Ուկրաինան ասում է, որ գրեթե սպառել է ունեցած զինամթերքը, և հույսն արևմտյան զենքն է
Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավարի տեղակալի խոսքով՝ Ուկրաինան զիջում է Ռուսաստանին ճակատում և այժմ գրեթե ամբողջությամբ կախված է արևմտյան զենքից։
«Սա արդեն հրետանային պատերազմ է», - The Guardian-ին ասել է Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավարի տեղակալ Վադիմ Սկիբիցկին։ Նրա խոսքով՝ ապագան որոշվում է առաջնագծում և Ուկրաինան «պարտվում է հրետանու մասով»։
«Այժմ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ [զենք] կտա մեզ Արևմուտքը։ Ուկրաինայի ունեցած հրետանային մի կայանքը ռուսական 10-15-ի դեմ է։ Մեր արևմտյան գործընկերները մեզ տվել են իրենց ունեցածի շուրջ 10%-ը», - ասել է Սկաբիցկին։
Ուկրաինան այժմ օգտագործում է օրական 5-6 հազար հրետանային արկ։
«Մենք գրեթե ամբողջությամբ սպառել ենք մեր զինամթերքը և այժմ օգտագործում ենք ՆԱՏՕ-ի 155 տրամաչափի ստանդարտ արկերը», - ասել է Սկիբիցկին։
Նորա Վանյան
15:29 - 10 հունիսի, 2022