ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահի հետ մտքեր է փոխանակել խաղաղության պայմանագրի շուրջ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ

Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահի հետ մտքեր է փոխանակել խաղաղության պայմանագրի շուրջ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ

Ապրիլի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ: Այդ համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական դերը: Կարևորվել է սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացումը: Արարատ Միրզոյանը Էնդրյու Շոֆերին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Կողմերը մանրամասն քննարկել են 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները` մասնավորապես հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման և հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման հարցերը։ 
14:23 - 18 ապրիլի, 2022
Չինաստանը որոշել է Թայվանի շուրջ համալիր զորավարժություններ անցկացնել

 |armenpress.am|

Չինաստանը որոշել է Թայվանի շուրջ համալիր զորավարժություններ անցկացնել |armenpress.am|

armenpress.am: Չինաստանը որոշել է Թայվանի շուրջ համալիր զորավարժություններ անցկացնել ի պատասխան ամերիկացի կոնգրեսականների կղզի կատարած այցի: Ինչպես տեղեկացնում է ՌԲԿ-ն, այս մասին հայտնել է Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ու Ցյանը: Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը կղզի ամերիկյան պատվիրակության այցը որակել է կանխամտածված սադրանք և հայտարարել, որ նման գործողություններով ԱՄՆ-ն լրջորեն խաթարում է չին-ամերիկյան հարաբերությունների քաղաքական հիմքը եւ էլ ավելի է սաստկացնում լարվածությունը Թայվանի նեղուցում: «Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի արևելյան հրամանատարությունը վերջերս Թայվանի շուրջ ծովային և օդային տարածքում կազմակերպել է մարտական պատրաստության ստուգում, ինչպես նաև համալիր զորավարժություններ է անցկացրել», -ասել է Ցյանը:
18:21 - 15 ապրիլի, 2022
Վահրամ Դումանյանն ընդունել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

Վահրամ Դումանյանն ընդունել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջոան Ֆեյրլիի գլխավորած պատվիրակությանը: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Վահրամ Դումանյանը կարևորել է ԿԳՄՍ նախարարության և ԱՄՆ Խաղաղության կորպուսի համագործակցության շրջանակում տարիներ շարունակ իրականացվող անգլերենի դասավանդման և համայնքային միջմշակութային ծրագրերը։ Նախարարը փաստել է՝ Խաղաղության կորպուսի առաջին կամավորները Հայաստան են ժամանել դեռևս հեռավոր 1992 թվականին՝ Հայաստանի համար առավել բարդ շրջանում, և աջակցել մի շարք դժվարությունների հաղթահարմանը: Վահրամ Դումանյանի խոսքով՝  Խաղաղության կորպուսի գրոծունեության կարևորությունը սկսում է անվանումից՝ խաղաղություն, որի կարիքն այսօր գլոբալ առումով առկա է ողջ աշխարհում: Նա պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը ԱՄՆ Խաղաղության կորպուսի հետ՝ հույս հայտնելով, որ իրականացվող համատեղ ծրագրերը կնպաստեն գլոբալ խաղաղության հաստատմանը, քանի որ անվտանգության գլխավոր երաշխիքը, ըստ նախարարի, կրթությունն է: Վահրամ Դումանյանն անդրադարձել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի հետ 2018 թվականին ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում իրականացվող անգլերենի ուսուցման ծրագրերին՝ կարևորելով լեզվի միջոցով միջմշակութային երկխոսությունը: Ջոան Ֆեյրլին իր հերթին նշել է, որ ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակը գնահատում է ԿԳՄՍ նախարարության աջակցությունը մի շարք ծրագրերի իրականացման գործում: Նա նշել է, որ այս տարի լրանում է ԱՄՆ Խաղաղության կորպուսի՝ Հայաստանում գործունեություն ծավալելու 30 տարին, և այս ընթացքում շուրջ 1100 կամավորներ աշխատել են հայաստանյան ծրագրերում: Ջոան Ֆեյրլին ներկայացրել է գրասենյակի գործունեությունը, ինչպես նաև ներկա և առաջիկա ծրագրերը, որոնք ներառում են ՀՀ բոլոր մարզերը: Նրա խոսքով՝ համավարակով պայմանավորված՝ 2020 թվականից դադարեցվել է կամավորների աշխատանքը բոլոր երկրներում, սակայն Հայաստանում իրականացվող ծրագրերը կանգ չեն առել: Կամավորներն իրականացրել են անգլերենի ուսուցման 15 առցանց դասընթացներ՝ 150 երիտասարդների և 20 ուսուցիչների մասնակցությամբ: Նա նաև ընդգծել է, որ կորպուսի իրականացրած երիտասարդական ծրագրերը համահունչ են ՀՀ կառավարության առաջնահերթություններին. դրանք ուղղված են կյանքի հմտությունների և ձեռնարկատիրական ոլորտում Գավառի և Իջևանի երիտասարդների վերապատրաստմանը: Ջոան Ֆեյրլին հույս է հայտնել, որ 2023 թվականից կվերսկսվի կամավորների աշխատանքը Հայաստանում. դրա շրջանակում նախատեսվելիք ծրագրերը կներառեն չորս մարզ՝ Շիրակի, Լոռու, Կոտայքի և Արագածոտնի: Հանդիպման մասնակիցները կարևորել են նաև երիտասարդական զարգացման ծրագրերի շրջանակում համայնքային կենտրոնների և կառույցների հետ աշխատանքը՝ ոչ ֆորմալ կրթական միջավայր ապահովելու տեսանկյունից:
17:08 - 15 ապրիլի, 2022
ԿՀՎ տնօրենը մտահոգություն է հայտնել, որ Պուտինը կարող է դիմել միջուկային զենքի կիրառման |factor.am|

ԿՀՎ տնօրենը մտահոգություն է հայտնել, որ Պուտինը կարող է դիմել միջուկային զենքի կիրառման |factor.am|

factor.am: ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրենը հայտարարել է, որ Ուկրաինայում հաղթանակի պատրանք ստեղծելու «պոտենցիալ հուսահատությունը» կարող է դրդել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հրամայել օգտագործել մարտավարական կամ ցածր արտադրողականության միջուկային զենք, գրում է The New York Times-ը։ Տնօրեն Վիլիամ Բերնսը, որը նաև եղել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան, ասել է, որ նման զենքի հավանական օգտագործումը, թեկուզ նախազգուշական կրակոցը, հնարավոր է։ Սակայն նա, միաժամանակ, ասել է, որ որ մինչ այժմ, չնայած Պուտինի կողմից միջուկային սպառնալիքների հաճախակի կոչերին, նա չի տեսել ռազմական տեղակայման կամ զենքի տեղաշարժի տեսակների «գործնական ապացույցներ», որոնք կհուշեն, թե նման քայլը մոտ է։ «Հաշվի առնելով նախագահ Պուտինի և Ռուսաստանի ղեկավարության պոտենցիալ հուսահատությունը, հաշվի առնելով այն անհաջողությունները, որոնց նրանք բախվել են մինչ այժմ ռազմական առումով, մեզանից ոչ ոք չի կարող անլուրջ վերաբերվել մարտավարական միջուկային զենքին կամ ցածր հզորության միջուկային զենքին դիմելու հնարավոր սպառնալիքին»,- ասել է Բերնսը Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտում ելույթից հետո հարց ու պատասխանի ընթացքում։
13:58 - 15 ապրիլի, 2022
Կտրականապես դեմ ենք Վաշինգտոնի և Թայբեյի միջև որևէ պաշտոնական շփումների. Չինաստանի ԱԳՆ-ն՝ ԱՄՆ կոնգրեսականների այցի մասին |tert.am|

Կտրականապես դեմ ենք Վաշինգտոնի և Թայբեյի միջև որևէ պաշտոնական շփումների. Չինաստանի ԱԳՆ-ն՝ ԱՄՆ կոնգրեսականների այցի մասին |tert.am|

tert.am: Չինաստանի իշխանությունները եռանդուն քայլեր կձեռնարկեն ԱՄՆ կոնգրեսականների Թայվան այցի հետ կապված, քանի որ Պեկինն այս այցը համարում է ոտնձգություն ՉԺՀ-ի ինքնիշխանության դեմ։ Այս մասին ուրբաթ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը, գրում է ՏԱՍՍ-ը: «Մենք կտրականապես դեմ ենք Վաշինգտոնի և Թայբեյի միջև որևէ պաշտոնական շփումների: Չինաստանը կշարունակի եռանդուն միջոցներ ձեռնարկել և վճռականորեն պաշտպանելու է իր ինքնիշխանությունը, ինչպես նաև իր տարածքային ամբողջականությունը»,- ասել է նա ճեպազրույցում: Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի ավիացիան և նավատորմը վարժանքներ են անցկացնելու Արևելաչինական ծովում և Թայվանի շրջակայքում՝ կղզու հարցում ԱՄՆ-ի «սխալ ազդանշանների» պատճառով։ Այս մասին ասվում է Ժողովրդաազատագրական բանակի մարտական հրամանատարության արևելյան գոտու հաղորդագրության մեջ։
12:43 - 15 ապրիլի, 2022
ԱՄՆ-ն պատրաստ է օգնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը թե՛ երկկողմ համագործակցությամբ, թե՛ համախոհ գործընկերների հետ. ԱՄՆ Պետդեպարտամենտ

ԱՄՆ-ն պատրաստ է օգնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը թե՛ երկկողմ համագործակցությամբ, թե՛ համախոհ գործընկերների հետ. ԱՄՆ Պետդեպարտամենտ

Մենք հավատարիմ ենք Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագան խթանելուն: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ: «Ինչպես ավելի վաղ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, նույնկերպ հիմա մենք ողջունում ենք ապրիլի 6-ին Բրյուսելում վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հանդիպումը, ինչպես նաև խաղաղ բանակցություններ նախապատրաստելու և Սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողով ձևավորելու դրական տեղաշարժը»,- նշել է Փրայսը: Նրա խոսքով ինչպես ընդգծել է պետքարտուղարը երկու ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցներում, ԱՄՆ-ն շարունակում է խրախուսել Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա խաղաղ բանակցությունները. «Մենք կրկնել ենք, և պետքարտուղարն էլ կրկնել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է թե՛ երկկողմ համագործակցությամբ, թե՛ համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջոցով օգնելու երկրներին գտնել համապարփակ երկարաժամկետ խաղաղություն»: Նշենք, որ երեկ Ռուսաստանը հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի իր համանախագահի կարգավիճակի փոփոխության մասին: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է. «Քանի որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան դադարեցրել են [Մինսկի խմբի] համանախագահների համագործակցությունը, անհրաժեշտ են տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության վերականգնման ուղղությամբ հետևողական քայլեր։ Հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Խովաևը կշարունակի իր աշխատանքը նոր որակով, այն է՝ ՌԴ ԱԳ նախարարի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցչի»:
09:40 - 15 ապրիլի, 2022
ԱՄՆ Պետդեպը՝ ՀՀ-ում ԶԼՄ-ների մասին նոր օրենքի և լրատվականների սեփականատերերի անթափանց լինելու մասին
 |factor.am|

ԱՄՆ Պետդեպը՝ ՀՀ-ում ԶԼՄ-ների մասին նոր օրենքի և լրատվականների սեփականատերերի անթափանց լինելու մասին |factor.am|

factor.am: ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է 2021 թվականի «Մարդու իրավունքների համաշխարհային զեկույցը», որում անդրադարձ կա նաև Հայաստանին։ Զեկույցի համաձայն՝ ՀՀ Ազգային ժողովը լրագրողների իրավունքները սահմանափակող օրենք է ընդունել՝ սահմանափակելով նրանց մուտքը խորհրդարանի որոշ տարածքներ։ Օգոստոսի 18-ին, անվտանգության նկատառումներից ելնելով, Ազգային ժողովի ղեկավարությունը փոփոխություններ է ընդունել խորհրդարանում աշխատող լրագրողների հավատարմագրման ընթացակարգում՝ սահմանափակելով նրանց մուտքը խորհրդարանի որոշ տարածքներ և այլևս թույլ չտալով նրանց հարցազրույցներ անցկացնել խորհրդարանի դահլիճից դուրս եկող կամ նրանց մոտեցող պատգամավորների հետ։ Զեկույցում նշվում է, որ մինչ փոփոխությունների պաշտոնական ընդունումը՝ խորհրդարանի վարչակազմը սահմանափակումներ էր կիրառում լրագրողների նկատմամբ։ Օգոստոսի 5-ին, օրինակ, Panorama.am-ի ֆոտոլրագրող Լիլիան Գալստյանին արգելել են մուտք գործել ԱԺ, իսկ ավելի ուշ նա կորցրել է հավատարմագրումը ԱԺ-ում՝ խորհրդարանի անցակետից ֆոտոռեպորտաժի պատճառով։ Տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչները դատապարտել են արգելքն ու խորհրդարանական ղեկավարության գործողությունները՝ նշելով, որ նման նախաձեռնությունները հետընթաց են և խաթարում են իշխանությունների ու լրատվամիջոցների միջև քաղաքակիրթ հարաբերություններ հաստատելու ջանքերը։ Լիլիան Գալստյանի հավատարմագրումը վերականգնվել է օգոստոսի 17-ին։ Օգոստոսի 11-ին իշխող կուսակցության և ընդդիմության պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգել է դադարեցնել հանդիպման ուղիղ հեռարձակումը։ Անվտանգության ուժերը հավատարմագրված լրագրողներին և օպերատորներին արգելել են նկարահանել միջադեպը խորհրդարանի իրենց հատկացված սենյակից։ Լրատվամիջոցների ներկայացուցիչները դատապարտել են խոսնակի գործողությունները՝ ասելով, որ նա գերազանցել է իր լիազորությունները, և որ քաղաքացիներն իրավունք ունեն տեղյակ լինել, թե ինչ է կատարվում խորհրդարանում: Օգոստոսի 24-ին խորհրդարանի նիստի ժամանակ պատգամավորների միջև ծեծկռտուքի ժամանակ անվտանգության աշխատակիցները բռնի ուժով հեռացրել են լրատվամիջոցների ներկայացուցիչներին մամուլի համար հատկացված սենյակից՝ թույլ չտալով նրանց շարունակել նկարահանումները: Ոստիկանները սպառնացել են News.am լրատվական կայքի օպերատոր Հայկ Տոնոյանին զրկել հավատարմագրումից, եթե նա շարունակի նկարահանումները և, ըստ Տոնոյանի, ջնջել են ծեծկռտուքի տեսագրությունը։ Նման դեպք տեղի է ունեցել օգոստոսի 25-ին խորհրդարանում հերթական ծեծկռտուքի ժամանակ։ Օգոստոսի 25-ին հրապարակված հայտարարության մեջ լրատվամիջոցների ներկայացուցիչները դատապարտել են, ինչպես իրենք են բնորոշել՝ խորհրդարանում լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ շարունակվող ոտնձգությունները: Հայտարարության մեջ սահմանափակումները որակվում են որպես խոսքի ազատության և հանրության տեղեկացված լինելու իրավունքի դեմ ուղղված անօրինական գործողություններ։ Զեկույցում նաև նշվում է, որ լրատվամիջոցները քաղաքականապես բևեռացված են եղել։ Անհատներին կամ խմբերին, որոնց մեծ մասը կապված է նախկին իշխանությունների կամ խորհրդարանական ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ, պատկանում էր հեռարձակվող լրատվամիջոցների և թերթերի մեծ մասը, որոնք հակված էին արտացոլել իրենց սեփականատերերի քաղաքական հայացքներն ու ֆինանսական շահերը: Նշվում է, որ իշխանամետ ԶԼՄ-ների թիվը սկսեց աճել տարվա ընթացքում, քանի որ պետական պաշտոնյաները կամ նրանց հետ կապված անձինք, ըստ տեղեկությունների, ձեռք բերեցին նոր լրատվամիջոցներ: Այդ լրատվամիջոցները նույնպես հակված էին արտացոլել իրենց սեփականատերերի տեսակետները: Հեռարձակվող լրատվամիջոցները, հատկապես՝ Հանրային հեռուստատեսությունը, մնում է բնակչության մեծամասնության համար նորությունների և տեղեկատվության հիմնական աղբյուրներից մեկը։ Լրատվամիջոցների որոշ ներկայացուցիչների կարծիքով՝ Հանրային հեռուստատեսությունը շարունակել է նորություններն ու քաղաքական բանավեճերը ներկայացնել իշխանամետ տեսանկյունից, թեև այն հասանելի է մնացել ընդդիմության համար: Նշվում է, որ Հանրային հեռուստատեսությամբ կողմնակալության դեպքերը հատկապես ակնհայտ էին նախընտրական շրջանում։ Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին մեդիա մոնիթորինգը ցույց է տվել, որ հատկացված եթերաժամանակի առումով հանրային հեռարձակողը ամենաքիչ ուշադրությունն է դարձրել հիմնական ընդդիմադիր ուժին («Հայաստան» դաշինք): Զեկույցում նշվում է նաև, որ Հանրային հեռուստատեսությունը զգալի հաջողություններ է գրանցել նախընտրական բանավեճի մշակույթի ներդրման գործում։ Սոցցանցերի օգտատերերը տարբեր սոցիալական մեդիա հարթակներում ազատորեն արտահայտում էին իրենց կարծիքը կառավարության և նախկին իշխանությունների մասին: Սակայն սոցցանցերում կեղծ օգտահաշիվների կիրառումը և ԶԼՄ-ները մանիպուլյացիայի ենթարկելու փորձերը շարունակել են աճել նախընտրական շրջանում, թեև ընտրություններից հետո դրանք մի փոքր նվազել են: Ապատեղեկատվության առանձնակի աճ է գրանցվել՝ կապված COVID-19-ի և պատվաստումների թեմաների հետ, ինչը հանգեցրել է տեղական հսկիչ կազմակերպությունների կողմից փաստերի ստուգման ջանքերի ավելացման:
15:57 - 13 ապրիլի, 2022
Բայդենը Պուտինին մեղադրել է Ուկրաինայում «ցեղասպանություն» իրագործելու համար |tert.am|

Բայդենը Պուտինին մեղադրել է Ուկրաինայում «ցեղասպանություն» իրագործելու համար |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Այովա նահանգում ունեցած ելույթի ժամանակ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին անվանել է «բռնապետ», իսկ Ուկրաինայում ՌԴ-ի իրականցվող հատուկ ռազմական գործողությունը՝ «ցեղասպանություն»։ Այս մասին հայտնում է CBS հեռուստաալիքը։Այսպես, ԱՄՆ նախագահի հայտարարությունը հնչել է, երբ նա ափսոսանք է հայտնել գազի գնի թանկացման առնչությամբ։«Ձեր ընտանեկան բյուջեն, մեքենայի բաքը լիցքավորելու ձեր կարողությունը չպետք է կախված լինեն նրանից, թե արդյոք բռնապետը պատերազմ կհայտարարի և ցեղասպանություն կկատարի աշխարհի մյուս ծայրում», - բառացի ասել է Բայդենը:Ավելի ուշ, նախքան Վաշինգտոն թռչելը, Սպիտակ տան ղեկավարը մեկնաբանել է իր խոսքերը.«Ես դա անվանեցի ցեղասպանություն, քանի որ ավելի ու ավելի պարզ է դառնում, որ Պուտինը պարզապես փորձում է ոչնչացնել ուկրաինացի լինելու գաղափարը: Եվ ապացույցներն աճում են: Մենք միջազգային մակարդակով իրավաբաններին թույլ կտանք որոշել՝ արդյոք դա կարող է համապատասխան որակավորվել, թե ոչ, բայց ինձ համար դա այդպես է»,- ասել է Բայդենը:
09:54 - 13 ապրիլի, 2022
Միացյալ Նահանգները պատրաստ է ներգավվել այդ թվում որպես Մինսկի խմբի համանախագահ. ԱՄՆ-ը արձագանքում է Լավրովի հայտարարությանը

 |armenpress.am|

Միացյալ Նահանգները պատրաստ է ներգավվել այդ թվում որպես Մինսկի խմբի համանախագահ. ԱՄՆ-ը արձագանքում է Լավրովի հայտարարությանը |armenpress.am|

armenpress.am: Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ է ներգրավվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին երկկողմ ձևաչափով և նույն կերպ մտածող գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ տևական և համապարփակ խաղաղության հարցում այդ երկրներին օգնելու նպատակով: Այդ մասին հայտնում են Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունից՝ արձագանքելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությանը: «Մենք ողջունեցինք Բրյուսելում ապրիլի 6-ին վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի միջև կայացած հանդիպումը, այդ թվում՝ խաղաղության բանակցությունների նախապատրաստման և սահմանների դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողովի ձևավորման դրական քայլը: Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել խաղաղ, ժողովրդավար և բարեկեցիկ ապագայի կերտմանը Հարավային Կովկասում: Ինչպես ապրիլի 5-ին երկու երկրների ղեկավարների հետ հեռախոսազրույցների ժամանակ նշել է պետքարտուղարը՝ մենք շարունակում ենք խրախուսել խաղաղության բանակցությունների շարունակումը Հայաստանի և Ադրբեջանի միջև և վերահաստատում, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ներգրավվել երկկողմ ձևաչափով և նույն կերպ մտածող գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ օգնելու այդ երկրներին տևական և համապարփակ խաղաղության հասնելու հարցում», - փոխանցել են ամերիկյան դեսպանությունից:
19:25 - 12 ապրիլի, 2022
Ուկրաինան ստուգում է ռուսական ուժերի կողմից ֆոսֆորային զենք կիրառելու կասկածները
 |azatutyun.am|

Ուկրաինան ստուգում է ռուսական ուժերի կողմից ֆոսֆորային զենք կիրառելու կասկածները |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Հաննա Մալյարն այսօր ասել է, որ զինվորականներն ուսումնասիրում են Մարիուպոլում անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո մի խումբ մարդկանց շնչառական և նյարդաբանական հիվանդությունների պատճառները։ Հեռուստատեսության հարցազրույցում նա այսօր ասել է, թե վարկած կա, որ դա կարող է ֆոսֆորային զենքի հարձակման հետևանք լինել։ Նա նշել է, որ պաշտոնական հաղորդագրություն ավելի ուշ կլինի։ Ֆոսֆորներ պարունակող զինատեսակը քիմիական զենք չի համարվում, այն հրկիզող զենքի տեսակ է, որի կիրառումը անօրինական չէ, բայց ամեն դեպքում Ժնևյան կոնվենցիաներով բնակչության դեմ ցանկացած զենքի օգտագործում արգելված է։ ԱՄՆ-ն և Բրիտանիան ասել են, որ կստուգեն ռուսական ուժերի կողմից նման զենք կիրառելու կասկածները։
17:05 - 12 ապրիլի, 2022