Ռուբեն Ռուբինյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ։

Ծնվել է 1990թ. մարտի 8-ին Երեւանում:

2012-2014թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2010թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 2011թ.՝ Լոնդոնի համալսարանական քոլեջը (UCL): «Քաղաքականություն եւ անվտանգություն» մասնագիտացման մագիստրոս է: 2012թ.՝ Լեհաստանի Յագելոնյան համալսարանը: Եվրոպագիտության մագիստրոս:

2017-2018թթ. զբաղվել է գիտական գործունեությամբ: 2018թ. մայիս-2019թ. հունվար եղել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, 2015-2017թթ.՝ վարչության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 3-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:

Մարուքյանը նորմա՞լ է համարում, որ ԳՇ պետը եւ ԳՇ պետի տեղակալը պիտի քաղաքական պայմանավորվածության մաս դառնան. Ռուբինյան |armtimes.com|

Մարուքյանը նորմա՞լ է համարում, որ ԳՇ պետը եւ ԳՇ պետի տեղակալը պիտի քաղաքական պայմանավորվածության մաս դառնան. Ռուբինյան |armtimes.com|

armtimes.com: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկը տրամաբանական չէ՝ մի շատ պարզ պատճառով: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը՝ պարզաբանելով. «Ես ճի՞շտ եմ հասկանում, որ փաստացի այդ առաջարկով էդմոն Մարուքյանը նորմալ է համարում, որ ԳՇ պետը եւ ԳՇ պետի տեղակալը պիտի դառնան քաղաքական գործոն եւ իրենց նշանակումը կամ ազատումը կամ չազատումը պիտի դառնա քաղաքական պայմանավորվածության մաս: Այդպես չի կարող լինել եւ դա բնականաբար չի կարող նախապայման լինել արտահերթ ընտրությունների համար»:       Ըստ Ռուբինյանի՝ տրամանաբանական կլիներ, որ առանց որեւէ պայմանի Էդմոն Մարուքյանը հայտարարեր, թե իրենք պատրաստ են ստորագրել հուշագիր՝ արտահերթ ընտրությունների վերաբերյալ: Այդ դեպքում, ըստ նրա՝ հնարավոր կլիներ առաջ գնալ: Լրագրողի դիտարկմանը, թե իշխանությունն էլ է պայմաններ ներկայացնում՝ Ռուբինյանը արձագանքեց, որ Մարուքյանի ասածը պարզապես անընդունելի է. «Պատկերացրեք՝ մի ինչ-որ վերացական աշխարհում, որտեղ պարոն Մարուքյանը դառնում է վարչապետ, եւ դրանից ասենք 2 օր հետո մի զինվորական, որն այդ պահին ԳՇ պետն է, պահանջում է էդմոն Մարուքյանի հրաժարականը: Վե՞րջ, այսինքն դա պիտի դառնա պայմա՞ն, այսինքն մենք պիտի մտնենք մի անվերջանալի ցիկլի մեջ, երբ որ զինվորականությունը պիտի խառնվի քաղաքականության մեջ եւ իրենց ազատումը կամ չազատումը պիտի դառնա որեւէ պայմա՞ն: Դա անընդունելի է ոչ միայն ինձ համար կամ մեր քաղաքական ուժի համար, դա անընդունելի է ժողովրդավարության եւ սահմանադրության տեսանկյունից»,- հավելեց նա: Իսկ ո՞րն է այս իրավիճակի լուծումը, ի՞նչ է առաջարկում իշխանությունը՝ բացի հանրահավաքից. լրագրողի այս հարցին պատասխանելով ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ասաց, որ լուծումը հետեւյալն է. «Օնիկ Գասպարյանը կամ պիտի պաշտոնից ազատման դիմում գրի, կամ Հանրապետության նախագահը ստորագրի Օնիկ Գասպարյանի ազատման դիմումը, որից հետո կսկսենք կոնսուլտացիաներ քաղաքական ուժերի հետ, այդ թվում արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ»:
14:27 - 01 մարտի, 2021
ԱԺ հանձնաժողովը փակ ռեժիմով կքննարկի Ադրբեջանում պահվող գերիների վերաբերյալ հայտարարության նախագիծը |armenpress.am|

ԱԺ հանձնաժողովը փակ ռեժիմով կքննարկի Ադրբեջանում պահվող գերիների վերաբերյալ հայտարարության նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը փակ ռեժիմով կքննարկի Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում` կանանց հայրենադարձմանը խոչընդոտելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ խորհրդարանի հայտարարության նախագծին հավանություն տալու հարցը: Նման առաջարկ ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը: «Հաշվի առնելով հարցի զգայունությունը՝ առաջարկում եմ նիստն անցկացնել փակ ռեժիմով: Երբ քվեարկելու լինենք նախագիծը, այդ հատվածը բաց կլինի»,- ասաց Ռուբինյանը: Անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանի, Աննա Գրիգորյանի և Վարդան Աթաբեկյանի ներկայացրած նախագծով առաջարկվում է դատապարտել Ադրբեջանի կողմից իր վերահսկողության ներքո գտնվող բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձման միջազգային մարդասիրական գործընթացի և միջազգային իրավական փաստաթղթերով ամրագրված դրույթների կոպիտ խախտումն ու ոտնահարումը, ինչպես նաև միջազգային կառույցների, միջազգային հանրության և իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը վերստին հրավիրել Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների վրա, հասնել միջազգային հանրության դատապարտող հայտարարություններին Ադրբեջանի նկատմամբ: Հայտարարության ընդունմամբ ակնկալվում է միջազգային կառույցների, միջազգային հանրության և իրավապաշտպան կազմակերպությունների հետ համատեղ ճնշման միջոցով նպաստել Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձման մարդասիրական գործընթացը կյանքի կոչելուն:
12:52 - 01 մարտի, 2021
Մեր նպատակն է եղել հայ ռազմագերիների թեման քննարկման առարկա դարձնել ԵԽԽՎ բոլոր հնարավոր մակարդակներում․Ռուբինյան |armtimes.com|

Մեր նպատակն է եղել հայ ռազմագերիների թեման քննարկման առարկա դարձնել ԵԽԽՎ բոլոր հնարավոր մակարդակներում․Ռուբինյան |armtimes.com|

armtimes.com: Հայկական պատվիրակության նպատակն է եղել հայ ռազմագերիների թեման դարձնել քննարկման առարկա ԵԽԽՎ-ի բոլոր հնարավոր մակարդակներում և կարծում եմ՝ մեզ դա հաջողվել է։ Մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։ «Ի սկզբանե ակնհայտ էր, որ Նավալնիի հարցն է առաջնահերթություն լինելու պատվիրակների կամ պատվիրակությունների մեծամասնության համար, և նույնիսկ դա իմանալով մենք ռազմագերիների քննարկման հարցը մտցրել ենք օրակարգ՝ որպես ևս մեկ միջոց նույնիսկ մերժման դեպքում հարցը քննարկման առարկա դարձնելու համար»,-հավելեց նա։ Հարցին, թե ինչու էր միայն «Լուսավոր Հայաստան» խմբակցության  ղեկավար Էդմոն Մարուքյանը հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ ակցիա իրականացնում, Ռուբինյանը նշեց․ «Պարոն Մարուքյանը ինքն է մեկնաբանել իր ակցիան՝ ասելով, որ որևէ տարբերություն չկա, թե պատվիրակության որ անդամն է ինչ ակցիա անում։ Կա պատվիրակություն, որի տարբեր անդամներ տարբեր գործառույթներ են իրականացնում»։ Պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանն էլ հավելեց, որ նախաձեռնությունը Մարուքյանինն էլ եղել, բայց ակցիան միասին են իրականացրել։ «Պետք է միշտ հաշվի առնել, որ անկախ մեր տարաձայնություններից, արտաքին ճակատում մենք միշտ հանդես ենք գալու միասնական, որովհետև խոսքը մեր պետության շահի մասին է, և պետության առջև ծառացած խնդիրները հավուր պատշաճի ներկայացնելու մասին է։ Այստեղ, կարծում եմ՝ քաղաքական հայացքների տարբերությունը շատ ավելի երկրորդական է»։
11:43 - 02 փետրվարի, 2021
Ռուբինյանը ԵԽ գլխավոր քարտուղարի և ԵԽԽՎ նախագահի հետ քննարկել է Ադրբեջանում հայ ռազմագերիների հարցը

Ռուբինյանը ԵԽ գլխավոր քարտուղարի և ԵԽԽՎ նախագահի հետ քննարկել է Ադրբեջանում հայ ռազմագերիների հարցը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկ Դայմսի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը: Այս մասին Ռուբինյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Այսօր Ստրասբուրգում հանդիպումներ եմ ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի և ԵԽԽՎ նախագահ Ռիկ Դայմսի հետ։ Երկու պաշտոնյաներն էլ հավաստիացրել են, որ Ադրբեջանում հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց ճակատագրի հարցը, ինչպես նաև Ադրբեջանում հայատյացության դրսևորումները պահելու են իրենց ուշադրության կենտրոնում»,- գրել է Ռուբինյանը: Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ հանդիպումների ընթացքում խոսել են նաև ԵԽ և ԵԽԽՎ ներկայացուցիչների՝ Արցախ այցելության մասին։
16:20 - 26 հունվարի, 2021
ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավարը կոչ է արել դիրքորոշում ունենալ ոչ թե հանուն ՀՀ-ի կամ ԼՂ-ի, այլ հանուն մարդկության ու հումանիզմի |1lurer.am|

ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավարը կոչ է արել դիրքորոշում ունենալ ոչ թե հանուն ՀՀ-ի կամ ԼՂ-ի, այլ հանուն մարդկության ու հումանիզմի |1lurer.am|

1lurer.am: ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, ելույթ ունենալով Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում, խոսել է այն մասին, որ ադրբեջանցի գործընկերը՝ Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սեիդովը, փորձում էր իր ելույթը կառուցել այնպես, կարծես այլևս որևէ խնդիր չկա Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ինչպես նաև խոսում էր խաղաղությունից:Ռուբինյանն ի պատասխան նշել է, որ խաղաղությունից խոսելուց առաջ Սեիդովը թող հիշի, թե ինչ դրոշմանիշներ են հրապարակվում Ադրբեջանում, որոնք ամբողջությամբ կրկնօրինակում են այն երևույթը, ինչը կար նացիստական Գերմանիայում և ցույց են տալիս, թե ինչպես են էթնիկ զտման ենթարկում Արցախի բնակչությանը:Այնուհետև Ռուբինյանն անդրադարձել է ռազմագերիների թեմային: Նա նշել է, որ այդ հարցում Ադրբեջանն ապակառուցողական է, արհեստականորեն ձգձգում է խնդրի լուծումը:Ռուբինյանը հավելել է, որ ԵԽԽՎ-ում բոլոր պատվիրակները տարիներ շարունակ լսել են հայերից ու ադրբեջանցիներից իրար դեմ ուղղված ելույթներ և կարծես ինչ-որ առումով հոգնել են դրանք լսելուց, բայց իրենք պետք է հասկանան, թե ինչ կարևորություն ունի այս խնդիրը:Հայաստանի պատվիրակության ղեկավարը կոչ է արել դիրքորոշում ունենալ ոչ թե հանուն ՀՀ-ի կամ ԼՂ-ի, այլ հանուն մարդկության ու հումանիզմի, քանի որ մարդկային կյանքերի մասին է խոսքը:
22:13 - 25 հունվարի, 2021
Ռուսական կողմը պաշտպանում է Հայաստանի դիրքորոշումը գերիների հարցում. Ռուբեն Ռուբինյան

Ռուսական կողմը պաշտպանում է Հայաստանի դիրքորոշումը գերիների հարցում. Ռուբեն Ռուբինյան

 Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների Մոսկվայում հունվարի 11-ին կայացած եռակողմ հանդիպման ժամանակ հայկական կողմը բարձրացրել է ռազմագերիների շուտափույթ փոխանակման հարցը։ Թեև կոնկրետ արդյունքի այս առումով հնարավոր չի եղել հասնել, հարցը շարունակում է մնալ հայկական կողմի կարևորագույն օրակարգային խնդիրը։ Ռուսական կողմը պաշտպանում է Հայաստանի դիրքորոշումն այս հարցում։ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրառում է կատարել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ «Մոսկվայում այսօր ստորագրվեց հայտարարություն, համաձայն որի տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման իրականացման նպատակով ստեղծվում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ։ Ապաշրջափակումը բխում է Հայաստանի շահերից, քանի որ դրա իրականացման դեպքում կվերականգնվի նաև մեր երկաթուղային կապը Իրանի և Ռուսաստանի հետ, ինչը նոր տնտեսական հնարավորություններ կարող է ստեղծել մեզ համար։ Անհրաժեշտ է նաև ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ այս հայտարարության մեջ Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապը որևէ կերպ առանձնացված չէ։ Այսինքն՝ այս հայտարարությամբ տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաների ապաշրջափակման օրակարգը հստակ ֆիքսվում է որպես մեկ ամբողջություն՝ մեկ համատեքստում։ Սա կարևոր դիվանագիտական հաջողություն է»,- ասվում է գրառման մեջ։ Հուսով եմ՝ սա նաև վերջ կդնի մեր քաղաքական դաշտում Սյունիքի կամ Մեղրիի վերաբերյալ տարածվող մանիպուլյացիաներին։ Եռակողմ հանդիպման ժամանակ հայկական կողմը բարձրացրել է ռազմագերիների շուտափույթ փոխանակման հարցը։ Թեև կոնկրետ արդյունքի այս առումով այսօր հնարավոր չի եղել հասնել, հարցը շարունակում է մնալ հայկական կողմի կարևորագույն օրակարգային խնդիրը։ Ռուսական կողմը պաշտպանում է Հայաստանի դիրքորոշումն այս հարցում։  
22:17 - 11 հունվարի, 2021
Ռ․ Ռուբինյանին հրավիրում եմ իմ ընտրողների հետ հանդիպման, բայց մինչ այդ պետք է բացատրի պատգամավորների՝ իմ տուն ներխուժելն ու Արցախի հրապարակում հայտարարի՝ Արցախը Հայաստան է․ «Իմ քայլը» լքած պատգամավոր |tert.am|

Ռ․ Ռուբինյանին հրավիրում եմ իմ ընտրողների հետ հանդիպման, բայց մինչ այդ պետք է բացատրի պատգամավորների՝ իմ տուն ներխուժելն ու Արցախի հրապարակում հայտարարի՝ Արցախը Հայաստան է․ «Իմ քայլը» լքած պատգամավոր |tert.am|

tert.am: Եթե Ռուբեն Ռուբինյանին կհետաքրքրի ու ժամանակ կգտնի, կհրավիրեմ Էրեբունիում՝ Ազատամարտիկների այգում գտնվող Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի՝ իմ  ընտրողների հետ հանդիպելու, իրեն կբացատրեն՝ ինչու են ինձ ընտրել և ինչու են ողջունել իմ արած քայլը։ Այս մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Վարդան Աթաբեկյանը՝ անդրադառնալով իշխանական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի գրառմանը, որով վերջինս «Իմ քայլը» լքած, սակայն մանդատից չհրաժարված պատգամավորներին հորդորում էր բացատրել, թե նրանք ում և ինչ մանդատով են շարունակում լինել պատգամավոր՝ ոչ թե փաստաթղթային, այլ քաղաքական համատեքստում։ Սակայն, Աթաբեկյանի խոսքով, մինչև այդ պատվին արժանանալը՝ Ռուբինյանը երկու հարցի պետք է պատասխանի։ «Առաջին՝ «Իմ քայլը» խմբակցության 5 պատգամավորների ու մոտ 15 անձանց շատ վատ վարքը իմ տան հանդեպ, որոնք անթույլատրելի կերպով ներխուժել են իմ տուն։ Իրեն որպես լավ պատգամավոր հռչակած Ռուբեն Ռուբինյանը թող բարի լինի դրա բացատրությունը տա, թե ինչ վարքագիծ էր, ու դրան ինքն ինչ գնահատական է տալիս։ Եվ երկրորդ՝ թող իր հանձնաժողովի բոլոր անդամներին վերցնի, ես բոլոր ծախսերը կանեմ, կգնանք, կկանգնենք Արցախի հրապարակում, թող ինքը բարձր գոռա, որ Արցախը Հայաստան է, տեսնենք՝ մեր սկզբունքները փոխվե՞լ են, թե՞ ոչ։ Եթե ինքն այդ հարցերին կպատասխանի, այդ քայլերը կանի, դրանից հետո ես իրեն կհրավիրեմ իմ ընտրողների հետ հանդիպման, իրեն կբացատրեն, թե ես ինչ հիմքով եմ շարունակում պատգամավոր մնալ ու թե ում ձայների շնորհիվ եմ դարձել պատգամավոր»,-ասաց Աթաբեկյանը։ Դիտարկմանը, որ իրեն ու իշխանական խմբակցությունը լքած մյուս պատգամավորներին մեղադրանքներ են ուղղում առ այն, որ իրենք պատգամավոր են դարձել Նիկոլ Փաշինյանի անվան շնորհիվ, պատգամավորն արձագանքեց․ «Այո, Նիկոլ Փաշինյանի անունը կար, բայց ես, լինելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, իմ ներդրումն եմ ունեցել։ 2015-ից ես ՔՊ-ի հետ պայքարել եմ ու իմ արած ներդրման հիման վրա ձայն եմ ստացել ռեյտինգային ցուցակում, ոչ անցողիկ։ Պայքար է եղել թիմակիցների ներսում մեր և անծանոթ շատ մարդկանց միջև, որոնք հայտնվել են մեր ցուցակում, և իմ ընտրողների շնորհիվ ես դարձել եմ պատգամավոր։ Ես ՔՊ անդամ եմ, այդ պայքարին ես էլ եմ մասնակից եղել, այսինքն՝ իմ մասնաբաժինն էլ կար։ Թե այդ մասնաբաժինն ով ինչպես կկիսի, մի քիչ դժվար է ասել, ցանկությունների դաշտում չէ։ Այդպիսի հարցեր կարող են ուղղել այն պատգամավորներին, որոնք ՔՊ-ի հետ այդ դժվար փուլերը չեն անցել, որոնց չէինք ճանաչում, բայց հայտնվեցին անցողիկ ցուցակում։ Գոնե իմ հարցով պետք է մի քիչ զուսպ լինեն, որովհետև կարող է՝ ես էլ շատ բան ասեմ, իրենք մի քիչ նեղվեն»-ասաց նա։ Պատգամավորը վերահաստատեց՝ չի հրաժարվելու մանդատից և շարունակելու է իր գործունեությունը՝ որպես անկախ պատգամավոր։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը գրառում էր կատարել Ֆեյսբուքի իր էջում, որում ասվում էր․ «Կարևորելով պատգամավորի՝ ընտրողների հանդեպ հաշվետու լինելու անհրաժեշտությունը, կարծում եմ՝ տվյալ անձինք, որոնք պատգամավորական մանդատ են ստացել «Իմ քայլը» դաշինքին քվեարկած քաղաքացիների քվեի հիմքով, պիտի առնվազն բացատրեն, թե ում և ինչ մանդատով են շարունակում լինել պատգամավոր՝ ոչ թե փաստաթղթային, այլ քաղաքական համատեքստում։ Ինքս զերծ եմ մնում նշյալ պատգամավորների քայլերի որակումներից՝ գնահատումը թողնելով «Իմ քայլը» դաշինքին քվե տված քաղաքացիներին։   Հ.Գ. Որպես գերակշիռ քաղաքական մեծամասնություն՝ «Իմ քայլը» խմբակցությունը շարունակելու է իրականացնել իրեն տրված մեկ միասնական մանդատը՝ որպես ժողովրդի իշխանության իրացման գործիք և պատվեր»։    
12:38 - 09 հունվարի, 2021
Լավ կլիներ՝ Մնացականյանը հրաժարական տար, ոչ թե բուն փաստաթղթի բովանդակության, այլ այսպիսի բովանդակությամբ փաստաթղթի հնարավորությունը առհասարակ հնարավոր դարձնելու համար․ Արման Բաբաջանյան

Լավ կլիներ՝ Մնացականյանը հրաժարական տար, ոչ թե բուն փաստաթղթի բովանդակության, այլ այսպիսի բովանդակությամբ փաստաթղթի հնարավորությունը առհասարակ հնարավոր դարձնելու համար․ Արման Բաբաջանյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անկախ նրանից, թե ինչպես եմ վերաբերվում նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների կողմից ստորագրված հայտարարությանը, այսօր մամուլից իմացա, որ կրակի դադարեցման վերաբերյալ ստորագրված փաստաթղթի բովանդակության մասին Հայաստանի ԱԳ նախարարը անտեղյակ է եղել։ Հույս ունեի, որ նախարարը օրվա մեջ կհերքի լուրը։ Առհասարակ կարծում եմ, որ անկախ նախարարի տեղյակ լինել չլինելուց լավ կլիներ, որ փաստաթղթի հանրայնացումից անմիջապես հետո վերջին երկուսուկես տարիներին Հայաստանի արտաքին քաղաքականության համար պատասխանատու Մնացականյանը հրաժարական տար, ոչ թե բուն փաստաթղթի բովանդակության, այլ պատերազմը առհասարակ որպես արցախյան կարգավորման հնարավորություն թույլ տալու, այդ ուղղությամբ բավարար կամ առհասարակ դիվանագիտական ջանք չգործադրելու, կատարած աշխատանքի կամ տոտալ անգործության պատճառով այսպիսի բովանդակությամբ փաստաթղթի հնարավորությունը առհասարակ հնարավոր դարձնելու համար։ Հրաժարական չի եղել, ինչը ենթադրել է տալիս, որ Մնացականյանը, թեև անտեղյակ է եղել ստորագրված հայտարարության բովանդակությանը, այնուամենայնիվ մասնակի կամ ամբողջությամբ համաձայն է դրա բովանդակության հետ։ Այսպիսով, Մնացականյանի հետ երկար խոսելու նյութ է կուտակվել։ Հայաստանի անմիջական հարևանների, աշխարհի շատ երկրների հետ հարաբերությունները, իրավիճակը, որում հայտնվեց Հայաստանը անմիջապես պատերազմի ժամանակ, վկայում է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության ապարատի զգալի հատվածը, դիվանագիտական կորպուսի մեծ մասը՝ ի մասնավորի կարևորագույն երկրներում ամբողջ դեսպանատները, երկար ժամանակ՝ 2018-ից շատ առաջ և հետո, մատնված են եղել հանցավոր անգործության։Այս և շատ ուրիշ խնդիրների վերաբերյալ առաջացած հարցերի շուրջ խոսելու, քննարկելու կարիք կա։ Առաջարկում եմ, որպեսզի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հրավիրի հանձնաժողովի նիստ, հրավիրի նախարար Մնացականյանին՝ կուտակված բազմաթիվ հարցերի վերաբերյալ բացատրություն տալու․․․»։
17:47 - 14 նոյեմբերի, 2020
ԱԺ պատգամավորները ԵԽ գործընկերներին են ներկայացրել ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը

ԱԺ պատգամավորները ԵԽ գործընկերներին են ներկայացրել ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը

ՀՀ Ազգային Ժողովի ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նախագահ Արման Եղոյանը, կոմիտեի անդամներ Ռուբեն Ռուբինյանը, Արկադի Խաչատրյանը և Իվետա Տոնոյանը հոկտեմբերի 21-ին տեսակապով զրուցել են Եվրոպական խորհրդարանի՝ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի և փոխնախագահներ Կոսմա Զլոտովսկիի և Ռասա Յուկնեվիչիենեի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովից։ «Հայկական կողմի ներկայացուցիչներն իրենց եվրոպական գործընկերներին ներկայացրին Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի հետևանքով ստեղծված իրադրությունն ու դրանից դուրս գալու ելքերը, մասնավորապես, որպես այդպիսին նշելով Արցախի սուբյեկտայնության ճանաչումը։ Պատգամավորներն անընդունելի և վտանգավոր համարեցին այս պատերազմի կողմերի միջև հավասարության նշան դնելն ու երկու կողմերին ուղղված նույնական կոչեր անելը»,- նշված է հաղորդագրության մեջ։
17:24 - 21 հոկտեմբերի, 2020
Մեր գոյության թիվ մեկ երաշխավորը կա եւ կմնա մեր կամքը, մեր բանակը․ Ռուբինյանը՝ ՀԱՊԿ-ին դիմելու մասին
 |armtimes.com|

Մեր գոյության թիվ մեկ երաշխավորը կա եւ կմնա մեր կամքը, մեր բանակը․ Ռուբինյանը՝ ՀԱՊԿ-ին դիմելու մասին |armtimes.com|

armtimes.com: Այս պատերազմի 2-րդ, 3-րդ օրերից սկսած՝ միջազգային խաղացողների շրջանում Ղարաբաղի հակամարտության ընկալման վերաբերյալ մեզ ձեռնտու փոփոխություն եղավ։ Աշխարհն ընդունեց այն փաստը, որ Թուրքիան ներգրավված է հակամարտության, պատերազմի մեջ, ընդհուպ՝ ֆիզիկապես։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։ Իր խոսքում նա նաեւ ընդգծեց տեռորսիտների ներգրավվածության փաստը, որի ընդունումը աշխարհի կողմից դիվանագիտական առումով մեզ համար դրական է եւ մեծ հնարավորությունների տեղ է բացում։ «Բայց ուզում եմ շեշտել, որ հիմա, անկախ դիվանագիտական հաջողություններից, ամենակարեւորը ռազմաճակատում եւ թիկունքում պինդ կանգնելն է, որովհետեւ մեր դիվանագիտությունը կարող է հաջողել միայն այն դեպքում, երբ մենք եւ մեր ԶՈՒ-ն պինդ կանգնած լինենք»,- ասաց պատգամավորը։ Խոսելով նաեւ դաշնակից պետությունների մասին, պատգամավորը վստահեցրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, առաջին հերթին՝ Ռուսաստանը, կկատարեն իրենց կարեւոր դերը այս տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար։ Հարցին, թե այսօրվա անդորրը կարո՞ղ է կապված լինել այդ հայտարարությունների հետ, Ռուբինյանը պատասխանեց, որ դեռ շատ վաղ է հաստատել՝ անդո՞րր է, թե՝ ոչ։ «Պատերազմ է, թեժ է, այո, այս պահին հարաբերական անդորր է, բայց պետք է հասկանանք, որ սա պատերազմ է, հայրենական թեժ պատերազմ, որում մենք պիտի կանգնենք մինչեւ վերջ»,- հավելեց պատգամավորը։ Խոսելով ՀԱՊԿ-ին դիմելու մասին, Ռուբինյանը նախ եւ առաջ ընդգծեց, որ մեր շահերի, մեր գոյության թիվ մեկ երաշխավորը կա եւ կմնա մեր կամքը, մեր բանակը։ Իսկ եթե հարկ լինի դիմել ՀԱՊԿ-ին, ապա կդիմեն, առայժմ դրա անհրաժեշտությունը պատգամավորը չի տեսնում։ Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։
13:21 - 06 հոկտեմբերի, 2020
Անհնար է բանակցություններ վարել, երբ կողմերից մեկն անընդհատ սպառնում է ուժի կիրառմամբ. Ռուբինյան |armenpress.am|

Անհնար է բանակցություններ վարել, երբ կողմերից մեկն անընդհատ սպառնում է ուժի կիրառմամբ. Ռուբինյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողվի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը կարծում է, որ Արցախի հիմնախնդրի հարցով անհնար է առարկայական բանակցություններ վարել այնպիսի պայմայններում, երբ մի կողմը՝ Ադրբեջանը, անընդհատ սպառնում է ուժի կիրառմամբ  և նախապայմաններ է դնում: Ռուբինյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի վերջին ապակառուցողական հայտարարության վերաբերյալ հարցին: «Վերջերս Հայաստանի ղեկավարությունը՝ ի դեմս արտգործնախարարի, մեր դիրքորոշումները հստակ ներկայացրել է: Մենք չենք ապակառուցողական կողմը: Մենք մշտապես հանդես ենք եկել կառուցողական դիրքորոշումներով և հայտարարություններով՝ միտված խաղաղ գործընթացի ամրապնդմանը: Եվ, կարծում եմ, առավել քան ակնհայտ է, թե որ կողմն է կիրառում ռազմատենչ լեզու, որ կողմն է հարձակվում մյուս կողմի վրա և որ կողմն է փորձում տապալել բանակցային գործընթացը»,- ասաց Ռուբինյանը: Ռուբինյանի խոսքով՝ ադրբեջանական կողմի ներկայացուցիչներն անում են կատեգորիկ հայտարարություններ խաղաղ գործընթացի վերաբերյալ: «Եվ մեր դիրքորոշումը շատ տրամաբանական է: Անհնար է նստել, առարկայական բանակցություններ վարել այնպիսի պայմաններում, երբ կողմերից մեկը նախ անընդհատ սպառնում է ուժի կիրառմամբ և նախապես պայմաններ է դնում: Օրինակ՝ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում է, թե հակամարտության հանգուցալուծումը հնարավոր է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- ասաց Ռուբինյանն ու հավելեց՝ դա ապակառուցողական, կատեգորիկ հայտարարություն է, որն անհնար է դարձնում առարկայական քննարկումները: Անրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած բանաձևին, որ լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստան, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար՝ Ռուբինյանն ասաց՝ հայտնի է, որ աշխարհում ցանկացած հակամարտություն, որ պետք է լուծվի,  պետք է լուծվի բոլոր կողմերի ժողովուրդների համաձայնությամբ: «Եթե ժողովուրդներից մեկը համաձայն չէ, այդ հակամարտությունն առնվազն տևական լուծում չի ունենալու: Կա երկու տարբերակ. կամ այս հակամարտությունը կլուծվի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի տարբերակով, կամ այս հակամարտությունը չի լուծվի»,- ասաց նա: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրերս կրկին իրականությունից կտրված հայտարարություն էր արել՝ նշելով, թե իբր Հայաստանի ղեկավարությունը լուրջ հարված է հասցրել բանակցային գործընթացին, և որ իրենք հրաժարվում են բանակցություններից:
15:32 - 22 սեպտեմբերի, 2020
Չեմ կարծում, որ կհաջողվի հանրային մոբիլիզացիա ապահովել. Ռուբինյանը՝ սպասվող հանրահավաքի մասին
 |armtimes.com|

Չեմ կարծում, որ կհաջողվի հանրային մոբիլիզացիա ապահովել. Ռուբինյանը՝ սպասվող հանրահավաքի մասին |armtimes.com|

armtimes.com: Մեծ հաշվով ոչ մի գնահատական չունեմ: Ուզում են հանրահավաք անել՝ թող անեն: Չեմ կարծում, որ կհաջողվի հանրային մոբիլիզացիա ապահովել: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունների՝ հոկտեմբերի 8-ին հանրահավաք կազմակերպելու հայտարարությանը: Ռուբինյանի կարծիքով՝ հանրային մոբիլիզացիա չի ապահովվի 2 պատճառով: «Առաջինը. չեմ կարծում, որ բոլոր խնդիրներով հանդերձ, այդ թվում՝ կորոնավիրուսի համավարակի հետ կապված, հանրության շրջանում մեծ դժգոհություն կա: Երկրորդ. նույնիսկ եթե այդպիսի դժգոհություն լիներ հիպոթետիկ, ձեր նշած ուժե՞րն էին, որ պետք է որևէ մեկին մոբիլիզացնեին: Ընդհանուր առմամբ կարծում եմ՝ այդ երեք ուժերը չեն կարող և երբևիցե չեն կարողանալու Հայաստանում որևէ լայն աջակցություն մոբիլիզացնել, և դրա պատճառները նրանք կարող են փնտրել իրենց անցյալում, ներկայում և այլ տեղերում»: Ռուբինյանն ընդգծեց նաև՝ «Հայրենիք» կուսակցության ամբողջ պատմությունը խարսխված է մի դրվագի վրա: «Կար ԱԱԾ տնօրեն, որը հեռացվեց աշխատանքից և որը հետագայում նեղսրտած ստեղծեց կուսակցություն և հետագայում սկսեց խոսել այս կամ այն ուժերի հետ համագործակցության մասին: Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։
14:26 - 22 սեպտեմբերի, 2020
Երբ հայտարարում էինք, թե չենք ուզում մեր սիրելի դատավորներով ՍԴ, կատակ չէինք անում. Ռուբինյան |armenpress.am|

Երբ հայտարարում էինք, թե չենք ուզում մեր սիրելի դատավորներով ՍԴ, կատակ չէինք անում. Ռուբինյան |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը վստահեցնում է՝ իշխանությունը տարեսկզբին կատակ չէր անում, երբ հայտարարում էր, որ չի ուզում իր սիրելի դատավորներով Սահմանադրական դատարան: Ռուբինյանն այս մասին հայտնեց ԱԺ նիստում ՍԴ դատավորի պաշտոնում Երվանդ Խունդկարյանի թեկնածության քննարկմանը՝ մասնավորապես անդրադառնալով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթին: Ռուբինյանը նախ նշեց՝ իր տպավորությամբ քննարկում են ոչ թե թեկնածուին, այլ դատական համակարգի փոոփոխությունների փիլիսոփայությունը: Պատգամավորի դիտարկմամբ՝  ԱԺ-ում կա երեք փիլիսոփայություն: Նրա կարծիքով՝ առաջին փիլիսոփայությունը, որը ըստ իրեն, կրում են «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները, ոչինչ չանելն է: «Երկրորդ փիլիսոփայությունը, որը կրում է Արման Բաբաջանյանը և  դահլիճից դուրս այլ գործիչներ, անելն է այնպես, որ նոր ՍԴ-ն կամ նոր դատական համակարգը լինի մեր սիրելին: Ես վստահ եմ, որ եթե այսօրվա թեկնածուների և, մասնավորապես, Երվանդ Խունդկարյանի փոխարեն լիներ մեզ կամ Ձեզ պարոն Բաբաջանյան, հաճելի քաղաքական հայացքներով անձ, դուք ուրախ կլինեիք: Բայց խնդիրը հետևյալն է՝ երբ մենք այս տարվա սկզբին հայտարարում էինք, որ չենք ուզում խամաճիկային Սահմանադրական դատարան, մեր սիրելի դատավորներով ՍԴ, մենք կատակ չէինք անում:  Նոր ՍԴ ունենալն արդեն մեզ հաճելի քաղաքականացված անձանցով, նույնն է, ինչ նախկինում էր՝ ուղղակի հակառակ ուղղությամբ»,- ասաց Ռուբինյանը: Նա շեշտեց՝ թավշյա հեղափոխության ամենակարևոր արժեքներից մեկը համերաշխությունն էր և բոլորին հեղափոխության արդյունքում ստեղծված հնարավորություններով նոր Հայաստանի կառուցմանը մասնակցելու հնարավորություն տալը: Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը կտրականապես դեմ էր արտահայտվել Խունդկարյանի թեկնածությանը: Պատգամավորը, մասնավորապես անդրադառնալով Ա1+ հեռուսատընկերության փակման գործին,  կարծիք էր հայտնել, թե Խունդկարյանը, նախորդ իշխանության թելադրանքով, վճիռներ կայացնելով, անձամբ մասնակից ու հանցակից է դարձել պետության բռնազավթման գործին:  «Ընտրելով Խունդկարյանին՝ մենք գործնականում ՍԴ ենք վերադարձնում  նրանց, ում մերժել ենք առաջին օրից»,- նշել էր նա ու միևնույն ժամանակ վստահություն հայտնել, որ իշխանական խմբակցությունը հեղափոխության հաղթանակն անշրջելի դարձնելու համար է խորհրդարանում, և իրենք այդ գործում դաշնակիցներ են:
14:13 - 14 սեպտեմբերի, 2020
Հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ մենք ճիշտ ենք գնահատել միջազգային իրադրությունը․ Ռուբեն Ռուբինյան |armenpress.am|

Հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ մենք ճիշտ ենք գնահատել միջազգային իրադրությունը․ Ռուբեն Ռուբինյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի պնդմամբ 2020 թվականի հուլիսյան մարտերը ցույց են տվել՝ ՀՀ-ի հռչակած արժեքներն անցան թեստը։ Այս մասին Ռուբինյանն ասաց Ազգային անվտանգության ռազմավարության նվիրված հանրային քննարկման ժամանակ։ «Այս ռազմավարությունն իր մեջ պարունակում է այն դիրքորոշումներն ու արժեքները, որոնք մենք արտահայտել ենք առնվազն վերջին 2 տարում։ Ռազնավարության մեջ կա անդրադարձ Թուրքիայի ապակառուցողական դերին և Հայաստանի համար այդ երկրի վտանգին, ինչպես նաև Ադրբեջանի՝ համար 1 սպառնալիքը լինելուն։ Այնտեղ անդրադարձ կա նաև մեր արժեքային կոմպոնենտներին, այսինքն՝ ինքնիշխանությանը, համահայկականությանը»,- նշեց Ռուբինյանը։ Նրա խոսքով՝ 2020 թվականի հուլիսյան մարտերի ժամանակ բոլոր այս վտանգները, շահերը, համատեքստերն արտահայտվեցին։ «Հուլիսյան հաղթական մարտերը ցույց տվեցին, որ մեր հռչակած արժեքները, առաջնահերթությունները անցան այդ թեստը և պարզվեց, որ պրակտիկ առումով սա է ճիշտ ճանապարհը։ Հուլիսյան այս դեպքերը ցույց տվեցին, որ հնարավոր է միաժամանակ կառուցել ժողովրդավարություն, հզորացնել բանակը, գիտակցել սեփական ինքնիշխանությունը։ Վերջինը կարող ենք ներդնել մեր շահերը պաշտպանելու գործում»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նշեց, որ Տավուշի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերը ցույց տվեցին, որ Հայաստանը ճիշտ է գնահատել միջազգային իրադրությունը։ Նրա խոսքով՝ Հայաստանը շանս ունի նոր մակարդակի բարձրանալ տարածաշրջանային քաղաքական առումով և ըստ Ռուբինյանի՝ վերջին օրերին դրա նախադրյալներն առավել քան ակնհայտ էին։
15:17 - 25 հուլիսի, 2020
Ռուբինյանը Բելառուսի իր գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի իրագործած սադրանքները

Ռուբինյանը Բելառուսի իր գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի իրագործած սադրանքները

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը Բելառուսի ԱԺ ժողովի ներկայացուցիչների պալատի Միջազգային գործերով հանձնաժողովի նախագահ Անդրեյ Սավինիխին ներկայացրել է վերջին օրերի իրադարձությունները՝ կապված ադրբեջանական սադրանքների հետ: Այս մասին Ռուբինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Տեսակապով զրուցեցի Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի Միջազգային գործերով հանձնաժողովի նախագահ Անդրեյ Սավինիխի հետ։ Գործընկերոջս ներկայացրեցի վերջին օրերի իրադարձությունները՝ կապված ադրբեջանական սադրանքների հետ»,- գրել է Ռուբինյանը: ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նշել է, որ քննարկել են նաև միջխորհրդարանական համագործակցության խորացման հնարավորությունները:
17:48 - 15 հուլիսի, 2020