Էնթոնի Բլինքեն

էնթոնի Բլինքենն Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարն է։ Այդ պաշտոնը զբաղեցնում է 2021-ից։

Բլինկենը կարծում է, որ Ռուսաստանը կշարունակի շահագրգռված մնալ նավթի վաճառքով գների սահմանաչափի ներդրումից հետո

 |armenpress.am|

Բլինկենը կարծում է, որ Ռուսաստանը կշարունակի շահագրգռված մնալ նավթի վաճառքով գների սահմանաչափի ներդրումից հետո |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը կպահպանի համաշխարհային շուկաներում նավթ վաճառելու շահագրգռվածությունը գների սահմանաչափի ներդրումից հետո։ Նման կարծիք հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ՝ G7-ի արտգործնախարարների հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում: «Ռուսաստանն ինչպես ուզի,  որոշում կկայացնի, բայց ես կարծում եմ, որ նա շահագրգռված է էներգառեսուրսների վաճառքով: Սա լավ մեխանիզմ է շուկայում դրանց պահպանումն ապահովելու համար»,- ասել է նա։ Բլինկենը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանին անհրաժեշտ է էներգակիրներ վաճառել՝  տնտեսությանը աջակցելու համար։ «Մեծ յոթնյակի» երկրների ֆինանսների նախարարներն ավելի վաղ հայտարարել էին Ռուսաստանի Դաշնությունից նավթի գնային սահմանափակում սահմանելու մտադրության մասին։ Դրա համար նրանք ցանկանում են ստեղծել «լայն միջազգային կոալիցիա» և արգելել ռուսական նավթի ծովային փոխադրման համար որևէ ծառայությունների մատուցում, եթե այն վաճառվի  կոալիցիայի կողմից համաձայնեցված սահմանաչափից բարձր գնով։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը սեպտեմբերի 1-ին լրագրողներին ասել էր, որ Մոսկվան կդադարեցնի նավթի և նավթամթերքի մատակարարումը այն երկրներին, որոնք կորոշեն սահմանափակել  նավթի արժեքը:  
12:38 - 05 նոյեմբերի, 2022
ԱՄՆ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները |armenpress.am|

ԱՄՆ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները |armenpress.am|

armenpress.am: Մի քանի օրից ԱՄՆ-ում կհանդիպեն Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:  Այս մասին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2023 թ պետբյուջեի նախագծի քննարկմանը՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին: Միրզոյանը  նշեց, որ կան կենտրոններ, որոնք շահագրգիռ են հայ-ադրբեջանական բանակցությունների շարունակմամբ: Հայաստանը կառուցողական կերպով մասնակցում է տարբեր հարթակներով այդ բանակցություններին: Մի քանի օր առաջ Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարներ հանդիպումը: «Մի քանի օրից ես կմեկնեմ Վաշինգտոն: Այնտեղ կլինի իմ և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը»,- ասաց նա:
15:57 - 03 նոյեմբերի, 2022
Ալիևը Բլինքենին խնդրել է օգտագործել իր ազդեցությունը՝ առաջին պատերազմում անհետ կորածների գերեզմանների տեղն իմանալու համար


 |aravot.am|

Ալիևը Բլինքենին խնդրել է օգտագործել իր ազդեցությունը՝ առաջին պատերազմում անհետ կորածների գերեզմանների տեղն իմանալու համար |aravot.am|

aravot.am: Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի գրասենյակը: Ալիևը հիշեցրել է պետքարտուղարին, որ ավելի քան 3900 ադրբեջանցիներ անհետ կորած են համարվում Արցախյան առաջին պատերազմից հետո, և կարևորել է զանգվածային գերեզմանների մասին հայկական կողմից տեղեկություն ստանալու անհրաժեշտությունը: Նա խնդրել է Բլինքենին «օգտագործել իր հնարավորությունները այդ հարցի լուծման համար»: Ալիևը հայտնել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն որոշակի տեղեկության է տիրապետում մի շարք զանգվածային գերեզմանների գտնվելու վայրի մասին՝ հիմնված վկաների և այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների վրա: Առավել մանրամասն՝ aravot.am-ում
11:47 - 11 հոկտեմբերի, 2022
Բլինքեն-Ալիև հեռախոսազրույց. պետքարտուղարն ընդգծել է ԼՂ բնակիչների իրավունքների և անվտանգության հարցերի քննարկման կարևորությունը |hetq.am|

Բլինքեն-Ալիև հեռախոսազրույց. պետքարտուղարն ընդգծել է ԼՂ բնակիչների իրավունքների և անվտանգության հարցերի քննարկման կարևորությունը |hetq.am|

hetq.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ի թիվս այլ հարցերի՝ նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու պաշտպանությունը, ինչպես նաև՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը։ Այդ մասին նշվում է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի հայտարարության մեջ։  «Բլինքենն իր երախտագիտությունն է հայտնել դրական քայլերի համար, որոնք ձեռնարկվում են Հայաստանի և Ադրբեջանի կողմից՝ կայուն խաղաղ պայմանավորվածություններին հասնելու համար, ներառյալ վերջին ուղիղ բանակցություններն արտաքին գործերի նախարարների և առաջնորդների միջև»,- նշվում է հայտարարության մեջ։ Նեդ Փրայսի խոսքով՝ Բլինքենը ողջունել է հոկտեմբերի 4-ին 17 հայ ռազմագերիների վերադարձը, ինչպես նաև Ալիևին կոչ արել շարունակել քայլեր ձեռնարկել՝ խաղաղ կարգավորման գործընթացին աջակցելու ուղղությամբ։ ԱՄՆ պետքարտուղարը հաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը, այդ թվում՝ սահմանների հստակ նշման, տրանսպորտային կապերի ապահովման, անհետ կորած անձանց ճանաչման և վերադարձի, ինչպես նաև՝ գերիների ազատման հարցերում։  Ամերիկյան կողմի հաղորդագրության գլխավոր ուղերձն այն էր, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների և պաշտպանության հարցերի քննարկման կարևորությունը, եւ որ երկու կողմերը պահպանեն հրադադարի ռեժիմն ու կենտրոնանան բանակցությունների միջոցով համաձայնության հասնելու վրա։ Այսօր ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց էր ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ «Կողմերն ընդգծել են ադրբեջանական զինված ուժերի` ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման ու հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը: <...> Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների պաշտպանությանը, Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների համար միջազգային մեխանիզմի ստեղծմանը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ապահովմանը վերաբերող հարցերի»,- նշվում էր ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության մեջ։
11:06 - 11 հոկտեմբերի, 2022
Բլինքենը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու ծրագրերը |news.am|

Բլինքենը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու ծրագրերը |news.am|

news.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ողջունել է Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու ծրագրերը՝ վստահությունն ամրապնդելու համար։ Այս մասին ասվում է Բլինքենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի արդյունքներով Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։ «Բլինքենը երախտագիտություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի կողմից նախաձեռնվող դրական քայլերի համար՝ կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար, ներառյալ արտաքին գործերի նախարարների և ղեկավարների միջև ուղիղ բանակցությունները: Պետքարտուղարը վարչապետ Փաշինյանին կոչ է արել շարունակելու աշխատանքը Ադրբեջանի հետ՝ նախանշված խաղաղ գործընթացին աջակցելու քայլերի ուղղությամբ՝ հաստատված ժամանակացույցին համապատասխան։ Նա հաստատել է ԱՄՆ աջակցությունը, այդ թվում՝ սահմանների հստակ սահմանազատման, տրանսպորտային կապերի, անհետ կորածների որոնման և նույնականացման, կալանավորների վերադարձի և այլ հարցերի առնչությամբ: «Նա նաև ընդգծել է ԼՂ բնակիչների իրավունքների և երաշխիքների վերաբերյալ քննարկումների կարևորությունը, ինչպես նաև որ երկու կողմերն աջակցեն հրադադարին և կենտրոնանան բանակցային ճանապարհով ձեռք բերված համաձայնագրի վրա՝ որպես ամուր խաղաղության միակ ճանապարհ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Իր թվիթերյան միկրոբլոգում Բլինքենը նշել էր, որ Փաշինյանի հետ զրույցի ընթացքում ինքը«ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պաշտոնական բանակցություններում առաջընթացը»։ «Բանակցությունների միջոցով կնքված համաձայնագիրը ամուր խաղաղության միակ ճանապարհն է»,- նշել է նա։
10:58 - 11 հոկտեմբերի, 2022
Փաշինյանը և Բլինքենն ընդգծել են Ադրբեջանի ԶՈՒ-ի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման ու հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը

Փաշինյանը և Բլինքենն ընդգծել են Ադրբեջանի ԶՈՒ-ի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման ու հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Վարչապետը բարձր է գնահատել սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված ագրեսիայի հետևանքների վերացմանը միտված ամերիկյան կողմի ջանքերը և կարևորել այդ ուղղությամբ հետևողական քայլերը: Կողմերն ընդգծել են ադրբեջանական զինված ուժերի` ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման ու հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը: Զրուցակիցներն անդրադարձել են հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Եվրոպայի խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի քառակողմ հանդիպման արդյունքներին: Կարևորվել է ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման, ինչպես նաև սահմանազատման աշխատանքների իրականացման ու հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության ապահովումը: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների պաշտպանությանը, Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների համար միջազգային մեխանիզմի ստեղծմանը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ապահովմանը վերաբերող հարցերի: Վարչապետն իր տպավորություններն է կիսել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման վերաբերյալ: Էնթոնի Բլինքենը հայտնել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ առաջիկայում ևս նպաստելու բանակցային գործընթացին ու Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը: 
18:19 - 10 հոկտեմբերի, 2022
ԱՄՆ պետքարտուղարությունն ու Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդագրություններ են տարածել Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հեռախոսազրույցի վերաբերյալ

ԱՄՆ պետքարտուղարությունն ու Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդագրություններ են տարածել Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հեռախոսազրույցի վերաբերյալ

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ՀՀ ու Ադրբեջանի արտգործնախարարներ Արարարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ հեռախոսազրույցի մասին։ Նշվում է, որ Բլինքենը ԱՄՆ երախտագիտությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի կողմից կայուն խաղաղության համաձայնագրի ձեռքբերման ուղղությամբ ձեռնարկվող դրական քայլերի համար։  «Մեկ շաբաթվա ընթացքում, որը նշանավորվեց չափազանց մեծ բռնություններով, ներառյալ հայ զինծառայողների և ադրբեջանցի խաղաղ բնակիչների՝ ականների պայթյունների հետևանքով մահերը, նա ողջունել է հոկտեմբերի 2-ին նախարարների հանդիպումը՝ որպես կարևոր առաջընթաց խաղաղ գործընթացում: Պետքարտուղարը ողջունել է ռազմագերիների ազատ արձակումը և վերահաստատել մեր հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին լուծել խնդիրները խաղաղ ճանապարհով, և ընդգծել, որ դիվանագիտությունը միակ ճանապարհն է»,- նշված է հաղորդագրության մեջ։ Հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն է տարածել նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Նշվում է, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը վերահաստատել է, որ «Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը և պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել»։ Ինչ վերաբերում է Արցախին, ապա ըստ Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության՝ Բայրամովը նշել է, թե «հետկոնֆլիկտային շրջանում կշարունակվեն աշխատանքները՝ Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում բնակվող հայերի վերաինտեգրման ուղղությամբ»։ Հեռախոսազրույցի մասին տեղեկացրել էր նաև ՀՀ ԱԳՆ-ն՝ ի թվիս այլնի՝ նշելով, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման ու Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման վերաբերյալ:  
09:50 - 05 հոկտեմբերի, 2022
Տեղի է ունեցել Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հեռախոսազրույց

Տեղի է ունեցել Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հեռախոսազրույց

Հոկտեմբերի 4-ին, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Կողմերն իրենց կարծիքներն են ներկայացրել հոկտեմբերի 2-ին Ժնևում կայացած հանդիպման վերաբերյալ: Արարատ Միրզոյանը վերահաստատել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական ԶՈՒ դուրսբերման, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների շուտափույթ հայրենադարձման ու հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը: Շեշտվել է ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի միջոցով խնդիրների կարգավորման անընդունելիությունը: Նոր ագրեսիաների կանխարգելման համատեքստում ընդգծվել է սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման կարևորությունը: Հեռախոսազանգի ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման ու Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման վերաբերյալ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները՝ ուղղված Հարավային Կովկասում կայունության և անվտանգության հաստատմանը»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
23:00 - 04 հոկտեմբերի, 2022
ԱՄՆ վարչակազմը գործողությունների պլան ունի ՌԴ-ի կողմից միջուկային զենքի գործածության դեպքում․ Բլինքեն

ԱՄՆ վարչակազմը գործողությունների պլան ունի ՌԴ-ի կողմից միջուկային զենքի գործածության դեպքում․ Բլինքեն

Մենք շատ անպատասխանատու հռետորաբանություն ենք լսել Վլադիմիր Պուտինից, բայց մենք կենտրոնացած ենք այն բանի վրա, որ բոլորս պատասխանատու լինենք, հատկապես երբ խոսքը վերաբերում է այս տեսակի անփույթ հռետորաբանությանը: Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը CBS-ին տված հարցազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե որքանով պետք է ամերիկացիները մտահոգվեն միջուկային պատերազմի հեռանկարով: «Մենք շատ հստակ ենք եղել ռուսների հետ թե՛ հրապարակավ, թե՛ մասնավոր զրույցներում, որ դադարեցվեն միջուկային զենքի մասին անփույթ խոսակցությունները»,- նշել է Բլինքենը։ Անդրադառնալով Կրեմլի հետ մասնավոր զրույցներին այս թեմայով՝ ԱՄՆ պետքարտուղարը ընդգծել է, որ շատ կարևոր է, որ Մոսկվան իրենցից լսի և իմանա, որ միջուկային զենք կիրառելու հետևանքները «սարսափելի կլինեն»։ Բլինքենն ընդգծել է, որ Վլադիմիր Պուտինը մեկ հստակ ելք ունի այն պատերազմից, որը սկսել է, և այդ ելքը այն ավարտելն է․ «Եթե Ռուսաստանը դադարի կռվել, պատերազմը կավարտվի, եթե Ուկրաինան դադարի կռվել, կավարտվի Ուկրաինան»։ Նա նաև նշել է, որ չի պատրաստվում խոսել միջուկային զենք կիրառելու հետևանքների մասին․ «Միջուկային զենքի ցանկացած գործածություն կարող է աղետալի լինել ինչպես այն երկրի համար, որն օգտագործում է, այնպես էլ մյուսների համար»։ Հարցին, թե արդյո՞ք պետքարտուղարությունը որևէ պլան ունի միջուկային զենքի կիրառման դեպքում, Բլինքենը դրական է պատասխանել, որից հետո լրագրողը լրացնող հարց է տվել, թե արդյո՞ք այդ պլանը կարող է կանգնեցնել Երրորդ համաշխարհային պատերազմը, ինչին ի պատասխան, ԱՄՆ պաշտոնյան ասել է․ «Նախագահ Բայդենը հստակեցրել է, որ ինչպես մենք անում ենք ամեն բան, որ օգնենք ուկրաինացիներին պաշտպանել իրենց, ինչպես անում ենք ամեն բան՝ համախմբելու այլ երկրներին Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար, մենք նաև վճռական ենք, որ այս պատերազմը չընդլայնվի, չտարածվի։
10:37 - 26 սեպտեմբերի, 2022
Նյու Յորքում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Էնթոնի Բլինքենի հանդիպումը

Նյու Յորքում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Էնթոնի Բլինքենի հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում, հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիային՝ կարևորելով տեղի ունեցածի վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից հնչեցվող հստակ դիրքորոշումներն ու գնահատականները: ՀՀ կառավարության ղեկավարը բարձր է գնահատել անձամբ պարոն Բլինքենի ջանքերը՝ բանակցային գործընթացին ու երկխոսությանն աջակցելու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև միջազգային հանրության կողմից ադրբեջանական գործողությունների դատապարտման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերման, ադրբեջանական կողմում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ապահովման և հումանիտար այլ խնդիրների ուղղությամբ համարժեք արձագանքի կարևորությունը: Էնթոնի Բլինքենն ընդգծել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակելու ջանքերը բանակցային ու խաղաղ գործընթացին, կարևորելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և երկարատև կարգավորման անհրաժեշտությունը, այդ թվում՝ ԼՂ ժողովրդի համար: ԱՄՆ պետքարտուղարը կարևորել է Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպումը և հույս հայտնել, որ երկխոսությունն առաջիկայում ևս կշարունակվի: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական զարգացման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
07:37 - 23 սեպտեմբերի, 2022
Մենք կշարունակենք աջակից լինել Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը. Բլինքենի ուղերձը

Մենք կշարունակենք աջակից լինել Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը. Բլինքենի ուղերձը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Ջ․ Բլինքենն ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ, որում ասված է. «Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից լավագույն մաղթանքներս եմ հղում Հայաստանի ժողովրդին Անկախության տոնի առթիվ։ Խորհրդային Միությունից իր անկախությունը հռչակելուց հետո՝ ավելի քան 30 տարի մենք տեսել ենք Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարական արժեքների, ինչպես նաև երկրում մարդու իրավունքների, իրավունքի գերակայության, տնտեսության և արդարադատության ոլորտի զարգացման և ամրապնդման հարցերում։ Հպարտ ենք գործակցել Հայաստանի հետ այս ոլորտներում, որոնք մարմնավորում են մեր ընդհանուր արժեքները։ Մենք կշարունակենք աջակից լինել Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը։ Մենք գնահատում ենք տարածաշրջանում ավելի մեծ կայունության ապահովման ջանքերին աջակցելու ձեր պատրաստակամությունը։ Ցավակցում ենք վերջին հարձակումներում տեղ գտած մարդկային կորուստների կապակցությամբ և փաստում, որ մենք հանձնառու ենք աշխատել ձեր և մյուս կողմերի հետ հակամարտության խաղաղ կարգավորման խթանման նպատակով։ Լիահույս ենք, որ մեր երկկողմ հարաբերությունները և տնտեսական կապերը կշարունակեն վերելք ապրել։ Բարեկեցություն և խաղաղություն եմ մաղթում հայ ժողովրդին»։
09:36 - 21 սեպտեմբերի, 2022