Հայկ Մարության

Երևանի նախկին քաղաքապետ, դերասան, ռեժիսոր, հասարակական և քաղաքական գործիչ։

2021 թ․ դեկտեմբերի 15-ին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսեց։ Դեկտեմբերի 22-ին Հայկ Մարությանը հեռացվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից․ քաղաքապետարանում տեղի ունեցած փակ քվեարկության արդյունքում Երևանի նոր քաղաքապետ ընտրվեց Հրաչյա Սարգսյանը։

Ծնվել է 1976թ․ դեկտեմբերի 18-ին։ 

1996 - 2002 թվականներին աշխատել է «Շարմ» ընկերությունում՝ որպես սցենարիստ, ռեժիսոր, դերասան։ 2002 թվականին ընկերների հետ համատեղ հիմնել է «Կարգին ստուդիա» ընկերությունը, որտեղ և աշխատել է որպես դերասան, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր։ 2012 թվականից հանդիսացել է «Շանթ» հեռուստաընկերության «Կանխիկ հումոր» հեռուստանախագծի ժյուրիի անդամ։ 2018 թվականի սեպտեմբերին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից առաջադրվել է որպես Երևանի քաղաքապետի թեկնածու։

Երևանի քաղաքապետն այցելել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ

Երևանի քաղաքապետն այցելել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր այցելել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ: «2019-ի ամռանը ստեղծված կառույցն այսօր արդեն 112 միավոր հատուկ տեխնիկա ունի, որից 51-ը կօգտագործվի ձնամաքրման աշխատանքների համար: Աղն ու ավազն արդեն պահեստավորված է: Շատ եմ կարևորում, որ քաղաքն ունի աղբահանությամբ, սանմաքրմամբ ու ձնամաքրմամբ զբաղվող սեփական հիմնարկը՝ իր գույքով: Սա թույլ է տալիս տարաբնույթ ոչ ստանդարտ իրավիճակներում, գիշերային ժամերին կամ վատ եղանակային պայմաններում հրատապ լուծումներ տալ խնդիրներին, ինչը հաճախ հնարավոր չի լինում մասնավոր օպերատորի դեպքում: Հիմնարկում տեխնիկական համալրումը շարունակվում է: Նիշը պահելու և անընդհատ բարձրացնելու ենք»,- տեղեկացրել է Երևանի քաղաքապետը:        
20:07 - 11 դեկտեմբերի, 2020
Երևանից Ստեփանակերտ կուղևորվեն ավտոբուսներ, որոնք Արցախ կտեղափոխեն Երևանում ապաստանած արցախցիներին

Երևանից Ստեփանակերտ կուղևորվեն ավտոբուսներ, որոնք Արցախ կտեղափոխեն Երևանում ապաստանած արցախցիներին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի ՛ հայրենակիցներԱյսօր ընդունել եմ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, ով կամավորական ջոկատի կազմում հերթապահություն էր իրականացնում Արցախի պաշտպանական դիրքերում:Քննարկել ենք ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մայրաքաղաք Ստեփանակերտում եղած ավերածությունների շուտափույթ վերականգնման-վերակառուցման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Պարոն Մարությանը պատրաստակամություն է հայտնել, որ Երևանի քաղաքապետարանն իր բաժին կարևոր մասնակցությունը կունենա, և շատ շուտով Ստեփանակերտ կգործուղվեն կոմունալ ծառայությունների ուղղությամբ մասնագիտացված խմբեր: Իսկ նոյեմբերի 13-ից կանոնավոր կերպով ամեն օր անվճար հիմունքներով Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից Ստեփանակերտ կուղևորվեն մարդատար ավտոբուսներ, որոնք Արցախ կտեղափոխեն բոլոր այն քաղաքացիներին, ովքեր պատերազմի պատճառով ստիպված ապաստանել էին Երևանում կամ ՀՀ մարզերում»:
13:01 - 13 նոյեմբերի, 2020
Այսօր Էրեբունի-Երևանի օրն է. քաղաքի օրը մենք կտոնենք մեր ընդհանուր հաղթանակի հետ միասին. Հայկ Մարության

Այսօր Էրեբունի-Երևանի օրն է. քաղաքի օրը մենք կտոնենք մեր ընդհանուր հաղթանակի հետ միասին. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի երևանցիներ, Այս օրերին մեր ամբողջ ջանքը, մտքերն ու աղոթքները ուղղել ենք Արցախ: Թշնամու ահաբեկչական բանակների պարտադրած այս ահռելի պայքարում յուրաքանչյուրս մեր ոլորտում լծվել ենք Հայրենիքի պաշտպանության ու հաղթանակի սուրբ գործին: Վստահ եմ, որ մեր սերունդները, այս օրերի մասին հիշելիս, մեր տղաների սխրանքին ձոնված հերոսապատումների կողքին պատմելու են նաև միասնականության ու նվիրումի ոգու մասին, որ այս օրերին թևածում է մեզանում: Այսօր Էրեբունի-Երևանի օրն է: Տոնական միջոցառումները, հասկանալի է՝ հետաձգվել են՝ քաղաքի օրը մենք կտոնենք մեր ընդհանուր հաղթանակի հետ միասին: Իսկ այսօր եկեք արձանագրենք, որ մենք, պահելով Արցախի սուրբ հողը, պահում ենք նաև Էրեբունի ամրոցի հազարամյա պատերը, պահում ենք Օպերան ու Ազգային պատկերասրահը, Սուրբ Սարգսի տաճարն ու Մատենադարանը: Հաղթանակից հետո մենք կվերակառուցենք Արցախում բարբարոսի հարվածից տուժած մեր քաղաքները ու է՛լ ավելի կշենացնենք դրանք՝ հազարերորդ անգամ ապացուցելով, որ հայի հաստատակամությունն ու ապրելու կամքն անխորտակելի են: Եվ ես վստահ եմ, որ այսուհետև մեր օրացույցում միայն տոնական ամսաթվեր են ավելանալու: Ուրիշ հեռանկար չկա: Որովհետև մեր գործն արդար է, հաղթանակն՝ անխուսափելի: Փա՜ռք հերոսներին, փա՜ռք միասնական հայությանը, կեցցե՜ հավերժական Հայաստանն ու Արցախ աշխարհը: Հաղթելու ենք»։
12:01 - 11 հոկտեմբերի, 2020
Հոկտեմբերին կհայտարարվի մետրոյի նոր կայարանի կառուցման մրցույթ, որից հետո պարզ կլինի ընդհանուր ծրագրի արժեքը |aysor.am|

Հոկտեմբերին կհայտարարվի մետրոյի նոր կայարանի կառուցման մրցույթ, որից հետո պարզ կլինի ընդհանուր ծրագրի արժեքը |aysor.am|

aysor.am: Հոկտեմբերի առաջին կեսին կհայտարարվի մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման մրցույթ, այս մասին հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։ «Երևանի քաղաքապետարանի կողմից պետք է հայտարարվեն նախագծման, ինչպես նաև շինարարության մրցույթներ։ Դրանց ավարտից հետո նոր կգա կառավարության կողմից գումարի հատկացման հարցը», - հայտնել են գրասենյակից։ Նշվում է, որ մոտ օրերս կամփոփվեն մասնագիտական համապատասխան փաստաթղթերը, դրանք կթարգմանվեն ռուսերեն և անգլերեն լեզուներով, ինչպես նաև կհամաձայնեցվեն միջազգային փորձագետների հետ։ «Նախատեսվում է հոկտեմբերի առաջին կեսին հայտարարել մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման մրցույթ, ինչը նույնպես  ֆինանսավորվում է ՀՀ կառավարության կողմից։ Նշված մրցույթի արդյունքում հաղթող կազմակերպությունը կկազմի նախագծանախահաշվային փաստաթղթերը, որոնց հիման վրա կհստակեցվեն նոր կայարանի կառուցման ծախսերը և կհայտարարվի բուն շինարարության մրցույթը։ Արդեն իսկ այդ փուլում պարզ կլինի ընդհանուր ծրագրի արժեքը», -  հայտնել են Ավինյանի գրասենյակից։
16:43 - 24 սեպտեմբերի, 2020
Խաժակյանի վարորդի աշխատավարձը ստացել է Մարուքյանի վարորդը. Երեւանի քաղաքապետարանից դա վկայող փաստաթուղթ են տրամադրել |armtimes.com|

Խաժակյանի վարորդի աշխատավարձը ստացել է Մարուքյանի վարորդը. Երեւանի քաղաքապետարանից դա վկայող փաստաթուղթ են տրամադրել |armtimes.com|

armtimes.com: Երեկվանից մամուլում լուրեր են շրջանառվում, որ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին առնչվող քրեական գործ է հարուցվել եւ խոսքը համայնքային բյուջեից միջոցներ յուրացնելու մասին է: Ըստ այդ լուրերի՝ քաղաքապետարանում որպես «Լույս» խմբակցության վարորդ գրանցված Արմեն Մխիթարյանն ավելի քան մեկ տարվա ընթացքում փաստացի աշխատանքի չի գնացել, չի կատարել վարորդի պարտականությունները, սակայն աշխատավարձ է ստացել: Նույն լուրերի համաձայն՝ «Լույս» խմբակցության վարորդի անունով փոխանցվող գումարը ստացել է Դավիթ Խաժակյանի քաղաքական ղեկավար Էդմոն Մարուքյանի վարորդը: Այսինքն՝ քաղաքապետարանի «Լույս» խմբակցության վարորդի հաստիքում հրամանագրված Արմեն Մխիթարյանը, ստանալով իր աշխատավարձային քարտը, այն փոխանցել է Ազգային ժողովում հրամանագրված վարորդին, եւ վերջինս էլ ամեն ամիս քաղաքապետարանից ստացել է սահմանված աշխատավարձը։ Քաղաքապետարան լրատվական ծառայությունից նախ տեղեկությունը հաստատեցին, ապա տրամադրեցին քաղաքապետարանին տուժող ճանաչելու մասին ոստիկանության որոշումը: Դրանում նշվում է, որ ՀՀ ոստիկանությունում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի պետական կառավարչական հիմնարկում որպես վարորդ հրամանագրված եւ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարին ամրակցված ավտոմեքենան շահագործող անձը համաձայնության է եկել Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարի հետ եւ 2019 թվականի օգոստոս ամսին կազմակերպել են իր մտերիմի՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության վարորդի հաստիքում հրամանագրման գործընթացը: Մեզ տրամադրված փաստաթղթում նաեւ տեղեկանում ենք, որ քաղաքապետարանի խմբակցության վարորդը, նախնական պայմանավորվածության համաձայն՝ աշխատանքի ընդունվելուց անմիջապես հետո իր անվամբ դուրս գրված աշխատավարձի բանկային քարտը հանձնել է ՀՀ ԱԺ-ում հրամանագրված վարորդին: «Ավագանու՝ «Լույս» խմբակցության ղեկավարի վարորդ հրամանագրված անձի փաստացի աշխատանքի չհաճախելու պայմաններում քաղաքապետարանի պատասխանատու ստորաբաժանման աշխատակիցները մոլորության մեջ ընկնելով, նշված անձի անվամբ 2019 թվականի օգոստոսից մինչեւ օրս կազմել են աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր»,-նշված է քաղաքապետարանի տրամադրած գրության մեջ: Նշվում է, որ Երեւանի քաղաքապետարանի բյուջեից  Դավիթ Խաժակյանի վարորդ՝ Արմեն Մխիթարյանի բանկային քարտին որպես աշխատավարձ փոխանցվել է խոշոր չափի՝ ընդհանուր 2.5 միլիոն ՀՀ դրամ գումար, որն էլ խաբեությամբ հափշտակվել է: Ըստ մեր ձեռքի տակ եղած փաստաթղթի՝ դեպքի առիվ ՀՀ ոստիկանության ՔՈ ԳՎ կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեկան գործ: Որոշում է կայացվել քրեական գործով տուժող ճանաչել Երեւանի քաղաքապետարանին: Հարուցված քրեական գործի, Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարի ներգրավվածության ու այլ մանրամասների մասին խոսել ենք Դավիթ Խաժակյանի հետ: - Պարոն Խաժակյան, ըստ որոշ լրատվամիջոցների եւ մեր ունեցած տեղեկությունների՝ Երեւանի քաղաքապետարանում որպես «Լույս» խմբակցության վարորդ գրանցված անձը մեկ տարվա ընթացքում փաստացի աշխատանքի չի գնացել, չի կատարել վարորդի պարտականությունները եւ փաստացի աշխատավարձ է ստացել այլ անձ: Սա ճի՞շտ է: - Այդ տեղեկատվությունը տարածվեց Նիկոլ Փաշինյանի գրպանային գործիչ Արման Բաբաջանյանին պատկանող կայքում, որը անբարոյական սուտ է։ Սուտ է այն պարզ պատճառով, որ եթե վարորդը չհաճախեր աշխատանքի, ապա չէր վարձատրվի Երեւանի քաղաքապետարանի կողմից եւ չէր ստանա խրախուսումներ՝ պարգեւավճարի տեսքով։ - Ճի՞շտ է, որ խմբակցության մեքենան վարել եք միայն դուք: - Խմբակցության մեքենան ես վարում եմ այնպես, ինչպես Հայկ Մարությանը տեւական ժամանակ վարում է իրեն ամրակցված մեքենան այն պայմաններում, երբ նրա մեքենան եւս ունի վարորդ, որը նախատեսված է քաղաքապետարանի հաստիքացուցակով։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
18:02 - 23 սեպտեմբերի, 2020
Սամվել Ալեքսանյանը դատի է տվել Երեւանի քաղաքապետարանին |armtimes.com|

Սամվել Ալեքսանյանը դատի է տվել Երեւանի քաղաքապետարանին |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը դատի է տվել Երեւանի քաղաքապետարանին՝ քաղաքապետ Հայկ Մարությանի կայացրած որոշման համար։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։ Գործարարը դիմել է Վարչական դատարան Երեւանի քաղաքապետի 2020 թվականի սեպտեմբերի 16-ին կայացրած թիվ 2898-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։ Հայցը ներկայացվել է սեպտեմբերի 18-ին եւ մակագրվել Վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանին։ Ըստ քաղաքապետի վերոնշյալ որոշման՝ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոցի հ.102/4 հասցեի հետնամասում՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասում Սամվել Ալեքսանյանի կողմից իրականացվել են ապօրինի շենք-շինությունների կառուցման շինարարական աշխատանքներ, ինչի առթիվ էլ քաղաքապետարանում վարչական վարույթ է հարուցվել։  Ալեքսանյանին գրավոր առաջարկվել է սեփական նախաձեռնությամբ, ձեռնարկել քայլեր ինքնակամ շենք-շինությունները քանդելու եւ դրանցով ծանրաբեռնված պետական սեփականություն հանդիսացող հողամասերն ապօրինի տիրապետումից ազատելու համար, սակայն վերջինս այդ ուղղությամբ որեւէ քայլ չի ձեռնարկվել: Իսկ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի կողմից տրված մասնագիտական կարծիքի համաձայն՝ հիմնավորվել է, որ այդ ապօրինի կառուցված շենք-շինությունները եւ պարիսպը ենթակա չեն օրինականացման, քանի որ ընդգրկված են անտառային նշանակության հողերում։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
13:13 - 23 սեպտեմբերի, 2020
Ստեղծվել է քաղաքապետին կից նոր, 15 հոգանոց սոցիալական խորհուրդ. ովքեր են դրա կազմում եւ ինչ են անելու |armtimes.com|

Ստեղծվել է քաղաքապետին կից նոր, 15 հոգանոց սոցիալական խորհուրդ. ովքեր են դրա կազմում եւ ինչ են անելու |armtimes.com|

armtimes.com: Երեւանի քաղաքապետին կից այս տարի առաջին անգամ ձեւավորվել է «Սոցիալական աջակցության տրամադրման խորհուրդ»: Սա այն խորհրդատվական մարմինն է, որը պիտի աջակցի քաղաքապետին՝ որոշելու աջակցության ծրագրերն ու դրա տրամադրման ձեւը: Այն ստեղծվել է սոցիալական ոլորտի բարեփոխումների շրջանակում, սոցիալական աջակցության տրամադրումն արդյունավետ իրականացնելու նպատակով: Նպատակն է նաեւ, որ ծրագրերի տրամադրումը մեկ անձի որոշման արդյունք չլինի՝ չնայած խորհրդի անդամներին իր որոշմամբ, 1 տարի ժամկետով, նշանակում է Երեւանի քաղաքապետը: 15 հոգուց բաղկացած խորհրդի կազմում 4-ը Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցներ են, 3-ը՝ ավագանու անդամներ, 2-ը՝ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, 3-ը՝ հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, իսկ 3-ը` անհատ փորձագետներ:  Խորհրդի նախագահն է Երեւանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը: Կազմում են՝ Լուսինե Հովհաննիսյան՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների եւ սոցիալական պաշտպանության վարչության պետ Տաթեւիկ Ավետիսյան՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների եւ սոցիալական պաշտպանության վարչության սոցիալական պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ, սոցիալական աշխատող Քրիստինե Ավետիսյան՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության գործառնական բաժնի պետ Անի Խաչատրյան՝ Երեւան քաղաքի ավագանու «Լույս» խմբակցություն Գայանե Վարդանյան՝ Երեւան քաղաքի ավագանու «Իմ քայլը» խմբակցություն Միքայել Մանրիկյան՝ Երեւան քաղաքի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն Ոսկան Ղազարյան՝ Վորլդ Վիժեն Հայաստան ՄԲԿ սոցիալական ծրագրերի համակարգող Աննա Եղիազարյան՝ «Հայկական Կարմիր Խաչ» ընկերության գլխավոր քարտուղար Աննա Գրիգորյան՝ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ սոցիալական ծրագրերի զարգացման ղեկավար Անահիտ Մելքումյան՝ «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի շահերի պաշտպան Անահիտ Հայրապետյան՝ ՄԱԿ փախստականների գործակալության արտաքին կապերի պատասխանատու Ռոզա Սոլոմոնյան՝ Մանկական զարգացան հիմնադրամ սոցիալական աշխատող Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների եւ սոցիալական պաշտպանության վարչության պետ, խորհրդի անդամ Լուսինե Հովհաննիսյանը «Հայկական ժամանակի հետ զրույցում հայտնեց, որ նորաստեղծ այս մարմինը զբաղվելու է միայն անհատական ծրագրերի եւ աջակցության տրամադրման գործընթացով: «ՏԻՄ օրենքով սեփական լիազորությունների շրջանակում կամավոր լիազորությունները սոցիալական պաշտպանության ոլորտում պետք է իրականացվի ավագանու հաստատած կարգով եւ համապատասխան չափորոշիչներով: Իսկ այդ կամավորի կարգի շրջանակում մենք նախաձեռնեցինք ստեղծել այս խորհուրդը, որպեսզի սոցիալական աջակցությունն ավելի հասցեական եւ ըստ կարիքի տրամադրվի»,- հայտնեց նա: Հովհաննիսյանը նաեւ նշեց՝ խնդիր են դրել, որպեսզի վարչական շրջանի ղեկավարներն ինքնուրույն չորոշեն, թե ում եւ ինչ օգնություն են հատկացնելու.  «Ենթադրենք հաշմանդամություն ունեցող 10 անձի տալու են անկողնային պարագաներ եւ բլենդեր, բայց արդյո՞ք այդ մարդիկ առաջնայինը դրա կարիքն ունեն: Սոցիալական աշխատողները կլինեն տվյալ ընտանիքներում, կգնահատեն նրանց կարիքներն ու ըստ այդմ կներկայացնեն խորհրդի կազմին»: Խորհրդի անդամը շեշտեց՝ իրենք տալու են միայն բազմամասնագիտական կարծիք, թե տվյալ ծրագիրը որքանով օգտակար կլինի տվյալ ընտանիքի համար, երկարաժամկե՞տ աջակցություն է պետք, թե՞ կարճաժամկետ եւ այլն: «Նախկինում սոցիալական աջակցությունը շահառուի կարիքներից ելնելով չի եղել, թիրախը չի ընտրվել, ում ինչ ուզել, տվել են: Հիմա սոցիալական աջակցությունը պետք է շատ հիմնավոր լինի եւ լուծվեն առաջնային պահանջները: Բազմաթիվ ծրագրեր կարող ենք անել, որը կարող ենք իրագործել նաեւ հասարակական կազմակերպությունների հետ»,- ասաց Լուսինե Հովհաննիսյանը: Շարունակությունը՝ armtimes.com-ում
16:40 - 16 սեպտեմբերի, 2020
12-մետրանոց ավտոբուսների մրցույթը համարվել է չկայացած. առաջիկայում նոր տենդեր կհայտարարվի․ Հայկ Մարության
 |tert.am|

12-մետրանոց ավտոբուսների մրցույթը համարվել է չկայացած. առաջիկայում նոր տենդեր կհայտարարվի․ Հայկ Մարության |tert.am|

tert.am: Երևանում քաղաքային տրանսպորտի բարելավմանն ուղղված ծրագրի շրջանակում հայտարարվել էր 12-մետրանոց ավտոբուսների մրցույթ, որը չէր կայացել մասնակիցների՝ մրցույթի պայմաններին չհամապատասխանելու պատճառով. առաջիկայում նոր տենդեր կհայտարարվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Մենք արդեն սկսել ենք քաղաքային տրանսպորտի բարեփոխման գործընթացը: Կառավարության և Եվրոպական զարգացման բանկի հետ համատեղ  տենդերը եղել է 12­մետրանոց 100 ավտոբուսի համար: Եղել են երկու մասնակից, բայց երկուսն էլ չեն համապատասխանել մրցույթի պայմաններին, դրա համար տենդերը համարվել է չկայացած: Այժմ աշխատում ենք նոր տենդերի ուղղությամբ»,- նշել է Մարությանը: Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ կայացել է նաև 100 մինի ավտոբուսի մրցույթ, կա հաղթող: «Ավտոբուսները Հայաստան կբերվեն համայնքի միջոցներով: Առաջիկա 2-3 ամսում սպասում ենք մատակարարումներին: Նախատեսվում է նաև զգալի խմբաքանակով 8-9 մետրանոց ավտոբուսների մրցույթ հայտարարել, Դրանք նույնպես ձեռք կբերվեն համայնքի միջոցներով»,- ասաց Կարապետյանը:
20:44 - 14 սեպտեմբերի, 2020
Մարությանը շնորհակալություն է հայտնել աշխատակազմին՝ համավարակի ընթացքում նվիրված աշխատանքի համար

Մարությանը շնորհակալություն է հայտնել աշխատակազմին՝ համավարակի ընթացքում նվիրված աշխատանքի համար

Համավարակի պատճառով տևական ընդմիջումից հետո քաղաքապետարանում կայացել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որը վարել է քաղաքապետ Հայկ Մարությանը: Ինչպես հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ քաղաքային տնտեսության ոլորտներին անդրադառնալը՝ քաղաքապետը շնորհավորել է առաջին դասարանցիներին՝ մաղթելով նրանց հաջողություններ ուսման մեջ:  «Մեր աշխատանքն է՝ ամեն ինչ անել, որպեսզի մեր ամենափոքրիկներն այս ամեն ինչը հիշեն՝ որպես կյանքի ինչ-որ հետաքրքիր պահ, ոչ թե դժվարությունների, պարտադրանքների կամ զրկանքների մի ժամանակահատված: Շատ կարևոր է, որ մեծ ուշադրություն լինի հենց առաջին դասարանցիներին, այն փոքրիկներին, որոնք առաջին անգամ են գնում դպրոց: Իրենք պետք է սիրեն դպրոցը, սիրեն ուսումը, որովհետև միայն իրենցից է կախված մեր ապագան»,- նշել է քաղաքապետը: Արտակարգ դրության պայմաններում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմն ու համայնքային կառույցներն աշխատել են ամենօրյա ժամանակացույցով: Քաղաքապետ Մարությանը շնորհակալություն է հայտնել աշխատակազմին՝ նվիրումի ու պատասխանատվության համար: «Չի եղել պահ, որ ինչ-որ մի ոլորտ թերանա, չնայած եղել են պահեր, որ բռնկումներ ենք ունեցել: Շնորհակալություն եմ հայտնում այս ծանր պայմաններում նվիրված, առանց նահանջելու աշխատանքի համար, որպեսզի մեր բնակիչներն ընդհանրապես չզգան, որ ինչ-որ խնդիրներ են առաջացել համակարգի ներսում: Սա այն ժամանակահատվածն էր, որ մենք պետք է ընկալեինք դժվարությունները, հասկանայինք խնդիրները, ինչպես ենք հաղթահարում այդ խնդիրները և հիմա արդեն սկսենք աշխատել, որ, այո՛, այս պայմաններում, մենք մեր աշխատանքը կատարենք բնականոն հունով»,- ընդգծել է քաղաքապետը:Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում նախատեսված ծրագրերն ընթանում են ըստ ժամանակացույցի: Քաղաքապետին զեկուցվել է, որ ընթացքում է Բաբաջանյան-Աշտարակ և Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհահատվածի շինարարությունը: Ավարտին է մոտենում աղբամանների գնման գործընթացը. մայրաքաղաքում ընդհանուր առմամբ արդեն իսկ տեղադրվել է շուրջ 8700 նոր աղբաման: Համայնքային իշխանության, համատիրությունների ու բնակիչների համագործակցությամբ Երևանի վարչական շրջաններում բազմաբնակարան շենքերի աղբամուղերը փակելու աշխատանքներ են տարվում: Դրանց փոխարեն շենքերի մոտակայքում տեղադրվում են անհրաժեշտ քանակության նոր աղբամաններ։ Սահմանված ժամանակացույցով շարունակվում է նաև վերելակների փոխարինման ծրագիրը: 2020թ. մայրաքաղաքում նորերով կփոխարինվի շուրջ 500 վերելակ: «Ես պահանջում եմ բոլորից, որ ոչ թե արձանագրենք խնդիրները, այլ առաջարկենք հստակ լուծումներ: Մենք իրավունք չունենք սխալ արդյունքներ ցույց տալ: Ամեն տվյալ, ամեն դեպք, ամեն իրադարձություն պետք է զեկուցվի հստակորեն: Չեմ հանդուրժելու լղոզված զեկույցներ, որովհետև դա ինձ չի վնասելու, այլ՝ համայնքին, իսկ ես համայնքին վնաս տալու իրավունք չունեմ»,- ընդգծել է քաղաքապետը:
18:27 - 14 սեպտեմբերի, 2020
Կարող է այլևս չլինել Երևանի գլխավոր ճարտարապետ, այդ պաշտոնը պետք է որոշակի փոփոխությունների ենթարկվի. Հայկ Մարության |tert.am|

Կարող է այլևս չլինել Երևանի գլխավոր ճարտարապետ, այդ պաշտոնը պետք է որոշակի փոփոխությունների ենթարկվի. Հայկ Մարության |tert.am|

tert.am: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, խոսելով մետրոյի նոր կայարանի կառուցման ծրագրի մասին, Հայկ Մարությանը նշեց. «Փորձել ենք ներգրավել մասնավորի, բայց այն պայմանները, որն առաջարկել են մեզ տարբեր ընկերություններ, գնահատվել են ոչ այնքան բարենպաստ թե՛ քաղաքի, թե՛ պետության համար: Կառավարության հետ եկել ենք ընդհանուր հայտարարի, որ հենց պետությունը կկառուցի կայարանը: Հենց այս պահին մշակվում է նախագծի մրցույթը»,- ասաց նա: Քաղաքապետի տեղեկացմամբ՝ մետրոյի նոր կայարանի կառուցման համար անհրաժեշտ կլինի պետական բյուջեից ներգրավել մոտ 35 մլն դոլար: Հարցին, թե Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում Արթուր Մեսչյանի փոխարեն ո՞վ է նշանակվելու, Հայկ Մարությանը պատասխանեց. «Ընդհանրապես մտածում եմ, որ այդ պաշտոնը՝ Երևանի գլխավոր ճարտարապետ, պետք է որոշակի փոփոխությունների ենթարկվի և դա կարող է չլինել արդեն այլևս գլխավոր ճարտարապետ, դա կարող է մեկ մարմին, մեկ խորհուրդ լինել: Այսինքն, մեկ այլ բան, որի շուրջ մենք հենց հիմա աշխատանքներ ենք տանում»:
15:55 - 14 սեպտեմբերի, 2020
Քաղաքապետ Մարությանը պարգևատրել է ԱԻՆ աշխատակիցներին

Քաղաքապետ Մարությանը պարգևատրել է ԱԻՆ աշխատակիցներին

«Մեր կողքին իսկական հերոսներ են կանգնած». քաղաքապետ Մարությանը պարգևատրել է ԱԻՆ աշխատակիցներինԵրևանի քաղաքապետ Հայկ Մարությանն Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ հյուրընկալել է ոլորտի մի շարք աշխատակիցների: Շնորհավորելով փրկարարների մասնագիտական տոնը՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել պատասխանատու և նվիրված աշխատանքի համար:Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ, Երևանի բնակչության պաշտպանության բնագավառում ակտիվ գործունեության, արտակարգ իրավիճակների կանխարգելման, հնարավոր հետևանքների վերացման և արագ արձագանքման համար ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Փրկարար ծառայության մի շարք աշխատակիցներ էլ մասնագիտական բարձր պատրաստականության և ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով:
12:46 - 04 սեպտեմբերի, 2020