ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Այս տարվա համար մեր ներքին պլանը 1 միլիարդ դոլարն է. Վահան Քերոբյանը՝ ներդրումների մասին |tert.am|

Այս տարվա համար մեր ներքին պլանը 1 միլիարդ դոլարն է. Վահան Քերոբյանը՝ ներդրումների մասին |tert.am|

tert.am: Կան մի քանի տասնյակ ներդրումային ծրագրեր, որոնք նախորդ մի քանի տարում կուտակվել են և ինչ-որ պատճառներով չեն իրագործվում: Այս մասին ԱԺ-ում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով իմքայլական պատգամավոր Արտակ Մանուկյանի հարցին, որ բազմիցս թվեր են ներկայացվել, կա՞ արդյոք որոշակի պլանավորված կամ նախատեսվող ներդրումների ծավալ, որով օրինակ՝ տարվա առաջին եռամսյակում կարող ենք կյանքի կոչել որոշ ծրագրեր: Նախարարի խոսքով՝ հիմնական խնդիրն այն է, որ պետական տարբեր գերատեսչություններ այդ ծրագրերը շուկա մտցնելու մոտիվացիա չունեն: «Կարելի է ասել «Ռուչնոյ ռեժիմով» (ոչ ավտոմատացված ) օգնում ենք ներդրողներին, որ իրենց ծրագրերը հասցնեն շուկա։ Կարելի է ասել, որ դա իմ աշխատանքի օրական մի քանի ժամն է: Գնահատական չեմ ուզում տալ, որովհետև պետք է խոսել արդյունքի մասին, որն արդեն կա: Բայց հավատացնում եմ, որ մենք ամեն օր տեսնում ենք արդյունքներ, ուղղակի չենք գրանցում»,-ասաց նախարարը: Արձագանքելով Վահան Քերոբյանին՝ պատգամավոր Արտակ Մանուկյանը նշեց, որ եթե մենք դիտարկում ենք ընդհանուր ակնկալիքների տեսանկյունից, ունենք ուղենիշ, ապա ներդրողը պիտի գրանցի, որ հասարակությունը գնահատի այդ ուղենիշը:
17:25 - 10 փետրվարի, 2021
2020թ. գրանցվել է գյուղատնտեսության ոլորտում համախառն ներքին արդյունքի 1.4 տոկոս աճ |armenpress.am|

2020թ. գրանցվել է գյուղատնտեսության ոլորտում համախառն ներքին արդյունքի 1.4 տոկոս աճ |armenpress.am|

armenpress.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ գյուղատնտեսական տարվա 2020թ. արձանագրված արդյունքների և 2021թ. նախատեսված ծրագրերի վերաբերյալ: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություից: Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը զեկուցել է, որ համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2020թ. գյուղատնտեսության ոլորտում համախառն ներքին արդյունքի 1.4 տոկոս աճ է գրանցվել: 2.3 տոկոս աճ է գրանցվել բուսաբուծության, 0.6 տոկոս աճ՝ անասնաբուծության ճյուղերում: Մշակովի վարելահողերի ծավալը կազմել է 228,000 հա, ոռոգելի հողատարածքների թիվը՝ 155,000: Պետական օժանդակության ծրագրերի շարքում՝ 2020թ.  մեծ թափ է ստացել լիզինգի ծրագիրը, որի շրջանակում ձեռք է բերվել 295 միավոր գյուղտեխնիկա, գրեթե կրկնակի աճել է շահառուների թիվը: Շոշափելի աճ է արձանագրվել ինտենսիվ այգեգերծության ծրագրի շրջանակում. 2019թ. 53.2 հա համեմատ 2020թ. ինտենսիվ այգիների ծավալն ավելացել է գրեթե 10 անգամ՝ կազմելով 518.6 հա, շահառուների թիվը 17-ից հասել է 53-ի: Փոխնախարարի զեկուցմամբ, հաշվի առնելով ծրագրի նկատմամբ աճող հետաքրքրությունը՝ 2021թ. նախատեսվում է համակարգային մոտեցման ներդրում, որը կներառի կրթական բաղադրիչը ևս, և Ագրարային համալսարանում կիրականացվեն ինտենսիվ այգեգործության կարճաժամկետ ու երկարաժամկետ դասընթացներ: Գյուղապահովագրության ծրագիրը 2020թ. իրականացվել է 6 մարզում, ներառել է 2 մշակաբույս, 2021թ. նախատեսվում է ապահովագրման ենթակա մշակաբույսերի թիվը հասցնել 11-ի և ծրագիրն իրականացնել բոլոր մարզերում: Արդյունավետ ընթացք է արձանագրել տոհմային անասնաբուծության և անասնապահության ծրագիրը: Դրան նպաստել է նաև ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության համագործակցությամբ իրականացվող «Միասին» նախագիծը՝ «խելացի» անասնաշենքերի կառուցման ծրագիրը: 2020թ. կառուցվել է 20 խելացի անասնաշենք, կնքվել է 35 պայմանագիր, որոնք այժմ իրականացման փուլում են: Ծրագիրն իրականացվում է Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի սահմանամերձ բնակավայրերում, փետրվարի 15-ից այն հասանելի կլինի նաև Սյունիքի մարզում: Կատարվել են կենդանիների պատվաստման հակահամաճարակային միջոցառումներ և համարակալման ծրագրի նախապատրաստական աշխատանքներ: Անդրադառնալով մթերման գործընթացին՝ փոխնախարարը նշել է, որ 2020թ. մթերվել է 98000 տ պտուղ-բանջարեղեն, որը 11000 տ ավելի է նախորդ տարվանից: Իրականացվել է խաղողի տնկարկների քարտեզագրում, այն կարևոր նշանակություն ունի ռեեստրի ստեղծման համար և կշարունակվի նաև այս տարի՝ մարզերի աշխարհագրության ընդլայնմամբ: Տեղական գինիների արտահանումը խթանելու նպատակով նախատեսվում է 2021թ. Բեռլինում ստեղծել հավաքական բեռների պահեստ և օնլայն հարթակ, որոնց միջոցով հայկական գինիները հասանելի կլինեն ողջ Եվրոպայում։ Աշխատանքներն ընթացքի մեջ են: Օրենսդրական բարեփոխումներ են կատարվել կոնյակագործության ոլորտում: Վերամշակման և արտահանման ոլորտներին օժանդակելու նպատակով ներկայում բանակցություններ են ընթանում ռուսաստանյան 3 սուպերմարկետների ցանցի ղեկավարության հետ՝ Հայաստանում ներկայացուցչություն, լոգիստիկ կենտրոն բացելու և դրա միջոցով տեղական արտադրանքի ուղիղ արտահանումն այդ սուպերմարկետներ կազմակերպելու նպատակով: Համաշխարհային բանկի վարկային միջոցներով 2020-2021թթ. 57 վերամշակող կազմակերպության հետ կնքվել է պայմանագիր, որոնց շրջանակում աջակցություն կտրամադրվի արտադրական կարողությունների վերազինմանը/սննդի անվտանգության համակարգերի ներդրմանը։ Ինչ վերաբերում է պետության կողմից սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերին, ապա 2020թ., 2019թ. համեմատ, վարկերի քանակը աճել է ավելի քան 4 անգամ, վարկային պորտֆելի ծավալը՝ գրեթե 2 անգամ: Վարչապետին զեկուցվել է նաև արոտների կառավարման և ենթակառուցվածքների զարգացման 2020թ. արդյունքների և առաջիկա աշխատանքների մասին. ՀԲ վարկային միջոցներով Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում կառուցվել է «Անասնաբուժական սպասարկման կենտրոն», Ագրարային համալսարանի անասնաբուծության ֆակուլտետի լսարանը վերազինվել է ժամանակակից սարքավորումներով, 8 համայնքում ավարտվել է արոտավայրերի ջրարբիացման համակարգերի շինարարությունը: 2021թ․«Անասնաբուժական սպասարկման կենտրոն» կկառուցվի Լոռու մարզի Թումանյան համայնքում, 11 համայնքում կիրականացվեն արոտավայրերի ջրարբիացման համակարգերի շինաշխատանքներ, նախատեսվում է 70 համայնքում կառուցել կենդանիների հավաքատեղիներ, որոնք ծառայելու են կենդանիների համարակալմանը և պատվաստմանը: Փոխնախարարը նշել է, որ 2021թ. համար նախատեսվում է գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շարունակականություն, և վերոնշյալ ծրագրերը, արձանագրված ռիսկերի գույքագրումից և բարելավումից հետո, շարունակում են իրականացվել: Առաջիկայում կներկայացվի նաև ՀՀ-ում գարնանացան հացահատիկային հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր: Նիկոլ Փաշինյանը կարևորել է դրական դինամիկա և արդյունավետություն արձանագրած ծրագրերի հետևողական իրականացումը և նշել, որ ռազմավարական նշանակության որևէ ծրագիր պետական աջակցության շրջանակից չպետք է դուրս մնա: Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է ջրօգտագործման ոլորտում ընթացիկ իրավիճակից: Զեկուցվել է ջրային համակարգի բարեփոխման ընթացքի, համակարգի առողջացման նպատակով կառավարության կողմից իրականացված մարումների շնորհիվ ՋՕԸ-երի կուտակած պարտքի կառավարման մասին: Այս համատեքստում քննարկվել են համակարգի ծախսարդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր: Վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել ջրօգտագործման գործընթացի պլանավորման ճշգրտությունը բարձրացնելու, ջրի կորուստները նվազագույնի հասցնելու, ՋՕԸ-երի կուտակած պարտքերի մարման գործընթացի համակարգային լուծման տարբերակներ և ներկայացնել քննարկման:
16:05 - 10 փետրվարի, 2021
Կառավարությունն առաջարկում է ներդնել փաստերի իրավական կանխավարկածի ինստիտուտ |armenpress.am|

Կառավարությունն առաջարկում է ներդնել փաստերի իրավական կանխավարկածի ինստիտուտ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը: Այն խորհրդարանի նիստում ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: «Նպատակն է վարույթի ամրագրումը դարձնել էլեկտրոնային: Առաջին անգամ որպես քրեական դատավարության սկզբունք ամրագրվում է իրավունքի չարաշահման արգելքը, հնարավորություն է տրվում ներդնել պահեստային դատավորի գաղափարը»,- ասաց Բադասյանը: Ըստ արդարադատության նախարարի՝ դա հնարավարություն կտա բուն դատավորի փոփոխության դեպքում գործը նորից չսկսել: Նախաքննության փուլում առաջարկվում է մեծացնել պաշտպանի դերակատարությունը, հետայսու վերջինիս կողմից ներկայացված տեղեկությունները ապացույցի կարգավիճակ կունենան: Կներդրվի փաստերի իրավական կանխավարկածի ինստիտուտը, կվերացվի նաև քրեական գործի հարուցման ձևական փուլը:
10:37 - 10 փետրվարի, 2021
Հույս ունեմ՝ կհաջողվի որոշումներ կայացնել, այդ թվում՝ Ամուլսարի հայտնի ներդրումային ծրագրի շրջանակում. վարչապետ |1lurer.am|

Հույս ունեմ՝ կհաջողվի որոշումներ կայացնել, այդ թվում՝ Ամուլսարի հայտնի ներդրումային ծրագրի շրջանակում. վարչապետ |1lurer.am|

1lurer.am: Կարևոր է արձանագրել, որ ինչքան էլ ուզենք, թե չուզենք, հանքարդյունաբերությունը շատ էական դեր է խաղում Հայաստանի տնտեսության զարգացման համար, այդ թվում՝ անվտանգային համատեքստում՝ Կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Տնտեսական արձագանքման ծրագրին և գործողությունների նախնական պլանին: «Կարևոր է արձանագրել, որ այստեղ էլ պետք է կայացնենք որոշումներ և ներդրումային որոշակի ծրագրերն առավել կառավարելի ու ընդունելի դարձնելու Հայաստանի և Հայաստանի հանրության համար: Մենք այստեղ էլ պետք է փորձենք կայացնել որոշումներ, այնպիսի որոշումներ, և հույս ունեմ՝ կհաջողվի այդ որոշումները կայացնել, այդ թվում՝ Ամուլսարի հայտնի ներդրումային ծրագրի շրջանակում: Ամեն դեպքում, պետք է այս թեման պետք է քննարկվի և հաշվի առնելով, ինչպես նախկինում ասել ենք, Հայաստանի հավասարակշռված շահերը, պետք է փորձենք գտնել լուծումներ»,- ասաց վարչապետը:
14:37 - 04 փետրվարի, 2021
Կապիտալ ծրագրերի մուլտիպլիկատիվ էֆեկտը կարող է փոխել այս տարվա տնտեսական աճի սպասումները․ փոխվարչապետ |hetq.am|

Կապիտալ ծրագրերի մուլտիպլիկատիվ էֆեկտը կարող է փոխել այս տարվա տնտեսական աճի սպասումները․ փոխվարչապետ |hetq.am|

hetq.am: Կառավարությունն այսօր՝ փետրվարի 4-ին, հավանություն տվեց տնտեսական արձագանքման նոր ծրագրին և գործողությունների պլանին։ Գործադիրը տնտեսական արձագանքման ծրագրի միջոցով կարճաժամկետ հատվածում նախատեսում է իրականացնել տնտեսական ակտիվության խթանում և գործարար միջավայրի աշխուժացում։ Ըստ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ 2020 թվականի տնտեսական անկումը գնահատվում է 7-8 %-ի շրջանակում։ Տնտեսական այլ հիմնական ցուցանիշների առումով նույնպես բացասական դինամիկա է գրանցվել։ Փոխվարչապետը նաև նշեց, որ Կառավարության նախորդ տարվա տնտեսական մի շարք միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել որոշակիորեն զսպել է՛լ ավելի մեծ անկման ռիսկը։ «Նոր ծրագիրը շեշտադրում է 3 հիմնական գերակայություն։ Դրանք են՝ տնտեսական ակտիվացման վերականգման արագացումը, վստահելի գործարար և սպառողական միջավայրի ապահովումը և միջնաժամկետ տնտեսական քաղաքականության օրակարգի ձևավորումը։ Ծրագրով նախատեսված են 12 նպատակային գործողություններ և 14 աջակցության ծրագրեր»,- հայտնեց Տիգրան Ավինյանը։ Ըստ նրա՝ նպատակային գործողությունների առանցքում է, օրինակ, գյուղատնտեսության ոլորտում բարձր ավելացված արժեք ստեղծող նոր մշակաբույսերի աճեցման և վերամշակման համար անհրաժեշտ նախապայմանների ապահովումը։ Աջակցության ծրագրերից են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման մի քանի միջոցառումներ, գյուղանտեսական ծրագրեր։ «Կապիտալ ծրագրերի մուլտիպլիկատիվ էֆեկտը կարող է էականորեն փոխել այս տարվա տնտեսական աճի սպասումները»,- նշեց Ավինյանը։
13:39 - 04 փետրվարի, 2021
Պատերազմին մասնակցած անձանց հոգեբանական ծառայություններ կտրամադրվեն. գործադիրը հաստատեց նախագիծը |1lurer.am|

Պատերազմին մասնակցած անձանց հոգեբանական ծառայություններ կտրամադրվեն. գործադիրը հաստատեց նախագիծը |1lurer.am|

1lurer.am:  Կառավարության այսօրվա նիստին արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը ներկայացրեց Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած անձանց և հանրության հոգեբանական վերականգնման կարգը հաստատելու մասին հարցը: «Ռազմական գործողությունների ավարտից հետո բնակչության 15-30 տոկոսի մոտ արտահայտվում է հետտրավմատիկ սթրեսային խանգարում, ուստի հոգեբանական մթնոլորտի առողջացման համար անհրաժեշտ է ձեռնարկել մի շարք վերականգնողական միջոցառումներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի թիրախավորել ինչպես պատերազմական գործողություններին ուղղակի առնչվող անձանց, այնպես էլ՝ ընդհանուր բնակչությանը: Հոգեբանական մթնոլորտի առողջացման հրատապությունից և նախանշվող գործողությունների արդյունավետությունից ելնելով՝ ակնկալվում է իրականացվող ծրագրերի համակարգումը, մեթոդաբանությունների մշակումն ու իրականացումը հնարավորինս կենտրոնացնել, ինչը հնարավորություն կտա հստակ պատկերացում կազմել կատարվող գործընթացների մասին և համընդգրկուն լուծումներ մշակել»,- նշեց նախարարը: Խնդրի համակարգային լուծման համար ակնկալվում է թիրախավորել հանրության բոլոր շերտերին, սակայն հոգեբանական ծառայությունների տրամադրումը, կախված թիրախային խմբից, տարատեսակ արտահայտումներ կարող է ունենալ։ Խմբերը ձևավորվել են ըստ խնդրի լուծման հրատապության և տրամադրվելիք հոգեբանական օգնության առաջնահերթության։ Ծրագրով նախատեսված թիրախային խմբերն են՝ անհայտ կորած անձանց կամ ռազմագերիների ծնողները, ընտանիքի անդամները. գերության մեջ գտնված անձինք, նրանց ընտանիքի անդամները. ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած անձինք, նրանց ընտանիքի անդամները. զոհված զինծառայողների կամ քաղաքացիական անձանց ընտանիքի անդամները. ռազմական գործողություններին մասնակցած անձինք, այդ թվում՝զորահավաքային զորակոչով ներգրավվածները և կամավորականները. տեղահանվածները (հոգեբանական թեժ գծի աջակցությամբ). ուղղակի մասնակցություն չունեցող անձինք (հոգեբանական թեժ գծի աջակցությամբ): Կառավարությունը նախատեսում է հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի ոլորտում մասնագիտացած, վերջին 3 տարիների ընթացքում հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի ոլորտում ծառայություններ մատուցած կազմակերպությունից ձեռք բերել ծառայություններ՝ իրականացնելու բնակչության, մասնավորապես՝ պատերազմական գործողություններին առնչակից քաղաքացիների հոգեբանական աջակցության կազմակերպման համակարգման և լոգիստիկ պլանավորման ծառայությունների կազմակերպումը: Նախատեսվող ծառայություններն են՝ անհատական հոգեբանական աջակցություն և հոգեթերապիա(մինչև 8 սեանս) 1-1,5 ժամ տևողությամբ. խմբային հոգեբանական աջակցություն և հոգեթերապիա(մինչև 8 սեանս)՝ 1-1,5 ժամ տևողությամբ. առցանց կամ հեռախոսով տրամադրվող հոգեբանական աջակցություն կամ հոգեթերապիա (մինչև 8 սեանս) 1-1,5 ժամ տևողությամբ. հոգեբանների շարժական խմբերի ծառայություն՝ (մինչև 8 սեանս). հոգեբանական թեժ գծի ծառայություն. ընդհանուր հասանելիության մատչելի տեսաշարերի նկարահանում և ցուցադրում` ապահովելով հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի գործիքների առկայությունը, այդ թվում` ժեստերի լեզվի թարգմանություն, հայերեն լուսագրերի առկայություն. էլեկտրոնային հարթակների միջոցով ծառայություն: Ծրագիրն ակնկալվում է սկսել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո արտակարգ իրավիճակների նախարարության կողմից կազմակերպված հրատապ բաց մրցույթի արդյունքում կնքված պայմանագրից հետո ֆինանսական միջոցների հատկացման արդյունքում համաձայնագրի կնքման օրը, որը կտևի մոտ 6 ամիս:
13:18 - 04 փետրվարի, 2021
Կառավարությունը սոցիալական աջակցություն կտրամադրի իրենց տները կորցրած Շուռնուխի, Որոտանի բնակիչներին |armenpress.am|

Կառավարությունը սոցիալական աջակցություն կտրամադրի իրենց տները կորցրած Շուռնուխի, Որոտանի բնակիչներին |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հաստատեց Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի հասցեում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, սակայն նույն բնակավայրի այլ հասցեում հաշվառված քաղաքացիների օգնության միջոցառումը: Ըստ նախագծի հիմնավորման, միջոցառման նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել հիշյալ քաղաքացիներին (այդ թվում՝ երեխաներին), որոնք մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ առնվազն վերջին 3 ամիսը, համայնքի ղեկավարի կողմից տված տեղեկանքի համաձայն, փաստացի բնակվել են այնտեղ: Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր շահառուի համար 300 000 դրամ՝ որոշումն ընդունվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, ամենամսյա դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր շահառուի հաշվով ամսական 68 000 դրամ, 6 ամսվա համար՝ սկսած սույն միջոցառումը հաստատելու ամսվանից։ Միջոցառման շահառու հանդիսացող անչափահաս երեխաներին դրամական օգնությունը տրամադրվում է ծնողին կամ խնամակալին (եթե երեխայի նկատմամբ սահմանվել է խնամակալություն):
13:05 - 04 փետրվարի, 2021
Հաշմանդամության 3 գործող խմբերի փոխարեն կսահմանվի անձի ֆունկցիոնալության սահմանափակման 4 աստիճան. նախարար |tert.am|

Հաշմանդամության 3 գործող խմբերի փոխարեն կսահմանվի անձի ֆունկցիոնալության սահմանափակման 4 աստիճան. նախարար |tert.am|

tert.am: Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին», և կից օրենքների փաթեթը հիմնական զեկույցով հանդես եկավ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը: Նախարարը նշեց, որ Նախագծով նախատեսվում է հաշմանդամության երեք գործող խմբերի փոխարեն սահամանել անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճան՝ թեթև, միջին, ծանր և խորը: Նրա խոսքով՝ գնահատումը հիմնված է միջազգային գաղափարախոսության և մոտեցումների հիման վրա: «Այս նոր մոտեցումը մենք իրականացնում ենք վերջերս ընդունված Արցախյան վերջին պատերազմին ծանր վիրավորում և պրոթեզավորման կարիք ունեցող անձանց մասով, երեկվանից արդեն մեր աշխատանքային խմբերն այցելում են այդ անձանց բնակության վայրեր և հենց այս միջազգային չափանիշների հիման վրա ընդունված մոտեցումով իրականացվում են անձի բազմաֆունկցիոնալ կարիքների գնահատում, մասնավորապես, բնակության, միջավայրի, աշխատանքի և հնարավոր այլ նախասիրությունների մասով»,- նշեց Առաքելյանը: Նրա խոսքով՝ այս ամսվա ընթացքում այդ անձանց մասով կիրականացվեն կարիքների ամբողջական գնահատում և միջազգային չափանիշներին համապատասխան պրոթեզավորումը հիմնված կլինի այդ ամբողջական կարիքների գնահատման հիման վրա: Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին նշեց, որ այստեղ ուշադրության է արժանի այն հայեցակարգային նորամուծությունը, որը պետք է արվի այս օրենսդրական փաթեթով: «Իսկ հայեցակարգային փոփոխությունը հետևյալն է՝ այսպիսի ռեֆորմով մենք խնդիր պետք է լուծենք: Առաջինը՝ օգնենք հաշմանդամություն ունեցող անձանց, որ նրանք վերագնահատեն իրենց հնարավորությունները, հանրության կյանքին մասնակցեն բոլորի հետ հավասար պայմաններով, մյուս կողմից՝ օգնենք, որ հանրությունը վերագնահատի հաշմանդամություն ունեցող անձանց պոտենցիալը, նրանք ներգրավվեն երկրի զարգացման գործում»,- ասաց նա:
13:03 - 04 փետրվարի, 2021
Կգործեն սկզբունքորեն նոր մոտեցումներ. ԿԳՄՍ փոխնախարարը ներկայացրեց հանրակրթության նոր պետական չափորոշիչը |1lurer.am|

Կգործեն սկզբունքորեն նոր մոտեցումներ. ԿԳՄՍ փոխնախարարը ներկայացրեց հանրակրթության նոր պետական չափորոշիչը |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը հաստատեց հանրակրթության նոր պետական չափորոշիչը, որով սահմանվում է պետության ակնկալիքը դպրոցից և 12-ամյա կրթության ավարտից հետո շրջանավարտներից: ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը մանրամասնեց, որ հանրակրթության նոր պետական չափորոշիչը հիմնված է կարողունակությունների վրա, ինչը նշանակում է, որ հավասարապես շեշտադրվում են գիտելիքը, հմտությունը, դիրքորոշումները և արժեքային բաղադրիչը՝ որպես հանրակրթության հիմնական անելիք: «Սահմանել ենք վերջնարդյունքներ կրթական երեք աստիճանների համար՝ տարրական, հիմնական և ավագ, ինչը հնարավորություն է տալիս սկզբունքորեն իրագործել նոր մոտեցում և, խուսափելով այս պահին գործող առարկայակենտրոն մոտեցումից, որի պայմաններում ունենք առանձին առարկաներ և շեշտադրված է այդ առարկաների ինքնաբավ գոյությունը դպրոցում՝ անցում կատարել ինտեգրված մոտեցմանը, որը հնարավորություն է տալիս տեսնել տարբեր կապերը, առանձնացնել խաչվող գաղափարները և ամեն առանձին առարկայի միջոցով հասկանալ, թե ինչպես ենք նպաստում այդ ընդհանուր վերջնարդյունքներին հասնելուն»,- ասաց Անդրեասյանը: Փոխնախարարի խոսքով՝ այն թույլ կտա նաև էապես խուսափել կրկնություններից, առավել արդյունավետ օգտագործել այն ժամանակը, որ մենք ծախսում ենք դպրոցում, նաև երեխայի ժամանակը և դրա շրջանակում ավելի արդյունավետ և հետագայում նաև հանրային զարգացմանը նպաստելու համար շոշափելի արդյունք ստանալ: «Մենք  ընդհանուր առմամբ նվազեցնում ենք դպրոցականների ծանրաբեռնվածությունը՝ չկրճատելով բովանդակային ծավալը և նպատակ ունենալով հասնել ավելի մեծ արդյունքների:  Դպրոցները ստանալու են ընտրության հնարավորություն օրինակելի պլանի հիման վրա ձևավորել իրենց սեփական մոտեցումները: Անդրեասյանը նշեց, որ դա դրսևորված է հանրակրթության պետական չափորոշչում 7 ուսումնական բնագավառների առանձնացման և դրանց շրջանակում դպրոցներին ընտրության հնարավորությունների ընձեռման միջոցով: «Պահպանվել է նաև պետական հստակ քաղաքականությունը՝ պետական պարտադիր բաղադրիչի միջոցով և չորս պարտադիր առարկաները սահմանելու միջոցով, որոնք են՝ հայոց լեզուն և գրականությունը, մաթեմատիկան, հայոց պատմությունը և օտար լեզուն: Դրանք երաշխավորված ժամաքանակ ունեն բոլոր դպրոցներում՝ անկախ իրենց կազմակերպաիրավական ձևից: Կարևոր ճկունության դրսևորում է անհատական բաղադրիչը, ինչը հնարավորութուն է տալիս ձևավորել աշակերտների կարիքներից բխող նաև մոտեցումներ և, մասնավորապես, ավագ դպրոցի ռեֆորմ իրականացնել: Մենք կարողանալու ենք հրաժարվել այս պահին գործող հոսքային ուսումից և անցնել անհատականացված դասացուցակի՝ ըստ առանձին աշակերտի նախասիրությունների և մասնագիտական կողմնորոշման: Սա նաև թույլ կտա այս պահին գործող այն անհավասար իրավիճակը, որ ունենք քաղաքներում առանձին ավագ դպրոցների և հիմնականում գյուղական համայնքներում տեղակայված միջնակարգ դպրոցների ավագ դասարանների պարագայում՝ այդ անհավասարությունը վերացնել: Ավագ դպրոցի ռեֆորմին նպաստելու է նաև մոդուլային ուսուցումը, ինչը հնարավորություն է տալու ավագ աստիճանում ունենալ կարճաժամկետ դասընթացներ, քան ուսումնական մեկ տարին է, և մասնագիտական կողմնորոշումը շեշտադրելու տեսանկյունից ավելի արդյունավետ քաղաքականություն կիրառել»,- մանրամասնեց Անդրեասյանը: Նա շեշտեց, որ շատ կարևոր է նախագծային ուսուցումը՝ 7-րդ դասարանից սկսած, ինչը հնարավորություն է տալու զարգացնել սովորողների ինքնուրույն, հետազոտական և ստեղծագործական կարողությունները, ինչպես նաև իրականացնել համայնքային նախագծեր: Նախատեսվում է բազմազանեցնել գնահատման կարգը: Միավորային գնահատումը պետք է գործի 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից, ինչը նշանակում է, որ տարրական դպրոցում առաջարկվում է հրաժարվել միավորային գնահատման գործող ձևից և կիրառել ավելի խրախուսող գնահատման ձևեր: Առաջարկվել է հրաժարվել անբավարար գնահատականային շեմից և 10 միավորանոց սանդղակում յուրաքանչյուր միավոր դիտարկել իբրև առաջընթաց, ինչպես որ կա: 
12:52 - 04 փետրվարի, 2021
Կառավարությունը որոշեց, որ Հայաստանում արդյունաբերական կանեփ կմշակվի |tert.am|

Կառավարությունը որոշեց, որ Հայաստանում արդյունաբերական կանեփ կմշակվի |tert.am|

tert.am: Կառավարությունը քննարկեց և ընդունեց Տնտեսական արձագանքման ծրագիրը և գործողությունների նախնական պլանը հաստատելու մասին նախագիծը: Զեկույցով հանդես եկավ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով նշեց, որ ծրագրի նպատակային գործողությունների առանցքում են գյուղատնտնեսության ոլորտում բարձր ավելացված արժեք ստեղծվող նոր մշակաբույսերի աճեցման և վերամշակման համար անհրաժեշտ նախապայմանների ապահովումը: «Այստեղ կարող եմ շատ կոնկրետ օրինակ բերել, դա արդյունաբերական կանեփն է, որի արտադրության բավականին դրական փորձ ունի ՌԴ-ն, ԱՄն-ն և Չինստանը, մենք նույնպես կարգավորումների առումով շատ արագ լուծելու ենք»,- ասաց նա: Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով նախագծին՝ հայտարարեց. «Այստեղ մի հարց եմ տեսնում, պարոն Ավինյան, Դուք նշեցիք արդյունաբերական կանեփի մշակման հետ կապված հարցը, ենթադրում եմ, որ սա բազմաթիվ շահարկումների տեղիք է տալու, շատ կարևոր է, որ ծրագիրը շատ ճիշտ ու մանրամասն լուսաբանվի, որ մարդիկ ու հանրությունը ամբողջական տեղեկատվություն ունենան, թե ինչի մասին է: Ցավոք, կանեփ ասելով՝ այլ բան են հասկանում, մինչդեռ կանեփը շատ կարևոր արդյունաբերական հումք է և տվյալ դեպքում խոսքը արդյունաբերական հումքի մշակման մասին է, որն իր հետ իհարկե զուգահեռ ռիսկեր ունի և այդ ռիսկերի կառավարման հստակ մեխանիզմներ կան»: Փաշինյանը հավելեց՝ շատ ուշադիր պետք է ծրագիրը առաջ տանեն: Ավինյանն էլ նշեց, որ ուսումնասիրվել է Չինաստանի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի փորձը, արդեն կա նախնական հայեցակարգ և կարգավորումների մոտավոր պատկերացումները ևս կան, և որ խոսքը վերաբերում է միայն արտադրական կանեփին: «Դա կբերի հողերի օգտագործմանը, գիտենք, որ մեր մշակվող հողերի 40 տոկոսը չեն օգտագործվում»,- ասաց նա: Նախագծով առաջարկվում է լուծել նաև պետական գույքի մասնավորեցման հարցը: Նիկոլ Փաշինյանը այստեղ նշեց, որ կարևորում է նաև պետական գույքերի մասնավորեցման ծրագրի իրականացումը: «Այստեղ ունենք ընթացակարգերը և առաջարկները բարելավելու խնդիր և ի վերջո մեր առաջարկը ներդրողների համար առավել գրավիչ դարձնելու խնդիր, դա պետք է հրատապ կերպով լուծել»,- ասաց նա:
12:38 - 04 փետրվարի, 2021
Հայաստանը թողարկել է 750 միլիոն դոլարի պարտատոմս. Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ տնտեսական տարին սկսել են շատ ուժեղ դրական ազդակով |tert.am|

Հայաստանը թողարկել է 750 միլիոն դոլարի պարտատոմս. Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ տնտեսական տարին սկսել են շատ ուժեղ դրական ազդակով |tert.am|

tert.am: Այսօր Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին մինչ օրակարգին անցնելը նշեց, որ Հայաստանը հաջողությամբ թողարկել է 750 միլիոն  դոլարի պարտատոմս: «Թողարկումը տեղի է ունեցել հանրապետության պատմության ամենանպաստավոր պայմաններում, ամենացածր տոկոսով, ինչը կարևոր ազդակ է մեր տնտեսության համար: Սրանով մակրոտնտեսական կայունության երաշխիք է ձևավորվել և հետպատերազմյան տնտեսական շոկի հաղթահարման առաջին լրջագույն ազդակն է, ինչը վկայում է նաև, որ միջազգային ներդրողները վստահություն են տածում Հայաստանի տնտեսական ապագայի և կառավարության կողմից տարվող քաղաքականության նկատմամբ»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս թողարկումն ամենևին արտառոց, արտակարգ երևույթ չէ, քանի որ նախատեսված է 2021 թվականի բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման գործիքակազմում: «Տնտեսական տարին սկսել ենք շատ ուժեղ դրական ազդակով և հույս ունենք, որ այն իր հետ կառաջացնի շղթայական ռեակցիա»,-ասաց նա և հայտնեց, որ թողարկման տոկոսը 3,8 տոկոս է, և հիշեցրեց, որ  2019 թվականի թողարկումը 4,2 տոկոսով էր, որը նույնպես շատ հաջող էր գնահատվում և աննախադեպ ցածր տոկոսով էր: Նա հայտնեց, որ պահանջարկը եղել է շատ ավելի մեծ՝ շուրջ 3 միլիարդի պահանջարկ է եղել պարտատոմսերի, բայց այս պահին որոշել են ներգրավել 750 միլիոնը:
11:36 - 04 փետրվարի, 2021