Դմիտրի Պեսկով

Դմիտրի Սերգեւիչ Պեսկով, 2012 թվականից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար:

Ծնվել է 1967 թվականի հոկտեմբերի 17-ին Մոսկվայում, ուսանող, հետագայում ռուս դիվանագետ Սերգեյ Պեսկովի (1948-2014) ընտանիքում:

1989 թվականին Պեսկովն ավարտել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտը՝ «արեւելագետ-պատմաբան» եւ «թարգմանիչ» մասնագիտություններով:

1989 թվականին աշխատել է ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարությունում:

1990-ից 1994 թվականներին եղել է հերթապահ ռեֆերենտ, կցորդ, ԽՍՀՄ-ի երրորդ, ապա Թուրքիայում ՌԴ-ի դեսպանատան քարտուղար: 1994-ից 1996 թվականներին աշխատել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում: 1996-ից 2000 թվականներին Թուրքիայում ռուսական դեսպանության երկրորդ, ապա առաջին քարտուղար:

2003 թվականին ղեկավարել է Սանկտ Պետերբուրգի 300 ամյակին նվիրված տոնակատարությունը:

2004 թվականի ապրիլի 9-ին նշանակվել է Ալեքսեյ Գրոմովի առաջին քարտուղար (որն այդ ժամանակ ՌԴ աշխատակազմի մամլո խոսնակն էր): 

2008 թվականի փետրվարին նշանակվել է «Միր (հեռուստառադիոընկերության)» տնօրեն:

Պեսկովը չի հայտարարել, որ Փաշինյան-Պուտին հանդիպումը միջազգային ասպարեզում հատուկ իրադարձություն է․ նրան են վերագրվում ռուս լրագրողի խոսքերը

Պեսկովը չի հայտարարել, որ Փաշինյան-Պուտին հանդիպումը միջազգային ասպարեզում հատուկ իրադարձություն է․ նրան են վերագրվում ռուս լրագրողի խոսքերը

Ապրիլի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան, որտեղ հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հայաստանյան և ռուսական լրատվամիջոցներով տեղեկություն է տարածվում այն մասին, որ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է այդ հանդիպումը՝ ասելով, որ միջազգային ասպարեզում հատուկ իրադարձություններ են տեղի ունենում։ Պեսկովը, սակայն, նման հայտարարություն չի արել։ Այսպիսով, news.am կայքում ապրիլի 17-ին հրապարակվել է «Միջազգային ասպարեզում հատուկ իրադարձություններ են տեղի ունենում. Պեսկովը՝ Պուտինի և Փաշինյանի հանդիպման մասին» վերտառությամբ նյութ (արխիվացված հղումը)։ Նյութում նշվում է․ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս շաբաթ կշարունակի տնտեսության հարցով խորհրդակցությունների շարքը և կքննարկի մետաղագործության ոլորտում տիրող իրավիճակը, բացի այդ՝  պաշտոնական այցով Մոսկվա կժամանի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին «Россия 1» հեռուստաալիքի եթերում հեռարձակվող «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրի շրջանակում հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը»: Ըստ news.am-ի՝ Պեսկովը նաև հայտարարել է, որ  «միջազգային ասպարեզում ստեղծված ներկայիս իրավիճակում հատուկ նշանակության իրադարձություններ են տեղի ունենում»։ Հետաքրքիր է, որ news.am-ի միևնույն նյութի ռուսերեն տարբերակի միայն վերնագրում են այս խոսքերը վերագրվում Պեսկովին։ Իսկ նյութում նշվում է, որ այդ մասին տեղեկացրել են «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրի ժամանակ (արխիվացված հղումը)։ News.am-ին հղումով լուրը վերահրապարակել են armedia.am, blackseanews.net, galatv.am կայքերը։ Hayknews.com-ը ևս նույն բովանդակությամբ հրապարակում է արել (արխիվացված հղումներ՝ 1, 2, 3, 4)։ Պուտինի և Փաշինյանի հանդիպումը միջազգային նշանակության իրադարձություն անվանելը Պեսկովին վերագրող նյութ է հրապարակել նաև newsarmenia.am-ը՝ հղում կատարելով vesti.ru-ին։ Vesti.ru-ում, սակայն, ոչինչ չի ասվում Պեսկովի նման հայտարարության մասին (արխիվացված հղումներ՝ 1, 2)։  «Հայաստանի վարչապետը պաշտոնական այցով մեկնում է Ռուսաստան: Ներկայիս միջազգային իրավիճակում սա առանձնահատուկ նշանակություն ունեցող իրադարձություն է։ Մանրամասները՝ «Россия 1» հեռուստաալիքի նյութում»,- ասված է կայքում և կից ներկայացված է «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրի այն հատվածը, որտեղ խոսվում է Փաշինյանի՝ ՌԴ այցի մասին։ Առհասարակ, «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրի՝ Փաշինյանի այցին վերաբերող հատվածում ոչինչ չկա Պեսկովի մասին։ Ծրագրի վերջում հաղորդավարներից մեկը մյուսին հարցնում է, թե ինչ է սպասվում հաջորդ շաբաթ։ Վերջինս էլ պատասխանում է, որ տեղի են ունենալու միջազգային կարևոր իրադարձություններ։ Այնուհետև ցուցադրվում է ռեպորտաժ՝ Փաշինյանի այցի մասին, և ռեպորտաժի ընթացքում լրագրողն ասում է․ «Պաշտոնական այցով Ռուսաստան է մեկնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ներկայիս միջազգային իրավիճակում սա հատուկ նշանակության իրադարձություն է» (նշված հատվածը կարող եք դիտել հաղորդման 35-րդ րոպեից)։ Ծրագրի ընթացքում Պեսկովից, այնուամենայնիվ, երկու մեջբերում կա։ 17-րդ րոպեում նա խոսում է «Ռոսկոսմոս»-ից, 19-րդ րոպեում՝ Արևմուտքի հետ հարաբերություններից։ Սակայն Փաշինյան-Պուտին հանդիպման մասին նա ոչինչ չի ասում։ Այպիսով, հայաստանյան և ռուսական լրատվամիջոցները սխալմամբ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովին են վերագրել «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրի լրագրողի խոսքերը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին։ Գլխավոր լուսանկարը՝ BBC-ի Աննա Սահակյան
15:26 - 18 ապրիլի, 2022
Կիևի հետ բանակցությունների դինամիկան հեռու է բավարար լինելուց․ Պեսկով

Կիևի հետ բանակցությունների դինամիկան հեռու է բավարար լինելուց․ Պեսկով

Ռուս-ուկրաինական բանակցությունների զարգացման դինամիկան հեռու է բավարար լինելուց, Կիևը հաճախ է փոխում դիրքորոշումն արդեն համաձայնեցված հարցերի վերաբերյալ, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է։ Նախագահ [Վլադիմիր Պուտինը] բոլորովին վերջերս է ասել, որ այն ընթանում է՝ ըստ պլանի։ Միաժամանակ փորձագիտական մակարդակում շարունակվում են շփումները բանակցային գործընթացի շրջանակում, - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ - Ցանկանում եմ նաև հիշեցնել նախագահի խոսքերը, որ, ցավոք, ուկրաինական կողմն առանձնահատուկ հետևողականություն չի դրսևորում, համաձայնեցված հարցերով դիրքորոշումը հաճախ է փոխվում»։ «Բանակցային գործընթացում առաջխաղացման դինամիկան հեռու է բավարար լինելուց», - հավելել է Պեսկովը։ Պատասխանելով Ուկրաինայի նախագահ Վադիմիր Զելենսկու այն հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին, թե Կիևը պատրաստ կլինի քննարկել Ղրիմի կարգավիճակն ու ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարումը, եթե Մոսկվան դուրս բերի իր զորքերն Ուկրաինայի տարածքից, Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՌԴ-ն «նախկինի պես պատրաստ չէ հանրային հարթակ տեղափոխել այն հարցերը, որոնք քննարկվում են բանակցությունների ընթացքում»։   Նորա Վանյան
14:40 - 18 ապրիլի, 2022
Ավստրիայի կանցլերը Մոսկվա է ժամանում

 |factor.am|

Ավստրիայի կանցլերը Մոսկվա է ժամանում |factor.am|

factor.am: Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը երկուշաբթի կժամանի Մոսկվա և կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նա կլինի առաջին եվրոպացի առաջնորդը, որը կայցելի Մոսկվա փետրվարի 24-ից ի վեր, երբ սկսվեց ռուսական լայնածավալ ներխուժումն Ուկրաինա, գրում է VOA-ն: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է Ավստրիայի կանցլերի այցը։ Նեհամերն իր հերթին լրագրողներին ասել է, որ մտադիր է Պուտինի հետ խոսել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկխոսության հնարավորության և Ուկրաինայում ռազմական հանցագործությունների մասին։ «Մեզ անհրաժեշտ են մարդասիրական միջանցքներ, հրադադար և ռազմական հանցագործությունների լիարժեք հետաքննություն»,- գրել է կանցլերը Twitter-ում։ Մինչ այդ, շաբաթ Նեհամերը Կիևում բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ դատապարտելով ռուսական ագրեսիան և խոստանալով քաղաքական և հումանիտար աջակցություն։ Ավստրիան չեզոք երկիր է, ՆԱՏՕ-ի անդամ չէ, Ուկրաինային զենք չի մատակարարում։ Հաղորդվում է, որ կանցլերի այցը համաձայնեցվել է ԵՄ առաջնորդների հետ, որի մասին տեղեկացվել են նաև Թուրքիայի և Ուկրաինայի նախագահները։
16:44 - 11 ապրիլի, 2022
Պեսկովի խոսքով՝ կարող է «արհեստական դեֆոլտային իրավիճակ կազմակերպվել»

Պեսկովի խոսքով՝ կարող է «արհեստական դեֆոլտային իրավիճակ կազմակերպվել»

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ Ռուսաստանի արտաքին  պարտքի վճարման հարցում կարող է «արհեստական դեֆոլտային իրավիճակ կազմակերպվել», սակայն նշել է, որ դրա համար իրական հիմքեր չկան, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ռուսաստանն ունի բոլոր անհրաժեշտ ռեսուրսներն՝ իր պարտքերի սպասարկման համար։ Դուք գիտեք, որ մեր պահուստներից զգալի գումար է արգելափակվել օտարերկրյա պետություններում, այդ պատճառով էլ, եթե այդ արգելափակումը շարունակվի, և արգելափակված գումարներից պարտքերի սպասարկման համար փոխանցումները նույնպես արգելափակվեն, դրանք կարող են վճարվել ռուբլիով։ Եթե դա անհնար է, տեսականորեն, իհարկե, կարող է ինչ-որ դեֆոլտային իրավիճակ կազմակերպվել։ Բայց դա զուտ արհեստական դեֆոլտային իրավիճակ է», - հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը։ Նա հավելել է, որ «դեֆոլտի համար ոչ մի հիմքեր չկան»։   Նորա Վանյան
16:33 - 06 ապրիլի, 2022
Մոսկվան կողմ է Բուչայի դեպքերի միջազգային քննարկմանը՝ ամենաբարձր մակարդակում․ Պեսկով
 |azatutyun.am|

Մոսկվան կողմ է Բուչայի դեպքերի միջազգային քննարկմանը՝ ամենաբարձր մակարդակում․ Պեսկով |azatutyun.am|

azatutyun.am: «Ռուսաստանը կողմ է Կիևի մերձակայքում գտնվող Բուչա քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների միջազգային քննարկումներին՝ ամենաբարձր մակարդակում», - այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը փորձում է այս հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել։ «Այս պահին, սակայն, այդ փորձերն արգելափակվել են», - նշել է Պեսկովը։ «Մեր դիվանագետները շարունակում են ամենաակտիվ ջանքերը, գործադրել որպեսզի այս հարցն ընդգրկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգում։ Թեման չափազանց կարևոր է», - հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։ Կիևի հյուսիսային արվարձան Բուչան ռուսական կողմերի վերահսկողության տակ էր անցել պատերազմի առաջին օրերին։ Ռուսական ուժերը քաղաքից հեռացել էին անցած շաբաթավերջին։ Դրանից հետո հայտնի էր դարձել քաղաքի տարածքում մի քանի տասնյակ խաղաղ բնակիչների դիակների հայտնաբերման մասին։ Պաշտոնական Կիևը խաղաղ բնակիչների սպանության մեջ մեղադրում է ռուսաստանցի զինվորականներին։
16:55 - 04 ապրիլի, 2022
Shell-ը չի կարող գազ գնել Ռուսաստանից՝ Բրիտանիայի հակառուսական պատժամիջոցների հետևանքով. Պեսկով |1lurer.am|

Shell-ը չի կարող գազ գնել Ռուսաստանից՝ Բրիտանիայի հակառուսական պատժամիջոցների հետևանքով. Պեսկով |1lurer.am|

1lurer.am: Բրիտանական Shell ընկերության համար Ռուսաստանից գազ գնելու անհնարինությունը պայմանավորված է Լոնդոնի հակառուսական քաղաքականությամբ: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը: «Լոնդոնը ցանկանում է լինել առաջատարը հակառուսական ցանկացած հարցում։ Ուզում է նույնիսկ առաջ անցնել Վաշինգտոնից։ Ահա և արդյունքը»,- ասել է Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով այն փաստը, որ Միացյալ Թագավորությունը, ի տարբերություն Եվրամիության երկրների, պատժամիջոցներ է սահմանել ռուսական «Գազպրոմբանկի» նկատմամբ, և դրա հետևանքով բրիտանական ընկերությունը չի կարող ռուսական գազ գնել ռուբլով: Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ Shell-ն այս ամիս չի կարողանա վճարել ռուսական գազի համար:
11:34 - 02 ապրիլի, 2022
«Գազպրոմը» մշակում է նաև գազի մատակարարման դադարեցման սցենար․ «Կոմերսանտ»

«Գազպրոմը» մշակում է նաև գազի մատակարարման դադարեցման սցենար․ «Կոմերսանտ»

Եվրոպային ռուսական գազի մատակարարումների ճակատագիրը, որոնք չեն սառեցվել անգամ սառը պատերազմի ամենասուր պահերին, դեռ անորոշ է։ Խոշորագույն եվրոպական երկրները հրաժարվել են կատարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` գազի դիմաց ռուբլիով վճարելու պահանջը, և այժմ մտավախություն ունեն, որ մատակարումները կդադարեցվեն, գրում է «Կոմերսանտը»։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով։ «Մարտի 30-ին Գերմանիան ու Ավստրիան հայտարարեցին գազամատակարարման ոլորտում արտակարգ իրավիճակի առաջին մակարդակի մասին։ «Գազպրոմը», «Կոմերսանտի» տվյալներով, մշակում է նաև մատակարարումների դադարեցման սցենար։ Ընկերությունն իրոք, ինչպես պնդում են «Կոմերսանտի» աղբյուրները մշակում է «ոչ բարեկամ երկրներին» գազի մատարարարման ամբողջական դադարեցման հնարավորությունը և գնահատում է այդ քայլի հետևանքները։ «Գազպրոմի» երկարաժամկետ պայմանագրերով մատակարարումների դիմաց վճարումները պետք է կատարվեն ապրիլի 1-ին։ «Գազպրոմում» այս հարցը հրաժարվել են մեկնաբանել։ ՌԴ նախագահի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը նույնպես չի մեկնաբանել «Կոմերսանտի» տեղեկությունները, սակայն լրագրողներին ասել է, որ ռուսական գազի համար ռուբլիով վճարման մեխանիզմը չի գործարկվելու հենց մարտի 31-ին․ «Վճարումն ու մատակարարումները ժամանակային առումով ձգված գործընթացներ են․․․ Դա այնպես չէ, որ վաղը մատակարարվի, պետք է վճարվի (ռուբլիով)»։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Գազպրոմին» հանձնարարել էր «ոչ բարեկամ երկրներ» արտահանվող գազի հաշվարկներում անցնել ռուբլու, իսկ կենտրոնական բանկին և կառավարությանը՝ մինչև մարտի 31-ը մշակել եվրոպական ընկերությունների համար ռուբլու գնման կարգը։ Կրեմլն ակնարկել է, որ, եթե գնորդները չհամաձայնեն ռուբլիով վճարել, Ռուսաստանը կհրաժարվի մատակարարումներից։ Դմիտրի Պեսկովը մարտի 29-ին ընդգծել է, որ Մոսկվան, «բնականաբար», հաշվարկում է գործողությունների պլան այն դեպքում, եթե եվրոպական գնորդները չցանկանան ռուբլիլով վճարել՝ հավելելով, որ «անվճար գազ չի լինում»։ Եվրոպական երկրների առաջնորդներն ու խոշոր սպառողները միաձայն մերժել են այս գաղափարը՝ հիմնականում այն համարելով գործող պայմանագրերի խախտում, որտեղ վճարների համար արձանագրված է եվրոն և դոլարը։ «Կոմերսանտի» տվյալներով՝ եվրոպական ընկերություններին անհանգստացնում է նաև այն, որ ռուբլի գնելը կարող է իրենց ստիպել համագործակցել ՌԴ ԿԲ հետ, որը ԵՄ և ԱՄՆ պատժամիջոցների տակ է։ Եվրոպան իր առջև խնդիր է դրել 80%-ով լցնել գազապահեստները մինչև ջեռուցման նոր սեզոնը և միաժամանակ կրճատել ռուսական գազի գնումը։ Սակայն Ռուսաստանից մատակարարումների բացակայության պայմաններում դա դժվար կլինի անել․ այժմ պահուստների ընդհանուր մակարդակը կազմում է ընդամենը 26,28%։ Ռուսական էներգակիրներից ԵՄ հրաժարման մանրամասն պլանը պատրաստ կլինի մայիսին, սակայն հիմա արդեն անդամ երկրները հայտարարում են ոչ ռուսական գազի ներկրումն ավելացնելու մտադրության մասին։ Մասնավորապես, ԱՄՆ իշխանությունը խոստացել է, որ լրացուցիչ 15 մլրդ կուբամետր գազ կտրամադրի Եվրոպային ընթացիկ տարում, իսկ 2021 թ-ին մատակարարումների ծավալը կազմել է շուրջ 20–21 մլրդ կուբամետր։ Կարևոր հարց է, թե արդյո՞ք ԵՄ երկրները կպահպանեն այս միասնական մոտեցումը, եթե ոչ, կլինե՞ն, արդոք, երկրներ, որոնք կհամաձայնեն ռուբլիով վճարել և հարևանների հետ գազով կիսվել։ Օրինակ՝ Հունգարիան բազմիցս ընդգծել է, որ չի կարող հրաժարվել ռուսական էներգակիրներից, իսկ ռուբլիով վճարելու վերաբերյալ իր դիրքորոշումը հրապարակավ չի ներկայացրել։ Այժմ յուրաքանչյուր երկիր ունի կանխարգելիչ գործողությունների պլան, որը նախատեսում է նախապես զգուշացման մեխանիզմներ և գործողությունների պլան արտակարգ իրավիճակների դեպքում։ «Այդ պլանները ներառում են ինչպես շուկայական միջոցներ, մասնավորապես, արագ այլընտրանք գտնելու պահանջ մատակարարներին, այնպես էլ կառավարությունների անմիջական միջամտություն՝ ընկերություններին հրահանգելով դադարեցնել գազի մատակարարումն արդյունաբերական օբյեկտներին», - նշում է փորձագետ Մարիա Բելովան։ Նա ասում է, որ այդպիսի պլաններ են հայտնվել 2009 թ-ի գազային ճգնաժամից հետո, երբ մի քանի օրով դադարեցվել էր Ուկրաինայի տարածքով ռուսական գազի ֆիզիկական տարանցումը։ Բացի այդ, ԵՄ օրենսդրությունը նախատեսում է համերաշխության սկզբունք․ անդամ պետությունները պետք է հարևաններին օգնեն գազամատակարարման լուրջ ճգնաժամի դեպքում՝ կանխելու համար տնային տնտեսությունների գազամատակարարման ցանկացած խափանումներ»։ Նորա Վանյան
20:44 - 31 մարտի, 2022
Պեսկովը մեկնաբանել է Պետդումայի պատգամավորի հայտարարությունն Ադրբեջանին նավթային ենթակառուցվածքներին հարվածելու հավանականության մասին

Պեսկովը մեկնաբանել է Պետդումայի պատգամավորի հայտարարությունն Ադրբեջանին նավթային ենթակառուցվածքներին հարվածելու հավանականության մասին

«Ռուսաստանը շատ եռանդուն ջանքեր է գործադրում Ղարաբաղի տարածաշրջանում խաղաղության պահպանման և բոլոր կողմերի ստանձնած պարտականությունների կատարման ուղղությամբ», - ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն՝ անդրադառնալով ՌԴ Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինի խոսքերին՝ Արցախում իրավիճակի սրման ֆոնին Ադրբեջանի նավթային ենթակառուցվածքներին ՌԴ ԶՈւ կողմից հարվածելու հավանականության մասին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը Դելյագինին կոչ է արել «զսպել անձնական հույզերը»․ «Այդ հայտարարությունն անձնական հույզերի հարթությունում է, որոնք չափազանց բուռն են։ Մենք կոչ կանեինք զսպել այդ հույզերն ու զերծ մնալ այդպիսի հայտարարություններից, հատկապես՝ մեր գործընկերների հասցեին, իսկ Ադրբեջանը մեր գործընկեր պետությունների շարքին է դասվում»։ Պեսկովը հավելել է, որ «այդ հայտարարությունը չի համապատասխանում և չի կարող համապատասխանել Ռուսաստանի Դաշնության պաշտոնական գծին»։   Նորա Վանյան
17:00 - 29 մարտի, 2022