ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պետական մարմին է, որն իրականացնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև ընտրական գործընթացների հետ կապված քրեական գործերով նախաքննություն։

ՀՔԾ-ն ինքնուրույն պետական մարմին է և լիազորություններն իրականացնելիս անկախ է։ ՀՔԾ պետն է Սասուն Խաչատրյանը։ 

ԱԱԾ տնօրեն աշխատած ժամանակահատվածի տվյալները երբեք չեմ հրապարակելու. Արթուր Վանեցյան
 |aysor.am|

ԱԱԾ տնօրեն աշխատած ժամանակահատվածի տվյալները երբեք չեմ հրապարակելու. Արթուր Վանեցյան |aysor.am|

aysor.am: Որևէ մեկը չփորձի ինձ կապի Միքայել Մինասյանի հետ, որովհետև Միքայել Մինասյանն իմ համար մարդ է, որը դեռ շատ հարցերի պետք է պատասխան տա Հայաստանի Հանրապետության օրենքների առջև, նախորդ տարվա սեպտեմբերին հրաժարական ներկայացնելիս ասել էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։Այսօր Հատուկ քննչական ծառայությունից դուրս գալիս, որտեղ վերջինս հրավիրվել էր հարցաքննության, լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ նկատի ուներ։«Եթե իրավապահ մարմինները կկարողանան հիմնավորել Միքայել Մինասյանի կամ ցանկացած անձի մեղավորությունը և դատարանը նրան կճանաչի մեղավոր, ուրեմն այդ մարդը մեղավոր է», - պատասխանեց Արթուր Վանեցյանը։Նա ասաց, որ ԱԱԾ տնօրեն աշխատած ժամանակահատվածի տվյալները երբեք չի հրապարակելու։Հարցին՝ ինչպե՞ս եղավ, որ իր և Միքայել Մինասյանի ցանկությունները համընկան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու հարցում, Վանեցյանը պատասխանեց. «Եթե ուշադիր հետևել եք, վարչապետի հրաժարականի մասին առաջինը խոսել եմ ես՝ դեռևս հունվար ամսին։ Եվ հիմա, երբ արդեն բոլոր են խոսում դրա մասին, կարող են զուգահեռներ անցկացնել», - ասաց Արթուր Վանեցյանը։
21:34 - 25 մայիսի, 2020
Կարգապահական տույժեր՝ դատախազության միջնորդագրի հիման վրա անցկացված ծառայողական քննության արդյունքում

Կարգապահական տույժեր՝ դատախազության միջնորդագրի հիման վրա անցկացված ծառայողական քննության արդյունքում

ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործերի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել էին ապօրինի հատված փայտանյութի հայտնաբերման նպատակով Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում, ինչպես նաև Տավուշի մարզի Բերդ և Գեղարքունիքի մարզի Ճամբարակ տարածաշրջանների սահմանում տեղակայված ոստիկանական հենակետերում իրականացվող հերթապահության ընթացքում ոստիկանության աշխատակիցների գործողություններում փայտանյութի հնարավոր ապօրինի տեղափոխման հետ կապված որոշակի կոռուպցիոն ռիսկերի առկայության և դրանով պայմանավորված՝ հանցավոր արարքների կատարման համար նպաստավոր պայմանների ստեղծման մասին: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը։ Այդ կապակցությամբ, ելնելով ապօրինի անտառահատման դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու և հանցավոր դրսևորումները կանխելու հրամայականից, ՀՀ գլխավոր դատախազությունից միջնորդագիր էր ներկայացվել ՀՀ ոստիկանություն՝ նշված հենակետերում նման դրսևորումները բացառելու ուղղությամբ գործուն միջոցներ ձեռնարկելու, խախտումների պատճառները պարզելու, դրանցում մեղավոր անձանց կարգապահական ներգործության ենթարկելու հարցը քննարկելու նպատակով: Արդյունքում, ըստ ՀՀ ոստիկանությունից ստացված գրության, Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվել է ծառայողական քննություն, որով պարզվել է, որ նշված պահակետերում ծառայություն իրականացնելու ժամանակ ՀՀ ոստիկանության ճամբարակի և Դիլիջանի բաժինների թվով 6 աշխատակիցներ ոչ պատշաճ են կատարել իրենց ծառայողական պարտականությունները: Նշված ծառայողները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, միջոցներ են ձեռնարկվել Ոստիկանության նշված մարզային վարչությունների ենթակա ստորաբաժանումներում նմանատիպ խախտումները բացառելու ուղղությամբ:
20:17 - 23 մայիսի, 2020
Ինչպես ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանի և Էդմոն Մարուքյանի, այնպես էլ միջադեպին մասնակցած մյուս պատգամավորների արարքում հանցակազմը բացակայում է․ ՀՔԾ

Ինչպես ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանի և Էդմոն Մարուքյանի, այնպես էլ միջադեպին մասնակցած մյուս պատգամավորների արարքում հանցակազմը բացակայում է․ ՀՔԾ

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։ «ՀՀ Ազգային ժողովում 08.05.2020թ.-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ հետագա շահարկումներից խուսափելու նպատակով հարկ ենք համարում պարզաբանել, որ ՀՀ վճռաբեկ դատարանը ԱՐԴ/0176/01/11 գործով դեռևս 2012 թվականին ընդունած նախադեպային որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել  այն մասին, որ ծեծելը բնութագրվում է տուժողի մարմնին մեկից ավելի անգամ հարվածներ հասցնելով, որպիսի պայմաններում մեկ հարվածը չի կարող որակվել որպես ծեծ և հանգեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության: Նման պայմաններում վարույթն իրականացնող մարմինը, գնահատելով նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված տվյալները, հանգել է իրավաչափ եզրահանգման այն մասին, որ ինչպես ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանի և Էդմոն Մարուքյանի, այնպես էլ միջադեպին մասնակցած մյուս պատգամավորների արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ կամ որևէ այլ հոդվածով նախատեսված հանցակազմը: Որոշումը սահմանված կարգով ուղարկվել է կողմերին, որոնց պարզաբանվել է այն բողոքարկելու իրենց  իրավունքը»:
18:22 - 23 մայիսի, 2020
Միքայել Մինասյանին առնչվող քրեական գործը ՀՔԾ-ից ուղարկվել է ՊԵԿ |1lurer.am|

Միքայել Մինասյանին առնչվող քրեական գործը ՀՔԾ-ից ուղարկվել է ՊԵԿ |1lurer.am|

1lurer.am: Դատախազությունը ՊԵԿ է ուղարկել Միքայել Մինասյանին առնչվող քրեական գործը, որ օրերս հարուցել էր ՀՔԾ-ն՝  տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Ըստ ՀՔԾ-ի՝ 2007-2012 թթ. ՀՀ վարչապետի ավագ օգնականի, այնուհետև՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած պաշտոնատար անձը, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի մասնակից Մանվել Տեր-Առաքելյանից պահանջել է չվերակառուցել և չշահագործել Թումանյան փողոցի «Օդեոն» բացօթյա սրճարանը՝ չնայած վերջինս ունեցել է դրա համար օրինական թույլտվություն: Արդյունքում ընկերությունը փաստացի դադարեցրել է գործունեությունը, զրկվել ձեռնարկատիրական գործունեությունը շարունակելու հնարավորությունից և 2007-2014 թթ. ընթացքում կրել 1 մլրդ 938,7 մլն ՀՀ դրամի վնաս:  2007-2008 թթ. վարչապետի ավագ օգնականի, 2008-2012 թթ. ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրել է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը: Ավելի վաղ ՊԵԿ-ում հարուցված քրեական գործով Միքայել Մինասյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի հարստացման և փողերի լվացման համար. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
16:37 - 22 մայիսի, 2020
ԿԳ նախկին նախարարին առնչվող քրեական գործը ՀՔԾ-ն հետ է ուղարկել ՔԿ

ԿԳ նախկին նախարարին առնչվող քրեական գործը ՀՔԾ-ն հետ է ուղարկել ՔԿ

Կրթության և գիտության նախկին նախարարին առնչվող քրեական գործը Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հետ է ուղարկել Քննչական կոմիտե (ՔԿ): Այս մասին  հայտնեցին ՀՔԾ-ում՝ չմանրամասնելով պատճառը: Մոտ տասն օր առաջ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ փաստական տվյալներ է ձեռք բերել, ըստ որոնց՝ պաշտոնավարման ժամանակահատվածում կրթության և գիտության նախկին նախարարը առերևույթ կատարել է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործություն: Փաստի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում Քրեական օրենսգրքի նույն՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվող քրեական գործին: Հետագա նախաքննությունը շարունակելու համար գործն ուղարկվել էր ՀՔԾ:
15:21 - 22 մայիսի, 2020
Միքայել Մինասյանի վերաբերյալ ՀՔԾ-ում նոր քրեական գործ է հարուցվել

Միքայել Մինասյանի վերաբերյալ ՀՔԾ-ում նոր քրեական գործ է հարուցվել

Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստի առթիվ: Այս մասին հայտնում է ՀՔԾ մամուլի ծառայությունը՝ նշելով, որ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2007-2012 թվականներին ՀՀ վարչապետի ավագ օգնականի, այնուհետև՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած պաշտոնատար անձը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, ինչի արդյունքում «ՀԻՆ ԷՐԻՎԱՆ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ին պատճառվել է մոտ 2 միլիարդ դրամի վնաս: Նշենք, որ հիշյալ ժամանակաշրջանում այդ պաշտոններին եղել է Միքայել Մինասյանը: ՀՔԾ հաղորդագրությունը՝ ստորեւ. «03.05.2020թ.-ին մամուլում հրապարակված «ՀԻՆ ԷՐԻՎԱՆ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ մասնակից Մանվել Տեր–Առաքելյանի ֆեյսբուքյան գրառման առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 16.11.2007թ.-ին Մ. Տեր-Առաքելյանին պատկանող ընկերությանը տրվել է համապատասխան շինարարության թույլտվություն՝ 2 տարվա ընթացքում վերակառուցել Օպերայի և բալետի ազգային թատրոնի այգու` Թումանյան փողոցին հարող 564 քմ տարածքում գործող «Օդեոն» բացօթյա սրճարանը՝ այն շահագործելու համար: Հիշյալ ընկերությունը 2008թ.-ին նախաձեռնել է սրճարանի վերակառուցման աշխատանքները, սակայն 2007-2012թթ-ին ՀՀ վարչապետի ավագ օգնականի, այնուհետև՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած պաշտոնատար անձը, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, ընկերության մասնակից Մանվել Տեր–Առաքելյանից պահանջել է չվերակառուցել և չշահագործել սրճարանը` ընկերությանը փաստացի զրկելով վարձակալած տարածքն իր նշանակությամբ օգտագործելու օրինական իրավունքներից, որի հետևանքով ընկերությունը փաստացի դադարեցրել է գործունեությունը, զրկվել ձեռնարկատիրական գործունեությունը շարունակելու հնարավորությունից և 2007-2014թթ-ի ընթացքում կրել 1 938 798 136 ՀՀ դրամի վնաս: Անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորություններն անցնելու վերը նշված դեպքի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:
18:05 - 15 մայիսի, 2020
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները հրավիրվել են ՀՔԾ |24news.am|

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները հրավիրվել են ՀՔԾ |24news.am|

24news.am: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Հրանտ Այվազյանն ու Սարգիս Ալեքսանյանը մայիսի 15-ին հրավիրվել են Հատուկ քննչական ծառայություն՝ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի առթիվ բացատրություններ տալու: Այս մասին տեղեկացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը։  «Ըստ ՀՔԾ-ի մենք ծեծկռտուքի ակտիվ մասնակիցների շարքում ենք եղել և դրա վերաբերյալ բացատրություններ ենք տվել։ Ես պատմել եմ ամենը, ինչ տեղի է ունեցել։ Տեսանյութում էլ է պարզ երևում, որ Վահե Ղալումյանին հետ քաշելու ընթացքում ընկել է։ Լիլիթ Մակունցն այդ գործողությունը բնութագրում է որպես բռնություն, իբր հարվածել եմ, բայց ես բազմիցս ասել եմ, որ ոչ մի հարված չեմ հասցրել Ղալումյանին։ Եթե հարվածելու մտադրություն ունենայի, չէի գցի Ղալումյանին, հետո հարվածեի, միանգամից կհարվածեի», - պատմեց Ալեքսանյանը։ Պատգամավորի պարզաբանմամբ՝ միջադեպի ժամանակ հրմշտոց է եղել, և հնարավոր է՝ տեսանյութում տպավորություն ստեղծվեր, որ հարվածներ են եղել։ Ալեքսանյանը նշեց, որ, ըստ տեսանյութի, Ղալումյանն ընկած տեղից վեր է կացել, և իրենց ուղղությամբ հարձակողական հարվածներ չեն եղել, ինչը, Ալեքսանյանի պնդմամբ, ապացուցում է, որ իրենք չեն հարվածել Ղալումյանին։  Մեր այն դիտարկմանը, թե որոշ պատգամավորներ ասել են, թե իրենց աչքով են տեսել՝ ինչպես է Ալեքսանյանը հարվածում Ղալումյանին, պատգամավորը արձագանքեց․«Նրանք ստում են, հարվածներ չեն եղել»։  
16:17 - 15 մայիսի, 2020
Դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանն իր վարույթում քննված դատական գործերով նույն դատարանի դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի օժանդակությամբ կատարել է պաշտոնեական կեղծիքներ: Մասնավորապես, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում 07.09.2018թ.-ին ստացվել է քաղաքացու կողմից քննիչի և դատախազի որոշումների դեմ բերված բողոքը, որի վերաբերյալ դատական գործը մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին: Վերջինս, պարտավոր լինելով բողոքի քննությունը սկսել այն ստանալու պահից տասն օրվա ընթացքում, բողոքի քննությունն այդ ժամկետում սկսված ցույց տալու, դատավարական ժամկետները պահպանված լինելու պատրանք ստեղծելու և այդ կերպ հետագայում աշխատանքում թերացման պատճառով հնարավոր իրավական ներգործության միջոցների կիրառումից զերծ մնալու անձնական դրդումներով, դատական նիստ կայացած չլինելու պայմաններում դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի օժանդակությամբ կազմել է 14.09.2018թ.-ին դատական նիստ անցկացնելու մասին կեղծ արձանագրություն: Դրանում ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցվել առ այն, թե իբր դատական նիստին չեն ներկայացել բողոքաբերը, ՀՀ քննչական կոմիտեի և դատախազության ներկայացուցիչները, որոնց չներկայանալու մասին դատարանն իբր տեղեկություններ չունի, և նշված հիմքով էլ դատական նիստը հետաձգվել ու նշանակվել է մեկ այլ օր: Հիշյալ բողոքի նյութերին են կցվել կողմերին ուղղված, 14.09.2018թ.-ին դատական նիստին ներկայանալու մասին դատարանի գրասենյակում չգրանցված, անստորագիր և առանց ելքագրման ձևական ծանուցագրեր: Ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող վերը նշված արձանագրությունը կազմելուց և իրենց ստորագրություններով հավաստելուց հետո Դ. Գրիգորյանը և Գ. Վարդանյանն այն կցել են դատական գործի նյութերին: Բացի այդ, 11.09.2018թ.-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է  ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության Երևանի բաժնի պետի համապատասխան միջնորդությունը, որի վերաբերյալ դատական գործը նույն օրը մակագրվել է դատավոր Դ. Գրիգորյանին: Վերջինս որպես իր աշխատանքի արդյունավետ գնահատման դրական չափանիշ, այն է` ողջամիտ ժամկետում դատական գործի քննություն ցույց տալու, ինչպես նաև հետագայում աշխատանքում թերացման պատճառով հնարավոր իրավական ներգործության միջոցների կիրառումից զերծ մնալու անձնական դրդումներով, դատական նիստ կայացած չլինելու պայմաններում դարձյալ դատական նիստերի քարտուղար Գ. Վարդանյանի օժանդակությամբ կազմել է հիշյալ գործով 14.09.2018թ.-ին դատական նիստ անցկացնելու մասին կեղծ արձանագրություն: Դրանում ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցվել առ այն, թե իբր դատական նիստին կողմերը չեն ներկայացել, և նրանց չներկայանալու մասին դատարանն իբր տեղեկություններ չունի: Նշված հիմքով էլ դատական նիստը հետաձգվել և նշանակվել է մեկ այլ օր: Հիշյալ բողոքի նյութերին են կցվել կողմերին ուղղված, 14.09.2018թ.-ին դատական նիստին ներկայանալու մասին դատարանի գրասենյակում չգրանցված, անստորագիր և առանց ելքագրման ձևական ծանուցագրեր: Այս դեպքում ևս ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող վերը նշված արձանագրությունը կազմելուց և իրենց ստորագրություններով հավաստելուց հետո Դ. Գրիգորյանը և Գ. Վարդանյանն այն կցել են դատական գործի նյութերին: Ընդ որում, հատկանշական է, որ վերոհիշյալ երկու դատական գործերով էլ 2018թ. սեպտեմբերի 14-ով թվագրված դատական նիստերի արձանագրություններում նշվել է նիստերի անցկացման նույն ժամը, մինչդեռ Դ. Գրիգորյանը և Գ. Վարդանյանը նշված օրը և ժամին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում չեն գտնվել:    Վերը նշված հանրորեն վտանգավոր արարքները կատարելու համար դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/, իսկ դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանին` 38-314-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/ : Դավիթ Գրիգորյանի և Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:28 - 15 մայիսի, 2020
Դատարանում ապացուցեցինք, որ ՀՔԾ-ն, գլխավոր դատախազությունը թույլ են տվել ապօրինություն. «Ժողովուրդ» թերթի խմբագիր |azatutyun.am|

Դատարանում ապացուցեցինք, որ ՀՔԾ-ն, գլխավոր դատախազությունը թույլ են տվել ապօրինություն. «Ժողովուրդ» թերթի խմբագիր |azatutyun.am|

azatutyun.am: Վճռաբեկ դատարանը մերժել է գլխավոր դատախազության բողոքը՝ բեկանել վերաքննիչ դատարանի «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրին վերաբերող որոշումը։ 2019-ին օրաթերթը հրապարակեց Մարտի 1-ի գործով պաշտոնատար անձանց ցուցմունքները։ Ըստ Քնար Մանուկյանի՝ նախաքննական մարմինն իրեն հրավիրում էր հարցաքննությունների, նպատակը մեկն էր՝ բացահայտել աղբյուրը, թե ով է նրան փոխանցել այդ ցուցմունքները։ Մեկ այլ հարցաքննության ժամանակ քննիչը Մանուկյանին ասել է, որ դիմել է դատարան՝ լրագրողի հեռախոսային խոսակցությունների վերծանումները ստանալու համար, որը դատավոր Դավիթ Գրիգորյանը բավարարել էր։ Լրագրողը հրաժարվել է բացահայտել աղբյուրը. «Պատրաստ եմ գնալ ամենախիստ պատժամիջոցի, ընդհուպ կալանավորման, բայց երբեք աղբյուրի բացահայտում չի լինի»,-  ասաց օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանը, ով իր իրավունքները պաշտպանելու համար դատարանի այդ որոշումը բողոքարկել էր Վերաքննիչում, որն էլ բավարարել էր բողոքը։ Հենց այս որոշման դեմ էլ գլխավոր դատախազությունը փետրվարին Վճռաբեկ բողոք էր ներկայացրել։ Օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանն ասաց՝ սա բոլոր լրագրողների հաղթանակն է. «Մեզ համար խնդիր էր դրված ապացուցել, որ ՀՔԾ-ն, գլխավոր դատախազությունը թույլ են տվել ապօրինություն, ինչը մենք դատարանում կարողացանք ապացուցել։ Ներկայիս իշխանությունները պետք է և՛ գլխավոր դատախազի, և՛ ՀՔԾ պետի այս գործողություններին համապատասխան գնահատական տան։ Մեր խնդիրն էր ապացուցել, որ մեր գործով թույլ են տվել ապօրինություն. փորձել են գաղտնալսել լրագրողին, հեռախոսազրույցները վերծանել, այլ ճանապարհով փորձել ամեն ինչ անել՝ լրագրողների աղբյուրը բացահայտելու համար։ Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարանները ցույց տվեցին, որ այո, ՀՔԾ-ն և գլխավոր դատախազությունը թույլ են տվել ապօրինություն»։
20:03 - 13 մայիսի, 2020
ՀՀ կրթության և գիտության նախկին նախարարի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու գործն ուղարկվել է ՀՔԾ

ՀՀ կրթության և գիտության նախկին նախարարի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու գործն ուղարկվել է ՀՔԾ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ  պաշտոնավարման ժամանակահատվածում ՀՀ կրթության և գիտության նախկին նախարարը առերևույթ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործություն: Փաստի առթիվ 2020թ. մայիսի 12-ին քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է վերը նշված քրեական գործին: Նկատի ունենալով, որ  Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, դեպքերի վերաբերյալ նախաքննությունը կատարում են ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչները, ուստի՝ հետագա նախաքննությունը շարունակելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:20 - 13 մայիսի, 2020
Ոստիկանության տնտեսական վարչության ավտոտնտեսության նախկին պետին մեղադրանք է առաջադրվել 18,384,000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի վատնում կատարելու համար

Ոստիկանության տնտեսական վարչության ավտոտնտեսության նախկին պետին մեղադրանք է առաջադրվել 18,384,000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի վատնում կատարելու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Ս. Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել այն հանցավոր արարքի կատարման համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության ավտոտնտեսության պետի պաշտոնը, 2017-2018 թվականների ընթացքում կատարել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի՝ 18,384,000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի վատնում: Ըստ առաջադրված մեղադրանքի` վերը նշված ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության հաշվեկշռում գտնվող և ոստիկանության տարբեր ստորաբաժանումներին ամրակցված՝ հետագա շահագործման համար ոչ պիտանի տրանսպորտային միջոցների մի մասը, մինչ գնահատման նպատակով ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն ներկայացնելը, տեղափոխվել է ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության ավտոտնտեսության տարածք և հանձնվել ավտոտնտեսության աշխատակիցներին: 2017թ.-ի ընթացքում ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության ավտոտնտեսությանն են հանձնվել նաև ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող՝ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից շահագործված, ոչ պիտանի ճանաչված «Տոյոտա Կորոլա» մակնիշի մի շարք ավտոմեքենաներ: Այդ ընթացքում Ս. Բարսեղյանն առանց անհրաժեշտության, ինչպես նաև առանց սահմանված կարգով գնահատում և փաստաթղթային հաշվառում իրականացնելու, օգտագործելով պաշտոնեական դիրքը՝ հանձնարարել և իր ղեկավարած ստորաբաժանման աշխատակիցների միջոցով «Տոյոտա Կորոլա» մակնիշի հիշյալ տրանսպորտային միջոցներից ապամոնտաժել է շուրջ 2.744.000 ՀՀ դրամ արժեքի տարբեր դետալներ և հանգույցներ: Բացի այդ, 2017-2018թթ ընթացքում նույն նպատակով ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության ավտոտնտեսությանն են հանձնվել նաև ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող՝ ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի, Տաշիրի, Սիսիանի և Կումայրիի բաժիններին ամրակցված՝ չշահագործվող «Ուրալ ԻՄԶ-8» մակնիշի 7 մոտոցիկլետներ, որոնք մինչ գնահատման նպատակով  «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ հանձնելը, պահվել են ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության ավտոտնտեսության տարածքում: Այդ ընթացքում Ս. Բարսեղյանն առանց անհրաժեշտության, ինչպես նաև առանց սահմանված կարգով գնահատում և փաստաթղթային հաշվառում իրականացնելու, օգտագործելով պաշտոնեական դիրքը, հանձնարարել և իր ղեկավարած ստորաբաժանման աշխատակիցների միջոցով ապամոնտաժել է բոլոր մոտոցիկլետները, դրանցից առանձնացրել հիմնական պահեստամասերը, այնուհետև տրանսպորտային միջոցները հիշյալ ապրանքային վիճակով գնահատման նպատակով հանձնել «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ին, որի հետևանքով շուրջ 16,200,000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ յոթ մոտոցիկլետները գնահատվել են շուկայականից անհամեմատ էժան՝ ընդհանուր 560,000 ՀՀ դրամ արժեքով: Տրանսպորտային միջոցների գնահատումից հետո Ս. Բարսեղյանը հանձնարարել և միջնորդավորված եղանակով՝ իր ղեկավարած ստորաբաժանման երկու աշխատակիցների միջոցով մասնակցելով աճուրդին՝ գնահատված արժեքներով ձեռք է բերել 7 մոտոցիկլետներ: Այնուհետև ձեռքբերված մոտոցիկլետները տեղափոխվել են ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության ավտոտնտեսության տարածք, որտեղ Ս. Բարսեղյանի հանձնարարությամբ դրանք համալրվել են նախկինում ապամոնտաժված դետալներով և օտարվել տարբեր անձանց: 12.05.2020թ.-ին Ս. Բարսեղյանը ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել է: 13.05.2020թ.-ին միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Ս. Բարսեղյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Նախաքննությունը շարունակվում է:   Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:07 - 13 մայիսի, 2020
Միքայել Մինասյանի տեսանյութի հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ |armenpress.am|

Միքայել Մինասյանի տեսանյութի հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ |armenpress.am|

armenpress.am: Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի տեսանյութի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը): Այս մասին ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։ «Միքայել Մինասյանի տեսանյութի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն»,- ասաց Օհանջանյանը։ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը մայիսի 2-ին տեսանյութով էր հանդես եկել և հայտարարել, որ 2018-2019 թվականներին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը զբաղեցնող Արթուր Վանեցյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ իր հետ հանդիպում է նախաձեռնել Հռոմում, առաջարկել սիմվոլիկ գումար վճարել որևէ հիմնադրամի, դրանից հետո որևէ քրեական գործ չի հարուցվի, սակայն Մինասյանը չի կարող վերադառնալ Հայաստան: Միքայել Մինասյանը ասել էր նաև, որ մերժել է այս առաջարկությունը: Միքայել Մինասյանի տեսանյութի վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումները ֆիքսվել են ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում եւ ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու եւ տեսանյութում նշվող հանգամանքներին իրավական գնահատականներ տալու հանձնարարությամբ։  
18:16 - 13 մայիսի, 2020
Պատմեցի այն, ինչ եղել է տեսանյութում. այս միջադեպի հետ կապված իմ ակնկալիքն ավելի շատ քաղաքական է. Էդմոն Մարուքյանը հրավիրվել էր ՀՔԾ՝ ԱԺ միջադեպի հարցով բացատրություն տալո |tert.am|

Պատմեցի այն, ինչ եղել է տեսանյութում. այս միջադեպի հետ կապված իմ ակնկալիքն ավելի շատ քաղաքական է. Էդմոն Մարուքյանը հրավիրվել էր ՀՔԾ՝ ԱԺ միջադեպի հարցով բացատրություն տալո |tert.am|

tert.am: Բռնությունը չի դատապարտվում, հետևաբար բռնության մշակույթը, որը, հայտարարվել էր, իբր, տեղ չունի, շատ լավ տեղ ունի այսօր Հայաստանում: Այս մասին ՀՔԾ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի հարցով ՀՔԾ-ում բացատրություն տալուց հետո:Պատգամավորը տեղեկացրեց, որ մինչ ՀՔԾ-ում բացատրություն տալը՝ եղել է դատաբժշկի մոտ: «ՀՔԾ-ում ասել եմ այն, ինչ երևում է տեսանյութում, տևել է մոտ երկու ժամ»,-նշեց Մարուքյանը:Նա վերահաստատեց՝ միջադեպից հետո իր հիմնական ակնկալիքը քաղաքական է: «Հարցը քաղաքական է, քաղաքական հետևանք պետք է ունենա, որովհետև եթե դա չի դատապարտվում քաղաքական մակարդակում, կարող է կրկնվել, և ամեն պատգամավոր ելույթ ունենալուց առաջ կարող է մտածել, որ իրեն կարող են խփել, իր նկատմամբ բռնություն կիրառել՝ իր հայտնած կարծիքի, հայտարարությունների համար»,-ասաց «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարը՝ նշելով, թե քաղաքական գնահատական սպասում է ոչ միայն իշխող ուժից:«Եթե խորհրդարանում պատգամավորների նկատմամբ բռնություն է կիրառվում, մի քանի օր հետո օմբուդսմենին են սպառնում, մյուսը օրը փողոցում են մարդ ծեծելու, ուրիշ բաներ են լինելու: Իշխանություններն ամեն ինչ անում են, որ բռնության զոհերին դարձնեն հիմնական մեղավորներ, ինչը չի ստացվի»,-ասաց նա:  Շարունակությունը՝ tert.am-ում
17:26 - 13 մայիսի, 2020