Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար։

Ծնվել է 1981 թվականի մարտի 21-ին Երևանում: 1997-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում, ստացել քաղաքացիական իրավունքի մագիստրի կոչում: 2002-2004-ին շարունակել է կրթությունը Հայաստանի ամերիկյան համալսարանում, ստացել իրավունքի մագիստր կոչումը:

2002-2004 թվականներին սովորել է Առաջնորդների զարգացման կենտրոնում: 2003-ին մասնակցել է Անդրկովկասի և Հարավային Կովկասի երիտասարդ կանանց առաջնորդության ծրագրին, 2003-ին Եվրախորհրդում՝ Ստրասբուրգ, ծանոթացել է Եվրախորհրդի կառուցվածքին և գործառույթներին:

Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում (2000-2001թթ.):

2001-2002 թվականներին Պետական ռեզերվների գործակալությանը իրավախորհրդատվություն է մատուցել:

2005-2015 թվականներին եղել է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի իրավախորհրդատուն:

2014-2015 թվականներին զբաղեցրել է «Արֆարմացիա» ՓԲԸ ադմինիստրատիվ գծով տնօրենի պաշտոնը: Այնուհետև` մինչև 2016 թվականը նշանակվել է կազմակերպության գլխավոր տնօրեն:

2017-ից մինչև 2018 թվականը եղել է «Աբովյան 39» ՍՊԸ տնօրենը, նույն ժամանակահատվածում եղել է նաև «Արֆարմացիա» ՓԲԸ խորհրդի անդամ:

2018 թվականի մայիսի 24-ից զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, 2020 թվականի մայիսի 11-ից` առողջապահության նախարարի առաջին տեղակալի:

2021 թվականի հունվարի 18-ին Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարար:

Ամուսնացած է, ունի 3 զավակ: 

Ծխախոտ, ծխախոտի տուփ վաճառքի կետերում չպետք է տեսնենք. վարչապետ |armenpress.am|

Ծխախոտ, ծխախոտի տուփ վաճառքի կետերում չպետք է տեսնենք. վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում  16 տարեկանից բարձր բնակչության 27,9 տոկոսը ծխում է, ծխողների գերակշռող մասը տղամարդիկ են (51 տոկոս) և յուրաքանչյուր երկրորդ տղամարդ ծխող է: Կառավարության նիստին այս մասին հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հիշեցնելով, որ 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել դեռևս 2020 թվականի փետրվարի 13-ին ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի դրույթները: Նախարարը նշեց, որ այս քայլը շատ կարևոր խթան կհանդիսանա բնակչության շրջանում ոչ վարակիչ հիվանդությունների նվազեցման ուղղությամբ. «Մեր քաղաքականությունն է հնարավորինս նպաստել ծխախոտի օգտագործման նվազեցմանը և այդ օգտագործման արդյունքում առողջությանը պատճառված վնասների կանխմանը: 2020 թվականին ընդունվեց ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման օրենքը, որը որոշ դրույթներով 2021 թվականից կյանքի է կոչվել, բայց ,իհարկե, հնարավորություն և ժամանակ է տրվել տնտեսվարողներին իրենց գործունեությունը այնպես դասավորել, որպեսզի հնարավորինս նվազ վնասներով ունենանք այսօրվա դրույթների կիրառումը»,- ասաց Ավանեսյանը: Նախարարը հիշեցրեց, որ 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել դեռևս 2020 թվականի փետրվարի 13-ին ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի մի շարք կարևոր դրույթներ: Ըստ այդ դրույթների՝ արգելված են ծխախոտային որևէ արտադրատեսակի՝ ավանդական ծխախոտի, էլեկտրոնային (տաքացվող) ծխախոտի, հեղուկների հիմքի վրա նիկոտինային արտադրատեսակի (վեյպ), նիկոտինի մատակարարման էլեկտրոնային սարքերի հրապարակային ցուցադրությունը վաճառքի կետերում և հանրային սննդի օբյեկտներում: «Սա կնպաստի, որ գովազդի ազդեցության շնորհիվ նաև մեր երիտասարդների շրջանում ծխախոտի օգտագործումը նվազի»,- հավելեց Ավանեսյանը: Ավանեսյանի խոսքով` Հայաստանում սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի տարածվածությունը հուշում է, որ այս առումով պայքարը հետևողականորեն տանելու ուղղությամբ ամեն ինչ պետք է անեն: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ այս կարգավորմամբ առօրյայում ծխախոտ, ծխախոտի տուփ վաճառքի կետերում, խանութներում չպետք է տեսնեն: «Այսինքն` ծխախոտի տուփը մեզ համար հանրային կյանքում վերանում է: Կոմերցիոն տարածքներում ծխախոտի տուփի հետ չպետք է առնչվենք»,-եզրափակեց վարչապետը:
13:22 - 05 հունվարի, 2022
Եթե պատվաստումների հետևողական գործընթացը չշարունակենք, կորոնավիրուսը վերադառնալու է շատ ավելի ծանր ձևերով. Փաշինյան |1lurer.am|

Եթե պատվաստումների հետևողական գործընթացը չշարունակենք, կորոնավիրուսը վերադառնալու է շատ ավելի ծանր ձևերով. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատուկ շեշտեց կորոնավիրուսի դեմ պայքարում պատվաստումների կարևորությունը: «Եթե մենք պատվաստումների հետևողական գործընթացը չշարունակենք, կորոնավիրուսը վերադառնալու է շատ ավելի ծանր ձևերով ու շատ ավելի մեծ մասշտաբներով: Այսօր մենք ունենք ավելի քան երկրորդ պատվաստում ստացած 700 հազար քաղաքացի, ինչն այսօրվա իրադրության առանցքային պատճառն է: Նախ, մեր մյուս քաղաքացիներին պետք է երկու պատվաստումով պատվաստենք, հետո զուգահեռ 3-րդ պատվաստումներն իրականացնենք»,- ասաց Փաշինյանը: Վարչապետն անդրադարձավ նաև կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում Կառավարության ընտրած քաղաքականությանը: «Առաջիններից մեկն էինք, որ կողմնորոշվեցինք՝ լոքդաունների քաղաքականությունը գործնական օգուտ չի բերում, այլ ավելի է վատացնում տնտեսական իրավիճակը: 2020-ի մայիսին ենք սկսել դանդաղ վերացնել լոքդաունները, նույնիսկ ամենաճգնաժամային իրավիճակում չենք վերադարձել այդ լուծմանը, որովհետև հասկացել ենք, որ դա ոչ մի տեղ տանող ճանապարհ է»,- ասաց վարչապետը:
12:41 - 30 դեկտեմբերի, 2021
Հայաստանում կորոնավիրուսի դեմ խթանիչ դեղաչափ ստացել է մոտ 800 քաղաքացի |armenpress.am|

Հայաստանում կորոնավիրուսի դեմ խթանիչ դեղաչափ ստացել է մոտ 800 քաղաքացի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման երրորդ խթանիչ դեղաչափ ստացել է մոտ 800 քաղաքացի:  ՀՀ կառավարության նիստի ընթացքում այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Պատվաստման գործընթացը շարունակվում է, և սա ամենակարևոր հանգամանքն է հաջորդիվ նոր ալիքներից խուսափելու համար: Մենք արդեն նաև երրորդ խթանիչ դեղաչափի մասով ակտիվ աշխատում ենք: Մոտ 800 քաղաքացի արդեն իսկ ստացել է երրորդ խթանիչ դեղաչափը: Այն հասանելի է մեր քաղաքացիներին, մենք քաղաքացիներին հորդորում ենք դիմել և ստանալ խթանիչ դեղաչափերը: Պատվաստանյութերի ապահովվածության առումով ունենք բավարար վիճակ»,- ասաց նա: Նախարարը հայտնեց, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման առաջին դեղաչափը ստացել է 943 377 քաղաքացի, երկու դեղաչափով պատվաստվել է  711 հազար 864 քաղաքացի: «Մենք այս տարվա ընթացքում ունեցել ենք կորոնավիրուսային վարակով 184 հազար դրական դեպք, մոտ 40 հազար քաղաքացի ստացել է բուժօգնություն մեր հիվանդանոցային օղակներում: Սա ցույց է տալիս, թե ինչ գերլարված ռեժիմով է աշխատել ողջ առողջապահական համակարգը»,- ասաց Ավանեսյանը: Նախարարն, օգտվելով առիթից, շնորհակալություն հայտնեց բուժաշխատողներին, ովքեր արդեն երկու տարի օր ու գիշեր պայքարում են ժողովրդի առողջության և կյանքի համար:
12:06 - 30 դեկտեմբերի, 2021
Առաջիկա շաբաթների ընթացքում կհաստատվեն սննդի կամ ժամանցի վայրեր մուտք գործելու սահմանափակումները. նախարար |armtimes.com|

Առաջիկա շաբաթների ընթացքում կհաստատվեն սննդի կամ ժամանցի վայրեր մուտք գործելու սահմանափակումները. նախարար |armtimes.com|

armtimes.com: Առաջիկա շաբաթների ընթացքում կհաստատվի կորոնավիրուսային հիվանդության դեմ ՊՇՌ թեստի բացասական պատասխանի կամ պատվաստումը հաստատող սերտիֆիկատի ներկայացումը սննդի կամ ժամանցի վայրեր հաճախելիս: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Այդ հարցը քննարկման փուլում է, բայց առաջիկա շաբաթների ընթացքում կհաստատվի: Պետք է ժամանակ տանք, որ մեր քաղաքացիները հասցնեն պատվաստվել»,- ասաց նա՝ նշելով՝ աշխատող քաղաքացիների 60 տոկոսից ավելին արդեն պատվաստված է: Անդրադառնալով կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի համար քննարկվող սահմանափակումներին՝ նախարարն ասաց, որ առողջապահության նախարարության զինանոցում պատվաստումը խրախուսող որոշակի միջոցներ և սահմանափակումներ դեռ կան: Հիմա քննարկվում է նաև, թե որքան պետք է լինի քովիդի դեմ չպատվաստված այն անձանց բուժման չափը, որոնք վարակվելու են քովիդով և բուժման ծախսերը հոգալու են իրենց միջոցներով: «Քովիդի բուժման համար թե՛ թթվածնային բուժումը, թե՛ սարքերն ու այլ միջոցները պետությունն իր վրա է վերցրել: Հիմա քննարկվում է, որ չպատվաստված անձանց համար բուժումը դառնա վճարովի: Քովիդի բուժման սխեմաներում ընդգրկվում են փորձարարական դեղամիջոցներ, որոնք բավականին թանկարժեք են: Մենք չենք կարող այն ներառել մեր պետության բուժման փաթեթում, բայց դա շատ փոքրաթիվ քաղաքացիների է ցուցված»,-  ասաց նա:
13:39 - 23 դեկտեմբերի, 2021
Շատ կարևոր է, որ այս հանդարտ փուլում հետևողականորեն շարունակենք պատվաստումները․ Փաշինյան |armenpress.am|

Շատ կարևոր է, որ այս հանդարտ փուլում հետևողականորեն շարունակենք պատվաստումները․ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Կառավարության նիստում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը կայուն է: Նախարարը նշեց, որ եթե նախատոնական ու տոնական օրերին էլ փորձեն պահպանել հակահամաճարակային կանոնները, ապա իրավիճակը կկարողանան կայուն վիճակում պահպանել: Ավանեսյանն ասաց, որ Հայաստանում «Օմիկրոն» շտամ դեռ հայտնաբերված չէ: «Իրականացվել է 1 միլիոն 591 հազար 809 պատվաստում. 920 հազար 650 քաղաքացի ստացել է առաջին դեղաչափ, երկրորդ դեղաչափ ստացել է 670 հազար 710 քաղաքացի», - նշեց նա: Ավանեսյանի խոսքով՝ մոտ 500 քաղաքացի արդեն ստացել է երրորդ խթանիչ դեղաչափը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ասաց, որ կորոնավիրուսի հաջորդ ալիքն անխուսափելիորեն գալու է. պետք է պատվաստումները շարունակել այնպես, ինչպես անում էին այն ժամանակ, երբ նոր դեպքերի օրական թվերը հասնում էին 1500-ի, մահվան 70 դեպք էր արձանագրվում: «Պետք չէ դանակը ոսկորին հասնի, նոր տեղից շարժվենք: Շատ կարևոր է, որ մենք այս հանդարտ փուլում հետևողականորեն շարունակենք պատվաստումները», - ասաց Փաշինյանը: Փաշինյանը նշեց, որ ստացել է 3-րդ դեղաչափն ու բոլորին խորհուրդ է տալիս նույնն անել:
12:30 - 23 դեկտեմբերի, 2021
Պատերազմում զոհվածների մասունքների ԴՆԹ հետազոտության համար նոյեմբերի դրությամբ Հոլանդիա է ուղարկվել 100 մարմնից ստացված նմուշ․ ԴՆԹ պրոֆիլ է ստացվել 46-ի վերաբերյալ

Պատերազմում զոհվածների մասունքների ԴՆԹ հետազոտության համար նոյեմբերի դրությամբ Հոլանդիա է ուղարկվել 100 մարմնից ստացված նմուշ․ ԴՆԹ պրոֆիլ է ստացվել 46-ի վերաբերյալ

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո այս տարվա նոյեմբերի 20-ի դրությամբ դատագենետիկական փորձաքննությամբ նույնականացվել է 1418 անձի մարմին (մասունք)։ Այս մասին Infocom-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։  Այս տարվա ապրիլի մեկին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ Հայաստանը այդ պահի դրությամբ վերջին երկու-երեք շաբաթների ընթացքում Ռուսաստանի եւ Հոլանդիայի մասնագետների հետ համատեղ իրականացնում է զոհված զինծառայողների մասունքների բարդ նմուշների ԴՆԹ հետազոտություն։ Ավանեսյանը նշել էր, որ մի նմուշը, օրինակ, հնարավոր է եղել նույնականացնել 7-րդ անգամից՝ որոշակի մշակման գործընթացներ անցնելուց հետո։ Նախարարը, սակայն, չէր հայտնել, թե քանի ընտանիք է սպասում ԴՆԹ հետազոտության արդյունքներին։ Infocom-ը ՀՀ քննչական կոմիտեից հարցմամբ տեղեկացել է, որ Հոլանդիա է ուղարկվել 100 մարմնից (մասունքից) ստացված նմուշ, որոնցից նոյեմբերի 20-ի դրությամբ միայն 46-ի վերաբերյալ է ստացվել ԴՆԹ պրոֆիլ։  Կոմիտեն չի պատասխանել՝ արդյոք ՌԴ ուղարկվե՞լ են զոհվածների մարմիններ կամ մասունքներ, թե ոչ։ Քննչական կոմիտեն չի տրամադրել տեղեկություն նաեւ, թե 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների քանի՞ աճյուն է հայտնաբերվել 2020 թվականի նոյեմբերի 9-ից մինչ օրս, որոնք 2021 թվականի նոյեմբերի 20-ի դրությամբ դեռեւս չի հաջողվել նույնականացնել։ Կոմիտեն մեկնաբանել է, որ հայցվածը պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ։ Փաստացի, պատերազմի դադարից ավելի քան մեկ տարի անց դեռ կան զոհված զինծառայողների մարմիններ, որոնք ԴՆԹ փորձաքննությամբ հնարավոր չի եղել նույնականացնել։ Մեկ այլ հարցմամբ դիմել էինք ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով տրամադրել առկա վերջին տվյալները, թե 44-օրյա պատերազմում հայկական կողմը քանի զոհ է ունեցել։ Խնդրել էինք նշել՝ որ օրվա դրությամբ է ներկայացվելիք տվյալը, եւ արդյոք ներկայացվելիք տվյալում ներառված է միայն նույնականացված զոհերի թիվը։ Դատախազությունն այս հարցումը հասցեագրել էր ՀՀ քննչական կոմիտեին։ Եւ ինչպես ԴՆԹ փորձաքննությունների վերաբերյալ հարցմանը, այնպես էլ այս մեկին Կոմիտեն պատասխանեց մեծ դժվարությամբ՝ միայն բազմաթիվ զանգերից հետո․ ընդ որում՝ պատասխանեց թերի։ Գերատեսչությունն այսպես է պատասխանել․ «ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ 20.12.2021 թվականի դրությամբ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի ակտի հետեւանքով Արցախի Հանրապետությունում եւ Հայաստանի Հանրապետությունում զոհված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3807 անձ, այդ թվում՝ 3712 զինծառայող եւ 76 քաղաքացիական անձ»: Այսինքն՝ Քննչական կոմիտեն ոչ միայն չի նշել՝ որ օրվա դրությամբ է տվյալը, այլեւ անպատասխան է թողել հարցը՝ արդյոք ներկայացված թվում ներառված է միայն նույնականացվա՞ծ զոհերի թիվը։ Մեր զանգից եւ դիտարկումից հետո, որ պատասխանը թերի է, Կոմիտեից առաջարկեցին գրավոր ձեւակերպել հարցը՝ չնայած մեր այն բացատրություններին, որ հարցն արդեն իսկ գրավոր ներկայացվել է համապատասխան գերատեսչությանը։  Այսպիսով, 44-օրյա պատերազմում զոհվածների մարմինների՝ դատագենետիկական փորձաքննությամբ նույնականացման վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտե հոկտեմբերին ուղարկված մեր հարցումը նախ անպատասխան էր մնացել՝ նաեւ բազմաթիվ զանգերից հետո։ Նույն հարցումն ուղարկել էինք նաեւ նոյեմբերին, որի պատասխանից տեղեկանում ենք, որ փորձաքննության համար Հոլանդիա է ուղարկվել 100 մարմնից (մասունքից) ստացված նմուշ, որոնցից նոյեմբերի 20-ի դրությամբ միայն 46-ի վերաբերյալ է ստացվել ԴՆԹ պրոֆիլ։ Կոմիտեն չի տրամադրել տեղեկություն, թե 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների քանի՞ աճյուն է հայտնաբերվել 2020 թվականի նոյեմբերի 9-ից մինչ օրս, որոնք 2021 թվականի նոյեմբերի 20-ի դրությամբ դեռեւս չի հաջողվել նույնականացնել։ Գերատեսչությունը չի հստակեցրել նաեւ՝ արդյոք հայկական կողմի ընդհանուր զոհերի 3807 թվի մեջ միայն նույնականացվա՞ծ մարմիններն են։ Հայարփի Բաղդասարյան
11:35 - 23 դեկտեմբերի, 2021
Անահիտ Ավանեսյանի և Միխայիլ Մուրաշկոյի հանդիպումը նոր թափ է հաղորդել երկու երկրների միջև գործակցությանը

Անահիտ Ավանեսյանի և Միխայիլ Մուրաշկոյի հանդիպումը նոր թափ է հաղորդել երկու երկրների միջև գործակցությանը

Մոսկվայում կայացած ռուս-հայկական 6-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի հանդիպումը նոր թափ է հաղորդել երկու երկրների միջև գործակցությանը: Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ 2022թ.-ին ռուս-հայկական առողջապահական ամենամյա համաժողովը կանցկացվի Հայաստանում։ ՀՀ ԱՆ Անահիտ Ավանեսյանի հրավերով ռուս-հայկական համաժողովի շրջանակներում նախատեսվում է նաև ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի այցը Հայաստան: Առողջապահության ոլորտում հայ-ռուսական համատեղ ջանքերը արդյունավետ կանդրադառնան համակարգի բարեփոխումների վրա: Նախարարությունը հիշեցնում է, որ Ռուս-հայկական համաժողովը նշանավորվեց համագործակցության երկու հուշագրի ստորագրմամբ` ՌԴ Ն. Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոնի և ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի, ինչպես նաև Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոնի և ԱՆ Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի միջև։
19:46 - 21 դեկտեմբերի, 2021
Տեղի է ունեցել Covid-19 համավարակի կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Տեղի է ունեցել Covid-19 համավարակի կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Դեկտեմբերի 10-ին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Covid-19 համավարակի կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Բացման խոսքում փոխվարչապետը նշել է, որ նման ձևաչափով հանձնաժողովի անդրանիկ նիստի օրակարգում շարունակում են մնալ համավարակի կանխարգելման միջոցառումները: Ըստ նրա՝ պատվաստանյութերն արդեն հասանելի են, ինչը իրական հնարավորություն է՝ կանխարգելելու համավարակի տարածումը և դրա բացասական ազդեցությունը: Համբարձում Մաթևոսյանը հավելել է, որ համավարակի նոր շտամը՝ Օմիկրոնը, կարծես դեռ բավարար չափով ուսումնասիրված չէ, և վտանգ կա, որ կարող է ավելի ծանր ալիքի սկիզբ դառնալ: Նա հորդորել է քաղաքացիներին պատվաստվել և կոտրել համավարակի շղթան՝ վեր դասելով հանրային շահն ու առողջությունը: Նիստի ընթացքում, որին մասնակցել են գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչներ, քննարկվել է Հայաստանի Հանրապետությունում՝ Covid-19-ով պայմանավորված իրավիճակը: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է վարակի տարածման ներկայիս միտումների պատկերը և պատվաստումների առկա ցուցանիշները: Նիստի ընթացքում քննարկվել են համավարակի կանխարգելման առկա միջոցառումների արդյունավետությունը և վերջինիս բարձրացման ուղղությամբ նախատեսվող առաջիկա քայլերը:
18:44 - 10 դեկտեմբերի, 2021
Անահիտ Ավանեսյանը պնդում է` կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվ չի թաքցվել |armenpress.am|

Անահիտ Ավանեսյանը պնդում է` կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվ չի թաքցվել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ Ազգային վիճակագրական ծառայության և Առողջապահության նախարարության կորոնավիրուսի հետևանքով մահացածների թվերի տարբերությանը: Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ վիճակագրական ծառայությունն ամփոփում է Հայաստանում գեներացվող բոլոր տեղեկատվական աղբյուրներից ինֆորմացիան և Հայաստանում իրավիճակի մասին թափանցիկ կերպով տվյալներ տալիս: «Արմեդ» համակարգը ժամանակի ընթացքում, երբ ընդլայնել է իր տեղեկատվական շտեմարանի բովանդակությունը, ինչ-որ պահի ինֆորմացիայի կորուստ է եղել, բայց դա չի նշանակում, որ այն ինչ-որ առումով թաքցվել է կամ չի մտել մեր երկրում արձանագրված տվյալների մեջ»,- ասաց Ավանեսյանը: Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հանձնարարել է  ուսումնասիրել, թե ինչու են Ազգային վիճակագրական ծառայությունը և Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի հետևանքով մահացածների տարբեր թվեր ներկայացրել:
14:34 - 02 դեկտեմբերի, 2021
Սննդի կետերի հետ կապված սահմանափակումների կանոնները պետք է հստակորեն պահպանվեն. Ավանեսյան |1lurer.am|

Սննդի կետերի հետ կապված սահմանափակումների կանոնները պետք է հստակորեն պահպանվեն. Ավանեսյան |1lurer.am|

1lurer.am: Սննդի կետերը, որոնք կհրաժարվեն կիրառել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված Կառավարության նոր սահմանափակումները, վարչական տույժերի կենթարկվեն: Այդ մասին Կառավարության նիստին հաջորդող ճեպազրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Սննդի կետերի հետ կապված սահմանափակումների սահմանված կանոնները պետք է հստակորեն պահպանվեն: Եթե չեն պահպանվում, ինչպես այլ իրավակարգավորումների դեպքում՝ կան սանկցիաներ: Բազմից կրկնում եմ, որ, ցավոք սրտի, այս համավարակը ստեղծել է ճնշում և՛ առողջապահական համակարգերի, և՛ տնտեսությունների վրա, և ազգային անվտանգության առումով շատ լուրջ մարտահրավեր է. բայց ո՞րն է մեր ճանապարհը. եթե մենք չենք կիրառում սահմանափակող միջոցառումներ, ապա ի՞նչ իրավիճակի առջև ենք մենք կանգնում. շատ ավելի վատ և՛ առողջապահական, և՛ տնտեսական, և՛ բոլոր առումներով, այսինքն՝ ճիշտ ժամանակին կիրառված սահմանափակող միջոցառումները մեզ հնարավորություն են տալիս պաշտպանելու առաջին հերթին մարդկանց կյանքն ու առողջությունը, բայց նաև տնտեսությունը. նաև հենց նույն ռեստորանները, նաև նույն համերգային և այլ գործունեությունը, որովհետև եթե մենք ունենում ենք կառավարելիության շրջանակից դուրս հիվանդացության աստիճան, ապա բոլորս հասկանում ենք, որ խնդիրն անդրադառնում է բոլորիս վրա»,- նշեց նախարարը:
14:10 - 02 դեկտեմբերի, 2021
Հայաստանում «օմիկրոն»  շտամով վարակված որևէ քաղաքացի չի հայտնաբերվել․ Նիկո Փաշինյան

Հայաստանում «օմիկրոն» շտամով վարակված որևէ քաղաքացի չի հայտնաբերվել․ Նիկո Փաշինյան

Այսօր՝ կառավարոթւյան նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հետ կապված կա իրադրության որոշակի մեղմացում․ «Մյուս կողմից սա որևէ բան չի նշանակում այն իմաստով, որ նոր շտամ է հայտնաբերվել՝ «օմիկրոն» անվանված։ Դեռևս Հայաստանում չի հայտնաբերվել այդ շտամով վարակված որևէ քաղաքացի, բայց դեռևս հստակ չի՝ այս նոր շտամը ինչ ազդեցություններ կարող է ունենալ, վարակված մարդիկ ինչպիսի ծանրությամբ կտանեն հիվանդությունը և դեռևս պարզ չի նաև, թե պատվաստանյութերի ազդեցությունը ինչպիսին կլինի, հետևաբար առաջիկայում մենք պետք է որևէ կերպ չթուլացնենք մեր զգոնությունը՝ մինչև այս նոր շտամի հետ կապված իրադրությունը լավանա»։ Անդրադառնալով պատվաստումային գործընթացին՝ Փաշինյանն ասաց, որ շոշափելի արդյունքներ են գրանցել․ «Ես ընդհանրապես հենվում եմ երկրորդ պատվաստաման թվերի վրա, որտեղ մենք շոշափելի և էական թիվ ունենք․ արդեն 480.000-ի շեմը հատել ենք և մոտենում ենք 500.000-ին։ Բացի շաբաթ կիրակի օրերից՝ մեզ հաջողվում է օրը 20.000-ից ավել պատվաստումներ իրականացնել և հիվանդանոցային կարողությունների լարվածությունն էլ էականորեն նվազել է»։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նույնպես նոր հայտնաբերված շտամին անդրադարձավ․ ասաց՝ ուսումնասիրություններ են իրականացվում՝ հասկանալու համար, թե հիվանդացության ծանրության առումով ինչ պատկեր կա, և թե պատվաստանյութերի ազդեցության նվազում գրանցվում է, թե ոչ․ «Առաջիկա 1-2 շաբաթների ընթացքում ավելի հստակ պատկերը արդեն իսկ կունենանք, բայց մի բան պարզ է, որ անգամ եթե պատվաստանյութերի արդյունավետության որոշակի նվազում լինի` տվյալ շտամով վարակելիության առումով, միևնույնն է, հիվանդության ծանր ընթացքով և մահվան դեպքերի կանխման առումով պատվաստումները շարունակում են մնալ ամենաարդյունավետ և կարելի է ասել միակ միջացը հիվանդության դեմ պայքարելու»։ Նախարարը ընդգծեց, որ անհրաժեշտ է շարունակել պատվաստումային գործընթացը։ Նա նաև նշեց, որ Հայաստանում 18 տարին լրացած քաղաքացիների 40%-ը ստացել է առաջին դեղաչափը,  իսկ երկրորդ դեղաչափը ստացել է 23.9%-ը։
11:39 - 02 դեկտեմբերի, 2021
Հայաստանում կորոնավիրուսի «oմիկրոն» շտամի դեպք դեռ չի գրանցվել |armenpress.am|

Հայաստանում կորոնավիրուսի «oմիկրոն» շտամի դեպք դեռ չի գրանցվել |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կորոնավիրուսի նոր՝ «oմիկրոն» շտամի դեպք այս պահի դրությամբ չի գրանցվել:   Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Վիրուսի շտամները նույնականացվում են ոչ թե ՊՇՌ թեստավորման արդյունքում, այլ դրանց սեկվենավորման արդյունքում: Այդ աշխատանքները Հայաստանում ևս իրականացվում են: «Եվ մենք այսօր էլ արդեն որոշակի նմուշներ ուղարկել ենք լաբորատորիա՝ նման հետազոտություններ անցկացնելու: Այդ հետազոտությունները պարբերական բնույթ են կրում: Այս պահին չունենք նման բան գրանցված»,- ասաց Ավանեսյանն ու հավելեց, որ, եթե Հայաստանում հայտնաբերվի «օմիկրոն» շտամ, հանրությունը կտեղեկանա այդ մասին: Թե արդյոք առկա պատվաստանյութերը արդյունավետ են նոր շտամի նկատմամբ՝ դեռ պետք է պարզվի հետազոտության արդյունքում: Մտահոգություններ կան, սակայն, որ երբ շտամը փոխվում է, մշտապես հետազոտվում է, թե նոր շտամի նկատմամբ պատվաստանյութերն ինչ արդյունավետություն ունեն:
15:36 - 29 նոյեմբերի, 2021
Հունվարի 1-ից քաղաքացիները հանրային սննդի վայրեր կարող են մուտք գործել միայն ՊՇՌ բացասական թեստով կամ պատվաստված լինելու դեպքում. նախագիծ |1lurer.am|

Հունվարի 1-ից քաղաքացիները հանրային սննդի վայրեր կարող են մուտք գործել միայն ՊՇՌ բացասական թեստով կամ պատվաստված լինելու դեպքում. նախագիծ |1lurer.am|

1lurer.am: Հունվարի 1-ից նախատեսվում են կորոնավիրուսի կանխարգելմանը նպաստող միջոցառումներ։ Ըստ Անահիտ Ավանեսյանի՝ հարցը ոչ միայն քննարկվում է, այլև նախագծի տեսք ունի։ «Հունվարի 1-ից նաև հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը կարող է լինել միայն ՊՇՌ բացասական թեստի արդյունքում կամ պատվաստված լինելու հանգամանքը հավաստիացրած լինելու դեպքում։ Սահմանափակող միջոցառումները գուցե որոշակի անհարմարություններ առաջացնում են, բայց մենք նժարի վրա ենք դնում հանրային առողջապահական հարցերը և կարծում ենք, որ անհրաժեշտ է նման միջոցների գնալ»,- ասաց Ավանեսյանը։  Ավանեսյանը նշեց, որ ակտիվորեն տարվում է պատվաստումները խթանող քաղաքականություն։
13:40 - 29 նոյեմբերի, 2021
Աֆրիկյան մի շարք երկրներից ՀՀ մուտքը ժամանակավորապես կսահմանափակվի. Ավանեսյան |1lurer.am|

Աֆրիկյան մի շարք երկրներից ՀՀ մուտքը ժամանակավորապես կսահմանափակվի. Ավանեսյան |1lurer.am|

1lurer.am: Ստանում ենք անհանգստացնող նորություններ, որ կորոնավիրուսային վարակը շարունակում է ենթարկվել մուտացիայի։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Հայտնաբերվում են նոր շտամներ, որոնք նախորդներից տարբերվում են իրենց տարածման ակտիվությամբ։ Վերջին ենթատեսակը, որ հայտնաբերվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, կոչվում է «օմիկրոն», մուտացման աստիճանը մեծ է։ Տվյալ վարակը կրում է 50 մուտացիա»,- ասաց Ավանեսյանը։ Ավանեսյանը տեղեկացրեց, որ նախատեսում են որոշ սահմանափակող միջոցներ կիրառել որոշ երկրներից եկող քաղաքացիների համար։ «Մինչև օրվա վերջ կունենանք հստակ սահմանափակումների նոր կազմը։ Նախատեսում ենք մի շարք երկրներից, որոնք են՝ Հարավաֆրիկյան Հանրապետություն, Բոտսվանայի Հանրապետություն, Լեսոտոյի Թագավորություն, Նամիբիայի Հանրապետություն, Մոզամբիկ, Մադագասկար և Տանզանիա, այս երկրներից քաղաքացիների մուտքը ՀՀ ժամանակավոր սահմանափակել։ Կլինեն այլ սահմանափակումներ ևս»,- ասաց Ավանեսյանը։
13:09 - 29 նոյեմբերի, 2021
Հայաստանում Covid-19-ից մահացել է ընդամենը 23 պատվաստված քաղաքացի. բոլորն ունեցել են քրոնիկ հիվանդություններ |armenpress.am|

Հայաստանում Covid-19-ից մահացել է ընդամենը 23 պատվաստված քաղաքացի. բոլորն ունեցել են քրոնիկ հիվանդություններ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կորոնավիրուսից մահացել է պատվաստված 23 քաղաքացի, որոնք բոլորն էլ ունեցել են քրոնիկ հիվանդություններ: Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր ասուլիսում: «Այս պահին իրականացված շուրջ 1 մլն 200 հազար պատվաստման փորձը ցույց է տալիս, որ դրանք անվտանգ են, արդյունավետ են: Այս 1 մլն 200 հազար պատվաստումների ընթացքում 79 քաղաքացիների մոտ եղել են առողջական խնդիրների որոշակի բողոքներ: 40-ից ավելիի դեպքում քաղաքացիների մոտ եղել է հենց կորոնավիրուս, այսինքն առողջության հետ կապված բողոքները պայմանավորված են եղել կորոնավիրուսով, պարզապես քաղաքացին չի իմացել, որ հիվանդ է և պատվաստվել է, չի ունեցել որևէ սիմպտոմ»,-ասաց Ավանեսյանը՝ հավելելով, որ այդ պարագայում պատվաստվելու որևէ հակացուցում չկա, խնդիր չի կարող առաջանալ: Մնացած փոքրաթիվ դեպքերում գրանցվել են որոշակի ալերգիկ ռեակցիաներ, մի շարք այլ սիմպտոմատիկ բողոքներ: Ում անհրաժեշտ է եղել, տրամադրվել է բժշկական օգնություն: Անդրադառնալով այն դեպքերին, երբ քաղաքացիները պատվաստված են եղել, սակայն կորոնավիրուսով վարակվել են ու հիվանդությունը ծանր են տարել, ու, ցավոք, մահ է գրանցվել՝ նախարարն ասաց. «23 քաղաքացիներ են, որոնց ընդհանուր միջին տարիքը 75-ից բարձր է, նրանց բոլորի մոտ գրանցված են եղել քրոնիկ հիվանդություններ, ինչպիսին են շաքարային դիաբետը, տարբեր օրգանների չարորակ նորագոյացություններ, սրտի իշեմիկ հիվանդություններ, զարկերակային գերճնշում, հիպերտենզիա»: Նա հավելեց, որ նման հիվանդություն ունեցող քաղաքացիները, ցավոք, առավել ծանր են տանում կորոնավիրուսը և շատ ավելի մեծ ռիսկ են կրում՝ վատ ելքով ավարտվելու: Չպատվաստված քաղաքացիների մահացության թվերը, նախարարը նկատում է, անգամ դժվար է համեմատել պատվաստված քաղաքացիների մահվան դեպքերի հետ: «Պատվաստումներն իսկապես տասնյակ անգամներ իջեցնում են ռիսկը՝ հիվանդությունը ծանր տանելու»,-ասաց Ավանեսյանը:
13:00 - 29 նոյեմբերի, 2021