Երևանի ավագանի

Երևանի ավագանին Երևանում տեղական ինքնակառավարման բարձրագույն ներկայացուցչական մարմին, որը վերահսկողություն է իրականացնում Երևանի քաղաքապետի գործունեության և իր կողմից ընդունված որոշումների կատարման նկատմամբ։ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն` ավագանին ընտրվում է ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և կազմված է 65 անդամից։ Ավագանին ընտրվում է հինգ տարի ժամկետով: Նորընտիր ավագանու լիազորությունների ժամկետն սկսվում է առաջին նիստի գումարման պահից:

Ավագանու մարմիններն են՝

  • Երևանի քաղաքապետը
  • Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը
  • Ավագանու անդամները
  • Ավագանու խմբակցությունները
  • Մշտական հանձնաժողովները
Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքում կտեղադրվի մշակութային գործիչներին նվիրված հուշակոթող

 |armenpress.am|

Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքում կտեղադրվի մշակութային գործիչներին նվիրված հուշակոթող |armenpress.am|

armenpress.am: Երևան քաղաքի ավագանին հավանություն տվեց Իսրայելյան  թիվ 37 շենքի հարևանությամբ հայ մշակույթի ականավոր գործիչների հիշատակին նվիրված հուշակոթող տեղադրելու նախագծին։  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոռ Սարգսյանը, ներկայացնելով նախագիծը, հայտնեց, որ այդ որոշման ընդունման համար հիմք է հանդիսանում քաղաքապետին ուղղված՝ տվյալ շենքի բնակիչների գրությունը: «Այս հուշակոթողով մենք վառ կպահենք հայ ականավոր գործիչների հիշատակը: Քաղաքապետին ուղղված գրության մեջ նաև նշվել է, որ հուշակոթողի տեղադրման հետ կապված բոլոր ծախսերը կհոգան արվեստի գործիչների հարազատները: Հուշակոթողը կզարդարի Երևան քաղաքի Ռաֆայել Իսրայելյանի փողոցը, որը ավարտվում է Սերգեյ Փարաջանովի թանգարանով»,- նշեց Սարգսյանը: Նրա խոսքով՝ հուշակոթողի տեղադրման համար նաև դիմել են Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը և Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը: Կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սաթենիկ Մկրտչյանը հայտնեց, որ իրենք տվել են դրական եզրակացություն: Իսրայելյան  թիվ 37 շենքի հարևանությամբ հայ մշակույթի ականավոր գործիչների հիշատակին նվիրված հուշակոթող տեղադրելու մասին որոշումն ընդունվեց միաձայն: Հուշակոթողի վրա կլինեն  ՀՀ ժողովրդական արտիստներ Ելենա Արարատովայի, Սվետլանա Գրիգորյանի, Ալեքսանդր Գրիգորյանի, Վահրամ Եղշատյանի, Լևոն Թուխիկյանի, Վանուշ Խանամիրյանի, Մելինե Համամջյանի, Ալբերտ Յավուրյանի, ինչպես նաև ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ազատ-Մարիամ Զուլումյանի, Վրաստանի ժողովրդական նկարիչ Վաղարշակ Էլիբեկյանի,  ՀՀ վաստակավոր արտիստ Մայիս Կարագյոզյանի, ՀՀ վաստակավոր ժուռնալիստ Անժիկ Հակոբյանի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ռուբեն Հովսեփյանի, ՀԽՍՀ սպորտի վաստակավոր մարզիչ Վարդան Հովսեփյանի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Նար Հովհաննիսյանի, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Ղազարյանի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ֆրունզե Մկրտչյանի, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Աշոտ Մելքոնյանի, ՀՀ վաստակավոր արտիստ Վերջալույս Միրիջանյանի, ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի, Գուսան Շահեն Սարգսյանի, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչներ Ալբերտ Սարգսյանի, Սուրեն Սաֆարյանի, ՀՀ վաստակավոր նկարիչ Վարուժան Վարդանյանի և ԽՍՀՄ և ՀԽՍՀ Պատվավոր երկաթուղային Ալեքսանդր Պետրոսյանի անուն ազգանունները:
17:46 - 08 սեպտեմբերի, 2020
Շրջածախ առևտուր պետք է իրականացվի բացառապես ձեռքից` վաճառվող ապրանքները չդնելով գետնին. Հովիկ Սաֆարյան  |tert.am|

Շրջածախ առևտուր պետք է իրականացվի բացառապես ձեռքից` վաճառվող ապրանքները չդնելով գետնին. Հովիկ Սաֆարյան |tert.am|

tert.am: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկման վարչության պետ Հովիկ Սաֆարյանն այսօր ընթացող ավագանու նիստի ժամանակ ներկայացրեց Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող պետության և համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում՝ փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ և այլն շրջածախ առևտրի ներկայացնող պայմանները, ապրանքների տեսակները և թույլատրելի վայրերի մասին նախագիծը: «Նախագծով նախատեսվող հիմնական իրավակարգավորումներն են՝ Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող պետության համայնքային սեփականութուն հանդիսացող ընհանուր օգտագործման տարածքներում շրջածախ առևտուր իրականացնելու թույլտվությունը տրամադրում է Երևանի քաղաքապետը,  կամ վարչական շրջանի ղեկավարը: Շրջածախ առևտուր պետք է իրականացնի բացառապես ձեռքից՝ վաճառվող ապրանքները չդնելով գետնին: Վաճառքի կամ ցուցադրման համար չեն կարող օգտագործվել գետնին դրվող տակդիրներ և սայլակներ, կամ շարժական այլ միջոցներ»,- նշեց Հովիկ Սաֆարյանը: «Իմ քայլ» խմբակցության ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյան հետաքրքվեց, թե նրանք ում գործունեությունը ուզում են կարգավորեն, տեղյակ են և նրանց կարծիքները ներառնվել է նախագիծը մշակելիս, հովիկ Սաֆարյանը պատասխանեց. «Իրավական ակտը հրապարակվել է, եթե ասեմ կոնկրետ աշխատանք ենք տարել՝ կոնկրետ մարդկանց հետ՝ ոչ, նման աշխատանք չի արվել: Ուղղակի մենք ժամանակին ուսումնասիրել ենք շրջածախ առևտրի խնդիրը և եկեք հստակ տարանջատենք՝ շրջածախ առևտուրը դա ձեռքից վաճառվելու դեպքերն են, ոչ թե փողոցային առևտուրը»:
17:17 - 08 սեպտեմբերի, 2020
Երևանում կտեղադրվի մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան. hամայնքին հատկացվել է 2 մլն դրամ

 |armenpress.am|

Երևանում կտեղադրվի մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան. hամայնքին հատկացվել է 2 մլն դրամ |armenpress.am|

armenpress.am: Երևանի ավագանին 5-րդ նստաշրջանի 1-ին նիստի ժամանակ համաձայնություն տվեց Երևանի Զաքիյան, Բեյրութի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցներով պարփակված Մանկական զբոսայգու՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Զաքիյան փողոց ձգվող ցանկապատի 22-23-րդ հենապատերի միջնամասում 2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրմանը: Հարցի քննարկման ժամանակ ավագանու անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին մարտի 1-ի զոհերի հիշատակը: Նման հուշարձանի տեղադրման անհրաժեշտությունը պայմանավորված է 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնելու, զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի իրականացման և տեղադրման անհրաժեշտությամբ: Հուշարձանի նախագծային աշխատանքների իրականացման նպատակով, ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 7-ին կայացված որոշման համաձայն, Երևան համայնքին հատկացվել է 2 մլն դրամ: 2008թ. մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթում հաղթող է ճանաչվել Ալբերտ Հրաչի Վարդանյանի հեղինակային նախագիծը:
16:26 - 08 սեպտեմբերի, 2020
Ընկերությունն իր ողջ պատմության ընթացքում կա՛մ աշխատել է վնասով, կա՛մ չնչին շահույթով. «Արաբկիր նախագիծ» ՓԲԸ-ն լուծարվեց
 |tert.am|

Ընկերությունն իր ողջ պատմության ընթացքում կա՛մ աշխատել է վնասով, կա՛մ չնչին շահույթով. «Արաբկիր նախագիծ» ՓԲԸ-ն լուծարվեց |tert.am|

tert.am: Երևանի ավագանու նիստում Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը ներկայացրեց Երևանի «Արաբկիր նախագիծ» ՓԲԸ-ը լուծարման ավագանու որոշումը: Նա նշեց, որ Արաբկիր նախագիծ ՓԲԸ-ը հիմնադրվել է 2009 թվականին և 2011 թվականի ավագանու որոշմամբ կառավարման լիազորությունները պատվիրակվել են վարչական շրջանի ղեկավարին: Նրա հավաստմամբ՝ ընկերությունը հիմնականում զբաղվել է նախագծային և  նախահաշվային աշխատանքների կատարմամբ: «Ընկերությունն իր ողջ պատմության ընթացքում կա՛մ աշխատել է վնասով, կա՛մ չնչին շահույթով 1.5-2 տոկոս, ընդամենը 2019 թվականին է ընկերությունն իր շահույթը բարձրացրել 20 տոկոս: Ընդհանուր բաժնետիրականության մասին օրենքով, երբ բաժնետիրական ընկերությունը երկու կամ ավել տարիներ իր կանոնադրական կապիտալի նկատմամբ բացասական ցուցանիշներ է ցույց տվել՝ օրենքի ուժով պարտավոր է գնալ լուծարման»,- ասաց նա: Նա նշեց, որ ընկերությունը մասնավորին վաճառելու մտադրություն է եղել, սակայն ընկերության գործունեության հետ կապված կան իրավական խնդիրներ՝ քրեական գործ է հարուցվել տնօրենի կատարած աշխատանքների վերաբերյալ: «Ընկերությունը հունվարից 2 աշխատակից ուներ՝ տնօրեն և հաշվապահ և նրանց աշխատավարձերը, հարկային պարտավորությունները և դրանք չկատարելու պատճառով առաջացող տոկոսները բեռ են Երևան համայնքի վրա և նպատակահարմար է լուծարել և օր առաջ գործունեությունը դադարեցնել»,- ընդգծեց Արամ Դանիելյանը՝ հավաստիացնելով, որ ընկերության աշխատողներին տեղավորել են այլ աշխատավայր:  
15:49 - 08 սեպտեմբերի, 2020
Երևանի ավագանու որոշմամբ բյուջեի ծախսերը նվազեցվեցին մոտ 233 մլն դրամով


 |armenpress.am|

Երևանի ավագանու որոշմամբ բյուջեի ծախսերը նվազեցվեցին մոտ 233 մլն դրամով |armenpress.am|

armenpress.am: Երևան քաղաքի ավագանին 5-րդ նստաշրջանի 1-ին նիստի ժամանակ «Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի մասին» որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշում կայացրեց: Համաձայն դրա Երևանի եկամուտները կավելացվեն 60 մլն 014 հազար դրամով, ծախսերի գումարն էլ կնվազեցվի 233 մլն 386 հազար դրամով: Որոշման համաձայն 293 մլն 400 հազար դրամով կնվազեցվի նաև դեֆիցիտի գումարը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանը, ներկայացնելով որոշումը, հայտնեց, որ 2020 թվականի բյուջեի ֆոնդային մասի պահուստային ֆոնդից կհատկացվի 25 մլն 141.5 հազար դրամ՝ Երևանում քանդման ենթակա վթարային շենքերի բնակիչներին փոխհատուցման համար բնակարաններ ձեռ բերելու համար: Որոշման համաձայն Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից կհատկացվի 200 մլն դրամ՝ հայրության ճանաչման գործընթացի կապակցությամբ հարուցված վարչական վարույթի շրջանակներում նշանակված «ԴՆԹ թեստավորման» հետազոտության վճարի համար: «Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի նպատակային հատկացումներն ավելացվեցին 60 մլն 014 հազար դրամով, որով նախատեսվում է ամբողջությամբ ուղղել ՀՀ պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացում ծրագրի շրջանակներում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում Կարեն Դեմիրճյանի հուշարձանի կառուցման աշխատանքների իրականացման համար: Նախագծով առաջարկվում է «Երևանի կոշտ թափոնների կառավարման» ծրագրի շրջանակում մասհանումների գծով վճարումների տրամադրում» ծրագրով նախատեսել 103 հազար 4 հարյուր եվրոյին համարժեք 59 մլն 522.9 ՀՀ դրամ՝ «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ-ին սուբսիդավորելու նպատակով: Նախագծով նաև առաջարկվում է՝ 2019 թվականի «Ակտիվ քաղաքացի» նախագծի ամփոփման արդյունքում, հաղթող ճանաչված նախագծերից երկուսի համար նախատեսել 45 մլն 937.4 հազար դրամ, մասնավորապես 9 մլն 075.6 հազար դրամ՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան, 54 շենքի բակային տարածքի բարեկարգման աշխատանքների համար, և 36 մլն 861.8 հազար դրամ՝ Երևանի քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասում մարզական կենտրոնի կառուցման համար: Նախատեսվում է նաև 293 մլն 400 հազար դրամ ուղղել «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի ձեռք բերմանը: Նախագծով նախատեսվում է պահուստային ֆոնդի վարչական մասը նվազեցնել՝ 59 մլն 522.9 հազար դրամի դրամի չափով, իսկ ֆոնդային մասը՝ 339 մլն 337.4 հազար դրամի չափով:
15:15 - 08 սեպտեմբերի, 2020
Ավագանու որոշմամբ Քանաքեռ-Զեյթունում գտնվող թիվ 154 մանկապարտեզը վերադարձվեց համայնքին
 |armenpress.am|

Ավագանու որոշմամբ Քանաքեռ-Զեյթունում գտնվող թիվ 154 մանկապարտեզը վերադարձվեց համայնքին |armenpress.am|

armenpress.am: Երևան քաղաքի ավագանին 5-րդ նստաշրջանի 1-ին նիստի ժամանակ ընդունված որոշմամբ «Երևանի թիվ 154 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ը հանձնվեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի ենթակայությանը: Որոշումն ընդունվել է միաձայն քվեարկությամբ: «Երևանի թիվ 154 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը, Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի փետրվարի 8-ի «Երևանի ենթակայության կազմակերպությունները Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների ենթակայությանըհանձնելու և լիազորություններ պատվիրակելու մասին» որոշման համաձայն՝ հանձնվել էր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի ենթակայությանը: Այնուհետև, Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի օգոստոսի 10-ին վերոնշյալ որոշումը ճանաչվել էր ուժը կորցրած և «Երևանի թիվ 154 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը վերադարձվել էր Երևանի ենթակայությանը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատար Ժաննա Ղարդաշյանը հայտնեց, որ նման որոշում ընդունելու անհրաժեշտությունն առաջացել է՝ ելնելով մանկապարտեզ հաճախող երեխաների շահերից՝ «Երևանի թիվ 154 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի աշխատանքներն առավել արդյունավետ և արագ կազմակերպելու համար: «Նպատակահարմար է այդ կազմակերպությունը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի ենթակայությանը վերադարձնել՝ վերջինիս պատվիրակելով հիմնադրի լիազորությունները: Այս ամենի հետ կապված առկա է ՀՀ արդարադատության նախարարության փորձագիտական դրական եզրակացությունը»,- նշեց Ղարդաշյանը: Նշվել է նաև, որ խոսքը Երևանի ամենամեծ մանկապարտեզներից մեկի մասին է:
14:25 - 08 սեպտեմբերի, 2020
Համալիրի տարածքում Կարեն Դեմիրճյանի արձանը կտեղադրվի

Համալիրի տարածքում Կարեն Դեմիրճյանի արձանը կտեղադրվի

Երևանի ավագանին այսօր որոշում է կայացրել  Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N186-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին: Նախագծում կետ կա նաև Կարեն Դեմիրճյանի արձանի կառուցման վերաբերյալ: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի պետական բյուջում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի հ.1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ու Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին գումար հատկացնելու մասին» N 1128-Ն որոշումը, նախատեսվում է փոփոխություններ կատարել Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեում՝ մասնավորապես Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի նպատակային հատկացումներն ավելացնել 60,014.0 հազ. դրամով, որը՝ Երևանքաղաքի 2020 թվականի բյուջեի ծախսային մասում, նախատեսվում է ամբողջությամ ուղղել ՀՀ պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացում ծրագրի շրջանակներում Կարեն Դեմիրճյանի անվանմարզահամերգային համալիրի տարածքում Կարեն Դեմիրճյանի արձանի կառուցման աշխատանքների իրականացման համար»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ: Երևանի ավագանին ընդունել է նախագիծը:    
14:11 - 08 սեպտեմբերի, 2020
Պետական գնումների վերաբերյալ բոլոր հարցերը պետք է հանրային քննարկումների ճանապարհով լուծվեն․ Դավիթ Խաժակյան

Պետական գնումների վերաբերյալ բոլոր հարցերը պետք է հանրային քննարկումների ճանապարհով լուծվեն․ Դավիթ Խաժակյան

Երեւան քաղաքի ավագանու անդամ, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ զրուցել ենք համայնքային գնումների խնդիրների եւ «Գնումների մասին» ՀՀ օրենքի բացերի շուրջ։ - Պարոն Խաժակյան, բազմիցս անդրադարձել եք Երեւան քաղաքի կարիքների համար իրականացված գնումներում առաջացած տարբեր խնդիրների։ Դրանք ունեցել են նաեւ հանրային հնչեղություն։ Կխնդրեմ խոսել այն հիմնական օրենսդրական բացերի մասին, որոնք հնարավորություն են տալիս գնումների գործընթացները կազմակերպել օրենքում մանեւրներ անելով։ - Առաջին խնդիրը վերաբերում է տեխնիկական բնութագրերին․ այն հիմնական պարամետրերը, որոնք կարող է փոփոխել քաղաքային իշխանությունը կամ պետությունը, գնումը հայտարարած մարմինը, տեխնիկական բնութագրերն են, որոնց փոփոխությամբ հնարավոր է նեղացնել ընտրությունը։  Բնականաբար, նորմալ է, երբ տեխնիկական բնութագրի հիմքում ընկած է որակական հատկանիշների բարելավումը, եւ գնորդն ունի ցանկություն՝ ստանալ ապրանքի լավագույն որակը։ Բայց շատ հաճախ լինում են դեպքեր, երբ տեխնիկական բնութագրի մեջ նշվում են երկրաչափական տվյալներ, օրինակ՝ ավտոմեքենայի դեպքում, եւ այդ չափերով, ըստ էության, վճռորոշ է դառնում, թե որ մոդելի մեքենան պետք է գնվի, որովհետեւ քիչ է հավանականությունը, որ եթե 5-6 չափ վերցվի այդ մեքենայից, դա կբավարարի մեկ այլ մեքենայի։ Այս իմաստով՝ տեխնիկական բնութագրերի ձեւակերպումները որոշակի սողանցքեր են թողնում գնումը հայտարարող կողմի համար, եւ այդ սողանցքերով հստակ սահմանվում է, թե ինչ պետք է գնվի։ Թվում է, թե այդ տեխնիկական բնութագիրը շատերին է հնարավորություն տալիս մասնակցելու, բայց երբ դիտարկում ես պարամետրերը, հասկանում ես, որ դրանք մեկ մակնիշի կարող են բավարարել, միայն մեկ ապրանքի, եւ գնումն այդպես էլ լինում է։ Մեկ այլ օրինակ, երբ գրվում են տեխնիկական բնութագրի այնպիսի պարամետրեր, որոնք հակասում են իրար, եւ այն կազմակերպությանը, որը պարզապես մասնակցելու ցանկություն ունի եւ ներսում չունի մարդ, որն իրեն խորհուրդներ կտա, թվում է, որ հնարավոր է՝ այդ պարամետրերով իրեն մերժեն։ Արդյունքում ստացվում է, որ շահում է այն կազմակերպությունը, որի դեպքում այդ պարամետրերն ընդունելի են։ Այսինքն՝ հիմնական խնդիրը տեխնիկական բնութագրերին է վերաբերում, որոնք հնարավոր է այնպես ձեւակերպել, որ իրականում լինի ոչ թե մրցակցային, այլ ի սկզբանե կանխորոշված, որ մեկ կազմակերպություն է հաղթելու։ Եղել է կոնկրետ դեպք, երբ հայտարարվել է մրցույթ, եւ մասնակիցներից մեկը գտել է, որ խնդիր կա տեխնիկական բնութագրերում։ Դրա վերաբերյալ դիմել է եւ գնումը հայտարարող մարմնից պարզաբանում է ստացել։ Հետագայում էլ դիմել է Գնումների բողոքարկման խորհրդին։ Բայց հիմանականում այն դեպքերն են, երբ խնդիրը վերաբերում է շատ բարդ կարգավորում ունեցող գնումների։ Երեւանի դեպքում, օրինակ, աղբամանների գնումն էր, երբ տեխնիկական բնութագրերում գրված էին այնպիսի պարամետրեր, որոնք պետք է բխեին միջազգային ստանդարտից։ Առաջին հայացքից, երբ ընթերցում էիր, թվում էր՝ կարող են լինել այդպիսի բնութագրեր, բայց երբ ծանոթանում էիր միջազգային ստանդարտին, հասկանում էիր, որ իրարամերժ են։ Բայց քանի որ գնումների բողոքարկման խորհրդում քննող անձինք միշտ չէ, որ այդքան խորամուխ են լինում եւ այդպիսի նեղ ոլորտներ են ուսումնասիրում, ստացվում է, որ մակերեսային են նայում եւ ասում՝ ամեն ինչ նորմալ է։ Կոնկրետ դեպք է եղել, որ հաղթել է կազմակերպություն, որը համոզված էր, որ մրցույթը չի վիճարկվի եւ չեն ասի, որ իր պարամետրերը խնդրահարույց են։ Նաեւ վերջերս պրակտիկա է ավելացել, որ քաղաքապետարանը, առանց պայմանագրում նման կետի առկայության, մատակարարից պահանջում է փորձաքննություն, մինչդեռ դրա համար Հայաստանում բավարար պայմաններ չկան։ Ստացվում է, որ եթե կազմակերպությունը մասնակցի մրցույթին, հետագայում կարող է հանձնման-ընդունման ժամանակ ասեն՝ քո ապրանքը չի համապատասխանում, այնինչ ի սկզբանե այդ կետը չէր էլ կարող բավարարվել՝ ելնելով տարբեր տիպի ստանդարտներից։ - Արդյոք Երեւան համայնքի համար անհրաժե՞շտ են առանձին կարգավորումներ՝ հաշվի առնելով այն, որ Երեւան քաղաքի բյուջեն, կարիքները բավականին մեծ են՝ ի համեմատ ՀՀ-ում այլ քաղաքային համայնքների։ - Ճիշտ է՝ Երեւանի հարցում գնումների ծավալը մեծ է, բայց կարգավորումները նույնն են։ Միակ խնդիրը վերաբերում է մշակութային գնումներին, երբ տեխնիկական բնութագրով հնարավոր չէ շատ բան սահմանել։ Օրինակ՝ հնարավոր չէ երգչի համար պարամետրեր սահմանել, որ գա այս կամ այն ոճի երգիչը, որ չգա ռաբիսը, այլ գա քաղաքական ֆոլկլյորի ներկայացուցիչ։ Սա, ըստ էության, անհնար է, եւ դրա համար բաշխում են որպես առանձին ծախս, եւ մեկ անձից գնում են իրականացնում։ Անցած տարվա ընթաքում փոփոխություն իրականացվեց, որ մշակութային գնումները, այդ թվում՝ տեխնիկական բնույթի, դրվեցին մեկ անձի տակ, եւ հիմա հնարավոր է այդ ամբողջ միջոցառումներն իրականացնել մեկ անձից գնումով, ինչն, իհարկե, վատ է, որովհետեւ դաշտում կան մարդիկ, որ ունեն համապատասխան տեխնիկա եւ այլն, բայց միշտ մեկից է գնվելու։ Հարցն այն է, որ մշակութային գնումների տեխնիկական մասի պարամետրերը հնարավոր է սահմանել։ Եթե մեր օրենսդրությունը ճիշտ կիրառվեր, ապա խնդիրների չէինք բախվի, բայց իրենք որոշեցին ամբողջ ծավալը դնել մեկ անձից գնման տակ։ - Անդրադառնանք նաեւ շենքերի, ճանապարհների շինարարության դեպքում իրականացվող տեխնիկական հսկողությանը։ Արդյոք պետք է հսկողությունը վստահել մասնավո՞ր ընկերության, թե՞ կարելի է մասնագիտական խորհուրդներ ձեւավորել եւ դրանց միջոցով գնահատել։ - Տեխնիկական հսկողությունը մասնագիտական աշխատանք է եւ պահանջում է մեծ ռեսուրներ։ Շատերին կարող է թվալ, թե մի քանի հոգի կարող են հետեւել Երեւանում տեղի ունեցող ասֆալտապատմանը, բայց դա անհնար է, ուստի յուրաքանչյուր կտորի համար պետք է լինի իր տեխհսկիչը։ Ակնհայտ է, որ մասշտաբը թույլ չի տա, որպեսզի լինի ինչ-որ խորհուրդ, պետք է լինի վճարովի աշխատանք, միանշանակ։ Կարող է քննարկվել, օրինակ, քաղաքապետարանի կողմից տեխհսկողներ ընդունելու հարցը, բայց դա կլինի անարդյունավետ ծախս, որովհետեւ տեխհսկողություն անհրաժեշտ է որոշակի շինարարական սեզոնների, եւ դա որպես ծառայություն ներգրավելն ավելի արդյունավետ է։ Հակառակ դեպքում պետք է որոշակի հաստիքների համար ընդունել մարդկանց, որոնք աշխատելու են միայն այն ժամանակ, երբ կատարվելու է շինարարություն։ Նույն օրվա ընթացքում կարող է լինել շինարարական աշխատանք ե՛ւ շքամուտքի վերանորոգման տեսքով, ե՛ւ ասֆալտապատման տեսքով, ե՛ւ զուգահեռ կարող է մանկապարտեզի վերանորոգում ընթանալ, եւ այլն։ Հետեւաբար, ստացվում է, որ դրանցից յուրաքանչյուրի համար առանձին տեխհսկողնոր են պահանջվելու, եւ դրանք չեն կարող լինել քաղաքապետարանի աշխատակիցներ։ Իմ կարծիքով՝ պետք է լինի մասնավոր կազմակերպություն, սակայն որոշակի կաշկանդվածություն լինի։ Բայց ռեալ հարցը հանձում-ընդունման ժամանակ է, երբ քաղաքապետարանը պետք է մանրամասն ուսումնասիրի կատարված աշխատանքը, ունակությունները, եւ այլն։ Եթե շինբարեկարգման վարչությունը՝ որպես վերջին ընդունող, աչք չփակի եղած թերացումների վրա, ապա խնդիր չի առաջանա։ Թվում էր՝ բանկային երաշխիքը լավ գաղափար էր, բայց երաշխիքի թիվն այնքան մեծ պահանջ դրեց տեխհսկողների առջեւ, որ գրեթե ողջ շուկան դուրս մնաց, եւ անհասկանալի է՝ ով սկսեց շահել․ մի դեպքում կազմակերպություններ էին, որ բանկային կեղծ երաշխիքներ էին ներկայացնում, մյուս դեպքում կազմակերպություններ էին կամ մարդիկ, որոնց ֆինանսական ռեսուրսներն ուսումնասիրելիս հասկանում ես, որ չէին կարող տիրապետել 38 մլն դրամի, որ տրամադրեին որպես բանկային երաշխիք։ Այս իմաստով՝ ակնհայտ է, որ առնվազն ուսումնասիրության առարկա պետք է դառնա, որ իրականում շինարարներն են վճարում բանկային երաշխիքները՝ շահագրգռված լինելով, որ իրենց աշխատանքը կատարեն․ այսինքն՝ ինչ-որ կազմակերպության փոխարեն վճարում է բանկային երաշխիքի գումարը, եւ այդ կազմակերպությունն իրական տեխհսկում չի իրականացնում։ Այստեղ մի բարդ շղթա է ստացվում։ Կարծում եմ՝ պարզապես պետք է համակարգն առողջացվի, բանկային երաշխիքը պահանջվի, բայց ոչ աստղաբաշխական թվերով, որովհետեւ եթե 5-10 մլն պետք է աշխատես, 30-40 մլն չես տրամադրի, որ երկարաժամկետ սառեցվի, դա պետք է ողջամիտ գումար լինի։ Իսկ քաղաքապետարանը հանձնում-ընդունման ժամանակ պետք է օբյեկտիվ գտնվի եւ աչք չփակի թերացումների վրա։ - Ինչպես արդեն նշեցիք՝ համայնքային միջոցառումներ կազմակերպելիս հաճախ է կիրառվում մեկ անձից գնում, լինում են դեպքեր, երբ գնումը կատարվում է փոխկապակցված ընկերություններից։ Այս մասով ինչպիսի՞ն պետք է լինի հանրային վերահսկողությունը։ Արդյոք նմանատիպ գնման ընթացակարգերը պե՞տք է ուղեկցվեն նաեւ հանրային քննարկում կազմակերպելով եւ որոշումների կայացման փուլում քննարկման տեսակետները հաշվի առնելով։ - Գնումների վերաբերյալ բոլոր հարցերը պետք է հանրային քննարկումների ճանապարհով լուծվեն, եւ մասնակցեն նաեւ շահագրգիռ կազմակերպություններ, որոնք պատկերացումներ ունեն, թե ինչն է հնարավոր անել, ինչը՝ ոչ, հասկանալ իրենց բողոքների օբյեկտիվ հիմքերը եւ փոփոխություններ իրականացնել՝ ըստ այդմ։ Բայց, ցավոք սրտի, ինչպես բանկային երաշխիքի, այնպես էլ մշակութային միջոցառումների դեպքում մեկ անձից գնման մասով որոշումներն առանց հանրային քննարկման եղան, ինչը հանգեցրեց նրան, որ շատ կազմակերպություններ դուրս մնացին գործընթացից, եւ ստացվեց՝ «ունքը սարքելու փոխարեն՝ աչքը հանեցին»։ Կարծես՝ հանրային քննարկումների պրակտիկան ընդհանրապես մոռացվել է։ Ինչ վերաբերում է միջոցառումների ժամանակ մեկ անձից գնման պրակտիկային՝ մեր պետական մարմինները հայտարարում են մեկ անձից գնում, այնպես են անում, որ ամսվա վերջին հայտարարեն մեկ անձից գնման մրցույթ, եւ ասում են՝ մարտի 8-ին բան չմնաց, պետք է մեկ անձից գնման միջոցով անենք։ Ստացվում է, որ մարտի 8-ը պատահական առաջացած օր է, ու պետք է մեկ անձից գնումով անեն։ Դրա համար, եթե մրցույթները ժամանակին հայտարարեն, նման խնդիր չեն ունենա։ Նույն խնդիրը եղավ սեպտեմբերի 21-ի միջոցառումներից առաջ։ Եթե թափանցիկություն լինի, հիմնավորում լինի, թե ինչու մեկ անձից, եւ այդ հիմնավորումը լինի օբյեկտիվ, ընկալելի կլինի, եթե ոչ, հասկանալի կլինի, որ իրենց պարզապես հարմար է գնումը մեկ անձից անել։ Արփի Ավետիսյան
21:41 - 27 հուլիսի, 2020
Երևանի ավագանին ընդունեց Նուբարաշենի գոտիավորման նախագծի մշակման քաղաքաշինական առաջադրանքը |armenpress.am|

Երևանի ավագանին ընդունեց Նուբարաշենի գոտիավորման նախագծի մշակման քաղաքաշինական առաջադրանքը |armenpress.am|

armenpress.am: Երևանի ավագանին հունիսի 24-ին, 4-րդ նստաշրջանի 5-րդ նիստի ժամանակ ընդունեց Նուբարաշենի գոտիավորման նախագծի մշակման քաղաքաշինական առաջադրանքը: «Երևան նախագիծ» ՓԲԸ-ի տնօրեն Սուրեն Օհանյանը նշեց, որ  նախագծով պետք է հաշվի առնվեն Երևան քաղաքի 2006-2020թթ. գլխավոր հատակագծում ներառված հիմնական դրույթները: «Այդ ամենի հետ մեկտեղ պետք է մշակվի նաև Երևանի 2020-2030թթ. գլխավոր հատակագծի կազմի մեջ 2020 թվականին առաջնահերթ Նուբարաշենի վարչական տարածքի հատվածը՝ Նուբարաշեն վարչական շրջանի տարածքի գոտիավորման նախագծի մշակմանը զուգահեռ՝ ներառելով գլխավոր հատակագծի դրույթները: Ինչպես նաև պետք է հաշվի առնվեն հաստատված և գործող քաղաքաշինական ծրագրային այլ փաստաթղթերում և հողօգտագործման սխեմաներում ընդգրկված դրույթները»,- նշեց Օհանյանը: Նրա խոսքով՝ նախագծի նպատակն է մշակել Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի գոտիավորման նախագիծը, որը քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ է և որով կսահմանվեն նշված տարածքների փաստացի և հեռանկարային օգտագործման ու կառուցապատման նկատմամբ պարտադիր պահանջները` վարչական շրջանի ամբողջ տարածքում կենսագործունեության բարենպաստ միջավայրի ձևավորման նպատակով: Որոշումն ընդունվեց 35 «կողմ», 3 «դեմ» և 6 «ձեռնպահ» ձայներով:
14:47 - 24 հունիսի, 2020
Երևանում 52 տնտեսավարող կկարողանա զբաղվել շրջիկ առևտրով. սահմանվեցին բոլոր պայմանները |armenpress.am|

Երևանում 52 տնտեսավարող կկարողանա զբաղվել շրջիկ առևտրով. սահմանվեցին բոլոր պայմանները |armenpress.am|

armenpress.am: Երևան քաղաքի ավագանին հունիսի 24-ին ընթացող 4-րդ նստաշրջանի 5-րդ նիստի ժամանակ սահմանեց մայրաքաղաքում շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, ժամկետները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, պայմանները և գործունեության իրականացման ժամերը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը նշեց, որ շրջիկ առևտրի գործունեությունը կանոնակարգելու նպատակով 2020 թվականի հունվարի 24-ին ՀՀ ազգային ժողովի կողմից ընդունվել է առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու, Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու, Տեղական տուրքերի և վճարումների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու և վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքներ: Դրանք ուժի մեջ են մտել 2020 թվականի փետրվարի 29-ից: «Առևտրի և ծառայությունների մասին օրենքով սահմանվել է «Շրջիկ առևտրի կետեր» հասկացությունը՝ ապրանքների պահպանման և մանրածախ առևտրի, ինչպես նաև ծառայությունների մատուցման համար համապատասխան սարքավորումներով ապահովված ավտոմոբիլներ կամ դրանց կցորդներ: Տվյալ նախագիծը ՀՀ արդարադատության նախարարությունում անցել է պետական փորձաքննություն, ստացել դրական եզրակացություն»,- ասաց Սաֆարյանը և հավելեց, որ  գերատեսչության կողմից ներկայացվել են առաջարկություններ և դիտողություններ, որոնք հաշվի են առնվել նախագիծը լրամշակելիս: Երևանում շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեությունը կարող են իրականացնել միայն իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը՝ Երևանի քաղաքապետի տրամադրած թույլտվության հիման վրա: Շրջիկ առևտրի իրականացման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային կամ թղթային հայտ: Շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը տրամադրվում են (հատկացվում են) բացառապես Երևանի քաղաքապետարանի՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքէջի միջոցով՝ էլեկտրոնային ամրագրման եղանակով, մինչև երեք օր ժամկետով: Միաժամանակ դրանց հատկացման տևողությունը չի կարող գերազանցել օրական 14 ժամը և առավելագույնը` մինչև ժամը 23:00-ն: ԲՀԿ խմբակցության ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանի հարցին, թե տվյալ նախագծով քաղաքում արդյոք կպակասե՞ն շրջիկ առևտրի կետերը՝ Սաֆարյանն ընդգծեց, որ առանձնացվել է 52 տարածք: «Որոշ չափով քաղաքը սահմանափակ է և չունի բոլոր շրջիկ առևտրի կետերի պահանջները բավարարելու անսահման հնարավորություն»,- ասաց Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետը: Որոշումն ընդունվեց 40 «կողմ», 0  «դեմ» և 3 «ձեռնպահ» ձայներով:
12:56 - 24 հունիսի, 2020
Երևանի հուշարձան-շենքերը պատշաճ պաշտպանված չեն․ Իզաբելլա Աբգարյան


 |armenpress.am|

Երևանի հուշարձան-շենքերը պատշաճ պաշտպանված չեն․ Իզաբելլա Աբգարյան |armenpress.am|

armenpress.am: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը մտահոգված է մայրաքաղաքի հուշարձան-շենքերի պաշտպանվածության առումով։ Նա այդ մասին ասաց Երևանի ավագանու Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի և Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստի ժամանակ։ «Տեղի տալով տարբեր շրջանակների բիզնես շահերին՝ քաղաքը զրկվել է իր պատմական հիշողությունից։ Ես ցանկանում եմ իմանալ՝ արդյոք Երևանի հուշարձան-շենքերի վերաբերյալ կատարվում է մասնագետների բազմակողմանի ուսումնասիրություն։ Որոշ շենքեր կան, որոնք նախկինում գտնվում էին այդ ցանկում, սակայն տարիներ առաջ անհասկանալի պատճառներով հանվել են։ Այսօր արդեն, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ շենքերին հուշարձանների ցանկում կրկին ընդգրկելու առումով և խոսքը միայն Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման նախագծում տեղ գտած շենքերի մասին չէ»,- նշեց Աբգարյանը։ Նրա խոսքով, ինքն այժմ չի տեսնում, որ Երևանի հուշարձան-շենքերը լինեն պատշաճ պաշտպանված։ Ավագանու անդամն ասաց, որ բնակիչները՝ հիմնականում երևանցիները, դիմում են քաղաքապետարանին, որպեսզի հուշարձան-շենքերի հարցը օր առաջ լուծվի։ «Ուզում եմ հասկանալ՝ այն սեփականատերերը, որոնք ձեռք են բերել պատմական շինությունններ, որևէ կերպ պատասխանատվության են ենթարկվելո՞ւ են, օրենսդրորեն սահմանափակվելո՞ւ են նրանց հնարավորությունները, այդ շենքերը բացիթողի վիճակի հասցնելու համար» - նշեց Աբգարյանը։ Հարցին ի պատասխան՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն ասաց, որ համաձայն է, և կարծում է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կվերանայի և այդ ցանկը հավանաբար կլրամշակվի։ «Մենք, իհարկե, կփորձենք գտնել այդ շենքերը, բանակցել սեփականատերերի, կառուցապատողների հետ և լուծումներ գտնել այս ամենին»,- ընդգծեց Սիսեռյանը։
18:46 - 13 հունիսի, 2020
Ֆիրդուսի աղյուսաշեն շենքի քարերը կհամարակալվեն և կպահպանվեն կառուցվող շենքերից մեկի ֆասադում. Սիսեռյան |1lurer.am|

Ֆիրդուսի աղյուսաշեն շենքի քարերը կհամարակալվեն և կպահպանվեն կառուցվող շենքերից մեկի ֆասադում. Սիսեռյան |1lurer.am|

1lurer.am: Երևանցիներն արդեն որերորդ օրն է՝ ակտիվ քննարկում են 33-րդ թաղամասի կամ Ֆիրդուսի թաղամասի հարցը, քանի որ օրեր առաջ քանդվել է թաղամասի 19-րդ դարի կառույցներից մեկը: Այս առիթով Երևանի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի և մշակույթի, կրթության ու սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները համատեղ արտահերթ նիստ են գումարել: Նիստին ներկա փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը նշեց, որ 2015-ին մշակվել է կառուցապատման հայեցակարգը, որը քննարկվել է Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի ճարտարապետների միության ներկայացուցիչների հետ, այնուհետև հաստատվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից: «2018 թ. մարտին Կառավարությունը վերահաստատել է գերակա հանրային շահն արդեն նոր մոդելով: Տարածքը բաժանվել է 19 տարբեր մասերի և ներգրավվել են տեղական և օտարերկրյա ներդրողներ: 2019-ին հեղափոխության արդյունքում գործարարների ակտիվության շնորհիվ կնքվեցին եռակողմ պայմանագրեր ներդրողի, կապալառուի և Կառավարության ներկայացուցչի հետ, որտեղ ևս մեկ անգամ մենք երաշխավորեցինք կառուցապատման աշխատանքները ներդրողներին»,- նշեց Սիսեռյանը՝ հավելելով, որ ներդրողների կողմից արդեն իսկ ներդրվել է 70 միլիոն դրամ հողերի ձեռքբերման համար: Սիսեռյանը նշեց, որ տարբեր գերատեսչությունների ղեկավարների ներկայությամբ եղել են հանդիպումներ, որոնցից մեկի ժամանակ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը ներկայացրել է մեկ այլ հայեցակարգ, որը արժանացել է տարբեր գերատեսչությունների բացասական գնահատականին, և որոշվել է առաջնորդվել գոյություն ունեցած հայեցակարգով: Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը նշեց, թե ինչու բաց մրցույթ չի հայտարարվել: «Առաջին հերթին պայմանավորված այն հանգամանքով, որ ծրագիրն արդեն իսկ մեկնարկած է, ներդրողները գումարներն ամբողջությամբ փոխանցել են, այս գումարներով հնարավոր է եղել լուծել հարյուրավոր ընտանիքների բնակարաններով ապահովելու հարցը, ինչը տարիներ շարունակ չէր լուծվում»,- ասաց Սիսեռյանը՝ հավելելով, որ նոր բնակարաններ կամ փոխատուցում ստացած ընտանիքների թիվը հարյուրից ավելի է, միջինը 1քմ-ն էլ գնահատվել է 1200-1300 ԱՄՆ դոլար, որը սակայն մինչ 2018-ի ապրիլը կազմում էր 600 կամ առավելագույնը 700 դոլար: Սիսեռյանը նաև հավելեց, որ ծրագրով հնարավոր է եղել լուծել գինու կոմբինատի 331 ընտանիքի և Կոնդ թաղամասի 107 ընտանիքի բնակարան տրամադրելու հարցը: Հուշարձան և ոչ հուշարձան շենքերի մասով Սիսեռյանը ճշգրտում արեց. տարածքում 8 հուշարձան շենք կա, որոնք ընդգրկված են Կառավարության  2004-ի ցանկում: «Մեր աշխատանքային խմբի կողմից և փոխվարչապետի հանձնարարությամբ դրանք դուրս են բերվել ծրագրից և Կառավարության որոշմամբ նաև դուրս կբերվեն գերակա շահի որոշման մեջ տեղ գտած գույքերի ցանկից շատ շուտով»: Նաև նշեց, որ  երաշխավորում են պահպանել բոլոր հուշարձան շենքերը՝ ապահովելով դրանց վիճակի և շրջակա միջավայրի բարելավումը: Նրա խոսքով՝ Ֆիրդուսի թաղամասում գտնվող աղյուսաշեն շենքը, որը չի գտնվում հուշարձան շենքերի ցանկում և երբևէ չի եղել, այդուհանդերձ, պայմանավորվածություն կա, որ այդ շինության քարերը կհամարակալվեն և կպահպանվեն թաղամասում կառուցվող շենքերից մեկի ֆասադում: Այս պահին նաև բանակցություններ ենք վարում կառուցապատողներից մեկի հետ, որ Ֆիրդուսի 80 հասցեում գտնվող շենքը չքանդվի և ընդհանրապես դուրս գա այս ծրագրից: Այսինքն՝ բանակցում ենք, որ պահպանենք այս շենքը, որը էլի հուշարձան չէ»,- նշեց փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Սիսեռյանը:
17:16 - 13 հունիսի, 2020