Լոռու մարզ

ՀՀ Լոռու մարզը տարածքի մեծությամբ երրորդն է հանրապետությունում (զբաղեցնում է ՀՀ տարածքի 12.7 %-ը): Գտնվում է հանրապետության հյուսիսում, սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը (110կմ երկարությամբ), արեւմուտքից Շիրակի, արեւելքից Տավուշի, հարավից Կոտայքի եւ Արագածոտնի մարզերին: Սահմանամերձ բնակավայրերն են Արծնի, Ապավեն, Ձորամուտ, Պաղաղբյուր, Ջիլիզա:

Մարզի տարածքով են անցնում Թբիլիսի-Երեւան երկաթուղու մի հատվածը:
ՀՀ Լոռու մարզն ընդգրկում է Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Գուգարքի տարածաշրջանները, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր, Ախթալա, Թումանյան, Շամլուղ քաղաքները:

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մարզերում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 10։00-16։00 Արշակունյաց պող․50 բնակելի շենք, Մաշտոցի պող. 10, 16, 16ա շենքեր, Գր․ Լուսավորիչ փ. 3, 3/1, 3/2, 3/3 շենքեր, Զաքյան փ. 10 շենք, Բրյուսովի փ. 1, 2 , 19, 21, 23, 28, 38, 39, 48, 54 շենքեր, Արշակունյաց պող. 18/1-18/4, 54/1, 54/2, 54/3, 52, 56 շենքեր, թիվ 140 մանկապարտեզ, «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն, Չեխովի փ․ 29, 31, 31/1, 35 շենքեր, Եղ․ Թադևոսյան փ․ 2, 4, 6 շենքեր, Մանթաշյան փ․ 5, Բագրատունյաց պող․ 39 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զավարյան փ. 20-55 սեփական տներ, Տոլստոյի փ. 8-64 սեփական տներ, Եր․ Քոչարի փ. 23, 23/7, 28 շենքեր, Չարենցի փ. 59 շենք, Ֆիզկուլտուրնիկների փ. 29, 29/1 շենքեր, Ալեք Մանուկյան փ. 36 շենք, Այգեստան 4, 5, 6, 12 փողոցներ մասնակի, Մարտի 8-ի փողոցի 13, 18, 34, 36 սեփական տներ, Աբովյան փակուղու հասցեներ, Չարենցի փ. 10 շենք, Տերյան փ. 65 շենք, Նալբանդյան փ. 33 շենք, Թումանյան փ. 10 շենք, Խորենացի փ. 29 շենք, Չայկովսկի փ. 34 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Պռոշյան փ. 2 շենք, Գյուլբենկյան փ. 42, 46 շենքեր, Ա.Խաչատրյան փ. 9 շենք, Հր.Քոչար փ. 23 շենք, Կիևյան փ. 6 շենք, Թբիլիսյան խճ. 7 շենք 1-ին մուտք, Փափազյան փ. 28ա շենք, Խաչատրյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ռայնիսի փ. 89 և Գոգոլի փ. 87 շենքեր, Խաչատրյան փ. 1/2, 32 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 132 դպրոց, թիվ 33 մանկապարտեզ, Արաբկիր 49 փողոցի սեփական տներ, Հյուսիսային Ճառագայթ սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դավթաշեն 2-րդ թաղ․ 36 շենք, Դավթաշեն 4-րդ թաղ․ 17/1 շենք, Նոր Նորք 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 8, 41, 45, 49, 53, 55, 55ա, 55բ, 57, 63, 65, 71, 73, 79 շենքեր, Վիլնյուսի փ. 49 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 104 մսուր մանկապարտեզ, թիվ 197 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Դ․ Մալյան փ. 12-33 սեփական տներ, Նոր Նորք 5-րդ զանգ.՝ Միկոյան փ. 10 շենք, Նոր Նորք 6-րդ զանգ.՝ Լյուքսեմբուրգի փ. 7, Լյուքսեմբուրգի 1-ին նրբ․ 7 շենք, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Խորենացի փ. 3 շենք, Ավան՝ Սայաթ-Նովա թաղ. 4 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան Առինջ 2-րդ միկրո.՝ 1/5 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոտայքի մարզում՝ 10։00-15։00 Գեղաշեն, Զովք գյուղեր և հարակից տարածքներ, 10։00-16։00 Եղվարդ համայնք, Շահումյան, Սպանդարյան, Սաֆարյան, Գայի փողոցները, Շիրակի, Կոմիտասի, Աբովյանի, Չարենցի, Իսահակյան փողոցներ մասնակի, Բոլոր հողեր և Կալեր թաղամասեր, Ծիրանանոց թաղամաս մասնակի, 10։30-16։30 Քասախ համայնքն ամբողջությամբ, Զովունի համայնք 35, 36, 37 փողոցներ, Արագածոտնի մարզում՝ 11։00-14։00 Երզնկա, Ագարակ և Աղձք գյուղեր, 11։00-14։30 Ակունք, Կարմրաշեն, Ոսկեթաս, Եղնիկ, Շղարշիկ և Իրինդ գյուղեր, Շիրակի մարզում՝ 10։00-14։00 Աշոցքի տարածաշրջան, Բաշգյուղ գյուղ, 10:00-16:00 Աշոցքի տարածաշրջան, Թորոսգյուղ գյուղի կենտրոնական մաս մասնակի, Լոռու մարզում՝ 10:00-16:00 Շնող, Ճոճկան, Մեծ Այրում, Փոքր Այրում, Թեղուտ և Քարկոփ գյուղեր, Սյունիքի մարզում՝ 10:00-12:00 Սիսիան քաղաք, Շիրակի փողոց, 12:00-13:30 Սիսիան քաղաք, Գայի փ. 12, 13, 14, 15 շենքեր, 14:00-15:00 Սիսիան քաղաք, Զորավար Անդրանիկ փ. 1, 3 շենքեր, Շահումյան փ. 4ա, 72, 74, շենքեր, 15:30-16:30 Սիսիան քաղաք, Զ.Անդրանիկ փ. 5 շենք, Խրիմյան Հայրիկ, Մելիք Թանգի փողոցներ:
09:27 - 04 սեպտեմբերի, 2020
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մի շարք մարզերում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մի շարք մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`  Երևանում՝ 10։00-16։00 Արգիշտի փ. 11/8 շենք, Հանրապետության փ. 76/3 շենք, Չայկովսկի փ. 30 շենք, Աբովյան փ. 22 շենք, Մոսկովյան փ. 24, 36, 38 շենքեր, Ամիրյան փ. 13 շենք, Արամի փ. 64 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Այգեձոր փ. 76 շենք, Գյուլբենկյան փ. 44 շենք, Ա.Ավետիսյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դավիթ Անհաղթ փ. 2 շենք, Ռուբինյանց փ. 15 շենք, Թբիլիսյան խճ.7 շենք, Ն.Տիգրանյան փ. 6, Մամիկոնյանց փ. 25 շենքեր, Խաչատրյան փ. 30, 32 շենքեր, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Խաչատրյան փ. 1-ին նրբ. 2 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արաբկիր 49 փողոցի սեփական տներ, Հյուսիսային Ճառագայթ սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորաշեն թաղ. 41, 43, 44 շենքեր և հարկից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մինսկի փ. 11, 12, 13, 14, 15, 17, 18, 19, 20, 21, 38 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրակի փ․ 2, 4, 6, 6/1, 6ա, 6/2, 8, 10 շենքեր, թիվ 169 դպրոց, Աէրացիա թաղ. 2/1, 2/2, 2/3, 2/4 բնակելի շենքեր, Շարուրի փ․ 26, 28բ շենքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Նոր Նորքի 6-րդ զանգ.՝ Լյուքսեմբուրգի փ. 1 (30), 3 (31), 5 (31ա) շենքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Նոր Նորք 8-րդ զանգ.՝ 2-րդ շրջադարձային 1, 2, 3, 4, 5 շենքեր, Կոտայքի մարզում՝ 11։00-16։00 Նոր-Գյուղ և Կոտայք գյուղեր, 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Ձորաղբյուր գյուղեր մասնակի, Պտղնիի ամառանոցներ մասնակի, Շիրակի մարզում՝ 10։00-16։00 Գյումրի քաղաք, Հ. Սարգսյան, Մարտի 8-ի, Սահմանապահների, Վոլկովի փողոցներ, “Չերկեզի Ձոր” համալիր, թիվ 206 տնակային ավան, Աշոցքի տարածաշրջան, Թորոսգյուղ գյուղի կենտրոնական մաս, Լոռու մարզում՝ 10։00-16։00 Ճոճկան, Մեծ Այրում, Փոքր Այրում, Թեղուտ և Քարկոփ գյուղեր, Տավուշի մարզում՝ 11։00-13։00 Դիլիջան քաղաք՝ Անդրանիկ թաղամաս, Շամախյան, Գորկի փողոցներ մասնակի:
09:15 - 03 սեպտեմբերի, 2020
Ստեփանավանի ավագանու 14 անդամներից 7-ը հրաժարականի դիմում են ներկայացրել |tert.am|

Ստեփանավանի ավագանու 14 անդամներից 7-ը հրաժարականի դիմում են ներկայացրել |tert.am|

tert.am: Ստեփանավանի ավագանու 14 անդամներից 7-ը միաժամանակ հրաժարականի դիմում են ներկայացրել: Ավագանու մյուս անդամներն արտահերթ նիստ են գումարել, ընդունել նրանց հրաժարականներն ու ավագանին լուծարված համարել:ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանի խոսքով՝ ավագանու որոշումներով ընդունված արձանագրություններն օրինական համարելու խնդիր Կառավարությունը չունի, քանի որ օրենքով սահմանված կարգով ավագանու հրաժարականի վերաբերյալ արձանագրությունը մարզպետարանի միջոցով ներկայացվել է նախարարություն:«Ավագանու լիազորություններն այլևս իրավաչափ չեն, քանի որ համայնքի ավագանու վերաբերյալ օրենքով՝ սահմանված թվի կեսից ավելին հրաժարական են տվել: Ստեփանավանի դեպքում օրենքով սահմանված թվաքանակը 15-ն է, անցած տարի մեկ հոգի հրաժարվելու դիմում է գրել և դուրս է եկել, 7-ն էլ հիմա են հրաժարվել, դարձել են 8 հոգի, այսինքն՝ իրավազոր չէ մնացած 7 անդամով ավագանի լինելը, ինչը` համաձայն 23 հոդվածի, լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում է, և ընտրության նոր օր է նշանակվում»,- պարզաբանեց Աշոտ Գիլոյանը:Նրա խոսքով` նախագիծը դեռ շրջանառության չի դրվել, օրենսդրության համաձայն` նախարարությունը նշանակում է ընտրական հանձնաժողով, հերթական ընտրությունների մոտավոր օրը: Իսկ արտակարգ դրությամբ պայմանավորված` նախարարության կողմից հերթական ընտրությունները դեռ նշանակված չեն, և միայն համավարակը հաղթահարելուց հետո ընտրական հանձնաժողովը կարող է դիտարկել հարցը։ Առավել մանրամասն՝ tert.am-ում
14:43 - 27 օգոստոսի, 2020
Ոսկին, հողը և պաշտոնը. համայնքի բյուջե չի մուտքագրվել 309 մլն դրամ |hetq.am|

Ոսկին, հողը և պաշտոնը. համայնքի բյուջե չի մուտքագրվել 309 մլն դրամ |hetq.am|

hetq.am: Լոռու մարզի Արմանիսի ոսկի-բազմամետաղների չգործող հանքավայրի տարածքից ներքև՝ Խորհրդային Միության տարիներից պահպանված հանքախորշից Չքնաղ գետ թափվող հանքաջրերից կատարվել են նմուշառումներ։ Լաբորատոր ուսումնասիրությամբ հայտնաբերվել է ջրի միջավայրի (pH), լուծված թթվածնի, նիտրիտի, սուլֆատի, կալցիումի, մագնեզիումի, երկաթի չափաքանակների գերազանցում։ Այս մասին, մեր հարցմանն ի պատասխան, հայտնել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, որն իրականացրել էր տեղանքի զննում և նմուշառում։ Թե որքանով են գերազանցվել սահմանված թույլատրելի չափաքանակները, տեսչական մարմինը տեղեկություններ չի տրամադրել, չնայած խնդրել էինք պատասխանին կցել նմուշառման հետազոտությունների արդյունքները։ «Հաշվի առնելով վերոգրյալը՝ ներկայում իրականացվում են ուսումնասիրություններ և այլ նախապատրաստական աշխատանքներ «Սագամար» ՓԲԸ-ում անհրաժեշտության դեպքում ստուգում իրականացնելու նպատակով»,- հայտնել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարող Գնել Հասրաթյանը։   Հանքախորշն ու դրանից դուրս եկող ջրերը         Ավելի քան մեկ ամիս է անցել Ձորագետի Չքնաղ վտակ թափոնաջրեր լցվելու ահազանգից, դեռևս պարզ չէ, թե որտեղից է սկիզբ առնում այդ ջրահոսքը։ Մեր հարցին, թե պարզվել է՝ ինչի հետևանքով է Խորհրդային Միության տարիներին օգտագործված հորատանցքից պարբերաբար ջրերի արտահոսք տեղի ունենում, Գնել Հասրաթյանը պատասխանել է, որ ջրի արտահոսքի պատճառների վերաբերյալ որոշակի տեղեկատվություն կստանան վերահսկողական աշխատանքների ամփոփումից հետո։ Թե ինչ վերահսկողական աշխատանքներ են իրականացնում, Գնել Հասրաթյանը չի մանրամասնել։ Տեսչական մարմինը «Սագամար» ՓԲԸ-ում 2017թ․-ից ստուգում չի իրականացրել։ Մինչդեռ Ստեփանավանի համայնքի ղեկավարը, մեր գրությանն ի պատասխան, հայտնել է, որ «Սագամար» ՓԲԸ-ի կողմից տարիներ շարունակ աղտոտվել է Ձորագետը։ 2018 և 2019թթ․ հարուցվել են քրեական գործեր, որոնց կցվել են նաև սատկած ձկնատեսակներ և լուսանկարներ, ինչպես նաև կատարվել է ջրի փորձաքննություն, որով պարզվել է, որ ջրում առկա են ծանր մետաղներ, ինչի հետևանքով էլ սատկել են ձկները։ «Սագամար» ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Չոբանյանը մեզ հետ զրույցում պնդում է, որ ընկերության շահագործած հանքավայրում արդյունահանում չի իրականացվում 2014 թվականի վերջից, որովհետև պաշարները չեն արդարացրել հանքարդյունահանողների սպասումները։ Հետևաբար, ընկերությունն առնչություն չունի Խորհրդային Միության տարիների հանքախորշից հոսող թափոնաջրերի կամ սատկած ձկների հետ։ Հանքախորշը, որտեղից դուրս են գալիս ջրերը, եղել է «Սագամարից» շատ առաջ։ Ավելին, որևէ թափոն չի կարող լինել հանքի պոչամբարից, որն այլ տարածքում է, չի խաչվում խորհրդային տարիների հանքախորշից դուրս եկող ջրերի հետ և գործելու տարիներին աշխատել է փակ շրջանառու համակարգով։ Ընկերության գլխավոր տեխնոլոգ Հրաչ Գաբրիելյանն էլ հավաստիացնում է, որ իրենք մշտապես գետի տարբեր հատվածներից մոնիտորինգ են իրականացնում և ծանր մետաղներ չեն հայտնաբերվել: Ավելին, տեսչական մարմնի հետ համատեղ են նմուշառումներ իրականացրել և  հաստատվել է, որ Չքնաղ գետը խմելու ջրի մաքրություն ունի:  Սամվել Չոբանյանն ասում է, որ հուլիսի 8-ին թափոնաջրերի վերաբերյալ Ստեփանավան համայնքի ղեկավար Միքայել Ղարաքեշիշյանի ահազանգը և դրանից առաջ ձկների սատկելու պատմությունները կազմակերպվում է բացառապես համայնքի ղեկավարի կողմից, քանի որ ընկերության և համայնքի ղեկավարի միջև լուռ հակամարտություն է ընթանում․ համայնքի ղեկավարն անձնական հաշիվներ ունի ընկերության հետ Արմանիսի հողերի շուրջ։ Ի՞նչ չեն կիսում հանքարդյունահանողներն ու համայնքի ղեկավարը Ստեփանավան համայնքի ղեկավար Միքայել Ղարաքեշիշյանը 2019թ․ 3 անգամ դիմել է դատարան՝ ընդդեմ «Սագամար» ՓԲԸ-ի պատճառված վնասները հատուցելու և իր հողամասի նախկին վիճակը վերականգնելու պահանջներով։ Ղարաքեշիշյանը խնդրել է «Սագամար» ՓԲԸ-ից իր օգտին բռնագանձել 45 մլն դրամ որպես պատճառված վնասի հատուցում, ինչպես նաև պարտավորեցնել «Սագամար»-ին ընդերքօգտագործման թափոններից ազատել և վերականգնել իրեն սեփականության իրավունքով պատկանող՝ Ստեփանավան քաղաքի 51-րդ թաղամասում գտնվող 0,94 հա ընդհանուր մակերեսով ընդերքօգտագործման նշանակության հողամասի, 4.5209 հա ընդհանուր մակերեսով և 2.771 հա ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասերի նախկին վիճակը: Մ․Ղարաքեշիշյանի հայցերը դատարանը վերադարձրել է տարբեր պատճառներով և այդպես էլ վարույթ չի ընդունել։   Ղարաքեշիշյանի հողը՝ գործարանի արգասիքներով ծանրաբեռնված Ղարաքեշիշյանի հողը՝ գործարանի արգասիքներով ծանրաբեռնված   Ստեփանավան համայնքի ղեկավար Միքայել Ղարաքեշիշյանը, համաձայն մարզպետարանի կայքում ներկայացված կենսագրության, 1993-1998թթ․ եղել է «Հայմարմարգրանիտի» Ստեփանավանի տեղամասի պետը: Դրանից հետո՝ 1998-2012թթ․, Լոռու մարզի մարզպետարանի աշխատակազմի Ստեփանավանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության տնօրենն է եղել: 2012թ․ նոյեմբերին ընտրվել է Ստեփանավան համայնքի ղեկավար և պաշտոնավարում է մինչ օրս։ «Հայմարմարգրանիտ»-ի Ստեփանավանի մասնաճյուղի մեջ մտել է Ստեփանավանի քարի արտադրամասը և Արմանիսի 8 հա տարածքը։ Ընկերության վերաձևավորումից հետո՝ «Հայմարմարգրանիտ»-ի հիման վրա ստեղծվել է «Ալմաքար» ՓԲԸ-ն, որում Մ․ Ղարաքեշիշյանը բաժնեմաս է ունեցել։ Վերջինս վստահեցնում է, որ քարի արտադրամասը ձեռք է բերել իր բաժնեմասի միջոցներով, իսկ Արմանիսի հողերը վարձակալել է, ապա դիմել է համայնքապետարան վարձակալած հողերը աճուրդով ձեռք բերելու համար։ 2010թ․-ին նա աճուրդով ձեռք է բերել նշված հողերը (այդ ժամանակ Ստեփանավանի քաղաքապետը նրա եղբայրն էր` Սարգիս Ղարաքեշիշյանը)։   Միքայել Ղարաքեշիշյան   «1993թ․-ին ես գործունեություն եմ ծավալել նշված տարածքներում և այդ ժամանակ չի եղել որևէ արտադրական ձեռնարկություն՝ «Սագամար» ՓԲԸ-ն ստեղծվել է միայն 2005թ․-ին։ Իսկ իմ նպատակը եղել է նշված տարածքից քարի արտահանումը,- մեր հարցերին ի պատասխան նշել է Մ․ Ղարաքեշիշյանը։ «Սագամար» ՓԲԸ-ն 2013թ․-ից սկսած՝ ապօրինի օգտագործել է համայնքային սեփականություն հանդիսացող հողերը, ֆիզիկական անձանց պատկանող հողերը, այդ թվում նաև ինձ պատկանող հողերը։ Տարբեր տնօրենների հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ խնդիրները օրենքի սահմաններում լուծելու վերաբերյալ, սակայն տնօրենները հաճախակի փոխվել են, որի պատճառով բանակցությունները սկսվել են 0-ից։ Վերջին հնարավորությունը մնում էր դատարան դիմելը»։ Ընկերության տնօրենը պնդում է, որ Մ․ Ղարաքեշիշյանը փորձել է իրեն պատկանող հողերն իր նախընտրած՝ թանկ գնով վաճառել ընկերությանը, սակայն «Սագամարը» չի համաձայնել։ Այդտեղից էլ առաջացել են տարաձայնությունները։ Ստեփանավանի համայնքապետն էլ պնդում է, որ «Սագամար» ՓԲԸ-ն ապօրինի օգտագործում է Ստեփանավանի համայնքային սեփականության հողեր, ֆիզիկական անձանց պատկանող հողեր, այդ թվում՝ իրեն պատկանող 8 հա հողը։ Եթե 309 մլն դրամը մտներ Արմանիս համայնքի բյուջե Ստեփանավանի համայնքապետը մեզ տրամադրել է «Սագամար» ՓԲԸ-ի հետ իր ունեցած նամակագրությունը՝ սկսած 2014 թվականից, ինչպես նաև Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին ուղղված նամակը։ Այդպիսով, նամակագրությունից պարզ է դառնում, որ հանքարդյունահանող կազմակերպությունը մեծ ջանքեր չի ներդրել իր օգտագործած հողերի կատեգորիաների փոփոխության և դրանց նպատակային նշանակության հարցը լուծելու գործում։ 2015թ․ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ ընդերքի տեղամասի ընդլայնման և թույլտվության ժամկետի երկարացման մասին հրամանի համաձայն՝ «Սագամար» ՓԲ ընկերությանը տրված լեռնահատկացման ակտով, 2015-2049թթ. գործողության ժամկետով, տրամադրվել է 278,6 հա լեռնահատկացման տարածք: Ընկերությունը սեփականության իրավունքով տնօրինում է 115 հա, որից 40 հա-ն՝ ընդերքօգտագործման համար օգտագործվող հողն է։ Եվ այդ տարածքից միայն 6 հա-ն է նպատակային նշանակությամբ ընդերքօգտագործման, իսկ մնացածը՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության, որն ընկերությունն օգտագործել է ընդերքօգտագործման նպատակով, սակայն չի փոփոխել նպատակային նշանակությունը և չի վճարել համապատասխան կադաստրային արժեքի տարբերությունները։ Այդպիսով, Ս․Ղարաքեշիշյանը Սուրեն Պապիկյանին հայտնել է, որ «Սագամար» ՓԲԸ-ի օգտագործած գյուղատնտեսական նշանակության հողամասերը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության, ընդերքօգտագործման գործառնական նշանակության փոխադրելու դեպքում առաջացած կադաստրային արժեքների տարբերությունը կկազմեր՝ 4-րդ կարգի վարելահողի համար՝ 28,7 հա՝ 23,5 մլն դրամ 2-րդ կարգի խոտհարքի համար՝ 22,5 հա՝ 25,7 մլն դրամ 4-րդ կարգի արոտի համար՝ 26,5 հա՝ 12,2 մլն դրամ։ Գյուղնշանակության հողերի կադաստրային ընդհանուր արժեքը կկազմի 61,4 մլն դրամ։ Ընդերքօգտագործման 77,7 հա հողերի դեպքում կադաստրային արժեքը կկազմի 265,6 մլն դրամ։ Կադաստրային արժեքների տարբերությունը կկազմի 204,3 մլն դրամ։ Հողամասերի գործառնական նշանակությունը փոխելուց հետո համայնքի կողմից վարձակալության տրամադրելու դեպքում 1 հա-ի վարձավճարը կկազմի 62100 դրամ, իսկ տարեկան վարձավճարը՝ 128 հա-ի համար կլինի շուրջ 8 մլն դրամ։ ««Սագամար» ՓԲԸ-ի կողմից օգտագործվող գյուղատնտեսական նշանակության 6,4 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխվել է՝ դառնալով արդյունաբերության հող։ Վերը նշված 6,4 հողամասի 2,7 հա-ն ընկերության արտադրական հրապարակի օբյեկտների տակ գտնվող տարածքն է, իսկ 3,7 հա-ն՝ հարստացուցիչ ֆաբրիկայի շրջակայքում գտնվող հողերը։ Ֆաբրիկայի շրջակայքում գտնվող հողերի նկատմամբ ընկերությունը կատարել է իր պարտավորությունները, իսկ արտադրական հրապարակի 18 հատ վարչական շենքերը դեռևս պետական գրանցում չեն ստացել։ Այդ շենքերի ընդհանուր արտաքին մակերեսները՝ պարիսպների և հենապատերի հետ միասին, կազմում են 7700 քմ»,- Սուրեն Պապիկյանին ներկայացրել է համայնքապետը։ 2019թ․ նոյեմբերին Գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ Արմանիսի հողերի ոչ նպատակային նշանակության օգտագործման վերաբերյալ քրեական գործ է հարուցվել։ Քննությամբ պարզվել է, որ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանում են 90 հա մակերեսով հողամասեր, որից 76,4 հա՝ գյուղատնտեսական նշանակության և միայն 13,5 հա՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության: Մինչդեռ «Սագամար»-ն ընդերքօգտագործման նպատակով օգտագործում է շուրջ 128 հա հողատարածք, որից միայն 77.6 հեկտարն է կազմում իր սեփականությունը: Մնացած մասով ապօրինի օգտագործվում է համայնքային (41.6 հա) և քաղաքացիների (8.74 հա) սեփականության հողամասերից: Ընդերքի մասին և Հողային օրենսգրքերով սահմանված պահանջներով՝ ընկերությունը չէր կարող իրեն սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասերն օգտագործել ընդերքօգտագործման նպատակով՝ առանց դրանց նպատակային նշանակությունը փոփոխելու։ Արդյունքում ընկերության կողմից համայնքային բյուջե չի վճարվել սեփականության իրավունքով իրեն պատկանող 76,4 հա ընդհանուր մակերեսով հողամասերի նպատակային նշանակության փոփոխման դեպքում կադաստրային արժեքների՝ փոփոխման պահին առկա տարբերությունը, որը կազմում է շուրջ 299 մլն դրամ: Բացի այդ, ընդերքօգտագործման նպատակով օգտագործվող հողատարածքների նպատակային նշանակությունն արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության փոխադրվելու դեպքում դրանց վարձավճարները 2016-2018թթ. համար կարող էին կազմել մոտ 7.8 մլն դրամ, իսկ հողի հարկը՝ մոտ 2.6 մլն դրամ։ Շարունակությունը՝ hetq.am-ում
10:47 - 21 օգոստոսի, 2020
Ապօրինի անտառահատման դեպքերը կոծկելու դիմաց ոստիկանության պաշտոնյան կաշառք է ստացել․ ՀՔԾ

Ապօրինի անտառահատման դեպքերը կոծկելու դիմաց ոստիկանության պաշտոնյան կաշառք է ստացել․ ՀՔԾ

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հայտնում է` հիմնավորվել է, որ Լոռու մարզում ապօրինի ծառահատման դեպքերին ընթացք չտալու և դրանք կոծկելու դիմաց ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Ա. Դ.-ն ապօրինի ծառահատում իրականացրած բնակիչներից ստացել է կաշառք և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, իսկ ոստիկանին կաշառք տված քաղաքացիներից մեկն էլ կատարել է սուտ մատնություն: Ըստ ՀՔԾ-ի հաղորդագրության` Լոռու մարզի բնակիչ Հ. Հ.-ն, տեղեկանալով, որ իր կողմից 2019 թվականի նոյեմբերին մոտ մեկ խորանարդ մետր հաճարի և բոխու փայտանյութի ապօրինի հատման դեպքի առթիվ Գուգարքի բաժնում նյութեր են նախապատրաստվում, այդ մասին հայտնել է ընկերոջը՝ Ա. Ս.-ին: Վերջինս Հ. Հ.-ին օգնելու համար հանդիպել է այդ բաժնի պաշտոնատար անձանց, այդ թվում` ավագ տեսուչ Ա. Դ.-ի հետ: Ոստիկանության ավագ տեսուչը, իր ծանոթ Ա. Ս.-ի մտերիմ Հ. Հ.-ին օգնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, նյութերի նախապատրաստման ընթացքում խեղաթյուրել է դեպքի իրական հանգամանքները. ձևական բնույթ կրող զննություն է կատարել այլ վայրում, որտեղ Հ. Հ.-ն իրականում ծառահատում չի իրականացրել, թաքցրել է վերջինիս կողմից հաճարի փայտանյութ ապօրինի հատելու հանգամանքը և որոշում կայացրել քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Ա. Դ.-ի` վերը նշված ապօրինի գործողությունների հետևանքով նվազեցվել է բնությանը պատճառված վնասը: Այնուհետև Ա. Ս.-ն Հ. Հ.-ին դրդել է կաշառք տալ Ա. Դ.-ին, ով Վանաձորում նրանից անձամբ ստացել է կաշառքի գումարը։ Բացի այդ, Ա. Դ.-ն Լոռու մարզի մեկ այլ բնակչի` Ա. Ս.-ի՝ ապօրինի հատված փայտանյութով բեռնված ավտոմեքենան կանգնեցնելուց հետո դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները և, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, Ա. Ս.-ի կողմից ապօրինի ծառահատում իրականացնելու դեպքին օրինական ընթացք չտալու և վերջինիս օրենքով սահմանված պատասխանատվությունից ազատելու համար նրանից անձամբ պահանջել և ստացել է կաշառք: Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Ա. Ս.-ն կատարել է սուտ մատնություն` ոստիկաններին հանիրավի մեղադրելով խոշտանգում կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Ոստիկանության ավագ տեսուչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին) և 311-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար): Հ. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել 312-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձին կաշառք տալը, այսինքն՝ պաշտոնատար անձին անձամբ կամ միջնորդի միջոցով նրա կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն խոստանալը կամ առաջարկելը կամ տրամադրելը՝ իր կամ իր ներկայացրած անձանց օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար), կաշառք տալուն դրդած Ա. Ս.-ին` 38-312-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Լոռու մարզի բնակիչ Ա. Ս.-ին` 312-րդ հոդվածի 1-ին մասով և 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Սուտ մատնությունը, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով): Չորս մեղադրյալների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
14:10 - 14 օգոստոսի, 2020
Լոռու մարզում 2020թ. առաջին կիսամյակում շուրջ 150%-ով ավելացել է ապօրինի ծառահատումների համար դատի տրված անձանց թիվը

Լոռու մարզում 2020թ. առաջին կիսամյակում շուրջ 150%-ով ավելացել է ապօրինի ծառահատումների համար դատի տրված անձանց թիվը

ՀՀ դատախազության և նրա տարածքային ստորաբաժանումների կողմից շարունակվում է քրեական հետապնդման մյուս մարմինների հետ սերտ գործակցությամբ հետևողական քեաիրավական պայքարը ապօրինի անտառահատումների դեմ: Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել է 2020թ. առաջին կիսամյակի ընթացքում մարզի վարչական տարածքում ապօրինի ծառահատումների վերաբերյալ արձանագրված հանցավոր խախտումների, դրանց կապակցությամբ ձեռնարկված միջոցառումների օրինականության վիճակը: Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի համապատասխան աշխատակիցների գործունեության արդյունքում արձանագրվել է ապօրինի ծառահատման 155 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 122 դեպքի փոխարեն (27%-ով ավելի): Դրանցից 65-ով հարուցվել են քրեական գործեր, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (48 դեպք)  ավելի են շուրջ 35%-ով: Նման աճը պայմանավորված է ոչ թե ապօրինի ծառահատումների դեպերի էական ավելացմամբ, այլ, առավելապես անտառների և անտառային տնտեսության պահպանման համար պատասխանատու պաշտոնատար անձանց գործունեության նկատմամբ վերահսկողության որակի էական բարելավմամբ, ապօրինի անտառահատումների դեպքերը պատշաճ կերպով արձանագրելու և հաշվառելու ցուցանիշների բարելավմամբ:       Լոռու մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո հետաքննության և նախաքննության փուլերում գտնվող գործերով առաջնային նշանակություն է տրվում բնությանը և պետությանը պատճառված վնասի վերականգնմանը: Մասնավորապես՝ նշված ժամանակահատվածում գործի հարուցումը մերժված նյութերով արձանագրված ապօրինի ծառահատման դեպքերով պետությանը պատճառված վնասը կազմել է 2.336.800 ՀՀ դրամ: Նշված գումարը բռնագանձելու պահանջով Լոռու մարզի դատախազության դատախազների կողմից առաջարկվել է հայց հարուցելու իրավասությամբ օժտված պետական մարմնին ողջամիտ ժամկետներում ներկայացնել համապատասխան հայցադիմումներ: Իսկ հարուցված և քննվող քրեական գործերով արձանագրված ապօրինի ծառահատման դեպքերով պետությանը պատճառված վնասը կազմել է 225.916.320 ՀՀ դրամ։  Միջոցներ են ձեռնարկվում դրանց վերականգնման ուղղությամբ: Բնապահպանական հանցավոր իրավախախտումների դեպքերի բացահայտման դրական ցուցանիշը մեծապես պայմանավորված է քննությունների բազմակողմանիության, ապօրինի անտառահատումներին անտառների պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց հնարավոր կոռուպցիոն ներգրավվածության հանգամանքները պարտադիր քննության առարկա դարձնելու ՀՀ դատախազության կողմից որդեգրված քրեական քաղաքականությամբ: Մասնավորապես՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ Լոռու մարզի դատախազության դատախազների կողմից հարուցվել է 7 քրեական գործ: Դրանցով իրավասու պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով պետությանը պատճառված վնասը կազմել է 218.691.500 ՀՀ դրամ: Նշված քրեական գործերը գտնվում են նախաքննության փուլում, 1 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Լոռու մարզի դատախազությունը 2020թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զգալի աշխատանք է կատարել ապօրինի ծառահատումների վերաբերյալ հարուցված քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու և մեղադրանքի պաշտպանության համատեքստում: Եթե 2019թ. առաջին կիսամյակում դատարան էր ուղարկվել այդպիսի 8 գործ՝ 8 անձի վերաբերյալ, ապա 2020թ. նույն ժամանակահատվածում դատարան է ուղարկվել 20 քրեական գործ՝ 20 անձի վերաբերյալ կամ 150%-ով ավելի: Դատարանում քննվել և ավարտվել է 15 քրեական գործ՝ 15 անձի վերաբերյալ, որը 2019թ. նույն շրջանի (6 գործ՝ 6 անձի վերաբերյալ) համեմատ կրկին ավելի է 150%-ով: Դատարանում քննված և ավարտված քրեական գործերով արձանագրված ապօրինի ծառահատման դեպքերով պետությանը պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 4.476.080 ՀՀ դրամ, որի մի մասը վերականգնվել է, իսկ չվերականգնված գումարը բռնագանձելու պահանջով Լոռու մարզի դատախազության դատախազների կողմից առաջարկվել է հայց հարուցելու իրավասությամբ օժտված պետական մարմնին ողջամիտ ժամկետներում ներկայացնել համապատասխան հայցադիմումներ:
12:00 - 12 օգոստոսի, 2020
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, օգոստոսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում 11:00-17:00 Անտառային փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Գուլակյան փողոցի 16 բ շենք, Համբարձումյան, 97 շենք, Կոմիտասի պողոտա, 24/3 շենք, Աղբյուր Սերոբի, 11/1, 11/2 շենքեր, Բաղրամյան պողոտա, 57 շենք, Օրբելի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Ա.Ավետիսյան փողոց, 1-ին շենքի 2-րդ և 3-րդ մուտքեր, Համբարձումյան փողոց, 4 շենք, Քոչար փողոց, 20 շենք, Քանաքեռ ՀԷԿ-ի 5, 5/3 10, 11 շենքեր, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Ղափանցյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Նորքի 4-րդ միկրոշրջան «Վեոն» ՍՊԸ, շտապ օգնության կայանի շենք, ՊՆ զորամասի շենք, հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Նորքի 2-րդ միկրոշրջանի Մոլդովական, 44/2, 44/3 շենքեր, Նորքի 5-րդ միկրոշրջանի Գալշոյան 2 շենք, Նորքի 8-րդ միկրոշրջանի Մինսկի 9 շենքեր, Ավան, Բրյուսովի թաղամաս, 68, Թումանյան թաղամաս, 11, Ավան-Առինջ, Բաբաջանյան 2/10 բնակելի շենքեր, հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Ավան-Առինջ, Տաշքենդի 22 (1/18) շենք, հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Նորքի 6-րդ միկրոշրջանի Շոպրոնի 3-րդ նրբանցք, 5 շենք, հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Արտաշիսյան փողոցի 54, 56, 58, 60, 60ա, 62 բնակելի շենքեր, Արտաշիսյան փողոց, 2-րդ նրբանցքի սեփական տներ, Տիմիրյազովի, Պապովի փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Սարի թաղ, 21 փողոց, Աղյուսագործների 59–99 տներ, Նար-Դոս, 48 - 60 զույգ տներ, Խաղաղ Դոնի 5-րդ շենքի 9-16 մուտքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Կողբացի, 2Ա շենք, Հանրապետության 58 շենք, Տիգրան Մեծ, 27 շենք, Քաջազնունի, 2 շենք, Արամի փողոց, 64 և 72 շենքեր, Մոսկովյան, 33 շենք, Սպենդարյան, 1, 3 շենքեր, Մաշտոցի, 35, 37, Թումանյան, 38 շենք և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Նորաշեն, 18 շենք, Դավիթաշեն 1-ին թաղամաս, 28 շենք, Դավիթաշեն 1-ին թաղամաս, 31 շենք, Միկոյան, 25 շենք, Դավիթաշեն 3-րդ թաղամաս, 18 շենքի 3-րդ և և 4-րդ մուտքեր, Անդրանիկի 78 շենք և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Կոտայքի մարզում 10։00-17։00 Հրազդան քաղաքի Ջրառատավան թաղամաս , «Ա․ Դանելյան» գազալցակայան, Սառցակոմբինատ, «Վանակաթ» ՓԲԸ, հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 11։00-12։00 Բալահովիտ գյուղ (մասնակի), Բալահովիտի զինմաս, գազալցակայան, 11։00-16։00 Զորավան, Սարալանջ, Արագյուղ, Բուժական գյուղեր, «Վիվասել ՄՏՍ», «Յուքոմ», «Վեոն Արմենիա» ընկերությունների բջջային կայաններ, Բուժականի հանգստյան գոտի, Բուժական, Զորավան, Սարալանջ, Արագյուղ գյուղերի ոռոգման ջրի պոմպակայաններ, «Աբշին» կոմբինատ, «Լոր» կոոպերատիվ, «Զորավան» ԲԲԸ, «Ֆլան» ՍՊԸ, Շիրակի մարզում 11:00-16:00 Գյումրի քաղաքի Սունդուկյան փողոց, Հաղթանակի պողոտայի սկզբնամաս, Ռիժկովի ճեմափողոց, Բագրատունյաց օղակ, ՇՄ դատախազություն, «Կառոնա» խանութը, «Ֆասթկրեդիտ» գրասենյակ «Ֆաետոն» և «Հացատուն» ռեստորաններ` հարակից տարածքներով, 11:00-17:00 խուրյանի տարածքշրջանի Արևիկ, Այգաբաց գյուղեր, ՀՀ Ոստիկանության Ախուրյանի բաժին, Ախուրյանի Մոր և Մանկան կենտրուն, Ախուրյանի առողջության կենտրոն, Ախուրյան գյուղի «ՍԱՀԱՍԱ» գազալցակայան: Լոռու մարզում 11:00-17:00 Եղեգնուտ,Դեբեդ գյուղեր, Սյունիքի մարզում 10:00-14:00 Խոտ, Հարժիս, Շինուհայր, Հալիձոր գյուղեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդները։
09:21 - 06 օգոստոսի, 2020
Հիմնանորոգվում է Լեջանը հանրապետական ճանապարհին կապող մոտ 4 կմ հատվածը

Հիմնանորոգվում է Լեջանը հանրապետական ճանապարհին կապող մոտ 4 կմ հատվածը

Հիմնանորոգվում է Տ-5-57, /Հ-33/ (Լոռի Բերդ)-Լեջան-/Հ-33/ մարզային նշանակության ավտոճանապարհի 3.8 կմ հատվածը։ Աշխատանքները իրականացնում է «Ճանապարհ» ՍՊԸ-ն‚ որը կատարելու է հողային աշխատանքներ, կողնակների հարթեցում և լրացում, բազալտե եզրաքարերի տեղադրում, ջրահեռացման համակարգերի հիմնանորոգում, մայթերի, անվտանգության տարրերի, նշանների, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում  և գծանշում։ Աշխատանքների պայմանագրային արժեքն է մոտ 272 միլիոն ՀՀ դրամ‚ որը հատկացվում է ՀՀ պետբյուջեից։ Հիմնանորոգվող ճանապարհը Լոռի Բերդ խոշորացված համայնքի Լեջան բնակավայրը կապում է հանրապետական նշանակության ճանապարհի հետ։ Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի տեղեկացմամբ՝ ճանապարհը կառուցվել է 1980-ականների վերջին‚ որից հետո չի հիմնանորոգվել։ Ճանապարհը վատ անցանելի էր։ Տաքսիներն ուղևորներին ավելի հեռու գյուղեր կրկնակի ցածր գումարով էին փոխադրում‚ քան դեպի Լեջան։ Խնդիրներ կային երթևեկության հետ հետ կապված‚ շտապօգնության մեքենաները ժամանակին չէին հասնում։ Ուստի ճանապարհի հիմնանորոգումը մի շարք խնդիրներ կլուծի տարածքի բնակիչների համար։ Հիմնանորոգվող ճանապարհը կապահովի Լեջանի կապն արտաքին աշխարհի հետ։ Շինարարական աշխատանքները‚ ըստ համայնքի ղեկավարի‚ կատարվում են բարձր որակով։ «Մոտ մեկ ամիս է՝ մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները‚ այս ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը‚ նախարարության և Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչները‚ մարզպետը մի քանի անգամ այցելել ու հետևել են շինաշխատանքներին»‚- ասաց պարոն Ներսիսյանը։ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ
11:15 - 05 օգոստոսի, 2020
Խոշորացված որոշ համայնքներ 172 միլիոն դրամի տեխնիկա կստանան

Խոշորացված որոշ համայնքներ 172 միլիոն դրամի տեխնիկա կստանան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով, ՀՀ կառավարության քսան և համայնքի հինգ տոկոս համաֆինասավորմամբ շարունակում է իրականացնել «Սոցիալական ներդրումների և տեղական տնտեսության զարգացման» ծրագիրը, որի երկրորդ բաղադրիչով Հայաստան է բերվել տեխնիկայի նոր խմբաքանակ: Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթաքկառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Շահառու հերթական համայնքներն են`Սյունիքի մարզի Սիսիան համայնք,Վայոց Ձորի մարզի Արենի համայնք,Լոռու մարզի Ախթալա համայնք: Սիսիան համայնքը կստանա համակցված ճանապարհային բազմաֆունկցիոնալ մեքենա` 36 միլիոն 900 հազար դրամ արժողությամբ և աղբատար երկու մեքենա` յուրաքանչյուրը 35 միլիոն 250 հազար դրամ արժողությամբ: Արենի և Ախթալա համայնքները կստանան մեկական աղբատար մեքենա` 32 միլիոն 350 հազար դրամ արժողությամբ: Այս փուլում ընդհանուր ներդրումը կազմում է 172 միլիոն 100 հազար դրամ:
13:15 - 04 օգոստոսի, 2020
Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են |armtimes.com|

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են |armtimes.com|

armtimes.com: Համավարակի ու դրա հետեւանքով փակ սահմանների պատճառով արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորությունից զրկված հայաստանցիներին Կառավարությունը մեկ այլ ուղի էր առաջարկել՝ ընդգրկվել տեղի շինարարական աշխատանքներում։ Հենց այդ նպատակով էլ ՀՀ բոլոր մարզպետարաններին հրահանգվել էր հաշվառել առկա աշխատուժը, այն, թե որքան մարդ չի կարողացել մեկնել արտագնա աշխատանքի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարել էր, որ մարզերին խոստացել են 100 նոր նախագիծ ներկայացնել կապիտալ շինարարության ոլորտում: Նախատեսվում էր, որ կկառուցվեն կամ կհիմնանորոգվեն այդքան կրթական-մշակութային ու առողջապահական հաստատություններ: Վարչապետը հույս էր հայտնել, որ այդ գործընթացը կիրականացվի անհրաժեշտ էֆեկտիվությամբ, եւ արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները տեղում աշխատելու հնարավորություն կունենան: Հարցումներ ենք արել մարզպետարաններ՝ հասկանալու, թե հաշվառե՞լ են արտագնա աշխատանքի մեկնել չկարողացող անձանց, եւ քանի՞սն են նրանք: Վերը նշված 100 ծրագրից բացի, որոնց մեկնարկին, ամեն դեպքում, պետք է նախորդեր որոշակի ժամանակ պահանջող նախապատրաստական աշխատանք, մարզերում իրականացվում են նաեւ տարբեր սուբվենցիոն ծրագրեր: Երկրից դուրս գալու հնարավորությունից զրկված մարդկանց մի փոքր մասը ներգրավվել է այդ ծրագրերում: Շիրակի մարզպետարանից մեզ հայտնեցին, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հանձնարարականով Շիրակի մարզպետարանում աշխատանքներ են իրականացվել COVID-19 համավարակի պատճառով արտագնա աշխատանքի չմեկնած աշխատուժի բացահայտման ուղղությամբ: Կազմվել է տվյալների բազա, ստեղծվել օնլայն հարթակ, որտեղ գրանցվելու հնարավորություն են ունեցել մարզում ապրող շինարարները։ Շինարարական աշխատանքներ կատարելու հմտություն, փորձառություն ունեցող եւ մեկնել չկարողացող շուրջ 2 հազար 700 քաղաքացի է գրանցվել հարթակում։ Հավաքված տվյալները մարզպետարանի պատասխանատուներն ամբողջացրել ու ներկայացրել են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, ինչպես նաեւ 11 տարբեր շինարարական ընկերությունների։ Շիրակի մարզում ներկայացված եւ հավանության արժանացած 63 սուբվենցիոն ծրագրերից 53-ը շինարարական է: «Տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացման շնորհիվ մարզում ստեղծվելու է 580-780 ժամանակավոր եւ մինչեւ 130 հիմնական աշխատատեղ»,- նկատում են Շիրակի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։ Միաժամանակ նաեւ հայտնում՝ հանդիպում է կազմակերպվել շինարարական կազմակերպությունների պատասխանատուների հետ, քննարկվել են առաջիկա կառուցապատման աշխատանքներում գրանցված մասնագետներին ներգրավելուն վերաբերող հարցեր։ Վայոց ձորի մարզպետարանի լրատվականից էլ հայտնում են, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ արտագնա աշխատանքի չմեկնած քաղաքացիների հավաքագրման նպատակով մարզպետարանի կայքում հղումով տեղադրված (2020 թվականի մայիսի 7-ից) հայտարարությանը էլեկտրոնային եղանակով ոչ ոք չի արձագանքել: Արտագնա աշխատանքի չմեկնած անձանցից թղթային տարբերակով են ստացել դիմումներ: Ընդամենը 49 դիմում՝ աշխատանքի տեղավորման խնդրանքով: «Դիմումատուներին ուղղորդել ենք մարզի զբաղվածության տարածքային կենտրոններ՝ ծանոթանալու առկա թափուր աշխատատեղերին, ինչպես նաեւ տեղեկացրել վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման ծրագրի մասին»,- հայտնում են Վայոց ձորի մարզպետարանից, նաեւ նշում, որ ներկայումս մարզում կապիտալ շինարարության ոլորտում ընթանում են Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի նոր շենքի կառուցման աշխատանքները, որտեղ ներգրավվել են մարզպետարանի ուղղորդած՝ վերոնշյալ անձանցից երկուսը: Իսկ ահա Լոռու մարզից այս տարի առնվազն 1496 քաղաքացի չի կարողացել գնալ արտագնա աշխատանքի: Մարզպետարանի տրանսպորի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Վահրամ Ղարսայանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ արտերկիր չմեկնած անձանցից մոտ 150 հոգին արդեն աշխատում է իրենց մարզում, բայց քանի որ հիմնական շինարարական աշխատանքների մեկնարկը նոր է եղել, սա վերջնական թիվ համարել չի կարելի: Մարզում այլ անձանց էլ տարբեր շինկազմակերպություններ աշխատանք են առաջարկել: «Կապիտալ շինարարություն է իրականացվում, մոտ 11 միլիարդ դրամի ճանապարհաշինարարական աշխատանք է սկսվել, ճանապարհի հիմնանորոգում եւ այլն»,- ասաց Ղարսայանը: Նրա խոսքով՝ շեշտը դրվել է կապիտալ շինարարության վրա, իսկ դա իրականացնող կազմակերպություններն արդեն իրենց աշխատողներն ունեն. «Շատ դեպքերում նույնիսկ այլ շրջաններից ֆիքսված աշխատողներ ունեն, նեղ մասնագիտացված եւ այլն: Նրանք հիմանականում օգտվում են իրենց բազայից, ունեն մեծ բազա: Այդ կազմակերպություններն էլ ամբողջական ծավալով դեռ չեն աշխատում: Երբ ծավալները մեծանան, աշխատողների թիվն էլ շեշտակի կավելանա: Մեր մարզի ազգաբնակչությունն էլ կներգրավվի, բայց շատ քիչ քանակությամբ»: Լոռու մարզում 2020 թվականին 98 սուբվենցիոն ծրագիր է հաստատվել, ընդհանուր գումարը 4 միլիարդ 700 միլիոն դրամ է կազմում: Ծրագրերից 68-ն արդեն ընթացքի մեջ է: Նախագծերի քննարկման փուլն արդեն հաղթահարվել է, մի մասի մրցույթները՝ արդեն կայացել, իսկ աշխատանքների մեկնարկը տրված է:   Շարունակությունը՝ armtimes.com-ում։
14:02 - 03 օգոստոսի, 2020
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և որոշ մարզերում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և որոշ մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը։ Երևանում՝ 11:00-17:00 Պապովի, Տիմիրյազովի փողոցների սեփական տներ, Ներքին Չարբախ 1, 7 փողոցների սեփական տներ, Հ․Հովհաննիսյան փ․119 շենք, Մարկվարտի, Կարմիր Բլուր փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Սարի թաղ 21փողոցի սեփական տներ, Աղյուսագործների փ. 59–99 սեփական տներ, Նար-Դոսի փ. 48 - 60 /զույգ/ սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Րաֆֆու փ. 87 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քանաքեռ ՀԷԿ 5,5/3,10,11 շենքեր, Քանաքեռ ՀԷԿ 5-11, Ղափանցյան 5/9 – 14/5, Քանաքեռ 5 փ․ 3-126 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ։ Գեղարքունիքի մարզում՝ 10։00-16։00 Արտավազդ գյուղ, «Ճամբար Շին Շողիկ», «Զեփյուռ», «Նաիրիտ», «Լուսաշող», «Հասմիկ» հանգստյան գոտիներ «Եղևնիներ», «Անի Ռեզորթ», «Շեյխ հաքային ջրերի գործարան և բնակելի շենքեր, «Խոտոր-ջուր», «Էլիանորա», «Հովիտ», «Նաիրի ռեզորթ», «Տաք ջուր», «Երկրաբան» Հանքավան գյուղ, «Վեոն Արմենիա», «Վիվասել-ՄՏՍ» ընկերությոնների բջջային կայաններ և ոչ բնակիչ-բաժանորդները, Լոռու մարզում՝ 10:00-14:00 Ակներ, Հաղպատ, Ծաղկաշատ գյուղեր։ Շիրակի մարզում՝ 11:00-16:00 Գյումրի քաղաքի Սունդուկյան փողոց, Հաղթանակի պողոտայի սկզբնամաս, Ռիժկովի ճեմափողոց, Բագրատունյաց օղակ, ՇՄ դատախազություն, Կառոնա խանութ, «Ֆասթկրեդիտ» գրասենյակ, «Ֆաետոն» և «Հացատուն» ռեստորաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:  
09:09 - 03 օգոստոսի, 2020
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մարզերում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 11:00-17:00 Թավրիզյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ծ.Աղբյուր փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քանաքեռ ՀԷԿ 5, 10, 11 շենքեր, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ղափանցյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արշակունյաց պող․48, 48/1, 48/2, 48/3, 50, 50/1, 50/2, 52/1 շենքեր, Արտաշիսյան փ․86, 88, 88ա, Շիրակի փ․1, 2, 3 , 22 շենքեր, Շիրակի փ․ 2-րդ նրբ․ 1, Շիրակի փ․ 16, 18շենքեր, Ներքին Չարբախ 3, 7 փողոցների սեփական տներ; 3-րդ փողոցի 2-րդ նրբանցքի սեփական տներ; 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, Ներքին Շենգավիթ 9 փողոց 2, 3 հանրակացարաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գեղարքունիքի մարզում՝ 10։30-15։00 Բուժգույք ՊՈԱԿ, «Ձուկ» գործարան, Ձկնապաշտպան տնտեսություն, «Մայամի», «Մուլտի Գրուպ», «Բեղլու», «Ռ.Հայրապետյան» հանգստի գոտիներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,Լոռու մարզում՝ 10:00-14:00 Ակներ, Հաղպատ, Ծաղկաշատ գյուղեր:
09:19 - 31 հուլիսի, 2020