Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Թուրքիան խախտել է միջազգային իրավունքը՝ ԼՂ պատերազմում ներգրավելով վարձկանների. շվեյցարացի խորհրդարանականներ |armenpress.am|

Թուրքիան խախտել է միջազգային իրավունքը՝ ԼՂ պատերազմում ներգրավելով վարձկանների. շվեյցարացի խորհրդարանականներ |armenpress.am|

armenpress.am: Շվեյցարիայի դաշնային խորհրդի 33 պատգամավորներ նամակ են հղել՝ հորդորելով երկրի կառավարությանը ճնշում գործադրել Թուրքիայի վրա իր տարածքում, ինչպես նաև Հայաստանում, Սիրիայում, Լիբիայում և Իրաքում մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների փաստերի առնչությամբ: Պատգամավորները կոչ են արել կառավարությանը հետաձգել Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին նոր համաձայնագիրը, քանի դեռ այդ երկիրը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները: Այս մասին հայտնում է ANF News-ը: Պատգամավորները նամակում նշել են, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիան տանում է բռնապետության ուղով՝ լռեցնելով ընդդիմադիր ու քննադատական ձայները, այդ թվում և լրատվամիջոցներին, հեռացնելով անկախ դատավորներին ու նրանց փոխարինելով կախյալ դատավորներով, բանտարկելով ակտիվիստների ու լրագրողների: Շվեյցարացի օրենսդիրներն արձանագրել են, որ ղարաբաղյան վերջին պատերազմի ժամանակ Թուրքիան Ադրբեջան է ուղարկել վարձկանների, ինչը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Նրանց գնահատմամբ՝ նմանօրինակ գործելաոճ Անկարան ցուցաբերել է նաև Լիբիայում: «Մենք խորապես հավատացած ենք, որ Շվեյցարիայի մարդասիրական ավանդույթները և Համադաշնության կողմից պաշտպանության տակ առնված արժեքները կշարունակվեն, մենք համոզված ենք, որ այս հրատապ կոչը լսելի կլինի»,- ասել են խորհրդարանականները:
13:51 - 02 ապրիլի, 2021
Պենտագոնի ղեկավարը Թուրքիային կոչ է արել հրաժարվել ռուսական С-400 համակարգերից |tert.am|

Պենտագոնի ղեկավարը Թուրքիային կոչ է արել հրաժարվել ռուսական С-400 համակարգերից |tert.am|

tert.am: Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հեռախոսազրույցում կոչ է արել Թուրքիային հրաժարվել ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերից: Պենտագոնի հայտարարությունը հրապարակվել է Օստինի թվիթերյան էջում:«Նախարար Օսթինը նշել է ռազմական կառույցների միջև ամերիկա-թուրքական համագործակցության ամրապնդման ուղղությամբ աշխատանքների կարևորությունը և հորդորել Թուրքիային իր տրամադրության տակ չթողնել ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերը»,-ասված է հայտարարության մեջ:2019-ի հուլիսի կեսերին մեկնարկել են ռուսական նորագույն «С-400» հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումները, որոնք «ճգնաժամի» պատճառ են դարձել ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություններում:
11:11 - 02 ապրիլի, 2021
Հուլուսի Աքարը բանակցություններ է վարել Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ |hetq.am|

Հուլուսի Աքարը բանակցություններ է վարել Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ |hetq.am|

hetq.am: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հինգշաբթի օրը հեռախոսային բանակցություններ է վարել Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ։ Այդ մասին գրում է TACC-ը՝ հղում անելով թուրքական պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության վրա։ «Հեռախոսային բանակցությունների ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության և պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության հարցերի շուրջ»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Կողմերը ուշադրություն են դարձրել նաև տարածաշրջանային և գլոբալ անվտագության հեռանկարների ընդհանուր ըմբռնման զարգացման ու «ռազմավարական գործընկերության ոգու հիման վրա հարցերի լուծման վրա»։ Հուլուսի Աքարը և Լլոյդ Օսթինը հաստատել են իրենց պատրաստակամությունը ԱՄՆ-ի և Թորքիայի միջև առավել սերտ համագործակցության ուղղությամբ։
22:40 - 01 ապրիլի, 2021
Թուրքիայի Սահմանադրական դատարանը վերադարձրել է քրդամետ կուսակցությունը փակելու դատախազության հայցը
 |1lurer.am|

Թուրքիայի Սահմանադրական դատարանը վերադարձրել է քրդամետ կուսակցությունը փակելու դատախազության հայցը |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի Սահմանադրական դատարանը հրաժարվել է քննել քրդամետ «Ժողովուրդների ժողովրդավարություն» կուսակցության գործունեությունն արգելելու մասին դատախազի հայցը և այն վերադարձրել է վերանայման՝ հաղորդում է Anadolu- ն: Նշվում է, որ հայցը պատշաճ կերպով չի ձևակերպվել և մշակման կարիք ունի: Հայցադիմումում Թուրքիայի դատախազությունը Սահմանադրական դատարանից պահանջել է կուսակցության 700 անդամի հինգ տարի զրկել քաղաքական գործունեություն ծավալելու իրավունքից: Ավելի վաղ քրդամետ կուսակցության պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգեղլիօղլուն զրկվել էր պատգամավորի կարգավիճակից՝ ահաբեկչության քարոզչություն իրականացնելու մեղադրանքով և դատապարտվել երկուսուկես տարվա ազատազրկման: Թուրքիայի իշխանությունները «Ժողովուրդների ժողովրդավարություն» կուսակցությանը մեղադրում են երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապեր ունենալու համար:
20:45 - 31 մարտի, 2021
ԵԽԽՎ նախագահն Անկարա կատարելիք այցի շրջանակում կհանդիպի Էրդողանի հետ |tert.am|

ԵԽԽՎ նախագահն Անկարա կատարելիք այցի շրջանակում կհանդիպի Էրդողանի հետ |tert.am|

tert.am: Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկ Դեմսն Անկարա կատարելիք աշխատանքային այցում ներառել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումը, հայտնում է Ahval-ը՝ հղում տալով ԵԽԽՎ տարածած հայտարարությանը։Մարտի 29-ից 31-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիա կատարվելիք այցի շրջանակում նախատեսված էին հանդիպումներ Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփի, փոխնախագահ Ֆուաթ Օքթայի, արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի, արդարադատության նախարար Աբդուլհամիտ Գյուլի և այլոց հետ: Այս հանդիպումներին ավելացել է նաև Էրդողանի հետ հանդիպումը։ԵԽԽՎ նախագահի այցը կկայանա ԵՄ ղեկավարներ Շառլ Միշելի և Ուրսուլա Ֆոն դեր Լեյենի Թուրքիա այցից առաջ, որը նախատեսված է ապրիլի 6-ին՝ ԵՄ-ի և Անկարայի միջև հարաբերությունները վերսկսելու նպատակով։
17:56 - 30 մարտի, 2021
ԵՄ բարձր հանձնակատարը Թուրքիային կոչ է արել «շտապ վերսկսել Հունաստանից ներգաղթյալների վերադարձը» |tert.am|

ԵՄ բարձր հանձնակատարը Թուրքիային կոչ է արել «շտապ վերսկսել Հունաստանից ներգաղթյալների վերադարձը» |tert.am|

tert.am: Ներքին գործերի հարցերով ԵՄ բարձր հանձնակատար Իլվա Յոհանսոնը Թուրքիայի կոչ է արել «շտապ վերսկսել Հունաստանից ներգաղթյալների վերադարձը», հայտնում է Greek City Times-ը և հավելում, որ հանձնակատարի և Ներգաղթի հարցերով Հունաստանի նախարար Նոտիս Միտարաչիի` ներգաղթյալների հաստատություններ այցի ընթացքում Յոհանսոնը շեշտել է ներգաղթի դեմ պայքարում միության անդամ պետությունների միջև համերաշխության անհրաժեշտությունը։ «Այն, ինչ մենք տեսնում ենք Եվրոպայում վերջին վեց տարիներին, Եվրոպայի միգրացիոն քաղաքականության բացակայությունն է, և դա նշանակում է, որ մեր արտաքին սահմանների անդամ երկրները ենթարկվել են հսկայական ճնշման: Եվ հատկապես որոշ կղզիներ ենթարկվել են հսկայական ճնշման այս հարցում եվրոպական լուծման բացակայության պայմաններում», - ասել է Յոհանսոնը Միտարաչիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: ԵՄ հանձնակատարն ընդգծել է`ինքը հասկանում է, որ «բոլորն իրենց համբերության սահմանն ունեն, և որ այդ սահման արդեն հատվել է»: Յոհանսոնը 276 միլիոն եվրո է խոստացել Լեսվոս, Քիոս, Սամոս, Կոս և Լերոս կղզիներում ստեղծված ճամբարների համար, որտեղ ապրում է գրեթե 14 հազար ներգաղթյալ։ Նրա այցի ընթացքում երկու կղզիներում տեղացիները բողոքի ակցիաներ են իրականացրել։ Միևնույն ժամանակ Ներգաղթի հարցերով Հունաստանի նախարար Նոտիս Միտարաչին կոչ է արել Թուրքիային ընդունել 1450 ներգաղթյալի, որոնց ապաստան ստանալու հայցերը մերժվել են, ինչպես նաև հերքել է Հունաստանի կողմից ներգաղթյալներին ապօրինի արտաքսելու մասին լուրերը։
13:10 - 30 մարտի, 2021
ԵՄ ղեկավարությունը հաջորդ շաբաթ կայցելի Թուրքիա՝ հանդիպելու երկրի նախագահին |azatutyun.am|

ԵՄ ղեկավարությունը հաջորդ շաբաթ կայցելի Թուրքիա՝ հանդիպելու երկրի նախագահին |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Շառլ Միշելը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում են ապրիլի 6-ին մեկնել Թուրքիա՝ հանդիպելու նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտարարել է Եվրամիության խոսնակը՝ առանց հավելյալ մանրամասներ հայտնելու։ Թուրքիան Եվրամիության անդամ երկրների ղեկավարների վերջին մի քանի գագաթնաժողովների գլխավոր թեմաներից է։ Անցած շաբաթ Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, թե դաշինքը կսառեցնի Թուրքիայի հետ համագործակցությունը Անկարայի կողմից նոր սադրիչ գործողությունների դեպքում։ Տասնամյակներով Եվրամիությանն անդամակցության ձգտող Թուրքիայի և դաշինքի միջև հարաբերությունների կտրուկ սրման պատճառը Միջերկրական ծովի էներգակիրներով հարուստ հատվածում Անկարայի կողմից երկրաբանական հետախուզական աշխատանքներն են։ Եվրամիության անդամներ Հունաստանը և Կիպրոսը պնդում են, որ թուրքական հետազոտական նավերն ու դրանց ուղեկցող ռազմանավերը խախտել են իրենց ծովային սահմանները։
16:55 - 29 մարտի, 2021
ԱԳ նախարարն անդրադարձավ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին հարցին |hetq.am|

ԱԳ նախարարն անդրադարձավ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին հարցին |hetq.am|

hetq.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հայտարարում է` Հայաստանը Թուրքիայի հետ որևէ բանակցություն, կոնսուլտացիա չի վարում: Այս մասին նախարարն ասաց խորհրդարանում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում` արձագանքելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի հարցին: Հիշեցնենք, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում այդպես էլ հստակ պատասխան չէր տվել, թե արդյոք Թուրքիան Հայաստանի թշնամին է, թե ոչ: Պետրոս Ղազարյանի հարցին ի պատասխան Գրիգորյանն ասել էր. «Եթե մենք գնում ենք ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն, ու մենք այդ ուղղությամբ աշխատում ենք։ «Պետք է հիշեցնեմ, որ արտաքին քաղաքականության վերաբերյալ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը հնչեցվում է վարչապետի և ԱԳ նախարարի կողմից»,-հանձնաժողովի նիստում ասաց Արա Այվազյանը: ԱԳ նախարարի խոսքով` հայ ժողովուրդը, որը 20-րդ դարասկզբին ցեղասպանություն է վերապրել, թերևս ամենալավն է գիտակցում խաղաղության գինը, հետևաբար Հայաստանը չի փնտրում թշնամիներ: «Հայաստանի անկախացման առաջին օրվանից մինչև վերջերս Հայաստանը տարբեր նախաձեռնություններով է հանդես եկել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, վերջին գործընթացը բոլորս լավ ենք հիշում Ցյուրիխյան գործընթացն էր, որը ի չիք դարձավ Թուրքիայի կողմից: Ինչպես միջանձնային, այնպես էլ միջպետական հարաբերություններում ամենակարևորը փոխադարձության սկզբունքն է, և մեր իսկապես ազնիվ, առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման վերաբերյալ նախաձեռնությունը չփոխադարձվեց պաշտոնական Անկարայի կողմից»,-ասաց Այվազյանը: Նախարարի համոզմամբ` Թուրքիայի կողմից նախորդ դարի հայատյացությունը ոչ միայն չի դադարեցվել, այլ նաև արտահանվել է տարածաշրջան, և չնայած բոլորն էլ լավ են գիտակցում, թե ինչ հնարավորություններ ու հեռանկարներ կարող են ստեղծել խաղաղությունը և հաշտությունը, սակայն դրանք չպետք է լոկ գեղեցիկ խոսքեր լինեն: «Որպեսզի իրապես խաղաղություն լինի տարածաշրջանում, ակնկալում ենք, որ Թուրքիան լուրջ, արմատական հարաբերությունների կենթարկի Հայաստանի հանդեպ իր ագրեսիվ քաղաքականությունը և կվերացնի թշնամական գործողությունները»,- ասաց նա: Արման Աբովյանը խնդրեց հստակեցնել` կա արդյոք Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգման որևէ բանակցություն կամ կոնսուլտացիա, նախարարն արձագանքեց. «ԱԳ նախարարությունը տեղյակ չէ որևէ ձևաչափի մասին, որում կարող են տեղի ունենալ խորհրդակցություններ, բանակցություններ պաշտոնական Անկարայի հետ»:
13:44 - 29 մարտի, 2021
Հայ ժողովրդի նկատմամբ պետական աջակցությամբ ատելությունն ու թշնամանքն Ադրբեջանում կամ Թուրքիայում ոչ միայն չի նվազել, այլ ստանում է նոր դրսևորումներ. ՀՀ ՄԻՊ

Հայ ժողովրդի նկատմամբ պետական աջակցությամբ ատելությունն ու թշնամանքն Ադրբեջանում կամ Թուրքիայում ոչ միայն չի նվազել, այլ ստանում է նոր դրսևորումներ. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանի նախագահը, իշխանությունները Հայաստանի, ՀՀ քաղաքացու ու հայ ժողովրդի նկատմամբ տարիներ ի վեր վարել և շարունակում են վարել ատելության ու թշնամանքի քարոզի, էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականություն: Նույնն արել են կամ բացահայտ խրախուսում են Թուրքիայի իշխանությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Ընդամենը 3 օրինակ՝ Ադրբեջանի նախագահը «Նոր Ադրբեջան» կուսակցության 2021թ. մարտի 5-ի 7-րդ համագումարի ուղերձում հպարտացավ. «Երիտասարդ սերունդը մեծացել է թշնամու հանդեպ ատելության զգացումով»: Թշնամի ասելով՝ նկատի ունի Հայաստանն ու ողջ հայ ժողովրդին, որին ատում է մի ողջ սերունդ: Թուրքիայի նախագահը 2020թ. դեկտեմբերի 10-ին Բաքվի ռազմական միջոցառման ժամանակ Արցախում պատերազմը համեմատեց Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղսապանության և 1918 թվականի սեպտեմբերին Բաքվում հայերի զանգվածային ջարդերի հետ: Այդ օրը, ըստ նրա, Ահմեդ Ջևադ բեյի, Նուրի փաշայի, Էնվեր փաշայի, Կովկասի իսլամական բանակի անդամների հոգիների փառավորման օրն էր: ՄԻԵԴ-ի վճիռներով արձանագրված է, որ Ադրբեջանում հայասպանությունն ունի էթնիկ շարժառիթներ ու խրախուսվում է իշխանության մարմինների կողմից: Ուստի, ինչ գործընթաց կամ ծրագիր էլ լինի կամ ինչ բառեր էլ օգտագործվեն՝ այս հիմնարար իրողություններն անտեսել չի կարելի: Սա նշանակում է, որ ՀՀ քաղաքացու կյանքի, ֆիզիկական անվտանգության կամ որևէ այլ իրավունքի, Հայաստանի բնակչության բնականոն կյանքի ու խաղաղության հաշվին, միակողմանի որևէ գործընթաց զարգանալ չի կարող, իսկ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ պետական աջակցությամբ ատելությունն ու թշնամանքն Ադրբեջանում կամ Թուրքիայում ոչ միայն չի նվազել, այլ պատասխանատվություն չկրելու պատճառով ստանում է նոր դրսևորումներ: Մարդու իրավունքների պաշտպանի այս հայտարարությունն ուղիղ պայմանավորված է 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների զինված հարձակումների ընթացքում ու դրանց դադարից հետո արձանագրված ու շարունակվող մարդու իրավունքների կոպիտ խախտումներով, ինչպես նաև հաշվի է առնում այն, որ հարցը դարձել է լայն հանրային քննարկման առարկա: Հ.Գ. Այս լուսանկարը պատերազմի ընթացքում հատուկ պատրաստել ու սոցիալական ցանցերում ակտիվ տարածում էին ադրբեջանցի ու թուրք օգտատերերը` լայնորեն խրախուսելով ադրբեջանական վայրագությունները»,- գրել է Թաթոյանը:
13:07 - 29 մարտի, 2021
Սպանելու հրաման տվողները պետք է կանգնեն դատարանի առաջ. Հրանտ Դինքի ընտանիքը՝ դատարանի որոշման մասին

 |armenpress.am|

Սպանելու հրաման տվողները պետք է կանգնեն դատարանի առաջ. Հրանտ Դինքի ընտանիքը՝ դատարանի որոշման մասին |armenpress.am|

armenpress.am:  «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանները Դինքի սպանության գործով դատարանի որոշումը անբավարար և ոչ ճիշտ են համարում: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Duvar» թերթը, Դինքի ընտանիքի փաստաբանները դատարանի շենքի դիմաց հայտարարել են, որ այդ որոշումը չի բացահայտում սպանության դավադրությունը ՝ իր բոլոր ասպեկտներով: «Որոշումը կոնկրետ չի բացահայտում, թե ով է հրաման տվել սպանել: Այս որոշումը լուրջ սխալներից է բաղկացած եւ չի բացահայտում Դինքի սպանությունը նրա բոլոր ասպեկտներով», - հայտարարել են փաստաբանները ՝ հավելելով, որ կբողոքարկեն  վերաքննիչ դատարանում: «Հրանտ Դինքի ընկերներ» անունով խումբը նույնպես մամուլի ասուլիս են անցկացրել դատարանի առջև ՝ հայտարարելով, որ իրենց պայքարը արդարության համար չի ավարտվել, քանի որ սպանության դավադրության բոլոր մանրամասները չեն բացահայտվել: «Մենք ևս մեկ անգամ ասում ենք ՝ սպանելու հրաման տվողները պետք է կանգնեն դատարանի առջև: Դատարանի այս որոշումը վերջ չդրեց արդարության համար պայքարին, բայց գուցե այն դրվեց մեկ այլ փուլի: Այդ գործը չի ավարտվի մինչև չհայտարարենք, որ ամեն ինչ ավարտված է», - հայտարարել են «Հրանտ Դինքի ընկերներ»-ը: «Ակոս»-ի ներկայիս գլխավոր խմբագիր Եդվարդ Դանզիկյանը նույնպես մեկնաբանել է դատարանի որոշումը ՝ հայտարարելով, որ Հրանտ Դինքի սպանության մեխանիզմը մինչև վերջ չի բացահայտվել: «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով մեղադրանք էր առաջադրված ընդհանուր առմամբ 77 մարդու: Դատարանն առանձնացրել է փախուստի մեջ գտնվող 13 կասկածյալների, այդ թվում՝ ԱՄՆ-ում բնակվող թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի գործերը՝ նրանց պաշտպանական ճառերը չտրամադրելու հիմքով: Մարտի 26-ին հրապարակվել է 27 անձի դատավճիռը՝ սպանության, ահաբեկչական խմբավորման անդամակցության, ինչպես նաև փաստաթղթեր կեղծելու և ոչնչացնելու մեղադրանքներով: Ցմահ ազատազրկման է դատապարտվել ոստիկանության երկու նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: Գործով անցնող 33 անձ արդարացվել է:    
19:12 - 26 մարտի, 2021
Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները պայմանավորվել են Սիրիայում կատարվելիք հետագա քայլերի շուրջ |tert.am|

Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները պայմանավորվել են Սիրիայում կատարվելիք հետագա քայլերի շուրջ |tert.am|

tert.am: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն իր ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ընթացքում քննարկել է Սիրիայի հյուսիսում Մոսկվայի և Անկարայի համագործակցությունը: Այս մասին տեղեկացնում է Ahval հրատարակությունը: Նախարարները քննարկել են տարածաշրջանում թուրքամետ խմբավորումների դեմ հարձակումները և պայմանավորվել հետագա նախազգուշական միջոցներ ձեռնարկել Սիրիայի հյուսիսում հրադադարի ռեժիմի խախտումների դեմ, որտեղ անցյալ տարվա մարտ ամսվա հրադադարի համաձայնագրով երկու երկրները համատեղ պարեկություն են անցկացնում M4 մայրուղու երկայնքով` հոկտեմբերին Թուրքիայի՝ քրդերի կողմից վերահսկվող տարածքներ ռազմական ներխուժումից հետո: «Ժամանակ առ ժամանակ հրադադարի ռեժիմի խախտումներ կան, և որոշ հարձակումներ լինում են, բայց նրանք ասում են, որ դրանք իրենց վերահսկողությունից դուրս են», - հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Աքարը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը երկուսն էլ պահպանում են իրենց ստանձնած պարտավորությունները տարածաշրջանում:  
11:13 - 26 մարտի, 2021
Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները համաձայնության են եկել Սիրիայի հարցում |1lurer.am|

Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները համաձայնության են եկել Սիրիայի հարցում |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը հեռախոսազրույց են ունեցել և համաձայնության եկել Սիրիայի հյուսիսային շրջաններում հրադադարի ռեժիմի խախտումները կանխելու նպատակով միասնական աշխատանքի հարցում: Այս մասին տեղեկանում ենք Jerusalem Post պարբերականից: Օրեր առաջ Թուրքիան ռուս դեսպանին իր անհանգստությունն էր հայտնել Սիրիայի հյուսիսարևմտյան հատվածում լարվածության սրման կապակցությամբ այն բանից հետո, երբ ռուսական ռազմական օդանավերը ռմբակոծել էին թուրքական սահմանին մոտ գտնվող բնակավայրերը: Կողմերը համաձայնության են եկել նաև Սիրիայի հյուսիսում ահաբեկչական խմբավորումների գործունեությունը վերահսկողության տակ վերցնելու նպատակով միասնական աշխատանքի շուրջ:
18:53 - 25 մարտի, 2021
Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Մակրոնի՝ Ֆրանսիայում կայանալիք ընտրությունների վրա Անկարայի հնարավոր ազդեցության վերաբերյալ հայտարարությունը |tert.am|

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Մակրոնի՝ Ֆրանսիայում կայանալիք ընտրությունների վրա Անկարայի հնարավոր ազդեցության վերաբերյալ հայտարարությունը |tert.am|

tert.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի հաջորդ նախագահական ընտրություններին Անկարայի միջամտության մասին հայտարարության համար, հայտնում է Ahval-ը:Նախարարությունը Ֆրանսիայի նախագահի այդ խոսքերը համարել է «անընդունելի և երկրների միջև բարեկամությանն ու դաշինքին հակասող»:Նախարարությունը նշել է, որ Մակրոնի վերջին մեկնաբանությունները խոչընդոտում են Անկարայի կողմից հարաբերությունների կարգավորման փորձերը․ «Մենք կարծում ենք, որ Մակրոնի այս հայտարարությունները ցավալի և հակասական են այն դեպքում, երբ մենք ... հանդարտությամբ և բարեկամությամբ քայլեր ենք ձեռնարկում լարվածությունը վերացնելու համար»:
10:44 - 25 մարտի, 2021
Թուրքիան հետամուտ է լինելու նոյեմբերի 10-ի համաձայնագրի կետերի իրականացմանը․ Էրդողան
 |ermenihaber.am|

Թուրքիան հետամուտ է լինելու նոյեմբերի 10-ի համաձայնագրի կետերի իրականացմանը․ Էրդողան |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով իշխող կուսակցության համագումարում, անդրադարձել է արցախյան թեմային՝ ասելով. «Նրանք, ովքեր ստանձնել էին լուծել այս ճգնաժամը Մինսկի եռյակի անվան տակ, 30 տարի շարունակ ոչինչ չարեցին՝ բացի հարցն ավելի բարդացնելուց»:  Էրդողանը, այնուհետև, կրնկնելով նախկինում արտահայտած իր նույնաբովանդակ մտքերը, պնդել է, թե իր ադրբեջանցի եղբայրներն են միշտ ջանքեր գործադրել ճգնաժամը երկխոսության և համաձայնության միջոցով լուծելու համար:  Թուրքիայի նախագահը Հայաստանին մեղադրել է ժամանակ առ ժամանակ «Ադրբեջանի վրա հարձակումները շարունակելու և երկխոսության ուղիներն արգելափակելու մեջ»: «Անցյալ տարվա վերջին ամիսներին, երբ Հայաստանի բանակը կրկին անցավ հարձակման, մենք՝ որպես Թուրքիա, մեր բոլոր հնարավորություններով կանգնեցինք մեր ադրբեջանցի եղբայրների կողքին: Թուրքիայի աջակցության և Ադրբեջանի պայքարի շնորհիվ, փառք Ալլահի, վերջ դրվեց այդ կեղտոտ բռնազավթմանը»,-ասել է նա: Էրդողանը հայտնել է, որ  Թուրքիան հետամուտ է լինելու 2020 թվականի նոյեմբերի 10-ի համաձայնագրի կետերի իրականացմանը: Նրա խոսքով՝ այդ գործընթացն էլ ավելի է ամրապնդել Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրությունը:
20:27 - 24 մարտի, 2021
С-400-ների գնման հարցը փակված է. Չավուշօղլու
 |tert.am|

С-400-ների գնման հարցը փակված է. Չավուշօղլու |tert.am|

tert.am: Թուրքիան պատրաստ է մանրամասն բանակցությունների՝ Միացյալ Նահանգների հետ տարաձայնությունները լուծելու համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն` մեկնաբանելով այսօր` մարտի 24-ին Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ կայացած բանակցությունների արդյունքները, գրում է «Անադոլու» գործակալությունը: Նրա խոսքերով ՝ ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում ամերիկացի գործընկերոջ հետ բանակցություններն անցկացվել են կառուցողական կերպով: Չավուշօղլուն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին ասել է, որ Անկարայի կողմից ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման հարցը փակ է: «Մենք նորից հիշեցրել ենք նրան, թե ինչու է Թուրքիան Ռուսաստանից գնել С-400-ները: Համալիրները գնվել են, և այժմ հարցը փակված է», - ասել է Չավուշօղլուն թուրք լրագրողներին Բրյուսելում: 2019-ի հուլիսի կեսերին մեկնարկել են ռուսական նորագույն С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումները, որոնք «ճգնաժամի» պատճառ են դարձել ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություններում: Վաշինգտոնը պահանջել էր հրաժարվել գործարքից և դրա դիմաց գնել ամերիկյան Patriot համակարգեր։
20:19 - 24 մարտի, 2021