Դմիտրի Պեսկով

Դմիտրի Սերգեւիչ Պեսկով, 2012 թվականից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար:

Ծնվել է 1967 թվականի հոկտեմբերի 17-ին Մոսկվայում, ուսանող, հետագայում ռուս դիվանագետ Սերգեյ Պեսկովի (1948-2014) ընտանիքում:

1989 թվականին Պեսկովն ավարտել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտը՝ «արեւելագետ-պատմաբան» եւ «թարգմանիչ» մասնագիտություններով:

1989 թվականին աշխատել է ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարությունում:

1990-ից 1994 թվականներին եղել է հերթապահ ռեֆերենտ, կցորդ, ԽՍՀՄ-ի երրորդ, ապա Թուրքիայում ՌԴ-ի դեսպանատան քարտուղար: 1994-ից 1996 թվականներին աշխատել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում: 1996-ից 2000 թվականներին Թուրքիայում ռուսական դեսպանության երկրորդ, ապա առաջին քարտուղար:

2003 թվականին ղեկավարել է Սանկտ Պետերբուրգի 300 ամյակին նվիրված տոնակատարությունը:

2004 թվականի ապրիլի 9-ին նշանակվել է Ալեքսեյ Գրոմովի առաջին քարտուղար (որն այդ ժամանակ ՌԴ աշխատակազմի մամլո խոսնակն էր): 

2008 թվականի փետրվարին նշանակվել է «Միր (հեռուստառադիոընկերության)» տնօրեն:

Պեսկովը հայտնել է, որ Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել նաև մարտի 24-ին

Պեսկովը հայտնել է, որ Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել նաև մարտի 24-ին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հինգշաբթի և ուրբաթ օրերին։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Պեսկովը խոսքով՝  «զրուցակիցները քննարկել են շփման գծի իրավիճակը Ղարաբաղում»։ Երեկ երեկոյան ՀՀ կառավարությունից հայտնել էին, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումից հետո ստեղծված իրավիճակը, որը վարչապետ Փաշինյանը գնահատել է լարված։  Վերջինս հարցադրում է արել տվյալ իրավիճակում ռուս խաղաղապահների գործողությունների հետաքննության անհրաժեշտության մասին եւ ընդգծել ռուս խաղաղապահների կողմից Ադրբեջանի զինված ուժերը ելման դիրքեր վերադարձնելու պահանջի անհրաժեշտությունը։
13:35 - 26 մարտի, 2022
G20-ը կարևոր է, բայց ներկա պայմաններում դրանից դուրս մնալը ՌԴ համար ճակատագրական չի լինի․ Պեսկով

G20-ը կարևոր է, բայց ներկա պայմաններում դրանից դուրս մնալը ՌԴ համար ճակատագրական չի լինի․ Պեսկով

«Մեծ քսանյակի» (G20) ձևաչափը կարևոր է, բայց ներկա պայմաններում դրանից դուրս մնալը Ռուսաստանի Դաշնության համար «ճակատագրական չի լինի»։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի խոսնակ  Դմիտրի Պեսկովը։ «Ինչ վերաբերում է G20-ին, ապա այն կարևոր է, բայց, մյուս կողմից, ներկայիս պայմաններում, երբ այս ձևաչափի մասնակիցների մեծ մասը, փաստորեն, մեզ հետ իրենց նախաձեռնությամբ տնտեսական պատերազմի մեջ է, ճակատագրական ոչինչ չի լինի։ Թեև, ամեն դեպքում, Ռուսաստանը դեռ առաջնորդվում է այս ձևաչափի մյուս մասնակիցների կարծիքներով և հնարավորության դեպքում պատրաստ կլինի մասնակցելու»,- հայտնել է Պեկսովը։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգները բավականին ակտիվորեն շարունակում է Ռուսաստանին մեկուսացնելու քաղաքականությունը․ «Մինչ այս պահը այս գիծը միայն մասամբ է արդյունավետ եղել, աշխարհը շատ ավելի բազմազան է, քան միայն ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները»։ Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ինքը բարձրացրել է ՌԴ-ին G20-ից հեռացնելու հարցը։ Ավելի վաղ «Reuters»-ն, իր աղբյուրներին հղումով, գրել էր, որ ԱՄՆ-ն և նրա արևմտյան դաշնակիցները քննարկում են,  թե արդյո՞ք Ռուսաստանը պետք է շարունակի անդամակցել «Մեծ քսանյակ»-ին։
16:07 - 25 մարտի, 2022
Ռուսաստանը պետք է դադարեցնի միջուկային վտանգավոր, անպատասխանատու հռետորաբանությունը․ Ստոլտենբերգ

Ռուսաստանը պետք է դադարեցնի միջուկային վտանգավոր, անպատասխանատու հռետորաբանությունը․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է դադարեցնի միջուկային վտանգավոր, անպատասխանատու հռետորաբանությունը։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը։ «Բայց թող որևէ կասկած չլինի, որ մեր պատրաստակամ ենք պաշտպանելու մեր դաշնակիցներին ցանկացած սպառնալիքից ցանկացած պահի»,- ասել է Ստոլտենբերգը: ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի պնդմամբ՝ Ռուսաստանը պետք է հասկանա, որ «երբեք չի կարող հաղթել միջուկային պատերազմում»։ Ավելի վաղ CNN-ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե ինչ պայմաններում Վլադիմիր Պուտինը կօգտագործի Ռուսաստանի միջուկային հնարավորությունները, Դմիտրի Պեսկովը պատասխանել էր. «Եթե էկզիստենցիալ սպառնալիք լինի մեր երկրի համար, ապա դա կարող է տեղի ունենալ»։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունից «վտանգավոր» էին անվանել ՌԴ նախագահի խոսնակի այս հայտարարությունը։ «ՆԱՏՕ-ն աջակցություն է տրամադրում Ուկրաինային, բայց հակամարտության մաս չէ»,- հավելել է Ստոլտենբերգը։ Նա ևս մի անգամ նշել է, որ ՆԱՏՕ-ն զորքեր չի ուղարկի Ուկրաինա․ «Չափազանց կարևոր է աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, և մենք ակտիվանում ենք: Բայց, միևնույն ժամանակ, չափազանց կարևոր է թույլ չտալ, որ այս հակամարտությունը վերածվի ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի  միջև պատերազմի»։ Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ եթե ​​ՆԱՏՕ-ն իր խաղաղապահներին ուղարկի Ուկրաինա, ապա դա կլինի ուղիղ բախում ՌԴ զինված ուժերի և ՆԱՏՕ-ի միջև։ Դրան էլ նախորդել էր  Լեհաստանի վարչապետի հայտարարությունն այն մասին, որ երկիրը ՆԱՏՕ հաջորդ գագաթնաժողովում պաշտոնապես կներկայացնի Ուկրաինա խաղաղապահ առաքելություն ուղարկելու առաջարկը։  
13:36 - 24 մարտի, 2022
Ավստրալիայի վարչապետը մտահոգություն է հայտնել Պուտինի՝ G20 գագաթնաժողովին հնարավոր մասնակցության առթիվ

Ավստրալիայի վարչապետը մտահոգություն է հայտնել Պուտինի՝ G20 գագաթնաժողովին հնարավոր մասնակցության առթիվ

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին հնարավոր մասնակցության առթիվ։ Այս մասին հայտնում է CNN-ը։ «Ինձ համար չափից ավելի է նույն սեղանի շուրջ նստել Վլադիմիր Պուտինի հետ, որին ԱՄՆ-ն արդեն մեղադրում է Ուկրաինայում ռազմական հանցագործությունների համար»,- ասել է Մորիսոնը ճեպազրույցի ժամանակ: «Մենք այս առիթով մտահոգություններ ենք բարձրացրել։ Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա։ Սա բռնի և ագրեսիվ գործողություն է, որը խախտում է միջազգային իրավունքի գերակայությունը»,- նշել է Ավստրալիայի վարչապետը: Հիշեցնենք` Ինդոնեզիայում Ռուսաստանի դեսպան Լյուդմիլա Վորոբյովան հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը մտադիր է մասնակցել G20 գագաթնաժողովին, որը տեղի կունենա նոյեմբերին Ինդոնեզիայում։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել էր, որ դեռ վաղ է խոսել «Մեծ քսանյակի» և Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովներին Պուտինի մասնակցության մասին։ Ավելի վաղ «Reuters» գործակալությունն, ի աղբյուրներին հղումով, գրել էր, որ ԱՄՆ-ն և նրա արևմտյան դաշնակիցները քննարկում են, թե արդյո՞ք Ռուսաստանը պետք է շարունակի անդամակցել «Մեծ քսանյակ»-ին։  Գլխավոր լուսանկարը՝ «Reuters»-ի
09:48 - 24 մարտի, 2022
G20-ի և ԱԽՏՀ-ի գագաթաժողովներին Պուտինի մասնակցության մասին խոսելը դեռ վաղ է․ Պեսկով

G20-ի և ԱԽՏՀ-ի գագաթաժողովներին Պուտինի մասնակցության մասին խոսելը դեռ վաղ է․ Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ դեռ վաղ է խոսել «Մեծ քսանյակի» (G20) և Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության մասին, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Այդ մասին դեռ վաղ է խոսել։ Իհարկե, համաշխարհային գործերում իրավիճակը փոխվել է դրամատիկ և արմատական ձևով, այդ պատճառով էլ, իհարկե, այդ ամենը պետք է կրկին ուսումնասիրել», - ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Վլադիմիր Պուտինը պատրաստվում է մասնակցել որևէ գագաթաժողովի, օրինակ՝ G20-ի կամ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովներին։ Ջակարտայում կայացած մամուլի ասուլիսում Ինդոնեզիայում Ռուսաստանի դեսպան Լյուդմիլա Վորոբյովան հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է մասնակցել G20 ֆորումին։  «Դա կախված կլինի շատ բաներից, այդ թվում՝ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված իրավիճակից։ Այս պահին Վլադիմիր Պուտինը մտադիր է գագաթնաժողովին մասնակցել»,- ասել էր Լյուդմիլա Վորոբյովան։ «G20-ը նման ճգնաժամերի քննարկման կամ լուծման ֆորում չէ (իրավիճակն Ուկրաինայում- խմբ․)։ Ֆորումն ուղղված է տնտեսական իրավիճակի բարելավմանը և տնտեսական խնդիրների լուծմանը»,- հավելել էր Վորոբյովան։  Նորա Վանյան
15:20 - 23 մարտի, 2022
Եթե էկզիստենցիալ սպառնալիք լինի մեր երկրի համար, ապա դա կարող է տեղի ունենալ. Պեսկովը՝ ՌԴ միջուկային հնարավորությունները օգտագործելու մասին

Եթե էկզիստենցիալ սպառնալիք լինի մեր երկրի համար, ապա դա կարող է տեղի ունենալ. Պեսկովը՝ ՌԴ միջուկային հնարավորությունները օգտագործելու մասին

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը CNN-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ Ռուսաստանը դեռևս չի հասել Ուկրաինայում իր ռազմական նպատակներից որևէ մեկին։ Պեսկովը նաև հրաժարվել է նշել, թե բացառվում է, որ Ռուսաստանը կքննարկի միջուկային զենքի կիրառումը, ինչպես Մոսկվան է ասում, «էկզիստենցիալ սպառնալիքի» դեպքում:  Հարցին, թե ինչ պայմաններում Վլադիմիր Պուտինը կօգտագործի Ռուսաստանի միջուկային հնարավորությունները, Պեսկովը պատասխանել է. «Եթե էկզիստենցիալ սպառնալիք լինի մեր երկրի համար, ապա դա կարող է տեղի ունենալ»։ ՌԴ նախագահի խոսնակը նաև նշել է, որ «հատուկ ռազմական գործողությունն» ընթանում է՝ համաձայն նախապես հաստատված պլանների և նպատակների։ Պեսկովը հայտնել է, թե որոնք են «հատուկ ռազմական գործողության» նպատակները՝ ազատվել Ուկրաինայի ռազմական ներուժից, ապահովել, որ Ուկրաինան լինի «չեզոք երկիր», ազատվել «ազգայնական գումարտակներից» Ուկրաինան ընդունի, որ Ղրիմը Ռուսաստանի մաս է, իսկ Լուգանսկն ու Դոնեցկն «արդեն անկախ պետություններ են»: Նա նաև պնդել է, որ Ռուսաստանը հարձակվել է միայն ռազմական օբյեկտների վրա։ 
11:18 - 23 մարտի, 2022
Ռուսական նավթի մատակարարման էմբարգոն կվատթարացնի Եվրոպայում էներգետիկ բալանսը․ Պեսկով

Ռուսական նավթի մատակարարման էմբարգոն կվատթարացնի Եվրոպայում էներգետիկ բալանսը․ Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուսական նավթի մատակարարման էմբարգոն լրջորեն կվատթարացնի Եվրոպայում էներգետիկ բալանսը, իսկ «ամերիկացիները կմնան իրենք իրենք հույսին»։ Պեսկովի խոսքով նման որոշումը կհարվածի բոլորին։ «Այս թեման (ռուսական նավթի էմբարգոյի- խմբ․) շատ բարդ է, քանի որ նման էմբարգոն կազդի, և այն էլ շատ լուրջ, նավթի համաշխարհային շուկայի վրա: Դա լրջորեն կազդի Եվրոպայում էներգետիկ բալանսի վրա: Միևնույն ժամանակ, ամերիկացիները կմնան իրենց հույսին: Եվ նրանք իրենց շատ ավելի լավ կզգան, քան եվրոպացիները»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե որքանով է իրատեսական ռուսական նավթի էմբարգոյի ներդրումը, և ինչ միջոցներ է պատրաստ ձեռնարկել Ռուսաստանը այս առումով։ Ավելի վաղ «Reuters» գործակալությունն իր անանուն աղբյուրին հղումով գրել էր, որ ԵՄ որոշ արտգործնախարարներ ասել են, թե անհրաժեշտ է ռուսական նավթի էմբարգո սահմանել։ Այնուհետև ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ՌԴ դեմ էներգետիկ սանկցիաները ներառելու են նաև նավթի էմբարգոն, նշել էր, որ ԵՄ արտգործնախարարները կքննարկեն դա։
16:11 - 21 մարտի, 2022
Պուտինի և Զելենսկու հանդիպման հավանականությունը կախված է կարգավորման համաձայնագրից․ Պեսկով

Պուտինի և Զելենսկու հանդիպման հավանականությունը կախված է կարգավորման համաձայնագրից․ Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հնարավոր հանդիպումը՝ կարգավորման համաձայնագիր ստորագրելու համար,  կախված կլինի փաստաթղթի կետերից, այն դեռ պետք է համաձայնեցվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը Դմիտրի Պեսկովը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։ «Դա կախված է փաստաթղթի կետերից»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նախատեսվում են անձնական շփումներ, թե փաստաթուղթը կարող է ստորագրվել առանց նախագահների անմիջական ներկայության։ Նա նաև նշել է, որ ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնում աշխատել ավելի արագ, քան հիմա։ «Ցավոք սրտի, ուկրաինական կողմը բանակցությունների տեմպերը արագացնելու պատրաստակամություն չի հայտնում։ Այնուամենայնիվ, գործընթացը շարունակվում է»,-ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։
15:45 - 18 մարտի, 2022
Ուկրաինայի չեզոքության շվեդական կամ ավստրիական տարբերակը հնարավոր փոխզիջում է․ Պեսկով

Ուկրաինայի չեզոքության շվեդական կամ ավստրիական տարբերակը հնարավոր փոխզիջում է․ Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Ուկրաինայի չեզոքության մասին քննարկումներում դիտարկվում է չեզոք պետության ավստրիական կամ շվեդական տարբերակը։ Նրա խոսքով՝ այս որոշումը կարող է դիտարկվել՝ որպես փոխզիջում, հայտնում է «Կոմերսանտը»։ Չեզոք պետության ավստրիական և շվեդական տարբերակը ենթադրում է հրաժարում արտասահմանյան պետությունների բազաների տեղակայումից և դաշինքների չանդամակցելու կարգավիճակ, սակայն երկրներին թույլ է տալիս սեփական զինված ուժերն ունենալ։ «Ավստրիական կամ շվեդական տարբերակով Ուկրաինայի դեմիլիտարացումը քննարկվում է Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների բանակցություններում և կարող է դիտարկվել՝ որպես փոխզիջում»,— ասել է Պեսկովը։ Ավելի վաղ ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններում մի շարք հարցերում առաջընթաց կա։ Այդ թվում՝ «Կիևն առաջարկել է երկրի դեմիլիտարացում շվեդական կամ ավստրիական տարբերակով»։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին երեք փուլն անցկացվել է Բելառուսում փետրվարի 28-ին, մարտի 3-ին և 7-ին։ Այնուհետև քննարկումներն անցկացվել են առցանց։ Երեկ՝ մարտի 15-ին, կայացել է բանակցությունների չորրորդ փուլը։   Նորա Վանյան
15:53 - 16 մարտի, 2022
Կրեմլը մեկնաբանել է Առաջին ալիքի եթերում տեղի ունեցած սկանդալը |tert.am|

Կրեմլը մեկնաբանել է Առաջին ալիքի եթերում տեղի ունեցած սկանդալը |tert.am|

tert.am: Առաջին ալիքում պացիֆիստական բովանդակությամբ պաստառով աղջկա հայտնվելը Կրեմլի օրակարգին չի վերաբերում, դա խուլիգանություն է: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ «Նովոստին»։«Ինչ վերաբերում է այս աղջկան, ապա սա խուլիգանություն է: Ալիքը և պատասխանատուները զբաղվում են դրանով: Դա մեր օրակարգին վերաբերող հարց չէ»,- ասել է նա։Հիշեցնենք, որ ռուսական Առաջին ալիքի աշխատակից Մարինա Օվսյաննիկովան, որն ուղիղ եթերի ժամանակ սադրանք էր արել (ներխուժել էր եթեր ու Ուկրաինայում ռազմական գործողության դեմ ուղղված ակցիա իրականացրել), կենթարկվի քրեական պատասխանատվության՝ կեղծ տեղեկություններ տարածելու համար։ Նման արարքների համար պատիժը խստացվել է, և Մարինա Օվսյաննիկովային կարող է սպառնալ մինչև 15 տարվա ազատազրկում։
16:42 - 15 մարտի, 2022
Պեսկովը դրական է համարել ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև աշխատանքի շարունակության փաստը

Պեսկովը դրական է համարել ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև աշխատանքի շարունակության փաստը

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը դրական է համարում հենց այն փաստը, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակվում են։ Այս մասին նա հայտարարել է այսօր մամուլի ասուլիսի ընթացքում, գրում է «ՏԱՍՍ»-ը։ Նրա խոսքով՝ բանակցային գործընթացը հեշտ չէ․ «Երկու պատվիրակությունների միջև աշխատանքն ընթանում է, դուք գիտեք, որ դա իրականացվում է տեսակոնֆերանսի միջոցով, աշխատանքը բարդ է»,- ասել է Կրեմլի խոսնակը։ «Հավանաբար, այս դեպքում հենց այն փաստը, որ այս աշխատանքը շարունակվում է, դրական է»։ Անդրադառանալով երեկ «Տոչկա-ՈՒ»-ի հրթիռով Դոնեցկին հարվածելուն՝ Պեսկովը նշել է, որ «Կրեմլը հիասթափված է խաղաղ բնակիչների մահվան կապակցությամբ ԱՄՆ և եվրոպական երկրների ղեկավարների և քաղաքական գործիչների արձագանքի բացակայությունից»։
15:24 - 15 մարտի, 2022