Վլադիմիր Զելենսկի

Վլադիմիր Ալեքսանդրովիչ Զելենսկին Ուկրաինայի նախագահ, քաղաքական գործիչ, շոումեն, արտիստ, կատակերգու, «Թաղամաս-95» ստուդիայի գեղարվեստական ղեկավար և մշտական առաջնորդ, պրոդյուսեր և սցենարիստ:

Ծնվել է 1978 թվականի հունվարի 25-ին Կրիվոյ Ռոգ քաղաքում:

1998-2003 թվականներին «95-րդ թաղամասը» ելույթ է ունեցել ՈւՀԱ-ի բարձրագույն լիգայում։  Եղել է Ուկրաինայի Հանրապետության կառավարության անդամ և «Ինտեր» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր 

2019 թվականի հունվարի 21-ին «Ժողովրդի ծառա» կուսակցությունն առաջարկել է Վլադիմիր Զելենսկու թեկնածությունը որպես նախագահ։ Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկու փուլերի հաղթել է։

 

Մոսկվայում տեղի է ունեցել Հաղթանակի շքերթը |1lurer.am|

Մոսկվայում տեղի է ունեցել Հաղթանակի շքերթը |1lurer.am|

1lurer.am: Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունեցել զորահանդես՝ ի պատիվ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-րդ տարեդարձի։  Շքերթի ժամանակ բարձրացվել են ռուսական եռագույն ու Հաղթանակի դրոշները, հնչել է «Սրբազան պատերազմ» երգը։ Արարողությունը ղեկավարել է ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը, իսկ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն ընդունել է շքերթը։ Միջոցառմանը մասնակցել է 11 հազար զինվորական։ 2022 թվականի շքերթի առանձնահատկությունը Դոնբասում հատուկ գործողության մասնակիցների մասնակցությունն է արարողությանը։ Այս անգամ ռազմական շքերթին ցուցադրվել է միայն ցամաքային տեխնիկան։ Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Հաղթանակի շքերթի օդային մասը չեղարկվել է եղանակային վատ պայմանների պատճառով։ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 77-ամյակի առիթով Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները ուղերձներ են հղել իրենց ժողովուրդներին և ամբողջ աշխարհին։ «Սրտանց շնորհավորում եմ մեր ընդհանուր մեծ տոնի՝ Հաղթանակի օրվա առթիվ։ Ցավոք, այսօր նացիզմը կրկին գլուխ է բարձրացնում։ Մեր սուրբ պարտքն է կանխել Հայրենական մեծ պատերազմում պարտվածների գաղափարական ժառանգների վրեժը»,- ասել է ՌԴ նախագահը։ Նա նաև քաջառողջություն և երկարակեցություն է մաղթել ուկրաինացի վետերաններին, իսկ Ուկրաինայի ժողովրդին՝ խաղաղ և արդար ապագա։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին իր ուղերձում նշել է․ «Փետրվարի 24-ին մենք լսեցինք՝ նորի՛ց։ Երկրորդ համաշխարհային պատերազմից տասնամյակներ անց խավարը վերադարձավ Ուկրաինա: Դա հասկանում են բոլոր երկրներն ու ժողովուրդները, որոնք այսօր աջակցում են Ուկրաինային։ Այսօր՝ Հիշատակի և հաշտության օրը, մենք խոնարհվում ենք բոլոր նրանց առջև, ովքեր պաշտպանեցին իրենց հայրենի հողն ու աշխարհը նացիզմից։ Ճշմարտությունը կհաղթի։ Եվ մենք ամեն ինչ կհաղթահարենք»,-ասել է Զելենսկին:
14:00 - 09 մայիսի, 2022
«Մեծ 7-ը» վճռական է Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակը թույլ չտալու հարցում |azatutyun.am|

«Մեծ 7-ը» վճռական է Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակը թույլ չտալու հարցում |azatutyun.am|

azatutyun.am: «Մեծ յոթնյակի» լիդերները հեռավար կարգով քննարկել են Ուկրաինայի պատերազմի հարցը: Յոթ երկրների ղեկավարները հայտարարել են, որ միանշանակ սատարում են Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և ցանկանում են ապագա Ուկրաինան տեսնել որպես բարգավաճ ու դեմոկրատական պետություն՝ իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում: «Յոթի խումբը միասնական է այս դժվար ժամանակաշրջանում Ուկրաինայի դեմոկրատական, բարգավաճ ապագայի կայացմանը նպաստելու և Ուկրաինայի դեմ պատերազմում նախագահ Պուտինի հաղթանակը թույլ չտալու հարցերում»,- ասվում է յոթ երկրների լիդերների հեռավար համաժողովի ամփոփիչ հռչակագրում: Յոթ լիդերների համաժողովին մասնակցել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Ժողովի ընթացքում քննարկվել են Ուկրաինայի անվտանգության ամրապնդման և հետպատերազմյան խաղաղ կարգավորման հարցերը: Յոթ լիդերները մասնավոր ընկերություններին կոչ են արել «միջոցներ չապահովել Ռուսաստանի ռազմական մեքենայի գործունեությունը ֆինանսավորող ռեժիմի կամ դրան ենթակա կառույցների համար»: «Մեծ յոթնյակը» հայտնել է, որ շարունակելու է պատժիչ որոշումներ ընդունել ռուսական ֆինանսական համակարգի նկատմամբ և հռչակագրում նշել, որ ագրեսիան ֆինանսավորելու Ռուսաստանի կարողությունն արդեն էապես նվազել է: «Մենք կիրականացնենք միջոցներ, որոնցով կարգելենք կամ կկանխենք Ռուսաստանին առանցքային նշանակության ծառայությունների տրամադրումը: Դա պետք է ուժեղացնի Ռուսաստանի տնտեսության բոլոր հատվածների մեկուսացումը»,- ասվում է փաստաթղթում: «Մեծ յոթնյակը» կշարունակի ֆինանսական աջակցություն տրամադրել Ուկրաինային: «Յոթ երկրները և ամբողջ միջազգային համայնքն արդեն տրամադրել են կամ ծրագրել են Ուկրաինային 2022 թվականի ընթացքում տալ ավելի քան 24 միլիարդ դոլարի ֆինանսական և նյութական օգնություն: Այս շաբաթ մենք դա կավելացնենք, մենք կօգնենք Ուկրաինային առաջացած բացերը փակելու և ժողովրդին տարրական աջակցություն տրամադրելու գործում»,- ասվում է հռչակագրում:
10:39 - 09 մայիսի, 2022
«Ոչ մի չարիք չի խուսափի պատասխանատվությունից»․ Զելենսկիի ուղերձն՝ Ուկրաինայում նշվող Հիշատակի և հաշտեցման օրը

«Ոչ մի չարիք չի խուսափի պատասխանատվությունից»․ Զելենսկիի ուղերձն՝ Ուկրաինայում նշվող Հիշատակի և հաշտեցման օրը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուղերձ է հղել ուկրաինացիներին՝ Հիշատակի և հաշտեցման օրվա կապակցությամբ, որը նշվում է Երկրորդ աշխարհամարտի ավարտի օրը։ Նա հայտարարել է, որ «չարիքը չի խուսափելու պատասխանատվությունից» և «չի թաքնվելու բունկերում», գրում է Liga.net-ը։ Տեսաուղերձը նկարահանվել է Կիևի մոտ գտնվող Բորոդյանկա բնակավայրում՝ փլուզված շենքի ֆոնին։ «Այս տարի մենք այլ կերպ ենք ասում «այլևս երբեք»։ Այլ կերպ ենք լսում «այլևս երբեք» խոսքերը։ Դրանք հնչում են ցավոտ, դաժան։ Առանց բացականչության և հարցական նշանով», - ասել է նա։ Զելենսկու խոսքով՝ փետրվարի 24-ին՝ ուկրաինական պատերազմի մեկնարկի օրը, «երբեք»-ը «ջնջել են, գնդակահարել և ռմբակոծել հարյուրավոր հրթիռներով»։ Նա ասել է, որ «չարիքը վերադարձել է», «ուրիշ կարգախոսներով, բայց նույն նպատակով» Ռուսաստանը «նացիզմի արյունոտ վերակառուցում է սկսել»։ «Ոչ մի չարիք չի խուսափի պատասխանատվությունից։ Չի կարողանա թաքնվել բունկերում։ Դրանից ոչինչ չի մնա, քարը քարին չի մնա», - ասել է նա։
15:00 - 08 մայիսի, 2022
Նենսի Փելոսին և Վլադիմիր Զելենսկին հանդիպել են Կիևում

Նենսի Փելոսին և Վլադիմիր Զելենսկին հանդիպել են Կիևում

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Կիև է այցելել և հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, գրում է ՈւՆԻԱՆ-ը։ Ինչպես հաղորդվում է Ուկրաինայի նախագահի Տելեգրամ-ալիքում, սա ԱՄՆ պաշտոնական պատվիրակության առաջին այցն է Ուկրաինա՝ լայնամասշտաբ ռուսական ներխուժումից ի վեր։ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային աջակցելու համար․ «Շնորհակալ եմ ԱՄՆ, ժողովրդի, Կոնգրեսի [․․․] կողմից այս հզոր աջակցության ազդակի համար։ Այս ազդակը բարձր եմ գնահատում ես՝ որպես նախագահ, մեր թիմը և Ուկրաինայի ժողովուրդը։ Դա վկայում է այն մասին որ ԱՄՆ-ն այսօր Ուկրաինային ցուցաբերվող հզոր աջակցության առաջատարն է՝ Ռուսաստանի ագրեսիայի դեմ պատերազմը ժամանակ»։ Իր հերթին, Նենսի Փելոսին շնորհակալություն է հայտնել Ուկրաինային պայքարի համար և ընդգծել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի «կողքին է լինելու», քանի դեռ այդ պայքարը չի ավարտվել։   Նորա Վանյան
14:22 - 01 մայիսի, 2022
Ուկրաինան ցանկանում է գազի պակասող ծավալները ստանալ Եվրոպայից՝ դրա դիմաց տրամադրելով էլեկտրաէներգիա. Զելենսկի |1lurer.am|

Ուկրաինան ցանկանում է գազի պակասող ծավալները ստանալ Եվրոպայից՝ դրա դիմաց տրամադրելով էլեկտրաէներգիա. Զելենսկի |1lurer.am|

1lurer.am: Կիևին անվտանգության երաշխիքներ են հարկավոր, դրանք տրամադրող երկրները պետք է հնարավորինս շուտ զինվորականներ ուղարկեն Ուկրաինա: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ Ուկրաինան ցանկանում է գազի պակասող ծավալները ստանալ Եվրոպայից՝ դրա դիմաց տրամադրելով էլեկտրաէներգիա։ Զելենսկին հայտնել է, որ արդեն նման բանակցություններ են վարում մի շարք երկրների նախարարությունների և համապատասխան ընկերությունների ներկայացուցիչների հետ։ «Կիևը պատրաստ է էլեկտրաէներգիա վաճառելու ցածր գներով, սակայն երկիրը հիմա տեխնիկապես պատրաստ չէ այդպիսի մատակարարումներ իրականացնելու։ Պատշաճ նախապատրաստական աշխատանքները կարող են նման հնարավորություն ստեղծել։ Եվրոպային էլեկտրաէներգիա վաճառելով՝ կարող ենք փոխհատուցել բյուջեի պակասուրդը․ այն ամսական կազմում է մոտ 5-7 մլրդ եվրո»,- նշել է Ուկրաինայի նախագահը։
17:55 - 30 ապրիլի, 2022
Անում եմ հնարավոր ամեն ինչ, որ «Ազովստալից» տարհանումն իրականություն դառնա․ Գուտերեշ |azatutyun.am|

Անում եմ հնարավոր ամեն ինչ, որ «Ազովստալից» տարհանումն իրականություն դառնա․ Գուտերեշ |azatutyun.am|

azatutyun.am: Մարիուպոլից խաղաղ բնակչության տարհանումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի երեկ Ուկրաինա կատարած այցի հիմնական թեմաներից մեկն էր։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Կիևում կայացած մամուլի ասուլիսում Գուտերեշն ասել է, որ անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի ռուսական զորքերի կողմից պաշարված Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից տարհանումն իրականություն դառնա։ Նա այդ բանակցություններից մանրամասներ չի փոխանցել, սակայն, ընդգծել է, որ այս շաբաթ Մոսկվա կատարած այցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սկզբունքորեն համաձայնել է ՄԱԿ-ի և Կարմիր խաչի մասնակցությանը տարհանման գործընթացում: Գործակալությունները հայտնում են, որ ՄԱԿ-ի պաշտոնյաները բանակցություններ են վարում ինչպես Կիևում, այնպես էլ Մոսկվայում տարհանման հնարավորության շուրջ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Կիևում գտնվելու ժամանակ Ուկրաինայի մայրաքաղաքը մի քանի հրթիռային հարվածների է ենթարկվել։ Քաղաքային իշխանությունների տվյալներով՝ հրթիռները խոցել են ինչպես ռազմական օբյեկտ, այնպես էլ բնակելի շենք։ Փրկարար ծառայությունը հայտնում է 10 վիրավորի մասին, որոնողական աշխատանքները շարունակվում են։
10:54 - 29 ապրիլի, 2022
ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ միջնորդավորված պատերազմի մեջ է մտնում. Լավրով |1lurer.am|

ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ միջնորդավորված պատերազմի մեջ է մտնում. Լավրով |1lurer.am|

1lurer.am: Վաշինգտոնը և Լոնդոնը խորհուրդ են տալիս Ուկրաինայի նախագահին խստացնել Կիևի դիրքորոշումը Մոսկվայի հետ բանակցություններում, իսկ ԱՄՆ-ը հետաքրքրված չէ Ռուսաստանի հետ շփումներով ո՛չ Ուկրաինայի, ո՛չ այլ հարցերի շուրջ, թեև նման երկխոսությունը կարող է օգտակար լինել։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով՝ Ուկրաինային զենք մատակարարելով՝ ՆԱՏՕ-ն, ըստ էության, միջնորդավորված պատերազմի մեջ է մտնում Ռուսաստանի հետ։ Դիվանագետն անդրադարձել է նաև ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքին՝ նշելով, որ Կիևը փոխել է Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ իր դիրքորոշումը, իսկ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները հաճախ իրարամերժ են։ «Դա վիթխարի հետքայլ է․ ռուսական կողմը, սակայն, մտադիր է շարունակել բանակցությունները Կիևի ներկայացուցիչների հետ՝ չնայած քաղաքագետները համոզված են, որ Զելենսկու նշանակած խմբի փոխարեն պետք է խոսել և պայմանավորվել ամերիկացիների հետ»,- ընդգծել է Լավրովը։ Նա հիշեցրել է, որ Մոսկվան նախորդ շաբաթ Կիևին ներկայացրել է հնարավոր խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակը՝ հաշվի առնելով Ուկրաինայի մեկնաբանությունները։ «Զելենսկին հայտարարել է, որ ոչ մի փաստաթուղթ չի տեսել։ Երբ մենք ուկրաինական պատվիրակությանը հարցրինք՝ ինչու նախագահը տեղյակ չէ փաստաթղթի մասին, մեզ պատասխանեցին՝ նա ժամանակ չուներ։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս՝ ինչպես է Ուկրաինայի նախագահը վերաբերվում բանակցություններին»,- ընդգծել է ՌԴ գլխավոր դիվանագետը։ Նա պնդել է՝ միջուկային պատերազմն անընդունելի է, դա Մոսկվայի սկզբունքային դիրքորոշումն է։
13:00 - 26 ապրիլի, 2022
Զելենսկին և Էրդողանը հեռախոսով քննարկել են ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքը

Զելենսկին և Էրդողանը հեռախոսով քննարկել են ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է Մարիուպոլից քաղաքացիական անձանց տարհանելու և այնտեղ արգելափակված զինվորականներին փոխանակելու անհրաժեշտության մասին, գրում է ՈւՆԻԱՆ-ը։ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հեռախոսազրույց եմ ունեցել։ Պուտինի հետ նրա բանակցությունների նախաշեմին ընդգծել եմ Մարիուպոլից, մասնավորապես՝ «Ազովստալից», քաղաքացիական անձանց անհապաղ տարհանման և արգելափակված զինվորականների անհապաղ փոխանակման անհրաժեշտությունը», - ասել է Զելենսկին։ «Քննարկել ենք բանակցային գործընթացի ընթացքը, Թուրքիայի և մյուս երկրների հետ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համաձայնեցումը։ Անդրադարձել ենք Ուկրաինայի պաշտպանունակության, ինչպես նաև գլոբալ պարենային անվտանգության հետ կապված հարցերին, որը վտանգված է Սև ծովում նավարկության արգելափակման պատճառով», - նշել է նա։ Էրդողանն, իր հերթին, ասել է, որ Անկարան պատրաստ է անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել բանակցային գործընթացին և միջնորդ լինել այդ հարցում, գրում է «Անադոլուն»։   Նորա Վանյան
17:33 - 24 ապրիլի, 2022
Ռուսաստանը չի հանդուրժի Ուկրաինայի ներկայացրած ոչ մի վերջնագիր․ Լավրով

Ռուսաստանը չի հանդուրժի Ուկրաինայի ներկայացրած ոչ մի վերջնագիր․ Լավրով

Ռուսաստանի համար անընդունելի է վերջնագրերի լեզուն, և նա չի հանդուրժի այն Ուկրաինայի կողմից, «Կոմերսանտի» փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Գիտեք՝ մենք ոչ մի վերջնագիր չենք հանդուրժում։ Չեմ կարող որևէ կերպ որակել նախագահ Զելենսկու հայտարարությունները։ Վստահ չեմ, որ նա հասկանում է, թե ինչի մասին է խոսքը», - ասել է նա։ Ապրիլի 16-ին Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը Մոսկվայի հետ բանակցությունների չի վարի, եթե Մարիուպոլում ոչնչացվեն ուկրաինացի զինվորականները։ Իսկ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել էր չեղարկել «Ազովստալի» գրոհը և այնտեղ արգելափակել ուկրաինացի զինվորականներին։ «Ինձ համար տարօրինակ է ամեն օր լսել Ուկրաինայի տարատեսակ ներկայացուցիչների հայտարարություններն՝ այդ թվում նախագահի և նրա խորհրդականների, ինչը բերում է այն մտքին, որ նրանց այս բանակցություններն ընդհանրապես պետք չեն, որ նրանք համակերպվել են իրենց ճակատագրին»,- հայտարարել է Լավրովը՝ Ղազախստանի արտգործնախարար Մուխտար Տլեուբերդիի հետ բանակցություններին հետևած ասուլիսի ժամանակ։   Նորա Վանյան
19:28 - 22 ապրիլի, 2022
Պուտինի խոսքով՝ Զելենսկու հետ հանդիպման հավանականությունը կախված է բանակցությունների ելքից

Պուտինի խոսքով՝ Զելենսկու հետ հանդիպման հավանականությունը կախված է բանակցությունների ելքից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու շփումների հավանականությունը կախված է ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքից։ Այս մասին ՌԴ առաջնորդն այսօր հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ զրույցի ընթացքում, գրում է ՏԱՍՍ-ը։ «Արձագանքելով Վլադիմիր Զելենսկու հետ ուղիղ շփում անցկացնելու Շառլ Միշելի կոչին՝ Ռուսաստանի նախագահը վերահաստատաել է իր հայտնի դիրքորոշումն այս հարցում՝ նշելով, որ այդ հավանականությունը, մասնավորապես, կախված է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև վարվող բանակցությունների հստակ արդյունքներից, որոնց ընթացքում ուկրաինական կողմն անհետևողականություն է դրսևորում և պատրաստ չէ փոխշահավետ լուծումներ փնտրել», - ասված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում։ Կողմերը քննարկել են նաև իրավիճակի զարգացումն Ուկրաինայում։   Նորա Վանյան
19:02 - 22 ապրիլի, 2022