ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 30903 դեպք, մեկ օրում հաստատվել է 557 նոր դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 30903 դեպք, մեկ օրում հաստատվել է 557 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է,որ հուլիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 30903 դեպք, որոնցից 18709-ն` առողջացած, 546-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11471 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 131216 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 557 նոր դեպք և 709 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 69 (կին), 72 (կին), 64 (կին), 86 (կին), 93 (տղամարդ), 51 (կին), 90 (տղամարդ), 60 (տղամարդ), 62 (տղամարդ), 72 (տղամարդ) և 85 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 177 է:
10:56 - 10 հուլիսի, 2020
France Arménie-ն և hraparak.am-ը չեն ընդունում կեղծ լուր տարածելու պատասխանատվությունը |media.am|

France Arménie-ն և hraparak.am-ը չեն ընդունում կեղծ լուր տարածելու պատասխանատվությունը |media.am|

media.am: Հուլիսի 8-ին hraparak.am-ը, հղում անելով Ֆրանսիայում լույս տեսնող France Arménie ամսագրին, գրեց, թե Արսեն Թորոսյանը ֆրանսիացի բժիշկներ է հրավիրել Հայաստան, նրանց վճարել թվացյալ հումանիտար օգնության համար և այդ ամենը չի համաձայնեցրել Ֆրանսիայի կառավարության հետ։ Ըստ հրապարակման, ֆրանսիացիների այցը արժեցել է €200,000, իսկ բժիշները, որոնք մնացել են շքեղ «Մարիոթ» հյուրանոցում, յուրաքանչյուրը €1,800 աշխատավարձ են ստացել։  Լուրը վերատպեցին բազմաթիվ այլ լրատվականներ, այդ թվում ամենաայցելվող news.am կայքը։ Սակայն թե՛ France Arménie-ն, թե՛ hraparak.am-ը տարածել էին կեղծ տեղեկություն։  Media.am-ը կապ հաստատեց France Arménie-ի հետ, ինչպես նաև ուսումնասիրեց hraparak.am-ի հոդվածը և հետագա հերքումներին կայքի արձագանքը։ Այս երկու լրատվականներն էլ խուսափում են պատասխանատվությունից և հորդորում հարցերն ուղղել իրենց աղբյուրներին։  Հայաստանի կառավարությունը €200,000 չի հատկացրել, իսկ բժիշկները չեն վարձատրվել  Բժիշկների այցը կազմակերպել էր Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։ Media.am-ի հետ զրույցում գրասենյակը հերքեց շրջանառվող տեղեկությունը․ բժիշկները որևէ վարձատրություն չեն ստացել, իսկ ծախսերի նշվող չափը՝ €200,000, իրականությանը չի համապատասխանում։ Ավելին, ՀՀ կառավարությունը չի վճարել բժիշկների այցի համար․ առաջին խմբի այցը ֆինանսավորել է USAID-ը, իսկ երկրորդինը՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։  Տեղեկությունը հերքեց նաև ժամանած բժիշկներից Ալեքսանդր Մինյոնը՝ այն անվանելով «սրտխառնոց առաջացնող լուր»։  France Arménie-ի հրապարակման մեջ ասվում է, թե բժիշկների ընտրությունը արվել է առանց նրանց մասնագիտական կարողությունները և Covid-19-ի դեմ պայքարի փորձը հաշվի առնելու։ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը, սակայն, Media.am-ին ասաց, որ բժիշկների ընտրությունը համակարգված է եղել նախարարության հետ։ ԱՆ-ն նշել է, որ հատկապես ռեանիմատոլոգի կարիք կա, և Ֆրանսիայից ժամանել էին հենց անեսթեզիոլոգներ և ռեանիմատոլոգներ։  Կեղծ տեղեկություն պարունակող հրապարակումից մի քանի ժամ անց hraparak.am-ը պատասխանեց հերքումներին․ «Այսօր նկատեցինք, որ կասկածի տակ է դրվել [France Arménie-ի] հրապարակման գոյությունը: Տեղադրում ենք ամսագրի 11-րդ էջի նկարը։ Խնդրո առարկա հոդվածը 11-րդ էջում է»։ Կայքը, սակայն, մանիպուլացնում է․ հերքումներում ոչ թե կասկածի տակ է դրվում սկզբնաղբյուրի գոյությունը, այլ ստուգվում է «Հրապարակի» տարածված տեղեկության իսկությունը։   Սկզբնաղբյուրը մեկ բժշկի կարծիքն էր Տեղեկությունը ի սկզբանե հրապարակվել էր France Arménie ամսագրի հուլիսյան համարում։  Այս ամսագիրը գլխավորում է Հարութ Մարտիրոսյանը, ով Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի (Comité de Défense de la Cause Arménienne) ղեկավարն է։ Այս կառույցը հիմնադրվել է 1965 թ․ Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից և կապված է կուսակցության գործունեության հետ։  France Arménie-ին, հղում անելով ֆրանսահայ բժիշկ Ժան Միշել Էգերյանին, գրել է, թե ֆրանսիացի բժիշկների առաջին այցը Հայաստան կազմակերպվել է ոչ սովորական դիվանագիտական կապերով։ Հեղինակը (նրա անունը հայտնի չէ, հոդվածը մակագրված է «Հ․Մ․») նշում է, որ առաջին այցը համակարգված չի եղել Ֆրանսիայի համապատասխան պաշտոնական մարմնի հետ՝ «չնայած Երևանում Ֆրանսիայի դեսպանատան հայտարարությանը»։ Շարունակությունը՝ media.am-ում
17:44 - 09 հուլիսի, 2020
Առողջապահական միասնական կառավարման համակարգ՝ արտակարգ դրության պայմաններում |hetq.am|

Առողջապահական միասնական կառավարման համակարգ՝ արտակարգ դրության պայմաններում |hetq.am|

hetq.am: Կառավարությունն առաջարկում է արտակարգ դրության պայմաններում ստեղծել առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգ՝ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին վերապահելով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) կառավարման լիազորությունները (բացառությամբ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունների)` արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմամբ սահմանված ծավալներով և լիազորությունների շրջանակով: Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա՝ հուլիսի 9-ի նիստում։ Նախատեսվում է արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպել առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանների համաձայն, որոնք չկատարելը կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն: Սահմանվում է, որ արտակարգ դրության ժամանակ բժշկական կազմակերպություններում ներգրավված բուժանձնակազմի կողմից բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելուց, ինչպես նաև «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով համապատասխան մասնագիտացում, որակավորում չունեցող, վերապատրաստում չանցած բուժաշխատողները կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորները պարտավոր են անցնել համապատասխան վերապատրաստում կամ ներգրավվել բնակչության բժշկական օգնության ու սպասարկման գործընթացին: Առողջապահության նախարարի խոսքով՝ այս կարգավորումներից խուսափելն առաջացնում է Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով պատասխանատվություն՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգահարյուրապատիկի չափով։ «Այսպիսի կամ նմանատիպ արտակարգ իրավիճակներում անհրաժեշտություն է առաջանում համակարգի կենտրոնացված կառավարման, որն ավելի օպերատիվ է, ավելի համահունչ իրավիճակին, քան «խաղաղ պայմաններում» գործող իրավակարգավորումները, երբ առաջնորդվում ենք գործող իրավական ակտերով։ Ուզում եմ հիշեցնել, որ նմանատիպ կարգավորում կա նաև «Ռազմական դրության մասին» օրենքում, որն ընդունվել է անցյալ տարի։ Ըստ էության, իրավիճակների նման լինելը մեզ դրդել է գնալ նման փոփոխությունների»,- նշեց Արսեն Թորոսյանը։ Ի պատասխան այն մտահոգությունների, որ տեղի է ունենալու ամբողջ համակարգի միանձնյա կառավարում՝ նախարարը հայտնեց, որ կառավարման լիազորություններն անցնելու ծավալները և շրջանակները որոշվելու են ամեն կոնկրետ դեպքում և իրավիճակին համահունչ։ «Իրավիճակից դրդված է որոշվելու, թե, օրինակ, որ հիվանդանոցները ինչ չափի, ինչ կառավարման լիազորությունների շրջանակներում կամ այլ բժշկական հաստատությունները ինչպես են տեղավորվելու այս լիազորությունների շրջանակներում։ Երկրորդ կարևոր հանգամանքը անձնակազմի ընդգրկման պարտադիր լինելն է, որովհետև պետությունն իր բոլոր ռեսուրսներով, այդ թվում՝ մարդկային, պետք է կարողանա իր առջև դրված խնդիրները լուծել արտակարգ դրությունում»,- ասաց Արսեն Թորոսյանը։
13:17 - 09 հուլիսի, 2020
Վարչապետն անդրադարձավ պատվաստնայութի հետ կապված բանակցություններին |armenpress.am|

Վարչապետն անդրադարձավ պատվաստնայութի հետ կապված բանակցություններին |armenpress.am|

armenpress.am: Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն դիտարկումներին, թե ինչպես են ՀՀ կառավարությունն ու Առողջապահության նախարարությունը բանակցում կորոնավիրուսի պատվաստանյութ ձեռք բերելու համար, եթե պատվաստանյութ դեռևս չկա: «Ուզում եմ պարզաբանել, քանի որ ամբողջ աշխարհը սպասում է պատվաստանյութի, մարդիկ գոյություն չունեցող, սակայն սպասվող պատվաստվանյութի ձեռքբերման համար հերթ են կանգնում և կան երկրներ, որոնք գնում են իրականացրել, այսինքն՝ գումար են փոխանցել և ապագա պատվաստանյութն ահռելի քանակությամբ ձեռք են բերել, ինչը մտավախություն է առաջացնում, որ խմբաքանակները կհայտնվեն մի քանի երկրների ձեռքում», - ասաց վարչապետը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ ընդգծեց, որ իրականում, պատվաստանյութ կա և կան բազմաթիվ պատվաստանյութեր: «Խոսքը վերջնական հաստատում ստանալու մասին է, ընկերություններ կան, որ տասնյակ հազարներով դրանք արտադրել են և միայն հաստատում ստանալուց հետո արագ բաշխման մասին է խոսքը և, ամենայն հավանականությամբ, վերջնական հաստատվածը լինելու է ոչ մեկը, այլ՝ մի քանիսը», - ասաց նախարարը:  Արսեն Թորոսյանը նշեց, որ ներկայում տարբեր երկրների կլինիկաներում պատվաստանյութերի փորձարկումներ են իրականացվում: 
13:07 - 09 հուլիսի, 2020
Տանը հոսպիտալացման սպասող կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի արդեն մի քանի օր է չունենք. նախարար |armenpress.am|

Տանը հոսպիտալացման սպասող կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի արդեն մի քանի օր է չունենք. նախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կորոնավիրուսով վարակված, հիվանդանոց տեղափոխվելու կարիք ունեցող և տանը սպասող հիվանդ ներկայումս չկա: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ կորոնավիրուսի հետ կապված դրական լուր հաղորդելն այդքան էլ ճիշտ չէ, որովհետև մարդկանց զգոնությունը թուլանում է։ Վարչապետը հիշեցրեց, որ մոտ մեկ ամիս ունեինք տանը սպասող հիվանդների խումբ, որը հիմա չկա: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ այս պահին տանը սպասող կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի արդեն մի քանի օր չկա: «Նաև փոքր թիվ ունենք այն քաղաքացիների, որոնց մոտ հաստատվել է կորոնավիրուսը և նրանք պետք է (հիվանդանոցից-խմբ.) տեղափոխվեն միայն կորոնավիրուսով զբաղվող հիվանդանոցներ, նրանց թիվը 13 է: Եթե ամփոփ ասեմ, ապա վիճակը մնում է կայուն, ծանր, այսինքն՝ բացասական միտում չկա, բայց էական դրական միտում էլ չկա», - ասաց նախարարը:  Վարչապետ Փաշինյանը միաժամանակ ընդգծեց, որ վիճակն անկանխատեսելի է և առաջիկայում սպասվում է վերակենդանացման նոր բաժանմունքների բացում  «Էրեբունի», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցներում։
12:43 - 09 հուլիսի, 2020
Բժիշկներին տրամադրված հանդերձանքը չունի պարտադիր պետական գրանցում |hetq.am|

Բժիշկներին տրամադրված հանդերձանքը չունի պարտադիր պետական գրանցում |hetq.am|

hetq.am: Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների կանխարգելման բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը հունիսի 24-ին «Sputnik Armenia»-ի հետ զրույցում հայտնել էր, որ կտորե դիմակ պետք է կրել այն ժամանակ, երբ «բժշկական դիմակ գնելու հնարավորություն չկա», իսկ բժշկական դիմակները «փորձաքննություն են անցնում` ճշտելու, թե արդյոք ապահովում է օդափոխանակությունը, կամ էլ ունե՞ն ֆիլտր, որը կպաշտպանի վիրուսի ներթափանցումից»։ Իսկապես, նախքան շուկայում հայտնվելը բժշկական դիմակներն ու հանդերձանքը պետք է փորձաքննություն անցնեն, քանի որ ԵԱՏՄ N 299 որոշման կարգավորման առարկա են և ենթակա են պարտադիր պետական գրանցման։ Մենք ուսումնասիրել ենք կառավարության ձեռք բերած բժշկական հանդերձանքի շուկան ու պարզել, որ դրանք չունեն պարտադիր պետական գրանցում, իսկ տեղական արտադրողների մի մասը մասնագիտացած չէ բժշկական հանդերձանքի արտադրության մեջ։ Բժշկական ապրանքների իրավական կարգավորումները Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, բացի այլ երկներից դիմակների ու արտահագուստի ներկրումը, Հայաստանում ևս սկսեցին արտադրվել ու վաճառվել բժշկական դիմակներ ու հանդերձանք։ Բժշկական դիմակներն ու հագուստը ենթակա են պարտադիր պետական գրանցման, և դա կարգավորվում է ԵԱՏՄ N299 որոշմամբ։ Բժշկական ապրանքները ենթակա են սանիտարա-համաճարակաբանական և հիգիենիկ գնահատման և պետք է համապատասխանեն այդ նորմերին։ Վերահսկողությունն իրականացնողն Առողջապահաության նախարարությունն է։ Բժշկական անձնակազմի համար նախատեսված արտահագուստն ու դիմակները, նախքան շրջանառության մեջ մտցնելն ուօգտագործելը, պետք է ացնեն մի շարք փորձաքննություններ, որպեսզի անվտանգ լինեն ոչ միայն անձնական կիրառման համար, այլև չվնասեն մյուս բուժաշխատողներին կամ հիվանդներին։ Վերը նշված N299 որոշման համաձայն՝ բժշկական պաշտպանիչ միջոցներն ու դիմակները պետք է անցնեն անվտանգության հավաստման հետևյալ փորձաքննությունները՝ Նյութերի սանիտարա-քիմիական փորձաքննություն, ինչպես օրինակ՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների կլանման գնահատումը 220 - 360 նմ ալիքների երկարության միջակայքում, նյութերի հոտի սրության գնահատում։ Տոքսիկայնության՝ թունավորության գնահատում, օրինակ՝ օգտագործվող նյութերի գրգռիչ հատկությունների գնահատում։ Միկրոբիոլոգիական փորձարկումներ, ճառագայթահարման գնահատում։ Ֆիզիկական այլ հատկանիշների փորձաքննություն։ Ըստ նույն որոշման՝ բժշկական նշանակության միջոցների ամեն տեսակ՝ դիմակ, հագուստ և այլ պաշտպանիչ միջոց պետք է համապատասխանի այդ որոշման պահանջներին։ Բացի այդ, բժշկական նշանակության միջոցի ամեն տեսակի համար արտադրողը պարտավոր է սահմանված կարգով հաստատել նորմատիվ-տեխնիկական փաստաթղթավորումը։ Բժշկական ապրանքների սանիտարա-հիգիենիկ նորմերի համապատասխանության գնահատման համար դրանց ամեն միավորի վրա պետք է նշել՝ Ապրանքի նշանակության և կիրառման ոլորտը։ Ապրանքի նկարագրությունը՝ անհրաժեշտության դեպքում նշելով նաև տեսակն ու մարմնի հետ դրա թույլատրելի շփման տևողությունը։ Դրա բաղադրությունն ու կիրառման եղանակը։ Հիգիենիկ նշանակության տեխնիկական չափանիշներն ու բնութագրերը (եթե բժշկական տեխնիկա է)։ Արտադրման ամսաթիվը։ Ցուցումներ՝ անվտանգ կիրառման համար։     Ու՞մից և ի՞նչ բժշկական դիմակներ և արտահագուստ է գնել պարետատունը Կառավարության կողմից «Հետք»-ին տրամադրած տեղեկությունների համաձայն՝ պարետատունը  չինական «Hunan Machinery & equipment» ընկերությունից գնել է 100 000 հատ KN95 դիմակ՝ 61 մլն 140 հազար դրամի և 30 000 հատ N95 դիմակ՝ 36 մլն 684 հազար դրամի։  Բացի այդ, գնվել է 20 000 պաշտպանիչ հանդերձանք՝ չինական «HEBEI LINK-ALL SUPPLY CHAIN MANAGEMENT CO» ընկերությունից՝ 224 մլն 400 դրամի։ Տեղական 9 արտադրողից պարետատունը բժշկական արտահագուստ է գնել, որից 4-ը անհատ ձեռնարկատերեր են։ Ընդհանուր առմամբ, հունիսի 16-ի դրությամբ ձեռք է բերվել 691 մլն դրամի 125 214 հատ արտահագուստ և մեկանգամյա բժշկական խալաթ։ Սրանցից 100 000-ը մեկանգամյա օգտագործման բժշկական խալաթներ են, որոնք կարել է տեղական «Տաշիր կար» ՓԲԸ-ն։ Վերջինս զբավում է արտահագուստի արտադրությամբ և մատակարարել է 579 մլն 024 հազար դրամի 100 000 հատ մեկանգամյա բժշկական խալաթ։ Հաջորդ խոշոր մատակարարը եղել է «MULTIFIX FZE» ընկերությունը, որից ձեռք է բերվել մոտ 50 մլն դրամի ( 99 330 ԱՄՆ դոլար) արտահագուստ՝ 7000 հատ, մեկ միավորը՝ 6930 դրամով։ Նույն արտահագուստից 1000 հատ ընկերությունը նվիրել է։ Այս ընկերության մասին հայտնի է միայն այն, որ գրանցված է Դուբայում, այլ տեղեկություն համացանցում չկա. պարզ չէ՝ այդ ընկերությունը կարո՞ղ է արտադրել բժշկական ապրանքներ, թե ոչ։ Ընդհանուր առմամբ, ձեռք է բերվել 46 մլն 497 հազար դրամի 13 219 հատ եռաշերտ արտահագուստ և 99 մլն դրամի 19 195 այլ արտահագուստ։ «ԱՆՄԱՐ» ընկերությունից կառավարությունը ձեռք է բերել «Տայվեկ» (tyvek) արտահագուստ՝ 10 000 հատ՝ 35  մլն դրամ արժողությամբ։ Դրանք ամերիկյան «Dupont» ընկերության արտադրանքն են։ «Եղիշե Մարգարյան» ԱՁ-ից գնվել է 14 մլն 252 հազար դրամի արտահագուստ՝ 1018 հատ, մեկ միավորի արժեքը՝ 14 000։ Ընկերությունը զբաղվում է բժշկական սարքավորանքի և գործիքների մեծածախ առևտրով։ Մարտի 30-ին «Եղիշե Մարգարյան» ԱՁ-ից 360 000 դրամի պաշտպանիչ նյութեր և ապրանքներ է գնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ 7 մլն 200 հազար եռաշերտ արտահագուստ գնվել է «Լեյբր Գուդս» ՍՊԸ-ից. 1500 հատ 4800 դրամ արժողությամբ եռաշերտ արտահագուստ։ Այս ընկերությունը զբաղվում է ոչ մասնագիտացված մեծածախ առևտրով և բժշկական պարագաներ կամ պաշտպանիչ միջոցներ նախկինում չի արտադրել։ Շարունակությունը՝ hetq.am-ում
12:05 - 09 հուլիսի, 2020
Այսoրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 30346 դեպք, մեկ օրում գրանցվել է 526 նոր դեպք

Այսoրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 30346 դեպք, մեկ օրում գրանցվել է 526 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ hուլիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 30346 դեպք, որոնցից 18000-ն` առողջացած, 535-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11641 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 129166 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 526 նոր դեպք և 573 առողջացած։ Մեկ օրում կատարվել է 1995 թեստավորում։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 83 (տղամարդ), 82 (տղամարդ), 65 (կին), 61 (կին), 74 (կին), 70 (տղամարդ), 82 (տղամարդ), 64 (տղամարդ), 68 (կին), 90 (կին), 81 (տղամարդ), 52 (կին), 65 (տղամարդ) և 63 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 170 է:
10:54 - 09 հուլիսի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 29820 դեպք, մեկ օրում գրանցվել է 535 նոր դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 29820 դեպք, մեկ օրում գրանցվել է 535 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 29820 դեպք, որոնցից 17427-ն` առողջացած, 521-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11708 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 127171 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 535 նոր դեպք և 520 առողջացած։ Մեկ օրում կատարվել է 2083 թեստավորում։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 68 (տղամարդ), 71 (տղամարդ), 84 (կին), 78 (կին), 34 (կին), 93 (կին), 83 (կին), 39 (կին), 71 (տղամարդ), 68 (տղամարդ), 78 (տղամարդ), 75 (տղամարդ), 68 (տղամարդ), 54 (կին), 73 (տղամարդ), 75 (տղամարդ), 82 (տղամարդ) և 70 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
11:03 - 08 հուլիսի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 29285 դեպք, մեկ օրում գրանցվել է 349 նոր դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 29285 դեպք, մեկ օրում գրանցվել է 349 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 29285 դեպք, որոնցից 16907-ն` առողջացած, 503-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11711 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 125088 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 349 նոր դեպք և 605 առողջացած։ Մեկ օրում իրականացվել է 1273 թեստ։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 58 (կին), 70 (կին), 72 (տղամարդ), 56 (կին), 56 (կին), 63 (տղամարդ), 81(տղամարդ), 80 (կին), 82 (կին), 85 (տղամարդ), 54 (կին) և 60 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 164 է:
10:57 - 07 հուլիսի, 2020
Առողջապահության նախարարությունն ամփոփել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի գործընթացում իրականացված աշխատանքները

Առողջապահության նախարարությունն ամփոփել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի գործընթացում իրականացված աշխատանքները

Առողջապահության նախարարությունն ամփոփել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի գործընթացում իրականացված աշխատանքները։ ԱՆ-ի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև։   Հակահամաճարակային միջոցառումներ Մշակվել և գործադրվել է համաճարակի զարգացման փուլերին համապատասխան արտակարգ իրավիճակների արձագանքման երկու պլան: Ապահովվել է կորոնավիրուսային հիվանդության կասկածելի և հաստատված դեպքերի, տնային օջախների, կազմակերպությունների համաճարակաբանական հետազոտություն: Կազմակերպություններում մեթոդագործնական օգնություն է ցուցաբերվել հակահամաճարակային ռեժիմի ապահովման և լիարժեք գործադրման ուղղությամբ: Սահմանվել է համաճարակաբանական կապերի բացահայտում և հետագա 14-օրյա բժշկական հսկողություն Հայաստանի տարածք մուտք գործած (ցամաքային, երկաթուղային և օդային ճանապարհով) անձանց նկատմամբ: Մշակվել և ներդրվել է կորոնավիրուսային հիվանդության  համավարակի ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի բոլոր անցակետերով մուտք գործած անձանց և ախտորոշված կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտների հետ շփված անձանց, ինչպես նաև ախտորոշումը հաստատված անախտանիշ կամ ախտորոշման ճշտման անհրաժեշտություն ունեցող անձանց հատուկ կարանտինային վայրերում շարունակական համաճարակաբանական դիտարկման ուղեցույցը: Կորոնավիրուսային վարակով հիվանդների հետ շփված անձինք մեկուսացվել են կարանտինային վայրերում՝ ապահովելով նրանց առողջական վիճակի հսկողության, լաբորատոր հետազոտությունների համար՝ նմուշառման, տվյալների բազայի վարման և հակահամաճարակային միջոցառումների իրականացում՝ սահմանելով շուրջօրյա հերթապահություն: Կարանտինի ընթացքում (փետրվար-մայիս) մեկուսացվել և հսկողության է վերցվել 9225 քաղաքացի, որոնցից 32,8%-ում (3032) հայտնաբերվել են դրական դեպքեր: Թվով 30 կարանտինային վայրում  աշխատանքները կազմակերպվել են բուժաշխատողների և կամավորների (շուրջ 400 անձ) ներգրավմամբ: Ինքնամեկուսացման դեպքում` կատարվել է առողջական վիճակի դիտարկում, անձնական տվյալների հավաքագրում, մուտքագրում ԱՐՄԵԴ առողջապահական էլեկտրոնային ազգային միասնական համակարգ և տրամադրում պարետատուն՝ ինքնամեկուսացումն ապահովելու համար: Հուլիսի 5-ի դրությամբ ինքնամեկուսացվել է ընդհանուր առմամբ 83500 քաղաքացի: Կորոնավիրուսային վարակի կասկածով հիվանդների և մեկուսացված անձանց շրջանում իրականացվում են լաբորատոր հետազոտություններ: Հուլիսի 6-ի դրությամբ հանրապետությունում կատարվել է 123815 լաբորատոր հետազոտություն: Հզորացվել են լաբորատոր կարողությունները՝ վերապրոֆիլավորում, սարքավորումների և ռեագենտների ձեռքբերում, մասնագետների վերապատրաստում, Սյունիքի, Լոռու, Շիրակի մարզերում նոր ՊՇՌ լաբորատորիաների ստեղծում՝ այս ամենի արդյունքում ապահովելով օրական 2000-ից ավելի նմուշի հետազոտության հնարավորություն` սկզբնական շրջանում կատարվող 300-ի փոխարեն: Բժշկական կազմակերպություններում ապահովվել է վարակի հսկողության (մեծ հոսքերի ժամանակ) և հակահամաճարակային ռեժիմի պահպանման գործընթացի համակարգումը: Մարտից ձևավորվել է 24/7 ռեժիմով գործող «Օպերատիվ զանգերի կենտրոն» և հունիսի 18-ի դրությամբ սպասարկվել է 83092 քաղաքացու զանգ: Նույն ժամանակահատվածում առողջապահության նախարարության թեժ գիծ ստացվել է 49196 զանգ:   Բժշկական կենտրոնների վերապրոֆիլավորում, հագեցում, կադրային ներուժ Վերապրոֆիլավորել և կորոնավիրուսային հիվանդությամբ են զբաղվում շուրջ 19 բժշկական հաստատություններ. Դրանք են` «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ծննդատան մասնաճյուղը, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը, Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալը, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը, Արտաշատի բժշկական կենտրոնը, Կապանի բժշկական կենտրոնը, Այրվածքաբանության ազգային կենտրոնում «Մեդլայն-կլինիկ» ԲԿ-ն (ընդունման, ախտորոշման և տեղափոխման կենտրոն), «Դիլիջան» բժշկական կենտրոնը, Սպիտակի բժշկական կենտրոնը, Վեդու բժշկական կենտրոնը, Մարտունու բժշկական կենտրոնը.  բաժանմունքներ են առանձնացվել` «Էրեբունի», «Աստղիկ» և «Արմենիա» բժշկական կենտրոններում, Հերացի թիվ 1 կլինիկական հիվանդանոցում, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում, «Արաբկիր» բժշկական համալիրում, «Մուրացան» հիվանդանոցային համալիրում (նորածինների և շտապ վիրաբուժական միջամտության կարիք ունեցող երեխաների բուժում), «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում (երեխաների ախտորոշման և տեղափոխման կենտրոն): Այսպիսով` ծավալվել է 2612 մահճակալ, որից 287-ը վերակենդանացման բաժանմունքներում: Մշակվել և ներդրվել են կորոնավիրուսային հիվանդության նմուշառման, բուժման, դուրսգրման վերաբերյալ ուցեցույցներ և հրամաններ:  Հաստատվել է «Արտահիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը», համաձայն որի կորոնավիրուսային հիվանդության անախտանիշ և թեթև ընթացքով հաստատված COVID-19 պացիենտների և նրանց հետ սերտ շփում ունեցող անձանց բժշկական հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային պահպանման հաստատությունների կողմից: Հուլիսի 6-ի դրությամբ 9086 պացիենտ գտնվում է վերջիններիս հսկողության տակ: Կանոնակարգվել է «Շտապօգն'ության» ծառայության մեքենաների միջոցով (ներառյալ` վարորդ) շրջիկ բրիգադներով COVID-2019-ի կասկածով պացիենտների նմուշառման իրականացումը և տեղափոխումը: Բժշկական անձնակազմն ապահվվել է անհրաժեշտ պաշտպանիչ միջոցներով (դիմակ, ձեռնոց և ախտահանիչ միջոց): Կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շրջանակներում Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում տեղակայված Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի մասնաշենքում մեկնարկել են վերանորոգման շինարարական աշխատանքներ: Կորոնավիրուսային վարակ և ինֆեկցիոն հիվանդություններից մահացած անձանց դիահերձում կատարելու նպատակով մասնաշենքը վերազինվում է: «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում նախագծվել և կառուցվել է  մոտ 35 սպասասենյակ ունեցող մոդուլը, ինչպես նաև կառուցվել է համակարգչային տոմոգրաֆիայի նոր մասնաշենք: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վիրասրահներից մեկը վերապրոֆիլավորվել է որպես ծնարան, որը հագեցված է գինեկոլոգիական սեղանով, դոպպլեր սարքավորումներով, ծննդալուծման համար անհրաժեշտ գործիքներով և պարագաներով, նորածնի ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման կենտրոնով: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի լաբորատորիայում ընթանում են սարքավորումների հագեցման աշխատանանքեր` պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) հետազոտություններ իրականացնելու համար: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սկսել են շինարարական աշխատանքներ` 50 մահճակալային ֆոնդ ունեցող նոր վերակենդանացման բաժանմունք ծավալելու համար: Միաժամանակ, ԲԿ-ի առաջին հարկում նախատեսվում է ծավալել նոր ընդունարանային մաս, որտեղ իրականացվելու է պացիենտների տեսակավորումը ըստ ծանրության աստիճանների: «Էրեբունի» բժշակական կետնտրոնում ընթանում է շինարարական աշխատանքներ` 40 մահճակալային ֆոնդ ունեցող նոր վերակենդանացման բաժանմունք ծավալելու համար: Միքայելյան համալսարանական հիվանդանոցում ընդհանում են աշխատանքներ` 140 մահճակալային ֆոնդ ծավալելու համար, որից 40-ը վերակենդանացման համար: «Արաբկիր» բժշկական համալիրում 14 օրում կառուցվել է հերթական մեկուսարանը կովիդ-կասկածելի փոքրիկ պացիենտների ընդունելության համար։ Մեկուսարանն ունի 8 հիվանդասենյակ և 16 մահճակալ: Սահմանվել է ինքնամեկուսացված կոնտակտավորների արտահիվանդանոցային (տնային) պայմաններում բժշկական հսկողություն իրականացնող բժշկական կազմակերպությունների (ըստ զոնաների) և COVID-19-ով պայմանավորված կոնտակտավորների շարունակական հսկողություն իրականացնող բժիշկների ցանկը և Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված ինքնամեկուսացված կոնտակտավորների արտահիվանդանոցային (տնային) պայմաններում բժշկական հսկողության ընթացակարգը: Մարտից կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ բուժանձնակազմի համար: Հուլիսի 3-ի դրությամբ կորոնավիրոսային հիվանդության վերաբերյալ դասընթացներին մասնակցել է 5680 բուժաշխատող և վարչական աշխատող: Անցկացվել են նեղ մասնագիտական տեղական և միջազգային վեբինարների 20 քննարկում` նոր կորոնավիրուսային վարակի թեմայով, որին մասնակցել է 2270 բուժաշխատող: Բուժաշխատողների համար կորոնավիրուսային հիվանդության բուժման մասնագիտական խորհրդատվության տրամադրման նպատակով ստեղծվել և գործարկվել է առցանց բժշկական կոնսիլիումի հարթակ: Ստեղծվել է բուժաշխատողների տեղեկատվական բազա, որի հիման վրա հավաքագրվել է շուրջ 4500 հայտ, որից 1600-ը բուժանձնակազմ (բժիշկ, բուժքույր, մայրապետ, օրդինատոր, ուսանող) մնացածը եղել են այլ մասնագիտությամբ։ Բուժհաստատությունների կողմից ներկայացված հայտերի համաձայն շուրջ 600 կամավոր ներգրավվել են աշխատանքներում: Մշակվել և ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի թիվ 806-Ն որոշմամբ հաստատվել է «Արտակարգ իրավիճակներում կամ արտակարգ իրավիճակով պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելու դեպքում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով համապատասխան մասնագիտացում, որակավորում չունեցող, վերապատրաստում չանցած բուժաշխատողներին կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորներին բժշկական օգնության և սպասարկման իրականացման գործընթացում ներգրավման թույլտվության կարգն ու պայմանները: Հուլիսի 6-ի դրությամբ արտերկրից Հայաստան է ժամանել 46 մասնագետ, որից 1-ը Գերմանիայից, 18-ը` Ֆրանսիայից, 5-ը` Ռուսաստանից, 11-ը` Լիտվայից և ևս 11 բուժաշխատող` Իտալիայից: Ժամանողները մասնագիտությամբ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, ինտենսիվ թերապիայի մասնագետներ, վարակաբաններ, համաճարակաբաններ, բուժքույրեր են:   Հուլիսի 6-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդությունից բուժված 16302 պացիենտ, հաստատված բոլոր դեպքերից մահավությունը կազմում է  1.7 %: Հուլիսի 5-ի դրությամբ բուժում ստացող պացիենտներից 516-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, իսկ 128-ը` ծայրահեղ ծանր:   Սարքերի, անհրաժեշտ պարագաների, դեղերի ձեռքբերում Ձեռք է բերվել և բաշխվել է 159 արհեստական օդափոխության սարք: Մինչև սեպտեմբերի վերջ կմատակարարվի ևս 30 ԹԱՕ սարք: Ձեռք է բերվել և բաշխվել է շուրջ 830 թթվածնի շարժական ապարատներ: Ձեռք են բերվել և COVID-19-ի ախտորոշում և բուժում իրականացնող կազմակերպություններին բաշխվել են անհատական պաշտպանիչ պարագաներ: Պաշտպանիչ արտահագուստ` 172500, պաշտպանիչ դիմակ` 327000, բժշկական դիմակ` 440000, պաշտպանիչ ակնոց` 32000, խալաթ` 102000 հատ: ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով ձեռք է բերել հավելյալ 5 շտապօգնության մեքենա, ինչպես նաև 6 ամենագնաց։ Բացի այդ, համակարգի կարիքների համար նախատեսվում է ձեռք բերել 20 շտապօգնության ավտոմեքենա: Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնին, Թոքաբանության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ին, Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնին, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ին և Հայաստանի ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալին տրամադրվել է մեկական ուլտրաձայնային հետազոտման սարք: Մինչև հուլիս ամսվա վերջ մեկական ուլտրաձայնային հետազոտման սարքեր տրամադրվելու են «Դիլիջան» բժշկական կենտրոն ՓԲԸ-ին, Մարտունու ԲԿ-ին, Վեդու բժշկական կենտրոն ՓԲԸ-ին և Սպիտակի ԲԿ-ին: Բժշկական հաստատություններին բաշխվել են 235 հատ պացիենտի մոնիտորներ և 6 ԷՍԳ սարքեր։ Ձեռք են բերվել և բաշխվել են շուրջ 1500 պուլսօքսիմետրներ, շուրջ 20  լարինգոսկոպ, շուրջ 150 ավտոմատ ներարկիչներ, շուրջ 600 թթվածնի ծավալաչափեր` խոնավացուցիչով։ ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնին և Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնին տրամադրվել է մեկական շարժական թվային ռենտգեն սարք, իսկ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին թվով 2 շարժական թվային ռենտգեն սարք: Մարզային վերապրոֆիլավորված հիվանդանոցների համար ձեռք են բերվել և 4 շարժական թվային ռենտգեն սարքեր բաշխվել են Սպիտակի, Վեդու, Մարտունու և Դիլիջանի «Իրվինգ» ԲԿ-ներին: Բացի այդ, նախատեսվում է ձեռք բերել լրացուցիչ 2 ունիվերսալ ռենտգեն սարք: Իրականացվել է COVID-19-ի համար անհրաժեշտ սարքավորումների հավաքագրում մարզային ենթակայության բժշկական կազմակերպություններից՝ դրանք հիվանդության վարման գործընթացում ներգրավված՝ ընտրված բժշկական կենտրոններին տրամադրելու նպատակով։ Ընդհանուր առմամբ, 31 անուն շուրջ 1000 միավոր բժշկական սարքավորումներով և պարագաներով  համալրվել է 5 վերակազմավորված հիվանդանոցների նյութատեխնիկական բազան: Պայմանավորված կորոնավիրուսային հիվանդությամբ ձեռք է բերվել և բաշխվել  ինթեսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքներում օգտագործվելու համար անհրաժեշտ հակաբիոտիկներ, ներարկման լուծույթներ, ցավազրկողներ,  ոչ ստերոիդային հակաբորբոքային, անզայացնող, սեդատիվ, հակաալերգիկ և անաֆիլակսիյաի, սիրտ-անոթային համակարգի, միզամուղներ, հակագերճնշումային, հակախողային, անզգայացնող, սրտխարնոցի  և արյան մակարդելիությունը կարգավորող դեղեր:  Ձեռք են բերվել հակավիրուսային դեղեր` Հիդրոքսիքլորոքվին 200 մգ, Լոպինավիր-Ռիտոնավիր (Ալուվյա), Տոնսիլիզումաբ (ակտեմրա) 200մգ, 80մգ,, որոնք տրամադրվել են վերապրոֆիլավորված բժշկական կենտրոններին: Կորոնավիրուսով պայմանավորված երեխաների մոտ կավասակի հիվանդությունը կանխելու և բուժելու նպատակով կազմակերպվել է Օգտագամ դեղի ձեռքբերումը, որը տրամադրվել է վերապրոֆիլավորված բժշկական կենտրոններին: «Արտահիվանդանոցային թոքաբորբերի վարման կլինիկական ուղեցույցի հաստատումից հետո ձեռք են բերվել դեղեր, որոնք  ընդգրկված են վերոհիշյալ ուղեցույցում և տրամադրվել ք. Երևանի և ՀՀ մարզերի բժշկական հաստատություններին: Ինչպես նաև ձեռք է բերվել «Ռեմդեսեվիր» դեղը, որը կմատակարավի մինչև սույն թվականի հուլիսի 15 և «Ավիգան» (ֆավիպավիր), որը արդեն ստացվել է որպես մարդասիրական օգնություն: Ուղեցույցների մշակում, միջազգային համագործակցություն, հանրային իրազեկում Մշակվել են ժամանակավորապես չսահմանափակված տնտեսական գործունեությունների ծավալման ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման անվտանգության կանոններ գրասենյակային պայմաններում, շինարարական հրապարակներում, առևտրի իրականացման վայրերում, մեծածախ և մանրածախ առևտրի օբյեկտներում, ծառայությունների ոլորտում հաճախորդների սպասարկման օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում, մարմնամարզական օբյեկտներում, վարսավիրանոցների և գեղեցկության սրահների այլ ծառայությունների կազմակերպման ոլորտում, բացահանքերի շահագործման ոլորտի ընկերություններում, նախադպրոցական կրթության հաստատություններում, մարդատար տրանսպորտի գործունեության ոլորտում: Մշակվել և հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետ կապված լաբորատոր պայմաններում կենսանվտանգության /կենսապահովության և բժշկական կազմակերպություններում N95 դիմակների օգտագործման կարգի ու դրանց կիրառման արդյունավետությունը բարձրացնող միջոցառումների վերաբերյալ մեթոդական ուղեցույցները: Մշակվել են ծերանոցներում, մանկատներում, հոգեբուժական հիմնարկներում, կալանավայրերում ու զորամասերում հիվանդության կանխարգելման սկզբունքները, որի հիման վրա մարտի սկզբից արգելվել են տեսակցությունները: Նոր կորոնավիրուսային վարակի վերաբերյալ բուժաշխատողների և հանրության շրջանում իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով, անվտանգ և արդյունավետ պայքարելու համար մշակվել կամ թարգմանվել ու տեղայնացվել է իրազեկման 57 պաստառ, թարգմանվել և պատրաստվել է 22 սոցիալական հոլովակ, ինչպես նաև պատրաստվել են տեսադասընթացներ նոր կորնավիրուսային վարակի վերաբերյալ: Առողջապահության նախարարության պատվերով պատրաստվել և հեռարձակվել է 7 հեռուստահաղորդում, 8 սոցիալական հոլովակ: Թեմայի վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներով կազմակերպվել է 225 հարցազրույց, պատրաստվել և տարածվել է 133 մամուլի հաղորդագրություն: Տպագրվել  և 3 ամիս տևողությամբ 60 բիլլբորդի վրա տեղադրվել են կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված խորհուրդները: Սոցիալական գովազդ է տեղադրվել կանգառներում՝ 29 կողմ սքրոլլերային, 59 կողմ պոստերային (ստասիկ) ՝ 3 ամիս տևողությամբ: Օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ բանակցության արդյունքում ստացվել է զգալի օժանդակություն, այդ թվում՝ սարքերի, ախտորոշիչ թեստերի, դիմակների և պարագաների տրամադրման, ինչպես նաև մասնագիտացված թիմեր ուղարկելու միջոցով: Որպես նվիրատվություն ստացված թեստերի ընդհանուր թիվն է 61152: Տեղեկությունների, գիտելիքների ու փորձի  փոխանակում և համագործակցություն է իրականացվում հարևան երկրների՝ Վրաստանի ու Իրանի Իսլամական Հանրապետության, ինչպես նաև Ռուսատանի Դաշնության, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Կորեայի, Շվեդիայի, Չինաստանի մեր գործընկերների ու դիվանագիտական օղակների, Գերմանիայի Ռոբերտ Կոխի ինստիտուտի ներկայացուցիչների հետ։ Պարբերաբար խորհրդակցություններ և տեսակոնֆերանսներ են կազմակերպվում ԵԱՏՄ, ԱՊՀ կառույցների, ԱՀԿ եվրոպական գրասենյակի և տարածաշրջանի անդամ երկրների առողջապահության նախարարությունների հետ։
16:20 - 06 հուլիսի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 28936 դեպք, մեկ օրում գրանցվել է 330 նոր դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 28936 դեպք, մեկ օրում գրանցվել է 330 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությւոնը հայտնում է, որ հուլիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 28936 դեպք, որոնցից 16302-ն` առողջացած, 491-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11984 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 123815 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 330 նոր դեպք և 162 առողջացած, մեկ օրում իրականացվել է 1133 թեստավորում։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 72 (կին), 64 (տղամարդ), 71(տղամարդ), 72 (տղամարդ), 87 (տղամարդ), 78 (տղամարդ) և 79 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 159 է:
10:34 - 06 հուլիսի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 27900 դեպք, մեկ օրում գրանցվել է 580 նոր դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 27900 դեպք, մեկ օրում գրանցվել է 580 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 27900 դեպք, որոնցից 15935-ն` առողջացած, 477-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11331 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 120245 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 580 նոր դեպք և 451 առողջացած, մեկ օրում իրականացվել է 2043 թեստավորում։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 70 (տղամարդ), 66 (տղամարդ), 83 (կին), 72 (տղամարդ), 59 (կին), 66 (տղամարդ), 86 (տղամարդ) և 85 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 157 է:
10:58 - 04 հուլիսի, 2020
Արսեն Թորոսյանը հյուրընկալել է ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին

Արսեն Թորոսյանը հյուրընկալել է ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին, փոխդեսպան Նիդա Դալմանտայտեին, Լիտվայից ժամանած պատվիրակության ղեկավար Մարիուս Չիուրլիոնիսին և պատվիրակության մի քանի անդամների, շնորհակալություն հայտնել նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում ցուցաբերած աջակցության համար: Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ 11 հոգուց բաղկացած պատվիրակությունը Լիտվայից Հայաստան էր ժամանել երկու շաբաթ առաջ՝ իր հետ բերելով բժշկական պաշտպանիչ պարագաներ, սարքավորումներ և Covid-19-ի ախտորոշման թեստեր: Բժիշկներն աշխատել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի և «Վնասվածքաբանության և Օրթոպեդիայի գիտահետազոտական կենտրոնի» վերակենդանացման բաժանմունքներում, իսկ փորձագետների թիմը՝ առողջապահության նախարարությունում, ՀՀ Ան Առողջապահության ազգային ինստիտուտում, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում և «Նորք ինֆեկցիոն» կլինիկական հիվանդանոցում։ Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն հույս է հայտնել, որ Լիտվայի կողմից Հայաստանին ցուցաբերված աջակցությունը դրական ազդեցություն կունենա ոչ միայն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում, այլև դրանից հետո: Դեսպանը նաև իր շնորհակալությունն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար և խոսքը փոխանցել Մարիուս Չիուրլիոնիսին, ով ներկայացրել է Հայաստանի վերաբերյալ իրենց դիտարկումները, եզրակացությունները և արել առաջարկներ ներկայիս իրադրության շուրջ: Անդրադառնալով Մարիուս Չիուրլիոնիսի առաջարկներին՝ Արսեն Թորոսյանը նշել է, որ լաբորատորիաների ընդլայնման հարցը նախարարության առաջնահերթություններից է, և այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են: Նախարարը կարևորել է գործընկերների աջակցությունը և շարունակական համագործակցության հույս հայտնել: Հանդիպման ավարտին առողջապահության նախարարության կողմից, ի նշան երախտագիտության, պատվոգրեր և փոքրիկ հուշանվերներ են հանձնվել Լիտվայից ժամանած պատվիրակության անդամներին:
17:36 - 03 հուլիսի, 2020
Կորոնավիրուսի թվերը կախված են ոչ միայն Կառավարության ջանքերից, այլեւ մեր բոլորի վարքագծից. նախարար |armtimes.com|

Կորոնավիրուսի թվերը կախված են ոչ միայն Կառավարության ջանքերից, այլեւ մեր բոլորի վարքագծից. նախարար |armtimes.com|

armtimes.com: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ կորոնավիրուսի համատեքստում առնվազն պայթյունավտանգ իրավիճակ չունենք: «Բոլոր կանխատեսումներով այժմ պիտի ունենայինք 30 հազարից ավելի դեպք, բայց ունենք 27 հազար, այսինքն՝ ինչ-որ չափով, միեւնույն է, կարողանում ենք զսպել վարակի տարածումը եւ կարծես թե ուղիղ գծի վրա ենք հունիսի կեսերից սկսած»,- ասց նա: Լրագրողներից մեկի հարցին՝ չե՞ն կարծում, որ կորոնավիրուսի դեմ պայքարում, այնուամենայնիվ, ցանկալի արդյունք չեն տալիս, Արսեն Թորոսյանը պատասխանեց. «ՀՀ-ում հիվանդ բոլոր քաղաքացիները ստանում են պատշաճ բուժօգնություն, ինչը շատ զարգացած երկրներում տեղի չի ունեցել, եւ այս առումով Կառավարության ջանքերը ավելի քան ողջամիտ եւ տեղին են, ինչ վերաբերում է թվերին, որոնք, ցավոք, չեն իջնում եւ արձանագրվում են նման հավաքների ժամանակ, ոչ թե բ/կ-ներում, դա կախված է ոչ միայն Կառավարության ջանքերից, այլեւ մեր բոլորի վարքագծից, որ մենք գիտակցված գնանք դրան»: Հարցին՝ ինքը ճի՞շտ քաղաքականություն է համարում այն, որ մինչ թեստի պատասխանը չի լինում, անգամ շնչահեղձության պայմաններում անձին չեն տեղափոխում հիվանդանոցային բուժման, այդ դեպքում ո՞վ պետք է նրան օգնության հասնի, առողջապահության նախարարը պատասխանեց, որ օգնության հասնողը առողջապահական համակարգն է. «Աստիճանաբար ավելի մեծ հզորություններ ներգրավելով՝ ավելի շատ մարդկանց ենք հասնում օգնության, մենք պետք է հիշենք, որ այժմ գտնվում ենք համաճարակային իրավիճակում, ինչը կրկնակի, եռակի բեռ է առողջապահական ցանկացած համակարգի համար»: Թորոսյանի խոսքով՝ այսօր առավոտյան տանը սպասող հաստատված ընդամենը 2 դեպք են ունեցել՝ ի տարբերություն երեկվա 20-ի, հետեւաբար այսօր իրավիճակը, ըստ նրա, ավելի լավ է, քան երեկ. «Եվ այդ իրավիճակը ամեն օր փոխվում է, կոնկրետ դեպքերով մենք աշխատում ենք կոնկրետ լուծումներ տալ թեստավորման քանակի ավելացման, արագացման եւ նման քաղաքացիներին տանը բուժօգնություն ցուցաբերելու համար»: Թորոսյանը տեղեկացրեց նաեւ, որ կորոնավիրուսով չզբաղվող հաստատություններում հատուկ բաժանմունքներ են առանձնացվում, որոնք կզբաղվեն այդ քաղաքացիներով, որոնց պատասխանները դեռ չեն եկել կամ բացասական են եկել, սակայն նրանք բուժօգնության կարիք ունեն: Այդպիսի բ/կ-ների թվում է նաեւ Նորքի ինֆեկցիոնը եւ Այրվածքաբանության կենտրոնը. «Կարող են լինել հատուկենտ մարդիկ, որոնք կարող են այդ պահին զրկված լինել բուժօգնությունից, դրա համար կանք մենք, որ զբաղվում ենք այդ դեպքերով, անձամբ ես զբաղվում եմ»: Հարցին՝ ինքը չի՞ պատրաստվում հրաժարական տալ, Արսեն Թորոսյանը բացասական պատասխան տվեց: Անդրադառնալով կորոնավիրուսից մահացած կնոջ դիակի անհետացման դեպքին՝ Արսեն Թորոսյանն ասաց, որ տեղի էր ունեցել շփոթմունք ճանաչման եւ դիերի տեղափոխման պրոցեսում, ինչն արդեն ուղղվել է. «Հարազատը ճանաչել է իր հարազատի դին, բայց իրականում այդպես չի եղել, եւ հետո նրանք ներողություն են խնդրել, որ սխալ մարդու դի են ճանաչել»,- ասաց նա: Շարունակությունը՝ armtimes.com-ում
15:18 - 03 հուլիսի, 2020