Մհեր Գրիգորյան

Մհեր Գրիգորյանը (փետրվարի 15, 1972, Աշտարակ) ՀՀ փոխվարչապետն է (2018 թ., մայիսի 12), ֆինանսաբանկային համակարգի մասնագետ, իրավաբան: 1989-1991 թթ. սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: 1991-1994 թթ․ սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։ 1997-1998 թթ. անցել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի բիզնես դպրոցի 6-ամսյա որակավորման դասընթաց:

Մասնագիտական գործունեությունը սկսել է 1996 թ․ ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես իրավաբան։ 1999-2005 թթ․ աշխատել է «Հայներարտբանկ» ՓԲԸ-ում (հետագայում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ), 2002-2006 թթ. մատուցել է իրավաբանական-խորհրդատվական ծառայություններ Համաշխարհային բանկին: 2004-2005 թթ. համատեղության կարգով աշխատել է HSBC Բանկ Հայաստանի իրավաբանական ծառայության ղեկավարի պաշտոնում:

2005 թ․ նշանակվել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն։ 2007-2011 թթ․ զբաղեցրել է «ՎՏԲ Բանկ-Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը: 2011 թ․ նշանակվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ և աշխատել մինչև 2018 թ․ մայիսի 12-ը:

Ստորագրվել է ՀՀ և ԱՄՆ միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագիրը

Ստորագրվել է ՀՀ և ԱՄՆ միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագիրը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ղեկավար Ջոն Ալելոն ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև զարգացմանն ուղղված համագործակցության 5-ամյա համաձայնագիրը, որի շրջանակներում Հայաստանին որպես աջակցություն տրամադրվելու է 120 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ: Համաձայնագիրն ուղղված է ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ու տնտեսության կայունության ապահովմանը: Փաստաթղթի ստորագրման արարողությանը ներկա են գտնվել ինչպես ԱՄՆ ՄԶԳ, այնպես էլ ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ: «Կառավարության անունից և անձամբ իմ կողմից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանին տրամադրվող աջակցության համար և ընդգծել, որ համաձայնագրով որոշված ուղղությունները մեծ կարևորություն ունեն այս բարդ ժամանակաշրջանում Հայաստանի առջև ծառացած տնտեսական մարտահրավերների հաղթահարման, կայուն զարգացման և երկրում ժողովրդավարության ամրապնդման համար»,-ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Ես ցանկանում եմ հատկապես շնորհակալություն հայտնել կառավարության մեր բոլոր գործընկերներին, ովքեր մեծ դեր են ունեցել այս համաձայնագրի մշակման գործում: Ձեր ժամանակը, մասնակցությունը և ջանքերն այս փաստաթուղթը մշակելու և այս օրն իրականություն դարձնելու համար ընդգծում են մեր հավատարմությունը ընդհանուր արժեքներին և նախաձեռնություններին: Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներում Հայաստանին աջակցելու գործին»,- միջոցառման ընթացքում նշել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն: Համաձայնագիրը միտված է խթանելու թափանցիկությունն ու հաշվետվողականությունը պետական կառավարման համակարգում, հզորացնելու տեղական կառավարման կարողությունները, ինչպես նաև մասնակցային ու ներառական ընտրական և քաղաքական գործընթացներն ու օրենքի գերակայությունը: Փաստաթղթի ներքո իրականացվելիք ծրագրերը կխթանեն կառավարման գործընթացում քաղաքացիների ներառական մասնակցությունը և կմեծացնեն տեղեկատվության անկախ և բազմազան աղբյուրների հասանելիությունը: Տնտեսական կայունությունն ամրապնդելու նպատակով ծրագրերն ուղղված կլինեն մասնավոր հատվածի մրցունակության բարձրացմանը, աշխատուժի հզորացմանը և բնական ռեսուրսների կայուն կառավարմանը: 
18:43 - 29 հունիսի, 2022
Երևանին և Բաքվին հաջողվել է մերձեցնել դիրքորոշումները ապաշրջափակման որոշ հարցերի շուրջ․ Մհեր Գրիգորյան
 |armtimes.com|

Երևանին և Բաքվին հաջողվել է մերձեցնել դիրքորոշումները ապաշրջափակման որոշ հարցերի շուրջ․ Մհեր Գրիգորյան |armtimes.com|

armtimes.com: Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների աշխատանքային խումբը կարողացավ մերձեցնել Երևանի և Բաքվի դիրքորոշումները շատ հարցերի, մասնավորապես՝ սահմանային և մաքսային հսկողության վերաբերյալ։ Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ գործակալության հետ հարցազրույցում ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը կառուցողական եմ համարում: Սա, անշուշտ, բարդ աշխատանք է, բայց պետք է նշեմ, որ կողմերին հաջողվում է մոտեցնել իրենց դիրքորոշումները սահմանային և մաքսային հսկողության բազմաթիվ հարցերի շուրջ, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի տարածքով ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ երթևեկության վերաբերյալ»,- ասել է նա։ ՀՀ փոխվարչապետի խոսքով՝ «այս պահին փորձագիտական ենթախմբերը շարունակում են ճանապարհային ու երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման ու հետագա օգտագործման հետ կապված հարցերի մշակումը»։ Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման ժամանակ։ Այնուհետև այդ նպատակով որոշվեց երեք երկրների փոխվարչապետների մակարդակով ստեղծել աշխատանքային խումբ, որը կկենտրոնանա տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի հաստատման վրա։  
11:12 - 29 հունիսի, 2022
Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Գորդեևը քննարկել են առաջիկայում Հայաստանում համատեղ տեխնոպարկ կառուցելու հարցը


 |armenpress.am|

Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Գորդեևը քննարկել են առաջիկայում Հայաստանում համատեղ տեխնոպարկ կառուցելու հարցը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հունիսի 28-ին ընդունել է երկօրյա աշխատանքային այցով ՀՀ ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի տեղակալ Ալեքսեյ Գորդեևի գլխավորած պատվիրակությանը: Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Գորդեևը հանդիպմանը քննարկել են առևտրատնտեսական, ներդրումների, կրթության և գիտության ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Գորդեևը նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ներկայումս գործում է  համագործակցության շուրջ 200 օրենսդրական փաստաթուղթ, որոնք վերաբերում են այս կամ այն ոլորտին: «Այսօր մենք խոսել ենք, թե ինչպես ընդլայնել այդ համագործակցության ներուժը: Տեսնում ենք, որ ընթացիկ տարում աճում է առևտրաշրջանառությունը, և կա վստահություն, որ առաջիկայում առևտրաշրջանառության ծավալը կհասնի 3 միլիարդ դոլարի: Բայց միևնույն ժամանակ պետք է ասել, որ կա հնարավորություն մեծացնելու ներդրումները համատեղ ձեռնարկություններ ստեղծելու համար՝ ինչպես արդյունաբերության, այնպես էլ գյուղատնտեսության ոլորտում»,- ասաց Գորդեևը: ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի տեղակալը հայտնեց, որ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ առանձին քննարկման թեմա է եղել կրթության և գիտության ոլորտի ներուժի օգտագործման հարցը: «Այստեղ անհրաժեշտ է ստեղծել համագործակցության ճիշտ շղթաներ: Բացի այդ, մենք  լուրջ քննարկել ենք Հայաստանի և Ռուսաստանի շուկաների արտադրանքի փոխադարձ հավաստագրման հետ կապված հարցերը, որպեսզի մեր արտադրանքներն ընկալվեն որպես հայրենական արտադրություն»,- հավելեց Գորդեևը: Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը քննարկվել են նաև ներդրումների հետ կապված հարցերը: ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի տեղակալի խոսքով՝ ներդրումներ են արվում Հայաստանի տարբեր ձեռնարկություններում և կազմակերպություններում: Այդ ներդրումները կազմում են Հայաստանի տնտեսության շուրջ 40 տոկոսը: «Այսինքն՝ մեր բիզնեսը լրջորեն ներկայություն ունի Հայաստանում, բայց կցանկանայինք փոխել ներդրումների որակը և ստեղծել համատեղ արտադրություն, որի արտադրանքը կվաճառենք ոչ միայն Հայաստանի և Ռուսաստանի շուկաներում, այլ նաև կարտահանենք երրորդ երկրների շուկաներ: Դրա համար շատ հետաքրքրիր և առարկայական քննարկում է տեղի ունեցել: Օրինակ, քննարկել ենք Հայաստանում առաջիկայում կառուցել արդյունավետ գործող համատեղ տեխնոպարկը»,- ընդգծեց Գորդեևը: Ռուսաստանի Դաշնության Դաշնայի ժողովի Պետական դումայի նախագահի տեղակալ Ալեքսեյ Գորդեևի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն: Ռուսական պատվիրակության կազմում են նաեւ ՌԴ գյուղատնտեսության փոխնախարար Մաքսիմ Ուվայդովը, ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարար Ալեքսեյ Բեսպրոզովնիկը, «Ռոսկաչեստվո»-ի ղեկավար Մաքսիմ Պրոտասովը: Հունիսի 28-ին, ռուսական պատվիրակությունն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և նրա տեղակալ Հակոբ Արշակյանի հետ: Նույն օրը տեղի է ունեցել նաև ռուսական պատվիրակության հանդիպումը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: Հունիսի 29-ին տեղի կունենա ռուսական պատվիրակության աշխատանքային հանդիպումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի հետ: Բացի այդ, Գորդեևի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Հարությունյանի հետ:
14:31 - 28 հունիսի, 2022
Մհեր Գրիգորյանը Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովին ընդգծել է Հյուսիս-հարավ մայրուղու տարածաշրջանային նշանակությունը

Մհեր Գրիգորյանը Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովին ընդգծել է Հյուսիս-հարավ մայրուղու տարածաշրջանային նշանակությունը

Փոխարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային տնտեսական 25-րդ համաժողովի «Գործընկերություն Եվրասիայում. նոր հնարավորություններ» խորագրով պանելային քննարկմանը, որին ի թիվս այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ մասնակցում էին նաև Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ Բախիտ Սուլթանովը: Պանելային քննարկման ընթացքում փոխվարչապետը խոսել է արդի մարտահրավերներին, այդ թվում՝ պարենային անվտանգության խնդիրներին հակազդելու անհրաժեշտության մասին: Այդ համատեքստում նա կարևորել է պարենային անվտանգության ապահովման ուղղությամբ կոնսոլիդացված ջանքերի գործադրումը՝ նշելով, որ ԵԱՏՄ շրջանակներում այս հարցը պետք է հիմնական ուղղություններից մեկը լինի: Փոխվարչապետն անդրադարձել է արդի պայմաններում լոգիստիկայի առումով Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին: Տրանսպորտային ենթակառուցվածքներին անդրադառնալիս Մհեր Գրիգորյանն ընդգծել է Հայաստանում կառուցվող Հյուսիս-հարավ մայրուղու տարածաշրջանային նշանակությունը: Իր ելույթում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձել է նաև ԵԱՏՄ շրջանակներում ազգային արժույթներով առևտրի ծավալների ավելացման անհրաժեշտության հարցին: 
20:11 - 16 հունիսի, 2022
Եթե դրամի արժևորումը պահպանվի, հոսանքի և գազի գները կարող են նվազեցվել․ Գրիգորյանը
 |civilnet.am|

Եթե դրամի արժևորումը պահպանվի, հոսանքի և գազի գները կարող են նվազեցվել․ Գրիգորյանը |civilnet.am|

civilnet.am: Եթե դրամի արժևորման ներկա տեմպերը շարունակվեն կամ պահպանվեն, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տարվա վերջում կարող է անդրադառնալ էլեկտրաէներգիայի ու գազի սակագների վերանայման, մասնավորապես, նվազեցման հարցին․ հունիսի 15-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին։ Վերջինս նշեց, որ տարվա մեկնարկից ի վեր դոլարի համեմատ դրամը 12-13 տոկոսով արժևորվել է, իսկ գազի ու էլեկտրաէներգիայի գնի հաշվարկների մեջ փոխարժեքն էական դեր ունի։ «Գազի ու էլեկտրաէներգիայի սակագներում փոխարժեքի ազդեցությունը հաշվարկված է, ու դրամի արժևորումը հաշվարկների մեջ պիտի մասնակից լինի։ Այլ հարց, թե ինչքանով է իրավիճակը երկարաժամկետ ու ֆունդամենտալ»,- պատասխանեց Գրիգորյանը՝ վստահություն հայտնելով, որ տարվա կտրվածքով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կարող է անդրադառնալ հարցին։   Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում
17:33 - 15 հունիսի, 2022
Պավել Չեպլակը Մհեր Գրիգորյանին է ներկայացրել ՀՀ-ում ներդրումներով հետաքրքրված լեհական ընկերությունների հնարավոր առաջիկա ծրագրերը

Պավել Չեպլակը Մհեր Գրիգորյանին է ներկայացրել ՀՀ-ում ներդրումներով հետաքրքրված լեհական ընկերությունների հնարավոր առաջիկա ծրագրերը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։  «Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լեհական երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, ընդգծվել է առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման առկա ներուժը: Դեսպանը ներկայացրել է Հայաստանում ներդրումների իրականացմամբ հետաքրքրված լեհական կազմակերպությունների կողմից հնարավոր առաջիկա ծրագրերը: Փոխվարչապետը մասնավորապես նշել է կապիտալ շուկայի զարգացման գործում համագործակցության կարևորությունը: Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև այս տարի նախատեսված հայ-լեհական միջկառավարական նիստի կազմակերպմանը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին»։  
18:25 - 14 հունիսի, 2022
ՀՀ փոխվարչապետի և ԵՄ դեսպանի մասնակցությամբ քննարկվել են ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո իրականացվող ծրագրերը

ՀՀ փոխվարչապետի և ԵՄ դեսպանի մասնակցությամբ քննարկվել են ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո իրականացվող ծրագրերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ և ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի մասնակցությամբ Կառավարությունում կայացել է ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո իրականացվող ծրագրերի վերաբերյալ քննարկում: Քննարկմանը ներկա են եղել ինչպես ՀՀ գերատեսչությունների, այնպես էլ՝ եվրոպական ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո իրականացվող ծրագրերի ընթացքին: Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է ՓՄՁ աջակցության ծրագրի շուրջ առկա համաձայնությունն ու դրա պաշտոնական ստորագրման շուտափույթ կազմակերպումը: «Երկուստեք կարևորվել են Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման ծրագիրը և դրա շրջանակներում եվրոպական ֆինանսական կառույցների հետ կատարվող փորձագիտական աշխատանքները: Ըստ աղբյուրի՝ փոխվարչապետն ընդգծել է նաև Սյունիքի մարզում COAF հիմնադրամի հետ նախատեսված համատեղ ծրագրի կարևորությունը՝ հույս հայտնելով, որ ծրագիրը կնպաստի Սյունիքում կրթության որակի բարելավմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Անդրադարձ է կատարվել նաև Երևանի կանաչ զարգացման ուղենիշի ներքո պլանավորված էներգաարդյունավետության խթանման ծրագրին և դրա շրջանակում Երևանում մանկապարտեզների և պոլիկլինիկաների վերակառուցմանը: Նշվում է, որ մտքեր են փոխանակվել մի շարք առանցքային ուղղություններով ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո հաջորդ ծրագրային փաթեթի հնարավոր ուղղությունների շուրջ: Հանդիպման վերջում ընդգծվել է երկուստեք պատրաստակամություն Եվրոպական հանձնաժողովի կողմից հաստատված և 2021 թվականի հուլիսին ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հայտարարված աջակցության փաթեթի ներքո իրականացվող ծրագրերի ընթացքն ապահովելու վերաբերյալ:         
20:25 - 13 հունիսի, 2022
Կես տարվա ընդմիջումից հետո այսօր  կկայանա հաղորդակցական ուղիների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը |azatutyun.am|

Կես տարվա ընդմիջումից հետո այսօր կկայանա հաղորդակցական ուղիների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր Մոսկվայում կայանալու է տարածաշրջանային հաղորդակցական ուղիների ապաշրջափակման հարցերով եռակողմ` հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խմբի հերթական հանդիպումը, այսօր «Ազատությանը» հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի ու Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ ստեղծված այս եռակողմ խմբի առաջին հանդիպումը կայացել էր անցած տարվա հունվարին Մոսկվայում: Նախորդը դեկտեմբերին էր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև երեկ կայացած հեռախոսազրույցի ընթացքում, ըստ հայկական կողմի, պայմանավորվածություն էր ձեռք բերվել ակտիվացնել խմբի աշխատանքները։ Փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը գլխավորում են նաև Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովը, և այս հանձնաժողովի շրջանակում նրանք օրերս հանդիպեցին սահմանին՝ Երասխի ուղղությամբ։
09:45 - 03 հունիսի, 2022