Ալեքսանդր Լուկաշենկո

Լուկաշենկոյի խոսքով` վերջին կես տարվա ընթացքում Բելառուսն Ադրբեջանին ռազմական բեռներ չի մատակարարել

Լուկաշենկոյի խոսքով` վերջին կես տարվա ընթացքում Բելառուսն Ադրբեջանին ռազմական բեռներ չի մատակարարել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Նախագահները քննարկել են Հայաստանում և Բելառուսում ներկա իրավիճակին առնչվող հարցեր։ Նախագահ Սարգսյանը Բելառուսի նախագահին մանրամասն տեղեկություններ է ներկայացրել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրության վերաբերյալ: Արմեն Սարգսյանը, մասնավորապես, անդրադարձել է որոշ լրատվամիջոցների կողմից վերջին օրերին շրջանառվող այն լուրերին՝ թե Բելառուսը վերջերս ռազմական նշանակության բեռ է մատակարարել Ադրբեջանին։ Նախագահ Լուկաշենկոն, այդ տեղեկատվությունը կեղծ բնութագրելով, հստակ ընդգծել է, որ վերջին կես տարվա ընթացքում Բելառուսի կողմից՝ ռազմաարդյունական համալիրի գծով, ո՜չ Ադրբեջանին, և ո՜չ էլ Հայաստանին ռազմական բեռների որևէ մատակարարում չի իրականացվել։ 
21:49 - 04 հոկտեմբերի, 2020
Մինսկն արձագանքել է այն հայտարարություններին, որ Արևմուտքը Լուկաշենկոյին օրինական նախագահ չի ճանաչում
 |shantnews.am|

Մինսկն արձագանքել է այն հայտարարություններին, որ Արևմուտքը Լուկաշենկոյին օրինական նախագահ չի ճանաչում |shantnews.am|

shantnews.am:  Արևմուտքի մի քանի երկրների փորձերը, կասկածի տակ դնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի օրինականությունը, չի արտացոլում միջազգային հանրության կարծիքը։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ նման կարծիք է արտահայտել Բելառուսի Արտաքին գործերի նախարարությունը։ Գերատեսչության մամուլի ծառայության հայտարարության մեջ նշված է, որ Բելառուսի ժողովուրդը, որը իշխանության միակ աղբյուրն է և ինքնիշխանության կրողը, կատարել է իր ընտրությունը։ «Հենց դա որոշիչ նշանակություն ունի։ Առանձին դերակատարների կողմից արտաքին օրինականացման որոշ հորինված գործընթացներ բոլոր տեսանկյուններից չնչին են։ Մենք վաղուց միջազգայնորեն ճանաչված անկախ երկիր ենք և հավասար իրավունքներ ունենք, ինչպես միջազգային արենայում գտնվող մյուս երկրները»,- նշել են գերատեսչությունում։ Բելառուսի արտգործնախարարությունը նաև հիշեցրել է, որ «ներքին գործերին միջամտելու արգելքը միջազգային իրավունքի առանցքային սկզբունքներից է, որն ամրագրված է ՄԱԿ-ի Կանոնադրության 2-ր հոդվածում»։ «Այդ պատճառով բելառուսներն ինքնուրույն և առանց արտաքին միջամտության ընտրում են իրենց պետության ղեկավարին, խորհրդարանը և տեղական խորհուրդները։ Բելառուսի ժողովուրդն ինքնահռչակ «օրինականացնողների» կողմից իր իշխանության «օրինականացման» կարիք չունի», – հավելել են Բելառուսի ԱԳՆ-ում։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունն՝ առանց նախապես հայտարարելու, առանց ուղիղ եթերով հեռարձակման։ Լուկաշենկոյի երդմնակալությունից հետո Բելառուսի քաղաքացիները կրկին ցույցեր էին կազմակերպել տարբեր քաղաքներում։      
19:53 - 24 սեպտեմբերի, 2020
Լուկաշենկոյի երդմնակալության դեմ բողոքի ցույցեր Մինսկում. ցուցարարների դեմ բիրտ ուժ է կիրառվել |azatutyun.am|

Լուկաշենկոյի երդմնակալության դեմ բողոքի ցույցեր Մինսկում. ցուցարարների դեմ բիրտ ուժ է կիրառվել |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության դեմ բողոքողներին Մինսկում ցրել են բիրտ ուժի և ջրցան մեքենաների միջոցով: Այնուամենայնիվ, հարյուրավոր մարդիկ չէին լքում մայրաքաղաքի կենտրոնը: Մինսկում դեռ երեկ առավոտից ինքնաբուխ ցույցերի մասնակիցներին բերման էին ենթարկում: Երեկոյան, երբ մոտ 5 հազար մարդ էր հավաքվել, անվտանգության ուժերը սկսել են գործել ծայրաստիճան կոշտ՝ գործի են դրվել ջրցան մեքենաները՝ ջրի փոխարեն ինչ-որ նարնջագույն հեղուկով, նաև մահակներ և էլեկտրաշոկերներ: Կան վիրավորներ: Անվտանգության ուժերի աշխատակիցները, այդ թվում նաև՝ քաղաքացիական հագուստով, հարվածում էին մեքենաներին, որոնց վարորդները ձայնային ազդանշաններով իրենց համերաշխությունն էին հայտնում ցուցարարներին: Ականատեսները նաև կրակոցներ են լսել: Առնվազն 160 մարդ բերման է ենթարկվել: Օրվա հերոսը «Յանդեքս» տաքսու վարորդն էր, ում հաջողվել է տանել մի ցուցարարի, որին հետապնդում էին հատուկ նշանակության ջոկատները:
10:33 - 24 սեպտեմբերի, 2020
«Լուկաշենկոն օրինական ղեկավար չէ, բայց մենք կաշխատենք նրա հետ». ԵՄ դիվանագիտության ղեկավար |tert.am|

«Լուկաշենկոն օրինական ղեկավար չէ, բայց մենք կաշխատենք նրա հետ». ԵՄ դիվանագիտության ղեկավար |tert.am|

tert.am: Եվրամիության կողմից Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերընտրման օրինականությունը չճանաչելը չի նշանակում, որ Բրյուսելը չի աշխատի նրա հետ: Այս մասին սեպտեմբերի 21-ին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, գրում է eadaily.com կայքը:«Այն փաստը, որ մենք այստեղ ժողովրդավարական լեգիտիմություն չենք տեսնում, չի նշանակում, որ մենք չենք հասկանում` ինչ իրողություններ կան», -հայտարարել է Բորելը:Նրա խոսքերով` ԵՄ-ում հասկանում են «նրանց (Բելառուսի իշխանությունների) հետ աշխատելու անհրաժեշտությունը»:Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ստեղծված իրավիճակում պաշտոնական Մինսկի հետ շփումները քաղաքական մակարդակով, ինչպես նաև Արևելյան գործընկերության շրջանակներում կարող են պակաս ինտենսիվ լինել, քան նախկինում: Բորելն ընդգծել է, որ ԵՄ-ի մոտ նման իրավիճակ է ստեղծվել նաև Վենեսուելայի պարագայում, որտեղ Եվրամիությունը Նիկոլաս Մադուրոյին չի ճանաչում որպես երկրի օրինական ղեկավար, բայց շարունակում է հնարավորինս աշխատել նրա հետ:
16:40 - 22 սեպտեմբերի, 2020
Եվրամիության արտգործնախարարները հանդիպել են Բելառուսի ընդդիմության լիդերին |azatutyun.am|

Եվրամիության արտգործնախարարները հանդիպել են Բելառուսի ընդդիմության լիդերին |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները Բրյուսելում հանդիպել են Բելառուսի ընդդիմության լիդեր Սվետլանա Տիխանովսկայային: Եվրամիությունը քննարկում է Բելառուսի տասնյակ ղեկավարների նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու խնդիրը, չի բացառվում, որ արգելափակումներ կիրառվեն անձամբ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ: Բելառուսում վեց շաբաթ շարունակ բողոքի ցույցեր են: Օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում, ըստ պաշտոնական տվյալների, հաղթել է գործող նախագահը: Տիխանովսյական, ով ընտրություններից հետո ապաստանել է Լիտվայում, ըստ ԿԸՀ-ի, երկրորդ տեղն է գրավել: Բելառուսում վիճահարույց ընտրություններից հետո տեղի ունեցող բողոքի բազմամարդ ակցիաների հազարավոր մասնակիցներ ձերբակալվել են, ցուցարարների, այդ թվում` կանանց նկատմամբ իրավապահները բիրտ ուժ են կիրառել: Զոհվել է առնվազն երեք մարդ: Արևմտյան երկրները չեն ճանաչում Լուկաշենկոյի հաղթանակը: Բելառուսի ղեկավարը 26 տարի է իշխում, նա պնդում է, թե բողոքի շարժումը ղեկավարվում է Բելառուսը կազմաքանդելու նպատակ հետապնդող արևմտյան երկրների կողմից: Ռուսաստանը սատարում է Լուկաշենկոյին: Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Տիխանովսկայայի հետ հանդիպումից հետո ասել է, որ «արտգործնախարարները շատ տպավորված են բելառուս ժողովրդի ու հատկապես կանանց խիզախությամբ, նրանք իսկական լիդերություն են դրսևորում»: Բորելը նաև հերքել է Մինսկի և Մոսկվայի պնդումներն այն մասին, թե Եվրամիությունն իբր միջամտում է Բելառուսի ներքին գործերին: «Դեմոկրատիան և մարդու իրավունքները Եվրամիության հիմնարար արժեքներ են, և ինքնությունը, դրանց պաշտպանությունը չի կարող դիտվել որպես միջամտություն»,- ասել է Ժոզեպ Բորելը: Երեկ Մինսկում տեղի է ունեցել բողոքի հերթական երթ, որին մասնակցել է ավելի քան 100 հազար մարդ, հարյուրավոր ցուցարարներ ձերբակալվել են:
15:13 - 21 սեպտեմբերի, 2020
Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահին և վարչապետին

Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահին և վարչապետին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բելառուսական ժողովրդի և իր անունից շնորհավորել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՝ ՀՀ անկախության տոնի առթիվ: Այս մասին հայտնում են Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից: Արմեն Սարգսյանին ուղղված շնորհավորական ողերձում Բելառուսի նախագահն ասում է, որ ապավինելով բարեկամության ամուր ավանդույթներին և փոխշահավետ գործընկերության սկզբունքներին ՝ Բելառուսը և Հայաստանը հետեւողականորեն զարգացնում են քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար համագործակցությունը: «Մեր երկրները կապված են ամուր բարեկամական հարաբերություններով, փոխադարձ միտվածությամբ` ուղղված կառուցողական քաղաքական երկխոսության զարգացմանը, ինչպես նաև բոլոր ոլորտներում արդյունավետ գործընկերությանը»,- ասել է Լուկաշենկոն: Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում Ալեքսանդր Լուկաշենկոն համոզմունք է հայտնել, որ հետագա համատեղ աշխատանքը կապահովի դրական դինամիկան երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններում նոր փոխշահավետ նախագծերի իրականացմանը և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության ներուժի բացահայտմանը:
14:45 - 21 սեպտեմբերի, 2020