ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
«Ֆլեշը» հատուցել է գյուղացիների վառելիքի սուբսիդավորման ընթացքում պատճառած վնասը

«Ֆլեշը» հատուցել է գյուղացիների վառելիքի սուբսիդավորման ընթացքում պատճառած վնասը

«Ֆլեշ» ընկերությունը հատուցել է 2014-2015 թվականներին գյուղատնտեսական աշխատանքների համար նախատեսված մատչելի գնով դիզվառելիքի սուբսիդավորման գործընթացում չարաշահումներով պատճառված 111.5 մլն դրամ վնասը, հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը: Ուսումնասիրությամբ պարզվել էր, որ ծրագիրն իրականացնելիս ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չեն կատարել ՀՀ կառավարության 2003թ. համապատասխան որոշմամբ հաստատված պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների հատկացման կարգի պահանջները: Չեն կատարել սուբսիդիայի հիմքում դրված նվազագույն շահավետ գնի նորմատիվների հաշվարկման և ՀՀ ֆինանսների նախարարության հետ համաձայնեցման պարտականությունները: Բացի այդ պարզվել էր, որ 2015-ին կառավարության որոշմամբ 2015թ. դիզելային վառելիքի սուբսիդավորման գին է սահմանվել 1 լիտրի համար 55 դրամ: Չնայած այդ հանգամանքին՝ նույն որոշման մեկ այլ կետով և դրա հիման վրա կնքված համաձայնագրով մատակարար ընկերությանը փոխհատուցվել է 88 դրամ: Արդյունքում պետության օրինական շահերին պատճառվել էր էական վնաս՝ պետական բյուջեից դիզելային վառելիքի գծով 2015-ին անհիմն, շուկայական գներից թանկ, տրամադրվել է 104.8 մլն դրամ ավելի սուբսիդիա: Արձանագրված առերևույթ խախտումների փաստով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել էր քրեական գործ:Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է նաև, որ 2014-ին կառավարության որոշմամբ մեկ լիտր դիզվառելիքի սուբսիդիայի չափը սահմանվել է 88 դրամ: Սակայն մատակարար ընկերությունն առանց բավարար իրավական հիմքերի դիզվառելիքի 1 լիտրը մատակարարել է նախորդ տարի սահմանված 90 դրամ գնով՝ 2 դրամ թանկ, որը ևս փոխհատուցվել է պետության կողմից, ինչի հետևանքով պատճառվել է 6.6 մլն դրամի վնաս Նախաքննությունը շարունակվում է:
09:45 - 21 մարտի, 2019
Դատախազությունը պետական շահերի պաշտպանության ուսումնասիրությամբ 36 միլիարդ դրամի վնաս է հայտնաբերել

Դատախազությունը պետական շահերի պաշտպանության ուսումնասիրությամբ 36 միլիարդ դրամի վնաս է հայտնաբերել

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականների, տարեկան աշխատանքային ծրագրով պլանավորված աշխատանքների կատարման արդյունքում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը և տարածքային բոլոր ստորաբաժանումները 2018թ. աննախադեպ ցուցանիշներ են ապահովել պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Մասնավորապես, դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից հանրապետական և մարզային ընդգրկման բազմաթիվ ոլորտներում կատարվել է պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ընդհանուր առմամբ 626 ուսումնասիրություն, որոնց ընթացքում հայտնաբերվել է 1.345 իրավախախտում, ինչը գրեթե երեք անգամ գերազանցում է 2017թ. արդյունքը: Դրանց շրջանակներում պետության շահերին հասցված վնասը վերականգնելու մասին նախազգուշացվել են 208 իրավաբանական և ֆիզիկական անձինք: Արդյունքում տարվա ընթացքում կամովին պետական բյուջե է վերականգնվել ավելի քան 525 մլն. դրամ՝ 2017թ.՝ 150 մլն դրամի դիմաց: Ավելին՝ armtimes.com-ում
08:37 - 21 մարտի, 2019
Կոտայքի մարզպետը դիմել է դատախազություն

Կոտայքի մարզպետը դիմել է դատախազություն

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր դիմել է ՀՀ Կոտայքի մարզի դատախազին՝ հանձնարարելու համապատասխան ծառայություններին քննության առարկա դարձնել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում 2019 թվականի մարտի 7-ին կայացած համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդները: Կոտայքի մարզպետարանի կողմից Աբովյան համայնքում աճուրդների գործընթացի ուսումնասիրությամբ ի հայտ են եկել մի շարք իրավախախտումներ.դրանց մի մասը հակասել են ՀՀ Օրենսդրությանը և իրավակարգավորող այլ նորմերի: Այս առնչությամբ մարզպետարանը գրությամբ առաջարկել է Աբովյանի համայնքապետարանին՝ հիմք ընդունելով ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ կառավարության 12.04.2001թվականի N 286 որոշմամբ հաստատված կարգի 59.2-րդ կետի պահանջները՝ չեղարկել վերը նշված հողամասերի աճուրդը և տեղեկացնել: Ի պատախան, Աբովյանի համայնքապետարանը տեղեկացրել է, որ աճուրդին նախորդած գործընթացներն իրականացվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ միաժամանակ հայտնելով, որ աճուրդի մասին տրված հայտարարության մեջ առկա տպագրական վրիպակն ուղղվել է, իսկ Աբովյանի N հասցեում գտնվող հողամասը հանվել է աճուրդի լոտացուցակից: Եվս մեկ գրությամբ Աբովյանի համայնքապետարանին տեղեկացվել է, որ մարտի 7-ին կայանալիք աճուրդի ներկայացված թվով 4 միավոր բնակավայրերի նպատակային նշանակության հողամասերով անցնում են համայնքը սնուցող գազատար և ջրատար խողովակաշարերը և առաջարկվել է ներկայացնել այդ հողամասերի վերաբերյալ համայնքապետարանի կողմից իրականացված ուսումնասիրությունների փաստաթղթային հիմքերը: Համայնքապետարանը, ինչպես նախկինում, այնպես էլ մինչ աճուրդի օրը հողամասերի ստորգետնյա կոմունիկացիաների առկայության վերաբերյալ ունեցել է «բացասական» տեղեկատվություն: Հաշվի առնելով ՀՀ Կոտայքի մարզպետարանի կողմից փոխանցված տեղեկատվությունը՝ նշված 4 միավոր հողակտորները հանվել են սակարկությունից՝ «գործող օրենսդրության համաձայն»: Հարկ է նաև նշել, որ մարզպետարանի կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ առանց բավարար ուսումնասիրության աճուրդի է ներկայացվել սեփականության իրավունքով չփոխանցվող հողեր: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ Կոտայքում տարածքային կառավարման ինստիտուտներին ՀՀ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ վերապահված վերահսկողական գործառույթների թիվ 1 առաջնահերթությունը մարզի կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության բոլոր ոլորտներում ՕՐԵՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ապահովումն է։ Ըստ այդմ՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի օտարումների գործընթացների իրականացումը պետք է կանոնակարգվի բացառապես ՀՀ օրենսդրությամբ և ցանկացած գործողություն, ինչի արդյունքում վնաս է հասցվել պետությանը, մարզի համայնքներին կամ քաղաքացիների օրինական իրավունքներին և շահերին, արժանանալու է իրավական խիստ հակազդեցության: lragir.am
13:09 - 20 մարտի, 2019
Օպերայում ոստիկանի նկատմամբ բռնության դեպքով քրեական գործ է հարուցվել

Օպերայում ոստիկանի նկատմամբ բռնության դեպքով քրեական գործ է հարուցվել

(c) Նարեկ Ալեքսանյան Ազատության հրապարակում բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։ ​ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնում նախապատրաստվող նյութերով փաստական տվյաներ են ձեռք բերվել այն մասին,որ 2019 թվականի մարտի 14-ին ՀՀ ոստիկանության ԵՔՎ ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ի վաշտի 2-րդ դասակի ավագ  ոստիկան Ա. Ե.֊ն 2019թ. մարտի 14-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիմաց՝ Ազատության հրապարակում, ծառայություն իրականացնելու ընթացքում հավաքված քաղաքացիներին Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող աշխատանքներին և ՀՀ ոստիկանության ծառայողների պարտականությունների կատարմանը չխոչընդոտելու վերաբերյալ օրինական պահանջ է ներկայացրել, որի ընթացքում հավաքված անձանցից մեկը փորձել է ճեղքել ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից կազմված շղթան։ Ոստիկանը թույլ չի տվել, իսկ քաղաքացին երկու անգամ բռունցքով դեմքին հարվածելու եղանակով բռնություն է գործադրել նրա նկատմամբ: Դեպքի վայրից Ա. Ե.֊ի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին է բերման ենթարկվել Գ. Շ.֊ն: Նկատի ունենալով, որ առերևույթ առկա են հանցագործության հատկանիշների մասին բավարար տվյալներ՝ դեպքի առթիվՀՀ Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ֊ի 316֊րդ հոդվածի 1֊ին մասով: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ֊ին: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   ՀՀ Գլխավոր դատախազություն
09:09 - 16 մարտի, 2019
Կոռուպցիայի համար 1 տարում 470 պաշտոնյա է հետապնդվել

Կոռուպցիայի համար 1 տարում 470 պաշտոնյա է հետապնդվել

ՀՀ գլխավոր դատախազությունն ամփոփել է 2018 թվականի ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունքները. նապորդ տարում ՀՀ իրավասու մարմինների վարույթում այդպիսի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստվել է 1988 նյութ, որը գրեթե 4 անգամ գերազանցում է 2017 թվականի ցուցանիշը՝ 500: Դրանցից 1469-ով հարուցվել են քրեական գործեր: 2018թ. ընթացքում ՀՀ նախաքննական մարմինների վարույթում քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել ընդհանուր 960 անձ, ինչն ավելի քան 60 տոկոսով ավելի է 2017-ի կոռուպցիոն քրեական գործերով քրեական հետապնդման ենթարկված անձանց թվից: Ընդ որում՝ եթե 2017-ի ընթացքում քրեական հետապնդման ենթարկված անձանցից 292-ն է եղել պաշտոնատար անձ կամ հանրային ծառայող, ապա 2018-ին 470-ը, կամ շուրջ 61 տոկոսով ավելի։ Կոռուպցիոն գործերով մեղադրյալի կարգավիճակ ունեցող 54 պաշտոնատար անձի պաշտոնավարում դադարեցվել է: 2018-ի ընթացքում կոռուպցիոն բնույթի՝ միայն նախապատրաստված և ավարտված 100 նյութով ու քննված և ավարտված քրեական գործերով պետությանը պատճառված գույքային վնասը կազմել է 4․629 մլրդ դրամ, ինչը 12 անգամ գերազանցում է 2017թ. (361․4 մլն դրամ) արդյունքը: Պատճառված ընդհանուր վնասից վերականգնվել է 3.938 մլրդ դրամը, որը 2017-ի ցուցանիշը գերազանցում է 15 անգամ (252 մլն դրամ): ՀՀ Գլխավոր դատախազություն
12:30 - 13 մարտի, 2019