Լիլիթ Մակունց

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն է։ 7-րդ գումարման Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն էր, դրանից առաջ՝ ՀՀ մշակույթի նախարարը։

Ծնվել է 1983թ․ նոյեմբերի 7-ին։ 1999-2003 թվականներին սովորել է Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում, ստացել է բակալավրի աստիճան։

Նույն ֆակուլտետում 2003-2005 թվականներին սովորել է մագիստրատուրայում: 2014 թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում: 2015 թվականի ամռանը անցել է դիպլոմավորված դասընթաց Ամերիկայի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի ամառային դպրոցի շրջանակներում: 2005 թվականից մինչ օրս դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում:

2018 թվականի փետրվարին զբաղեցրել է Հայ-ռուսական համալսարանի միջազգային կապերի եւ համագործակցության բաժնի ղեկավարի պաշտոնը: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 2 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

2021 թվականի օգոստոսին նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան։

Վերջնական քաղաքական որոշում չունենք այդ առումով և դեռ ժամանակ ունենք. Լիլիթ Մակունցը՝ Վենետիկի հանձնաժողով դիմելու մասին |aysor.am|

Վերջնական քաղաքական որոշում չունենք այդ առումով և դեռ ժամանակ ունենք. Լիլիթ Մակունցը՝ Վենետիկի հանձնաժողով դիմելու մասին |aysor.am|

aysor.am: Քաղաքական ուժերը, որոնք հանրաքվեն բոյկոտելու կամ չմասնակցելու կոչ են անում դրանով իսկ անթաքույց իրականացնում են «ոչ»-ի քարոզարշավ, լրագրողներին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Չնայած հայտարարվել է, որ «ոչ»-ի քարոզ չի իրականացվում, այն քաղաքական ուժերը, որոնք բոյկոտի կամ չմասնակցելու կոչ են անում դրանով իսկ անթաքույց իրականացնում են «ոչ»-ի քարոզարշավ: Ինձ համար անհասկանալի է՝ ինչու այս պարագայում քաղաքական պատասխանատվություն չեն ստանձնում և չեն իրականացնում քարոզարշավ», - ասաց Մակունցը: Հարցին՝ ինչո՞ւ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը չի ուղարկվել Վենետիկի հանձնաժողով՝ եզրակացության համար, այն դեպքում, որ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի նախագիծն ուղարկվել էր, գուցե չկա՞ վստահություն հանձնաժողովի նկատմամբ՝ Մակունցը պատասխանեց. «Այն, ինչ մենք նախատեսում ենք անել՝ վերականգնելն է մոդելը, որը 2015թ.-ի սահմանադրական փոփոխությամբ հաստատվել է, սակայն այս պահին չի գործում: Հիմա չի գործում այն Սահմանադրական դատարանը, որի մոդելը հաստատել են միջազգային կառույցները: Պիտի ասեմ, որ մենք վերջնական քաղաքական որոշում չունենք այդ առումով և դեռ ժամանակ ունենք, բայց տարակուսանք է առաջանում, որովհետև գործ ունենք փաթեթի հետ, որն արդեն իսկ հաստատվել է, որովհետև մենք ընդամենը վերականգում ենք այդ՝ հավանության արժանացած փաթեթը»:
15:57 - 21 փետրվարի, 2020
Մենք դիտարկել ենք նաև այդ տարբերակը. Մակունցը՝ հանրաքվեի նախօրեին ՍԴ անդամների հնարավոր հրաժարականի մասին |factor.am|

Մենք դիտարկել ենք նաև այդ տարբերակը. Մակունցը՝ հանրաքվեի նախօրեին ՍԴ անդամների հնարավոր հրաժարականի մասին |factor.am|

factor.am: Մենք քաղաքացիներին պարզ ներկայացելու ենք այն խնդիրների ցանկը, որով ցանկանում ենք հանրաքվեի միջոցով լուծել, ներկայացնելու ենք, թե ինչով է կարևոր հանրաքվեի գնալը, և այն շեշտադրումները, որոնք ընկած են հիմքում, ներկայացնելու ենք քաղաքացիներին այդ դեպքում իրավական անվտանգությանն առնչվող հարցերը: Այս մասին   նշեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես պետք է ժողովրդին համոզեն, որ հօգուտ «Այո»-ի քվեարկեն: «Մենք չենք խոսում առանձին անձանց կամ պաշտոնյաներին կամ դատավորներին մեկ այլ դատավորով փոխարինելու մասին: Մենք խոսում ենք այն մասին, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում, երբ բոլոր կառույցները գործում են նոր Սահմանադրության շրջանակում, ՍԴ-ն չի անցել նոր Սահմանադրությամբ աշխատելու ռեժիմին»,- ասաց  նա: ԱԺ իշխանական խմբակցության ղեկավարը, անդրադառնալով ընդդիմության քննադատություններին, կարծիք հայտնեց, որ ընդդիմադիրները և, հատկապես, արտախորհրդարանական գործիչները թաքնված «Ոչ»-ի քարոզարշավ են իրականացնում: «Ներկայացնելով, որ իրենք ոչ մի բանի չեն մասնակցում, տանում են «Ոչ»-ի քարոզարշավ»,- ասաց Լիլիթ Մակունցը: Նա չի բացառում այն սցենարը, որ հանրաքվեի նախօրեին Սահմանադրական դատարանի անդամները հրաժարական կտան: «Մենք դիտարկել ենք, որ կարող է այդ տարբերակը լինել»,- ասաց Մակունցը՝ հավելելով, որ պատրաստ են նաև նման սցենարի: Մանրամասները՝ տեսանյութում:
20:14 - 20 փետրվարի, 2020
Վստահություն ունենք, որ նախագահը կստորագրի սահմանադրական փոփոխությունների հարցը հանրաքվեի դնելու նախագիծը․ Մակունց |news.am|

Վստահություն ունենք, որ նախագահը կստորագրի սահմանադրական փոփոխությունների հարցը հանրաքվեի դնելու նախագիծը․ Մակունց |news.am|

news.am:  Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի կդրվի ՀՀ նախագահի կողմից ստորագրելուց հետո, սահմանադրական դատարան չի ուղարկվի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ մակունցը։ «Իհարկե պետք է որոշումը լինի ՀՀ նախագահի մոտ, հաստատելուց հետո նոր կազմակերպչական աշխատանքներ կիրականացվեն։ Նախագիծը Սահմանադրական դատարան չի ուղարկվելու։ Ժամկետները փոփոխական կարող են լինել կախված այն հանգամանքից, թե որ օրը կստորագրի նախագահը։ Հանրաքվեն նախնական մարտի վերջից մինչև ապրիլի 5-ը ընկած ժամանակահատվածում կլինի»,-ասաց նա։ Հարցին՝ ունե՞ն վստահություն, որ նախագահը կստորագրի, Մակունցն ասաց․ «Այո, կա այդ վստահությունը»։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ վարչապետի և նախագահի հանդիպմանն է պայմանավորվածություն ձեռք բերվել, Մակունցն ասաց․ Վարչապետի և նախագահի հանդիպմանը մամուլին տեղեկացվել է, որ քննարկվել է ՍԴ-ի թնջուկի հարցը, քննարկման մանրամասներին տեղյակ չեմ»։ Հարցին՝ հանրությունը ունի՞ բավարար իրավական գիտելիքներ այս քվեարկության համար, Մակունցն ասաց․ «Ժողովրդավար երկրում չկա այլընտրանք քաղաքացու կամարտահայտմանը»։ Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողով դիմելու ԵԽԽՎ համազեկուցողների կոչին, նա նշեց․ «Համազեկուցողների հայտարարությունը եղել է այն ժամանակ, երբ լիագումար նիստերի դահլիճում նիստ էր և «Իմ քայլը» խմբակցությունը չի հասցրել քննարկել և ձևավորել դիրքորոշում այդ կապակցությամբ։ Մենք խոսենք, քննարկենք, անպայման տեղյակ կպահենք հանրությանը, թե ինչ ենք պատրաստվում անել այդ կապակցությամբ։ Իրավական առումով չգիտեմ ինչպիսի ընթացակարգեր են նախատեսվում, երբ հանրաքվեի որոշման հետ կապված կոչ է արվում դիմել Վենետիկի հանձնաժողովին»։
17:10 - 06 փետրվարի, 2020
ՀՀ քաղաքացին մեր առջև պահանջ է դնում վերականգնել ՍԴ լեգիտիմության դեֆիցիտը. Մակունց |aysor.am|

ՀՀ քաղաքացին մեր առջև պահանջ է դնում վերականգնել ՍԴ լեգիտիմության դեֆիցիտը. Մակունց |aysor.am|

aysor.am: Իշխանություններն այս ընթացքում արել են առավելագույնը, որ ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամը չխորանա, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։«ՍԴ-ն ունի լեգիտիմության խոր դեֆիցիտ, ինչը վերականգնելու համար այսօր մեր առջև պահանջ է դնում ՀՀ քաղաքացին։ ՀՀ քաղաքացիները մեր առջև այդ պահանջը դնում են, և մենք, որպես առաջնային մանդատ կրող ինստիտուտ, պարտավոր ենք այս հարցը հանգուցալուծել։Այդ կապակցությամբ «Իմ քայլը» խմբակցությունն անհրաժեշտ է համարում հրավիրել արտահերթ նիստ, որի օրակարգը կհաստատվի խորհրդի նիստի ընթացքում։ Նախագծի հեղինակը կներկայացնի հիմնական շեշտադրումները։ Չեմ կարող ասել՝ նիստը երբ կլինի. առաջարկը ներկայացրել ենք և կսպասենք։ Նիստի նպատակը մեկն է. որպեսզի շուտափույթ լուծենք ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը», - ասաց նա։
14:03 - 03 փետրվարի, 2020
ՀՀ քաղաքացին մեր առջև պահանջ է դնում վերականգնել ՍԴ լեգիտիմության դեֆիցիտը. Մակունց |aysor.am|

ՀՀ քաղաքացին մեր առջև պահանջ է դնում վերականգնել ՍԴ լեգիտիմության դեֆիցիտը. Մակունց |aysor.am|

aysor.am: Իշխանություններն այս ընթացքում արել են առավելագույնը, որ ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամը չխորանա, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ «ՍԴ-ն ունի լեգիտիմության խոր դեֆիցիտ, ինչը վերականգնելու համար այսօր մեր առջև պահանջ է դնում ՀՀ քաղաքացին։ ՀՀ քաղաքացիները մեր առջև այդ պահանջը դնում են, և մենք, որպես առաջնային մանդատ կրող ինստիտուտ, պարտավոր ենք այս հարցը հանգուցալուծել։ Այդ կապակցությամբ «Իմ քայլը» խմբակցությունն անհրաժեշտ է համարում հրավիրել արտահերթ նիստ, որի օրակարգը կհաստատվի խորհրդի նիստի ընթացքում։ Նախագծի հեղինակը կներկայացնի հիմնական շեշտադրումները։ Չեմ կարող ասել՝ նիստը երբ կլինի. առաջարկը ներկայացրել ենք և կսպասենք։ Նիստի նպատակը մեկն է. որպեսզի շուտափույթ լուծենք ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը»,- ասաց նա։
10:06 - 03 փետրվարի, 2020
Ընդդիմադիրների աշխատանքը Մակունցը գնահատում է անհամեմատ ակտիվ |armenpress.am|

Ընդդիմադիրների աշխատանքը Մակունցը գնահատում է անհամեմատ ակտիվ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը 7-րդ գումարման խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորների աշխատանքում մեծ ակտիվություն է նկատում՝ համեմատելով նախորդ գումարման խորհրդարանների ընդդիմադիրների աշխատանքի հետ: Մակունցն «Իմ քայլը» խմբակցության ասուլիսում ներկայացրեց վիճակագրական ցուցանիշներ: «ԱԺ 5-րդ գումարման խորհրդարանը գործել է 2012-2017թթ, այդ 5 տարիների ընթացքում ընդունվել է 1422 օրենքի նախագիծ և որոշում: Ընդդիմադիր պատգամավորնեըը նախաձեռնել կամ համահեղինակել են 35 նախագիծ: ԱԺ 6-րդ գումարման խորհրդարանը գործել է 2017-2019թթ, ընդունվել է 726 օրենքի նախագիծ և որոշում, ընդդիմադիր պատգամավորները 1.5 տարվա ընթացքում նախաձեռնել կամ համահեղինակել են 9 նախագիծ: ԱԺ 7-րդ գումարման խորհրդարանում մինչև այժմ՝ այսինքն 1 տարվա կտրվածքով ընդունվել է 367 օրենքի նախագիծ և որոշում, ընդդիմադիր պատգամավորները նախաձեռնել կամ համահեղինակել են 30 նախագիծ: Համեմատելով վերոնշյալ տվյալները՝ ակնհայտ է դառնում, որ ընդդիմությունը ԱԺ 7-րդ գումարման խորհրդարանում շատ ավելի ակտիվ է, քան եղել է նախորդ գումարման ԱԺ-ներում»,-ասաց Մակունցը: Մակունցը նաև հատկանշական համարեց այն, որ 7-րդ գումարման ԱԺ-ում առաջինը քննարկել և ընդունվել է ընդդիմության կողմից ներկայացված օրենքի նախագիծը:
09:18 - 26 դեկտեմբերի, 2019
Սա մեր կողմից ձեռքսեղմման առաջարկ էր. Մակունցը՝ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշի ուղարկելու մասին |news.am|

Սա մեր կողմից ձեռքսեղմման առաջարկ էր. Մակունցը՝ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշի ուղարկելու մասին |news.am|

news.am: Սահմանադրական դատարանի դատավորների իրավունքն է օգտվել այս հնարավորությունից, համենայնդեպս, սա մեր կողմից ձեռքսեղմման առաջարկ էր։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10–ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Ազգային ժողովում այսօր առաջին ընթերցմամբ ընդունված ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագծերի փաթեթին։ Մակունցի խոսքով՝ սա ինստիտուտների կայացման համար եւ բարեփոխումներ իրականացնելու համար կարեւոր քայլ է։ «Արդյոք ՍԴ դատավորները կընդունեն, թե ոչ, դա իրենց իրավունքն է։ Սա այն քայլերից մեկն է, որը միտված է բարեփոխումներին եւ այդ ինստիտուտի կայացմանը։ Շատ եմ կարեւորում Արդարադատության նախարարության ռազմավարական փաթեթը, որն իր մեջ ներառում է ոչ միայն գործադիրի կողմից քայլերի շարք, այլեւ ենթադրում է օրենսդրական նախագծերի ընդունում։ Ավելի շատ կարեւորում եմ հենց այդ փաթեթը, որովհետեւ համապարփակ, խորքային փոփոխությունների համար այն մեծ նշանակություն է ունենալու։ Արդարադատության նախարարությունը հիմա աշխատում է նաեւ ոստիկանության բարեփոխումների շուրջ, որը նույնպես համարում եմ դրա մի մասը»,– ասաց պատգամավորը։
11:04 - 10 դեկտեմբերի, 2019
Լիլիթ Մակունցը բժշկական ապահովագրության եւ բանակի մասին |lragir.am|

Լիլիթ Մակունցը բժշկական ապահովագրության եւ բանակի մասին |lragir.am|

lragir.am: Տիկին Մակունց, «Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգ»-ը դրվել է քննարկման, որով առաջարկվում է Հայաստանում սահմանել առողջապահության հարկ՝ աշխատավարձի 6 տոկոսի չափով: Շատերի գնահատմամբ՝ վաղ է մեզ համար այս համակարգի ներդրումը, մյուս մասն էլ պնդում է՝ ինչու իմ գրպանից պետք է վճարեմ մյուսների համար։ Դուք ինչպե՞ս եք այն գնահատում։ Հարցը, իհարկե, դեռ քննարկվելու է խմբակցությունում, եղել են միայն առանձին քննարկումներ, հետևաբար դեռևս չկա վերջնական ձևավորված մոտեցում, բայց ես կներկայացնեմ՝ ինչ եմ ես կարծում։ Չափազանց կարևոր է գնալ այն ճանապարհով, որն այս պահին որդեգրել է առողջապահության նախարարությունը։ Ինչու եմ սա կարևորում։ Մենք հաճախ խոսում ենք կանխատեսելի ապագայի մասին, որտեղ մարդը չի մտածում իր վտանգված առողջության և կյանքի մասին, այսինքն՝ չպետք է ունենանք այնպիսի իրավիճակ, երբ քաղաքացին բավարար ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով զրկվի առողջ ապրելու կամ բուժվելու հնարավորությունից։ Մի կողմից, իհարկե, այս բարեփոխումը կտրուկ է, բայց այն իր մեջ ենթադրում է մի քանի քայլերով ճանապարհ, այսինքն՝ այն կյանքի չի կոչվելու միանգամից:   Այստեղ նաև պետք է քննարկման դրվի տոկոսային հարաբերակցությունը, թե ինչպես ենք պատրաստվում անել, ինչ համամասնությամբ, միգուցե համամասնությունների է պետք բաժանել այս ամենը, որ բեռը չընկնի միայն քաղաքացու վրա։ Բայց այն, որ մենք պետք է գնանք այս ճանապարհով, և ՀՀ քաղաքացին իրեն պետք է ապահով և պաշտպանված զգա նաև առողջության պահպանման տեսանկյունից, ինձ համար սա միանշանակ է։ Երկար ժամանակ ես մտքով տեղափոխվել եմ այն տարիներ, երբ քննարկումներ էինք ունենում թե առանձին խմբերով, թե որոշակի ֆորումների հարթակներում և թե անձնական զրույցներում, թե ինչպիսի կյանք էինք մենք ուզում ունենալ Հայաստանում։ Մի պետություն, որտեղ ՀՀ քաղաքացին, թոշակառուն, մարդիկ, որոնք չունեն բավարար ֆինանսական հնարավորություններ, պաշտպանված լինեն և զրկված չլինեն այդ հնարավորությունից։ Եվ իրականում արտագաղթի պատճառներից մեկն էլ հենց առողջության տեսանկյունից անապահով լինելն է, վստահ չլինելն է, ոչ կանխատեսելի ապագա ունենալն է։ Իսկ մենք պետք է մեր բոլորի ապագան հնարավորինս կանխատեսելի դարձնենք։   Ամենամեծ քննադատությունը վեց տոկոսի հետ է կապված։ Արդյոք վեց տոկոսը ռացիոնա՞լ թիվ է։   Իհարկե, սա պետք է քննարկել, նախագծի գաղափարը շատ լավն է, ողջունում եմ։ Անկախ նրանից, որ այն իր մեջ ներառում է որոշակի ծանրաբեռնվածություն, բայց եթե հաշվի առնենք, թե ինչ ենք ձեռք բերում դրա դիմաց, կարծում եմ, այն ամբողջովին արդարացված է։ Ինչ վերաբերում է տոկոսին, դեռ քննարկում չենք ունեցել, բայց չեմ բացառում, որ ինչ-որ մի կոմպրոմիսի գնանք։ Ամեն դեպքում, պետք է քննարկենք և հասկանաք՝ որն է դրա համար լավագույն տարբերակը։   Տիկին Մակունց, հետևո՞ւմ եք արդյոք առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստերին, որտեղ վերջին շրջանում պատգամավորներ-նախարար լարվածություն է նկատվում, կարծեք թևերի են բաժանվել։   Խնդիրը բոլորովին թևերի բաժանման մեջ չէ։ Խնդիրն այն է, որ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը, թե առողջապահության նախարարությունը ռեֆորմների ճանապարհն են ուզում խրախուսել, բայց երկու կողմն էլ փորձում է անել առավելագույնը, որ այն լինի մաքսիմալ արդյունավետ։ Նախարարությունը մի կերպ է պատկերացնում, հանձնաժողովը մեկ այլ կերպ է պատկերացնում, և սա շատ լավ է, քանի որ կարծիքների բախման արդյունքում ի վերջո լավ հանգուցալուծում ենք ունենում։ Հասկանալի է, որ մի փոքր ավելի թեժ է, քան մենք սովոր ենք նման քննարկումների ականատես լինել, ես դրական եմ գնահատում, կարծիքների բախումն անհրաժեշտ պայման է։ Սա ոչ թե անձնական բախում է, ոչ թե այլ տիրույթում է, այլ ընդամենը տեսակետների։   Ընդհանրապես որքանո՞վ է կարողանում օրենսդիրը կառավարության վրա ազդեցություն ունենալ։ Օրինակ, խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց ԼՀԿ-ի նախագիծը, որին դեմ էր կառավարությունը, մինչդեռ երկրորդ ընթերցմամբ այն տապալվեց։   Ես բացարձակապես չեմ ուզում, որ մենք դիտարկենք հարցը հակադրությունների դաշտում։ Ի դեպ, ԱԺ նիստերի դահլիճում շատ անկեղծ և բաց քննարկում եղավ, մասնավորապես հենց ձեր նշած նախագծի հետ կապված, որտեղ, այո, իսկապես կոչումների հետ կապված հարց կար, ինչպես կոչում շնորհել։ Հետո գալիս ես մի մտքի, թե ինչպես կարող ենք մենք խրախուսել մի բան, որի դեմ նախկինում պայքարել ենք։ Ինքդ քեզ հետ հաճախ բախումների մեջ ես լինում։ Այո, դու ուզում ես խրախուսել, ունենալ շատ լավ օրինագիծ, որը մտածում ես, որ կաշխատի, բայց միևնույն ժամանակ դետալները նույնպես կարևոր են, թե ինչպես ես անում։ Այսինքն՝ եթե անձը զինվորական ծառայություն չի անցել կամ չունի գնդապետի կոչում, արդյոք ճի՞շտ է գնդապետի կոչում շնորհել պետական բարձրաստիճան պաշտոնյայի միայն նրա համար, որ նա ստանձնի ղեկավար պաշտոնը։ Այստեղ մենք մեզ հետ հաշտ չենք եղել։ Եվ ի վերջո որոշում է կայացվել, որ այս ճանապարհով չենք գնում։ Հակադրությունների տիրույթում չեմ ուզում դիտարկենք հարցը, որովհետև ոչ կառավարությունը, ոչ ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցությունը նման հարց չի դրել, մենք դրել ենք խնդիր ամենաարդյունավետ ճանապարհները փնտրելու և լուծումներ գտնելու։ Սա է մեր միակ մոտեցումը։   Ձեր խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը օրենքի նախագիծ է մշակել, որով 18-27 տարեկան երիտասարդները, որոնք չեն ցանկանում երկու տարի ծառայության անցնել, կկարողանան վճարել 10 մլն դրամ, մեկ ամիս ծառայել և ստանալ զինգրքույկ։ Ինչպե՞ս եք գնահատում։   Հայկ Սարգսյանի նախագիծը չի քննարկվել խմբակցությունում։ Ես կասկած չունեմ, որ Հայկ Սարգսյանը ցանկացել է լավ և անկեղծ մղումներով նախագիծ ներկայացնել, որը ենթադրում եմ, որ նրա կարծիքով պրոֆեսիոնալ բանակի գաղափարի մեջ է, բայց այն իրավիճակում, երբ պատերազմական իրավիճակ է, բնականաբար, մենք մեզ չենք կարող թույլ տալ նման մոտեցում։ Բացի դրանից, նաև սոցիալական անհավասարության պատճառ կարող է դառնալ։ Եվ եթե համապարփակ ենք նայում հարցին, սա ամեն դեպքում լավագույն մոտեցումը չէ։ Այս տարբերակով մենք չենք հասնի պրոֆեսիոնալ բանակ ունենալուն։  
12:02 - 05 դեկտեմբերի, 2019
Նոր զարգացումներ հայ-ամերիկյան հարաբերություններում |amerikayidzayn.com|

Նոր զարգացումներ հայ-ամերիկյան հարաբերություններում |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: ԱՄՆ-ի մայրաքաղաքում գտնվող Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ հայ-ամերիկյան բարեկամության խումբը նախաձեռնում է Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին Աջակցության Ակտի ընդունման գործընթացը: Ելույթ ունենալով Վաշինգտոնում՝ Գերմանական Մարշալի անվան հիմնադրամի կողմից կազմակերպված փորձագիտական խորհրդաժողովի ընթացքում Լիլիթ Մակունցն ընդգծել է, որ այս ակտի ընդունումը երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի վրա կբարձրացնի: «Բանաձեւերի ընդունումը շատ է քաջալերում, սակայն, կարեւոր է անցնել հայտարարություններից վեր եւ պատրաստ լինել պարտավորություններ ստանձնել: Ակտը պարտավորություններ է նախատեսելու՝ երկու կողմերից», - նշում է Հայաստանի խորհրդարանական մեծամասնության խմբակցության ղեկավարը: Նրա խոսքով, «Թավշյա հեղափոխությունից» հետո պաշտոնական Վաշինգտոնի եւ Երեւանի երկկողմ հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու որոշումն անհրաժեշտ է լցնել գործնական բովանդակությամբ: Դա, կողմերի հայեցողությամբ, կարող է լինել մարդու իրավունքների պահպանությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ու տնտեսական զարգացմանն ուղղված հարցեր: Այս տարվա հոկտեմբերին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված Վրաստանին Աջակցության Ակտն այլ հարցերի հետ միասին նախատեսում է նաեւ, որ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կարող են կիրառել բոլոր այն անձանց դեմ, ովքեր կձեռնարկեն Վրաստանի տարածքային ամբողջականության կամ մարդու իրավունքների դեմ ուղղված քայլեր: Այս տեսանկյունից, Հայաստանին Աջակցության Ակտը ռազմավարական հարաբերությունների տրամաբանական շարունակությունն է, նշում է խորհրդարանականը, ավելացնելով, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի գործընկերների մոտ գաղափարն աջակցություն է գտել: «Մեր բարեկամության խումբը փորձում է առաջատարի դեր ստանձնել ԱՄՆ-ի հետ խորհրդարանական հարաբերությունների ամրապնդման գործում, որոնք մենք դիտարկում ենք ռազմավարական երկխոսության շրջանակներում՝ տեսլականում ունենալով գաղափար, որ դրանք կարող են ապագայում այդ շրջանակներից էլ վեր լինել», - հայտարարում է նա: Խորհրդաժողովի ընթացքում փորձագետներին հետաքրքրում էին ամենատարբեր հարցերը Հայաստանի ներքին բարեփոխումներից մինչեւ միջազգային առաջնահերթություններ: Անդրադառնալով դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, Լիլիթ Մակունցն ընդգծեց, որ այս նուրբ հարցում շտապել չի կարելի. «Մենք գիտակցում ենք, որ մեր քաղաքացիները անհամբեր փոփոխությունների են սպասում, գիտակցում ենք, որ երբեմն նրանք ցանկանում են, որ մենք պարզապես մտնենք եւ ասենք որոշ մարդկանց՝ դուրս կորեք այս շենքից: Սակայն, մենք դա չենք անելու»: Վաշինգտոնում ադրբեջանական դեսպանության աշխատակիցները հանդիպման ընթացքում հետաքրքրվեցին, թե ինչպես է Հայաստանի ինքնիշխանության հետ համատեղվում ռուսական զինվորականների առկայությունն իր տարածքում: «Մենք բոլորս էլ գիտենք, թե ինչի է այնտեղ գտնվում ռազմակայանը՝ պատասխանը վերաբերում է հայ-թուրքական սահմանի պահպանությանը: Տեղակայման որոշումն ընդունվել էր երկկողմ համաձայնությամբ եւ այս պահին այդ դիրքորոշումը փոխելու որեւէ հիմքեր չկան», - ի պատասխան նշեց Լիլիթ Մակունցը:
09:21 - 15 նոյեմբերի, 2019
Մենք հավատարիմ ենք խաղաղությանը.Լիլիթ Մակունցի ելույթը Միջխորհրդարանական միության գագաթաժողովում

Մենք հավատարիմ ենք խաղաղությանը.Լիլիթ Մակունցի ելույթը Միջխորհրդարանական միության գագաթաժողովում

Բելգրադում Միջխորհրդարանական միության 141-րդ գագաթաժողովում Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն իր ելույթում անդրադարձել է արցախյան հարցին: Լիլիթ Մակունցը՝ ի պատասխան Ադրբեջանի գործընկերոջ դիտարկումներին, ընդգծել է, որ հայ ժողովուրդը մնում է հավատարիմ խաղաղությանը: «Ժողովրդավարության միջոցով են ձևավորվում լեգիտիմ կառավարություններ և ժողովրդավարությունն է, որ հնարավորություն է ընձեռում ունենալ անվտանգ տարածաշրջաններ և հարևաններ: Հայաստանի ժողովրդավարության երաշխիքը, մեր կառավարության և խորհրդարանի հեղինակությունը, օրինականությունը և մեր քաղաքական կամքն են, որ նպաստում են երկրի՝ ավելի ուժեղ, ավելի ճկուն լինելուն և ներկայացնում են մեզ ինքնիշխանության պաշտպանի ավելի պատկառելի դիրքերից: Հայ ժողովուրդը որպես ցեղասպանություն վերապրած ազգ՝ աշխարհում կատարվող ցանկացած ոճրագործություն առանձնակի ցավալի է ընկալում: Պատերազմը, կապված Արցախի ապագայի և ճակատագրի հետ, մեր ընտրությունը չէր, այն պարտադրվել էր մեզ: Ամեն դեպքում ստատուս քվոյի իրավիճակում մենք մնում ենք հավատարիմ խաղաղությանը, շարունակում ենք ներգրավված մնալ խաղաղության գործընթացում՝ դիվանագիտությունը զենքի ուժից վեր դասելով: Սակայն, ցավոք, մենք չունենք «խաղաղության հուսալի գործընկեր»»,-նշել է Լիլիթ Մակունցը: Լիլիթ Մակունցը նկատել է, որ Ադրբեջանի գործընկերը խոսել է միջազգային իրավունքի մասին՝ չնշելով հիմնաքարային իրավունքներից մեկը՝ ազգերի ինքնորոշման իրավունքը: «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի խոսքով, վերհիշելով պատմությունը՝ հիշում ենք, թե ինչպես որոշ ազգեր դարձան ԽՍՀՄ տարիներին անարդար որոշումների զոհ, որոնց շարքում էին նաև Արցախի հայերը, ովքեր դարեր շարունակ ապրել են իրենց պատմական բնօրրանում: 1990-ական թվականներին՝ Խորհրդային Միության փլուզումից առաջ, Լեռնային Ղարաբաղն իրացրել է իր ինքնորոշման իրավունքը և անկախացել՝ միջազգային իրավունքի և այն ժամանակ դեռ գոյություն ունեցող ԽՍՀՄ Սահմանադրության համաձայն: «Իհարկե, ադրբեջանցի մեր գործընկերն իրավունք ունի մեջբերել Հայաստանի վարչապետի խոսքը, սակայն նա մոռացել է մեջբերել մեր վարչապետի ելույթի առանցքային և հայեցակարգային մասը, որտեղ նշվում է, որ հարցի կարգավորումը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար, որը միտված է նախապատրաստելու ժողովուրդներին խաղաղության՝ ավելի գործնական մակարդակում: «Ռազմատենչ տրամադրություններ» հրահրելու և սեփական երկրի ներսում հատվածական ծափողջույնների արժանանալու փոխարեն ավելի խելամիտ կլիներ երկարաժամկետ տեսլական ունենալ վերոնշյալ խաղաղության գաղափարի հետ կապված և խոսել հենց դրա մասին»,-ասել է նա: Լիլիթ Մակունցն, իր ելույթում անդրադարձել է նաև վերջին օրերին Սիրիայում տեղի ունեցող ռազմական գործողություններին՝ ընդգծելով, որ բռնությունն անընդունելի է: «Մի քանի օրերին մենք խոսում ենք շրջակա միջավայրի, միջազգային իրավունքի, ինչպես նաև բռնության անընդունելի լինելու մասին: Մեր ձայնն այստեղ հնչեցնելը և աղմուկի փոխարեն ներդաշնակություն սփռելը կարող է վճռորոշ լինել խնդիրների հասցեագրման, ինչպես նաև միջազգային իրավունքի պաշտպանման տեսանկյունից: Ամուր նյարդեր են պետք ունենալ՝ դիմակայելու այն ամենին, ինչ կատարվում է այս օրերին Սիրիայում, և թե ինչպես հազարավոր անմեղ մարդիկ և երեխաներ են զրկվում կյանքից, երազանքներից և գոյության իրավունքից՝ ապրելու այն երկրում, որտեղ ծնվել են և որի մասնիկն են հանդիսանում: Միգուցե ժամանակն է մեզ բոլորիս, հատկապես կանանց համար, առաջնորդողի դեր ստանձնել բնակչության առավել խոցելի խմբերի իրավունքները պաշտպանելու և երաշխավորելու համար (ինչպես քրդերի դեպքում այս պարագայում), և այդ նպատակով օգտագործել Միջխորհրդարանական միությունը որպես ամենաազդեցիկ հարթակներից մեկը»,-հավելել է Լիլիթ Մակունցը:
09:25 - 18 հոկտեմբերի, 2019