ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Պատերազմի ժամանակ վիրավորում ստացածներին 500 հազար դրամ միանվագ աջակցություն կտրվի․ նախարար |armtimes.com|

Պատերազմի ժամանակ վիրավորում ստացածներին 500 հազար դրամ միանվագ աջակցություն կտրվի․ նախարար |armtimes.com|

armtimes.com: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով վիրավորում ստացած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառումը։ Հարցը զեկուցող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ նախագծով առաջարկվում է պատերազմի հետեւանքով վիրավորում ստացած անձանց միանվագ սոցիալական աջակցություն հատկացնել 500 հազար դրամի չափով։ Խոսքը չի վերաբերում առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձանց, որոնք արդեն օրենքով սահմանված կարգով ֆինանսական աջակցություն են ստանում։ «Սա վերաբերում է ոչ միայն ժամկետային զինծառայողներին, այլեւ աշխարհազորին, կամավորներին։ Բոլոր անձինք, ովքեր ստացել են վիրավորում եւ որոշ ժամանակով անցել են բուժական գործընթաց ե՛ւ զինվորական, ե՛ւ նաեւ քաղաքացիական բուժական հաստատություններում»,- ներկայացրեց Առաքելյանը։ Նախարարի խոսքով՝ թեեւ որոշ անձանց մոտ վիրավորումները բավականին թեթեւ են եղել, սակայն այդ անձինք որոշակի ժամանակ են կորցրել, աշխատունակության որոշակի խնդիր են ունեցել, եւ սրանով փորձ է արվում այդ սոցիալական խնդիրները կարգավորել. «Համաձայն մեզ փոխանցած տեղեկությունների՝ միջոցառման շահառու կհանդիսանա մոտ 6000 քաղաքացի, բացառությամբ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, որոնց թիվը, մեր առկա տեղեկատվության հիման վրա կատարված ուսումնասիրությունների, չի գերազանցում 1000-ը»։ Առաքելյանը նշեց, որ այս պահին արդեն 200-ից ավելի քաղաքացի անցել է բժշկասոցիալական փորձաքննություն եւ ստացել հաշմանդամության խումբ։ Գործընթացն ամեն օր շարունակվում է։ Արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե գործնականում շահառուները ե՞րբ կկարողանան ստանալ այդ գումարները, ի պատասխան՝ Առաքելյանն ասաց, որ առավելագույնը 10 օրվա ընթացքում. «Գործընթացը փորձում ենք բավականին պարզեցնել՝ էլեկտրոնային տարբերակով՝ մեր մնացած միջոցառումների պես։ Բացառապես իրենց անհրաժեշտ է լինելու իրենց անձնական տվյալները եւ բանկային հաշվեհամարը նշել, մենք էլեկտրոնային եղանակով հենց այդ պահին նույնականացնելու ենք իրենց առկա բազայի հետ ու հաստատելու շահառու հանդիսանալը»։ Վարչապետը նշեց, որ հակաճգնաժամային միջոցառումների տրամաբանությամբ մարդը որեւէ տեղ դիմելու եւ գնալու անհրաժեշտություն չի ունենա։ Նախարարն էլ իր հերթին նշեց, որ անհրաժեշտություն չկա նաեւ փաստաթղթեր տրամադրելու, քանի որ բուժհաստատություններից ստացված տեղեկության հիման վրա իրենց մոտ կան բոլոր տվյալները։  
12:39 - 27 հունվարի, 2021
Ցեմենտի ներմուծումը Հայաստան ժամանակավորապես կարգելվի |armenpress.am|

Ցեմենտի ներմուծումը Հայաստան ժամանակավորապես կարգելվի |armenpress.am|

armenpress.am: Կառավարության որոշմամբ ցեմենտի ներմուծումը ժամանակավորապես կարգելվի: Համապատասխան որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում: Ըստ հիմնավորման, սույն նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքի (ցեմենտ) ներքին շուկայի և տեղական արտադրությունը պաշտպանելու, ինչպես նաև ցեմենտի ներմուծման հետ կապված կարգավորումները Եվրասիական տնտեսական միության օրենսդրությունը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։ «Պետական տուրքի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի 15-րդ ենթակետը, ինչպես նաև «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի ծանուցման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 4-րդ բաժնի 10-րդ կետն (որոնց միջոցով ցեմենտի ներքին շուկան պաշտպանելու նպատակով սահմանափակվում էր երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն) ուժը կորցրել է 2021թ. հունվարի 1-ից։ «Ցեմենտի ներքին շուկան հետագայում էլ ցածր գներով ներմուծվող ցեմենտից պաշտպանելու, տեղական ցեմենտի արտադրությունը զարգացնելու նպատակով առաջարկվում է հիմք ընդունել «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) Հոդված 47-ով սահմանված դրույթը (համաձայն որի՝ ԵԱՏՄ անդամ պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն  կիրառել ոչ սակագնային կարգավորման միջոցներ): Նշված մեխանիզմներով ցեմենտի ներմուծման սահմանափակումը չի հակասում Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին, ուստի վերը նշված ոչ սակագնային կարգավորման միջոցները պարբերաբար կիրառվում են ԵԱՏՄ անդամ պետություններում տեղական շուկան պաշտպանելու նպատակով՝ սահմանափակելով տարբեր ապրանքների ներմուծումը կամ արտահանումը: Օրինակ` Բելառուսի Նախարարների Խորհրդի 09.07.2019թ. N 459 որոշմամբ սահմանափակվել է երրորդ երկրներից Բելառուսի Հանրապետություն պորտլանդ-ցեմենտի ներմուծումը, իսկ Ղազախստանը ժամանակավորապես արգելել է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը: Առաջարկվում է նշված կարգավորումները ժամանակավորապես կիրառել նաև Հայաստանում (Պայմանագրով սահմանված է առավելագույնը 6 ամիս ժամկետ, հետագայում այն երկարաձգելու հնարավորությամբ)։ Սույն նախագծի ընդունումը հնարավորություն կտա շուկայավարման մեխանիզմներով ապահովել հայկական ցեմենտի արտադրության ճյուղի հետագա զարգացումը»,- ասված է որոշման մեջ:
12:36 - 27 հունվարի, 2021
Վարչապետն ակնկալում է, որ ՀՀ և ՌԴ միջև ավիահաղորդակցության վերականգնումը կնպաստի տուրիզմի ոլորտի վերականգնմանը |armenpress.am|

Վարչապետն ակնկալում է, որ ՀՀ և ՌԴ միջև ավիահաղորդակցության վերականգնումը կնպաստի տուրիզմի ոլորտի վերականգնմանը |armenpress.am|

armenpress.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ «Ճամփորդում եմ առանց covid-19-ի» պիլոտային ծրագրի հաջող իրականացման արդյունքում Հայաստանի և Ռուսաստանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը կզարգանա: Այդ մասին վարչապետը նշեց կառավարության նիստում: Վարչապետը հույս հայտնեց, որ արդեն փետրվարի վերջից երկկողմ կանոնավոր ավիաչվերթների ծավալը էապես կաճի: «Սա ենթադրում է, որ թռիչքները դեպի ՌԴ կընդլայնվեն, չվերթները կավելանան։ Սա շատ կարևոր ծրագիր է, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ԵԱՏՄ մեր գործընկերներին ու Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝ այս ակտիվ և արդյունավետ համագործակցության համար։ Սա եղել է ՀՀ կառավարության նախաձեռնությունը, որն աջակցություն է ստացել գործընկերների կողմից ու Եվրասիական բանկը ֆինանսավորել է ծրագիրը»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցության վերականգնմանը սպասում է նաև տուրիզմի ոլորտը, ինչը կնպաստի փոխայցելությունների ծավալների ավելացմանն ու ոլորտի վերականգնմանը: «Ճամփորդում եմ առանց covid-19-ի» պիլոտային ծրագիրը կգործարկվի փետրվարի 1-ից:
12:04 - 27 հունվարի, 2021
ԱԺ-ն կգումարի արտահերթ նիստ |armenpress.am|

ԱԺ-ն կգումարի արտահերթ նիստ |armenpress.am|

armenpress.am: Կառավարության առաջարկով փետրվարի 3-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի նիստում: Որոշման մեջ ասվում է. «Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2021 թվականի փետրվարի 3-ին ժամը 11:00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով` 1) «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ, 2) «Սոցիալական աջակցության մասին «օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի նախաձեռնողի ներկայացուցիչ նշանակել Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնել՝ 1) «2021 թվականի փետրվարի 3-ին գումարված` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգային հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը»: 
11:48 - 27 հունվարի, 2021
Կառավարությունը հեշտացնում է Ապօրինի ներխուժումը վերացնելը, սեփականությունը վերադարձնելը |armenpress.am|

Կառավարությունը հեշտացնում է Ապօրինի ներխուժումը վերացնելը, սեփականությունը վերադարձնելը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը փոփոխություն կատարեց «Ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից ոստիկանությանը լիազորելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» որոշման մեջ: Գործադիրը հաստատեց ֆիզիկական անձի ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից ոստիկանությանը լիազորելու, ֆիզիկական և իրավաբանական անձանց հողամասի, շենքի կամ շինության կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը հեռացնելու նպատակով ոստիկանությանը լիազորելու կարգն ու պայմանները: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ այս փոփոխությամբ վերանայվել է ֆիզիկական անձի կողմից առանց օրինական տիրապետողի թույլտվության անշարժ գույքի տարածք ներխուժելու դեպքում սեփականության իրավունքի պաշտպանության մեխանիզմները: «Մասնավորապես, խնդիր էր  առաջանում ներկայումս ոստիկանության կողմից այդ ներխուժումը վերացնելու լիազորության հետ կապված, որովհետեւ առաջանում էին փոխկապակցված այլ հարցեր: Հաճախ ներխուժումն ուղեկցվում էր նաև շարժական գույքի տեղադրմամբ եւ խնդիր էր առաջանում, թե ինչպես պետք է այդ հարցերը կարգավորվեն: Այս նախագծով մանրամասն կարգավորել ենք թե ոստիկանությանը դիմելու, թե լիազորելու կարգն ու պայմանները, թե մանրամասնել ենք իրավունքներն ու պարտականությունները ներխուժումը վերացնելիս: Ի դիվս դրա կարգավորվել է նաև պետությանը ու համայնքին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի տարածքում շարժական գույք տեղադրելու դեպքում  կրկին նման նեփականության իրավունքի խախտման վերացման մեխանիզմները կրկին ոստիկանության միջոցով»,- ասաց նախարարը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց այս որոշումը՝ ընդգծելով, որ այս ընթացքում բախվել են դեպքերի, երբ ուրիշին պատկանող սեփականության նկատմամբ կատարվել է ոտնձգություն: «Բոլորը սա ընդունում են, այսինքն` չկա բանավեճ, որ այդ սեփականությունը պատկանում է X մարդուն, բայց Y մարդը որոշակի ոտնձգություն է կատարել նրա նկատմամբ, բայց սեփականությունը վերադարձնելու հետ կապված առաջանում են բազմաթիվ ընթացակարգային խնդիրներ: Փաստացի ստացվում է, որ լուռ  համաձայնություն կա, որ ապօրինություն է տեղի ունեցել, բայց այդ ապօրինությունը վերացնելու համար կարող են երբեմն տարիներ պահանջվել՝ դատական ընթացակարգերով և այլն: Հիմա փորձում ենք հնարավորինս հեշտացնել հարցը, որ նման բարդություններ չծագեն»,- ասաց վարչապետը։
13:15 - 21 հունվարի, 2021
Սահմանվել են շենք-շինություն ներխուժելու դեպքում սեփականության իրավունքի պաշտպանության մեխանիզմները. Բադասյան |1lurer.am|

Սահմանվել են շենք-շինություն ներխուժելու դեպքում սեփականության իրավունքի պաշտպանության մեխանիզմները. Բադասյան |1lurer.am|

1lurer.am: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Կառավարության այսօրվա նիստին ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 10-ի N 797-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» հարցը, որով վերանայվում է ֆիզիկական անձի կողմից առանց օրենքով սահմանված հիմքերի և առանց օրինական տիրապետողի թույլտվության՝ շենք, շինություն, հողամաս կամ այլ տարածք ներխուժելու դեպքում սեփականության իրավունքի պաշտպանության մեխանիզմները: «Մասնավորապես՝ խնդիր էր առաջանում ոստիկանության ներխուժումը վերացնելու մասով լիազորելու հետ կապված: Որովհետև առաջանում էին փոխկապակցված այլ հարցեր, հաճախ ներխուժումն ուղեկցվում էր նաև շարժական գույքի տեղադրմամբ, և խնդիր էր առաջանում՝ ինչպես այդ հարցերը կարգավորել: Այս նախագծով մանրամասն կարգավորել ենք թե՛ ոստիկանությանը դիմելու, թե՛ լիազորելու կարգն ու պայմանները, թե՛ մանրամասնել ենք կոնկրետ իրավունքներն ու պարտականությունները ներխուժումը վերացնելիս: Ի թիվս այլ հարցերի՝ նաև կարգավորվել են պետությանը և համայնքին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի տարածքում շարժական գույք տեղադրելու դեպքում սեփականության իրավունքի խախտման վերացման մեխանիզմները ոստիկանության միջոցով»,- նշեց Բադասյանը:
12:27 - 21 հունվարի, 2021
Վիրավոր անձանց համար կիրականացվի միջազգային բարձր չափանիշներով ֆունկցիոնալ պրոթեզավորում. նախարար |1lurer.am|

Վիրավոր անձանց համար կիրականացվի միջազգային բարձր չափանիշներով ֆունկցիոնալ պրոթեզավորում. նախարար |1lurer.am|

1lurer.am: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր Կառավարության նիստին ներկայացրեց «Ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած անձանց պրոթեզավորման հատուկ ընթացակարգը հաստատելու մասին հարցը: Նախարարը նշեց, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է պատերազմում վիրավորում ստացած անձանց առավել ֆունկցիոնալ պրոթեզավորում ապահովելու անհրաժեշտությունից: «Գործող կարգավորումների համաձայն՝ պրոթեզավորման կարիք ունեցող անձինք դիմում են նախարարությանը, և բուժատեխնիկական հանձնաժողովի կողմից նրանց տրվում է հավաստագիր, և իրականացվում է պրոթեզավորում: Սակայն առկա կարգավորումները և այն չափանիշները, որոնք սահմանված են, թույլ չեն տալիս առավել ֆունկցիոնալ պրոթեզավորում իրականացնել: Որոշում է կայացվել ներկայացնել կարգավորումը հետևյալ տարբերակով, որ, ի վերջո, կարգավորման նպատակն այն է, որ պատերազմի այն մասնակիցները, ովքեր ունեն պրոթեզավորման կարիք, նրանց համար կիրականացվի միջազգային բոլոր չափանիշներին առավելագույն համապատասխանող ֆունկցիոնալ պրոթեզավորում»,- նշեց նախարարը: Նախագծով առաջարկվում է առկա բուժատեխնիկական հանձնաժողովի փոխարեն ստեղծել ավելի լայն մասնագիտական կարողություններ ունեցող հանձնաժողով՝ անհրաժեշտության դեպքում արտերկրից հրավիրված մարդկանցով: Կարևորվելու է նաև միջավայրային խնդիրների կարգավորումը, թե, օրինակ, պրոթեզավորման կարիք ունեցող մարդն ինչ մասնագիտություն ունի: Այսինքն՝ պրոթեզի կիրառման անհրաժեշտությունն անհատական կարիքների գնահատման միջոցով է իրականացվելու: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձանագրեց, որ որոշման հիմնական նպատակները երկուսն են՝ նախ պատերազմի պատճառով պրոթեզավորման կարիք ունեցող մեր հայրենակիցների պրոթեզավորման գործընթացի հնարավորինս արագ ու հարմարավետ կազմակերպումը, երկրորդ՝ պրոթեզների որակը բարձր մակարդակի բերելը: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց նախագիծն այսօր չքվեարկել, այլ վաղն ընդունել գրավոր քվեարկությամբ: Կիրառման կարգերի հետ կապված նրբություններ կան, որոնք պետք է հստակեցվեն:
12:00 - 21 հունվարի, 2021
Պատրաստվում եմ իմ ստացած կրթությունը, փորձը ամբողջությամբ ներդնել Շիրակի մարզի զարգացման հիմքում․ Հարությունյան |armtimes.com|

Պատրաստվում եմ իմ ստացած կրթությունը, փորձը ամբողջությամբ ներդնել Շիրակի մարզի զարգացման հիմքում․ Հարությունյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ կառավարության որոշմամբ Հովհաննես Հարությունյանը նշանակվեց Շիրակի մարզպետ։  Մինչ այդ չզեկուցվող հարցերի փաթեթով Տիգրան Պետրոսյանն ազատվեց այդ պաշտոնից։   Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հարությունյանին խնդրեց ներկայացնել իր մասին, արձագանքելով վերջինս ասաց. «Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի Կառավարություն, նախ ուզում ուզում շնորհակալություն հայտնել նման բարձր վստահության համար։ Ինձ համար մեծ պատիվ է ստանձնել Շիրակի մարզպետի պաշտոնը, ծառայել Հայաստանի Հանրապետությանը, հայ ժողովրդին՝ մանավանդ այս դժվարին ժամանակներում։ Շնորհակալ եմ»։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խնդրեց ավելի մանրամասն ներկայացնել աշխատանքային կարիերայի մասին, ի պատասխան Հարությունյանն ասաց, որ հիմնական կրթությունը ստացել է ՌԴ-ում, աշխատել է որպես բժիշկ-վիրաբույժ. «Այնուհետեւ 2016 թվականին վերապատրաստվելով որպես առողջապահության կազմակերպիչ՝ ստացել եմ վերավորակավորումը, տեղափոխվել Հայաստան եւ ստանձնել ՀՀ Շիրակի մարզի «Բեռլին» պոլիկլինիկայի տնօրենի պաշտոնը։ 2 տարուց մի քիչ ավելի ղեկավարել եմ պոլիկլինիկան, որից հետո շարունակել եմ ղեկավարել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկան՝ ստանձնելով բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալի պաշտոնը պոլիկլինիկական ծառայության գծով։ Դրանից հետո ՀՀ առողջապահության նախարարի խորհրդականի պաշտոնն եմ ստանձնել։ 2019-ից ապրիլից շարունակել եմ որպես առողջապահության նախարարի տեղակալ՝ մինչեւ 2019-ի հոկտեմբեր ամիսը։ Ունեմ պետական կառավարման համակարգում փորձ եւ պատրաստվում եմ իմ ստացած կրթությունը, փորձը ամբողջությամբ եւ մի բան էլ ավելի ներդնել Շիրակի մարզի զարգացման հիմքում»։ Նշենք, որ Տիգրան Պետրոսյանը հունվարի 15-ին ազատման դիմում էր ներկայացրել Կառավարությանը։ 
11:54 - 21 հունվարի, 2021
Մարտունու ԲԿ-ի կառուցումը կավարտվի 2022-ի սկզբին. Կառավարությունը 7,4 մլն դոլար հատկացրեց |news.am|

Մարտունու ԲԿ-ի կառուցումը կավարտվի 2022-ի սկզբին. Կառավարությունը 7,4 մլն դոլար հատկացրեց |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 21-ի նիստում հավանություն տվեց «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի նախագծին: Հարցը ներկայացրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ այս համաձայնագրով նախատեսվում է 7,4 մլն դոլարի տրամադրում: Նրա խոսքով, դեռեւս 2013-ին Հայաստանի և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրվել է 35 մլն դոլարին համարժեք ֆինանսավորման պայմանագիր, որոնք նախատեսված էին Գեղարքունիքի մարզի Մարտունու ԲԿ և Վայոց ձորի մարզային հիվանդանոցի արդիականացման աշխատանքները, մասնավորապես՝ կառուցման շինարարական աշխատանքներ, բժշկական սարքավորումների և կահույքի ձեռքբերում։ «2020թ․ մարտի 6-ին կատարված փոփոխություններով նախատեսվել էր, որ Վայոց ձորի մարզի նոր մարզային հիվանդանոցի կառուցման և հագեցման աշխատանքները հանվել Վարկային ծրագրից՝ հաշվի առնելով նախահաշվային փաստաթղթերով նախատեսված շինարարական աշխատանքների բարձր արժեքը, ինչպես նաեւ փոխարժեքային տարբերության հետեւանքով առաջացած ֆինանսական կորուստները: Նշված պատճառներով ֆինանսական միջոցները չէին բավարարի 2 ԲԿ-ների արդիականացման համար եւ նպատակահարմար էր համարվել այդ պահին միջոցներն ուղղել  Մարտունու ԲԿ-ի արդիականացման աշխատանքներին: Վայոց ձորի նոր ԲԿ-ի կառուցման եւ բուժսարքավորումներով հագեցման միջոցառումը սահմանվել էր  2020-2023 թթ կառավարության միջոցառումների ծրագրով»,-ասաց նախարարը: Նա տեղեկացրեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարին են ուղղվել Մարտունու ԲԿ-ի կառուցման համար նախատեսված 3 մլն դոլարը եւ հիմա անհրաժեշտություն է առաջացել լրացնել այդ գումարը: Մարտունու ԲԿ-ն ինտենսիվ կառուցման փուլում է, իսկ Վայոց Ձորի ԲԿ-ի կառուցումը կսկսվի շուտով. «Երկու կենտրոններն էլ ռազմավարական կարեւորության են: Երկու տեղում էլ նախկին ԲԿ-ները գտնվում են ոչ բարվոք վիճակում, եւ նոր ԲԿ-ների կառուցումը կնպաստի որակյալ ծառայություններ մատուցելու»,-ասաց նախարարը: Նա ընդգծեց, որ Մարտունու ԲԿ-ի կառուցումը կավարտվի 2022 թվականի սկզբին:
11:45 - 21 հունվարի, 2021