Ժոզեպ Բորել

Միրզոյանը Բորելին ներկայացրել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը

Միրզոյանը Բորելին ներկայացրել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը

Մարտի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:   Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստան-Եվրամիություն գործընկերության դինամիկ զարգացման առթիվ:   Անդրադարձ է կատարվել Արցախում հումանիտար իրավիճակին։ Այս առումով, նախարար Միրզոյանը ընդգծել է Ադրբեջանում անօրինական կերպով պատանդառության մեջ պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անվերապահ հայրենադարձման, Լեռնային Ղարաբաղ միջազգային հումանիտար կառույցների անարգել մուտքի ապահովման անհրաժեշտությունը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանության կարևորությունը։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստան - Ադրբեջան սահմանագոտում և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը, գործընկերոջ ուշադրությունը հրավիրել Արցախում քաղաքացիական բնակչության հանդեպ հոգեբանական ճնշումներ գործադրելու ադրբեջանական կողմի փորձերին և կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերականգնման հարցում արհեստական խնդիրներ ստեղծելու փաստերին։ Երկուստեք կարևորվել է իրավիճակի դեէսկալացիային ուղղված միջոցառումների իրականացումը: Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։ Զրուցակիցները անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգության ու կայունության հարցերի:
16:13 - 12 մարտի, 2022
ԵՄ-ն մտադիր է Ուկրաինային ռազմական ինքնաթիռներ տրամադրել

ԵՄ-ն մտադիր է Ուկրաինային ռազմական ինքնաթիռներ տրամադրել

Եվրամիությունը մտադիր է հայտարարված ռազմական օգնության շրջանակներում Ուկրաինային ռազմական ինքնաթիռներ տրամադրել: «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ «Մենք մտադիր ենք զենք մատակարարել, այդ թվում՝ ռազմական ինքնաթիռներ», - ասել է Բորելը ԵՄ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեսակոնֆերանսից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ: Ավելի վաղ նա հայտնել էր, որ ԵՄ ԱԳ նախարարները պայմանավորվել են աննախադեպ օգնություն ուղարկել ուկրաինական բանակին, այդ թվում 450 մլն եվրոյի զենքի և 50 մլն եվրոյի սարքավորումների մատակարարման ֆինանսավորում։  Բորելը նաև նշել է, որ ԵՄ-ն կփակի օդային տարածությունը Ռուսաստանի համար։ «Մենք պայմանավորվել ենք փակել Եվրամիության երկինքը ռուսական ինքնաթիռների համար։ Ոչ մի ռուսական ինքնաթիռ չի կարողանա վայրէջք կատարել կամ թռչել ԵՄ օդանավակայաններից», - ասել է նա։ Այդ որոշումը պետք է հրապարակվի ԵՄ պաշտոնական կայքում, որից հետո կմտնի ուժի մեջ։    
01:20 - 28 փետրվարի, 2022
ԵՄ-ում հայտարարել են փետրվարի 22-ին Ռուսաստանի դեմ առաջին պատժամիջոցների սահմանման մասին |armenpress.am|

ԵՄ-ում հայտարարել են փետրվարի 22-ին Ռուսաստանի դեմ առաջին պատժամիջոցների սահմանման մասին |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության առաջին պատժամիջոցները Ռուսաստանի դեմ կընդունվեն արդեն փետրվարի 22-ին, բայց դրանք չեն լինի ԵՄ-ի ամբողջ պատասխանը Լուգանսկի եւ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչմանը, մանրամասների մասին խոսելը վաղ Է: Ինչպես հաղորդում Է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել Է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ ժամանելով Փարիզ Եվրամիության եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պետությունների արտաքին գործերի նախարարությունների ղեկավաների ոչ ֆորմալ համաժողովին: «Ես որոշում ընդունեցի Փարիզում հրավիրելու Եվրամիության խորհրդի ոչ ֆորմալ նիստ արտաքին գործերի նախարարների մակարդակով՝ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին նվիրված հանդիպումից հետո: Նախարարները որոշում կընդունեն եվրոպական պատասխանի մասին, որը կլինի պատժամիջոցների ձեւով»,- հայտարերել Է Բորելն՝ ընդգծելով, որ պատժամիջոցների մասշտաբը կքննարկվի, բայց դա չի լինի Եվրամիության ամբողջ պատասխանը: Նա կարծում Է, որ ռուսական զորքերի հնարավոր մուտքը Դոնբաս լիամասշտաբ ներխուժում չԷ, բայց դրանք զորքեր են ուկրաինական հողում:
13:41 - 22 փետրվարի, 2022
Եվրամիությունը Մոսկվային կոչ է անում անհապաղ ազատ արձակել Նավալնիին |azatutyun.am|

Եվրամիությունը Մոսկվային կոչ է անում անհապաղ ազատ արձակել Նավալնիին |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիությունը Մոսկվային կոչ անում անհապաղ ազատ արձակել ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին, ով կալանավորվել է մեկ տարի առաջ՝ պայմանական վաղաժամկետ ազատման կանոնները խախտելու համար։ Բրյուսելը քաղաքական դրդապատճառներով պայմանավորված է համարում այդ գործը։ «Մենք կրկին կոչ ենք անում Ռուսաստանի իշխանություններին անհապաղ և անվերապահ ազատ արձակել Նավալնիին՝ առանց հետագա հապաղման», - ասվում է ԵՄ արտգործնախարար Ժոզեպ Բորելի հայտարարությունում։ Բորելը դատապարտել է ռուսաստանյան պետական լրատվամիջոցներում Նավալնիի և նրա համախոհների դեմ ապատեղեկատվության արշավը, ինչպես նաև նրա հետ կապված կազմակերպությունների հետապնդումը: Հունիսին ռուսական դատարանը Նավալնիի հակակոռուպցիոն հիմնադրամը ճանաչել է ծայրահեղական կազմակերպություն։ Անցած տարի հունվարի 17-ին Ալեքսեյ Նավալնին Գերմանիայից Մոսկվա վերադառնալուն պես «Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալվեց, այնուհետև դատապարտվեց «Իվ Ռոշե»-ի հին գործով երեքուկես տարվա ազատազրկման։
11:35 - 18 հունվարի, 2022
Ժոզեպ Բորելն արձագանքել է Ռուսաստանի պահանջին՝ դադարեցնել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ընդլայնումը դեպի արևելք |1lurer.am|

Ժոզեպ Բորելն արձագանքել է Ռուսաստանի պահանջին՝ դադարեցնել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ընդլայնումը դեպի արևելք |1lurer.am|

1lurer.am: ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը գերմանական Welt հրատարակության հետ հարցազրույցում անդրադարձել է Ռուսաստանի պահանջին՝ դադարեցնել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ընդլայնումը դեպի արևելք։ Բորելը Մոսկվայի պայմանները անվանել է «ամբողջովին անընդունելի» և նշել, որ դա «զուտ ռուսական օրակարգ է»։ Նա ընդգծել է, որ Մոսկվան առաջին անգամ է գրավոր ներկայացրել իր դիրքորոշումը։ «Միայն հաղթողներն են այդպես անում. ասում են, որ իմ պայմանները սրանք են»,- ասել է եվրոպացի դիվանագետը: Դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնությունների նախագծերի մասին։ Փաստաթղթերում կոչ է արվել Մոսկվային թշնամի չհամարել, ռազմական էսկալացիայի սպառնալիք չստեղծել և հրաժարվել ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնումից։ Ռուսաստանը նաև Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրներին առաջարկել է Ուկրաինային չընդգրկել կազմակերպության կազմում։ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասի հետ հեռախոսազրույցի ժամանակ էլ Ժոզեպ Բորելն ընդգծել է, որ Եվրոպայի անվտանգությանն առնչվող հարցերի քննարկումը չի կարող անցկացվել առանց ԵՄ-ի մասնակցության, հաղորդում է Interfax-ը։
12:13 - 29 դեկտեմբերի, 2021
Եվրոպայի անվտանգության շուրջ քննարկումները պետք է հիմնվեն ԵԱՀԿ-ի ամրապնդման վրա. Բորել |armenpress.am|

Եվրոպայի անվտանգության շուրջ քննարկումները պետք է հիմնվեն ԵԱՀԿ-ի ամրապնդման վրա. Բորել |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի անվտանգության ցանկացած իրական քննարկումներ պետք Է հիմնվեն ԵԱՀԿ-ի շրջանակներում պարտավորությունների ամրապնդման վրա, այլ ոչ թե տանեն դրանց խախտման: Դեկտեմբերի 23-ին այդ մասին Twitter-ում գրել Է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: «Եվոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ (Շվեդիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար) Անն Լինդեի հետ քննարկեցի անվտանգության ոլորտի իրադրությունն Արեւելյան Եվրոպայում: Եվրոպայի անվտանգության շուրջ ցանկացած իրական քննարկումներ պետք Է հիմնվեն ԵԱՀԿ-ի շրջանակներում պարտավորությունների՝ Եվրոպայի անվտանգության իրական հիմքերի ամրապնդման վրա, այլ ոչ տանեն դրանց խախտման»,- գրել Է Բորելը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
15:29 - 23 դեկտեմբերի, 2021
Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը բացահայտ առճակատման փոխարեն առաջին անգամ կառուցողական մեկնաբանություններ են փոխանակել ԱլԳ գագաթնաժողովում. Բորել |tert.am|

Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը բացահայտ առճակատման փոխարեն առաջին անգամ կառուցողական մեկնաբանություններ են փոխանակել ԱլԳ գագաթնաժողովում. Բորել |tert.am|

tert.am: Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտնել է, որ տարածաշրջանային լարվածությունը և «Ռուսաստանի ապակայունացնող քայլերն» առանցքային տեղ են գրավել Արևելյան գործընկերության գագաթնաժողովում, որը տեղի է ունեցել անցած չորեքշաբթի՝ Եվրոպայի խորհրդի նիստից անմիջապես առաջ: Ապշեցուցիչ է, որ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը, որոնց երկրները թշնամի են Լեռնային Ղարաբաղի պատճառով, բացահայտ առճակատման փոխարեն առաջին անգամ կառուցողական մեկնաբանություններ են փոխանակել Արևելյան գործընկերության գագաթնաժողովում։ Դա հնարավոր դարձավ նախագահ Միշելի հովանու ներքո իրականացված միջնորդական ջանքերի շնորհիվ: Նա նախորդ գիշեր լարված և արդյունավետ հանդիպում է անցկացրել երկու առաջնորդների հետ: Ես ողջունում եմ այս հանդիպման արդյունքները և կողմերի պատրաստակամությունը՝ ներգրավվելու կոնկրետ նախագծերում և աջակցելու գաղափարներին, որոնք ճանապարհ կհարթեն հաշտեցման համար։ Հանդիպմանն ընդգծվել է ԵՄ-ի հանձնառությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ սերտ համագործակցությանը՝ հակամարտությունների հաղթահարման, վստահության մթնոլորտի ձևավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում, ինչպես նաև ԵՄ-ի պատրաստակամությունը՝ ակտիվորեն մասնակցել Անդրկովկասում հակամարտությունների կարգավորմանը»,-ասել է Բորելը։
20:08 - 22 դեկտեմբերի, 2021
ԵՄ-ն ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը
 |factor.am|

ԵՄ-ն ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը |factor.am|

factor.am: ԵՄ-ն կոչ է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը։ Այս մասին ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարել է Եվրամիության անվտանգության քաղաքականության և արտաքին հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը: «Մենք կոչ ենք անում երկու կողմերին՝ պահպանել հրադադարը։ ԵՄ-ն աջակցում է ու պատրաստ է ջանքեր ներդնել ԵԱՀԿ Միսնկի խմբի աշխատանքներում՝ խաղաղության հաստատման համար»,- հայտարարել է Ջոզեպ Բորելը։ Նա նաև շեշտել է, որ ԵԱՀԿ-ում մթնոլորտը գնալով ավելի հակասական ու առճակատող է դառնում։ «Ես անհանգստացած եմ Ուկրաինայում և Ղրիմում ստեղծված իրավիճակով, ինչպես նաև Ուկրաինայի սահմաններին ռազմական ուժերի կուտակմամբ։ ԵՄ-ն իր աջակցությունն է հայտնում Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և ճանաչում է նրա միջազգայնորեն ճանաչված սահմանները»,- հայտարարել է եվրոպացի քաղաքական գործիչը։ Անդրադառնալով Բելառուսին՝ Բորելը հայտարարել է, որ մարդու հիմնարար իրավունքներն այստեղ շարունակվում են ոտնահարվել։
18:29 - 02 դեկտեմբերի, 2021