ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Քննարկվել է հանրային ներդրումային ծրագրերի գնահատման համակարգի հայեցակարգը

Քննարկվել է հանրային ներդրումային ծրագրերի գնահատման համակարգի հայեցակարգը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության շրջանակում քննարկվել է հանրային ներդրումային ծրագրերի գնահատման հայեցակարգի նախագիծը: Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այն մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից, Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում և արդեն շրջանառվել է շահագրգիռ գերատեսչություններում: Հայեցակարգով առաջարկվում է ներդնել հանրային ներդրումների կառավարման արդյունավետությունը գնահատող համակարգ՝ հաշվի առնելով ոլորտային պլանավորման, ծրագրերի գնահատման և ընտրության, ներդրումների բյուջետավորման չափանիշները: Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել հանրային ներդրումային ծրագրի սահմանման և գնահատման գործընթացի վերաբերյալ՝ անդրադառնալով հիմնական սկզբունքներին, ծրագրերի տեսակներին, մշակման փուլերին, պատասխանատու մարմիններին, գնահատման որակական ու քանակական ցուցիչներին, ծրագրերի բանկի, ինչպես նաև գնահատում իրականացնող ներդրումային կոմիտեի ձևավորման մեխանիզմներին: Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են գնահատման համակարգի ձևավորմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև դրա ներդրման ուղղությամբ անելիքները: Անդրադարձ է եղել հանրային ներդրումային ծրագրերի վերլուծության ու գնահատման առանցքային չափորոշիչների որոշման հարցին, ներդրումային կոմիտեի գործունեությանը, ռազմավարական փաստաթղթերի հետ փոխգործելիությանը և այլ հարցերի: Վարչապետն ընդգծել է, որ հանրային ներդրումային ծրագրերը պետք է օրգանական կապ ունենան կառավարության գործունեության ծրագրի, նաև ոլորտային ռազմավարությունների հետ՝ գնահատման համակարգի ինստիտուցիոնալ ամբողջականությունն ապահովելու համար: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է քննարկման արդյունքներով լրամշակել հայեցակարգի նախագիծը և ներկայացնել հաստատման:
14:56 - 23 մարտի, 2021
Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում շարունակվել են ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի իրականացման ընթացքի շուրջ քննարկումները

Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում շարունակվել են ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի իրականացման ընթացքի շուրջ քննարկումները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր Կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում զեկուցվել են տրանսպորտի, հանքարդյունաբերության, շրջակա միջավայրի և ոստիկանության ոլորտներում ՀԸԳՀ ճանապարհային քարտեզով նախատեսված 2020 և 2021 թվականների միջոցառումների կարգավիճակն ու իրականացման ընթացքը: Միջգերատեսչական հանձնաժողովի անդամները մտքեր են փոխանակել նախատեսվող բարեփոխումների մանրամասների և ԵՄ հրահանգների մոտարկման հնարավոր լուծումների շուրջ:
18:15 - 22 մարտի, 2021
Ապրիլյան պատերազմի մասնակիցների ուսման վարձի մասնակի փոխհատուցման համար տրամադրվել է 67 մլն դրամ |armenpress.am|

Ապրիլյան պատերազմի մասնակիցների ուսման վարձի մասնակի փոխհատուցման համար տրամադրվել է 67 մլն դրամ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը Ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձի մի մասի փոխհատուցման համար 2020-ին պահուստային ֆոնդից տրամադրել է 67 մլն դրամ: Այս մասին ԱԺ հանձնաժողովում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը: Նախարարը նախ հիշեցրեց, որ կառավարության որոշմամբ՝ մեկ կիսամյակի ուսման վարձի  փոխհատուցում է տրամադրվում ՀՀ բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների այն սովորողներին, որոնք մասնակցել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսած պատերազմին, ինչպես նաև, եթե մասնակցել է նրանց ծնողը կամ ամուսինը: «Կարևորելով Ապրիլյան պատերազմի մասնակիցների ընտանիքների սոցիալական բեռի թեթևացման անհրաժեշտությունը՝ բուհերի ռեկտորներին առաջարկվել էր քննարկել մինչև ուսումնառության ավարտը Ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների համար կատարել ուսման վարձի որոշակի զեղչեր՝ առանց հաշվի առնելու ուսանողների միջին որակական գնահատականը: Համաձայն բուհերից ստացված տեղեկատվության՝ 2020-ի դրությամբ ընդհանուր առմամբ ՀՀ բուհերում սովորում են Ապրիլյան պատերազմի մասնակից 790 ուսանող, ինչպես նաև 2 և ավելի երեխա ունեցող 40 ուսանող, որոնց համար պահուստային ֆոնդից տրվել է ֆինանսական աջակցություն՝ համապատասխանաբար 67 և 19 մլն դրամ»,-ասաց Դումանյանը:
17:11 - 22 մարտի, 2021
Ներքին գործերի նախարարության ստեղծման նախագիծն առաջիկայում կքննարկվի կառավարության նիստում |armenpress.am|

Ներքին գործերի նախարարության ստեղծման նախագիծն առաջիկայում կքննարկվի կառավարության նիստում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Ներքին գործերի նախարարության ստեղծման նախագիծը վարչապետի աշխատակազմում է, առաջիկայում կքննարկվի գործադիրի նիստում: Այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը: «Ներքին գործերի նախարարության ստեղծման նախագիծը հիմա վարչապետի աշխատակազմում է: Կարծում եմ, որ այն երեքշաբթի օրը կքննարկվի նախարարարական կոմիտեում և կմտնի կառավարության նիստի օրակարգ կամ հաջորդ շաբաթ կմտնի և կներկայացվի ԱԺ-ին»,-ասաց Բադասյանը: Նախարարի խոսքով՝ հիմնական քաղաքականությունը հետևյալն է՝ տարանջատել բուն Ոստիկանական գործառույթները Ոստիկանության կողմից մատուցվող քաղաքացիական բնույթի ծառայություններից: Այս առումով շատ կարևորեց, որ Ներքին գործերի նախարարության անմիջական ենթակայության տակ կգտնվեն հաշվառման քննական բաժինների հետ կապված գործառույթները, Անձնագրերի և վիզաների վարչության, Միգրացիոն ծառայության գործառույթները, որոնք պետք է էլ ավելի քաղաքացիակենտրոն դառնան: «Առհասարական ամբողջ ոստիկանությունը պետք է ունենա քաղաքացիական վերահսկողություն, ինչի ճանապարհը հենց Ներքին գործերի նախարարության ստեղծումն է»,- նշեց նա:  Բադասյանի խոսքով՝ դրանով էլ ավելի լավ հաշվետվողականություն են ապահովում ԱԺ-ի առջև: Հիմա գույքագրվում են համապատասխան աշխատանքները, որոնք ենթադրում են շենքային պայմանների ապահովում և այլ կազմակերպչական խնդիրներ:
12:07 - 22 մարտի, 2021
Կմշակվի պատերազմի հետևանքով Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված քաղաքացիներին բնակարանով ապահովելու ծրագիր

Կմշակվի պատերազմի հետևանքով Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված քաղաքացիներին բնակարանով ապահովելու ծրագիր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ կազմակերպվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված և փաստացի բնակված քաղաքացիներին բնակարանով կամ բնակելի տնով ապահովելու նպատակով գործողությունների ծրագիր։ «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝ 1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված և (կամ) փաստացի բնակված քաղաքացիներին (այսուհետ՝ շահառուներ) բնակարանով կամ բնակելի տնով ապահովելու նպատակով կազմակերպել գործողությունների ծրագիր։ 2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի հետ համատեղ կազմել և մինչև 2021 թվականի մայիսի 1-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել սույն որոշման 1-ին կետում նշված շահառուների ցուցակը։ 3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հետ համատեղ՝ մինչև 2021 թվականի մայիսի 1-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Արցախի Հանրապետության տարածքում բնակարանների (բնակելի տների) կառուցման և այդ նպատակով հողերի հատկացման համար հնարավոր համայնքների ցանկը՝ ըստ բնակարանների (բնակելի տների) հնարավոր առավելագույն քանակի և մակերեսի։ 4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի հետ համատեղ մինչև 2021 թվականի հունիսի 1-ը իրականացնել շահառուների և (կամ) նրանց ընտանիքների նույնականացում՝ ըստ սոցիալական խմբերի»,- ասված է որոշման մեջ:
11:01 - 22 մարտի, 2021
Այսօրվանից Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված Գլխավոր շտաբի պետի պաշտոնին․ ՀՀ կառավարության հայտարարությունը

Այսօրվանից Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված Գլխավոր շտաբի պետի պաշտոնին․ ՀՀ կառավարության հայտարարությունը

ՀՀ կառավարությունը հայտարարություն է տարածել՝ կապված Արտակ Դավթյանի՝ իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակված համարելու մասին։ Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․ «Առաջնորդվելով Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթներով՝ վարչապետի կողմից 2021թ. մարտի 10-ին Հանրապետության նախագահին էր ներկայացվել առաջարկություն՝ Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակելու վերաբերյալ՝ կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը: 2021թ. մարտի 11-ին վարչապետի աշխատակազմ են մուտք եղել Հանրապետության նախագահի առարկությունները վերոնշյալ նախագծի վերաբերյալ: Հանրապետության նախագահի կողմից ներկայացված առարկությունները վարչապետի կողմից չեն ընդունվել, ինչի մասին նույն օրը գրություն է ուղարկվել Հանրապետության նախագահին՝ համապատասխան հիմնավորումներով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում Հանրապետության նախագահը չի ստորագրել վարչապետի կողմից ներկայացված նախագիծը և չի դիմել Սահմանադրական դատարան, ղեկավարվելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 6-րդ մասով՝ 2021թ. մարտի 22-ից Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին»։
09:19 - 22 մարտի, 2021
Պետությունը նախատեսում է լուծել 1988-1992-ին Ադրբեջանից բռնագաղթած ևս 200-240 ընտանիքի բնակարանային խնդիրը |armenpress.am|

Պետությունը նախատեսում է լուծել 1988-1992-ին Ադրբեջանից բռնագաղթած ևս 200-240 ընտանիքի բնակարանային խնդիրը |armenpress.am|

armenpress.am: Պետությունը նախատեսում է 2021-ին լուծել 1988-1992-ին Ադրբեջանից բռնագաղթած ևս շուրջ 200-240 ընտանիքի բնակարանով ապահովման հարցը Երևանում: Այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը՝ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը: «2.1 մլրդ տրամադրել ենք և լուծել ենք Ադրբեջանից բռնագաղթած 185 ընտանիքի բնակարանային խնդիր: Այս տարվա բյուջեում էլ ունենք 2.1 մլրդ, որով կլուծենք շուրջ 200-240 ընտանիքների հարց Երևանում, և հաշվառված կմնան 260 փախստական ընտանիքներ»,-ասաց Տերտերյանը: Թվերը սակայն կարող են որոշակիորեն փոխվել, քանի որ մի քանի տարի առաջ իրականացված հաշվառման արդյունք են: Փոխնախարարը հույս հայտնեց, որ այդ խնդիրը կլուծվի 1-2 տարում:
16:24 - 18 մարտի, 2021
Աջակցության ինչ ծրագրեր են իրականացվում արցախցիների համար․ ամփոփ տվյալներ

Աջակցության ինչ ծրագրեր են իրականացվում արցախցիների համար․ ամփոփ տվյալներ

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո տասնյակ հազարավոր արցախցիներ տեղահանվեցին իրենց բնակավայրերից: Նրանց մի մասը՝ ժամանակավոր, մի մասն էլ մշտական բնակություն հաստատեց Հայաստանում։ Infocom-ն անդրադարձել էր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերին՝ ներկայացնելով ամփոփ տվյալներ բնակավայրերի եւ բնակչության թվաքանակի վերաբերյալ։ Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը սկսեց պատերազմի հետեւանքները մեղմելու եւ արցախցիներին աջակցելու ծրագրեր մշակել։ Ընդհանուր առմամբ, մշակված եւ ընդունված ծրագրերը վերաբերել են զոհված եւ անհետ կորած քաղաքացիական եւ զինվորական անձանց հարազատներին, վիրավորում եւ խեղում ստացած քաղաքացիական եւ զինվորական անձանց, տուն կորցրած, Հայաստանում արցախցիների հետ կեցությունը կիսող եւ այլ քաղաքացիներին աջակցություն տրամադրելուն։ Վերոնշյալ ծրագրերը մշակվել եւ կառավարությանն են ներկայացվել 2020 թվականի դեկտեմբերի 3-ից սկսած։ Infocom-ը դեկտեբերի վերջին պաշտոնական հարցմամբ դիմել էր Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն՝ հասկանալու, թե ինչ ծրագրեր են իրականացվում, ովքեր են շահառուները եւ քանի հիմնական շահառու կա։ Քանի որ այդ ժամանակ ծրագրերի մեծ մասը դեռ ընթացքի մեջ էր, եւ վիճակագրական տվյալներ չկային, չէինք կարող ստանալ ամբողջական պատկեր։  Այս ամսվա սկզբին դարձյալ դիմեցինք ե՛ւ նախարարություն, ե՛ւ Արցախի Հանրապետության կառավարություն՝ առավել ամբողջական պատկեր ստանալու համար, սակայն Արցախից այդպես էլ պատասխան չստացանք։ Այսպես՝ փետրվարի 25-ին ամփոփված տվյալների համաձայն՝ Հայաստանի կառավարության որոշմամբ Արցախի չափահաս եւ անչափահաս քաղաքացիներին տրամադրվել է 68․000 դրամ միանվագ աջակցություն եւ եւս 15․000 դրամ՝ անշարժ գույք չունենալու դեպքում։ Ծրագրով նախատեսված աջակցությունից օգտվել է շուրջ 100․000 քաղաքացի, տրամադրվել է շուրջ 7 մլրդ դրամ։ Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ 300․000 դրամ աջակցություն է տրամադրվել Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս եւ անչափահաս քաղաքացիներին։ Աջակցություն ստացել է շուրջ 30․000 քաղաքացի, տրամադրված աջակցությունը կազմել է շուրջ 9 մլրդ դրամ։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, համաձայն որի՝ պատերազմական ավերածությունների հետեւանքով կամ այլ պատճառներով բնակության համար ոչ պիտանի դարձած բնակելի անշարժ գույք ունեցող արցախցիներին կտրամադրվի միանվագ 250 հազար դրամ։ Պաշտոնական հարցմամբ տեղեկացանք, որ աջակցությունն ստացել է շուրջ 3․000 քաղաքացի, տրամադրվել է շուրջ 700 մլն դրամ։ Կառավարությունը աջակցություն է տրամարդել նաեւ սեփականության իրավունքով իրենց պատկանող տանը Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված արցախցիներին հյուրընկալող քաղաքացիներին։ Սա վեցամսյա աջակցություն է, որը մեկնարկել է դեկտեմբերից։ Հայաստանում ապրող հյուրընկալին յուրաքանչյուր չափահաս արցախցու համար ամսական տրամադրվում է 30․000 դրամ, իսկ Արցախում ապրող հյուրընկալին՝ 45․000 դրամ։ Ծրագրի շրջանակում դեկտեմբերին աջակցություն է ստացել շուրջ 1800 քաղաքացի, տրամադրվել է շուրջ 125 մլն դրամ, հունվարին՝ շուրջ 900 քաղաքացի, տրամադրվել է շուրջ 76 մլն դրամ։ Աջակցություն են ստացել նաեւ սեփականության իրավունքով իրենց պատկանող տանը Արցախի վերահսկողության ներքո գտնվող համայնքների բնակելի անշարժ գույքը ավերածությունների հետեւանքով կամ այլ պատճառներով կորցրած արցախցիներին հյուրընկալող քաղաքացիները։ Հայաստանում ապրող հյուրընկալին յուրաքանչյուր չափահաս արցախցու համար տրամադրվել է ամսական 30․000 դրամ, Արցախում ապրող հյուրընկալին՝ 45․000 դրամ։ Ծրագրի շրջանակում դեկտեմբերին աջակցություն է ստացել շուրջ 200 քաղաքացի, աջակցությունը կազմել է շուրջ 12,5 մլն դրամ, հունվարին՝ շուրջ 120 քաղաքացի, տրամադրված աջակցությունը՝ շուրջ 8․5 մլն դրամ։ Աջակցության ծրագրերից մեկն էլ նախադպրոցական տարիքի երեխաներին ամանորյա աջակցություն տրամադրելն էր, որի շրջանակներում արցախցի մինչեւ 5 տարեկան շուրջ 14․700 երեխա ստացել է միանվագ 20․000 դրամ աջակցություն, բյուջեն կազմել է շուրջ 293 մլն դրամ։ Հայաստանի կառավարությունը ծրագրերից մեկի շրջանակներում 1 մլրդ դրամ է տրամադրել 2020 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին Արցախի բնակչության սպառած գազի եւ էլեկտրաէներգիայի ծախսերի փոխհատուցման համար։ Աջակցման ծրագիր եղել է նաեւ Արցախի կենսաթոշակառուների եւ նպաստառուների համար։ 2020 թվականի դեկտեմբեր ամսվա կենսաթոշակի եւ նպաստի վճարման համար տրամադրվել է 940 մլն դրամ։ Արցախի քաղաքացիների աջակցության միջոցառումների շրջանակում Արցախում կատարվող վճարումների գործընթացում ներգրավված Արցախփոստ ՓԲԸ-ի անձնակազմին աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ եկամտի վճարման համար տրամադրվել է 25 մլն դրամ։ Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիները կստանան նաեւ ամսական 68 հազար դրամ՝ 4 ամիս ժամկետով։ Պոտենցիալ շահառուները շուրջ 108․000 արցախցիներ են, ծրագրի բյուջեն կկազմի 30 մլրդ դրամ։ Ընդհանուր առմամբ պատերազմի հետեւանքները մեղմացնելու համար իրականացվող ծրագրերի շրջանակներում տրամադրվող աջակցության բյուջեն կազմել է 19 մլրդ 55 մլն ՀՀ դրամ՝ չհաշված 30 մլրդ դրամի ծրագիրը, որը դեռ ընթացքի մեջ է եւ ամբողջությամբ իրականացված չէ։ Այս ծրագրերի շրջանակներում շահառու է ճանաչվել շուրջ 150․720 չափահաս եւ անչափահաս քաղաքացի, որոնցից կարող են լինել մարդիկ, որոնք երկու եւ ավելի ծրագրի շահառու են հանդիսացել։ Թվում ներառված չէ 30 մլրդ դրամ բյուջեով ծրագիրը, որի համար պոտենցիալ շահառուները դիտարկվում են շուրջ 108,000 արցախցիներ։ Հավելենք, որ փետրվարի 22-ին Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտարարել էր, որ Արցախի համար տարբեր ծրագրերով հաստատվել է 55 մլրդ դրամի աջակցություն։ Ծրագրերից որոշներն էլ իրականացվում են Արցախի բյուջեից՝ Հայաստանի աջակցությամբ։ Նարեկ Մարտիրոսյան
14:53 - 18 մարտի, 2021
Հանրապետությունում առկա է 3-րդ և 4-րդ աստիճանի վնասվածության ավելի քան 600 բազմաբնակարան շենք. Կառավարությունը լուծում է առաջարկում |1lurer.am|

Հանրապետությունում առկա է 3-րդ և 4-րդ աստիճանի վնասվածության ավելի քան 600 բազմաբնակարան շենք. Կառավարությունը լուծում է առաջարկում |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակարանային ֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման հայեցակարգը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը: Արդյունքում կհստակեցվեն անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակարանային ֆոնդի բնակիչների բնակարանային պայմանների բարելավման հարցում պետական քաղաքականության հիմնական մոտեցումները, որոնց կիրառման արդյունքում կբարձրանան խնդրի կանոնակարգման հասցեականությունը, առաջնահերթությունները և այլն: Մասնավորապես, փաստաթղթով նախանշվել են խնդրի կանոնակարգման նպատակները և խնդիրները, որոնց համար առաջարկվող լուծումներն իրենց տեղը պետք է գտնեն հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրում ընդգրկված 7 հիմնական միջոցառման մեջ: Ըստ հիմնավորման՝ միայն սեփականատերերի կամ միայն պետական միջոցներով այս խնդիրները հնարավոր չէ լուծել, և խնդիրն իրավական կանոնակարգման կարիք ունի, այդ թվում՝ գոյություն ունեցող իրավական ակտերի վերանայման միջոցով: Հիմնախնդրի մասով որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ են ակտուալ տվյալներ՝ բնակֆոնդի և դրա վիճակի վերաբերյալ: Կարգավորման կարիք ունեն նաև այն դեպքերը, երբ քաղաքացիները բնակարան են ձեռք բերում անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակարանային ֆոնդում և ընտանիքների հնարավոր լայն կազմով հաշվառվում այդ հասցեում՝ նպատակ ունենալով որևէ ձևով օգտվել աջակցության ծրագրերից: Նախորդ տարիներին ընդունվել և գործում են մի շարք իրավական ակտեր, որոնցում ընդհանուր առմամբ ամրագրվել են հիմնախնդրի շուրջ պետության կողմից իրականացվող քաղաքականության ուղղությունները: Այդ ուղղությունները, սակայն, հստակեցման և վերանայման կարիք ունեն: ՀՀ մարզերից և Երևանի քաղաքապետարանից հավաքված տվյալների համաձայն՝ հանրապետությունում առկա է անբավարար տեխնիկական վիճակում գտնվող (3-րդ և 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) ավելի քան 600 բազմաբնակարան շենք: Այսինքն՝ անբավարար տեխնիկական վիճակում է գտնվում հանրապետության մոտ 19000 բազմաբնակարան շենքերի 3.2 տոկոսը: Հանրապետության բնակավայրերում առկա է նաև քանդման ենթակա վթարային՝ 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող ավելի քան 1200 անհատական բնակելի տուն (որից մոտ1000-ը՝ բնական աղետների հետևանքով):
14:15 - 18 մարտի, 2021
ՀՀ սահմաններին առանց թույլտվության տեսալուսանկարահանող սարքերի, անօդաչուների օգտագործումը կարգելվի |armenpress.am|

ՀՀ սահմաններին առանց թույլտվության տեսալուսանկարահանող սարքերի, անօդաչուների օգտագործումը կարգելվի |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հավանություն տվեց «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերին: Ըստ հիմնավորման՝ սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի, այդ թվում` անօդաչու թռչող սարքերի օգտագործումն արգելելու նպատակով առաջարկվում է «Պետական սահմանի մասին» օրենքում կատարել համապատասխան լրացում և արգելել առանց համապատասխան թույլտվության օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները և արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքեր, շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագծով առաջարկվում է հստակեցնել սահմանային շերտ մուտք գործելու կամ այնտեղ գտնվելու, ինչպես նաև բնակվելու կամ գրանցվելու կանոնները խախտած անձանց նկատմամբ վարչական ներգործության միջոցներ կիրառելու հիմքերը:
13:53 - 18 մարտի, 2021
Կառավարությունը հավանություն տվեց Զովունիում բնակելի թաղամաս կառուցելու ներդրումային ծրագրին |armenpress.am|

Կառավարությունը հավանություն տվեց Զովունիում բնակելի թաղամաս կառուցելու ներդրումային ծրագրին |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հավանություն տվեց Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի Զովունի բնակավայրում բնակելի թաղամասի կառուցման ներդրումային ծրագրի իրականացման նպատակով հողամասն ուղղակի վաճառքի ձևով (կադաստրային արժեքով) «Մագնոլիա-Կոմֆորտ» ՍՊԸ-ին օտարելու նախագծին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ այդ տարածքում կկառուցվի 18 բնակելի և մեկ հասարակական շենք, տարածքի մոտ 40 տոկոսը պետք է կազմեն կանաչապատ գոտիները: Թաղամասը պետք է շահագործման հանձնվի 5 տարվա ընթացքում: Որոշման հիմնավորման համաձայն, Զովունի բնակավայրում նախատեսվող ներդրումային ծրագրին հավանություն տալու դեպքում պետք է իրականացվեն շուրջ 11.9 մլրդ դրամի ներդրումներ: Ներդրողն իրականացնելու է նաև դպրոցի, մանկապարտեզի և/կամ խաղահրապարակի՝ սահմանված կարգով փորձաքննություն անցած առնվազն 50 մլն դրամի նախահաշվային արժեքով վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ և արդյունքը նվիրելու է Եղվարդ համայնքին: Նշված տարածքում բնակելի թաղամասի կառուցման և ներդրումային ծրագրի իրականացման նպատակով անհրաժեշտ է հողամասն ուղղակի վաճառքի ձևով` կադաստրային արժեքով օտարել «Մագնոլիա-Կոմֆորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Ամբողջ շինարարության ընթացքում կաշխատի մոտ 200-250 մարդ, իսկ թաղամասի շինարարությունը ավարտելուց հետո 35-40 մարդ կաշխատի թաղամասի սպասարկման ոլորտում: Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կմուտքագրվի ընդհանուրը  շուրջ 1.6-ից 2.7 միլիարդ դրամի հարկեր: Էականորեն կավելանան համայնքի բյուջե վճարվող գույքային հարկերը: Կատարվելու են նաև համայնքում մանկապարտեզի և/կամ խաղահրապարակի՝ սահմանված կարգով փորձաքննություն անցած առնվազն 50 մլն ՀՀ դրամի չափով նախահաշվային արժեքով վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ, որի արդյունքը ներդրողը նվիրելու է Եղվարդ համայնքին:
13:00 - 18 մարտի, 2021
Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԱԺ անկախ պատգմավորների հետ կապված նախագծին |armenpress.am|

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԱԺ անկախ պատգմավորների հետ կապված նախագծին |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի  պատգամավոր Սերգեյ Բագրատյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում: Նախագծով առաջարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում սահմանել, որ պատգամավորն իրավունք ունի խմբակցությունից դուրս գալու կամ հեռացվելու դեպքում ՀՀ Ազգային ժողովի խորհրդին ուղղված գրավոր դիմումով ընդգրկվելու միջազգային խորհրդարանական կազմակերպությունների, միջխորհրդարանական հանձնաժողովների, Ազգային ժողովի պատվիրակությունների և Ազգային ժողովի բարեկամական խմբերի կազմում: Կառավարության բացասական եզրակացության հիմնավորման համաձայն՝ գործող «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը սահմանում է ԱԺ պատգամավորների համար խմբակցություններից դուրս գործելու հնարավորություն, ուստի խմբակցությունից դուրս եկած կամ հեռացված պատգամավորները, որոնք արդեն վեցն են Ազգային ժողովի այս գումարման ընթացքում, ունեն հավասար իրավունքներ, ինչպես խմբակցությունում ընդգրկված պատգամավորները:
12:49 - 18 մարտի, 2021
Նախատեսվում է ստեղծել անկախ կյանքի կենտրոններ, որտեղ ծառայություններ կմատուցվեն պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց |tert.am|

Նախատեսվում է ստեղծել անկախ կյանքի կենտրոններ, որտեղ ծառայություններ կմատուցվեն պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց |tert.am|

tert.am: Կառավարության այսօրվա նիստին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ներկայացրեց զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման միջոցառումների ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին որոշման նախագիծը։ Նա ներկայացրեց, թե նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է արցախյան վերջին պատերազմի հետևանքով ու, առհասարակ, զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց հիմնական իրավունքները պաշտպանելու ու նրանց սոցիալական ներառումը ապահովելու անհրաժեշտությունից։ «Այս համատեքստում պետության կարևորագույն խնդիրներից է ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական ներառման ապահովումը՝ սոցիալական, զբաղվածության, կրթական, մշակութային և տնտեսական ծրագրերի և միջոցառումների ամբողջության միջոցով»,-ասաց նա։ Ըստ նախագծի՝ իրականացվող ծառայությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով առանձին միջոցառումներում կներգրավվեն նաև սփյուռքի կարողությունները՝ մասնագիտական ներուժը, ֆինանսական և նյութական աջակցությունը:  Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ պատերազմի հետևանքով վերջույթների պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող մեր բոլոր զինվորներին ապահովելու են ամենաբարձր չափանիշներին համապատասխանող պրոթեզներով։
12:20 - 18 մարտի, 2021
Այս տարի Սևանա լճի մակարդակի աննախադեպ նիշ ենք ունենալու. Ռոմանոս Պետրոսյան |1lurer.am|

Այս տարի Սևանա լճի մակարդակի աննախադեպ նիշ ենք ունենալու. Ռոմանոս Պետրոսյան |1lurer.am|

1lurer.am: Այն միջոցները, որոնք Կառավարությունը ձեռնարկում է Սևանա լճում ձկան պաշարների բնականոն վերարտադրումը և զարգացումը ապահովելու նպատակով, առաջին հերթին անում է Սևանա լճում ձկնորսությամբ զբաղվող մեր հայրենակիցների բնականոն գործունեությունը ապահովելու համար: Այս մասին Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ այս տարի Սևանա լճի մակարդակն աննախադեպ բարձրացել է:  Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն էլ արձագանքեց, որ առավելագույն նիշը հունիս-հուլիսին է արձանագրվել, բայց այս տարվա կանխատեսմամբ՝ վերջին տասնամյակների համար աննախադեպ նիշ ենք ունենալու. մակարդակը հասնելու է 1901 մետրի:  «Դա Արփա-Սևան թունելով դեպի Սևան աննախադեպ քանակի ջրի ներհոսքի, ինչպես նաև ոռոգման նպատակով խիստ վերահսկողությամբ ջրի բացթողումների արդյունք են»,- ասաց նախարարը: Վարչապետի խոսքով՝ նշված ցուցանիշները փաստում են, որ իսկապես կարողացել են որոշակիորեն կանոնակարգել և ջրի վատնման գործընթաց թույլ չտալ: Կարևորեց նաև, որ այս տարվա գյուղատնտեսական սեզոնի համար էլ ջրային պաշարների խնդիր չեն ունենալու:
11:58 - 18 մարտի, 2021