ՀՅԴ

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը (ՀՅԴ) հայ ազգային սոցիալիստական կուսակցություն է: Հիմնադրվել է 1890 թվականին Թիֆլիսում Քրիստափոր Միքայելյանի, Սիմոն Զավարյանի եւ Ստեփան Զորյանի կողմից։ Կուսակցությունը գործում է Հայաստանում, Արցախում եւ սփյուռքի ավելի քան 40 երկրներում։ 

2021-ին Ռոբերտ Քոչարյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ ձևավորել է «Հայաստան» դաշինքը՝ 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Դաշինքը հաղթահարել է անցողիկ շեմը և 8-րդ գումարման ԱԺ-ում կունենա 29 պատգամավոր։ 

Պահանջում ենք վերացնել ռազմական դրությունը. 17 կուսակցությունների հայտարարությունը

Պահանջում ենք վերացնել ռազմական դրությունը. 17 կուսակցությունների հայտարարությունը

17 կուսակցությունների քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Պատերազմի առաջին իսկ օրը, ադրբեջանա-թուրքական ագրեսիան դիմագրավելու հիմնավորմամբ, ՀՀ կառավարությունը երկրում հայտարարեց ռազմական դրություն: Այդ որոշմամբ նախատեսվեցին մի շարք սահմանափակումներ, մասնավորապես՝ արգելվեցին հավաքները, տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց գործողությունները քննադատող հրապարակումները: Ս.թ. նոյեմբերի 10-ին Փաշինյանը ստորագրեց հայ ժողովրդի համար ճակատագրական՝ իր էությամբ կապիտուլյացիոն ակտ, որն արդարացիորեն արժանացավ համայն հայության ընդվզմանն ու ցասումին:Հակառակ նրան, որ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն համաձայնագրով վերացվեցին ռազմական դրություն հայտարարելու վերաբերյալ վերը նշված սահմանափակումների հիմքերը, օրվա իշխանությունները ոչ միայն չեն չեղարկել այդ սահմանափակումները, այլև ավելին՝ դրանք օգտագործում են որպես քննադատներին լռեցնելու և նրանց նկատմամբ բռնաճնշումների կիրառման գործիք: Իրավապահ մարմինների կամայական գործողությունների արդյունքում քաղաքական ընդդիմության ղեկավարներ և հանրության բազմաթիվ ներկայացուցիչներ ենթարկվում են հետապնդումների ու զանգվածային ձերբակալությունների: Երկրում փաստացի հաստատվել է բռնապետություն: Այդուհանդերձ, արդեն իսկ դատարանները փաստել են, որ ռազմական դրության իրավական ռեժիմով պայմանավորված ձերբակալությունները ոչ իրավաչափ են: Պահանջում ենք ՀՀ իշխանություններից՝ անհապաղ վերացնել ռազմական դրությունը՝ հնարավորություն տալով հանրությանը ազատորեն արտահայտելու իր դիրքորոշումները: Մինչ այդ, իրավապահ մարմիններից պահանջում ենք առաջնորդվել խաղաղ հավաքներն անխոչընդոտ ապահովելու` ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքով և վերջ տալ ծայր առած քաղաքական հետապնդումներին»:
13:58 - 16 նոյեմբերի, 2020
Փաշինյանի հրաժարականն ու իր թիմի գիտակցումը՝ այդ հրաժարականն ընդունելու, պետք է լինի ժամ առաջ. այդ ամենը հանուն ապագայի է, ոչ թե ընդդեմ ինչ-որ մեկի կամ իշխանության աթոռակռվի. Դավիթ Իշխանյան |tert.am|

Փաշինյանի հրաժարականն ու իր թիմի գիտակցումը՝ այդ հրաժարականն ընդունելու, պետք է լինի ժամ առաջ. այդ ամենը հանուն ապագայի է, ոչ թե ընդդեմ ինչ-որ մեկի կամ իշխանության աթոռակռվի. Դավիթ Իշխանյան |tert.am|

tert.am: Յուրաքանչյուր առաջնորդ, երկրի ղեկավար պետք է շատ հստակ պատկերացնի քաղաքական, ռազմական զարգացումները, և, ընդհանրապես, գլոբալ առումով հնարավոր զարգացումները: Ցավոք, մենք դա չտեսանք ո՛չ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերների, ո՛չ վերջին օրերին իր հնչեցրած բացատրությունների, ինչ-որ տեղ՝ «իր մեղքի բաժնի» մասին խոսելիս: Այս մասին ասաց ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը: «Վարչապետը հստակ փաստում է, որ իր համար, քաղաքական իշխանության համար մարդը արժեք չէր: Եթե առաջնորդվեինք «մարդը արժեք է» սկզբունքով, կարող էինք շատ հարցերի պատասխան տալ և բավականին զարգացումներ կանխել, բայց այսօր ոչ միայն մարդկային կորուստների, այլև հողային կորուստների լուրջ գին ենք վճարել: Մենք պետք է հասկանայինք այդ գինը, առաջին իսկ պահից անցկացվեին քաղաքական լուրջ խորհրդատվություններ, արվեր ուժերի մոբիլիզացիա՝ բոլոր առումներով՝ քաղաքական, ռազմական, տնտեսական, ներազգային. այն ամենը, ինչին ականատես չենք եղել»,-ասաց Իշխանյանը: Վերջինիս կարծիքով՝ անկազմակերպվածության գերագույն աստիճան ենք ցույց տվել, որ երևի վերջին 30 տարվա ընթացքում, ըստ նրա, երբեք չենք ունեցել: «Նույնիսկ 90-ականների սկզբներին, երբ չունեինք պետական միավորներ, կազմավորված ատրիբուտներ, այս կարգի անկազմակերպվածության աստիճան չենք ունեցել»,-նշեց նա: Դիտարկմանը, թե պնդումներ կան, որ կնքվել է կապիտուլյացիոն համաձայնագիր, Իշխանյանն արձագանքեց, թե շատ տրամաբանական է այդպիսի բնորոշումը: «Փաշինյանի հրաժարականը կարող է որոշակի լույս փռել մեր ապագայի վրա: Սա ասում եմ ոչ թե որպես ՀՅԴ կառույցի պատասխանատու, այլ երկրի քաղաքացի, և շատ լավ հասկանալով նաև քաղաքական գործընթացները՝ ունեմ նաև իմ անձնական տեսակետը, որ վարչապետի հրաժարականն ու իր թիմի գիտակցումը՝ այդ հրաժարականն ընդունելու, պետք է լինի օր և ժամ առաջ, որ կարողանանք նոր լույս բացել մեր ժողովրդի համար»,-ասաց նա: Դիտարկմանը, թե վարչապետն ընդգծում է, որ սա ոչ թե համաձայնագիր, այլ համատեղ հայտարարություն է, և հարցին՝ ի վերջո, արդյո՞ք այն իրավական ուժի ունի, ԱՀ ԱԺ պատգամավորն արձագանքեց. «Ես կարծում եմ, որ դրանում իրավական ուժ չկա, և վարչապետի ստորագրած հայտարարության փաստաթուղթն իրավական հիմքեր չունի: Իրավական հիմքեր ստեղծելու համար այդ փաստաթուղթը պետք է խորհրդարանով և համապատասխան կառույցներով անցներ: Սա հարցի մի կողմն է, բայց արդեն փաստ է, ռուս խաղաղապահներն հասել են Արցախ, և արդեն իսկ իրենք իրենց հենակետերն են տեղակայում»,-ասաց Իշխանյանը: Շարունակությունը՝ tert.am-ում
17:42 - 14 նոյեմբերի, 2020
Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը ոչ այլ ինչ է, քան պարտվողական մի փաստաթուղթ․ ՀՅԴ Բյուրո

Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը ոչ այլ ինչ է, քան պարտվողական մի փաստաթուղթ․ ՀՅԴ Բյուրո

ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը․ «2020 թուականի նոյեմբերի 10֊ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի կողմից պատերազմը դադարեցնելու մասին ստորագրուած յայտարարութիւնը ոչ այլ ինչ է, քան պարտուողական եւ նուաստացուցիչ մի փաստաթուղթ, որը ոչ միայն մեծագոյն յանցագործութիւն է հայրենիքի եւ ողջ հայ ազգի շահերի, իղձերի եւ նպատակների նկատմամբ, այլ, նաեւ, միանշանկօրէն վտանգում եւ ոտնահարում է հայ ժողովրդի ներկայ և գալիք սերունդների անկախ, անվտանգ եւ զարգացող երկրում ապրելու, եւ արժանապատիւ ապագայ կառուցելու բացարձակ իրաւունքը։ Հայաստանի եւ Արցախի ամբողջական անձնատւութեան (կապիտուլեացիայի) մասին դատապարտելի եւ անընդունելի այս փաստաթուղթն առաջացրել է հայ ժողովրդի ընդվզումն ու ցասումը, որի արդարացի պահանջը, կացութիւնը փրկելու նպատակով Նիկոլ Փաշինեանի անցնցում հեռացումն է։ Համաժողովրդական ընդվզման ֆոնին, պատասխանատւութիւնից խուսափելու, սեփական իշխանութիւնը երկարաձգելու եւ բռնի միջոցներով համաժողովրդական ընդվզումը լռեցնելու նպատակով, իշխող վարչախումբը սկսել է ձերբակալել ընդդիմադիր կուսակցութիւնների ղեկավարներին եւ այլ հանրային գործիչներին։ Խստօրէն դատապարտելով հակաօրինական ձերբակալութիւնները, վստահեցնում ենք, որ նման արարքներով անհնար է զսպել համաժողովրդական բողոքի եւ ցասման արդար ալիքը։ Միեւնոյն ժամանակ, կենսական ենք համարում, եռակողմ յայտարարութեամբ նախատեսուած քայլերի իրականացման շուրջ եւ առհասարակ Արցախի հիմնահարցի կարգաւորման յաջորդ փուլերի բանակցութիւններին՝ Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների, ընդհանրապէս հայ ժողովրդի շահերը արժանաւոր կերպով պաշտպանելու հնարաւորութիւն ստեղծելու համար՝ վարչապետ Փաշինեանի հրաժարականը այդ պաշտօնից։ Վարչապետի հրաժարականը կը վկայի այն մասին, որ նա իր անձնական քաղաքական փառասիրութիւնը կը ստորադասի ազգային-պետական շահին։ Եթէ իսկապէս վարչապետը եռակողմ յայտարարութիւնը ստորագրել է Հայրենիքի մնացորդացի փրկութեան նպատակով, նոյն տրամաբանութեամբ նա պիտի հեռանայ իր պաշտօնից՝ հնարաւորութիւն տալով քաղաքական դաշտին միաւորելու ազգային ամբողջ ներուժը եւ դուրս գալու այս իրավիճակից։ Զգուշացնում ենք վարչապետին՝ իր բռնութիւններով, հալածանքներով եւ սադրանքներով երկիրը չտանիլ ապակայունացման։ Կոչ ենք անում մեր ժողովրդին լինել զգօն եւ չտրուել սադրանքների։ Առնուազն ինքը՝ վարչապետը, շատ լաւ գիտի Հ.Յ.Դաշնակցութեան անսակարկ ու անմնացորդ նուիրումը հայրենիքին, պատերազմի առաջին իսկ ժամերից հէնց իրեն՝ վարչապետին յայտնած մեր պատրաստակմութիւնը՝ մեր միջև բոլոր տարաձայնութիւնները դէն դնելու և Հայոց բանակին զինուորագրուելու Դաշնակցութեան ողջ կառոյցի յանձնառութիւնը և այդ պատրաստակամութիւնն ու յանձնառութիւնը հետագայ օրերին ռազմաճակատում և թիկունքի ներքին ու արտաքին հարթակներում իրագործելու փաստը։ Պատերազմի ամբողջ ընթացքին տարբեր առիթներով այդ մասին յայտնել ենք վարչապետին։ Վերջապէս, դիմում ենք աշխարհացրիւ մեր երիտասարդութեան չվհատելու, չհիասթափուելու եւ չյուսահատելու. մեր ազգային շահերի պաշտպանութեան համար մեր յանձնառութիւնը ամբողջական  է, եւ յարատեւ պայքարով, թէկուզ երբեմն անյաջող, ի վերջոյ կը հասնենք մեր համազգային նպատակներին»։
09:23 - 13 նոյեմբերի, 2020
Հնարավոր չէ իրավիճակը շտկել  մի մարդու միջոցով, ով պետական շահերը ոտնահարել է. Արմեն Ռուստամյան |aravot.am|

Հնարավոր չէ իրավիճակը շտկել մի մարդու միջոցով, ով պետական շահերը ոտնահարել է. Արմեն Ռուստամյան |aravot.am|

aravot.am: «Մեծ հարված ենք ստացել, ուղղակի տաք ենք, չենք հասկանում դեռ»,- այսօր Մատենադարանի մոտ հանրահավաքից առաջ լրագրողներին ասաց ՀՅԴ նախկին պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Նա ասաց, որ պետք է հիմա գոնե կարողանանք շտկել իրավիճակը. «Հնարավոր չի դա կատարել մի մարդու միջոցով, ով պետական շահերը ոտնահարել է: Կգան մարդիկ, ովքեր այս մեղքի մեջ չեն, շահերը չեն ոտնահարել»: Հարցին՝ արդեն ստորագրված փաստաթուղթ կա, ինչպե՞ս է հնարավոր մի բան փոխել, գործընթացը ընթանում է՝ Ռուստամյանը պատասխանեց. «Մենք իսկապես ունենք մի համաձայնություն, որը կատարված փաստի առաջ է բոլորս կանգնեցրել, բայց ունենք հնարավորություն դաշտում այնպես աշխատել, որ հնարավոր առավելագույնը անենք, մեր շահերը պաշտպանված լինեն: Բայց դա Նիկոլը չի, որ կարող է անել, ինքն արդեն ոտնահարել է»: Թե ո՞վ է այդ հաջորդը, որը կարող է փոխարինել Փաշինյանին՝ Ռուստամյան պատասխանեց. «Երբ ասում են ով, ով, վիրավորական է, հայ ժողովրդի արգանդը չի չորացել, էդ անունները կգտնվեն անպայման»: Ըստ նրա, կամիկաձե պետք է լինել՝ այս ավերակների վրա իշխանության գալու համար, ուստի երբ ասում են՝ իշխանության են ձգտում, ճիշտ չէ: Ըստ Ռուստամյանի, Փաշինյանը թուլացրել է մեր պաշտպանունակությունը, ջլատել է հասարակությանը սեւերի ու սպիտակների, հիմա էլ նույն «թույնն ու թարախն» է շարունակում. «Ես առաջին գծից մարդիկ ունեմ, որոնք գնացել են Շուշին պաշտպանելու՝ առանց բռոնի ժիլետի ու կասկայի: Ասկոլկայից վիրավորում են ստացել մենակ էն պատճառով, որ ոչ կասկա են ստացել, ոչ բռոնի ժիլետ, ասում են՝ նորից գնացեք գրոհի: Ասել են՝ գնանք գրոհի, ժիլետ է պետք, ասել են՝ գնացեք դիակների վրից հանեք: Շատ բան չգիտեք, հանրությանը հասանելի է դառնալու, ողբ է լինելու, էդ թափթփվածության մեղավորը ինքն է: Ասում է՝ ջոկատներ ստեղծեք, մենք ջոկատներից բանակ էինք ստեղծել, էս մարդը հետ է տանում»: Նա ասաց, որ խաղաղ ճանապարհով են մտադրված հասնել հարցի հանգուցալուծմանը, բայց սպասում է, որ ձերբակալություններ կլինեն, բայց չի խորշում դրանից. «94-ին 2,5 տարի նստել եմ, հիմա էլ կնստեմ»: Այս պահին հանրահավաքի մասնակիցները ԱԱԾ-ի մոտից շարժվում են դեպի Ազատության հրապարակ:
20:24 - 12 նոյեմբերի, 2020
ԱԱԾ են հրավիրվել Արծվիկ Մինասյանն ու ևս երկու անձ․ նրանք միասին հեռացան ՀՅԴ գրասենյակից |armtimes.com|

ԱԱԾ են հրավիրվել Արծվիկ Մինասյանն ու ևս երկու անձ․ նրանք միասին հեռացան ՀՅԴ գրասենյակից |armtimes.com|

armtimes.com: «Հայ հեղափոխական դաշնակցություն» գրասենյակում այսօր հրավիրված ասուլիսի սկզբում ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը հայտարարեց, որ ԱԱԾ աշխատակիցները եկել եւ ԱԱԾ են հրավիրել ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանին, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանին եւ «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանին։ Տեսանյութում երեւում է, թե ինչպես են նրանք ԱԱԾ աշխատակիցների հետ մեքենա նստում եւ հեռանում։ Լիլիթ Գալստյանի խոսքով՝ քաղաքական բանտարկյալների բույլը ՀՀ-ում շարուանկվում է․ «Իսկ քաղաքական բանտարկյալներ ունենք հենց երեկվանից, երբ հանրահավաքը դեռ չսկսված՝ Ազատության հրապարակում սկսվել էր այլախոհների որսը, Արցախում սեւ գործ կատարած իշխանությունը որոշել է նաեւ ՀՀ-ում որդեգրել ռեպրեսիաների, ճնշումների, քաղաքական բռնաճնշումների քաղաքակնություն՝ փորձելով լռեցնել մեզ, հայ ժողովրի ցասումը, վիրավորված արժանապատվությունը լեռեցնել, ինչը չի հաջողվի»,- ասաց նա։
13:21 - 12 նոյեմբերի, 2020
Մինչև 24։00-ն Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալու ժամկետ ենք սահմանում. Իշխան Սաղաթելյան
 |pastinfo.am|

Մինչև 24։00-ն Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալու ժամկետ ենք սահմանում. Իշխան Սաղաթելյան |pastinfo.am|

pastinfo.am: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը միացել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը և արտահերթ նիստ հրավիրելու պահանջը մուտք է եղել։ Այս մասին քիչ առաջ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկակացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ «Հույս ունենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները կունենան այդ գիտակցությունը, պատասխանատվությունը և այսօր մինչև ժամը 00։00-ն կհրավիրեն խորհրդարանի արտահերթ նիստ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության հարցով։ Մենք առաջարկում ենք հետևյալ ծրագիիրը. Մինչև այսօր ժամը 00։00-ն Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալու հնարավորություն և ժամկետ ենք սահմանում։ Եթե մինչև 00։00-ն այդ երկու գործողություններից որևէ մեկը տեղի չունենա, մենք 00։30-ին կհրավիրենք մամուլի ասուլիս, մանրամասն կներկայացնենք մեր վաղվա գործողությունների ծրագիրը և վաղը մինչև երեկո կլուծենք Նիկոլ Փաշինյանի և իր քաղաքական թիմի հեռացման հարցը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
19:40 - 11 նոյեմբերի, 2020
Այստեղ հավաքվածները ոչ թե իշխանության համար են հավաքվել, այլ հայրենիքի փրկության․ ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյան

Այստեղ հավաքվածները ոչ թե իշխանության համար են հավաքվել, այլ հայրենիքի փրկության․ ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյան

Ազատության հրապարակում այսօրվա հանրահավաքը շարունակվում է։ Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը։ Ելույթը ներկայացնում ենք ստորև․ «Շատ հաճախ է եղել ճակատագրական օրերին՝ մենք որևէ տեղեկություն չենք ունեցել, թե ուր է երկրի վարչապետը: Անցնող երկու օրերին ողջ հայության սիրտը տակնուվրա էր լինում, չկար Նիկոլ Փաշինյանը, կար անհայտ մի սենյակից ուղիղ եթեր, չկային այն 88 պատգամավորները, երկու օր շարունակ մեկը չհամարձակվեց մտնել Ազգային ժողով: Հիշո՞ւմ եք, նրանք իրենց հռչակում էին այդ ԱԺ-ի, այս երկրի միակ տերը, բայց այսօր նրանք չկան, նրանք վախենում են, իրենց արածի համար են վախենում: Եվ նորից շեշտում ենք, այստեղ հավաքվածները ոչ թե իշխանության համար են հավաքվել, այլ հայրենիքի փրկության: Այդ փրկության առաջին քայլը Նիկոլ Փաշինյանի և իր խմբակի հեռացումն է»: 
13:31 - 11 նոյեմբերի, 2020
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան», «Հայերնիք», ՀՅԴ կուսակցությունների ղեկավարների հետ

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան», «Հայերնիք», ՀՅԴ կուսակցությունների ղեկավարների հետ

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտնում է․ «Սիրելի հայրենակիցներ, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան», «Հայերնիք», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունների ղեկավարների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը։ Մասնակիցները կարևորել են մեր երկրի կայունությունը, պետությունը ցնցումներից զերծ պահելը։Կոչով դիմում ենք մեր ժողովրդին՝ հորդորում պահպանել հանդարտություն և հանգստություն․ մենք դեռ պատերազմի մեջ ենք։ Քաղաքական կուսակցություններն իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում Հայաստանի զինված ուժերին, Արցախի պաշտպանության բանակին։ Քաղաքական ուժերը վստահեցնում են, որ, խորհրդակցելով գործընկեր կուսակցությունների հետ, առաջիկա ժամերին հանդես կգան առկա իրավիճակի լուծման առաջարկներով»։
09:54 - 10 նոյեմբերի, 2020