Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը (ԱՀԿ) Միավորված Ազգերի Կազմակերպությանը պատկանող միջկառավարական կազմակերպություն է։ Կենտրոնական գրասենյակը Ժնեւում է։

Հիմնվել է 1948 թվականի ապրիլի 7-ին, երբ ՄԱԿ-ի անդամ 26 երկրի կողմից ընդունվեց եւ հաստատվեց ԱՀԿ կանոնադրությունը։ Ամեն տարի ապրիլի 7-ը աշխարհում նշվում է որպես «Առողջության համաշխարհային օր»։ ԱՀԿ-ն, հաշվելով 193 անդամ պետություններ, նպատակ ունի բոլոր ժողովուրդներին բարձրացնել առողջապահության ամենաբարձր մակարդակի։

Ըստ իր սահմանադրության ԱՀԿ-ն ունի երկու գլխավոր ֆունկցիա՝

  1. գործել որպես ղեկավար մարմին առողջապահության բնագավառում
  2. նպաստել տեխնիկական համագործակցությանը անդամ պետությունների ներսում՝ ի հօգուտ առողջապահության համակարգի զարգացման։

ԱՀԿ-ն իր ֆունկցիաներն իրականացնում է երեք հիմնական մարմինների միջոցով՝ Առողջապահության համաշխարհային ժողով, Գործադիր խորհուրդ եւ Քարտուղարություն։

Հայաստանի Հանրապետությունը ԱՀԿ անդամ է 1994 թվականի օգոստոսից, եւ այդ ժամանակից էլ Հայաստանում ստեղծվել է ԱՀԿ-յան ներկայացուցչություն։ 

Աշխարհում Covid-19-ի դեպքերի թիվը մոտենում է 10.7 միլիոնին, մահացածների թիվն անցել է 516 հազարը, բուժվել է մոտ 5,5 միլիոն մարդ |azatutyun.am|

Աշխարհում Covid-19-ի դեպքերի թիվը մոտենում է 10.7 միլիոնին, մահացածների թիվն անցել է 516 հազարը, բուժվել է մոտ 5,5 միլիոն մարդ |azatutyun.am|

azatutyun.am: Աշխարհում Covid-19-ի դեպքերի ընդհանուր թիվը մոտենում է 10.7 միլիոնին, մահացածների թիվն անցել է 516 հազարը, բուժվել է մոտ 5,5 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չորեքշաբթի օրը նախազգուշացրել է, որ կորոնավիրուսի համավարակը շարունակում է ակտիվորեն տարածվել ամբողջ աշխարհում, և պետությունները պետք է համապարփակ մոտեցում ցուցաբերեն՝ համաճարակը հսկողության տակ առնելու համար: ԱՀԿ գլխավոր տնօրեն, դոկտոր Թեդրոս Գեբրեյեսուսը կոչ է արել աշխարհի երկրների իշխանություններին «գտնել, մեկուսացնել, ստուգել և հետևել յուրաքանչյուր դեպքի, մեկուսացնել յուրաքանչյուր կոնտակտավորի, ինչպես նաև վերապատրաստել բուժաշխատողներին, կրթել բնակչությանը և ընդլայնել կորոնավիրուսից նրանց պաշտպանունակությունը»: Վարակվածների թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ Միացյալ Նահանգները, որին հաջորդում են Բրազիլիան և Ռուսաստանը: Շվեդիայում հանձնաժողով է ստեղծվել, որը գնահատելու է, թե արդյոք իշխանությունների արձագանքը համաճարակին համարժեք է եղել: Ուկրաինան տուգանքներ է սահմանում դիմակ չկրելու համար: Ղազախստանը մտադիր է երկու շաբաթով վերադառնալ սահմանափակման խիստ միջոցների:
11:26 - 02 հուլիսի, 2020
Ավետ Ադոնցը մասնակցել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ ԱՀԿ կողմից ձեռք բերված թեստերի ներկայացման արարողությանը

Ավետ Ադոնցը մասնակցել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ ԱՀԿ կողմից ձեռք բերված թեստերի ներկայացման արարողությանը

Հուլիսի 1-ին ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում» տեղի է ունեցել ԵՄ ֆինանսական աջակցությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից ձեռք բերված նոր տիպի կորոնավիրուսի ախտորոշման 10,000 թեստերի ներկայացման արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը: Ներկայացված թեստերը հնարավորություն կընձեռեն երկրի ողջ տարածքում իրականացնել ավելի լայնամասշտաբ անվճար ախտորոշում՝ 75 րոպեի ընթացքում տրամադրելով թեստավորման ճշգրիտ արդյունքներ: Այս աջակցությունը համերաշխության և միասնության ևս մեկ դրսևորում է համավարակի դեմ համատեղ պայքարում։
21:25 - 01 հուլիսի, 2020
ԵՄ-ի և ԱՀԿ-ի շնորհիվ կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման 10 հազար թեստեր հասել են Հայաստան

ԵՄ-ի և ԱՀԿ-ի շնորհիվ կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման 10 հազար թեստեր հասել են Հայաստան

Երևան են հասել ԱՀԿ-ի կողմից Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ձեռք բերված ախտորոշման 10 000 թեստեր՝ աջակցելու  Հայաստանի արձագանքմանը համավարակին: Այս մասին հայտնեցին ՀՀ-ում ԵՄ գրասենյակից։ Ախտորոշման թեստերը ձեռք են բերվել ՀՀ առողջապահության նախարարությանն աջակցելու նպատակով, ինչը թույլ կտա ընդլայնել քաղաքացիների՝ նոր կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման անվճար թեստավորումը երկրի ամբողջ տարածքում։ Այս մոտեցումը համահունչ է ԱՀԿ-ի առաջարկություններին. թեստավորել բոլոր կասկածելի COVID-19 դեպքերը՝ հիվանդությունը ժամանակին հայտնաբերելու և դրա տարածումը վերահսկելու նպատակով: Մատակարարման որակի՝ ԱՀԿ հավաստիացում ստացած թեստերի այս տեսակի միջոցով հնարավոր կլինի ընդամենը 75 րոպեի ընթացքում ստանալ ճշգրիտ պատասխան: Նման կարճ ընթացքի շնորհիվ հնարավոր կդառնա խնայել բուժանձնակազմի ժամանակնու էներգիան, նվազեցնել մարդկային սխալները և մեկ օրվա ընթացքում թեստավորել ավելի շատ քաղաքացիների: Ախտորոշման թեստերի առաքումը ստանալու նպատակով ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն էին այցելել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Եգոր Զայցևը,ՀՀ առողջապահության նախարարիտեղակալ Լենա Նանուշյանը և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը: ԵՄ դեսպանը և ԱՀԿ ներկայացուցիչը հանձնել են թեստերը ՀՀ առողջապահության նախարարությանը՝որպես երկրում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխելու ուղղությամբ առավել լայն օժանդակության մաս: Թեստերը կուղարկվեն ազգային լաբորատորիա (ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիա), որն իրականացնում է կորոնավիրուսային հիվանդության թեստերի հիմնական ծավալը՝ Երևանում և մարզերում։   Ընդհանուր տեղեկություն Նոր կորոնավիրուսային համավարակով ստեղծված ճգնաժամի սկզբից ի վեր ԵՄ-ն և ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակը ակտիվորեն աջակցում են Հայաստանին վարակի դեմպայքարում: Հակահամաճարակային արձագանքմանը  աջակցելու նպատակով՝ հունիսի 20-ին ԱՀԿ-ի և ԵՄ-ի համաֆինանսավորմամբ Հայաստան  է ժամանել փորձագետների խումբ:  Թեստերի նվիրատվությունը նոր կորոնավիրուսային համավարակին ԵՄ արձագանքման մի մասն է։ Վիրուսից ներկայում տուժել է ավելի քան 188 երկիր և տարածք: 2020 թվականի մարտի 27-ին Եվրոպական միությունը հայտարարել է 30 միլիոն եվրո աջակցության փաթեթի մասին, որը կօգնի Արևելյան Եվրոպայի և Կովկասի վեց երկրներին, այդ թվում նաև Հայաստանին, կանխարգելել, հայտնաբերել և արձագանքել նոր կորոնավիրուսային համավարակին: Ֆինանսավորումը կուղղվի առաջին հերթին անհապաղ և անհետաձգելի օգնության կարիքների բավարարմանը, ինչպիսիք են առողջապահական ոլորտի աշխատակիցների, առաջնագծի արձագանքողների և հիվանդների համար խիստ  կարևոր պարագաների  ձեռքբերումը: Երկարաժամկետ հեռանկարում աջակցությունը կուղղվի երկրի կարողությունների զարգացմանը՝ արձագանքելու առողջապահական արտակարգ իրավիճակներին։
18:14 - 01 հուլիսի, 2020
Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 10,3 միլիոնը, մահացել է շուրջ 505 հազար, բուժվել՝ 5,2 միլիոն մարդ |azatutyun.am|

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 10,3 միլիոնը, մահացել է շուրջ 505 հազար, բուժվել՝ 5,2 միլիոն մարդ |azatutyun.am|

azatutyun.am: Ամբողջ աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 10,3 միլիոնը, մահվան դեպքերինը` 505 հազարը, բուժվել է ավելի քան 5,2 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավարի խոսքով՝ կորոնավիրուսային համավարակը չի մարում, այլ, ընդհակառակը, արագ տարածվում է: «Մենք բոլորս ցանկանում ենք, որ սա ավարտվի: Բոլորս ուզում ենք ապրել մեր կյանքով: Բայց դաժան իրականությունն այն է, որ այն նույնիսկ չի մոտենում ավարտին: Չնայած շատ երկրներ որոշակի առաջընթաց են արձանագրել, համաճարակն իրականում արագանում է», - ասել է Թեդրոս Գեբրեյեսուսը լրատվամիջոցների հետ ճեպազրույցում: Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի դեպքերի աճը ստիպել է մի շարք նահանգների կրկին փակել բարերը, ռեստորանները և այլ հաստատություններ, քանի որ, ըստ պաշտոնյաների, շատ մարդիկ անտեսում են առողջապահական ցուցումները՝ դիմակներ կրելու և ֆիզիկական հեռավորություն պահպանելու հետ կապված: ԱՄՆ-ում 24 ժամվա ընթացքում գրանցվել է առնվազն 42 հազար նոր դեպք: Ջոնս Հոփքինսի համալսարանի երեկ հրապարակած տվյալներից կարելի է եզրակացնել, որ երկիրը գործ ունի հիվանդության արագ տարածման հետ: Սպիտակ տան թիմի անդամ, ԱՄՆ գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին մտահոգություն է հայտնել դեպքերի թվի աճի հետ կապված՝ ասելով, որ որոշ նահանգներ անտեսել են ուղեցույցները, ըստ որոնց՝ պետք էր սպասել երկու շաբաթ, վարակի կայուն անկմանը՝ նախքան բիզնեսներին վերաբացում թույլ տալը:
10:21 - 30 հունիսի, 2020
Աշխարհում կորոնավիրուսով վարակակիրների թիվը գերազանցել է 10 միլիոնը |hetq.am|

Աշխարհում կորոնավիրուսով վարակակիրների թիվը գերազանցել է 10 միլիոնը |hetq.am|

hetq.am:  Ամբողջ աշխարհում կիրակի օրը՝ հունիսի 28-ին, կորոնավիրուսով վարակակիրների թիվը գերազանցել է 10 միլիոնը։ Այդ մասին հայտնի է դառնում Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալներից։ Կորոնավիրուսից մահացել է գրեթե 500 հազար մարդ, ապաքինվել՝ շուրջ 5 միլիոնը։ Վարակակիրների թվով առաջատարը շարունակում է մնալ Ամերիկայի Միացյալ Նահանգները (2,5 միլիոն)։ Նրան հաջորդում են Բրազիլիան (1,3 միլիոն), Ռուսաստանը (600 հազար), Հնդկաստանը (500 հազար) և Մեծ Բրիտանիան (300 հազար): Միացյալ Նահանգներն առաջատարն է նաև կորոնավիրուսից մահացության ցուցանիշներով (շուրջ 125 հազար)։ Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հունիսի 28-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 24 645 դեպք, որոնցից 13 116-ն` առողջացած, 426-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 964 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 109 173 թեստավորում: Հունիսի 28-ի տվյալներով՝ նոր դեպքերի թիվը 736 է, իսկ առողջացածների թիվը՝ 205։ Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալներով՝ կորոնավիրուսի համավարակի մեկնարկից ի վեր Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է 9 073 մարդ։ Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 6 791 նոր դեպք։ Նոր վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է Մոսկվայում (717 նոր դեպք)։ Սա վերջին 81 օրերի ամենացածր ցուցանիշն է։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ վերջին շաբաթվա ընթացքում կրճատվել է նոր վարակակիրների թիվը և նկատելի է նվազում նաև հոսպիտալացվածների թվում։ Նա առաջարկել է էլ ավելի մեղմացնել կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները։ Սոբյանինը նաև նշել է, որ Մոսկվայի առողջապահական համակարգը գերազանց է պայքարել կորոնավիրուսի համավարակի դեմ։
18:13 - 28 հունիսի, 2020
ԱՀԿ-ն անհանգստացած է 11 երկրում, այդ թվում` Հայաստանում համավարակի նոր դեպքերի ալիքով |azatutyun.am|

ԱՀԿ-ն անհանգստացած է 11 երկրում, այդ թվում` Հայաստանում համավարակի նոր դեպքերի ալիքով |azatutyun.am|

azatutyun.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) անհանգստացած է Եվրոպայում և նախկին ԽՍՀՄ երկրներում կորոնավիրուսի աճող նոր դեպքերի ալիքով: Covid-19 դեպքերի թիվը սկսել է նորից աճել կարանտինային միջոցառումների վերացումից հետո, նշում է ԱՀԿ-ն: Կազմակերպությունը տագնապալի միտում է տեսնում 11 երկրներում՝ Հայաստանում, Շվեդիայում, Մոլդովայում, Հյուսիսային Մակեդոնիայում, Ադրբեջանում, Ղազախստանում, Ալբանիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Ղրղզստանում, Ուկրաինայում և Կոսովոյում: ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլուգեն ասել է, որ վերջին երկու շաբաթների ընթացքում 30 երկրներում վարակակիրների թվի աճ է գրանցվել: «Եթե ոչինչ չձեռնարկվի, Եվրոպայում առողջապահական համակարգերը նորից ծանրաբեռնված կլինեն», - ասել է նա: Ամբողջ աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 9 միլիոն 600 հազարը, համաճարակի հետևանքով զոհերի թիվը` 489 հազարը:
10:58 - 26 հունիսի, 2020
Վարչապետն ընդունել է Հայաստան ժամանած ԱՀԿ առաքելության ղեկավարին

Վարչապետն ընդունել է Հայաստան ժամանած ԱՀԿ առաքելության ղեկավարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային տնօրենի հատուկ խորհրդական Միշել Թիերենին, ով գլխավորում է Հայաստան ժամանած առաքելությունը: ԱՀԿ առաքելությունը Հայաստանում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում մեր երկրի ռազմավարությունն ուսումնասիրելու և առաջարկներ ներկայացնելու նպատակով: Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ԱՀԿ-ի միջև սերտ համագործակցությունը, ինչպես նաև վերջինիս կողմից ցուցաբերվող տեխնիկական օժանդակությունը կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև այդ ուղղությամբ միջազգային գործընկերների հետ սերտ գործակցության փաստը ու նշել, որ համատեղ ջանքերի արդյունքում հնարավոր կլինի հաղթահարել կորոնավիրուսային ճգնաժամը: Միշել Թիերենը վարչապետին է ներկայացրել հայաստանյան բժշկական հաստատություններ կատարած այցերի տպավորությունները՝ մեր երկրի ռազմավարությունն ուսումնասիրելու և առաջարկներ ներկայացնելու համատեքստում: Նա նշել է, որ տպավորված է հայաստանյան ԲԿ-ներում կորոնավիրուսի դեմ պայքարի և պացիենտներին բուժելու համար ստեղծված պայմաններից՝ շեշտելով այն փաստը, որ Հայաստանում չկան այնպիսի պացիենտներ, որոնք գտնվում են առողջական վատ վիճակում, սակայն տեղերի բացակայության պատճառով չեն հոսպիտալացվում: Թիերենի խոսքով՝ համավարակի մասին տեղեկատվությունն աշխարհում լիարժեք չէ, դրանով է պայմանավորված նաև այն հանգամանքը, որ մինչ այժմ մասնագետներն ու փորձագետները ներկայացնում են դրա դեմ պայքարի ոչ միանման տեսակետներ: Նրա խոսքով՝ միայն ժամանակի ընթացքում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում է հնարավոր դառնում գտնել վարակի դեմ պայքարելու գործիքները: Այդ համատեքստում, պարոն Թիերենն ընդգծել է դիմակ կրելու, սոցիալական հեռավորություն պահպանելու և ձեռքերը լվանալու անհրաժեշտությունն ու դրանց արդյունավետությունը՝ նշելով, որ պետք է խուսափել զանգվածային հավաքներից ու փակ տարածքներում միջոցառումներից: ԱՀԿ առաքելության ղեկավարի համոզմամբ՝ տնտեսությունը լոքդաունի ենթարկելու և այն բացելու միջև ընտրություն չպետք է կատարել. փորձը ցույց է տալիս, որ պետք է սովորել ապրել ստեղծված պայմաններում՝ պահպանելով համավարակին հակազդելու վարքագծային կանոնները: Նա համավարակի դեմ պայքարում կարևորել է նաև գերատեսչությունների և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությունը՝ վարակի հայտնաբերմանն ու կառավարմանն ուղղված միջոցառումների կազմակերպման հարցում: Հանդիպման ավարտին վարչապետն ընդգծել է ՀՀ առողջապահության նախարարության և ԱՀԿ-ի միջև փորձի փոխանակման շարունակականության ապահովումը:
17:44 - 24 հունիսի, 2020
Կորոնավիրուսով պայմանավորված՝ Հայաստանում է ԱՀԿ առաքելությունը

Կորոնավիրուսով պայմանավորված՝ Հայաստանում է ԱՀԿ առաքելությունը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևին և ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային տնօրենի հատուկ խորհրդական ու Լատվիայում ԱՀԿ ներկայացուցիչ Միշել Թիերենին, ով գլխավորում է Հայաստան ժամանած առաքելությունը:  ԱՀԿ առաքելությունը Հայաստանում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում մեր երկրի ռազմավարությունն ուսումնասիրելու և առաջարկներ անելու համար: Նախարարը հույս է հայտնել, որ աշխատանքներն ամփոփելուց հետո ԱՀԿ առաքելության առաջարկները կնպաստեն կորոնավիրուսային հիվանդության համավարակի դեմ պայքարին: Միշել Թիերենը կիսվել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն կատարած այցերի մանրամասներով և տպավորություններով: Փորձագետները ծանոթացել են կորոնավիրուսով հիվանդների բուժման ընթացակարգերին: Նա նշել է, որ պացիենտների բաշխումը պետք է շատ մտածված կատարվի` ուշադրությունից դուրս չթողնելով այլ հիվանդություններով անձանց: Շարունակելով առաքելության ղեկավարի միտքը` Արսեն Թորոսյանը խոսել է առաջնային օղակի բուժաշխատողների և նրանց պատրաստվածության մասին, որտեղ այս պահին ևս գերծանրաբեռնված իրականացվում է կորոնավիրուսով վարակված անախտանիշ, թեթև և միջին ծանրության անձանց տնային բուժումը և հսկողությունը: Նախարարն ասել է, որ մինչ այս անցկացվել են առցանց դասընթացներ ավելի քան 1000 բուժաշխատողի հետ` գիտելիքները հարստացնելու համար:  Հյուրն ընդգծել է, որ համավարակի դեմ պայքարում կարևոր է միջգերատեսչական և տեղական կազմակերպությունների համագործակցությունը` վարակի հայտնաբերմանն ու կառավարմանն ուղղված միջոցառումների կազմակերպման հարցում: Նա խոսել է նաև 3 հիմնական միջոցառումների` դիմակներ կրելու, սոցիալական հեռավորություն պահպանելու և ձեռքերը լվանալու անհրաժեշտության մասին, հավելելով, որ պետք է խուսափել մասսայական հավաքներից, փակ տարածքներում միջոցառումներից և այլ բազմամարդ իրավիճակներից: Կողմերը պատրաստակամություն են հայտնել փորձի փոխանակման համար կրկին հանդիպելու և ամփոփելու արդյունքները: 
09:35 - 24 հունիսի, 2020
ԱՀԿ-ն Հայաստանին կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի վերաբերյալ առաջարկներ կանի

ԱՀԿ-ն Հայաստանին կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի վերաբերյալ առաջարկներ կանի

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևին և ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային տնօրենի հատուկ խորհրդական ու Լատվիայում ԱՀԿ ներկայացուցիչ Միշել Թիերենին, ով գլխավորում է Հայաստան ժամանած առաքելությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ԱՀԿ առաքելությունը Հայաստանում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում մեր երկրի ռազմավարությունն ուսումնասիրելու և առաջարկներ անելու համար: Նախարարը հույս է հայտնել, որ աշխատանքներն ամփոփելուց հետո ԱՀԿ առաքելության առաջարկները կնպաստեն կորոնավիրուսային հիվանդության համավարակի դեմ պայքարին:  Միշել Թիերենը կիսվել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն կատարած այցերի մանրամասներով և տպավորություններով: Փորձագետները ծանոթացել են կորոնավիրուսով հիվանդների բուժման ընթացակարգերին: Նա նշել է, որ պացիենտների բաշխումը պետք է շատ մտածված կատարվի` ուշադրությունից դուրս չթողնելով այլ հիվանդություններով անձանց: Շարունակելով առաքելության ղեկավարի միտքը` Արսեն Թորոսյանը խոսել է առաջնային օղակի բուժաշխատողների և նրանց պատրաստվածության մասին, որտեղ այս պահին ևս գերծանրաբեռնված իրականացվում է կորոնավիրուսով վարակված անախտանիշ, թեթև և միջին ծանրության անձանց տնային բուժումը և հսկողությունը: Նախարարն ասել է, որ մինչ այս անցկացվել են առցանց դասընթացներ ավելի քան 1000 բուժաշխատողի հետ` գիտելիքները հարստացնելու համար: Հյուրն ընդգծել է, որ համավարակի դեմ պայքարում կարևոր է միջգերատեսչական և տեղական կազմակերպությունների համագործակցությունը` վարակի հայտնաբերմանն ու կառավարմանն ուղղված միջոցառումների կազմակերպման հարցում: Նա խոսել է նաև 3 հիմնական միջոցառումների` դիմակներ կրելու, սոցիալական հեռավորություն պահպանելու և ձեռքերը լվանալու անհրաժեշտության մասին, հավելելով, որ պետք է խուսափել զահգվածային հավաքներից, փակ տարածքներում միջոցառումներից և այլ բազմամարդ իրավիճակներից: Կողմերը հայտնել են փորձի փոխանակման համար կրկին հանդիպելու և արդյունքներն ամփոփելու պատրաստակամություն։
19:33 - 23 հունիսի, 2020
Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 9 միլիոնին, բուժվել են վարակվածների գրեթե կեսը, մահացել՝ 468 հազարը |azatutyun.am|

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 9 միլիոնին, բուժվել են վարակվածների գրեթե կեսը, մահացել՝ 468 հազարը |azatutyun.am|

azatutyun.am: «COVID-19-ի համավարակը դեռ շարունակում է ակտիվ փուլում մնալ աշխարհի շատ երկրներում: Այս առումով մենք ուզում ենք հիշեցնել կորոնավիրուսի տարածումը սահմանափակող պաշտպանիչ դիմակի մասին», - զգուշացնում է ՄԱԿ-ը՝ հավելելով, որ դիմակները պետք է օգտագործվեն վիրուսի տարածումը զսպելու համար այլ միջոցների հետ միասին: Միայն դիմակ օգտագործելը բավարար չէ COVID-19 վարակի դեմ պաշտպանություն ապահովելու համար. դիմակ կրելով՝ պետք է նաև առնվազն 1 մետր հեռավորություն պահպանել, հաճախ լվանալ և ախտահանել ձեռքերը և խուսափել ձեռքերով դեմքին կամ դիմակին դիպչելուց: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մեկ օրվա կտրվածքով կորոնավիրուսի վարակի նոր դեպքերի ռեկորդային աճ է գրանցել աշխարհում՝ 183 հազար, այդ թվում Բրազիլիայում՝ մոտ 55 հազար, ԱՄՆ-ում՝ մոտ 37 հազար, Հնդկաստանում՝ մոտ 15 հազար: Բրազիլիայում համաճարակի զոհերի թիվը գերազանցել է 50,5 հազարը, ԱՄՆ-ում մահվան դեպքերի թիվը գրեթե 120 հազար է: Ամբողջ աշխարհում վարակվածների ընդհանուր թիվը մոտ 9 միլիոն է, մահացել է ավելի քան 468 հազար մարդ, ապաքինվել՝ ավելի քան 4,4 միլիոնը: Ղազախստանում սահմանափակումների մեծ մասը հանգստյան օրերին կրկին կիրառվել են՝ փակվել են առևտրի կենտրոնները, 65-ից բարձր տարիքի մարդկանց թույլ չեն տվել դուրս գալ տներից: Եվրոպայում կյանքը վերադառնում է բնականոն հուն, Եվրամիության երկրներն ավելի ու ավելի են մեղմացնում կարանտինային միջոցառումները, սակայն Գերմանիայում նոր բռնկումներ են գրանցվել ծերանոցներում և հիվանդանոցներում, փախստականների համար նախատեսված հաստատություններում, մսի վերամշակման գործարաններում, ինչպես նաև սեզոնային գյուղատնտեսական աշխատանքներ կատարողների շրջանում: Իսպանիան հանել է արտակարգ դրությունը, որը գործում էր նախորդ երեք ամիսների ընթացքում, և սահմանները բացել եվրոպական երկրների մեծ մասից այցելուների համար: Եվրամիության, Շենգենյան գոտու երկրներից և Մեծ Բրիտանիայից ժամանած անձինք այլևս ստիպված չեն լինի երկու շաբաթ ինքնամեկուսանալ: Միևնույն ժամանակ, դեռ պարտադիր է 1,5 մետր սոցիալական հեռավորության պահպանումը, ինչպես նաև դիմակներ կրելը խանութներում և հասարակական տրանսպորտում: Չափվելու է ժամանողների ջերմությունը, զբոսաշրջիկներից կպահանջվի նաև տեղեկացնել՝ հիվանդացե՞լ են արդյոք COVID-19-ով, թե՞ ոչ, ու թողնել կոնտակտային տվյալներ: Արդեն երեք օր է՝ Իրանը հայտնում է COVID-19- ից ավելի քան 100 մարդու մահվան մասին, անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է վարակի 2 հազար 368 նոր դեպք: Մայիսի սկզբին Իրանում կորոնավիրուսային հիվանդությունից մահացության մակարդակը նվազել էր, բայց վերջին մի քանի շաբաթների ընթացքում նորից սկսել է աճել: Ռուսաստանում օրվա կտրվածքով շարունակում է վարակի 8 հազարից քիչ դեպք գրանցվել: Մոսկվայում ապրիլից ի վեր առաջին անգամ մեկ օրում հազարից պակաս նոր դեպք է գրանցվել:
11:27 - 22 հունիսի, 2020
Աշխարհը մտնում է համաճարակի վտանգավոր փուլ․ ԱՀԿ |azatutyun.am|

Աշխարհը մտնում է համաճարակի վտանգավոր փուլ․ ԱՀԿ |azatutyun.am|

azatutyun.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) զգուշացնում է` նոր կորոնավիրուսի տարածումը էլ ավելի է ակտիվացել. երեկ աշխարհում գրանցվել է 150 հազար նոր դեպք, ինչը օրական կտրվածքով մինչ այժմ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է` համավարակի բռնկումից ի վեր: «Աշխարհը մտել է նոր` վտանգավոր փուլ», - հայտարարել է կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, կոչ անելով կառավարություններին չկորցնել զգոնությունը, հատկապես հիմա, երբ համաճարակի դեմ սահմանափակումներն աստիճանաբար վերացվում են, մարդիկ էլ հոգնում են դրա դեմ պայքարելուց: Վարակակիրների օրական աճով առաջինն այժմ աշխարհում Բրազիլիան է, որի նախագահը համառորեն հրաժարվում էր կարանտին հայտարարել` թերագնահատելով այս վարակի վտանգավորությունը: Անցած մեկ օրում միայն այդ երկրում գրանցվել է 55 հազար նոր դեպք, ավելի քան 1200 մարդ մահացել է: Ամերիկայում, որտեղ վարակակիրների թիվն անցել է երկու միլիոնից, մի շարք նահանգներում երկրորդ ալիքի նշաններ են երևում. Ֆլորիդայում, Արիզոնայում և Տեքսասում երկու շաբաթ է` նոր դեպքերի աճ է գրանցվում: «Համերաշխությամբ ու համագործակցությամբ մենք կհաղթահարենք այս համաճարակը և ավելի պատրաստ կլինենք դիմագրավել համավարակներին ապագայում», - երեկ պնդել է ԱՀԿ ղեկավարը:
13:18 - 20 հունիսի, 2020
ԵՄ անդամ երկրների ԱԳ ղեկավարները կոչ են արել ԱՄՆ-ին՝ վերանայել ԱՀԿ-ից դուրս գալու մասին որոշումը
 |armtimes.com|

ԵՄ անդամ երկրների ԱԳ ղեկավարները կոչ են արել ԱՄՆ-ին՝ վերանայել ԱՀԿ-ից դուրս գալու մասին որոշումը |armtimes.com|

armtimes.com: Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարությունների  ղեկավարները ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ բանակցությունների ժամանակ կոչ են արել պաշտոնական Վաշինգտոնին վերանայել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու նասին ԱՄՆ-ի մտադրությունը: Այս մասին տեսակոնֆերանսի արդունքների ամփոփման ասուլիսի ժամանակ հայտարարել է եվրոպական դիվանագիտական կառույցի ղեկավար Ժոզեպ Բորելը: «Մենք քննարկել ենք ԱՄՆ-ի հայտարարությունը ԱՀԿ-ն լքելու մտադրության մասին եւ հորդորել ենք վերանայել այդ որոշումը, քանի որ համաշխարհային նշանակության հարցերը համաշխարհային աջակցությամբ լուծվելու կարիք ունեն: Այժմ՝ ինչպես երբեւէ, անհրաժեշտ է բազմակողմանի մոտեցում խնդիրների լուծմանը»,-ասել է Բորելը:
22:10 - 15 հունիսի, 2020
Կորոնավիրուսային համաճարակը հեռու է նահանջից. ԱՀԿ |azatutyun.am|

Կորոնավիրուսային համաճարակը հեռու է նահանջից. ԱՀԿ |azatutyun.am|

azatutyun.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարում է, որ կորոնավիրուսային համաճարակը հեռու է նահանջից: Կառույցի ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը նշել է, որ կարանտինային սահմանափակումների թուլացման ֆոնին բազմաթիվ երկրներ անխուսափելիորեն բախվում են վարակի նոր օջախների, ինչպես օրինակ Հարավային Կորեայում, Ճապոնիայում, Սինգապուրում, Իրանում: ԱՀԿ-ի առաջատար փորձագետ Մայք Ռայանի խոսքերով՝ Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում, Հարավային Ասիայում համաճարակը դեռ նոր է սկսում թափ հավաքել: Ըստ մասնագետի՝ այստեղ «ոչ թե վարակի երկրորդ ալիքն է, այլ՝ առաջինը, որի դեմ պայքարը չի ավարտվել»: Համաճարակի երկրորդ ալիքի վտանգը ստիպել է Չինաստանի իշխանություններին Պեկինում փակել վեց խոշոր շուկա: Հնդկաստանում, որտեղ 70 օր տևած կարանտինային ռեժիմից հետո սկսել են թուլացնել սահմանափակումները, արձանագրվում է նոր վարակակիրների ռեկորդային թիվ, վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է շուրջ 11 հազար նոր դեպք, զոհվել է մոտ 8 հազար 500 մարդ:
13:21 - 13 հունիսի, 2020
Ոչ բժշկական դիմակների արդյունավետությունը ցածր է, ձեռնոցները մեծացնում են վարակման վտանգը. ԱՀԿ |hetq.am|

Ոչ բժշկական դիմակների արդյունավետությունը ցածր է, ձեռնոցները մեծացնում են վարակման վտանգը. ԱՀԿ |hetq.am|

hetq.am: Այսօր սոցիալական ցանցերում հաճախ կարելի է հանդիպել տարբեր տեսակի, ձևի, գույնի դիմակների վաճառքի առաջարկներ։ Դրանք ոչ բժշկական դիմակներ են, որոնց արդյունավետությունը, ըստ Առողջապահական համաշխարհային կազմակերպության, ապացուցված չէ։ Ինչևէ, դրանք երբեմն կարող են «ֆիզիկական պատնեշ» լինել հանրային վայրերում։ Ովքե՞ր պետք է կրեն բժշկական դիմակներ, ինչպե՞ս ճիշտ կրել և մաքրել ոչ բժշկական և բժշկական դիմակները, արդյունավե՞տ է արդյոք ձեռնոցների կիրառումը, թե ոչ. ներկայացնում ենք ԱՀԿ պարզաբանումները։ Ոչ բժշկական դիմակները հաճախ են մարդիկ օգտագործում հանրային վայրերում, սակայն դրանց արդյունավետության վերաբերյալ շատ քիչ վկայություններ կան։ Այս մասին օրերս հայտնել է ԱՀԿ-ն։ ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս դրանց համատարած օգտագործումը հանրային վայրերում՝ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով։ Այնուամենայնիվ, դրանք կարող են ծառայել որպես լրացուցիչ ֆիզիկական պատնեշ այն վայրերում, որտեղ վերահսկողական միջոցառումներ իրականացնելու կարողությունները սահմանափակ են և առնվազն մեկ մետր սոցիալական հեռավորություն պահպահնելը՝ անհնար, ինչպես օրինակ՝ հանրային տրանսպորտում, խանութներում կամ այլ մարդաշատ վայրերում։ Այդ պատճառով ԱՀԿ-ն առաջարկում է այդ դեպքերում գոնե կրել ոչ բժշկական դիմակներ։ Ոչ բժշկական կամ գործվածքներով դիմակները, ըստ ԱՀԿ-ի, կարող են մեծացնել COVID-19-ով վարակվելու հավանականությունը, եթե դիմակն աղտոտվել է կեղտոտ ձեռքերով, կամ մարդը դրան հաճախ է դիպել, դրել դեմքի, գլխի այլ մասերի վրա, այնուհետև՝ նորից բերանին և քթին: Բացի այդ, ոչ բժշկական դիմակները ոչ ճիշտ ընտրված կտորի, հումքի պատճառով, կարող են դժվարեցնել շնչառությունը, վնասել դեմքի մաշկին և «ստեղծել պաշտպանվածության կեղծ զգացում»՝ նվազեցնելով այլ պաշտպանիչ միջոցառումների՝ սոցիալական հեռավորության, ձեռքերի ախտահանման և հաճախակի լվանալու կանոնների կատարումը։ Այդ պատճառով, ԱՀԿ-ն մանրամասներ է ներկայացնում, թե ինչից պետք է կարված լինեն ոչ բժշկական դիմակները, և ինչպես պետք է դրանք ապահով կրել։ Օրինակ, եթե այն չի կեղտոտվել կամ թրջվել, ապա կրկնակի օգտագործման համար պետք է դնել մաքուր պլաստիկ տոպրակում և փակել։ Եթե դիմակն աղտոտվել է, ապա այն պետք է լվալ օճառով կամ լվացող այլ միջոցներով՝ 60 աստիճանից ոչ սառը ջրում։ Տաք ջուր չլինելու պարագայում, դիմակնորը կարելի է լվալ սենյակային ջերմաստիճանի օճառաջրում, ապա մոտ մեկ րոպե եռացնել այն կամ մեկ րոպե թողնել 0.1 %-անոց քլորի լուծույթում, ապա լվանալ հոսող ջրի տակ։ Կարևոր է ունենալ սեփական դիմակ ու ոչ մի դեպքում չկրել ուրիշինը։ Միևնույն ժամանակ, ԱՀԿ-ն հայտնում է, որ բժշկական դիմակները կարող են պաշտպանել մարդկանց վարակից, ինչպես նաև՝ կանխել արդեն վարակակիր մարդուց հիվանդության տարածումը, նույնիսկ եթե նա դեռ որևէ ախտանշան չունի։ Դիմակները պետք է ամուր հպվեն դեմքին՝ չթողնելով լայն անցքեր։ Ըստ ԱՀԿ խորհուրդների՝ բժշկական դիմակներ պետք է կրեն՝ Բոլոր բուժաշխատողները Կորոնավիրուսի ցանկացած, նույնիսկ՝ աննշան սիմպտոմ ունեցող մարդիկ Մարդիկ, որոնք խնամում են կասկածելի կամ հաստատված COVID-19 վարակակիրներին՝ առողջապահական հաստատություններից դուրս 60 տարեկանից բարձր տարիքի մարդիկ Մարդիկ, անկախ տարիքից, որոնք ունեն որևէ այլ հիվանդություն Բժշկական դիմակները նվազագույնը եռաշերտ են, պատրաստվում են սինթետիկ, ոչ կտորային նյութերից և ունեն հատուկ ֆիլտրող շերտ։ Դրանք լինում են տարբեր հաստության և ունենում են ֆիլտրման և ջրակայունության տարբեր աստիճաններ։ Բժշկական դիմակ-ռեսպիրատորները լինում են տարբեր տեսակի և տարբեր պաշտպանիչ հատկություններով, օրինակ՝ FFP, FFP2, FFP3, N95, N99։ Սրանք նախատեսված են բուժաշխատողների համար, որոնք օգնություն են տրամադրում կամ շփվում են COVID-19 ունեցող մարդկանց հետ։ ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս նախքան դիմակների կրումը և դրանից հետո մաքրել ձեռքերը սպիրտ պարունակող նյութով կամ լվանալ օճառով։ Ինչ վերաբերում է ձեռնոցներին, ապա ԱՀԿ-ն հայտնում է, որ խորհուրդ չի տալիս օգտագործել ձեռնոցներ հանրային վայրերում, քանի որ դա կարող է մեծացնել վարակման վտանգը. այն կարող է «ինքնաաղտոտվել» կամ, հպվելով տարբեր մակերեսների, իր վրայի կեղտը փոխանցել ուրիշներին։ «Շատ կարևոր է նշել, որ դիմակները պետք է օգտագործվեն՝ միայն որպես ընդհանուր կանխարգելիչ ռազմավարության մաս։ Դիմակն ինքն իրենով չի կարող պաշտպանել COVID-19-ից. մարդիկ պետք է հնարավորինս հաճախ լվանան ձեռքերն ու միմյանցից առնվազն 1 մետր հեռավորություն պահեն»,- ասված է ԱՀԿ հայտարարության մեջ։
17:36 - 11 հունիսի, 2020
ԱՀԿ-ն թյուրըմբռնում է որակել ասիմպտոմ վարակակիրների մասին հայտարարությունը․ նրանք կարող են վարակել շրջապատի մարդկանց |fip.am|

ԱՀԿ-ն թյուրըմբռնում է որակել ասիմպտոմ վարակակիրների մասին հայտարարությունը․ նրանք կարող են վարակել շրջապատի մարդկանց |fip.am|

fip.am: Երկուշաբթի՝ հունիսի 8-ին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեխնիկական խմբի ղեկավար Մարիա վան Կերխովեն ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ կորոնավիրուսով վարակակիրների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ասիմպտոմ վարակակիրները վիրուս չեն փոխանցում շրջապատի մարդկանց։ 24 ժամ չանցած, սակայն, ԱՀԿ-ն փոխեց հայտնած դիրքորոշումը՝ այն անվանելով «թյուրըմբռնում»։ Ի՞նչ էին հայտարարել նախապես ԱՀԿ տեխնիկական խմբի ղեկավարը, ի պատասխան լրագրողի՝ առանց սիմպտոմների վարակակիրների վերաբերյալ հարցին, նշել էր, որ իրենց ունեցած տվյալներով՝ առանց սիմպտոմների մարդկանց կողմից վարակի տարածումը հավանական է, սակայն որոշ դեպքերի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նրանք չեն վարակել իրենց շփման շրջանակում գտնված մարդկանց։ Այս եզրակացությանը ԱՀԿ-ն հանգել էր մի քանի երկրներից ստացած զեկույցների հիման վրա։ Ըստ դրանց՝ առանց սիմպտոմների վարակակիրների շփման շրջանակի ուսումնասիրության արդյունքում չեն գտնվել երկրորդական վարակի դեպքեր։ Այսինքն՝ այդ անձինք չեն վարակել շրջապատի մարդկանց։  Եզրահանգելով՝ փորձագետը նշում է, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առանց սիմպտոմների վարակակիրներից վարակվելու հավանականությունը շատ փոքր է։ Ինչպե՞ս փոխվեց կարծիքը Հայտարարությունից մեկ օր անց՝ հունիսի 9-ին, ԱՀԿ փորձագետները հետ են կանգնել նախորդ հայտարարությունից՝ այն որակելով թյուրըմբռնում։ Ման վան Կերխովեն ԱՀԿ սոցցանցերի էջերով հեռարձակված ուղիղ եթերի ընթացքում, անդրադառնալով հայտարարությանը, նշել է, որ ինքը չէր ներկայացնում ԱՀԿ դիրքորոշումը կամ քաղաքականությունն այս հարցի վերաբերյալ, այլ նշում էր այն, ինչ հայտնի էր այդ պահի դրությամբ։ Ըստ նրա՝ ԱՀԿ-ն դեռ չունի այն հարցի պատասխանը, թե որքան է ասիմպտոմ վարակակիրների միջոցով վիրուսի փոխանցման հավանականությունը։ Ի՞նչ են ասում գիտնականները Ասիմպտոմ վարակակիրների վերաբերյալ ուսումնասիրություններ արվել են մի շարք գիտնականների կողմից, և մինչև վերջերս դրանց մեծ մասն այն մասին էր, որ վարակակիրների մի մասը փոխանցում է վարակը՝ առանց որևէ ախտանշաններ ունենալու։ Օրինակ՝ Սինգապուրի և Ավստրալիայի գիտնականների ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ վարակակիրների մի զգալի մաս չունի սիմպտոմ կամ գտնվում է նախասիմպտոմային շրջանում։ Այդ դեպքում ախտանշանները զարգանում են մի քանի օրվա ընթացքում։ Հունիսի 2-ին Չինաստանի Ուհան քաղաքում զանգվածային թեստավորումներից հետո ախտանշաններ չունեցող 300 քաղաքացու մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս։ Ըստ մասնագետների, սակայն, նրանց օգտագործած իրերի վրա և շփման շրջանակում վիրուսի հետքեր չեն հայտնաբերվել։ Այս ուսումնասիրությունը տարածվել էր նաև հայկական մեդիայում՝ ռուսական Риа Новости-ից՝ «Ուհանում փորձագետները պարզել են, որ կորոնավիրուս ունեցող ասիմպտոմատիկ հիվանդները վարակիչ չեն» վերնագրով։ Ամերիկյան New York Times-ն անդրադարձել է թեմային՝ նշելով, որ սա առաջին անգամը չէ, երբ ԱՀԿ-ի և գիտնականների տեսակետները չեն համընկնում։ Օրինակներից մեկը ԱՀԿ դիրքորոշումն է դիմակների վերաբերյալ, որը փոխվեց միայն նախորդ շաբաթ, մինչդեռ մի շարք գիտնականներ հաստատել էին պաշտպանիչ դիմակների կարևորությունը, իսկ շատ երկրներում այն վաղուց պարտադիր էր։ Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ասիմպտոմ վարակակիրների՝ վիրուսը չփոխանցելու վերաբերյալ մեկնաբանությունները հիմնված էին ոչ լայնամասշտաբ ուսումնասիրությունների վրա։    Անի Ավետիսյան
12:56 - 11 հունիսի, 2020