Գազպրոմ Արմենիա

«Գազպրոմ Արմենիա» (նախկին անվանում՝ «ՀայՌուսգազարդ»), ռուսական փակ բաժնետիրական ընկերություն է, որը զբաղվում է ՀՀ-ում գազի մատակարարմամբ և իրացմամբ։ Ստեղծվել է ՀՀ էներգետիկայի նախարարության, ԲԲԸ «Գազպրոմ»-ի, «ԻՏԵՌԱ» Միջազգային էներգետիկ ՍՊԸ-ի կողմից՝ 1997 թվականին։

Ընկերությունն ունի տարածքային սկզբունքով կազմակերպված 15 գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղ (ԳԳՄ), «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղ, 5 դուստր ընկերություն, ինչպես նաև «Հրազդան-5» և «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկները:

Ժամանակավորապես կդադարեցվի Սյունիքի մարզի Համլետավան գյուղի և Սևան քաղաքի որոշ հատվածների գազամատակարարումը

Ժամանակավորապես կդադարեցվի Սյունիքի մարզի Համլետավան գյուղի և Սևան քաղաքի որոշ հատվածների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 11-ին ժամը 14:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Համլետավան գյուղի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն` Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Մյասնիկյան փողոցի, Հրազդան փողոցի թիվ 1-ից մինչև 39-ը հասցեների, Նալբանդյան փողոցի թիվ 22 բազմաբնակարան շենքի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ
13:25 - 10 մայիսի, 2021
Մայիսի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի Դիլիջանի որոշ հատվածների, Սյունիքի Աճանան գյուղի գազամատակարարումը

Մայիսի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի Դիլիջանի որոշ հատվածների, Սյունիքի Աճանան գյուղի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ գործող ցանցին գազատարի ներմիացման, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 3-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կամոյի, Վասիլևի, Մյասնիկյան, Սովետների, Կամարինի, Կալինինի, Գետափնյա փողոցների, Շամախյան թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն`Սյունիքի մարզի Աճանան գյուղի գազասպառողների, «Սյունիքի թռչնաֆաբրիկա», «Ագրո Բիո Պրոդուկտ», «Պրոկպրոդ» ՍՊԸ-ների գազամատակարարումը:         «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:                   Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,– ասվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի տարածած հաղորդագրությունում։
11:49 - 30 ապրիլի, 2021
Հրապարակվել է առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը. առաջատարը «Գազպրոմ Արմենիա»-ն է |armtimes.com|

Հրապարակվել է առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը. առաջատարը «Գազպրոմ Արմենիա»-ն է |armtimes.com|

armtimes.com: ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը՝ 2021 թվականի առաջին եռամսյակի (հունվար-մարտ) արդյունքներով: Այսպիսով՝ հանրապետության 1000 խոշոր հարկատուները միասին այս տարվա հունվար-մարտ ամիսներին պետբյուջե են վճարել 260 մլրդ 170 մլն 72 հազար դրամի հարկեր եւ տուրքեր: Այս առումով որոշակի փոփոխություն է կատարվել: Նախորդ տարիներին ցանկում հայտնվում էին միայն բիզնես գործունեություն իրականացնող կամ, այսպես ասած, շահույթ հետապնդող ընկերությունները: Այս տարի ցանկում ներառվել են նաեւ շահույթ չհետապնդող մարմինները, այդ թվում՝ պետական մարմինները: ՊԵԿ-ը նույն մեթոդով տեղադրել է նաեւ նախորդ տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների տվյալները՝ ցանկում ներառելով նաեւ պետական մարմիններին:   Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հավաքագրվել են 275 մլրդ 315 մլն 899 հազար դրամ հարկեր եւ տուրքեր: Այսինքն՝ 2021-ի առաջին եռամսյակում խոշոր հարկ վճարողների վճարած հարկերը նվազել են 15 մլրդ 145 մլն 827 հազար դրամով կամ 5.5 տոկոսով:   ՊԵԿ-ը 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում պետական բյուջե է հավաքագրել 332.9 մլրդ դրամ։ Միայն 1000 խոշոր հարկատուները ապահովել են ընդհանուր հարկերի շուրջ 78.2 տոկոսը։ 2021 թվականի հունվար-մարտ ամիսների դրությամբ ՀՀ ամենախոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է՝ վճարած 18 մլրդ 704 մլն 826 հազար դրամ հարկերով: 2020 թվականի առաջին եռամսյակի համեմատ այն ավելացել է 918 մլն 575 հազար դրամով կամ շուրջ 5.2 տոկոսով։ 2-րդ խոշոր հարկատուն պետական մարմին է, իսկ ավելի կոնկրետ՝ ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմը: Նրանց վճարած հարկերը 2021-ի հունվար-մարտին կազմել են 15 մլրդ 51 մլն 743 հազար դրամ: Նախորդ տարվա համեմատ նրանց վճարած հարկերն աճել են 6 մլրդ 140 մլն 510 հազար դրամով կամ 68.9 տոկոսով:   3-րդ խոշոր հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է՝ վճարած 9 մլրդ 770 մլն 690 հազար դրամի հարկերով: Նախորդ տարվա համեմատ նրանց վճարած հարկերն աճել են 4 մլրդ 665 մլն 514 հազար դրամով կամ շուրջ 91.4 տոկոսով: 4-րդ խոշոր հարկատուն «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունն է՝ վճարած 4 մլրդ 139 մլն 508 հազար դրամ հարկերով: 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ այն նվազել է 58 մլն 12 հազար դրամով կամ շուրջ 1.4 տոկոսով: 5-րդ խոշոր հարկատուն «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունն է՝ վճարած 3 մլրդ 775 մլն 493 հազար դրամ հարկերով: 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ նրանց վճարած հարկերը նվազել են 148 մլն 551 հազար դրամով կամ շուրջ 3.8 տոկոսով: 6-րդ խոշոր հարկատուն «ՄՏՍ Հայաստան»-ն է։ Նրանք առաջին եռամսյակում վճարել են 3 մլրդ 549 մլն 246 հազար դրամի հարկեր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նրանց վճարած հարկերն աճել են 148 մլն 838 հազար դրամով կամ շուրջ 4.4 տոկոսով: 7-րդ խոշոր հարկատուն Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ Տոբակո» ընկերությունն է՝ վճարած 3 մլրդ 140 մլն 576 հազար դրամի հարկերով: Ընկերության վճարած հարկերը նվազել են 12 մլրդ 122 մլն 904 հազար դրամով կամ շուրջ 4 անգամ: 8-րդ խոշոր հարկատուն Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունն է՝ վճարած 3 մլրդ 64 մլն 588 հազար դրամի հարկերով: Ընկերության վճարած հարկերը նվազել են 60 մլն 280 հազար դրամով կամ շուրջ 1.9 տոկոսով: Շարունակությունը՝ armtimes.com-ում։ 
19:07 - 14 ապրիլի, 2021
Մարտի 30-ին ժամանակավորապես կդադարեցվի Վանաձորի որոշ հատվածների և Շահումյան գյուղի գազամատակարարումը

Մարտի 30-ին ժամանակավորապես կդադարեցվի Վանաձորի որոշ հատվածների և Շահումյան գյուղի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 30-ին ժամը 10.00-ից մինչև 16.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Խնձորուտ» թաղամասի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ փողոցների, Սասունցիների փողոցի, Չուխաջյան փողոցով և Երևանյան խճուղով պարփակված թաղամասի բազմաբնակարան շենքերի, առանձնատների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, Սասունցիների փողոցից մինչև Երևանյան խճուղու վերջնամաս ընկած հատվածի առանձնատների, Շահումյան գյուղի առանձնատների գազասպառողների, «Ռասմարի-1» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Գլորիա» և «Սարտոն» ՍՊԸ-ների կարի ֆաբրիկաների, «Փոքր Վաղինակ» ՀԿ-ի, թիվ 18, 19 դպրոցների, թիվ 10, 11 նախադպրոցական հաստատությունների, մի շարք այլ հիմնարկների գազամատակարարումը:Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:
13:05 - 29 մարտի, 2021
Մարտի 19-ին ժամանակավորապես կդադարեցվի Ալավերդու և Կապանի որոշ հասցեների, Հաղպատ գյուղի գազամատակարարումը

Մարտի 19-ին ժամանակավորապես կդադարեցվի Ալավերդու և Կապանի որոշ հասցեների, Հաղպատ գյուղի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային, գործող ցանցին նոր բաժանորդների միացման աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 19-ին ժամը 10.00-ից մինչև 16.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Կոմերիտմիության, Կախոյան, Էվոյան փողոցներով պարփակված թաղամասի, «Էնգելս», «Փիրուզյան» թաղամասերի, Հաղպատ գյուղի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, Ալավերդի քաղաքի Հացի գործարանի, «Ձորահույս» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, ժամը 10.00-ից մինչև 12.00-ն՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Բարաբաթում» բանավանի գազամատակարարումը:«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,– ասվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Հասարակայնության և ԶԼՄ-ներիի հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրությունում։
11:40 - 18 մարտի, 2021
Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են գազի մատակարարումը ՀՀ ժամանակավոր Ադրբեջանի տարածքով տարանցելու մասին |armenpress.am|

Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են գազի մատակարարումը ՀՀ ժամանակավոր Ադրբեջանի տարածքով տարանցելու մասին |armenpress.am|

armenpress.am: Ռուսական լրատվամիջոցները հայտնում են ռուսական գազի մատակարարումը Հայաստան ժամանակավորապես Ադրբեջանի տարածքով իրականացնելու մասին: Այս տեղեկության առնչությամբ պարզաբանում է տվել «Գազպրոմ-Արմենիա» ընկերության հանրային կապերի ծառայության պատասխանատու Միքայել Հարությունյանը: Նա հիշեցրեց միայն, որ Հայաստանի գազամատակարարումը իրականացվում է Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ մայրուղային գազատարով: «Այլ մեկնաբանություն այդ տեղեկության առնչությամբ չունենք»,- հավելեց Հարությունյանը: Ինտերֆաքսը, Կոմերսանտը, Սպուտնիկը և ռուսական այլ լրատվամիջոցները, վկայակոչելով ռուսական «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի տարածած հաղորդագրությանը, հայտնում են, որ «Հյուսիսային Կովկաս - Անդրկովկաս» գազատարի պլանային կանխարգելիչ և վերանորոգման աշխատանքների ընթացքում ռուսական գազը սպառողներին կմատակարարվի Ադրբեջանի տարածքով: Նշվում է, որ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը մարտի 16-ին կարճաժամկետ պայմանագիր են կնքել Ադրբեջանի տարածքով ռուսական գազի փոխադրման համար: Պայմանագիրը նախատեսում է, որ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի ռուսական հատվածում պլանային կանխարգելիչ և վերանորոգման աշխատանքների ժամանակ գազը սպառողին կհասնի Ադրբեջանի տարածքով մինչեւ Վրաստանի հետ սահմանը: Աշխատանքները կընթանան շուրջ երեք շաբաթ, դրանց ավարտից հետո գազի փոխադրումը նախկինի պես կանցնի Ռուսաստանի և Վրաստանի տարածքով:
14:02 - 17 մարտի, 2021