Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Իրանը միակողմանի կարգով չեղարկել է Չինաստանի հետ վիզային ռեժիմը |tert.am|

Իրանը միակողմանի կարգով չեղարկել է Չինաստանի հետ վիզային ռեժիմը |tert.am|

tert.am։ Իրանը միակողմանի կարգով չեղարկել է Չինաստանի հետ վիզային ռեժիմը՝ ներառյալ հատուկ վարչական շրջաններ Հոնկոնգի և Մակաոյի բնակիչների համար, գրում է РИА Новости-ն՝ Չինաստանում Իրանի դեսպանատան հաղորդմանը հղումով: Հաղորդման համաձայն՝ Չինաստանի քաղաքացիներն այսուհետ կկարողանան զբոսաշրջային և բիզնես ուղևորությունների նպատակով առանց վիզայի Իրանի Իսլամական Պետության տարածք մուտք գործել, ընդ որում՝ յուրաքանչյուր մուտքից հետո երկրի տարածքում թույլատրվում է մնալ ոչ ավել, քան 21 օր: Դեսպանատունը զգուշացրել է, որ Իրանում չեն գործում UnionPay, Visa և Mastercard կրեդիտ քարտերը, ինչպես նաև չի թույլատրվում երկրի տարածքից տանել ալկոհոլային խմիչքներ, խոզի միս, զենք, զինամթերք, պոռնոգրաֆիկ բնույթի գրքեր և ամսագրեր, ինչպես նաև իսլամի կամ Իրանի Իսլամական Հանրապետության հասցեին քննադատություն պարունակող գրքեր:
07:46 - 31 հուլիսի, 2019
Թեհրանը Չինաստանին եւ այլ երկրների կոչ է արել ավելի շատ իրանական նավթ գնել |news.am|

Թեհրանը Չինաստանին եւ այլ երկրների կոչ է արել ավելի շատ իրանական նավթ գնել |news.am|

news.am: Թեհրանում հուսով են, որ Չինաստանն ու այլ բարեկամական երկրներ ավելի շատ իրանական նավթ կգնեն: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին Չինաստանի Կոմունիստական կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Մենք ակնկալում ենք, որ Չինաստանն ու այլ բարեկամական երկրներ՝ չնայած արտաքին սահմանափակումներին, ավելի շատ իրանական նավթ ու գազ կգնեն, քանի որ Թեհրանն ունի այդ կարեւորագույն հումքերի աշխարհի ամենախոշոր պաշարները»,- ասել է նա՝ հավելելով, որ Իրանը պատրաստ է Չինաստանին բնական գազ վաճառել Պակիստանի տրանզիտային խողովակաշարի միջով: «ԱՄՆ-ը հնարավոր է համարում իրանական նավթի առեւտրի զրոյականացումը, սակայն մենք տեսնում ենք, որ ամերիկյան էմբարգոյի սահմանումից մեկ տարի անց երկրում տնտեսական վիճակը կայուն է մնում»,- հավելել է նա:
05:41 - 30 հուլիսի, 2019
ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտարարել է Իրանի հետ բանակցելու պատրաստակամության մասին |news.am|

ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտարարել է Իրանի հետ բանակցելու պատրաստակամության մասին |news.am|

news.am։ ԱՄՆ պաշտպանության նոր նախարար Մարկ Էսփերը, որը պաշտոնում հաստատվել է երեքշաբթի օրը, հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի ցանկանում լարվածության հետագա թեժացում Պարսից ծոցի շրջանում եւ պատրաստ է բանակցել Իրանի հետ առանց նախապայմանների, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։«Մենք չենք ցանկանում լինել մի իրավիճակում, երբ պատահում են սադրանքներ, երբ զավթվում են նավեր եւ տեղի են ունենում ինչ-որ նման բաներ, եւ երբ լարվածությունը խորանում է։ Մենք փորձում ենք հասնել լիցքաթափման»,- ասել է Էսփերը լրագրողներին։Որպես օրինակ նա նշել է իրանական լցանավի կալանումը Ջիբրալթարում բրիտանական իշխանությունների կողմից եւ բրիտանական լցանավի կալանումը Իրանի կողմից։ «Դա դառնում է ակն ընդ ական։ Եվ մենք ցանկանում ենք խուսափել նման իրավիճակներից»,- ասել է Էսփերը։«Մեր ազդանշանը նրանց (Իրանին) շատ պարզ է, որ առանց որեւէ նախապայմանի ցանկացած ժամանակ, ցանկացած տեղում մենք ցանկանում ենք հանդիպել եւ խոսել այն մասին, թե ինչպես կարող ենք վերադառնալ բանակցություններին»,- ավելացրել է նախարարը։Լրագրողների հետ Էսփերի խոսակցության սղագրությունը տարածել է Պենտագոնի մամուլի ծառայությունը։Ավելի վաղ Իրանի հետ բանակցությունների պատրաստակամության մասին հայտնել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ պետքարտուղար Մայք Պոմպեոն։ Չնայած Վաշինգտոնում պաշտոնապես նախապայմաններ չեն առաջադրում՝ հնարավոր բանակցությունների թեմատիկան չի բավարարում Թեհրանին. Թրամփը ցանկանում է կնքել նոր պայմանագիր 2015-ի «միջուկային գործարքի» փոխարեն, որից ԱՄՆ-ը դուրս է եկել անցած տարի։ Այս փաստաթղթում, ամերիկյան ղեկավարի կարծիքով, պետք է արտացոլվեն քաղաքականությունը փոխելու Իրանի ինչ-որ պարտավորություններ, առաջին հերթին՝ հրաժարում արտասահմանում «ահաբեկչությանն աջակցելուց»։ Բացի այդ, մի շարք պահանջներ վերաբերում են երկրի ներքին քաղաքականությանը։ Հակառակ դեպքում ԱՄՆ-ը սպառնում է ուժեղացնել պատժամիջոցների քաղաքականությունն Իրանի դեմ։ Իսլամական հանրապետության իշխանությունները հերքում են ահաբեկչության աջակցության մասին մեղադրանքները եւ պահանջում դադարեցնել ԱՄՆ միջամտությունը երկրի իրավիճակին։
07:13 - 25 հուլիսի, 2019
Իրանի ԱԳՆ-ում անընդունելի են անվանել Թրամփի հայտարարությունը Աֆղանստանում պատերազմի մասին  |news.am|

Իրանի ԱԳՆ-ում անընդունելի են անվանել Թրամփի հայտարարությունը Աֆղանստանում պատերազմի մասին |news.am|

news.am։ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին չորեքշաբթի «միանգամայն անընդունելի» է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտահայտությունը Վաշինգտոնի՝ Աֆղանստանում հաշված օրերում պատերազմը շահելու կարողության մասին, տեղեկացրել է IRNA գործակալությունը։ Ըստ Մուսավիի՝ նման հայտարարությունները սպառնալիք են միջազգային անվտանգությանը։ Նա ընդգծել է, որ Իրանը կանգնած է աֆղան ժողովրդի եւ նրա կառավարության կողքին։ Երկուշաբթի Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Պակիստանի վարչապետ Իմրան Խանի հետ։ Հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահն ասել է, որ Վաշինգտոնը կարող էր մի քանի օրում հաղթել պատերազմն Աֆղանստանում, բայց չի ցանկանում «10 մլն մարդ սպանել»։ Երեքշաբթի Քաբուլը Վաշինգտոնից բացատրություններ է պահանջել Թրամփի դիրքորոշման վերաբերյալ։
07:07 - 24 հուլիսի, 2019
ՆԱՏՕ-ն Իրանին կոչ է անում ազատ արձակել զավթած նավերը |tert.am|

ՆԱՏՕ-ն Իրանին կոչ է անում ազատ արձակել զավթած նավերը |tert.am|

tert.am: Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունը (ՆԱՏՕ) դատապարտում է Իրանի կողմից երկու նավթային տանկերների կալանումը և Իրանի իշխանություններին կոչ է անում ազատ արձակել նավերն ու անձնակազմի անդամներին: Այս մասին հաղորդում է ria.ru-ն՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուի հայտարարությունը: «Մենք դատապարտում ենք Հորմուզի նեղուցում երկու առևտրային նավերի զավթումը: Սա հստակ մարտահրավեր է նավարկության միջազգային ազատությանը: Մենք կոչ ենք անում Իրանին անհապաղ ազատ արձակել կալանված նավերն ու նրանց անձնակազմի անդամներին: Միացյալ Թագավորությունը, իր գործողություններով, պարզ հասկացրել է, որ իր առաջնահերթությունն է իրավիճակը կարգավորել երկխոսության և դիվանագիտության միջոցով: ՆԱՏՕ-ն աջակցում է այդ իրադրության կարգավորման բոլոր դիվանագիտական ջանքերին»,-ասված է հայտարարության մեջ, որը հրապարակվել Է ՆԱՏՕ-ի կայքում:
07:24 - 21 հուլիսի, 2019
Թեհրանում հերքել են Հորմուզի նեղուցում իրանական անօդաչուի ոչնչացումը |armenpress.am|

Թեհրանում հերքել են Հորմուզի նեղուցում իրանական անօդաչուի ոչնչացումը |armenpress.am|

armenpress.am։ Թեհրանը ոչ մի անօդաչու թռչող ապարատ չի կորցրել ո՛չ Հորմուզի նեղուցում, ո՛չ Էլ որեւԷ այլ տեղ: Այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արագչին՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալ Թրամփի այն հայտարարությունները, թե ամերիկացի զինվորականները հուլիսի 18-ին Որմզդի նեղուցում իրանական անօդաչու են խոցել: «Մենք ոչ մի անօդաչու չենք կորցրել ո՛չ Հորմուզի նեղուցում, ո՛չ Էլ որեւԷ այլ տեղ,- հուլիսի 19-ին գրել Է Արագչին իր Twitter-ում:- Ես վախենում եմ, որ ԱՄՆ-ի (ռազմածովային ուժերի դեսանտային նավը) Boxer-ը սխալմամբ խոցել Է իր անօդաչուն»: Ինչպես ավելի վաղ հայտնել Է Թրամփը, ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Boxer դեսանտային նավը հուլիսի 18-ին Հորմուզի նեղուցում խոցել Է Իրանի անօդաչու, որը, զինվորական հրամանատարության վարկածով՝ շատ Է մոտեցել նավին, ինչպես նաեւ «սպառնացել Է նավի եւ նրա անձնակազմի անվտանգությանը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
07:00 - 19 հուլիսի, 2019
Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքում թուրքական գլխավոր հյուպատոսության աշխատակիցների դեմ իրականացված ահաբեկչական հարձակումը |tert.am|

Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքում թուրքական գլխավոր հյուպատոսության աշխատակիցների դեմ իրականացված ահաբեկչական հարձակումը |tert.am|

tert.am: Թեհրանը վճռականորեն դատապարտում է իրաքյան Էրբիլում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության աշխատակիցների դեմ իրականացված ահաբեկչական հարձակումը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայատարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին: Վերջինս ցավակցություն է հայտնել Թուրքիայի կառավարությանն ու ժողովրդին, ինչպես նաև զոհերի ընտանիքներին: «Ահաբեկչությունը սարսափելի երևույթ է, որը զգալի վնաս է հասցրել տարածաշրջանի երկրներին: Դրան դիմակայելու միակ ճանապարհը միջազգային հանրության համատեղ պայքարն է ահաբեկչական խմբավորումների դեմ», - ասել է Մուսավին՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է վերջ դնել ահաբեկիչների քաղաքական, ֆինանսական և գաղափարախոսական աջակցությանը:
05:51 - 18 հուլիսի, 2019