Լիբանան

Բեյրութում հազարավոր բնակիչներ բողոքի ցույց են իրականացնում, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել |tert.am|

Բեյրութում հազարավոր բնակիչներ բողոքի ցույց են իրականացնում, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել |tert.am|

tert.am: Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի Նահատակների հրապարակում խոշորամասշտաբ ցույց է մեկնարկել։ Երկրի հազարավոր բնակիչներն իշխանություններից պատասխան են պահանջում օրեր առաջ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած սոսկալի պայթյունի առնչությամբ: Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին: Երկրի ՆԳՆ տվյալներով՝ պայթյունի պատճառ դարձած ահռելի քանակությամբ (2750 տոննա) ամոնիումի նիտրատը, որը նկարագրվում էր որպես «լողացող ռումբ», Բեյրութի նավահանգստում էր պահվում արդեն վեց տարի: Հատկանշական է, որ կես տարի առաջ պահեստը ստուգած պաշտոնյաները նախազգուշացրել են, որ եթե այն չհեռացվի, ապա «կպայթեցնի ամբողջ Բեյրութը»: Պայթյունի հետևանքով ավելի քան 150 մարդ է մահացել, որից 13-ը հայեր են: Ավելի քան 5000 վիրավորների թվում նույնպես հարյուրավոր հայեր կան: Ինչպես փոխանցում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար:
18:47 - 08 օգոստոսի, 2020
«Հեզբոլլահ»-ը հերքել է Բեյրութի նավահանգստում իրենց զենքի առկայության մասին տեղեկությունները

 |armenpress.am|

«Հեզբոլլահ»-ը հերքել է Բեյրութի նավահանգստում իրենց զենքի առկայության մասին տեղեկությունները |armenpress.am|

armenpress.am: Բեյրութի նավահանգստում «Հեզբոլլահ» խմբավորման զենքի առկայության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, նման լուրերը միտված են քաղաքականացնելու ողբերգությունը: Այս մասին տեսաուղերձում ասել է «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլահը: «Մենք կտրականապես հերքում ենք Բեյրութում մեր որևէ նյութի կամ հրթիռի առկայությունը: Այն, ինչ հաղորդվում է, զրպարտություն է»,- ասել է Նասրուլլահը: Լիբանանցիների շիաների առաջնորդը նշել է, որ պայթյունից հետո մի շարք լրատվամիջոցներ գրել են «Հեզբոլլահ» -ի ներգրավման վերաբերյալ, առանց նույնիսկ նախնական տեղեկություններ ունենալու իրական պատճառների մասին: «Մենք հերքում ենք այն պնդումները, որ մենք վերահսկում ենք նավահանգիստը: Մենք ավելի շուտ գիտենք այն մասին, թե ինչ է գտնվում Հայֆայի նավահանգստում, բայց ոչ այն մասին, թե ինչ է գտնվում Բեյրութի նավահանգստում», - ավելացրել է Նասրուլլահը: «Հեզբոլլահ» -ի գլխավոր քարտուղարը կոչ է արել պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, ովքեր փորձել են կեղծ պատկերացում կազմել նավահանգստում տեղի ունեցածի մասին, ինչը կարող է լիբանանյան հասարակության մեջ միայն ավելի մեծ լարվածություն առաջացնել: «Կան քաղաքական իրավիճակից օգտվելու փորձեր: Մենք համոզված ենք, որ ներկա ժամանակը քաղաքական և կուսակցական հարաբերությունների հստակեցման համար ամենահարմար ժամանակը չէ», - ասել է Նասրուլլահը:
22:40 - 07 օգոստոսի, 2020
Պահն է, որ զորավիգ կանգնենք Լիբանանին և լիաբանանահայությանը՝ հաղթահարելու այս ճգնաժամը. ՀՅԴ ԳՄ

Պահն է, որ զորավիգ կանգնենք Լիբանանին և լիաբանանահայությանը՝ հաղթահարելու այս ճգնաժամը. ՀՅԴ ԳՄ

Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է Լիբանանում տեղի ունեցած պայթյունի հետևանքների վերացման քայլերին: Հայտարարությունը՝ ստորև. «Սիրելի հայրենակիցներ, Օրեր առաջ Բեյրութում տեղի ունեցած պայթյունը Լիբանանին և լիբանանահայությանը պատճառել է մարդկային, բարոյական ու նյութական հսկայական վնասներ: Մինչ այս աղետն էլ Լիբանանը գտնվում էր քաղաքական և տնտեսական ճգնաժամի մեջ: Աղետն ավելի խորացրեց այն: Պահն է, որ միասնական ջանքերով լինենք լիբանանահայության կողքին և մեր նյութական ու բարոյական օժանդակությամբ օգնենք մեր քույրերին և եղբայրներին՝ հաղթահարելու այս ճգնաժամը: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհվածների ընտանիքներին, զորակցում լիբանանահայությանը և կարևորում է օժանդակության ցուցաբերումը միասնական, համահայկական ներգրավվածությամբ: Կոչ ենք անում Ձեր նյութական օժանդակությունը փոխանցել Մեծի Տան Կիլիկիո Կաթողիկոսության կողմից բացված Լիբանանի հայության օժանդակության հատուկ հաշվին՝ ARMENIAN CATHOLICOSATE OF CILICIA, Bank: Banque pictet & Cie SA, Route des Acacias 60, CH-1211 Geneva 73, Account: M-502039, IBAN: CH61 08755 0502 0390 0300, SWIFT Code: PICTCHGG: կամ մասնակցել «Համահայկական հիմադրամի» կողմից կազմակերպված հանգանակությանը՝ հիմնդրամի կայքէջի միջոցով (www.himnadram.org):Տեղեկացնում ենք նաև, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն նախաձեռնում է օժանդակության այլ ծրագրեր, որոնց մասին լրացուցիչ կտեղեկացնենք հանրությանը»:
17:56 - 07 օգոստոսի, 2020
2750 տոննա ամոնիումի նիտրատը Բեյրութ էր հասել ռուսաստանցի գործարարի նավով․ նախկին կապիտանի հարցազրույցը «Ռոյթերս»-ին |azatutyun.am|

2750 տոննա ամոնիումի նիտրատը Բեյրութ էր հասել ռուսաստանցի գործարարի նավով․ նախկին կապիտանի հարցազրույցը «Ռոյթերս»-ին |azatutyun.am|

azatutyun.am: Բեյրութի նավահանգստում պայթած քիմիական նյութերը տարիներ առաջ Լիբանան տեղափոխած նավի նախկին կապիտան Բորիս Պրոկոշևը Սոչիում հարցազրույց է տվել «Ռոյթերս» գործակալությանը։ Նա պատմել է, որ նավի սեփականատերը ռուսաստանցի գործարար Իգոր Գրեչուշկինն է։ Նավը վրացական Բաթումի նավահանգստից քիմիական նյութերը տեղափոխում էր Մոզամբիկ։ «2750 տոննա ամոնիումի նիտրատ էր, 2750 պարկի մեջ», - ասել է նախկին կապիտանը։ Քիմիական նյութերը ձեռք էին բերվել «Ռուսթավի ազոտ» գործարանից։ Բեռը նախատեսված էր Մոզամբիկի Fabrica de Explosivos պայթուցիկներ արտադրող գործարանի համար: Բեռը տեղափոխող նախկին կապիտանը ասել է, որ նավը չպետք է Լիբանան մտներ, բայց ճանապարհին ռուս գործարարը կարգադրել է Բեյրութի նավահանգիստ մտնել լրացուցիչ բեռ վերցնելու համար։ 2013 թվականին մտել են Բեյրութի նավահանգիստ ու մնացել այնտեղ։ Նավահանգստում կայանելու վարձավճարը ռուսաստանցի գործարարը չի վճարել, մաքսային ծառայությունը չի թույլատրել նավը ծով դուրս գա, որովհետև պարտքեր ունեն։ Բորիս Պրոկոշևը բազմիցս ահազանգել էր ստեղծված իրավիճակի մաիսն, բայց ոչ մի ուշադրություն։ Նա տուն էր վերադարձել։ Նավահանգստի կառավարիչները բեռը տեղափոխել են պահեստ։ Երկու տարի առաջ նավը սուզվել է կայանած տեղում, որովհետև ջուր էր ներթափանցում։ Պահեստավորված 2750 տոննա ամոնիումի նիտրատն անցած երեքշաբթի պայթեց։ Լիբանանում եռօրյա սուգ է հայտարարվել։
17:30 - 07 օգոստոսի, 2020
Բեյրութում պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը գերազանցել Է 150-ը |armenpress.am|

Բեյրութում պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը գերազանցել Է 150-ը |armenpress.am|

armenpress.am: Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների թվաքանակը հասել Է 154-ի, հիվանդանոցներում ծանր վիճակում գտնվում 120 քաղաքացի: Այդ մասին օգոստոսի 7-ին հայտարարել Է Լիբանանի առողջապահության նախարար Համեդ Հասանը: Ավելի վաղ հաղորդվել Էր 137 զոհի մասին: «Լիբանանի առողջապահության նախարար Համեդ Հասանը հայտարարել Է զոհվածների վերաբերյալ վերջին տվյալների մասին, նրանց թիվը հասել Է 154-ի: Վիրավորների թվաքանակը մոտավորապես 5 հազար Է»,-գրում Է լիբանանյան NNA գործակալությունը: Նախարարը նշել Է, որ հիվանդանոցներում ծանր վիճակում Է գտնվում 120 մարդ, ուստի զոհերի թիվը կարող Է ավելանալ: Փրկարարա-որոնողական գործողությունը շարունակվում Է Բեյրութի նավահանգստի տարածքում եւ մերձակայքում ավերված թաղամասերում: Գործողությանը մասնակցում են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները եւ այլ երկրներից ժամանած փրկարարներ: Ավերիչ պայթյունը որոտացել Էր օգոստոսի 4-ին Բեյրութի ծովային նավահանգստի շրջանում գտնվող Լիբանանի ռազմածովային ուժերի բազայի մերձակայքում: Պայթուցիկ ալիքը ոչնչացրել եւ վնասել Է տասնյակ տներ, ավտոմեքենաներ, մայրաքաղաքի բազմաթիվ թաղամասերում կոտրվել են ապակիները: Տեղի իշխանությունների տվյալներով՝ պայթյունի պատճառ Էր դարձել նավահանգստի պահեստում պահվող 2750 տոննա ամոնիակի սելիտրան, որը 2014 թվականին բռնագրավվել Էր մաքսային ծառայությունների կողմից: Երկրում սուգ Է հայտարարվել: Քաղաքում երկու շաբաթով արտակարգ դրության ռեժիմ Է սահմանվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
15:36 - 07 օգոստոսի, 2020