Վրաստան

Վրաստանի Հանրապետություն ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում:

Զբաղեցնում է 69 700 կմ քառ․ տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

Վրաստանի նախագահը բողոքի ակցիաների վերաբերյալ քննարկում է ունեցել արևմտյան երկրների դեսպանների հետ |tert.am|

Վրաստանի նախագահը բողոքի ակցիաների վերաբերյալ քննարկում է ունեցել արևմտյան երկրների դեսպանների հետ |tert.am|

tert.am: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է դիվանագիտական մարմինների ներկայացուցիչների հետ և քննարկել է Թբիլիսիում տեղի ունեցող իրադարձությունները: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով նախագահի մամուլի ծառայությանը: Նշվում է, որ ներկա են եղել ԱՄՆ դեսպանի պաշտոնակատարն ու ԵՄ ներկայացուցչության ղեկավարը, ինչպես նաև Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Բուլղարիայի, Էստոնիայի և Լիտվայի դեսպանները: «Հանդիպման ժամանակ Վրաստանի նախագահը հայտարարել է, որ իրավիճակը հարթելու համար պատրաստ է համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք ապակայունացման կոչեր չեն անում»,- գրված է հայտարարությունում: «Ելնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակից, Վրաստանը կայունության օջախ է հանդիսանում: Բնականաբար, բարդ չէ գլխի ընկնելը, թե ում է ձեռնտու իրադարձությունների լարված ընթացքն ու ապակայունացումը»,- ասել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրում կազմակերպված ցույցերի համար մեղադրել էր Ռուսաստանին, ինչին ի պատասխան ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը վրաց նախագահի հայտարարությունը ոչ պրոֆեսիոնալ էր անվանել՝ նշելով, որ Ռուսաստանի վրա մեղք բարդելու փորձերը խեղաթյուրում են իրավիճակը:  
06:37 - 22 հունիսի, 2019
Վրաստանի խորհրդարանում ռուս պատգամավորի այցի կազմակերպիչ Զաքարիա Քուցնաշվիլին վայր է դրել մանդատը |armtimes.com|

Վրաստանի խորհրդարանում ռուս պատգամավորի այցի կազմակերպիչ Զաքարիա Քուցնաշվիլին վայր է դրել մանդատը |armtimes.com|

armtimes.com: Ինչպես արդեն հայտնել ենք, երեկվանից Վրաստանում հակառուսական ցույցեր են, որի համար հիմք էր հանդիսացել ռուս պատգամավորի հայտնվելը վրացական խորհրդարանում եւ խորհրդարանի խոսնակի աթոռին: Ցուցարարների պահանջով, այսօր հրաժարական տվեց Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն: Քիչ առաջ հայտնի դարձավ, որ հրաժարական է տվել նաեւ պատգամավոր Զաքարիա Քուցնաշվիլին, ով Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին ղեկավարում էր վրացական պատվիրակությունը և ով կազմակերպել էր ռուս պատգամավորի ներկայությունը Վրաստանում: պատգամավորն ինքն է հայտարարել մանդատը վայր դնելու մասին: Նշենք, որ խորհրդարանի խոսնակ Կոբախիձեն նաեւ Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի դասախոս է: Համալսարանի ուսանողները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով Կոբախիձեին զրկել նաեւ իրավաբանական ֆակուլտետում դասախոսության ժամերից:
15:58 - 21 հունիսի, 2019
Ի՞նչ է կատարվում Թբիլիսիում. թարմացվող |aliq.ge|

Ի՞նչ է կատարվում Թբիլիսիում. թարմացվող |aliq.ge|

aliq.ge: Թբիլիսիում, Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց իրավիճակը շարունակում է լարված մնալ: 01:30 Հայտարարություն է տարածել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ հասարակությանը հանդարտության կոչ անելով․ «Շատ մեծ հանցագործություն էր այն, ինչ այսօր տեղի ունեցավ: Սակայն դա ոչ մի ձև չի արդարացնում արհեստական ալիքը, հակակառավարական գործողությունները, որոնք ուղղված էին խորհրդարան ներխուժելուն և կառավարությանը տապալելուն: Ռուսաստանը մեր թշնամին ու օկուպանտն է: Նրա կողմից ղեկավարվող հինգերորդ շարասյունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան բացահայտ ագրեսիան»։ 01:01 Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով Ռուսթավելի պողոտայում տեղի ունեցած միջադեպից տուժել է ակցիայի 14 մասնակից, և 38 իրավապահ։ Սակայն դեպքի վայրում աշխատող մեր գործընկերները նշում են, որ վիրավորների թիվն անհամեմատ ավելի շատ է։ 00:50 Շարունակվում են կրակոցների ձայներ լսվել խորհրդարանի հարակից տարածքում։ 00:40 Ցուցարարները վերադառնում են խորհրդարանի հարակից տարածք։ Սակայն շարունակվում են լսվել կրակոցների ձայներ։ Ըստ որոշ աղբյուրների՝ վիրավորների մեջ կան նաև լրագրողներ ու հատուկջոկատայիններ։ Ցույցի կազմակերպիչները քննարկում են հետագա քայլերը։ 00:10 Ոստիկանությունը ցուցարարների ուղղությամբ կիրառեց արցունքաբեր գազ։ Նրանց մի մասը ստիպված լքեց խորհրդարանի շենքի հարակից տարածքը, սակայն ցուցարարներ են հավաքվում Ազատության հրապարակում։ 00:05 Նշվում է մի քանի տասնյակ վիրավորների մասին։ Իրավիճակին անդրադարձել է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան՝ հասարակության բողոքն արդարացի համարելով, սակայն, միևնույն ժամանակ բռնությունը դատապարտելով։ Ռուսթավելիի պողոտայում է նաև վարչապետի խորհրդական Սոզար Սուբարին: Նա հայտարարել է, որ օրենքը խախտողները բանտ կգնան։ Մասշտաբային ակցիայի ընթացքում ցուցարարների և ոստիկանների միջև պարբերաբար բախումներ են տեղի ունենում: Ցուցարարները հարձակվել են հատուկջոկատայինների վրա, ոստիկանների ուղղությամբ նետում են դատարկ շշեր: Ռուսթավելիի պողոտան փակ է, ակցիայի մասնակիցները պարբերաբար փորձում են ներխուժել խորհրդարան, ոստիկանությունը, սակայն, խանգարում է: «Ալիք Մեդիայի» նկարահանող խումբն աշխատում է դեպքի վայրից: Ներկաները վանկարկում են «Վրաստան, կեցցե Վրաստանը», ցուցատախտակների վրա գրված է՝ «Ռուսաստանն օկուպանտ է», «Վրաստանի 20 տոկոսն օկուպացված է Ռուսաստանի կողմից»: Ցուցարարները հայտարարեցին, որ կառավարության ներողությունը չեն ընդունում, և պահանջում են Վրաստանի խորհրդարանի խոսնակի, ներքին գործերի նախարարի և պետական անվտանգության ծառայության ղեկավարի հրաժարականը: Խորհրադարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն այս պահին երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում, վերջինս հայտրաարել է, որ չի պատրաստվում պաշտոնաթող լինել ու ընդհատել այցը: Ինչ վերաբերում է ՆԳ նախարար Գախարիային, նրա խոսքով, պաշտոնաթող կլինի, երբ դրա կարիքը կլինի: Րոպեներ առաջ խորհրդարանի շենք են մտել Վրաստանի վաարչապետ Մամուկա Բախտաձեն և իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորներ: Տարածքում մոբիլիզացված են մեծ թվով ՆԳՆ ներկայացուցիչներ, բերվել են նաև հատուկջոկատայիններ: Ներքին գործերի նախարարության տարածած հայտարարության համաձայն, եթե ցուցարարները չդադարեցնեն բռնությունը, ոստիկանները կկիրառեն օրենքով նախատեսված միջոցներ: Բացի այդ, նրանք լրագրողներին կոչ են արել լքել տարածքը: Իշխող կուսակցության ներկայացուցիչների կարծիքով, բողոքի ցույցը քաղաքական դրդապատճառներով է տեղի ունենում: Ներքին գործերի նախարար Գախարիան հայտարարել է, որ սա գրոհ է պետական ինստիտուտների վրա: Մեկնաբանոթյուն է արել նաև Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Նա ոստիկաններին կոչ է անում անցնել ցուցարարների կողմը: «Ես իմ ստեղծած ոստիկանությանը կոչ եմ անում չենթարկվել Իվանիշվիլիին և անցնել ցուցարարների կողմը», — ֆեյսբուքյան իր էջում գրել է Սաակաշվիլին: Զուգահեռաբար, բողոքի ցույց է ընթանում նաև Վրաստանում Ռուսաստանի նախկին դեսպանության շենքի մոտ: Հարկ է նշել, որ 2008 թվականի հնգօրյա պատերազմից հետո Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան: Հիշեցնենք, որ Թբիլիսիում ընթանում էր Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, որին ներկա էր նաև պատվիրակություն Ռուսաստանից, վեհաժողովը նախագահում էր ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը։ Սակայն ռուս պատգամավորների ներկայությունն այնքան էլ միանշանակ չէր ընդունվել․ նախ պատվիրակությանը Թբիլիսիում ակտիվիստները բողոքի ցույցով են դիմավորել, վանկարկելով, թե «Ռուսաստանն օկուպանտ է»: Այնուհետև Գավրիլովի ելույթի ժամանակ Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովը՝ ի նշան բողոքի լքել է դահլիճը: Առավոտյան էլ խորհրդարանում վիճաբանություն է եղել այս առիթով։ Ավելի ուշ արդեն ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորներն սկսեցին բողոքել ռուսական պատվիրակության ներկայությունից։ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն և Վրացական երազանքի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին ևս հայտարարություններ են տարածել՝ դատապարտելով ռուս պատգամավորների ներկայությունը Վրաստանի խորհրդարանում: Հիշեցնենք՝ Վրաստանի խորհրդարանում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը պետք է շարունակվեր մինչև հունիսի 23-ը:
21:03 - 20 հունիսի, 2019
Թբիլիսիում կրքերը թեժանում են. ցուցարարները փորձում են ներխուժել խորհրդարանի շենք |news.am|

Թբիլիսիում կրքերը թեժանում են. ցուցարարները փորձում են ներխուժել խորհրդարանի շենք |news.am|

news.am: Վրաստանի խորհրդարանի մոտակայքում կրքերը թեժանում են. բողոքի ակցիայի մասնակիցները փորձում են ներխուժել խորհրդարանի շենք: Նրանց դիմադրում է ոստիկանությունը՝ թույլ չտալով շենք ներխուժել: Խորհրդարան է ժամանել ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան եւ նրա տեղակալը, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն: «Այն, ինչ այստեղ տեղի է ունենում պետական ինստիտուտցիայի վրա հարձակում է»,- ասել է Գախարիան: Ամբոխի դեմ դեռեւս որեւէ ուժային միջոց չի կիրառվել: Հրմշտոցի պատճառով մի քանիսի ինքնազգացողությունը վատացել է, բուժօգնություն է տրամադրվել «Ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Խաթիա Դեկանոիձեին: Բացի այդ, շենքից մի քանի ոստիկանի են դուրս հանել: Հաղորդվում է նաեւ, որ այսօր ժամը 19:00-ից առնվազն 5 հազար մարդ է հավաքվել Ռուստավելի պողոտայում: Ցուցարարները պահանջում են խորհրդարանի ղեկավարի, ՆԳՆ ղեկավարի եւ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի հրաժարականները: Ցույցին մասնակցում են ընդդիմադիր կուսակցություններ, ինչպես նաեւ ուսանողներ, տարբեր հասարակական շարժումների եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ շարքային քաղաքացիներ, որոնք հայտարարում են, որ դեմ են «ռուսական օկուպացիային»: Բողոքի ակցիայի ժամանակ ելույթ ունեցած քաղաքական առաջնորդներն իշխանություններին մեղադրել են անսկզբունքայնության եւ կոլլաբորացիոնիզմի մեջ: Վրաստանի խորհրդարանում սկանդալ էր ծագել առավոտյան այն բանից հետո, երբ ռուս պատգամավոր, Կոմունիստական կուսակցության անդամ Սերգեյ Գավրիլովը բացել էր Ուղղափառության Միջխորհրդարանական վեհաժողովըԼ Այն բացվել էր նախօրեին Թբիլիսիում 25 երկրներից 100 պատվիրակների մասնակցությամբ: Միեւնույն ժամանակ, այսօր ռուս պատգամավար Գավրիլովը հայտնվել է Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին, որից դիմել է միջազգային վեհաժողովի մասնակիցներին: Դա ընդդիմադիրների շրջանում զայրույթ է առաջացրել: Նրանք Գավրիլովին թույլ չեն տվել շարունակել ելույթը: «Եվրոպական Վրաստան» եւ «Միասնական ազգային շարժում» կուսակցությունների պատգամավորներն շրջափակել են ամբիոնն ու խոչընդոտել միջոցառմանը: Ընդդիմադիրների խոսքով՝ Վրաստանի իշխանությունները դավաճանություն են արել, քանի որ երկիր եւ խորհրդարան են թողել մի մարդու, որն աջակցում է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունն ու մասնակցել է 1993 թվականին Աբխազիայի վրացիների դեմ պատերազմին: Այժմ ընդդիմությունը պահանջում է խորհրդարանի ղեկավար Իրակլի Կոբախիձեի հրաժարականը: Այդ քայլը քննադատել է նաեւ «Վրացական երազանք» կուսակցությունը, այդ թվում՝ կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին:
19:35 - 20 հունիսի, 2019
Բիձինա Իվանիշվիլին մեկնաբանել է Վրաստանի խորհրդարանում ռուս պատգամավորի հետ կապված սկանդալը |tert.am|

Բիձինա Իվանիշվիլին մեկնաբանել է Վրաստանի խորհրդարանում ռուս պատգամավորի հետ կապված սկանդալը |tert.am|

tert.am։ «Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան» իշխող քաղաքական կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին մեկնաբանել է Թբիլիսիում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26-րդ նիստի ժամանակ տեղի ունեցած սկանդալը, երբ Ռուսաստանից ժամանած պատգամավոր Սերգեյ Գավրիլովը նստել է Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին, ինչը զայրույթի ալիք է բարձրացրել խորհրդարանում ու ընդդիմադիրների շրջանում: «Լիովին կիսում եմ հանրության վրդովմունքը Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ»,-հայտնել է նա, փոխանցում է apsny.ge-ն։«Անթույլատրելի է, որ օկուպանտ երկրի ներկայացուցիչը Վրաստանի խորհրդարանում գլխավորի որևէ համաժողով, դրան պետք է անպայման արձագանք հետևի: Ինչպես ինձ են հայտնել, դա արարողակարգային սխալ է եղել, որի քաղաքական նշանակությունը, ցավոք, հաշվի չեն առել կազմակերպիչները»,- ասել է Իվանիշվիլին՝ հավելելով, որ խորհուրդ է տվել անհապաղ դադարեցնել նիստը:  
13:20 - 20 հունիսի, 2019
Միջադեպ վրացի և ռուս պատգամավորների միջև. Հայաստանի պատվիրակության արձագանքը |lragir.am|

Միջադեպ վրացի և ռուս պատգամավորների միջև. Հայաստանի պատվիրակության արձագանքը |lragir.am|

lragir.am։ Վրաստանի խորհրդարանում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ սկանդալ է տեղի ունեցել: Վրացի պատգամավորների դուր չի եկել, որ Ռուսաստանի խորհրդարանի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որը նախագահում է նիստը, նստել է Վրաստանի խորհրդարանի խոսնակի տեղում:Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին նշել է. «Չեմ պատկերացնում՝ ինչը կարող է ավելի ծանր լինել, քան տեսածս: Չգիտեմ ինչ ասել»: Վրաստանի ընդդիմադիր պատգամավորները խայտառակություն են որակել ռուս պատգամավորների ներկայությունը Վրաստանի խորհրդարանում: Խոսքն առաջին հերթին Գավրիլովի մասին է, որին մեղադրում են 90-ականների սկզբին Աբխազիայում ռազմական գործողությունների մասնակցելու մեջ:Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին էլ կարծում է, որ չի կարող ուղղափառ դաշինք լինել մի երկրի հետ, որը ոչ միայն օկուպացրել է երկրի տարածքը, այլ նաև պայքարում է կրոնի, քրիստոնեական կանոնների դեմ:«Եվրոպական Վրաստան» կուսակցության պատգամավոր Ակակի Բոբոխիձեն ջուր է շփել ռուս պատգամավորների վրա՝ կոչ անելով հեռանալ երկրից:Վեհաժողովի աշխատանքներին մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ: Միջադեպի ժամանակ Հայաստանի պատվիրակությունը լքել է խորհրդարանի շենքը: Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ հաշվի առնելով, որ երկու կողմից էլ եղբայրական ժողովուրդներ են, որոշել են դուրս գալ դահլիճից:
09:35 - 20 հունիսի, 2019
«Թբիլիսի փրայդ»-ը տեղի է ունենալու. կազմակերպիչները հայտարարություն են տարածել |aliq.ge|

«Թբիլիսի փրայդ»-ը տեղի է ունենալու. կազմակերպիչները հայտարարություն են տարածել |aliq.ge|

aliq.ge: «Թբիլիսի պրայդ» և «Արժանապատվության երթ»-ը չեղյալ չի հայտարարվում: կազմակերպիչները հայտարարություն են տարածել՝ նշելով, որ իշխանությունների գործողությունները ատելություն քարոզող խմբերի դեմ համաչափ չեն:«Ականատեսն ենք պետության անգործության և իշխանության ներկայացուցիչների կողմից անպատասխանատու և վտանգներ պարունակող հայտարարությունների: Իշխանությունները ևս մեկ անգամ մատնացույց են արել, որ չկա քաղաքական կամք և երկարաժամկետ տեսլական` երկրում ատելությունն արմատախիլ անելու և համակարգային բարեփոխումներ իրականացնելու տեսանկյունից: Իշխանությունների գործողություններն ատելություն քարոզող խմբերի դեմ համաչափ չեն: Վտանգի տակ են Վրաստանի պետականությունն ու ինստիտուտները: Այդ իսկ պատճառով, մենք դուրս ենք գալիս: Դուրս ենք գալիս, որպեսզի ստիպենք իշխանություններին` պաշտպանել մարդու իրավունքները և իրականացնել երկրի Սահմանադրությամբ տրված պարտականությունները»,- ասված է հայտարարության մեջ:
08:26 - 19 հունիսի, 2019
Վրաստանի նախագահը Ջավախքում խոսել է շրջանի զարգացման մասին |armtimes.com|

Վրաստանի նախագահը Ջավախքում խոսել է շրջանի զարգացման մասին |armtimes.com|

armtimes.com: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Սամցխե-Ջավախեթիի (հայկական անվանումը՝ Ջավախք) Բորջոմի քաղաքի բնակիչների հետ, գրում է aliq.ge-ն:Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ վերջին վեց ամիսների ընթացքում այցելել է մի քանի տարածաշրջան: Մասնավորապես, օրեր առաջ նախագահը եղել է Աբասթումանի հանգստավայրում, որտեղ ակտիվ շինարարական և վերականգնողական աշխատանքներ են ընթանում։ Զուրաբիշվիլին ասել է, որ Աբասթումանին դառնալու է տարածաշրջանի զարգացման կարևոր խթան։ Հանդիպման ժամանակ նախագահը խոսել է նաև աշխատատեղերի բացակայության մասին՝ հիշեցնելով մասնագիտական կրթության մասին: Նա ասել է, որ տնտեսության ոլորտում, օրինակ, երկիրը լավ կադրերի կարիք ունի, սակայն նրանց բացակայության պատճառով ստիպված են օտարերկրացի մասնագետների հրավիրել:
12:16 - 17 հունիսի, 2019