Վրաստան

Վրաստանի Հանրապետություն ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում:

Զբաղեցնում է 69 700 կմ քառ․ տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

Ցուցարարների պահանջներից մեկը բավարարվեց. Բիձինա Իվանիշվիլին հանդես է եկել հայտարարությամբ |aliq.ge|

Ցուցարարների պահանջներից մեկը բավարարվեց. Բիձինա Իվանիշվիլին հանդես է եկել հայտարարությամբ |aliq.ge|

aliq.ge: Իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին կուսակցության քաղխորհրդի նիստից հետո հանդես է եկել հայտարարությամբ:Խոսելով այն մասին, որ ժողովրդավարության համար բազմակարծությունը մեծ նշանակություն ունի, Իվանիշվիլին հայտարարեց, որ 2020 թվականից ընտրությունները կանցկացվեն համամասնական համակարգով: Հիշեցնենք, սա Թբիլիսիում արդեն մի քանի օր շարունակվող ցույցերի մասնակիցների պահանջներից էր:Բիձինա Իվանիշվիլիի խոսքով 2024 թվականից Սահմանադրությունում համամասնական ընտրությունների մասին փոփոխությունը եղել է հենց «Վրացական երազանքի» նախաձեռնությունը:Հիշեցնենք, հունիսի 20-ից մեկնարկած բողոքի ցույցերը շարունակվում են: Ցուցարարների հիմնական պահանջներն են ՝Համամասնական ընտրություններ 2020 թվականիցԱզատ արձակել հունիսի 20-ի գիշերը ձերբակալվածներինՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականըՊատասխանատվության ենթարկել հունիսի լույս 21-ի գիշերը ուժ կիրառած ոստիկաններին
08:37 - 24 հունիսի, 2019
Թբիլիսիում ցույցերը այսօր կշարունակվեն. նախատեսվում է ավտոերթ՝ ձայնային ազդանշաններով ու հավաք |aliq.ge|

Թբիլիսիում ցույցերը այսօր կշարունակվեն. նախատեսվում է ավտոերթ՝ ձայնային ազդանշաններով ու հավաք |aliq.ge|

aliq.ge: Այսօր ցուցարարները թվով 4-րդ հավաքն ավարտեցին խորհրդարանից դեպի կառավարության վարչական շենքի մոտ երթով: Այստեղ հորդառատ անձրևի տակ կատարեցին Վրաստանի օրհներգն ու ևս մեկ անգամ հնչեցրին պահանջները: Ակցիայի մասնակցիներն ասացին, որ անհրաժեշտության դեպքում՝ երթեր կկազմակերպեն երկրի բոլոր գերատեսչությունների շենքերի ուղղությամբ, որպեսզի ղեկավարության կողմից իրենց ձայնը լսելի դառնա: Վաղը՝ հունիսի 24-ին, աղմկոտ է լինելու. ժամը 14:00-ին ավտոերթ կկազմակերպեն Վրաստանի ներքին գործերի նախարարության շենքի մոտ և ի նշան բողոքի՝ ազդանշան կտան: Ավելի ուշ՝ ժամը 19:00-ին կրկին հավաք կլինի Ռուսթավելի պողոտայում՝ Խորհրդարանի շենքի մոտ: Հիշեցնենք՝ ցուցարարների 3 պահանջներից և ոչ մեկը դեռևս չի բավարարվել: Դրանք են՝ ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը, ցույցերի առաջին գիշերը ձերբակալված ակտիվիստների ազատ արձակումը և արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակումը՝ համամասնական ընտրակարգով:  
05:47 - 24 հունիսի, 2019
Վրաստանում միացյալ ընդդիմությունը պահանջում է ձերբակալվածներին ազատ արձակել |aliq.ge|

Վրաստանում միացյալ ընդդիմությունը պահանջում է ձերբակալվածներին ազատ արձակել |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի միացյալ ընդդիմությունը պահանջում է ազատ արձակել Ռուսթավելի պողոտայում անկարգությունների ժամանակ ձերբակալված քաղաքացիներին։ «Ուժը միասնության մեջ է» դաշինքի անունից հայտարարությունը ներկայացրել են Թինա Բոկուչավան, Խաթիա Դեկանոիձեն և Գիորգի Վաշաձեն: Նրանց խոսքով՝ ձերբակալված է ավելի քան 300 մարդ, որոնց դեմ ոստիկանները կեղծ ցուցմունքներ են տալիս: «Այդ բոլոր մարդիկ քաղբանտարկյալներ են, դա քաղաքական վրեժ է՝ ուղղված այն մարդկանց դեմ, ովքեր պայքարում են հանուն ազատության ու քաղաքացիական բողոք են բարձրացնում՝ երկրում տեղի ունեցածի դեմ: Մենք իշխանություններից պահանջում ենք անհապաղ ազատ արձակել ձեբակալվածներին», — ասել է Գիորգի Վաշաձեն: Հիշեցնենք, որ ձերբակալվածների շարքում Հայաստանի մեկ քաղաքացի է: Այսօր Վրաստանում ՀՀ դեսպանատան դիվանագետներն այցելել են նրան: Այս պահին Ռուսթավելի պողոտան կրկին մարդաշատ է: Մեկնարկում է բողոքի թվով երրորդ մեծ հավաքը:
18:31 - 22 հունիսի, 2019
Թբիլիսիի հանրահավաքի հետ կապված ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել |aliq.ge|

Թբիլիսիի հանրահավաքի հետ կապված ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել |aliq.ge|

aliq.ge: Թբիլիսիում, Վրաստանի խորհրդարանի մոտ հանրահավաքի հետ կապված ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածում: «Ներքին գործերի նախարարությունը խորհրդարանի մոտ հավաքված ցուցարարներին, քաղաքական կուսակցություններին և նրանց կողմնակիցներին կոչ է անում դուրս չգալ օրենքի սահմաններից, պահպանել հասարակական կարգը և իրենց կարծիքը խաղաղ կերպով արտահայտել: Այսպիսով, մենք տեղեկացնում ենք, որ հունիսի 20-ի հանրահավաքի ընթացքում ձերբակալվածներից 121-ը վարչական կալանք է կրում, իսկ մնացածն ազատ են արձակվել վարչական տուգանքով կամ էլ պարզապես բանավոր զգուշացումով: Որոշ իրավախախտների գործի քննությունը հետաձգվել է: Մենք նաեւ ցանկանում ենք հանրությանը տեղեկացնել, որ ներքին գործերի նախարարության գլխավոր տեսչությունն արդեն սկսել է ուսումնասիրել հունիսի 20-ի հանրահավաքում իրավապահ մարմինների աշխատակիցների (ներառյալ լրագրողներին) իշխանության հնարավոր իրավախախտման փաստերը: Նշված իրավապահները այլևս ընդգրկված չեն հանրահավաքների ընթացքում օրենքի պաշտպանության և անվտանգության հարցում», — գրված է հայտարարության մեջ:
18:26 - 22 հունիսի, 2019
Դեռ փոփոխություններ չկան. Georgian Airways-ը շարունակում է թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան |tert.am|

Դեռ փոփոխություններ չկան. Georgian Airways-ը շարունակում է թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան |tert.am|

tert.am: Վրացական Georgian Airways ավիաընկերության օդանավերը շարունակում են թռչել դեպի Ռուսաստան և հակառակ ուղղություններով: Տոմսեր են վաճառվում նաև հուլիսի համար: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ընկերությունից: «Տոմսեր կարելի է ձեռք բերել առանց սահմանափակումների: Եթե փոփոխություններ լինեն, մենք կհայտնենք, դեռ փոփոխություններ չկան»,- հայտնել են ընկերությունից:Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ուրբաթ հրամանագիր է ստորագրել, որը ռուսական ավիաընկերություններին արգելում է հուլիսի 8-ից սկսած ՌԴ քաղաքացիներին փոխադրել Վրաստանի տարածք: Այս մասին ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ: Նշվում է, որ հրամանագիրն ստորագրվել է Ռուսաստանի և նրա քաղաքացիների անվտանգության նկատառումներով և գործելու է ժամանակավոր:
08:23 - 22 հունիսի, 2019
Վրաստանի նախագահը բողոքի ակցիաների վերաբերյալ քննարկում է ունեցել արևմտյան երկրների դեսպանների հետ |tert.am|

Վրաստանի նախագահը բողոքի ակցիաների վերաբերյալ քննարկում է ունեցել արևմտյան երկրների դեսպանների հետ |tert.am|

tert.am: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է դիվանագիտական մարմինների ներկայացուցիչների հետ և քննարկել է Թբիլիսիում տեղի ունեցող իրադարձությունները: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով նախագահի մամուլի ծառայությանը: Նշվում է, որ ներկա են եղել ԱՄՆ դեսպանի պաշտոնակատարն ու ԵՄ ներկայացուցչության ղեկավարը, ինչպես նաև Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Բուլղարիայի, Էստոնիայի և Լիտվայի դեսպանները: «Հանդիպման ժամանակ Վրաստանի նախագահը հայտարարել է, որ իրավիճակը հարթելու համար պատրաստ է համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք ապակայունացման կոչեր չեն անում»,- գրված է հայտարարությունում: «Ելնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակից, Վրաստանը կայունության օջախ է հանդիսանում: Բնականաբար, բարդ չէ գլխի ընկնելը, թե ում է ձեռնտու իրադարձությունների լարված ընթացքն ու ապակայունացումը»,- ասել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրում կազմակերպված ցույցերի համար մեղադրել էր Ռուսաստանին, ինչին ի պատասխան ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը վրաց նախագահի հայտարարությունը ոչ պրոֆեսիոնալ էր անվանել՝ նշելով, որ Ռուսաստանի վրա մեղք բարդելու փորձերը խեղաթյուրում են իրավիճակը:  
06:37 - 22 հունիսի, 2019
Վրաստանի խորհրդարանում ռուս պատգամավորի այցի կազմակերպիչ Զաքարիա Քուցնաշվիլին վայր է դրել մանդատը |armtimes.com|

Վրաստանի խորհրդարանում ռուս պատգամավորի այցի կազմակերպիչ Զաքարիա Քուցնաշվիլին վայր է դրել մանդատը |armtimes.com|

armtimes.com: Ինչպես արդեն հայտնել ենք, երեկվանից Վրաստանում հակառուսական ցույցեր են, որի համար հիմք էր հանդիսացել ռուս պատգամավորի հայտնվելը վրացական խորհրդարանում եւ խորհրդարանի խոսնակի աթոռին: Ցուցարարների պահանջով, այսօր հրաժարական տվեց Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն: Քիչ առաջ հայտնի դարձավ, որ հրաժարական է տվել նաեւ պատգամավոր Զաքարիա Քուցնաշվիլին, ով Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին ղեկավարում էր վրացական պատվիրակությունը և ով կազմակերպել էր ռուս պատգամավորի ներկայությունը Վրաստանում: պատգամավորն ինքն է հայտարարել մանդատը վայր դնելու մասին: Նշենք, որ խորհրդարանի խոսնակ Կոբախիձեն նաեւ Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի դասախոս է: Համալսարանի ուսանողները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով Կոբախիձեին զրկել նաեւ իրավաբանական ֆակուլտետում դասախոսության ժամերից:
15:58 - 21 հունիսի, 2019