ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Սպիտակի բժշկական կենտրոնն այսօրվանից միացել է համավարակի դեմ պայքարին. իսկ Վանաձորի ԲԿ-ի հարակից տարածքում ինֆեկցիոն բաժանմունք կկառուցվի

Սպիտակի բժշկական կենտրոնն այսօրվանից միացել է համավարակի դեմ պայքարին. իսկ Վանաձորի ԲԿ-ի հարակից տարածքում ինֆեկցիոն բաժանմունք կկառուցվի

Հուլիսի 2-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ուղեկցությամբ նա այցելել է Սպիտակի բժշկական կենտրոն, որը նույն օրը միացել էր համավարակի դեմ պայքարին՝ իր թթվածնով հագեցած 120 մահճակալներով, որից 15 մահճակալը նախատեսված է վերակենդանացման բաժանմունքի համար։ Այցելության պահին ԲԿ-ն արդեն 6 հիվանդ էր ընդունել, ևս մի քանի տասնյակ հիվանդներ էլ կընդունվեն մինչև օրվա վերջ։ Նախարարը և մարզպետը շրջել են տարածքում, ծանոթացել և իրենց գոհունակությունը հայտնել ստեղծված պայմաններից: Այնուհետ նրանք ժամանել են Վանաձոր, այցելել Վանաձորի ԲԿ-ին հարակից տարածք, որտեղ, ինչպես այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ ներկայացրել է նախարարը, նախատեսվում է կառուցել 30+15 մահճակալային ֆոնդով ինֆեկցիոն բաժանմունք։ Կառուցումն իրականացվելու է Կայունացման և զարգացման եվրասիական հիմանդրամի միջոցներով, ում հետ այս պահին բանակցություններ են ընթանում  
13:15 - 03 հուլիսի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 27320 դեպք, մեկ օրում գրանցվել է 662 նոր դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 27320 դեպք, մեկ օրում գրանցվել է 662 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 27320 դեպք, որոնցից 15484-ն` առողջացած, 469-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11211 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 118102 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 662 նոր դեպք և 448 առողջացած, կատարվել է 2337 թեստ։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 56 (տղամարդ), 74 (կին), 80 (տղամարդ), 83 (տղամարդ), 66 (տղամարդ), 69 (տղամարդ), 61 (տղամարդ), 82 (տղամարդ), 81 (կին) և 62 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 156 է:
10:55 - 03 հուլիսի, 2020
Արսեն Թորոսյանը չէր կարող հրաժարվել «Գրանդ Հոլդինգ»-ի՝ կորոնավիրուսի հաղթահարման գանձապետական հաշվին կամավոր փոխանցած գումարից․ «Ժողովուրդ»-ը մանիպուլացնում է

Արսեն Թորոսյանը չէր կարող հրաժարվել «Գրանդ Հոլդինգ»-ի՝ կորոնավիրուսի հաղթահարման գանձապետական հաշվին կամավոր փոխանցած գումարից․ «Ժողովուրդ»-ը մանիպուլացնում է

Հուլիսի 1-ին «Ժողովուրդ» օրաթերթն ու նրա armlur.am կայքը հրապարակել են ««Սկզբունքային» նախարարը. ինչու չհրաժարվեց «Գրանդ հոլդինգ»-ի օգնությունից» վերտառությամբ մի նյութ, որտեղ ասված է, թե Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, հակասելով ինքն իրեն, համաձայնել է աջակցություն ստանալ ծխախոտային ընկերությունից։ Armlur.am-ի այս հրապարակումը արտատապեցին նաեւ մի շարք կայքեր։ Հրապարակման մեջ, մասնավորապես, նշված է, որ 2019 թ. ապրիլի 2-ին՝ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել էր «Ժպիտների քաղաք» հիմնադրամի ղեկավար Աննա Հակոբյանի առաջարկին՝ ծխախոտ արտադրող ընկերությունների՝ սոցիալական, առողջապահական որեւէ ծրագիր ֆինանսավորելու վերաբերյալ, եւ հայտարարել, որ դա անթույլատրելի է համարում․ «Ցանկացած առողջապահական հարց լուծող կազմակերպություն՝ լինի պետական, թե մասնավոր, չպետք է համագործակցի որեւէ ծխախոտային ընկերության հետ՝ թե՛ ֆինանսական, թե՛ ոչ ֆինանսական առումով»,- մեջբերել էր կայքը, ապա հիշեցրել, որ այս տարվա մարտի 26-ին «Գրանդ Հոլդինգ» ընկերությունը կորոնավիրուսի կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված միջոցառումների աջակցության գանձապետական հաշվին փոխանցել է 100 միլիոն ՀՀ դրամ՝ վարակի տարածումը կանխելու եւ բուժաշխատողներին աջակցելու նպատակով: Լրատվամիջոցը շեշտել է, որ «Գրանդ Հոլդինգ»-ի կազմում է նաեւ ծխախոտի արտադրությամբ եւ վաճռքով զբաղվող «Գրանդ Տոբակո» ընկերությունը: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ առողջապահության նախարարությունից իր գրավոր հարցմանն ի պատասխան պարզաբանում է ստացել, որ հավաքագրված դրամական միջոցներն Առողջապահության նախարարությանը վերաբաշխվում են կառավարության որոշումների հիման վրա:  Լրատվամիջոցն այս պատասխանից եզրակացրել է, որ նախարար Թորոսյանն «ամեն դեպքում իր վրայից փորձեց գցել պատասխանատվությունը, ինչից ստացվում է, որ ծխախոտային ընկերություններից պետք եղած ժամանակ օգնություն ստանալը ոչ թե անթույլատրելի է, այլ նաեւ խրախուսելի»,  «Համաձայնեք՝ «սկզբունքային» տեսակետ է»,- նյութն այսպես է եզրափակել կայքը: Թեեւ կայքն, ըստ էության, ապատեղեկատվություն չի հայտնել, սակայն Թորոսյանի տեսակետը ներկայացրել է կիսատ ու մանիպուլյատիվ։ Բանն այն է, որ Ազատության ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, պատասխանելով լրագրողի հարցին, թե՝ որպես առողջապահության նախարար՝ ի՞նչ է կարծում, որքանո՞վ է ճիշտ, որ քաղցկեղ առաջացնող կամ քաղցկեղին նպաստող ծխախոտի վաճառքից գումար տրամադրվի քաղցկեղի բուժմանը, Թորոսյանը նախ պատասխանել է, որ անթույլատրելի է համարում գումար վերցնելը, ապա պարզաբանել է․ «Ինչո՞ւ եմ համարում անթույլատրելի։ Նույնիսկ հակաքաղցկեղային շատ մեծ միությունները, օրինակ, Ամերիկյան հակաքաղցկեղային միությունը, հատուկ հայտարարություն ունի, որ որեւէ կերպ չի կարելի համագործակցել ծխախոտային ինդուստրիայի հետ, ակնկալել որեւէ գումար՝ մի պարզ պատճառով՝ նրանց վարկանիշը չբարձրացնելու համար։ Որովհետեւ նրանց գործունեության արդյունքում առաջացած վնասը՝ մարդկային կյանքերի տեսքով, ոչ մի կերպ չի կարող կոմպենսացվել նրանց տված X կամ Y թվով։ Նույնիսկ ԱՀԿ-ն հատուկ հայտարարություն ունի, որն ուղարկվել է երկրիների ղեկավարներին, այդ թվում՝ մեր, որով կոչ է անում՝ չհամագործակցել որեւէ ծխախոտային ինդուստրիայի առաջարկած բարեգործական ծրագրերի հետ, որովհետեւ այդ ընկերությունները հիմա նման մարկետինգային քայլեր են անում, ստեղծում են, օրինակ, քաղցկեղի դեմ պայքարի հիմնադրամ, բայց որը ֆինանսավորում է ծխախոտային ընկերություն»։  Թորոսյանը հավելել է, որ որեւէ առողջապահական հարց լուծող կազմակերպություն չպետք է համագործակցի որեւէ ծխախոտային ընկերության հետ՝ թե՛ ֆինանսական, թե՛ ոչ ֆինանսական առումով։ Նախարարի խոսքը, ըստ էության, վերաբերել է քաղցկեղի բուժմանն ուղղվելիք գումարներին։ Իսկ կորոնավիրուսի հետեւանքները հաղթահարելու համար բացված ֆոնդին մարդիկ կամ կազմակերպությունները գումար են ուղարկում կամավոր, եւ նրանց որեւէ մեկը արգելել չի կարող։ Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը մարտի 17-ին բացել էր գանձնապետական հաշիվ՝ կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման եւ հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։  Նախարար Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ փոխանցում կատարելիս պետք է նշել նպատակը՝ «Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին», իսկ ստացված միջոցները օգտագործվելու են բժշկական անձնակազմի խրախուսման, բժշկական պարագաների և սարքավորումների ձեռք բերման, ինչպես նաև բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման վրա։ Գանձապետարանի մուտքերը վերահսկում է ֆինանսների նախարարությունը, եւ, ինչպես նշեցինք, որեւէ մեկը չի կարող արգելել կամավոր հիմունքով գումար փոխանցել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին աջակցելու նպատակով։  Եւ, ինչպես ասված է նախարարության պարզաբանման մեջ, կառավարության որոշմամբ են բաշխվում այդ գումարները։ Այսինքն՝ թե դրանց որ մասը ինչի վրա կծախսվի, Արսեն Թորոսյանի սկզբունքներից կախված չէ, եւ Թորոսյանը չի էլ կարող ասել՝ «Գրանդ Հոլդինգ»-ի փոխանցած գումարը չօգտագործեք կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու համար։ Այսպիսով,«Ժողովուրդ» օրաթերթը մանիպուլյատիվ է ներկայացրել մի հանգամանք, որը կապ չունի Արսեն Թորոսյանի սկզբունքների հետ։ Իսկ Թորոսյանի տեսակետը կայքը ներկայացրել է կոնտեքստից կտրված։ Նարեկ Մարտիրոսյան
14:55 - 02 հուլիսի, 2020
Այս տարի աննախադեպ ծավալի նոր կառուցվող եւ վերակառուցվող բուժհաստատություններ ենք ունենալու․ Թորոսյան |armtimes.com|

Այս տարի աննախադեպ ծավալի նոր կառուցվող եւ վերակառուցվող բուժհաստատություններ ենք ունենալու․ Թորոսյան |armtimes.com|

armtimes.com: Այս տարի աննախադեպ ծավալի նոր կառուցվող եւ վերակառուցվող բուժհաստատություններ ենք ունենալու: Այս մասին այսօր ՀՀ Կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Բացառությամբ այն 12-ի, որ քաղաքաշինության կոմիտեի կողմից իրականացվում են, մենք եւս 2 խոշոր օբյեկտ ունենք Համաշխարհային բանկի շրջանակներում կառուցվելիք: Դրանցից առաջինի՝ Մարտունու ԲԿ-ի շինարարությունը կսկսվի մոտ օրերս: Շուտով կհայտարարվի նաեւ Վայոց Ձորի ԲԿ-ի ամբողջական կառուցման մրցույթը: Այս երկուսը ամբողջությամբ զրոյից են կառուցվելու եւ համապատասխանելու են միջազգային բոլոր չափանիշներին»,- նշեց նախարարը: Նրա խոսքով՝ եւս մեկ հրատապ շինարարություն հնարավորություն կունենան շուտով անելու. «Սպասում ենք Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի կողմից համաձայնագրի կնքմանը: Կորոնավիրուսով պայմանավորված Վանաձորում կառուցելու ենք նոր իֆեկցիոն հիվանդանոց: Վանաձորի ԲԿ հին շենքը ոչ հնարավոր էր վերանորոգել, ոչ էլ համապատասխանում էր պայմաններին»։ Թորոսյանն ընդգծեց՝ այս ամբողջն անելուց հետո պրակտիկորեն չեն ունենալու որեւէ բժշկական հիմնարկ ամբողջ ՀՀ տարածքում, որը կարիք կունենա էական ներդրման կամ կապիտալ վերանորոգման: Նա հավելեց, որ այս ամենը կտեւի 2-3 տարի։
14:52 - 02 հուլիսի, 2020
Covid-19-ով պացիենտները բուժմանը զուգընթաց կարող են օգտվել սոցիալ-հոգեբանական աջակցությունից

Covid-19-ով պացիենտները բուժմանը զուգընթաց կարող են օգտվել սոցիալ-հոգեբանական աջակցությունից

Կորոնավիրուսային հիվանդության Հայաստան թափանցման առաջին իսկ օրերից Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոնը, Հայկական հոգեբուժական ասոցիացիան, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան և Հայկական բժշկական ասոցիացիա հասարակական կազմակերպություններն իրենց ծառայություններն են առաջարկել` սոցիալ-հոգեբանական աջակցության ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, որպես կառավարությանն աջակցող կառույց մարդասիրական ոլորտում, արտակարգ ռեժիմով՝ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ, շարունակում է իր Սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոնների հոգեբանների միջոցով խորհրդատվություն տրամադրել անհանգստություններ ունեցող քաղաքացիներին, այդ թվում՝ մեկուսացված անձանց։ Դիմողների, հատկապես վարակվածների և մեկուսացվածների հետ տարվող աշխատանքն ուղղված է հիմնականում անձի հոգեբանական վիճակի կայունացմանը, ինչպես նաև մեկուսացման և սոցիալական շփումների սահմանափակման կանոնների պահպանմանը, ինչն իր հերթին նպաստում է վարակի տարածման կանխմանը։ Դիմողների հետ աշխատանքը տարվում է` հաշվի առնելով տարիքային առանձնահատկությունները, սեռը և ընտանեկան կարգավիճակը։ Հայկական Կարմիր խաչի ընկերության «թեժ գծերի» հեռախոսահամարներն են` 060 625069 և 060 627070։ Նշենք, որ մարտի 16-ից հունիսի 22-ը, Հայկական Կարմիր խաչի ընկերության «թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 11 120 զանգ Երևանից և բոլոր մարզերից, որից 70%-ը՝ սոցիալ-հոգեբանական աջակցության, 26%-ը՝ զուտ հոգեբանական աջակցության, և 4%-ը՝ տեղեկատվության տրամադրման հարցերով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` նաև շատ կարևոր է բուժաշխատողների առողջության, այդ թվում` հոգեկան առողջության պահպանումը, ինչը ոչ միայն նրանց անձնական, այլև ողջ հասարակության հոգածության գործն է։ Առաջնորդվելով դրանով` բուժաշխատողներին ևս տրամադրվում է անվճար հոգեբանական խորհրդատվություն և «Հոգեկան առողջության անհետաձգելի մասնագիտական աջակցության գիծ» ծառայություն: Պետություն - հասարակական սեկտոր համագործակցության շրջանակներում առողջապահության նախարարությունը, «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոնը, Հայկական հոգեբուժական և Հայկական բժշկական ասոցիացիաները կազմակերպում են` Հոգեկան առողջության անհետաձգելի մասնագիտական աջակցության գիծ` 060 834777 հեռախոսահամարով, Առցանց հոգեբանական օգնություն բժիշկներին և բոլոր բուժաշխատողներին` գրանցման համար զանգահարել  099-544777 հեռախոսահամարով: Ե'վ բուժաշխատողները, և' Covid-19-ով դրական ախտորոշված բոլոր քաղաքացիները կարող են ստանալ` հոգեկան առողջության անհետաձգելի մասնագիտական աջակցություն` 060834777 հեռախոսահամարով, առցանց հոգեբանական օգնություն ամբողջ ծավալով` 099-544777 հեռախոսահամարով: Արդեն իսկ շուրջ 70 շահառու օգտվել է ծառայություններից:
13:51 - 02 հուլիսի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 26658 դեպ, մեկ օրում գրանցվել է 593 նոր դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 26658 դեպ, մեկ օրում գրանցվել է 593 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հյատնում է, որ hուլիսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 26658 դեպք, որոնցից 15036-ն` առողջացած, 459-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11010 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 115765 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 593 նոր դեպք և 473 առողջացած, կատարվել է 2100 թեստ։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 79 (կին), 68 (կին), 62 (կին), 63 (տղամարդ), 72 (կին) և 78 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 153 է:
10:54 - 02 հուլիսի, 2020
ԱՆ-ն ու ոստիկանությունը մինչև Նաիրա Զոհրաբյանի ահազանգը տեղեկացված են եղել դեպքի մասին․ Ալինա Նիկողոսյան

ԱՆ-ն ու ոստիկանությունը մինչև Նաիրա Զոհրաբյանի ահազանգը տեղեկացված են եղել դեպքի մասին․ Ալինա Նիկողոսյան

Ի պատասխան Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ահազանգի, ուզում եմ տեղեկացնել, որ մինչև իր հայտարարությունը` առողջապահության նախարարությունն արդեն իսկ տեղյակ է եղել դեպքից: Հանգամանքները ճշտելու համար տեղեկացված է նաև ոստիկանությունը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ «Նշեմ, որ մանրամասներն այս պահին ենթակա չեն հանրայնացման: Այնուամենայնիվ, անհրաժեշտության դեպքում կկատարվի դիակի ԴՆԹ հետազոտություն: Խնդրում եմ դեռևս չպարզված հանգամանքների և առանց մանրամասներին ծանոթանալու զերծ մնալ ենթադրություններ անելուց: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է նա:Հիշեցնենք, որ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր․ «Ինձ գրել և այնուհետեւ զանգահարել էր գյումրեցի Մարիամ Մալխասյանը, ով պատմեց, որ հունիսի 29-ի առավոտյան «Գրիգոր Լուսավորիչ» կլինիկայում կորոնավիրուսից մահացել է իր տատիկը, բայց տատիկի դին մինչ այս պահը իրենք չեն կարողանում գտնել: Հետո հարազատներին հաջողվել է այլ աղբյուրերից պարզել, որ դին անատոմիկ տեղափոխած սանիտարը տատիկի անուն-ազգանունը լավ չի կարդացել և, ըստ ամենայնի, տատիկի դին ստացել և, կրկին ըստ մենայնի, արդեն հուղարկավորել են բոլորովին այլ մարդիկ»:
19:36 - 01 հուլիսի, 2020
Վարակվել է 248 բժիշկ և 510 բուժքույր. կորոնավիրուսը՝ բուժկենտրոններում |hetq.am|

Վարակվել է 248 բժիշկ և 510 բուժքույր. կորոնավիրուսը՝ բուժկենտրոններում |hetq.am|

hetq.am: Մարտի 1-ից մինչ հունիսի 26-ը կորոնավիրուսով վարակվել է 248 բժիշկ, 510 բուժքույր և 191 մայրապետ։  Հունիսի 16-ին հոսպիտալացվել եւ մինչ օրս ստացիոնար բուժում է ստանում «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի» մայրապետ Գայանե Գասպարյանը։ Նա կորոնավիրուսով վարակվել է հիվանդանոցում աշխատանքային պարտականությունները կատարելիս։ «Ինձ թույլ էի զգում, ջերմություն ու հազ ունեի, քրտնում էի։ Աշխատանքիս բնույթն այնպիսին է, որ չես կռահի, թե երբ ու ոնց ես վարակվում։ Հիվանդի հետ կշփվես։ Ճիշտ է՝ հագած, կապած էի, բայց դե ո՞նց եղավ, չհասկացա: Խայտառակ ցավ է, շատ վատ վիճակ է, ես անցել եմ դրա միջով, չեմ ցանկանա այլ մարդ այդ դժվարությունը տանի»,- նշեց Գայանե Գասպարյանը։ Նրա ինքնազգացողնությունն արդեն լավ է և քաղաքացիներին հորդորում է զգոն լինել, պահել հակահամաճարակային կանոնները:  «Չեք պատկերացնի՝ բժիշկների, բուժքույրերի, սանիտարկաների, բոլորի աշխատանքն ինչ դժվար է։ Արտակարգ իրավիճակում, ճգնաժամային վիճակով են աշխատում: Անհնար է հիվանդանոցում աշխատել եւ չհիվանդանալ, ինչքան կուզես, զգու՛յշ եղիր»,-ասում է Գայանե Գասպարյանը։  «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում» կորոնավիրուսով վարակվել է նաև լաբորատորիայի աշխատակիցը: Հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանի խոսքով՝ լաբորատորիայի աշխատակիցը մեկուսացած է տանը։ «Մեր վարակված երկու աշխատակիցներն էլ աշխատանքի ընթացքում են վարակվել։ Երևի հոգնում են, այդ հոգնածությունից իրենց զգոնությունը կորցնում են ու վարակվում»,- նշեց Աստղիկ Բեյբությանը։ Կորոնավիրուսով վարակված, հոսպիտալացված բուժաշխատողներ Առողջապահության նախարարության՝ «Հետքին» փոխանցած տվյալներով՝  հունիսի 26-ի դրությամբ՝ բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 295 բժիշկ և բուժքույր, 96 մայրապետ: Նրանցից 12 բժիշկ, 20 բուժքույր և 6 մայրապետ հիվանդանոցային բուժում էր ստանում։  Մինչ օրս կորոնավիրուսից մեկ բուժաշխատող է մահացել։ «Արդեն մեկ զոհ ունենք բժշկական անձնակազմից, նաև դրա համար ենք շեշտում, որ բժշկական անձնակազմի պաշտպանությունը շատ կարևոր է»,- հունիսի 23-ին հայտնել էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ամենաշատը վարակվել են Երևանի բուժկենտրոնների աշխատակիցները. վարակված է 63 բժիշկ, 111 բուժքույր և 78 մայրապետ։  Պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ կորոնավիրուսի թիրախում հիմնականում բժշկական կենտրոնների բուժքույրերն են։  Պաշտոնական վիճակագրությամբ՝ Վայոց ձորը միակ մարզն է, որտեղ մինչ օրս որևէ բժիշկ, բուժաշխատող կամ բուժկենտրոնի այլ աշխատակից չի վարակվել կորոնավիրուսով, այստեղ չկան նաև բուժկենտրոնի ինքնամեկուսացած աշխատակիցներ։ Բացի Երևանից, վարակված և ինքնամեկուսացած բժիշկների թվով աչքի են ընկնում Կոտայքի, Արմավիրի և Շիրակի մարզերը։  Վարակված, հիվանդանոցային բուժում ստացող և ինքնամեկուսացած զգալի թվով աշխատակիցներ կան Հրազդանի բժշկական կենտրոնում։ Հունիսի 26-ի դրությամբ՝ այստեղ վարակված 15 բժիշկ, 30 բուժքույր և 6 մայրապետ կա. նրանցից 12-ը հիվանդանոցային բուժում է ստանում, իսկ 39 բուժաշխատող ինքնամեկուսացած է: Հրազդանի բժշկական կենտրոնի հիվանդանոցային գծով փոխտնօրեն Արա Սիմոնյանի խոսքով՝ միանշանակ չեն կարող ասել, որ բուժաշխատողները վարակվել են աշխատանքային պարտականությունները կատարելիս, քանի որ վիճակագրություն չունեն, որ կորոնավիրուսի նմուշառում կատարող, մեկուսարանում աշխատող աշխատակիցները վարակվել են կորոնավիրուսով։ Արա Սիմոնյանը հավաստիացնում է, որ հիվանդանոցում բժիշկն առավել ապահով է։ «Բժիշկները ռիսկային գոտում աշխատում են անընդհատ, նաև իրենց մասնագիտության բերումով կարող են վարակվել, բայց կարծում եմ՝ հիվանդանոցում բժիշկի վարակվելու հավանակությունը քիչ է, քան այլ միջավայրում։ Բժիշկը հիվանդանոցում կրում է արտահագուստ, ձեռնոցներ, նրանց աշխատանքային միջավայրը ախտահանված է»,- նշեց նա։ Բուժկենտրոնի հիվանդանոցային գծով փոխտնօրենի խոսքով՝ թեև բուժկենտրոնում ունեն վարակված և մեկուսացած բուժաշխատողներ, սակայն իրենց աշխատանքը չի պարալիզացվել մյուս բժիշկների գերծանրաբեռնված աշխատանքի շնորհիվ։ Կոտայքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Անի Չիլինգարյանի փոխանցմամբ՝ մարզի բուժկենտրոնների վարակված բուժաշխատողների առողջական վիճակը կայուն է։ «Այս պահին կյանքին վտանգ սպառնացող բուժաշխատող չունենք։ Նրանք աշխատանքից դուրս ունեն իրենց անձնական շփումները, այդ իսկ պատճառով չենք կարող ասել, որ 100 տոկոսով վարակվել են հիվանդանոցային պայմաններում՝ աշխատանքային պարտականությունը կատարելիս: Ասեմ ավելին՝ բուժհաստատության ներսում նրանք ավելի ապահով են, որովհետև բոլորը կրում են դիմակներ՝ լինելով բուժաշխատող, գտնվելով հիվանդանոցում շատ ավելի ռեալ գիտակցում են, որ պետք է պահպանեն բոլոր կանոնները»,-նշեց նա։ Շարունակությունը՝ hetq.am-ում
17:01 - 01 հուլիսի, 2020
Հայաստանում և Արցախում հաշվառված «հիպոֆիզային գաճաճություն» ախտանիշ ունեցող երեխաների բժշկական սպասարկումն ապահովելու նպատակով ԱՆ-ն տրամադրում է Սոմատոտրոպին աճի հորմոն դեղը

Հայաստանում և Արցախում հաշվառված «հիպոֆիզային գաճաճություն» ախտանիշ ունեցող երեխաների բժշկական սպասարկումն ապահովելու նպատակով ԱՆ-ն տրամադրում է Սոմատոտրոպին աճի հորմոն դեղը

Հայաստանում և Արցախում հաշվառված «հիպոֆիզային գաճաճություն» ախտանիշ ունեցող երեխաների բժշկական սպասարկումն ապահովելու նպատակով առողջապահության նախարարությունը մարտից «Մուրացան» հիվանդանոցային համալիրին և Արցախի Հանրապետությանը տրամադրում է դանիական «Նովո Նորդիսկ» կազմակերպության արտադրության կենսական նշանակության Սոմատոտրոպին աճի հորմոն դեղը` համապատասխան գրիչով: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։Մասնագիտացված բժշկական կազմակերպություններում հաշվառված շուրջ 49 երեխայի՝ յուրաքանչյուրին անհրաժեշտ քանակով, ծրագրի շրջանակներում անվճար ու անխափան հատկացվում է կյանքի որակն ու կենսագործունեությունը բարելավող այս դեղը` համապատասխան գրիչով:Սոմատոտրոպին աճի հորմոն դեղով բուժման ծրագիրը «հիպոֆիզային գաճաճություն» ախտանիշ ունեցող երեխաներին հնարավորություն է տալիս հասարակության լիիրավ անդամ դառնալու և հաշմանդամությունից զերծ մնալու:
14:09 - 01 հուլիսի, 2020
Բարեփոխումներ նպատակային կլինիկական օրդինատուրայի գործընթացում

Բարեփոխումներ նպատակային կլինիկական օրդինատուրայի գործընթացում

Առողջապահության նախարարությունը նախաձեռնել է նպատակային կլինիկական օրդինատուրայի գործընթացի բարեփոխումներ: Մասնավորապես նախատեսվում է, որ այս տարվանից կլինիկական օրդինատուրա ընդունվող բժիշկ-մասնագետներն ավարտելուց հետո մարզային բժշկական կազմակերպություններում մասնագիտական գործունեություն կիրականացնեն 3 տարի` նախկին 5 տարվա փոխարեն: Նշանակումներ կատարելիս` նախարարությունը հաշվի կառնի գործուղվող բժիշկ-մասնագետի նախապատվությունը, ինչպես նաև նրանց կաջակցի մարզերում կացության հարցում, որի ուղղությամբ կատարվում են սոցիալական աջակցության մեխանիզմների մշակման աշխատանքներ: Նշենք, որ ուսումնառության ընթացքում կլինիկական օրդինատորները ստանում են կրթաթոշակ` նվազագույն աշխատավարձի չափով: Գրանցման և մանրամասներին ծանոթանալու համար ցանկացողները կարող են դիմել առողջապահության նախարարություն (Կառավարական տուն N 3), Անձնակազմի կառավարման վարչություն, 211 սենյակ, հեռ. 060-80-80-03/1505, 1504, էլ.հասցե: [email protected]:  Մասնագիտությունների ցանկն այստեղ։
12:55 - 01 հուլիսի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 26065 դեպք, մեկ օրում գրանցվել է 523 նոր դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 26065 դեպք, մեկ օրում գրանցվել է 523 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 26065 դեպք, որոնցից 14563-ն` առողջացած, 453-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10900 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 111665 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 523 նոր դեպք և 515 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 65 (տղամարդ), 74 (տղամարդ), 62 (կին), 83 (տղամարդ), 79 (կին), 70 (կին), 65 (կին), 76 (տղամարդ), 66 (տղամարդ) և 76 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 149 է:
10:57 - 01 հուլիսի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 25542 դեպք, մեկ օրում գրանցվել է 415 դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 25542 դեպք, մեկ օրում գրանցվել է 415 դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հունիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 25542 դեպք, որոնցից 14048-ն` առողջացած, 443-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10904 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 111844 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 415 նոր դեպք և 751 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 59 (կին), 74 (տղամարդ), 82 (կին), 43 (տղամարդ), 65 (կին), 80 (կին), 74 (կին), 87 (կին), 73 (կին) և 46 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 147 է:
11:02 - 30 հունիսի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 25127 դեպք, մեկ օրում գրանցվել է 482 նոր դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 25127 դեպք, մեկ օրում գրանցվել է 482 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հունիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 25127 դեպք, որոնցից 13297-ն` առողջացած, 433-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11254 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 110571 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 482 նոր դեպք և 181 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 82 (տղամարդ), 63 (կին), 66 (կին), 84 (կին), 96 (կին), 67 (տղամարդ) և 67 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 143 է:
10:57 - 29 հունիսի, 2020
Հայաստանին նվիրաբերվել է շարժական նոր ռենգտեն սարք

Հայաստանին նվիրաբերվել է շարժական նոր ռենգտեն սարք

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելությունն ՀՀ Առողջապահության նախարարությանը տրամադրեց շարժական ռենտգեն սարք՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում Covid19 համավարակի դրական ախտորոշում ունեցող պացիենտների բուժման ընթացքում օգտագործելու համար։ «Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց ի վեր, Միացյալ Նահանգները հարմարեցրեց իր աջակցությունը ըստ մեր հայ գործընկերների կարիքների՝ աջակցելով նրանց առավել արդյունավետ պայքար մղել COVID-19 համավարակի դեմ՝ վերափոխելով և ավելացնելով ԱՄՆ կառավարության ֆինանսական աջակցությունը Հայաստանին 6,6 միլիոն դոլարով։ Անցած 20 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները ավելի քան 1,57 միլիարդ դոլարի ընդհանուր ներդրում է կատարել Հայաստանում, որից 106 միլիոն դոլարը՝ միայն առողջապահության ոլորտում»,-նշված է հաղորդագրության մեջ։  
09:54 - 29 հունիսի, 2020