ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Հայաստանի Հանրապետությունը Արցախի կառավարությանը 3,100,000,000 դրամ գումարի չափով

Հայաստանի Հանրապետությունը Արցախի կառավարությանը 3,100,000,000 դրամ գումարի չափով

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Արցախի Հանրապետության կառավարությանը տրամադրվել է 3,100,000,000 դրամ գումարի չափով բյուջետային վարկ: Կառավարության որոշումը՝ ստորև. ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին, «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 19.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ Արցախի Հանրապետության տնտեսությանը աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Արցախի Հանրապետության կառավարությանը տրամադրել 3,100,000,000 դրամ գումարի չափով բյուջետային վարկ:2. Սահմանել, որ՝ 1) սույն որոշման 1-ին կետով նախատեսված 3,100,000,000 դրամ բյուջետային վարկը Արցախի Հանրապետության կառավարությանը տրամադրվում է տարեկան 0,001 տոկոս տոկոսադրույքով, մինչև 2025 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով՝ վարկի հիմնական գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող տոկոսագումարների վճարումը վարկի մարման վերջնաժամկետում իրականացնելու պայմանով.2) սույն որոշման 1-ին կետում նշված բյուջետային վարկերի տրամադրումն իրականացվում է առանց ապահովման միջոցի: 3. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 3 հավելվածի NN 1, 1.1 և 1.1.1.1 աղյուսակներում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման N 1 հավելվածի NN 1, 2, 4 և 5 աղյուսակներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո՝ անմիջապես»,- ասված է որոշման մեջ:
14:34 - 25 դեկտեմբերի, 2020
Կառավարությունը հարկային և մաքսային արտոնություն տվեց ծխախոտ արտադրող ընկերությանը |1lurer.am|

Կառավարությունը հարկային և մաքսային արտոնություն տվեց ծխախոտ արտադրող ընկերությանը |1lurer.am|

1lurer.am:  Կառավարությունը բավարարել է «ԱՐ.տոբակո» ընկերության ներկայացրած հայտերը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու և ԱԱՀ գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ծխախոտի արտադրության համար (ք. Ստեփանակերտ)։   Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 8 մլրդ դրամի կապիտալ ներդրում և 33 մլրդ դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար:   Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 160 նոր աշխատատեղ` 180000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 306 մլրդ դրամ, որից 61․2 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 91․8 մլրդ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում, 153 մլրդ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 33․2 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 1․7 մլրդ դրամ:   Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է՝ Արցախի գործընկերների հետ աշխատում են Արցախում բիզնես կորցրած անձանց բիզնեսները հնարավորինս արագ վերականգնելու ուղղությամբ:
18:06 - 24 դեկտեմբերի, 2020
ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից ոչ մի միլիմետր զիջման մասին խոսք չի կարող լինել. վարչապետ |1lurer.am|

ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից ոչ մի միլիմետր զիջման մասին խոսք չի կարող լինել. վարչապետ |1lurer.am|

1lurer.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստին անդրադարձավ Սյունիքի մարզում իրականացվող սահմանային կետերի տեղորոշման աշխատանքներին: «Դրանք ունեն որոշակի նրբություններ ու բարդություններ: Մեր համոզմունքն է՝ այդ աշխատանքը պետք է տեղի ունենա, որովհետև այդ աշխատանքն անհրաժեշտ է Սյունիքի և Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման տեսանկյունից: Մեր դիրքորոշումը, պաշտպանության նախարարության դիրքորոշումն է՝ մենք այս գործունեությամբ ավելացնում ենք Սյունիքի անվտանգության երաշխիքները, և Սյունիքի ու Հայաստանի անվտանգության երաշխիքների նոր համակարգ ենք ձևավորում: Երկու բնակավայր ունենք, որոնց հետ կապված կարող են ծագել որոշակի հարցեր: Մեկը՝ Որոտան համայնքի, մյուսը՝ Շուռնուխ բնակավայրի մասին է, որտեղ կան սահմանային որոշակի հարցեր, որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում, և այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել, բայց ես ուզում եմ հավաստիացնել, որ բոլոր այն պարագաներում, եթե մեր քաղաքացիների շահերի տեսանկյունից որոշակի հարցեր կառաջանան, Կառավարությունը լիարժեքորեն, համարժեք փոխհատուցումներով հանդես կգա, և մեր քաղաքացիների շահերը լիարժեքորեն կլինեն պաշտպանված»,- վստահեցրեց ՀՀ վարչապետը: Փաշինյանը կարևոր համարեց այս թեմայով ճիշտ տեղեկատվության տրամադրումը, քանի որ, ըստ նրա՝ մամուլում մի դեպքի վերաբերյալ հարյուրավոր հրապարակումներ կարող են լինել, և դրանցից կարող է մասշտաբային տպավորություն ստեղծվել: «Ուզում եմ կրկնել՝ Սյունիքի և, ընդհանրապես, Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ընդունված, ճանաչված տարածքից ոչ մի միլիմետր զիջման մասին խոսք չի եղել և չի կարող լինել: Մյուս կողմից՝ այս պրոցեսները չի կարելի համարել սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա, դրանք բոլորովին տարբեր հարցեր են: Այս փուլում տեղի է ունենում սահմանային կետերի տեղորոշում, որի նպատակը անվտանգության ապահովումն է: Այսինքն՝ դրանք իրականացնել այնպես, որ անվտանգության որոշակի համակարգ գործի, և այն լինի գործուն»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ առավոտյան քննարկում է ունեցել Հայաստանի սահմանապահ զորքերի հրամանատարի հետ, տվել է կոնկրետ հանձնարարականներ:
12:40 - 24 դեկտեմբերի, 2020
Մի քանի դեպք է պարզվել, որ մարմինների նույնականացումը այդքան էլ ճշգրիտ չի կատարվել. Նիկոլ Փաշինյան |tert.am|

Մի քանի դեպք է պարզվել, որ մարմինների նույնականացումը այդքան էլ ճշգրիտ չի կատարվել. Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: Կառավարության հրատապ հարցը շարունակում է մնալ մեր գերիների և անհետ կորածների վայրը հայտնաբերելը: Այս մասին կառավարության նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը: «Կառավարությունը ամենօրյա ռեժիմով աշխատում է այդ ուղղությամբ, բայց կան տեղեկություններ, որոնք անհամատեղելի են հրապարակայնության հետ, որքան շատ հրապարակային լինի, վնաս կլինի գործընթացին»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ կա մեկ գործընթաց, որի մասին խոսելը ցավալի է. դա զոհերի մարմինների նույնականացման գործընթացն է: Նա հայտնեց, որ այդ գործընթացը արագացնելու համար երկրորդ հոսքագիծն է գնվել, և սարքավորումն արդեն ճանապարհին է: «Մի քանի դեպքէ եղել, երբ պարզվել է՝ նույնականացումը այդքան էլ ճշգրիտ չի կատարվել, բայց աշխարհում լինում են այդպիսի դեպքեր, այնպես չէ, որ բարձր որակով չենք անում»,-ասաց նա: Առողջապահության նախարարը տեղեկացրեց, որ դա շտապելու հետևանքն է, ոչ թե ԴՆԹ-ով նույնականացնելու: Նա պարզաբանեց, որ վիզուալ նույնականացում է եղել, հետո ԴՆԹ-ով պարզվել է՝ սխալմունք է եղել:
12:24 - 24 դեկտեմբերի, 2020
Երևանի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցները կմիացվեն նոր ճանապարհով |armenpress.am|

Երևանի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցները կմիացվեն նոր ճանապարհով |armenpress.am|

armenpress.am: Երևան քաղաքի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցներին հարակից տարածքները ճանաչվեցին հանրային գերակա շահ՝ նշված փողոցներն իրար միացնող ճանապարհահատված կառուցելու համար: Ինչպես փոխանցում է այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում: Երևան քաղաքի գլխավոր հատակագծով և կառավարության որոշմամբ՝ Արաբկիր վարչական շրջանի գոտևորման նախագծով Արաբկիր վարչական շրջանում նախատեսվում է Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցները միացնող ճանապարհահատվածի կառուցում: Ճանապարհաշինական ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է տարածքի նկատմամբ ճանաչել հանրային գերակա շահ: Ծրագրի իրականացմամբ՝ Երևանի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցները միացնող ճանապարհահատվածի կառուցմամբ, զուգահեռ տրանսպորտային հաղորդակցուղով հնարավորինս կթեթևացվի Կոմիտասի պողոտայի երթևեկությունը, ինչպես նաև կբարելավվեն թաղամասի տարհանման ելքերը:
11:57 - 24 դեկտեմբերի, 2020
Ռազմական գործողություններին մասնակցածների երթևեկության խախտումների համար տույժերը կչեղարկվեն |1lurer.am|

Ռազմական գործողություններին մասնակցածների երթևեկության խախտումների համար տույժերը կչեղարկվեն |1lurer.am|

1lurer.am: ՀՀ Կառավարությունը մտադիր է համաներել ռազմական գործողությունների հետևանքով սեպտեմբերի 27-ից դեկտեմբերի 27-ը ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի օրենսդրության մի շարք հոդվածների խախտումների համար վարչական տույժ նշանակելու մասին որոշումները: ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը նշեց, որ խնդրի երկու լուծում է առաջարկվում: «Առաջարկում ենք մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված վարչական տույժերի համաներման մասին օրենքի ընդունում, որի նախագիծն արդեն իսկ նախնական տարբերակով պատրաստ է, իսկ երկրորդ կարգավորումը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում արդեն իսկ առկա հոդված 17-ով կարգավորվող ծայրահեղ անհրաժեշտության կիրառումն է: Հետևաբար, որ տարբերակն էլ որ ընդունելի լինի, պատրաստ ենք դրանց կատարմանը»,- նշեց Ֆիդանյանը: Վարչապետը հիշեցրեց, որ օրեր առաջ Գորայք համայնքում քաղաքացիներից մեկը նման հարց էր բարձրացրել՝ նշելով, որ պատերազմի ծայրահեղ անհրաժեշտությունից կախված երթևեկության խախտումների տուգանքներ են գալիս: Կառավարությունն էլ արագ արձագանքում է դրանք չեղարկելու խնդրանքին: «Ցավոք սրտի, նման որոշումների ընդունման պարագայում միշտ էլ լինում են դեպքեր, երբ տվյալ արտոնության շահառու չհանդիսացող անձինք փորձում են օգտվել այդ արտոնությունից: Հետևաբար՝ շատ կարևոր, որ մենք կարողանանք հնարավորինս արագ ռազմական գործողությունների մասնակիցներին նույնականացնել և դա պաշտոնապես հաստատել, որ չունենանք երկու իրավիճակ, որոնք հավասարաբար տհաճ են. առաջինը՝ ռազմական գործողություններին չմասնակցած անձինք չկարողանան այդպիսի անվան ներքո հանդես գալ և օգտվել ամենատարբեր արտոնություններից, և երկրորդը՝ ռազմական գործողություններին մասնակցած անձինք ստիպված չլինեն չափից երկար սպասել, որ իրենց մասնակցության փաստը հաստատվի»,- նշեց Փաշինյանը՝ կարևորելով պաշտպանության նախարարության արդյունավետ ու արագ աշխատանքը:
11:44 - 24 դեկտեմբերի, 2020
Կառավարությունը հաստատեց. ձմեռային զորակոչը կմեկնարկի դեկտեմբերի 25-ին |armenpress.am|

Կառավարությունը հաստատեց. ձմեռային զորակոչը կմեկնարկի դեկտեմբերի 25-ին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը կմեկնարկի դեկտեմբերի 25-ին: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում: Որոշման մեջ մասնավորապես ասված է. «Հայտարարել 2020 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի մարտի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը (այսուհետ` 2020 թվականի ձմեռային զորակոչ), որոնց 18 տարին լրանում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ»: Կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է նաև 2020 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2021 թվականի փետրվարի 14-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:
11:43 - 24 դեկտեմբերի, 2020
Ընդդիմադիրների ակցիան չի հաջողվում. ոստիկաններն իրենք են փակել դեպի Կառավարության շենք բոլոր մուտքերը |armtimes.com|

Ընդդիմադիրների ակցիան չի հաջողվում. ոստիկաններն իրենք են փակել դեպի Կառավարության շենք բոլոր մուտքերը |armtimes.com|

armtimes.com: ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող 17 ուժերը երեկ իրենց համակիրներին կոչ էին արել այսօր ժամը 10:00-ից բոլոր կողմերից շրջափակել Կառավարության շենքը, որպեսզի ՀՀ վարչապետն ու Կառավարության անդամները հնարավորություն չունենան մուտք գործել այնտեղ եւ Կառավարության նիստ անցկացնել: Ժամը 10:00-ի դրությամբ, սակայն, դա չի հաջողվել ընդդիմադիր ուժերին, քանի որ ոստիկանները իրենք են փակել Կառավարության մուտքերը: Այս պահին մեծ թվով ոստիկաններ են կանգնած Մելիք Ադամյան փողոցի կողմում գտնվող մուտքի մոտ, ինչպես նաեւ Կառավարության դիմաց: Տիգրան Մեծ փողոցից դեպի Մելիք Ադամյան թույլատրվում է միայն Կառավարության անդամներին սպասարկող մեքենաների մուտքը:  Կառավարության նիստը նախատեսված է ժամը 11:00-ին:
10:39 - 24 դեկտեմբերի, 2020
Ընդդիմադիրները մտադիր են վաղը փակել կառավարության շենքի բոլոր մուտքերը` ներս չթողնելու Փաշինյանին |azatutyun.am|

Ընդդիմադիրները մտադիր են վաղը փակել կառավարության շենքի բոլոր մուտքերը` ներս չթողնելու Փաշինյանին |azatutyun.am|

azatutyun.am: Վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերն այսօր հանրահավաքի ավարտին հայտարարեցին, որ վաղը` ժամը 10:00-ից, շրջափակելու են կառավարության կենտրոնական շենքի բոլոր մուտքերը, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չկարողանա մուտք գործել և անցկացնել գործադիրի հերթական նիստը: Այսօր շարունակվել են նաև գործադուլը, դասադուլը: Հանրապետության հրապարակում այսօր ելույթ ունեցավ նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը` նշելով, որ այս կառավարությունը ձախողել է բոլոր ոլորտներում կառավարումը, ասաց, որ ինքը պաշտպանում է ընդդիմության միասնական վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին: Օհանյանը նաև նշեց, որ այս պատերազմում պարտվել է իշխանությունն իր անգրագիտությամբ և ոչ թե բանակը: Հիշեցնենք, որ ցուցարարները երեկ վրաններ էին տեղադրել Հանրապետության հրապարակում, որտեղ էլ գիշերել են:
18:33 - 23 դեկտեմբերի, 2020
Դիանա Գալոյանը նշանակվեց ՀՊՏՀ ռեկտոր. կառավարության որոշում

Դիանա Գալոյանը նշանակվեց ՀՊՏՀ ռեկտոր. կառավարության որոշում

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Հաստատել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում Դիանա Ռոբերտի Գալոյանի ընտրության արդյունքները: 2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ օրենքով սահմանված կարգով Դիանա Ռոբերտի Գալոյանի հետ կնքել աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով: Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստում (դեկտեմբերի 17-ին) այս հարցն ընդգրկված էր, սակայն հարցը հանվեց օրակարգից, քանի որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտարարեց, որ ռեկտորի ընտրությունների հետ կապված եղել է դատական հայց եւ եղել է դատարանի որոշում ընտրությունների իրականացումը կասեցնելու մասին՝ հաշվի առնելով խորհրդի եւ ընտրական գործընթացի հետ կապված խնդիրները: Նա նշել էր, որ այդ ժամանակ դատարանի որոշմամբ  նիստից ընդամենը 10 րոպե առաջ չեղյալ է համարվել դատարանի մյուս որոշումը: «Ընդ որում երկու դատարաններն էլ եղել են առաջին ատյանի դատարաններ: Այս պահին նաեւ կա ԿԳՄՍ նախարարության դեմ դատական հայց՝ կապված խորհրդի նիստում ընտրությունների հետ: հետեւաբար, ես կարծում եմ, որ առնվազն հավելյալ ուսումնասիրության անհրաժեշտություն կա այս հարցի շուրջ: Համաձայն եմ, որ 5 ամիսը բավականին երկար ժամանակ է, քանի որ խաթարվում է նաեւ կրթական գործընթացը, բայց մյուս կողմից հնարավոր է, որ դատարանի որոշման արդյունքում այդ որոշման մեջ փոփոխություն մտցնի: Նաեւ նախքան ընտրությունները խորհրդի ոկղմից նախարարությանն է ներկայացվել առաջարկ, որպեսզի բուհը վերակազմավորվի հիմնադրամի, քանի որ բոլոր բուհերը վերակազմավորված են հիմնադրամի եւ այդ կարգավիճակով նոր տեղի ունենան ռեկտորի ընտրություններ: Եթե բուհը վերակազմավորվի որպես հիմնադրամ, պետք է ստեղծվի նոր խորհուրդ եւ տեղի ունենան նոր ընտրություններ: Արդյունքում մի քանի ամիս հետո նոր գործընթաց ենք սկսելու»,-ասել էր Առաքելյանը:
11:48 - 23 դեկտեմբերի, 2020
Կառավարությունը չի հրաժարվել զոհերի ընտանիքներին հասանելիք 10 միլիոնները տալ. Մեսրոպ Մանուկյանը եւ Politik-ը սխալ են ներկայացնում իրողությունը

Կառավարությունը չի հրաժարվել զոհերի ընտանիքներին հասանելիք 10 միլիոնները տալ. Մեսրոպ Մանուկյանը եւ Politik-ը սխալ են ներկայացնում իրողությունը

Դեկտեմբերի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հասարակական գործիչ, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ Մեսրոպ Մանուկյանը հայտարարել էր, թե կառավարությունը չի ուզում անհայտ կորած զինծառայողների հասանելիք գումարը տալ. «Ամեն անհայտ կորած զինծառայողի կարգավիճակի դիմաց 10 մլն միանվագ պետք է վճարեն, որից հետո ամեն ամիս 200 հազար դրամ: Իրենք, որպես լավություն, ուզում են այդ ընտանիքների վրա ծախել 300 հազար դրամ ամսական աջակցությունը: Այդ 300 հազար դրամը ոչ թե լավություն եք անում, աջակցում եք այդ ընտանիքներին, այլ հակառակը՝ այդ մարդկանց իրենց հասանելիքից քիչ գումար եք տալիս: 10 մլն դրամ պետք է միանվագ վճարեին, ամսական էլ նվազագույնը 200 հազար դրամ տային, հիմա ասում են՝ մենք ձեզ 6 ամիս տանք, հետո հասկանանք ձեր կարգավիճակը, հետո էլի տանք: Գործող կառավարությունը թող չմտածի, թե ինքը այդ քայլով լավություն է անում ընտանիքներին: Դուք նրանց հասանելիքը նույնիսկ չեք ուզում տալ»,- մասնավորապես ասել էր Մանուկյանը: Վերջինիս խոսքերը տարածել էին նաեւ լրատվամիջոցները։ Դրանցից Politik.am-ը, սակայն, Մանուկյանի ասածը ներկայացրել է փոփոխված՝ տեսանյութը վերնագրելով՝ «Կառավարությունը հրաժարվում է զոհված զինծառայողների հարազատներին տրամադրել իրենց հասանելիք 10 մլն ՀՀ դրամները»: Սակայն կառավարության՝ դեկտեմբերի 17-ի նիստում խոսվել է ոչ թե զոհված կամ անհետ կորած զինծառայողներին փոխհատուցում տրամադրելու մասին, այլ պատերազմի հետեւանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողներին տրամադրվող ամսական վճարի չափը եռապատկելու մասին՝ մինչեւ կարգավիճակի հստակեցումը, որից հետո էլ պետք է տրամադրվի ամբողջական փոխհատուցումը: Աշխատանքի եւ Սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը  կառավարության այդ նիստի ժամանակ ներկայացրել էր նախագիծ, համաձայն որի՝ պատերազմի հետեւանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողները պետք է ստանան ամսական 300 հազար դրամ աջակցություն՝ մինչեւ հիմնական շահառու դառնալը: Նա նշել էր, որ, համաձայն օրենքով սահմանված չափի եւ ժամկետների, զինծառայողների ընտանիքները ստանում են աջակցություն, սակայն, հաշվի առնելով, որ հաշմանդամության կարգ ստանալու գործընթացը որոշակի ժամանակ է ենթադրում, այս նախագծով հնարավոր է դառնում հիմնադրամից ստանալ որոշակի աջակցություն՝ 6 ամիս ժամկետով: Նշենք, որ այս պահին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նման գործառույթ ունի: Համաձայն Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի խորհրդի՝ 2017 թվականի մարտի 2-ի  թիվ 9 որոշման՝  յուրաքանչյուր ամիս իրականացվում է աջակցության տրամադրում՝ 100 հազար դրամի չափով, որը դադարեցվում է վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողի հիմնական շահառու ճանաչվելուց հետո: Համաձայն միջոցառման՝ առաջարկվում է այդ գումարը պետբյուջեի միջոցով ավելացնել եւս 200 հազար դրամով: Այսինքն՝ մինչեւ շահառու դառնալը՝ զինծառայողները հնարավորություն կստանան 6 ամիս ժամկետով ստանալ աջակցություն 300 հազար դրամի չափով: Փաստացի, այս որոշումը կապ չունի զոհված կամ անհետ կորած զինծառայողներին տրամադրվող փոխհատուցումների հետ, եւ, բացի այդ, կառավարությունը չի հրաժարվում հաշմանդամության կարգ ունեցող զինծառայողներին փոխհատուցում տրամադրել: Սա, ըստ էության, աջակցություն տրամադրելու միջոց է՝ մինչեւ զինծառայողների հիմնական շահառու դառնալը: Ինչ վերաբերում է անհետ կորած անձանց աջակցություն չտրամադրելուն՝ ինչպես նշել էր Մեսրոպ Մանուկյանը, ապա այս մասով ծրագիրը ներկայացվել է կառավարության՝  դեկտեմբերի 10-ի նիստում: Աշխատանքի եւ Սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի խոսքով՝ մինչեւ զինծառայողների կարգավիճակի հստակեցումը՝ առաջարկվում է առավելագույնը 6 ամիս ժամկետով յուրաքանչյուր ամիս 300 հազար դրամ աջակցություն տրամադրել անհետ կորած զինծառայողների ընտանիքներին: Աջակցությունը տրամադրվելու է այնքան ժամանակ, մինչեւ այս անձինք կդառնան հիմնադրամի շահառու՝ համաձայն գործող օրենքի: Այս մասով որոշակի պարզաբանում է ներկայացրել նաեւ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ անհետ կորածի կարգավիճակի տրամադրման ընթացակարգերը օրենսդրությամբ երկարատեւ են, դրա համար այդ ժամկետը կրճատելու համար օրենսդրության մեջ փոփոխություններ են մտցրել: Սակայն ինչքան էլ ժամկետը կրճատվի, միեւնույն է՝ դա մի քանի ամիս տեւող գործընթաց է: Եթե այս գործնթացի ընթացքում կպարզվի, որ քաղաքացիները շահառու են, բյուջեից փոխանցված գումարը կհաշվանցվի, եթե կպարզվի, որ շահառու չեն, այս ընթացքում տրամադրված գումարը կլինի որպես անհատույց աջակցություն: Այս համատեքստում ներառվում են նաեւ գերեվարված անձանց ընտանիքի անդամները:   Այսպիսով՝ թե՛ դեկտեմբերի 10-ի, թե՛ դեկտեմբերի 17-ի նիստում չի խոսվել զոհված զինծառայողների ընտանիքներին գումարի տրամադրումից հրաժարվելու կամ մեկ այլ ծրագրով փոխարինելու մասին, իսկ անհետ կորած կամ վնասվածք ստացած զինծառայողներին վերոնշյալ ծրագրերով տրամադրվում է աջակցություն՝ մինչեւ ծրագրի շահառու դառնալը, հետեւաբար չի կարող տրամադրվել ավելի քիչ գումար, քան նախատեսված է օրենքով: Նարեկ Մարտիրոսյան
13:14 - 21 դեկտեմբերի, 2020
Ավտոներկրողը շրջանցում է օրենքը և խուսափում հարկեր մուծելուց. բաց նամակ կառավարությանը |hetq.am|

Ավտոներկրողը շրջանցում է օրենքը և խուսափում հարկեր մուծելուց. բաց նամակ կառավարությանը |hetq.am|

hetq.am: Փաստաբան Տիգրան Ղազարյանը բաց նամակ է հղել կառավարությանը և քաղաքացիներին՝ հայտնելով ավտոներկրման ոլորտում առկա բացերի մասին։ Մասնավորապես, փաստաբանի վստահորդը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ «Ֆայն քարս օֆ Արմենիա» ՍՊԸ-ն ՊԵԿ-ի որոշ աշխատակիցների աջակցությամբ խուսափել է և շարունակում է խուսափել առանձնապես խոշոր չափերի հարկերի և տուրքերի վճարումից։ Ըստ փաստաբանի՝ ՊԵԿ-ի թողտվության արդյունքում ավտոներկրող ընկերությունները հնարավորություն են ստանում ներկրել ավտոմեքենա, այն տեղափոխել ավտոսրահ վաճառելու և փաստացի իրականացնել վաճառք,  և այս ամենը այն պատրվակով, թե իբրև ավտոմեքենան տարվում է ներկրողի պահպանման վայրում պահպանելու, այն էլ առանց որևէ ժամանակային սահմանափակման։ Արդյունքում չկարողանալով վաճառել ներկրված ավտոմեքենաները՝ ներկրողը դիմել է արտահանման համար և արտահանել առանց համապատասխան հարկեր ու տուրքեր վճարելու։ Բաց նամակ Դեռևս մեկ ամիս առաջ իմ վստահորդի՝ Ա. Բ.-ի կողմից հանցագործության մասին հաղորդում էր ներկայացվել այն մասին, որ Ֆայն քարս օֆ Արմենիա ՍՊԸ-ն ՊԵԿ-ի որոշ աշխատակիցների աջակցությամբ խուսափել է և շարունակում է խուսափել (քանի որ արարքը շարունակական բնույթ ունի) առանձնապես խոշոր չափերի հարկերի և տուրքերի վճարումից։ Ի պատասխան ներկայացված հաղորդման ստացվել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի,  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ՝տիկին Հ. Հարությունյանի, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն խաչատրյանի և ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ա. Վաթյանի ուղարկած գրությունները, որոնցում արտահայտված դիրքորոշումներից բխում է, որ Հայաստանի Հանրապետության (ԵԱՏՄ) մաքսային տարածք կարելի է ավտոմեքենաներ ներմուծել, դրանց համար կիրառելի հարկերը և տուրքերը չվճարել, մաքսային մարմնի գիտությամբ դրանք տեղափոխել խանութ-սրահ կամ ավտոշուկա, առաջարկել վաճառքի, վաճառքի պայմանագիրը կնքելուց հետո վերցնել գումարը կանխավճարով, գնալ մաքսային մարմին և բոլոր չկատարված վճարումները ամիսներ կամ տարիներ անց կատարել, թեկուզ և ինչ որ տուգանք վճարելով, որից հետո ավտոմեքենայի նկատմամբ սեփականության իրավունքը վերջնական փոխանցել գնորդին։ Ընդ որում, վերը նշված ընթացակարգի համար հոգ չէ, որ անցած կլինի մեկ տարի և ավել։ Ավելին, եթե մեքենան չվաճառվի, ապա կարելի է այն արտահանել երկրից առանց մաքսազերծման, կամ էլ մեկ տարի հետո տեղափոխել մաքսային պահեստ : Հաշվի առնելով, որը վերը նշված ընթացակարգը, այլևս, համարվում է օրինական և իրավասու պաշտոնատար անձինք այդտեղ որևէ իրավական խնդիր չեն տեսնում, հետևաբար, ղեկավարվելով Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 7 րդ հոդվածի պահանջով, ցանկացած ավտոներկրող կարող է պահանջել, որպեսզի իր նկատմամբ կիրառվի նույն մոտեցումը, ինչը որ կիրառվում է որոշ ավտոներկրողների նկատմամբ։ Ստացվում է, որ դուք ևս կարող եք (իրավունք ունեք) ներկրել ավտոմեքենա, մաքսային մարմինը ձեզ կթույլատրի (պետք է թույլատրի) այն տանել ավտոսրահ վաճառելու և փաստացի իրականացնեք վաճառք,  և այս ամենը այն պատրվակով, թե իբրև դուք տանում եք ձեր պահպանման վայրում պահպանելու, այն էլ առանց որևէ ժամանակային սահմանափակման։ Արդյունքում չկարողանալով վաճառել ներկրված ավտոմեքենաները՝ կարող եք դիմել արտահանման համար և արտահանել առանց համապատասխան հարկեր ու տուրքեր վճարելու։ Վերը շարադրվածի վերաբերյալ մեր մոտ առկա են անհրաժեշտ նյութերը, որոնք վերաբերվում են Ֆայն քարս օֆ Արմենիա ՍՊԸ-ի կողմից Հայաստան ներկրված ավտոմեքենաների, դրա կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազին, ՊԵԿ նախագահի տեղակալ Շ. Ներսիսյանին,  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ՝ տիկին Հ. Հարությունյանին, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն խաչատրյանին ուղղված հաղորդման, փաստաբանական հարցման ու ստացված նամակների պատճենները և ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ա. Վաթյանից ստացված վերջնական եզրակացությունը, որով հաստատվում է վերը ներկայացված տեղեկությունները, մասնավորապես, որ հաղորդման մեջ նշված նյութերով հանցանքի կամ զանցանքի հատկանիշներ չեն հայտնաբերվել։ Հարգելի տիկնայք և պարոնայք, Կամ ներկայացվածը քրեական հետապնդման և պատկան մարմինների օրենսդրական կարգավորումների ոչ ճիշտ մեկնաբանման և թերի աշխատանքի արդյունք է կամ՝ թույլատրելի արարք, որից հավասարապես պիտի կարողանան օգտվել նաև մյուս ավտոներկրողները։  Կարևոր է  բոլոր տնտեսվարողների նկատմամբ հավասար պայմանների  և օրենքի միատեսակ կիրառության ապահովումը։ Ուսումնասիրելով «Ֆայն քարս օֆ Արմինիա» ՍՊԸ-ի պաշտոնական կայք-էջը՝ պարզ է դառնում, որ վերջիններս արդեն իսկ վաճառել են 124 ավտոմեքենա, ամենայն հավանականությամբ՝ նույն եղանակով։ Միևնույն ժամանակ պատրաստվել է համապատասխան նամակ ուղղված ԵԱՏՄ հանձնաժողովի կոլեգիայի մաքսային համագործակցության գծով նախարար պարոն Օ.Մ. Պանկրատովին,  որտեղ նկարագրվում է այս իրավիճակը և խնդրանք է ներկայացվում պարզաբանել, թե արդյոք դա համապատասխանում է ԵԱՏՄ մաքսային կարգավորումների տառին, ոգուն ու բովանդակությանը։ Սա արվում է ստիպված, քանի որ հարցի վրա ուշադրություն դարձնելուն ուղղված մեր բոլոր ջանքերը մնում են անարձագանք, մասնավորապես  այն պատճառով, որ ՊԵԿ ի  նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանին ուղղված մեր փաստաբանական հարցմանը 2020թ. հոկտեմբերի 1 ին տրվեց պատասխան այն մասին, որ խնդրարկվող տեղեկատվությունը պարունակում է մաքսային գաղտնիք և տրամադրվել չի կարող։ Ավելին, ՊԵԿ պատասխանատուները հարցման մեջ նշված տեղեկատվությունը տեղում ստուգելու անհրաժեշտություն չտեսան և ոչ մի քայլ չձեռնարկեցին, այն դեպքում, երբ սա մեր առանց այդ էլ վատ վիճակում գտնվող բյուջեին ուղղակիորեն հարվածող երևույթ է։ Բացի այդ, պատրաստվել է համապատասխան դիմում ՀՀ ՏՄՊՊՀ ին՝ տեղեկացնելով տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության կոպիտ խախտման կապակցությամբ օրենքով սահմանված միջոցների կիրառման անհրաժեշտության մասին։ փաստաբան Տիգրան Ղազարյան
15:40 - 20 դեկտեմբերի, 2020