Արմավիրի մարզ

Արմավիրի մարզը վարչատարածքային միավոր է Հայաստանում։ Արմավիրի մարզկենտրոնն Արմավիր քաղաքն է։ Տարածքը 1242 կմ² է, բնակչությունը 284 հազար մարդ։ Գտնվում է 800-1000 մ բարձրություններում։

Արմավիրի մարզը բնակչության թվով եւ խտությամբ Հայաստանում գրավում է առաջին տեղը։ Մարզին բնորոշ է այն, որ չնայած ռելիեֆային պայմանների միատարրությանը՝ բնակչության տեղաբաշխումը հավասարաչափ չէ։ Նրա ամենամեծ կուտակումը մարզի արեւելյան հատվածում է։ Դեպի արեւմուտք շարժվելիս այն կտրուկ նվազում է։ Արմավիրի մարզն ունի երեք քաղաք՝ Արմավիրը (29,319 բնակիչ), Վաղարշապատը (46,540 բնակիչ) եւ Մեծամորը (9,191 բնակիչ)։ Գործող մարզպետը Համբարձում Մաթեւոսյանն է։

Հայաստանում COVID-19-ով հիվանդացել է մինչև 18 տարեկան 2230 երեխա. 158-ն ունեցել են թոքաբորբ |armenpress.am|

Հայաստանում COVID-19-ով հիվանդացել է մինչև 18 տարեկան 2230 երեխա. 158-ն ունեցել են թոքաբորբ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում հուլիսի 17-ի դրությամբ COVID-19 վարակ հաստատվել է մինչև 18 տարեկան 2230 երեխայի մոտ: Ամենափոքր պացիենտը նորածնային տարիքի է 0-28 օրական:Ինչպես հարցմանն ի պատասխան տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, երեխաներից 1134-ի վիճակը գնահատվել է թեթև կամ միջին ծանրության, 12-ը՝ ծանր, 1-ը` ծայրահեղ ծանր:Թոքաբորբ ախտորոշվել է 158 երեխայի մոտ, անախտանիշ դեպքերը 925-ն են: Երեխաներից 1231-ը տղաներ են, իսկ 999-ը` աղջիկներ:Հուլիսի 17-ի դրությամբ առողջացում է գրանցվել 1665 երեխայի մոտ:COVID-19 վարակով երեխաներն ամենաշատը եղել են Երևանից՝ 1125։ Վայոց ձորում գրանցվել է 29, Կոտայքում` 266, Տավուշում` 33, Շիրակում` 105, Լոռիում` 54, Արարատում` 146, Արագածոտնում` 74, Սյունիքում` 31, Արմավիրում` 131, Գեղարքունիքում` 165 դեպք։Հայաստանում երեխաների շրջանում հաստատված դեպքերից 71-ն օտարերկրյա քաղաքացիներ են։
09:43 - 24 հուլիսի, 2020
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մի շարք մարզերում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մի շարք մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 11:00-17:00 Աբովյան փ. 30-36 շենքեր, Մոսկովյան փ. 7, 9 շենքեր, Մաշտոցի պող. 33/1, 35, 37 շենքեր, Թումանյան փ. 38 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սայաթ Նովա նրբ․ 76-84 սեփական տներ, Նալբանդյան փ. 25/14, Պուշկին փ. 37, Վրացյան փ. 84/1 շենքեր, Արշակունյաց պող․ 6, 8, 45, 47, 49 շենքեր, Եր․ Քոչարի փ. 22, 28 շենքեր, Արհեստավորների փ. 91-163, Զավարյան փ. 18-47, Գրողների փ. 3-16, Նար Դոս փ. 39, 43 սեփական տներ, Գարեգին Նժդեհի փ․ 56ա, 56բ շենքեր, Նորագավիթ 4-րդ փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Դավթաշեն 1-ին թաղ. 49, 50 շենքեր, Դավթաշեն 3-րդ թաղ. 6 հանրակացարան, Մելիքյան փողոց մասնակի, Սիլիկյան Հին խճուղու հարակից արտադրամասեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Րաֆֆու փ. 39 և Բաբաջանյան 1/1 շենքեր, Նոր Նորքի 2-րդ զանգ.`Մոլդովական փ. 32/2 շենք, Նոր Նորքի 6-րդ զանգ.՝ Շոպրոնի փ. 2 շենք , Շոպրոնի 3-րդ նրբ. 7 /19/ շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորքի 8-րդ զանգ.՝ Մինսկի փ. 6, 18 շենքեր, Ավան՝ Խուդյակով փ. 1/2 շենք, Աղի Հանք՝ 4/4 շենք, Ավան Առինջ՝ Բաբաջանյան փ. 13 (3/11) շենք, Տաշքենդի փ. 21 (1/12) շենք, Տաշքենդի նրբ․ 13 (2/10) շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզում՝ 11։00-17։00 Արևաշատ, Պտղունք, Մուսալեռ գյուղերն ամբողջությամբ, Թաիրով, Փարաքար գյուղեր` մասնակի, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնք Շահումյան և Սպանդարյան փողոցներ, Կալեր և Նոր թաղամասեր, Գետամեջ համայնք`մասնակի, «Աղի հանք» և «Երազ» այգեգործական ընկերություններ, Պտղնի պոմպակայան, «Մ․ Մարտիրոսյան» և «Վ․ Գրիգորյան» ՍՊԸ-ներ, Շիրակի մարզում՝ 10:30-15:00 Ախուրյանի տարածաշրջան, Ախուրյան գյուղ «Ճանշին» և «Գյուղշին» բանավաններ, «Ճանշին», «Յումս», «Ախուրյանի բենզալցակայան» կազմակերպություններ, 10:00-16:00 Աշոցքի տարածաշրջան, Բաշգյուղ, Փոքր Սարիար, Կաքավասար, Ձորաշեն և Սարապատ գյուղեր:
09:18 - 23 հուլիսի, 2020
Արման Խոջոյանն այցելել է Արմավիրի մարզ․ ներկայացվել են պետաջակցության ծրագրերը և քննարկվել գյուղմթերքի արտահանմանն առնչվող հարցեր

Արման Խոջոյանն այցելել է Արմավիրի մարզ․ ներկայացվել են պետաջակցության ծրագրերը և քննարկվել գյուղմթերքի արտահանմանն առնչվող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ու նախարարի խորհրդական Դավիթ Դավթյանն այցելել են Արմավիրի մարզի Գայ և Մեծամոր համայնքներ՝ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերը ներկայացնելու և տեղական գյուղմթերքի արտահանման ոլորտում առկա խնդիրները քննարկելու նպատակով։ Այս մասին հայտնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունըԼ Գայ համայնքում փոխնախարարը ծանոթացել է շուրջ հինգ հազար քմ մակերեսով բանջարեղենի արտադրությամբ զբաղվող ջերմատնային տնտեսության գործունեությանը։ Ջերմոցների սեփականատերերը տեղեկացրել են, որ այստեղ հիմնականում մշակվում են պղպեղ և լոլիկ, առաջիկայում նախատեսում են  ընդարձակել ջերմոցային տնտեսության տարածքը ևս մոտ 6-7 հազար քմ-ով և ընդլայնել մշակվող բանջարեղենի տեսականին։ Ջերմոցատերերը Արման Խոջոյանին ներկայացրել են գործող ջերմատանը ներդրված համակարգերը, կառուցվող ջերմատան ընթացիկ շինարարական աշխատանքները։ Այնուհետև Արման Խոջոյանն ուղևորվել է Մեծամոր համայնքում գործող ջերմոցներ, որտեղ մշակվում և աճեցվում են բանջարեղենի առանձին տեսակների սածիլներ և կանաչեղեն։ Այցի շրջանակում փոխնախարարը եղել է նաև թարմ բանջարեղենի և կանաչեղենի պահպանման և փաթեթավորման պահեստում։ Շրջայցի ընթացքում փոխնախարարը ջերմոցների սեփականատերերին համառոտ ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում կառավարության քաղաքականության առաջնահերթություններն ու հիմնական ուղղությունները, ինչպես նաև պետական օժանդակության գործիքակազմը և դրանցում կատարված վերջին փոփոխությունները, որոնք մշակվել են կորոնովիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով և կրում են շարունակական բնույթ։ Ջերմոցատերերի հետ քննարկվել են տեղական գյուղմթերքի շուկայահանմանը, արտաքին շուկայում ջերմոցային արտադրանքի մրցունակության բարձրացմանը, արտահանումների արդյունավետ կազմակերպմանը, իրացման շուկաների ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր։ Առանձին անդրադարձ է կատարվել արտահանման համար նախատեսված գյուղմթերքի պահեստավորման, տեսակավորման, փաթեթավորման, բեռնափոխադրումների և վաճառահանման լոգիստիկական շղթաների ապահովման կարևորությանը։ Արման Խոջոյանը նաև նշել է, որ ջերմոցատերերի կողմից բարձրացված հարցերը նախարարության ուշադրության կենտրոնում են և ոլորտի պատասխանատուները հետևողական են լինելու նախարարության իրավասության շրջանակներում խնդիրների կարգավորմանը։
12:19 - 22 հուլիսի, 2020
Արմավիրի մարզպետարանը ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով հայտարարել է հրատապ բաց մրցույթ

Արմավիրի մարզպետարանը ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով հայտարարել է հրատապ բաց մրցույթ

ՀՀ Արմավիրի մարզպետարանը հայտարարել է հրատապ բաց մրցույթ՝ Էջմիածին քաղաքի և Վաղարշապատի տարածաշրջանի 9-ը համայնքի ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար. 2-րդ ԼՈՏ -Էջմիածին քաղաքի Վազգեն Ա և Վ.Կոստանյան փողոցների մայթերի ծածկի հիմնանորոգում -Աղավնատուն համայնքի Նշան Մաթևոսյան պողոտայի ասֆալտապատում -Խորոնք համայնքի Մովսես Խորենացու անվան թաղամասի գլխավոր փողոցի ասֆալտապատում -Գրիբոյեդով համայնքի Չարենցի փողոցի 0.22կմ հատվածի ասֆալտապատում -Հովտամեջ համայնքի Երևանյան փողոցի մայթերի բարեկարգում -Ակնալիճ համայնքի Շահումյան փողոցի մի հատվածի, Արագածոտն և նրան հատվող փողոցների գլխամասերի բարեկարգում և ասֆալտապատում -Ծիածան համայնքի 1-ին փողոցի հիմնանորոգում -Ջրարբի համայնքի 735մ ճանապարհի վերակառուցում -Ջրառատ համայնքի Մեծամորի խճուղու հիմնանորոգում -Մրգաստան համայնքի Էջմիածին-Աշտարակ մայրուղուց դեպի Մրգաստան տանող ճանապարհի բարեկարգում և ասֆալտապատում Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2020 թվականի հուլիսի 30-ը, ժամը 15:00-ն: Հայտերը, հայերենից բացի, կարող են ներկայացվել նաև անգլերեն կամ ռուսերեն: երջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում համակարգի կողմից։ Ստորև ներկայացվող հղումները կօգնեն մրցույթին մասնակցելու հարցում․  gnumner.am/hy/search/    https://bit.ly/2ZYXi2Q
22:52 - 20 հուլիսի, 2020
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և Արմավիրի մարզում

Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և Արմավիրի մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 11:00-17:00 Մաշտոցի պող. 33/1, 40Ա շենքեր, Նալբանդյան փ. 25/14 շենք, Սարի Թաղի 20-28 փողոցներ, Սարի Թաղի 28 փողոցի նրբանցք, Սախարովի փ. 17 շենքի 1-ին մուտք, Սայաթ Նովա պող. 20 շենք, Թումանյան փ. 12, 13, 26, 28, 28ա շենքեր, Թումանյան 1-ին անցուղի 2 ՛շենք և հարակից ոչ բնակիչ–բաժանորդներ, Հր.Քոչար փ. 17 շենք, Փափազյան փ. 11 շենք, Ա.Ավետիսյան փ. 8 շենք, Սունդուկյան փ. 19 շենք, Արաբկիր 25, 35 փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,Վ.Դավթյան և Գոգոլի փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ազատության պող. 9, 11Ա շենքեր, Նորաշեն թաղ. 26, 37 շենքեր, Դավթաշեն 2-րդ թաղ. 20 շենք, Մարգարյան փ. 29/1 շենք, Շիրազի փ. 10 շենք, ՀԱ Ա-1 թաղ. 153 շենք, Բաբաջանյան փ. 27 շեքնի 1 մուտք, Անդրանիկի փ. 87, 89 շենքեր, Արագածի փողոցի սեփական տներ, Մայիսի 9-ի փ․ 4, 6, 8, 10, 12 շենքեր, Վերին Շենգավիթ 2 փողոցի սեփական տներ, Կողբի 1-ին փողոցի սեփական տներ, Մայիսի 9-ի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,Նոր Նորքի 1-ին զանգ.՝ Լվովյան փ. 5 շենք՝ 2 մուտք, Նոր Նորքի 2-րդ զանգ.՝ Ն․ Ստեփանյան փ. 10 շենք, Նոր Նորքի 4-րդ զանգ.՝ Գյուլիքևխյան փ. 37 շենք՝ 2, 3, 4 մուտքեր, Բակունցի փ. 12 շենք, Նոր Նորքի 5-րդ զանգ.՝ Գալշոյան փ. 46 շենք,Նոր Նորքի 8-րդ զանգ.՝ Մինսկի փ. 27, 36 շենքերի 1, 2 մուտքեր, Ավան՝ Սայաթ Նովա թաղ․ 7 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ 4, 6, 7 փողոցների սեփական տներ; 4-րդ փողոցի 2-րդ, 3-րդ նրբանցքների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աճարյան փ. 15 շենք, Ավան Առինջ՝ Դուշամբեի փ. 3 շենք (1-ին միկր․ շրջան 3/12) շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզում՝ 11։00-15։00 Եղեգնուտ և Վարդանաշեն գյուղեր:
09:53 - 16 հուլիսի, 2020
Եղեգնուտի ավագանու անդամներն ու համայնքապետի նախկին ժամանակավոր պաշտոնակատարը մարզպետի դեմ հայցադիմում են ներկայացրել |hetq.am|

Եղեգնուտի ավագանու անդամներն ու համայնքապետի նախկին ժամանակավոր պաշտոնակատարը մարզպետի դեմ հայցադիմում են ներկայացրել |hetq.am|

hetq.am: Արմավիրի մարզի Եղեգնուտ  համայնքում իրավիճակը չի հանդարտվում: Համայնքի ավագանու 7 անդամներից 4-ը հայցադիմում է ներկայացրել Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի դեմ: Ավագանու անդամները պահանջում են անվավեր ճանաչել մարզպետի 22.06.2020թ. այն որոշումը, որով անվավեր է ճանաչել նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանի որոշումը՝ Եղեգնուտում ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին: Գործով երրորդ անձ է հանդես գալիս համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ռազմիկ Մկրտչյանը, ում լիազորությունները դադարել են Հ. Մաթևոսյանի կայացրած որոշումից հետո: Ավագանու անդամներից առանձին նույն պահանջով մարզպետի դեմ հայցադիմում է ներկայացրել նաև Ռազմիկ Մկրտչյանը: Նրա հայցադիմումը վարչական դատարանում մուտք է եղել հուլիսի 8-ին, իսկ ավագանու անդամներ Մարտուն Մկրտչյանի, Հովհաննես Հակոբյանի, Ռազմիկ Աբրահամյանի, Անտոն Խուրշուդյանի հայցադիմումը՝ հուլիսի 9-ին: Հիշեցնենք, որ երկրում իշխանափոխությունից հետո, գյուղի բնակիչների ճնշման ազդեցության տակ, Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանը 2018թ. լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում էր գրել, ինչը չէր ընդունվել համայնքի ավագանու կողմից: Սակայն Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանը, նշելով, որ ավագանին համայնքապետի լիազորությունները դադարեցնելու կամ չդադարեցնելու լիազորություն չունի, Եղեգնուտում նշանակել էր համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար: Վարչական դատարանը Ռազմիկ Մարգարյանին վերականգնել է համայնքի ղեկավարի պաշտոնում: Դրա հիման վրա Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը հունիսի 22-ին անվավեր է ճանաչել Եղեգնուտ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին նախորդ մարզպետ Գագիկ Միրիջանյանի՝ 2018թ. օգոստոսի 24-ին ստորագրած թիվ 287 որոշումը: Եղեգնուտցիները դժգոհ են այդ որոշումից և մինչ օրս պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում համայնքում:
17:24 - 13 հուլիսի, 2020
Աղտոտված արագիլների զգալի մասը կերի հայթայթման նպատակով իջնում է որոշ ձկնաբուծարանների տարածք. Նախարարություն

Աղտոտված արագիլների զգալի մասը կերի հայթայթման նպատակով իջնում է որոշ ձկնաբուծարանների տարածք. Նախարարություն

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ, նախարարի իրավախորհրդատու Կարեն Աղաբաբյանի գլխավորությամբ, աշխատանքներին ներգրավված այլ մասնագետների եւ կամավորական խմբի անդամների հետ վերջին օրերին մշտադիտարկում է իրականացվում Արարատի եւ Արմավիրի մարզերի այն բնակավայրերի տարածքներում, որտեղ նկատվում են աղտոտված արագիլներ։ Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ իրականացված դիտարկումների արդյունքում խմբի անդամները ցանցային մշտադիտարկման միջոցով արձանագրել են այն ուղղությունները, որոնք պարբերական են արագիլների թռիչքի համար։ Դիտարկումները թույլ են տվել վերհանել թռչունների կերային բազայի կետերը եւ աղտոտման հավանական օջախները։ Նախնական տվյալներով պարզ է դարձել, որ աղտոտված կենդանիների զգալի մասը կերի հայթայթման նպատակով իջնում է որոշ ձկնաբուծարանների տարածք, որին էլ՝ նախնական տվյալներով, կարող է հաջորդել կենդանիների աղտոտումը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այս պահին աղտոտված են Հովտաշենից Երասխահուն եւ Հայանիստ գյուղերի միջակայքում բնադրող արագիլների մոտ 60 տոկոսը։ Մասնագիտական խումբն արդեն տեղորոշել եւ կազմել է այն ձկնաբուծարանների ցանկը, որոնցում հնարավոր է լինեն աղտոտման աղբյուրներ։ Մշտադիտարկումները շարունակվելու են ողջ շաբաթվա ընթացքում։ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնակատար Վարդան Մելիքյանի կողմից այժմ նախապատրաստվում է նամակ, որը կուղարկվի Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին՝ տեսուչների ուղեկցությամբ ցանկում ներառված ձկնաբուծարաններ համատեղ այցելելու եւ ներսում ուսումնասիրություններ անցկացնելու նպատակով։ Արագիլների աղտոտվածության խնդրի լուծումը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում։ Մասնագիտական ստորաբաժանումների կողմից իրականացվում են նախարարության լիազորությունների շրջանակում գտնվող բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ առկա խնդրին շուտափույթ լուծում տալու նպատակով։
14:43 - 07 հուլիսի, 2020
Եղեգնուտի նախկին համայնքապետի լիազորությունները վերականգնվել են դատական կարգով․ մարզպետարանը պարզաբանում է տարածել

Եղեգնուտի նախկին համայնքապետի լիազորությունները վերականգնվել են դատական կարգով․ մարզպետարանը պարզաբանում է տարածել

Արմավիրի մարզպետարանը պարզաբանում է տարածել Եղեգնուտ համայնքի նախկին ղեկավարի լիազորությունների վերականգման մասին։Արդեն երկու օր է համայնքում բողոքի ակցիաներ են ընթանում։Մարզպետարանի պարզաբանումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․«ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանի կողմից համայնքի ավագանուն 2018 թվականի հուլիսի 2-ին ներկայացված հրաժարականի դիմումի հիմքով ՀՀ Արմավիրի մարզպետի 2018 թվականի օգոստոսի 24-ի N287որոշմամբ Ռազմիկ Մկրտչյանը նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար:ՀՀ Արմավիրի մարզպետի 2018 թվականի օգոստոսի 24-ի N287 որոշումը Ռազմիկ Մարգարյանի կողմից բողոքարկվել է ՀՀ վարչական դատարան: Դատարանում, մարզպետի կողմից տրված համապատասխան լիազորագրի հիման վրա մարզպետարանի շահերը ներկայացվել է ներկայացուցչի միջոցով: Ռազմիկ Մարգարյանի կողմից ներկայացված բողոքի արդյունքում թիվ ՎԴ/9071/05/18 վարչական գործով, ՀՀ վարչական դատարանի 2019 թվականի փետրվարի 6-ի վճռով Ռազմիկ Մարգարյանի հայցն ընդդեմ ՀՀ Արմավիրի մարզի տարածքային կառավարման մարմնի(երրորդ անձ Ռազմիկ Մկրտչյան)` մերժվել է: Ռազմիկ Մարգարյանի կողմից նշված վճիռը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարան և ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 2019 թվականի նոյեմբերի 5-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի` ՀՀ վարչական դատարանի 06.02.2019 թվականի վճիռը` ՀՀ Արմավիրի մարզպետ Գ. Միրիջանյանի 24.08.2018թ. «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին» թիվ 287 որոշումն անվավեր ճանաչելու պահանջը մերժելու և այդ դատական ծախսերը բաշխելու մասով բեկանվել է և փոփոխվել՝ կայացվելով նոր դատական ակտ:Ռազմիկ Մարգարյանի հայցն ընդդեմ ՀՀ Արմավիրի մարզի տարածքային կառավարման մարմնի (երրորդ անձ` Ռազմիկ Մկրտչյան)` ՀՀ Արմավիրի մարզպետ Գ. Միրիջանյանի 24.08.2018թ. «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին» թիվ 287 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին բավարարել` ՀՀ Արմավիրի մարզպետ Գ. Միրիջանյանի 24.08.2018թ. «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին» թիվ 287 որոշումը ճանաչել անվավեր:Վճիռը բողոքարկված և չբեկանված մասով թողնվել է անփոփոխ: Նշված որոշումն ինչպես ՀՀ Արմավիրի մարզպետի ներկայացուցչի, այնպես էլ գործով երրորդ անձ Ռազմիկ Մկրտչյանի ներկայացուցչի կողմից բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարան, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանի 2020 թվականի հունվարի 22-ի որոշումներով նշված վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժվել է:Գործով առկա են ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 2020 թվականի ապրիլի 23-ի և մայիսի 22-ի համապատասխանաբար թիվ ԴԴ8.1-4423/20 և թիվ ԴԴ-9/7005 գրությունները, որոնցով ներկայացվել են ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 2020 թվականի ապրիլի 20-ի թիվ ՎԴ/9071/05/18 վարչական գործով «Որոշումը պարզաբանելու վերաբերյալ դիմումը մերժելու մասին», «Կատարողական թերթ տալու մասին դիմումը մասով մերժելու մասին», ինչպես նաև «Դիմումը մերժելու մասին» որոշումները:Այս ողջ ժամանակահատվածում ՀՀ Արմավիրի մարզպետ Հ. Մաթևոսյանի կոմից բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել ինչպես համայնքի ղեկավարի պաշտոնակատար Ռ. Մկրտչյանի, ավագանու անդամների մեծամասնության, այնպես էլ գործով հայցվոր Ռ. Մարգարյանի հետ: Մարզպետի հանձնարարությամբ ՀՀ Արմավիրի մարզպետարանի համապատասխան աշխատակիցների կողմից քննարկվել և գործով շահագրգիռ անձանց են ներկայացվել համապատասխան պարզաբանումներ` նրանց կողմից բարձրացված հարցերի առնչությամբ: Եվ, ՀՀ Արմավիրի մարզպետ Հ. Մաթևոսյանը, չնայած իր հայեցողական լիազորության, այդուհանդերձ, սկսած պաշտոնավարման օրվանից, որպես հավասարակշռության գրավական, Եղեգնուտ համայնքում համայնքի ղեկավարի պաշտոնակատարի փոփոխություն չի իրականացրել:Ավելին, ներկայացված ժամանակահատվածում,համապատասխան պարզաբանում ստանալու խնդրանքով ՀՀ Արմավիրի մարզպետի կողմից 2020 թվականի մայիսի 11-ին ՀՀ արդարադատության նախարարին է ներկայացվել N01/13/02786-2020 գրությունը, որի վերաբերյալ նախարարության գլխավոր քարտուղարի 2020 թվականի հունիսի 5-ի N10.1/11887-2020 գրությամբ տեղեկացվել է, որ խնդրի վերաբերյալ դիրքորոշումը 2020 թվականի մայիսի 18-ի թիվ /10.1/10478-2020 ելից գրությամբ ուղարկվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Որից հետո ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի հունիսի 11-ի NՍՊ/14.1/15486-2020 գրությամբ էլ ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարության դիրքորոշումը, համաձայն որի` Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցնելու օրենքով սահմանված կարգը չի պահպանվել:Գործով առկա է նաև ՀՀ վարչական դատարանի 2019 թվականի մայիսի 17-ի թիվ ՎԴ/10359/05/18 վճիռը, որով Ռազմիկ Արամայիսի Մարգարյանի հայցն ընդդեմ ՀՀ Արմավիրի մարզի տարածքային կառավարման մարմնի՝ մարզպետի, երրորդ անձ՝ ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի, ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի օրինական ընտրված և գործող համայնքի ղեկավարին՝ Ռազմիկ Մարգարյանին, համայնքի կլոր կնիքը, համայնքի վարչական շենքի և նրա աշխատասենյակի բանալիները վերադարձնելու գործողություն կատարելուն պատասխանողին պարտավորեցնելու պահանջի մասին մերժվել է, որն էլ Ռազմիկ Մարգարյանի կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարան և 2020 թվականի մայիսի 29-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է, սակայն դեռևս դատական նիստի օր որոշված չէ:ՀՀ Արմավիրի մարզպետի 2020 թվականի հունիսի 22-ի NՄՈ/203-2020 որոշմամբ անվավեր է ճանաչվել մարզպետի 2018 թվականի օգոստոսի 24-ի N278 որոշումը:ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածի համաձայն` պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա, իսկ 6-րդ հոդվածի դրույթների համաձայն, որպես օրինականության սկզբունք, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: 162-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան և Արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է:ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի համաձայն` նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելու մասին վարչական դատարանի դատական ակտերը պաշտոնական հրապարակման պահից Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում պարտադիր են բոլորի համար։«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ Սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի համաձայն` եզրափակիչ դատական ակտը դատարանը կայացնում է Հայաստանի Հանրապետության անունից: Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը պարտադիր են դրանց հասցեատերերի համար: Իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն ինչպես պետական, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց համար: Հետևաբար, վերոհիշյալ սահմանադրական և օրենսդրական իրավակարգավորումներից բխում է, որ մարզպետը իր լիազորությունները և դրանից բխող գործողություններն իրականացրել է սահմանված կարգին համապատասխան, մարզպետն իրավասու չէր չկատարելու դատարանի կողմից ընդունված դատական ակտը:Հարկ ենք համարում ընդգծել, որ այս ողջ գործընթացին զուգահեռ ՀՀ Արամվիրի մարզպետի անմիջական աջակցությամբ Եղեգնուտում իրականացվել են համայնքի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված աննախադեպ աշխատանքներ, մասնավորապես`2020 թվականին Եղեգնուտ համայնքը ներկայացրել է երկու սուբվենցիոն ծրագիր.1․Եղեգնուտ համայնքի կենտրոնական 1-ին, 3-րդ, 5-րդ փողոցների և միջփողոցային ճանապարհների ասֆալտապատումԾրագիրը քննարկվել և արդեն իսկ հավանության է արժանացել սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից։Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 174 մլն 631.0 հազ. դրամ (ծրագրի արժեքի մեծությամբ 3-րդն է), որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 45% է` 78 մլն 583.95 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 55%` 96 մլն 047.05 հազ. դրամ:2․ Եղեգնուտ համայնքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի վերակառուցում և ընդլայնում /դեռևս քննարկման փուլում է/Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 26 մլն 942.8 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 50% է` 13 մլն 471.4 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 50%` 13 մլն 471.4 հազ. դրամ:2020թ. Եվրասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ Եղեգնուտ համայնքում նախատեսվում է իրականացնել ներտնտեսային ոռոգման համակարգի վերականգնման ծրագիր՝ շուրջ 14.3 մլն դրամ արժեքով: 2019թ. ընթացքում ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագրի շրջանակում և համայնքի համաֆինանսավորմամբ իրականացվել են Եղեգնուտ համայնքի ջրամատակարարման համակարգի բարելավմանն ուղղված աշխատանքներ։Կասկածի տակ դնելով համայնքի զարգացմանն ուղղությամբ իրականացված և նախատեսվող ծրագրերը` նշանակում է մերժել համայնքի առաջընթացը:Ելնելով վերոգրյալից` կոչ ենք անում համայնքի բնակչությանը դրսևորել հանդուրժողականություն, հավասարակշռվածություն և բարձր պատասխանատվություն` համայնքում իրականացվող ծրագրերի շուրջ համախմբվելու համար: Անհրաժեշտ է, որ մենք բոլորս, հատկապես` տեղական ինքնակառավարման մարմինը` ի դեմս համայնքի ավագանու, ճշմարտացիորեն բացատրական աշխատանք տանի բնակչության հետ` ստեղծված իրավիճակը մեղմելու համար: Ավագանին, որպես ներկայացուցչական մարմին, պետք է ապահովի համայնքում հասարակության անդորրը:ՀՀ Արմավիրի մարզպետարանը, որպես տարածքային կառավարման քաղաքականություն իրականացնող մարմին, ինչպես մարզի մյուս համայնքներում, այնպես էլ Եղեգնուտում գործում է օրենքով և այլ իրավական ակտերով իրեն վեապահված լիազորությունների շրջանակներում:Հավատացած եղեք, որ համայնքում անհրաժեշտ հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի դրսևորումները համայնքում կնպաստեն տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացմանը և ոլորտում օրինականության հաստատմանն ու պահպանմանը»:
11:42 - 07 հուլիսի, 2020
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և Արմավիրի մարզում

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և Արմավիրի մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում`10:00-16:00 Թևոսյան-Ձորաղբյուր խաչմերուկի հարսանյաց սրահ և Բագրևանդ փողոցի «Շաբեր» և «Միրանյան Հրաչ և ընկերներ» ՍՊԸ-ներ,11։00-15։00 Նոր-Նորքի 5-րդ զանգ.՝ Գալշոյան փ. 6, 8, 8/1, 10, 12, 14, 16 շենքեր, Միկոյան փ. 12, 14 շենքեր, թիվ 268 մսուր-մանկապարտեզ, «Հայնախագիծ» և «Գեոդեզիայի» ինստիտուտներ, Նոր-Նորքի 6-րդ զանգ.՝ Այգեգործական թաղամասի առանձնատներ և Գյուրջյան փողոցին հարող տարածքների առանձնատներ, Շոպրոնի 4-րդ նրբ․ 6 շենքը, Շոպրոնի փողոցի 25/3 սեփական տուն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,11:00-17:00 Հերացու փ. 24 շենք, Քաջազնունի փ. 8/1, 10 շենքեր, «Նար-Դոսի» անվան միջնակարգ դպրոց և ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 17 շենք, Ամիրյան փ. 20, 28 շենքեր և 76, 80 սեփական տներ, Բուզանդի փ. 85, 107 սեփական տներ և ոչ բնակիչ-բաժանորդներ, Մ.Ավետիսյան փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Թբիլիսյան խճ. 3, 5, 5/1, 7 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կամոյի 2-րդ փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Օրբելի փ. 6 շենք, Գյուլբենկյան փ. 37 շենք, Դավիթաշեն 3-րդ թաղ. 34 շենք, Դավիթաշեն 2-րդ թաղ. 22, 26 շենքեր, Շիրազի փ. 2 շենք, Մարգարյան 2-րդ նրբ. 9 շենք, Բաբաջանյան փ. 8 շենք, «Լյուքս Կար սերվիս», «Ոսկե Գավաթ» ՍՊԸ-ներ, «Հրանտ Պողոսյան» ԱՁ, Մայիսի 9-ի փ․ 9ա, 11, 11ա, 13, 13ա, 13բ, 15 շենքեր, Վ․Շենգավիթ 1-ին փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր Նորքի 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 67(25) շենք, Ավան Առինջ՝ Տաշքենդի փ. 10(3/1) շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզում՝11:00-17:00 Լերմոնտով, Տերյան, Մաշտոց, Թամանյան փողոցներ՝ մասնակի, Արմավիր քաղաքի խմելու ջրի պոմպակայաններ, Նորավան գյուղը և Նորավանի ոռոգման պոմպակայաններ:
09:08 - 06 հուլիսի, 2020
Համայնքային տեղեկության հասանելիությունը․ չաշխատող կայքեր, ոչ անվտանգ էլ․ հասցեներ, անպատասխան հարցումներ

Համայնքային տեղեկության հասանելիությունը․ չաշխատող կայքեր, ոչ անվտանգ էլ․ հասցեներ, անպատասխան հարցումներ

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ ՀՀ 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքները պետք է ունենան համայնքային պաշտոնական համացանցային կայքեր, որտեղ պարբերաբար պետք է տեղադրվեն տեղեկություններ` համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության, ավագանու և ղեկավարի ընդունած իրավական ակտերի, հնգամյա ծրագրերի և դրանց կատարողականների, բյուջեի, բյուջեի կատարման, բնակիչների հետ հանդիպման, հանրային լսումների և քննարկումների, ինչպես նաև համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների մասին: Այս օրենքը նպատակ ունի ապահովել համայնքների բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը: 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների պաշտոնական կայքերը օրենքի ուժով ստեղծված են, սակայն անհայտ է՝ ինչպես են օգտագործվում, ինչպես են վերահսկվում, տեղադրվա՞ծ են արդյոք օրենքով սահմանված բոլոր տեղեկությունները, թե՞ ոչ։ Այս հարցերի պատասխանները ստանալու համար ուսումնասիրել ենք 3000 և ավելի բնակչություն ունեցող ՀՀ համայնքների պաշտոնական կայքերի հասանելիությունը հանրությանը: Համայնքների բնակչության թվի վերաբերյալ բոլոր տեղեկությունները վերցված են Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի արած տարածքային վիճակագրությունից: Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Շիրակի մարզում 3000 և ավելի բնակչություն ունի 9 համայնք, որոնցից 3-ը քաղաքային համայնքներ են, 6-ը՝ գյուղական: Քաղաքային երեք համայնքներից մեկի՝ Արթիկի դեպքում, ուսումնասիրության ընթացքում կայքը պարբերաբար չէր գործում: Այսինքն` առկա են տեխնիկական խնդիրներ: Նմանօրինակ խնդիրներ կան նաև այլ համայնքների դեպքում, հետևաբար, բոլոր տվյալները, որոնք շարադրված են հոդվածում, արտացոլում են ուսումնասիրության պահին առկա իրավիճակը: Չի բացառվում, որ ուսումնասիրությունից առաջ և հետո կայքերը գործել են անխափան, կամ ուսումնասիրությունից հետո տեխնիկական խնդիրները վերացվել են: Ազատան համայնքի կայքում կարելի է գտնել գրեթե բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, սակայն ավագանու նիստերի և որոշումների մասին տեղեկությունը 2019 թվականի դեկտեմբերից ի վեր չի թարմացվել:  Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ կետի՝ ավագանու նիստերն անցկացվում են ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ, սակայն Ազատան համայնքի կայքում տեղ գտած տեղեկության համաձայն՝ վերջին նիստը եղել է 2019 թվականի դեկտեմբերի 17-ին, իսկ վերջին որոշումը՝ 2019 թվականի հուլիսի 16-ին: Փանիկ համայնքի կայքը 2019 թվականի սեպտեմբերի 19-ից հետո առհասարակ չի թարմացվել, բյուջեի ծախսերի պլանի նախահաշիվը միայն 2018 թվականինն է, իսկ ավագանու նիստերի, որոշումների, ինչպես նաև համայնքի ղեկավարի որոշումների մասին թարմացումներ նույնպես չկան: Փոքր Մանթաշ համայնքի կայքն առհասարակ չի թարմացվում: Կայքում ավագանու որևէ նիստի մասին որևէ տեղեկություն չկա, համայնքի ղեկավարի որոշումների մասին նույնպես ոչինչ չկա: Կայքի նորությունների բաժնում տեղադրված է 2018 թվականի ընդամենը 3 լուր: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Լոռու մարզում կա 3000 և ավելի բնակչությամբ 10 համայնք, որից 5-ը՝ քաղաքային, 5-ը՝ գյուղական: Քաղաքային համայնքներից ամենախոշորը՝ Վանաձորը, ունի համայնքային երկու կայք, որոնցից մեկը չի թարմացվում, իսկ մյուս կայքը պարբերաբար թարմացվում է, և համայնքի մասին անհրաժեշտ բոլոր տեղեկությունները կարելի է գտնել։  Ջրաշեն համայնքի կայքում կարող եք գտնել տեղեկություններ ավագանու նիստերի, որոշումների և գործունեության մասին, սակայն բյուջեի մասով ոչինչ չկա, և որևէ տարվա բյուջեի ելքերի, մուտքերի, տարեկան պլանների և կատարողականների մասին տեղեկություն չեք գտնի: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Տավուշի մարզում 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների թիվը 10 է, որից 4-ը քաղաքային է, 6-ը՝ գյուղական: Քաղաքային ամենախոշոր՝ Իջևան համայնքի պաշտոնական կայքը չի թարմացվում ինչպես կարգն է և ինչպես սահմանում է օրենքը: Բյուջեի ծախսերի պլանի նախահաշվի, ինչպես նաև կատարողականի վերաբերյալ վերջին թարմացումները եղել են 2018 թվականին: Գյուղական համայնքներից Այգեհովիտ և Աչաջուր համայնքների դեպքում նույնպես կայքերը չեն թարմացվել, իսկ Գանձաքար համայնքի կայքն առհասարակ չի գործում: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Արագածոտնի մարզում 3000 և ավելի բնակչություն ունի 13 համայնք, որոնցից 3-ը՝ քաղաքային, 10-ը՝ գյուղական: Քաղաքային համայնքներից մեկի՝ Թալինի դեպքում, ուսումնասիրության պահին կայքը չէր գործում: Գյուղական համայնքների պաշտոնական կայքերից ընդհանրապես չեն թարմացվում կամ բավարար չափով և օրենքով սահմանված կետերին համապատասխան չեն թարմացվում Բյուրական, Ոսկեվազ և Օշական համայնքների կայքերը: Ուսումնասիրության պահին չէին գործում Սասունիկ, Արագած և Արագածավան համայնքների կայքերը: Չէին գործում նաև Կոշ և Ուջան համայնքների կայքերը, որոնք գրանցված են համապատասխանաբար http://5.77.246.76/ և http://46.130.112.110/ դոմեյնների վրա: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Կոտայքի մարզում 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների թիվը 18 է, որից 6-ը՝ քաղաքային, 12-ը` գյուղական: Գյուղական համայնքներից Պռոշյանի և Քասախի պաշտոնական կայքերի թարմացումները պարբերական բնույթ չեն կրում կամ չեն թարմացվում օրենքով սահմանված կետերին համապատասխան՝ մասնավորապես ավագանու նիստերի և բյուջեի ծախսերի մասով: Գյուղական համայնքներից Արգել համայնքի կայքը ուսումնասիրության պահին չէր գործում: Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Գեղարքունիքի մարզի 3000 և ավելի բնակչությամբ համայնքների թիվը 22 է, որից 5-ը՝ քաղաքային, 17-ը՝ գյուղական: Քաղաքային համայնքներից մեկի՝ Վարդենիսի պաշտոնական կայքը ուսումնասիրության պահին չէր գործում: Գյուղական համայնքներից Զոլաքար, Ներքին Գետաշեն, Վարդենիկ համայնքների կայքերը գրեթե չեն օգտագործվում և չեն թարմացվում: Չեն գործում Գանձակի, Նորատուսի, Երանոսի, Ծովինարի, Ձորագյուղի, Վաղաշենի, Վերին Գետաշենի, Ծովագյուղի և Ակունք համայնքների կայքերը: Երանոս համայնքի պաշտոնական էլ. հասցեին հաղորդագրություն չի գնում, իսկ Ծովինար համայնքի կայքը որոնողական համակարգի պարզ որոնման եղանակով հնարավոր չէ գտնել: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Արարատի մարզի 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների թիվը 21 է, որից 4-ը՝ քաղաքային, 17-ը՝ գյուղական: Քաղաքային համայնքներից Արտաշատ և Վեդի համայնքների բյուջեների մասին տեղեկությունները 2018 և 2019 թվականի են: Գյուղական համայնքներից չեն թարմացվում կամ օրենքով սահմանված կետերին համապատասխան չեն թարմացվում Ոստան, Նորաշեն, Այնթափ և Մարմարաշեն համայնքների կայքերը: Գյուղական համայնքներից չեն գործում Մխչյան և Ավշար համայնքների կայքերը: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Արմավիրի մարզի 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների թիվը 23 է, որից 3-ը՝ քաղաքային, 20-ը՝ գյուղական: Քաղաքային համայնքներից ամենամեծը՝ Էջմիածինը, ունի համայնքային երկու կայք, որոնցից մեկն ընդհանրապես չի թարմացվում, իսկ մյուսի դեպքում թարմացումները դարձյալ պարբերական բնույթի չեն: Օրինակ՝ ավագանու արձանագրված վերջին նիստը 2019 թվականի է: Մյուս քաղաքային համայնքի՝ Արմավիրի կայքի դեպքում էլ կա թարմացման խնդիր: Բյուջեի նախահաշիվը դեռևս 2019 թվականինն է: Գյուղական համայնքներից պարբերաբար չեն թարմացվում կամ օրենքով նախատեսված կետերին համապատասխան չեն թարմացվում Բամբակաշատ, Մրգաշատ, Նալբանդյան, Դալարիկ, Մյասնիկյան, Ակնալիճ, Արշալույս և Ջրառատ համայնքների կայքերը: Գյուղական համայնքներից չեն գործում Արմավիրի և Սարդարապատի կայքերը: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Ոսկեհատ համայնքի բնակչությունը 3422 է, սակայն, ըստ Արմավիրի մարզպետարանի կայքի՝ 2805: Ոսկեհատ և Թաիրով համայնքների կայքերը չհաջողվեց գտնել։ Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Վայոց Ձորի մարզի 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների թիվը 4 է, որից 3-ը՝ քաղաքային, միայն մեկը՝ գյուղական: Մարզի բոլոր համայնքների կայքերն էլ պարբերաբար թարմացվում են, և հնարավոր է գտնել անհրաժեշտ տեղեկությունները: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Սյունիքի մարզի 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների թիվը 6 է, և բոլորն էլ քաղաքային համայնքներ են: Գորիս համայնքի կայքում բյուջեի նախահաշվի և կատարողականի մասին տեղեկությունը դեռևս 2019 թվականի է: Էլ. հասցեներ․ ի՞նչ էլեկտրոնային հասցեներից են օգտվում համայնքները Ինչպես համայնքային ընդհանուր կայքերը, այնպես էլ էլեկտրոնային հասցեները ունեն ընդհանուր, օրինակելի տարբերակ (@mta.gov.am), որը ենթադրելի է, որ ավելի անվտանգ տարբերակ է: Սակայն համայնքներից շատերը շարունակում են օգտվել այլ համակարգերից: Ուսումնասիրել ենք 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների էլեկտրոնային հասցեները և դրանց գործունեությունը: Շիրակի մարզի 3000 և ավեի բնակչություն ունեցող համայնքները, բացառությամբ Գյումրիի, օգտվում են @mta.gov.am օրինակելի ձև համարվող էլեկտրոնային հասցեներից: Գյումրի համայնքը օգտագործում է gyumri.am կայքի էլ. հասցեն: Լոռու մարզի համայնքները նույնպես օգտվում են @mta.gov.am էլ հասցեներից՝ բացառությամբ Սպիտակ համայնքի: Վերջինս օգտվում է gmail.com-ի տրամադրած էլ. հասցեից: Տավուշի մարզը օգտագործվող էլ. հասցեների առումով բազմազան է: Օրինակ՝ մարզկենտրոն Իջևանը օգտագործում է mail.ru, Դիլիջանը օգտվում է yahoo.com համակարգից, իսկ Գանձաքար համայնքի էլ․ հասցեն ընդհանրապես չկարողացանք պարզել, քանի որ կայքը չէր գործում: Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակը, օրինակ, օգտագործում է gmail էլ. հասցե, իսկ Թալին համայնքն օգտվում է list.ru համակարգից: Արագածավանը օգտվում է mail.ru համակարգից: Կոտայքի մարզի համայնքներից mail.ru համակարգից օգտվում են Նոր Հաճնի, Գեղաշենի, Քանաքեռավանի և Քասախի համայնքները: Բալահովիտի համայնքապետարանն օգտվում է rambler.ru համակարգից: Հրազդան համայնքն օգտագործում է ոչ պաշտոնական՝ [email protected] էլ. փոստը: Գեղարքունիքի մարզի համայնքներից mail.ru համակարգից օգտվում են Սևանի և Վարդենիսի համայնքները: Մարզի մի քանի համայնքների մեյլերը այդպես էլ չհաջողվեց պարզել՝ կայքի չգործելու պատճառով, իսկ, օրինակ, Լիճք համայնքի կայքը գործում է, սակայն էլ. հասցե չկա գրված, հետևաբար, տվյալ դեպքում մասամբ խախտվում է քաղաքացիների՝ տեղեկություն ստանալու ազատության իրավունքը: Իսկ Երանոս համայնքի դեպքում էլ. հասցեն գրված է, սակայն դրան հաղոդագրություն ուղարկել չի լինում: Արարատի մարզկենտրոն Արտաշատ համայնքն օգտվում է bk.ru էլ․ հասցեների համակարգից: Mail.ru համակարգից օգտվում են մարզի Ոստան, Վերին Արտաշատ, Նորաշեն, Արարատ, Ոսկետափ, Այնթափ համայնքները: Մարմարաշեն համայնքի պաշտոնական էլ. հասցեն yandex.com համակարգով է և ոմն Հակոբյան Էդիկի անունով: Արմավիրի մարզի համայնքներից mail.ru համակարգից օգտվում են Արշալույսի և Ջրառատի համայնքապետարանները: Արշալույս համայնքը՝ [email protected], իսկ Ջրառատը` [email protected] էլ. հասցեներով: Մեծամորի համայնքապետարանի էլ հասցեն yandex.ru համակարգով է, իսկ Դալարիկ համայնքինը` rambler.ru: Արմավիր համայնքի մարզկենտորն Էջմիածինն օգտվում է ոչ պաշտոնական [email protected] էլ. փոստից: Վայոց Ձորի մարզի համայնքներից միայն Վայքն է օգտվում [email protected] էլ. հասցեից, մնացած համայնքներն օգտվում են mta.gov.am պաշտոնական հասցեներից: Սյունիքի մարզի համայնքների դեպքում միայն Սիսիանն է օգտվում ոչ պաշտոնական էլ․ հասցեից՝ [email protected]։ Էլեկտրոնային հասցեների միասնական հարթակից օգտվելու առաջնահերթություններից հիմնականն անվտանգությունն է: Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը վերջերս կորոնավիրուսի վարակակիրների տվյալների արտահոսքի վերաբերյալ նշել էր, որ, ամենայն հավանականությամբ, հաքերները կորոնավիրուսով վարակակիրների տվյալները գողացել են ինչ-որ մեկի էլեկտրոնային փոստից, այսինքն` համակարգ չեն կոտրել: Ուսումնասիրված 114 համայնքներից ոչ պաշտոնական էլ․ հասցեներից են օգտվում 30-ը։ Այժմ դիտարկենք՝ արդյոք համայնքները հետևո՞ւմ են իրենց էլ. փոստերին և պատասխանում քաղաքացիների հարցումներին՝ օրենքով սահմանված ձևով և ժամկետներում: Համաձայն Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածների, ինչպես նաև «Տեղեկատվության ազատության» մասին օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածների՝ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ստանալ իրեն անհրաժեշտ տեղեկությունը՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիներից: Տեղեկության տրամադրման ժամկետ է սահմանված 5 աշխատանքային օրը:  Հասկանալու համար՝ արդյոք տեղական ինքնակառավարման մարմինները պահո՞ւմ են Սահմանադրության և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համապատասխան հոդվածները, հարցումով դիմեցինք ՀՀ 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքներին: Այսպիսով` կատարված 114 հարցումներից ստացել ենք միայն  67-ի պատասխանը:  Ո՞ր համայնքներն այդպես էլ չպատասխանեցին Տեղեկություն ստանալու մեր հարցմանը չեն պատասխանել Շիրակի մարզի Ազատան, Պեմզաշեն և Փոքր Մանթաշ համայնքները, Լոռու մարզի Վանաձոր, Տաշիր, Գուգարք, Մարգահովիտ համայնքները, Տավուշի մարզի Աչաջուր և Կողբ համայնքները, Արագածոտնի մարզի Բյուրական, Կարբի և Արագածավան համայնքները, Կոտայքի մարզի Աբովյան, Առինջ, Բալահովիտ, Արգել, Նոր Գեղի և Գառնի համայնքները, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Ներքին Գետաշեն, Վարդենիկ և Ծովագյուղ համայնքները, Արարատի մարզի Արտաշատ, Արարատ, Ոստան, Արարատ, Այգավան, Տափերական, Այնթափ և Հովտաշատ համայնքները, Արմավիրի մարզի Էջմիածին, Արևիկ, Բամբակաշատ, Նալբանդյան, Ջանֆիդա, Սարդարապատ, Մյասնիկյան, Քարակերտ, Ակնալիճ, Արշալույս, Գայ, Մուսալեռ և Փարաքար համայնքները, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր և Մալիշկա համայնքները և  Սյունիքի մարզի Մեղրի համայնքը: Այսպիսով՝ ուսումնասիրության արդյունքում կարելի է գալ այն եզրահանգման, որ «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքները չեն իրացվում՝ ինչպես կարգն է, վերահսկման մեխանիզմները, եթե դրանք կան, չեն գործում արդյունավետ, ցածր է համայնքային կառույցների տեղեկատվական անվտանգության մակարդակը։ Նարեկ Մարտիրոսյան
14:56 - 02 հուլիսի, 2020
Մթերման սեզոնին ընդառաջ Տիգրան Խաչատրյանը հանդիպել է գինեգործների հետ

Մթերման սեզոնին ընդառաջ Տիգրան Խաչատրյանը հանդիպել է գինեգործների հետ

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) նախաձեռնությամբ խաղողագործության և գինեգործության ոլորտների արտադրող ու մթերող խոշոր ընկերությունների ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի, փոխնախարարներ Արման Խոջոյանի և Տիգրան Գաբրիելյանի հետ։ Հանդիպումը կայացել է Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում գտնվող Հայաստանի խաղողի և ծիրանի կոլեկցիոն և ցուցադրական այգիներում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Տիգրան Խաչատրյանը հետաքրքրվել է արտադրողներից կորոնավիրուսի պայմաններում վերջիններիս գործունեության առանձահատկությունների և համավարակի արդյունքում ստեղծված խնդիրներով: Ոլորտի ներկայացուցիչների մի մասն արձանագրել է, որ հաջողությամբ օգտվել է կառավարության հակաճգնաժամային օժանդակության ծրագրերից: Արտադրողները նշել են, որ դժվարություններ կան վաճառքների ծավալի մասով: Բարձրացվել է արտադրության մեջ օգտագործվող սարքավորումների ներկրման խնդիրը։ Տիգրան Խաչատրյանը հավաստիացրել է, որ սեղմ ժամկետներում կառավարությունը սահմանված կարգով մաքսատուրքից կազատի անհրաժեշտ սարքավորումները: Նախարարը ոլորտի խոշոր արտադրողների հետ քննարկել է առաջիկայում մթերման շրջանի հետ կապված աշխատանքների մանրամասները և հնարավոր լուծումները։ «Արձանագրենք, որ այս տարի խաղողի առատ բերք է սպասվում:  Հասկանալի է, որ կառավարությունը ցանկանում է, որ բերքը չմնա ֆերմերի մոտ, բիզնեսի համար էլ շահավետ գործունեություն լինի: Պետք է այստեղ գտնենք հավարակշռված, փոխզիջումային լուծումներ: Մենք վերջերս փոփոխություններ կատարեցինք Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում: Ինչպես գիտեք, պետական սուբսիդավորման արդյունքում վարկը մինչև տարվա վերջ հասանելի է տարեկան 0 % տոկոսադրույքով», - ասել է էկոնոմիկայի նախարարը: Նշվել է, որ այս տարի կտրամադրվի նաև լրացուցիչ վարկ՝ մթերված խաղողից ստացվող գինենյութի պահպանման համար օգտագործվող պարագաների ձեռք բերման անհրաժեշտ գումարի չափով: Գինի արտադրողները բարձրացրել են նաև այլ հարցեր՝ կապված երկարաժամկետ վարկերի, ներմուծման և արտահանման ընթացակարգերի, ներքին շուկայում վաճառքի ծավալների մեծացման հետ: Նախարարը հանձնարարել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրենին և իր տեղակալներին ոլորտի մասնագետների հետ միասին մշակել որոշ կարևոր թիրախային շուկաների ուսումնասիրություն՝ հաշվի առնելով այդ երկրների հետ նոր առևտրային կարգավորումները:  Հանդիպման ժամանակ հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը նախարարին և փոխնախարարներին ներկայացրել է ՀՀ խաղողի կոլեկցիոն և ցուցադրական, ինչպես նաև  ֆիլոքսերադիմացկուն սորտպատվաստակալների մայրուտ այգիները, դրանցում կատարված աշխատանքները, կոլեկցիոն այգում զետեղված խաղողի սորտերն՝ ընդգծելով Հայաստանում առկա խաղողի սորտերի գենետիկական  ռեսուրսների պահպանման կարևորությունը։
13:25 - 27 հունիսի, 2020
Եղեգնուտ համայնքում բողոքի ակցիա էր․ պատճառը՝ հին համայնքապետի վերադարձն է պաշտոնին
 |armtimes.com|

Եղեգնուտ համայնքում բողոքի ակցիա էր․ պատճառը՝ հին համայնքապետի վերադարձն է պաշտոնին |armtimes.com|

armtimes.com: Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի մի քանի տասնյակ բնակիչներ այսօր առավոտյան բողոքի ակցիա էին իրականացրել։ Պատճառը՝ Վերաքննիչ դատարանի որոշումն է, որով համայնքապետի ներկայիս պաշտոնակատար Ռազմիկ Մկրտչյանը պետք է լքի իր պաշտոնը, իսկ նրա փոխարեն այդ պաշտոնում պիտի վերականգնվի նախկին համայնքապետ Ռազմիկ Մարգարյանը։   Բանն այն է, որ հեղափոխությունից հետո բողոքի ակցիաների միջոցով եղեգնուտցիները ստիպեցին Ռազմիկ Մարգարյանին 2018-ի հուլիսի 2-ին հրաժարական տալ։ Վերջինս հրաժարական ներկայացրեց ավագանուն, որից հետո ըստ կարգի՝ ավագանին պետք է արձանագրեր այդ հրաժարականը, որպեսզի Մարգարյանը պաշտոնապես ազատված համարվեր պաշտոնից։ Սակայն ավագանին այդպես էլ չի արձանագրել։ Փոխարենն այդ հրաժարականից ելնելով այդ ժամանակ գործող մարզպետ Գագիկ Միրիջանյանը որոշում է կայացրել Մարգարյանի փոխարեն համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Ռազմիկ Մկրտչյանին։ Հրաժարական տված համայնքապետ Ռազմիկ Մարգարյանը 2018-ի օգոստոսի 29-ին դիմել է վարչական դատարան համայնքապետի պաշտոնակատարի պաշտոնավարումը դադարեցնելու եւ իր նախկին պաշտոնում վերականգնվելու հայցով։  Համայնքապետի պաշտոնակատար Ռազմիկ Մկրտչյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ Ռազմիկ Մարգարյանը ՀՀԿ-ական է, 34 տարի գյուղապետ է եղել եւ դարձյալ ցանկանում է վերադառնալ իր պաշտոնին։ «Դատարանը 4 ամիս առաջ որոշում է կայացրել, որով անվավեր է ճանաչվել նախկին մարզպետի այն որոշումը, որով ես նշանակվել եմ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար»,- ասաց Մկրտչյանը։ Նրա խոսքով՝ շուրջ 300 բնակիչ բողոքի ակցիա է իրականացրել, սակայն նրանց թիվը դեռ ավելանալու է։ Նա նշեց, որ այս ակցիայի միջոցով փորձում էին վարչապետին տեղյակ պահել, որ այսպիսի խնդիր կա եւ ակնկալում են դրա լուծումը։ «Դատարանի վճռում չի նշվում, թե նախկին համայնքապետը պետք է վերականգնվի իր պաշտոնում, սակայն մարզպետարանից ասում են, որ ասվում է այդ մասին»,- պատմեց Մկրտչյանը։ Համայնքապետի պաշտոնակատարն ասաց, որ այսօր արդեն մարզպետն իր ազատման հրամանը ստորագրել է եւ հայտնել, որ ինքը դատարանի որոշման հետ կապ չունի ու նախկին համայնքապետը պիտի վերականգնվի։ Նա նշեց, որ համայնքում 2000-ից ավելի բնակիչ կա, որի 90 տոկոսը դեմ է նախկին համայնքապետի վերադարձին. «Նախկին համայնքապետը իր եղբայրների հետ հայտնի է ծեծ ու ջարդով։ Նա փաստաթղթեր է կեղծել, կոռուպցիա է թույլ տվել, սակայն համաներման տակ է ընկել»։ Մկրտչյանի խոսքով՝ նախկին համայնքապետից հետո գյուղը խաղաղվել է, ջրագիծ են փոխել, միջհամայնքային ճանապարհ են բարեկարգել, խորքային հոր են վերականգնել. «Ես պատրաստ եմ հեռանալ, բայց չեմ ուզում, որ հինը վերադառնա, քանի որ գյուղը վատ վիճակում կհայտնվի։ Այս համայնքը գեղեցկացել էր՝ մեկը մյուսի թե՛ թաղումներին, թե՛ ուրախություններին մասնակցում էր»։ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը մեր զրույցում ասաց, որ իր մարզպետ նշանակվելուց հետո՝ հաշվի առնելով դատական պրոցեսները որոշել է համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարին չհեռացնել պաշտոնից, որպեսզի նա իր աշխատանքն անի։   Նրա խոսքով՝ այդ ընթացքում համայնքում բազմաթիվ աշխատանքներ են կատարվել՝ խմելու, ոռոգման ջրի ցանցի վերականգնում, իսկ սուբվենցիոն ծրագրով Եղեգնուտի պատմության մեջ ամենամեծ ծրագիրն է այս տարի իրականացվելու՝ մոտ 2 կմ ասֆալտապատում։  «Ես չուզեցի քաղաքական ենթատեքստերով առաջնորդվել, բայց Վերաքննիչ դատարանի կողմից բոլոր բողոքարկումները հաշվի առնելով վերջնական վճիռ է կայացվել, որ համայնքապետի հրաժարականի դիմումը պետք է ճանաչել անվավեր, քանի որ ավագանին չի արձանագրել այն»,- ասաց մարզպետը։ Մաթեւոսյանը նշեց, որ թե՛ նախկին, թե՛ ներկա համայնքապետերը դատարանում կողմ են հանդիսացել։ «Դատարանի վճիռը եղել է ամիսներ առաջ, բայց քանի որ մենք խնդիր ունեինք այն առումով, որ համայնքը կարող է չընդունել դատարանի վճիռը՝ իմ կողմից պարզաբանումներ ստանալու համար գրություն եմ ուղարկել՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության իրավաբաններին, արդարադատության նախարարություն։ Բոլորի պարզաբանումները ստանալուց հետո վերջնական որոշումը հետեւյալն է՝ Վերաքննիչ դատարանը կայացրել է վճիռը, որը ենթակա է, ոչ թե մարզպետարանի կատարման, այլ՝ համայնքապետարանի»։ Մարզպետն ընդծգեց, որ հանդիպել է, թե՛ նախկին համայնքապետին, թե՛ ներկա պաշտոնակատարին, զրուցել է ավագանու անդամների հետ. «Մենք որեւիցե գործառույթ չունենք, բացի նրանից, որ դատարանի վճիռը պետք է փոխանցենք համայնքին, որպեսզի նրանք ի կատար ածեն այն»։ Նրա խոսքով՝ նախադեպային դեպք է, որով դատարանը վճիռ է ընդունել. «Եթե համայնքապետը հրաժարական է տալիս, ապա ավագանին ուղղակի պիտի դա արձանագրի, սակայն մարզպետը առանց այդ արձանագրության նոր պաշտոնակատար է նշանակել»։Ավելին՝ Armtimes.com-ում։
19:22 - 22 հունիսի, 2020
Սարդարապատի ավագանին անհատույց, 99 տարով, խորքային հոր և ենթակայան է հատկացրել համայնքապետի որդուն |hetq.am|

Սարդարապատի ավագանին անհատույց, 99 տարով, խորքային հոր և ենթակայան է հատկացրել համայնքապետի որդուն |hetq.am|

hetq.am: Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի ավագանին մայիսի 27-ին որոշել է իր համաձայնությունը տալ համայնքի սեփականությունը հանդիսացող 100 ԿՎԱ հզորության Ե-7478 ենթակայանը և արտեզյան հորը 99 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել անհատ ձեռնարկատեր Կորյուն Վարդանյանին: Իսկ Ե-5320 ենթակայանը և արտեզյան հորը նույն պայմաններով և ժամկետով տրամադրվել է «Պարկ-Սանֆրուտ» ՍՊԸ-ին: Նման առաջարկությամբ համայնքի ավագանուն դիմել է համայնքի ղեկավար Բաբկեն Վարդանյանը: Ավագանին կողմ է արտահայտվել միաձայն՝ 7 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ: Նշենք, որ անհատ ձեռնարկատեր Կորյուն Վարդանյանը համայնքապետ Բաբկեն Վարդանյանի որդին է: Վերջինիս ԱՁ-ն հաշվառվել է 2019թ. մարտի 1-ին:  Ավագանու կողմից հատկացված խորքային հորի տարածքում Կորյուն Վարդանյանն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն, հորն էլ օգտագործում է հենց այդ արտադրամասի կարիքների համար: Արտադրում են կոյուղու համար նախատեսված բետոնե խողովակներ:     Սարդարապատի համայնքապետ Բաբկեն Վարդանյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ մինչև խորքային հորի անցկացումը որդու արտադրամաս ջուրը բերել են ցիստեռներով: «Իմ որդին մեղավոր չի, որ իր հայրը համայնքի ղեկավար է, ինքն էլ ուզում է արտադրություն հիմնել: Բայց իմ որդու փոխարեն, որ ուրիշն էլ գար, նման լավ առաջարկություն աներ, կտայի իրեն»,- նշում է Բ. Վարդանյանը: Իսկ «Պարկ-Սանֆրուտ» ՍՊԸ-ն պետռեգիստրում գրանցվել է այս տարվա մայիսի 6-ին: Հիմնադիրը նույն համայնքի բնակիչ Հայկ Մարգարյանն է: Նա խորքային հորի տարածքում ձեռք է բերել 1 հա տարածք և կառուցելու է չրանոց և ջերմատներ: Համայնքի ղեկավարն ավելացրեց, որ ավագանու որոշումով անհատույց տրամադրված էլեկտրական ենթակայաններն իրենց ուժերով տեղադրել են Կորյուն Վարդանյանն ու «Պարկ-Սանֆրուտ» ՍՊԸ-ի հիմնադիրը, պարզապես դրանք գտնվում են համայնքապետարանի հաշվեկշռում:   Բաբկեն Վարդանյանն ասաց, որ համայնքում նմանատիպ 26 խորքային հոր կա, որից շահագործվում է 14-ը: Խորքային հորերից 4-ն օգտագործվում է համայնքի բնակիչներին խմելու ջուր մատակարարելու համար, 8-ը օգտագործվում է ոռոգման նպատակով, դրանցից 2-ն էլ ավագանու վերը նշված որոշումներով հատկացվել է Կորյուն Վարդանյան ԱՁ-ին և «Պարկ-Սանֆրուտ» ՍՊԸ-ին: Շարունակությունը՝ hetq.am-ում
16:12 - 10 հունիսի, 2020
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 2 մարզերում

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 2 մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 8-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`Երևան քաղաքում՝11։00-17:00 Մաշտոցի պող. 50, 50ա շենքերը, Կորյունի փ 23, 23/37 շենքերը, Սունդուկյան փ. 15ա շենքը, Կասյան փ. 2 հասցեն և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները, Խաչատրյան փ. 31, 33 շենքերը, Մ.Ավետիսյան 2 փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Անդրանիկի փ. 105 շենքը, Արզումանյան փ 24 հասցեն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները , Շիրազի փ. 48 շենքը, Արարատյան 2-րդ. զանգ. 8 շենքը, Ֆուչիկի փ. 21 շենքը, Մարգարյան 1-ին նրբ. 5 շենքը, Դավթաշեն 1-ին թաղ. 7 շենքը, Միկոյան փ. 2/2 շենքը, Աբելյան փ. 6/4, 6/1, 6/13, 6/19 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Աէրացիայի փ. 5 շենքը,Չեխովի փ. 48 հասցեն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ջրվեժ՝ Մայակ թաղամասի սեփական տները («Սիրող Սրտեր») և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները, Ջրվեժ՝ Մայակ թաղամասի սեփական տները («Սիրող Սրտեր»), Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 6, 6/1 շենքերը և հարակից ոչ բնակիչբաժանորդները, Նոր-Նորքի 4-րդ զանգ.՝ Գյուլիքևխյան փ. 29 շենքը, Ավան-Առինջ 2-րդ միկրո. 1/15, 2/15 շենքերը, Ջուղայի փ. 4/1 շենքը, Բակունցի 1-ին նրբ. 3 շենքը, Ն. Ստեփանյան փ. 7 հասցեն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,Արմավիրի մարզում՝11:00-17:00 Գայ, Հայկաշեն, Ակնաշեն, Մեծամոր և Լուսագյուղ գյուղերը,Կոտայքի մարզում՝10:00-16:00 Զորավան, Արագյուղ, Սարալանջ, Բուժական գյուղերը, Եղվարդ համայնքը մասնակի, Եղվարդի հիվանդանոցը, «Էլիտա», «Թոմ-շին» ՍՊ ընկերությունները, Սումգաիթ, Բաքու, Նար-Դոսի թաղամասերը, Աբովյան փողոցը մասնակի, Պարույր Սևակի փողոցը, Կոմիտասի փողոցի մասնակի և ալրաղացը:
10:38 - 08 հունիսի, 2020