Միացյալ Թագավորություն

Պետական կարգը՝ միապետություն
Մայրաքաղաքը՝ Լոնդոն
Տարածքը՝ 244 հզ. կմ
Բնակչությունը՝ 59,8 մլն
Պետական լեզուն՝ անգլերեն
Դրամական միավորը՝ ֆունտ ստեռլինգ

Միացյալ Թագավորությունն ունի մասամբ կարգավորվող շուկայական տնտեսություն։ Ըստ շուկայական փոխարժեքների՝ Միացյալ Թագավորությունը համարվում է աշխարհում 8-րդ և Եվրոպայում 2-րդ (Գերմանիայից հետո) ամենամեծ տնտեսություն ունեցող պետությունը։ Թագուհու գանձապետարանը, որը գլխավորում է կանցլերը, պատասխանատու է բրիտանական կառավարության կողմից հասարակական ֆինանսական և տնտեսական քաղաքականության մշակման և կիրառման համար։

Անգլիայի բանկը կամ Միացյալ Թագավորության կենտրոնական բանկը պատասխանատու է ազգային արտարժույթի՝ ֆունտ ստերլինգի թողարկման համար։ Տուրիզմը համարվում է բրիտանական տնտեսության ամենակարևոր մասը, և 2004թ․ 27 մլն զբոսաշրջիկներով պետությունը զբաղեցնում է 6-րդ տեղը համաշխարհային տուրիզմի շարքերում, իսկ Լոնդոնը համարվում է զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող քաղաքը աշխարհում։

Վարչապետը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցեր

Վարչապետը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ընդհանուր անվտանգության, պաշտպանության քաղաքականության և ճգնաժամերի արձագանքման հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Շառլ Ֆրիզին: Վարչապետը կարևորել է պարոն Ֆրիզի այցը Երևան և ընդգծել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության դրական դինամիկայի փաստը: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը կարևորել է մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգն արդյունավետ իրականացնելու գործում ԵՄ-ի կողմից ցուցաբերվող օժանդակությունը: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև Հայաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր: Վարչապետն ընդգծել է ԵՄ առաքելության դերն անվտանգության և իրավիճակի կայունացման գործում: Անդրադարձ է կատարվել նաև Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:      
20:29 - 16 դեկտեմբերի, 2022
Արցախցի երիտասարդները նամակներ են փոխանցել ՀՀ-ում մի շարք դեսպանատների

 |armenpress.am|

Արցախցի երիտասարդները նամակներ են փոխանցել ՀՀ-ում մի շարք դեսպանատների |armenpress.am|

armenpress.am: Արցախի երիտասարդության ներկայացուցիչները դեկտեմբերի 15-ին նամակներ են փոխանցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Չինաստանի առաքելություններին՝ ներկայացնելով Արցախում Ադրբեջանի հանցավոր գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը։ Նամակներում մասնավորապես նշվել է, որ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը արգելափակել է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։Հաջորդ օրը Ադրբեջանը նաև կտրել է ամբողջ Արցախի գազամատակարարումը։ Այս քայլերի հետևանքով Արցախում ստեղծվել է հումանիտար ճգնաժամ։ Երիտասարդության ներկայացուցիչները նամակում ընդգծել են, որ Ադրբեջանի գործողությունները Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ցեղասպանության շարունակությունն են և ուղղված են Արցախում կյանքի անտանելի պայմանների ստեղծմանը՝ Արցախի ժողովրդին իր հայրենիքից վերջնականապես վտարելու նպատակով։ Երիտասարդության ներկայացուցիչները շեշտել են, որ Ադրբեջանի կողմից Արցախում մարդու իրավունքների շարունակական  խախտումները չեն կարող և չպետք է աննկատ մնան միջազգային հանրության կողմից, և կոչ արել պետություններին անհատական կամ կոլեկտիվ գործողությունների միջոցով ներդրում ունենալ Արցախում փխրուն խաղաղության պահպանման, ինչպես նաև հումանիտար ճգնաժամի հանգուցալուծմանը։
10:43 - 16 դեկտեմբերի, 2022
Միացյալ Թագավորության ԱԳ նախարարի հետ հանդիպմանը Միրզոյանն անդրադարձել է ԼՂ հակամարտության շուրջ վերջին զարգացումներին

Միացյալ Թագավորության ԱԳ նախարարի հետ հանդիպմանը Միրզոյանն անդրադարձել է ԼՂ հակամարտության շուրջ վերջին զարգացումներին

Դեկտեմբերի 15-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Հարավային Ասիայի և ՄԱԿ հարցերով պետնախարար լորդ Թարիք Ահմադի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Արարատ Միրզոյանն անդրադարձել է անվտանգային իրավիճակին Հարավային Կովկասում, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջին զարգացումներին:   Հայկական կողմը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով տեղաշարժի արգելափակման, Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խափանման հետևանքները, շեշտելով, որ Արցախը կանգնած է հումանիտար ճգնաժամի սպառնալիքի առջև, և իրավիճակը չկարգավորվելու դեպքում կբերի աղետի։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարության գործողությունները, ռազմատենչ հռետորաբանությունը և առավելապաշտական մոտեցումը լրջորեն վտանգում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու հնարավորությունը: Արարատ Միրզոյանն ու Թարիք Ահմադն անդրադարձել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններին:
09:47 - 16 դեկտեմբերի, 2022
Մեծ Բրիտանիան հույս ունի, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը կկատարեն հրադադարի վերաբերյալ բոլոր պարտավորությունները․ Լեո Դոքըրթի

Մեծ Բրիտանիան հույս ունի, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը կկատարեն հրադադարի վերաբերյալ բոլոր պարտավորությունները․ Լեո Դոքըրթի

Լաչինի միջանցքի արգելափակումը և ձմռանը գազամատակարարումը խափանելը լուրջ հումանիտար հետևանքներ են առաջացնում: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքըրթին: «Մեծ Բրիտանիան հույս ունի, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը կկատարեն հրադադարի վերաբերյալ բոլոր պարտավորությունները»,- գրել է բրիտանացի նախարարը։ Նա նաև հավելել է, որ տևական կարգավորմանը հնարավոր է հասնել միայն խաղաղ, դիվանագիտական ճանապարհով։ Հիշեցնենք, որ արդեն չորրորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30 -ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը:   
10:27 - 15 դեկտեմբերի, 2022
Բրիտանիա-Չինաստան հարաբերությունների «ոսկե դարաշրջանն» ավարտվել է. Ռիշի Սունակ

 |armenpress.am|

Բրիտանիա-Չինաստան հարաբերությունների «ոսկե դարաշրջանն» ավարտվել է. Ռիշի Սունակ |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն այն կարծիքին է, որ Բրիտանիայի և Չինաստանի հարաբերությունների «ոսկե դարաշրջանն» ավարտվել է, բայց անհրաժեշտ է հաշվի առնել այն դերը, որը Պեկինը խաղում է համաշխարհային հարաբերություններում և տնտեսությունում: Այդ մասին հաղորդում է BBC-ին: Արտաքին քաղաքականությանը նվիրված իր առաջին ելույթում Սունակը հայտնել է, որ Մեծ Բրիտանիան ,ցանկալին որպես իրական ընդունելուե իր մոտեցումը փոխարինելու է մրցակիցների նկատմամբ «առողջ պրագմատիզմով»: «Մենք ընդունում ենք, որ Չինաստանն իրենից համակարգային մարտահրավեր է ներկայացնում մեր արժեքների և շահերի համար: Այդ մարտահրավերն ավելի սուր է դառնում, քանի դեռ Պեկինը շարժվում է դեպի է՛լ ավելի մեծ ավտորիտարիզմ», - ասել է Բրիտանիայի նորանշանակ վարչապետը: Նա հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան «չպետք է ապավինի Սառը պատերազմի ժամանակների պարզունակ հռետորաբանությանը», նաև ընդգծել է, որ Չինաստանի դերն անտեսել չի կարելի: «Մենք չենք կարող պարզապես անտեսել Չինաստանի նշանակությունը համաշխարհային հարցերում՝ գլոբալ տնտեսական կայունության համար կամ այնպիսի խնդիրների լուծման հարցում, ինչպիսին կլիմայի փոփոխությունն է», - ասել է Ռիշի Սունակը: Բրիտանիայի վարչապետը հավելել է, որ Բրիտանիա-Չինաստան հարաբերությունների «ոսկե դարաշրջանն» ավարտվել է, ինչպես իրեն սպառել է այն «միամիտ գաղափարը», թե Արևմուտքի հետ ավելի շատ առևտուրը Չինաստանին կտանի դեպի քաղաքական բարեփոխումներ: «Ոսկե դարաշրջան» արտահայտությունը ասոցացվում է երկու երկրների միջև ավելի սերտ հարաբերությունների հետ, որոնք հաստատվել էին Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնի ժամանակ, սակայն դրանից հետո Լոնդոնի և Պեկինի հարաբերությունները վատթարացել են:
13:09 - 29 նոյեմբերի, 2022
ՄԹ-ն պատրաստակամ է աջակցել Հայաստանին «Կանաչ տնտեսության» կյանքի կոչման հարցում

ՄԹ-ն պատրաստակամ է աջակցել Հայաստանին «Կանաչ տնտեսության» կյանքի կոչման հարցում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին: Նախագահը, ողջունելով հյուրին, շնորհավորել է դեսպանին Մեծ Բրիտանիայի վարչապետի ընտրության կապակցությամբ և հույս հայտնել, որ կառավարության ձևավորումը կնպաստի Միացյալ Թագավորության ներքաղաքական կյանքում կայունության հաստատմանը:Դեսպան Գալագերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ պատիվ է հյուրընկալվել Հանրապետության նախագահի նստավայրում:Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել առաջիկայում Շարմ էլ Շեյխում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի համաժողովի օրակարգային թեմաներին:Հանրապետության նախագահը դեսպանի խնդրանքով ներկայացրել է Հայաստանի ակնկալիքներն ու դիրքորոշումները համաժողովից, ինչպես նաև շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը հանձնառու է ինչպես Եվրամիության և միջազգային գործընկերների հետ կնքած պայմանավորվածությունների, այնպես էլ Փարիզյան կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կյանքի կոչման հարցերում: Նախագահ Վահագն խաչատուրյանն ընդգծել է, որ ներկայումս բնակլիմայական փոփոխությունները, դրանց նկատմամբ հակազդեցությունը սահմաններ չեն ճանաչում և բոլոր երկրները պետք է իրենց ներդրումն ունենան դրանց դիմակայելու գործում:Դեսպան Գալագերը շեշտել է, որ Մեծ Բրիտանիան մշտապես պատրաստակամ է հնարավորինս աջակցել Հայաստանին «Կանաչ տնտեսության», գյուղատնտեսության արդիականացման և հարակից ոլորտներում բարեփոխումների իրականացմանն, ինչպես փորձի փոխանակման, այնպես էլ գործնական ծրագրերի կյանքի կոչման հարցերում:Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փոխգործակցությունն ու սերտ շփումները:
13:26 - 04 նոյեմբերի, 2022
Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանը Թոբիաս Էլվուդին ներկայացրել է Ադրբեջանի հարձակման հետևանքներն ու տարածաշրջանային իրավիճակը

Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանը Թոբիաս Էլվուդին ներկայացրել է Ադրբեջանի հարձակման հետևանքներն ու տարածաշրջանային իրավիճակը

Նոյեմբերի 1-ին Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է ՄԹ Համայնքների պալատի Պաշտպանության ընտրված հանձնաժողովի նախագահ Թոբիաս Էլվուդի հետ։ Հանդիպման ընթացքում դեսպան Ներսեսյանը ներկայացրել է տարածաշրջանում առկա անվտանգության մարտահրավերները՝ նշելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի լայնածավալ հարձակման ազդեցությունը և Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից Ադրբեջանի զիված ուժերի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը։ Դեսպանը նաև ընդգծել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին որպես պատանդ պահելու շարունակական օգտագործումը՝ խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Բացի այդ, դեսպանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է հայ ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանի անմարդկային վերաբերմունքի վրա՝ նշելով անզեն զինվորների արտադատական սպանության վերջին օրինակը։ Դեսպան Ներսեսյանը պատգամավորին ներկայացրել է Հայաստանի կառավարության ջանքերը տարածաշրջանում համապարփակ խաղաղության հաստատման ուղղությամբ՝ ընդգծելով ԼՂ հակամարտությունը՝ գործող միջազգային մեխանիզմների միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Մեծ Բրիտանիա հարաբերությունների ապագայի շուրջ և քննարկել միջազգային հարթակներում խորհրդարանական համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները։ 
10:11 - 02 նոյեմբերի, 2022
Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը «հացահատիկային գործարքին»` Սևաստոպոլում տեղի ունեցած հարձակումից հետո |news.am|

Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը «հացահատիկային գործարքին»` Սևաստոպոլում տեղի ունեցած հարձակումից հետո |news.am|

news.am: Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը «հացահատիկային գործարքին»` Սևաստոպոլում տեղի ունեցած հարձակումիս հետո, այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ «Հաշվի առնելով հոկտեմբերի 29-ին Կիևի ռեժիմի կողմից, բրիտանացի մասնագետների մասնակցությամբ, ահաբեկչական գործողությունը՝ Սևծովյան նավատորմի նավերի և հացահատիկային միջանցքի անվտանգության ապահովման մեջ ներգրավված քաղաքացիական նավերի դեմ, ռուսական կողմը դադարեցնում է մասնակցությունը ուկրաինական նավահանգիստներից գյուղատնտեսական ապրանքների արտահանման մասին համաձայնագրերի իրականացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ «Կիևի ռեժիմը Սևաստոպոլում ահաբեկչություն է իրականացրել» Սևծովյան նավատորմի նավերի և քաղաքացիական նավերի վրա։
21:28 - 29 հոկտեմբերի, 2022
Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Թագավորության հետ համագործակցության հետագա զարգացումը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռիշի Սունակին

Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Թագավորության հետ համագործակցության հետագա զարգացումը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռիշի Սունակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակին` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի և Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնները ստանձնելու առիթով: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի և Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնները ստանձնելու կապակցությամբ Ձեզ եմ հղում իմ ամենաջերմ բարեմաղթանքները և լավագույն ցանկությունները։ Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնում եք աշխարհաքաղաքական բարդ գործընթացների և Ձեր երկրի առջև ծառացած սոցիալ-տնտեսական և քաղաքական խնդիրների պայմաններում, երբ քաղաքական ղեկավարներից պահանջվում է առավելագույն խոհեմություն ու շրջահայացություն ստեղծված մարտահրավերները հաղթահարելու համար։ Վստահ եմ, որ Դուք Միացյալ Թագավորությունը կառաջնորդեք զարգացման ու բարգավաճման ճանապարհով։ Այս տարի Հայաստանի Հանրապետությունը և Միացյալ Թագավորությունը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչը լավ առիթ է մեր երկրների միջև չիրացված ներուժի վերհանման և համագործակցության նոր ուղղությունների ուրվագծման համար: Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Թագավորության հետ համագործակցության հետագա զարգացումն ու խորացումը՝ հիմնված ընդհանուր արժեհամակարգի և գործնական շահերի վրա: Չնայած անվտանգային լուրջ մարտահրավերներին՝ Հայաստանը շարունակում է անշեղորեն իրականացնել ժողովրդավարական բարեփոխումները, և այս համատեքստում բարձր ենք գնահատում Միացյալ Թագավորության կառավարության աջակցությունը։ Լիահույս եմ, որ Ձեր կառավարման օրոք հայ-բրիտանական հարաբերությունները նոր խթան և որակ կստանան՝ ի շահ մեր երկրների բարգավաճման և մեր բարեկամ ժողովուրդների բարօրության։     Ձեր պատասխանատու առաքելության մեջ մաղթելով նոր հաջողություններ և ձեռքբերումներ՝ ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։
13:28 - 27 հոկտեմբերի, 2022
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Սունակը Զելենսկուն խոստացել է շարունակել հետագա աջակցությունն Ուկրաինային

 |armenpress.am|

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Սունակը Զելենսկուն խոստացել է շարունակել հետագա աջակցությունն Ուկրաինային |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Ռիշի Սունակն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որի ընթացքում խոստացել է շարունակել աջակցությունը Կիեւին: «Վարչապետը հայտարարել է, որ Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնում իր գտնվելու ժամանակաշրջանում կշարունակի նույնչափ մեծ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային»,-ասվում է Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի օֆիսի հաղորդագրության մեջ: Նշվում է, որ Բրիտանիայի վարչապետը եւ Ուկրաինայի նախագահը «համաձայնել են անհրաժեշտության դեպքում շարունակել տնտեսական պատժամիջոցների քաղաքականությունը» Ռուսաստանի դեմ: Բացի այդ, Սունակը շուտով Զելենսկու հետ անձնական հանդիպման հույս է հայտնել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
10:52 - 26 հոկտեմբերի, 2022
Ռիշի Սունաքը նշանակվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ
 |hetq.am|

Ռիշի Սունաքը նշանակվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ |hetq.am|

hetq.am: Ռիշի Սունաքը պաշտոնապես նշանակվել է Մեծ Բրիտանիայի նոր, թվով 57-րդ վարչապետը։ Այդ մասին հայտնում է BBC News-ը։ Հոկտեմբերի 25-ի ցերեկը նա հանդիպել է Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ III-ի հետ, որը վերջինիս խնդրել է ձևավորել նոր կառավարություն։ Դաունինգ սթրիթ 10-ի դիմաց իր առաջին ելույթի ժամանակ Սունաքը հայտարարել է, որ «միասին կարող ենք հասնել անհավատալի բաների»։ Դրանից առաջ Բուքինգհեմյան պալատ էր այցելել Լիզ Թրասը, որը թագավորին տեղեկացրել էր բրիտանական վարչապետի պաշտոնից իր հեռանալու մասին։ Ֆինանսների նախկին նախարար, 42-ամյա Ռիշի Սունաքն արդեն երրորդ մարդն է, որն այս տարվա ընթացքում գլխավորում է բրիտանական գործադիր իշխանությունը։ Նա վերջին երկու հարյուրամյակում Մեծ Բրիտանիայի ամենաերիտասարդ վարչապետն է։ 2022 թվականի հուլիսին մի շարք սկանդալներից հետո վարչապետի պաշտոնը թողել էր Բորիս Ջոնսոնը, որը վարչապետի պաշտոնն զբաղեցնում էր երեք տարի շարունակ։ Սեպտեմբերի սկզբին Պահպանողական կուսակցությունը նոր ընտրություններ էր անցկացրել, որը հաղթել էր այդ ժամանակ արտաքին գործերի նախարարի պաշտոնն զբաղեցնող Լիզ Թրասը։ Վարչապետի պաշտոնում Թրասը շարունակել էր հեղինակություն չունեցող տնտեսական բարեփոխումները և 45 օր անց ստիպված եղավ հրաժարական տալ։ Ջոնսոնն արդեն իսկ բոլոր պահպանողականներին կոչ է արել աջակցել Ռիշի Սունաքին։ Իր ելույթում Սունաքն էլ շնորհակալություն է հայտնել Ջոնսոնին՝ նշելով, որ նրա վարչապետության շրջանում Մեծ Բրիտանիան լուրջ հաջողությունների է հասել։ Պահպանողական կուսակցության հաջորդ ընտրությունները, որոնք նշանակված էին հոկտեմբերի 24-ին, չկայացան, քանի որ Ռիշի Սունաքը մնացել էր վարչապետի պաշտոնին հավակնող միակ թեկնածուն։ Դրանից առաջ Համայնքների պալատի առաջնորդ Փենի Մորդոնթը հանել էր իր թեկնածությունը հօգուտ Սունաքի։ Ռիշի Սունաքը Մեծ Բրիտանիայի համայնքների պալատի անդամ առաջին անգամ ընտրվել էր 2015 թվականին։ Երեք տարի անց Թերեզա Մեյի կառավարությունում նա ստացել էր նախարարի օգնականի պաշտոն։ 2019 թվականի հուլիսին Սունաքը Բորիս Ջոնսոնի կառավարությունում ստացել էր Գանձապետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնը, իսկ արդեն 2020 թվականի փետրվարից գլխավորել բրիտանական ֆինանսների նախարարությունը։
15:37 - 25 հոկտեմբերի, 2022
Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետը կլինի Ռիշի Սունակը
 |azatutyun.am|

Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետը կլինի Ռիշի Սունակը |azatutyun.am|

azatutyun.am: Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետը կլինի ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը։ Դա պարզ դարձավ այն բանից հետո, երբ իշխող Պահպանողական կուսակցության ղեկավար կառույցներից մեկը՝ «1922 կոմիտեն», այսօր կեսօրին Լոնդոնում հայտարարեց, որ կուսակցության առաջնորդի, հետևաբար նաև վարչապետի պաշտոնի համար պայքարող երկու թեկնածուներից մեկը՝ նախկին Պաշտպանության նախարար Փենի Մորդոնթը, ինքնաբացարկ է հայտարարել՝ իր լիակատար աջակցությունը հայտնելով Սունակին։ Reuters-ի տեղեկություններով՝ առաջիկայում թագավոր Չարլզ 3-րդը կհանդիպի Սունակի հետ՝ նրան պաշտոնապես հանձնարարելով կառավարություն ձևավորել։ Սունակը 42 տարեկան է, ավարտել է Օքսֆորդի համալսարանը։ Նա 70-ականներին Արևելյան Աֆրիկայից Մեծ Բրիտանիա ներգաղթած փենջաբցիների զավակ է։ Այսպիսով, Ռիշի Սունակը Մեծ Բրիտանիայի առաջին հնդկական ծագում ունեցող վարչապետը կլինի։ Հիշեցնենք, որ Լիզ Թրասը հոկտեմբերի 20-ին հայտարարել է, որ հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից իր տնտեսական ծրագրի պատճառով։  Լիզ Թրասը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը ստանձնել էր 2022թ․ սեպտեմբերին։ 
17:48 - 24 հոկտեմբերի, 2022
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան չեն հավատացել Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբի» հավանական կիրառման վերաբերյալ նախազգուշացումներին
 |1lurer.am|

ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան չեն հավատացել Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբի» հավանական կիրառման վերաբերյալ նախազգուշացումներին |1lurer.am|

1lurer.am: Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունները անհիմն են համարել ռուսական կողմի նախազգուշացումները Կիևի՝ այսպես կոչված կեղտոտ ռումբ օգտագործելու հնարավորության վերաբերյալ։ Այս մասին երեք երկրի համատեղ հայտարարությունը հրապարակել է ԱՄՆ Պետդեպարտամենտը: Միաժամանակ, երեք պետությունների դիվանագիտական ​​գերատեսչությունների ղեկավարները «իրենց անսասան աջակցությունն են հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը»։ Նրանք նաև վստահեցրել են, որ մտադիր են «աջակցել Ուկրաինայի ջանքերին՝ պաշտպանելու իր տարածքն այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի»։ Ավելի վաղ ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հետ հեռախոսազրույցների ժամանակ գործընկերներին է ներկայացրել Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբի» օգտագործմամբ հնարավոր սադրանքների վերաբերյալ մտահոգությունները։
12:55 - 24 հոկտեմբերի, 2022
Եվրոպական եռյակը ՄԱԿ-ին կոչ է անում քննել ռուսների կողմից Ուկրաինայում իրանական ԱԹՍ-ներ կիրառելու հարցը |azatutyun.am|

Եվրոպական եռյակը ՄԱԿ-ին կոչ է անում քննել ռուսների կողմից Ուկրաինայում իրանական ԱԹՍ-ներ կիրառելու հարցը |azatutyun.am|

azatutyun.am: Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան երեկ ՄԱԿ-ին կոչ են արել քննել Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրանական արտադրության անօդաչուներ կիրառելու հարցը: Եթե այդ հանգամանքն ապացուցվի, դա կհամարվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սահմանած բանաձևի խախտում: Խոսքը թիվ 2231 բանաձևի մասին է, որն Անվտանգության խորհուրդն ընդունել է 2015 թվականի միջուկային ծրագրին հավանություն տալու համար: «Հիմնովին փաստագրված է, որ ռուսական ուժերն Ուկրաինայում օգտագործել են իրանական անօդաչուներ քաղաքացիական ենթակառուցվածքներն անխտիր ռմբակոծելու համար։ Մենք և մեր գերմանացի ու բրիտանացի գործընկերներն այդ մասին նամակ ենք կազմել: Նախօրեին Եվրամիությունն է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ: Ֆրանսիան սատարում է այդ հարցը հետաքննելու ՄԱԿ-ի քարտուղարությանն ուղղված Ուկրաինայի պահանջը»,- հայտարարել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլա դե Ռիվյերը: Թեհրանը պնդում է, որ անօդաչուներ կամ որևէ այլ սպառազեն Ուկրաինայի դեմ պատերազմող Ռուսաստանին երբևէ չի փոխանցել: Առայժմ հայտնի չէ, թե ինչ գործնական ազդեցություն կարող է ունենալ նման քննությունը, քանի որ Ռուսաստանը, որպես Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կարող է կիրառել վետոյի իրավուքը և կանխել հնարավոր հետևանքները: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
14:17 - 22 հոկտեմբերի, 2022