ձեր հողը, երբ կարկուտը, Աստված չանի, գա, դուք ստանաք ոչ թե 30 հազար դրամ, այլ ստանաք 500-600 հազար դրամ»,- ասաց Փաշինյանը։
10:05 - 24 հոկտեմբերի, 2019
Կառավարությունը որոշեց հավանություն տալ  ՀՀ մի շարք օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը

Կառավարությունը որոշեց հավանություն տալ ՀՀ մի շարք օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը

Կառավարությունը որոշեց հավանություն տալ ««Տիեզերական գործունեության մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքի նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում կկանոնակագվի տիեզերական գործունեության ոլորտը և Հայաստանը կդառնա տիեզերքի բնագավառում գործունեություն ծավալելու համար ամենագրավիչ երկրներից մեկը։ Նախագծով սահմանվում են տիեզերական գործունեության, տիեզերական տարածքի, տիեզերական օբյեկտի և մի շարք այլ հասկացությունները, նախատեսվում է այդ ոլորտի նպատակները, սկզբունքները, այն իրականացնող մարմինը, հսկողության կարգը և այլն: Նախագծով նախատեսվում է նաև տիզերական գործունեությունը ներառել լիցենզավորման ենթակա գործունեությունների ցանկում, որը հնարավորություն կնձեռնի հնարավորինս արդյունավետ իրականացնել ոլորտի կանոնակարգումը և վերահսկողությունը, ինչպես նաև կապահովի համապատասխան մուտքեր ՀՀ պետական բյուջե: Նախագծով նախատեսվում է սահմանել հարկային արտոնություններ տիեզերքի բնագավառում գործունեություն ծավալելու համար, որպեսզի այդ ոլորտում գործող ընկերությունները տնտեսական գործունեություն ծավալեն Հայաստանի Հանրապետությունում և չփնտրեն նոր, ավելի մեղմ հարկային կարգավորումներով երկրներ, որտեղ կկարողանան ավելի շահավետ գործունեություն ծավալել։ Միաժամանակ, քանի որ նախագծով սահմանվում են պարտադիր վարքագծի կանոններ և նախատեսվում են որոշակի պարտավորություններ լրացումներ է կատարվում նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում՝ սահմանելով պատասխանատվություն օրենքով նախատեսված պարտավորությունների չկատարման համար: Հայաստանի Հանրապետությունը միացել է ՄԱԿ-ի տիեզերքի խաղաղ օգտագործման հինգ հիմնական համաձայնագրերին։
08:20 - 24 հոկտեմբերի, 2019
Կառավարությունը բավարարեց «ԱԷՍ ԹՐԵՅԴ» ՍՊ ընկերության ներկայացրած հայտը մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար

Կառավարությունը բավարարեց «ԱԷՍ ԹՐԵՅԴ» ՍՊ ընկերության ներկայացրած հայտը մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար

Կառավարությունը բավարարեց «ԱԷՍ ԹՐԵՅԴ» ՍՊ ընկերության ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: Ընկերության կողմից ներմուծվող ապրանքները օգտագործվելու են պոլիվինիլ քլորիդ պրոֆիլների արտադրության համար Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 7,686,073,800 դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 64 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 30-40 նոր աշխատատեղ` 145,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 8,838,900,000 դրամ, որից 6,452,397,000 դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 2,386,503,000 դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում:
07:43 - 24 հոկտեմբերի, 2019
«Գնահատման եւ թեստավորման կենտրոն»-ն կառավարության աշխատակազմից անցավ ԿԳՄՍ նախարարության ենթակայությանը |news.am|

«Գնահատման եւ թեստավորման կենտրոն»-ն կառավարության աշխատակազմից անցավ ԿԳՄՍ նախարարության ենթակայությանը |news.am|

news.am։ Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 24-ի նիստում որոշում կայացրեց, որով «Գնահատման եւ թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ը Կառավարության աշխատակազմի ենթակայությունից անցավ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Գնահատման եւ թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի լիազոր մարմնի իրավասությունների փոխանցումը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը կնպաստի Կենտրոնի կանոնադրությամբ սահմանված գործառույթների իրականացմանը, մասնավորապես՝ սովորողների գիտելիքների, կարողությունների եւ հմտությունների ընթացիկ գնահատման նպատակով նյութերի եւ առաջադրանքների մշակման ու տրամադրման ապահովմանը, տարրական, միջին եւ ավագ դպրոցի ավարտական քննական նյութերի եւ առաջադրանքների մշակման ու տրամադրման ապահովմանը, ուսումնական գործընթացում գնահատման նոր ձեւերի արդյունավետ օգտագործման նպատակով կրթության համակարգի մանկավարժներին մեթոդական օժանդակության կազմակերպմանը, սովորողների գիտելիքների, կարողությունների ու հմտությունների գնահատման ազգային եւ միջազգային ստուգատեսների անցկացմանը եւ այլն:
07:35 - 24 հոկտեմբերի, 2019
Կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ինովացիոն զարգացմանը նվիրված հանդիպում

Կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ինովացիոն զարգացմանը նվիրված հանդիպում

Հոկտեմբերի 17-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել դոնոր-համակարգման հանդիպում, որի նպատակն էր ընդգծել Հայաստանի տնտեսության զարգացման վրա գիտության և ինովացիաների ազդեցության հնարավորությունները: Հանդիպմանը ներկա էին պետական կառույցների, դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների, «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ»-ի (FAST) և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ կառավարությունը հանձնառու է Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր դարձնելուն և այդ նպատակով ներդրումային բարենպաստ միջավայր և առաջադեմ ինովացիոն էկոհամակարգ ձևավորելուն: Նա հավելել է, որ կառավարությունը նպատակ ունի այնպիսի նախապայմաններ ստեղծել, որ Հայաստանը պատրաստ լինի կլանել առաջադեմ գլոբալ գիտելիքը, տնտեսությունն ի վիճակի լինի տեղափոխվել տեխնոլոգիական հաջորդ մակարդակ, ինչի շնորհիվ երկիրը կդառնա բարձր տեխնոլոգիական ապրանքներ ու ծառայություններ արտադրող ու արտահանող երկիր: Դոնոր-համակարգման հանդիպմանը քննարկվել է կառավարության համար առանցքային նշանակություն ունեցող ծրագիր, որն իրագործվելու է «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ»-ի հետ փոխգործակցությամբ: Ծրագրի նպատակն է խթանել տարածաշրջանում նորարարության, գիտության և տեխնոլոգիաների զարգացումը։ Նախագծի իրագործումը մեծ նշանակություն կունենա Հայաստանի ռազմավարական զարգացման համար՝ ազգային անվտանգության, գիտության և կրթության ու գյուղատնտեսության ոլորտների առաջխաղացման տեսանկյունից: Կառավարության ու «FAST»-ի կողմից իրագործվող այս ծրագիրը գտնվում է մշակման փուլում: Հանդիպման նպատակն էր նաև ներգրավել միջազգային հանրությանը նախագծի մրցունակությունն ապահովելու գործում:
09:55 - 18 հոկտեմբերի, 2019
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 10 000 000 եվրո գումարի չափով ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 10 000 000 եվրո գումարի չափով ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 10 000 000 եվրո գումարի չափով թիվ CAM 1002 06 D ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: «Հայաստան-Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի նպատակն է տեխնիկական աջակցության և ներդրումների միջոցով արդի ոռոգման զարգացումը՝ վերացնելով ջրի պահեստավորման, ոռոգման ենթակառուցվածքների, հողերի կոնսոլիդացիայի, խորհրդատվական ծառայությունների ու վարկերի հասանելիության հետ կապված խոչընդոտները: Այն ուղղված է դեպի Արարատի և Արմավիրի մարզեր, որոնք, ունենալով շուրջ 500,000 բնակչություն և 65 տոկոս ոռոգելի հողատարածք, հնարավորություն ունեն Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի արդիականացման համար նշանակալի լծակներ բերելու: Ծրագիրը բաղկացած է 4 400 000 եվրո կազմող՝ Տեխնիկական աջակցության բաղադրիչից և 5 600 000 եվրո կազմող՝ Ներդրումային դրամաշնորհի բաղադրիչից։
07:29 - 17 հոկտեմբերի, 2019