Տիգրան Խաչատրյան

ՀՀ ֆինանսների նախարարն է․ այս պաշտոնին նշանակվել է 2021թ․ օգոստոսի 3-ին։

Ծնվել է 1970թ․ դեկտեմբերի 11-ին։ 1987-1992 թթ. սովորել է  Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում, 1993-1996 թթ.  ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում, 1996 թ.  Վիեննայի միացյալ ինստիտուտում։

1999-2001 թթ.  եղել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետ։ 2001-2006 թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ, 2016-2018 թթ․ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ։

2018-2019 թթ.- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար։

2019-2020 թթ. - ՀՀ էկոնոմիկայի նախարար

Շրջադարձային, աննախադեպ նախագիծ է մեր պատմության մեջ. վարչապետը` ներդրումներ խթանող նախագծի մասին |tert.am|

Շրջադարձային, աննախադեպ նախագիծ է մեր պատմության մեջ. վարչապետը` ներդրումներ խթանող նախագծի մասին |tert.am|

tert.am: Սա շրջադարձային, աննախադեպ նախագիծ է մեր պատմության մեջ: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված առաջին ծրագիրը հաստատելու մասին նախագծին: «Ճգնաժամի մեկնարկին մենք հայտարարեցինք, որ պատրաստվում ենք 25 միլիարդ դրամի սոցիալական աջակցության ծրագրեր իրականացնել և 80 մլիարդ դրամի՝ տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրեր»,-ասաց Նախագիծը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և ներկայացրեց այդ ֆինանսական աջակցության պայմանները: «Մենք աջակցում ենք, բայց աջակցում ենք պայմանով, որ այդպիսի ֆինանսական աջակցությունը մեր կողմից կառաջացնի նաև մասնավոր հատվածի՝ մի քանի անգամ գերազանանցող ներդրումներ անելով: Առաջին․այս աջակցության ծրագիրը կառավարության կողմից հաստատված է 50 միլիարդ դրամ կազմելու հեռանկարի մտադրությամբ, և սա առաջին հինգ միլիարդի հատկացման վերաբերյալ որոշումն է»,-ասաց նա: Նախարարը նշեց, որ որքան կառավարությունն է ներդրում անում, նույն չափով ներդրողը պետք է անի, դրան զուգահեռ պայմանն այն է, որ որքան ակռավարությունը մասնավոր ներդրողի հետ ներդրում կիրականացնի, այդքան էլ վարկային ռեսուրսներ կներգրավվեն:  Այսպիսով՝ ներդրումներն իրականացվելու են պետության կողմից համաֆինանսավորման տրամաբանության ներքո՝ ներկա իրավիճակում մասնավոր կազմակերպություններում ներդրումների ռիսկերը կիսելու և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով:Ծրագրի շրջանակում նախատեսվում է պետության մասնակցությունը «ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» փակ բաժնետիրական ընկերության «ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդում մինչև 50  միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ Ֆոնդի փայերի ձեռքբերման եղանակով։
13:37 - 21 մայիսի, 2020
Սպանդանոցներին 1․5 տարով անտոկոս վարկեր կտրամադրվեն |armtimes.com|

Սպանդանոցներին 1․5 տարով անտոկոս վարկեր կտրամադրվեն |armtimes.com|

armtimes.com: Գյուղացիական տնտեսություններին կառավարության կողմից տրամադրվող անտոկոս վարկերից այսուհետ կկարողանան օգտվել նաեւ սպանդանոցները: Նման որոշում կայացվեց ՀՀ Կառավարության այսօրվա նիստում։ Փոփոխություն կատարվեց 2019թ.-ին ընդունված «Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում», եւ «հումք» հասկացության մեջ այսուհետ կընկալվի նաեւ մթերվող անասունը: Հարցը զեկուցող էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ աջակցության չափը կապված կլինի սպանդանոցի հզորությունից: Նա նշեց, որ վարկը տրամադրվում է 0 տոկոսով, մեկուկես տարով։ «Մենք ունենք մի քանի տիպային կառույցների նախագծեր, որոնց համադրումից պարզ է դառնում, որ մեկ խոշոր եղջերավոր կենդանու սպանդ կազմակերպելու համար անհրաժեշտ եւ բավարար է շուրջ 15 քմ-ը: Մենք առաջարկել ենք վարկային սահմանաչափը կապել այդ մեծության հետ, եւ յուրաքանչյուր 15 քմ-ի հաշվարկով սահմանել 2 մլն դրամ: Այս գումարը բավարար է՝ 7 oր ամբողջ հզորությամբ աշխատելու համար»,- ասաց նախարարը:   Նրա խոսքով՝ գումարը նախատեսվում է անասուն գնելու պահին գյուղացուն դրա ամբողջ արժեքը տեղում վճարելու համար, որպեսզի գյուղացին ստիպված չլինի սպասել մինչեւ իր կենդանու միսը կհասնի շուկա կվաճառվի, եւ միայն դրանից հետո իրեն կվճարեն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ թեեւ վարկավորման իրական շահառունները սպանդանոցներն են, բայց այդ առաջարկից կօգտվեն նաեւ գյուղացիները: Շարունակությունը՝ armtimes.com-ում
13:24 - 21 մայիսի, 2020
Պետությունը անասնաբուծությամբ զբաղվելու վարկերի սահմանաչափն ավելացնում է 3 անգամ |armenpress.am|

Պետությունը անասնաբուծությամբ զբաղվելու վարկերի սահմանաչափն ավելացնում է 3 անգամ |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը փոփոխություններ կատարեց «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է երեք նպատակային ուղղություններ խթանելու՝ տավարաբուծության, ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման ու ավանդական այգու հիմնման համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու, և ծրագրի շրջանակներում այդ նպատակներով տրամադրվող վարկի վերին շեմը 15 մլն դրամից մինչև 50 մլն դրամ ավելացնելու անհրաժեշտությամբ:«Ավելի քան երեք անգամ ավելացնում ենք սահմանաչափը, երբ գյուղացիները ցանկանան զբաղվել սովորական անասնաբուծությամբ»,-  ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրը՝սահմանված մեխանիզմների որոշ փոփոխություններով, իրականացվում է սկսած 2017 թվականի 4-րդ եռամսյակից։2019 թվականի ընթացքում ծրագրի շրջանակներում տրամադրվել է 8841 միավոր վարկ՝ շուրջ 36.2 մլրդ դրամ գումարով,իսկ միայն 2020 թվականի առաջին եռամսյակում՝1638 միավոր վարկ՝ շուրջ 6.7 մլրդ դրամ գումարով։Ծրագրի գործողության անցած ժամանակահատվածի արդյունքները ցույց են տվել, որ Ծրագրի իրականացման գործընթացում ի հայտ են եկել որոշակի խնդիրներ՝ պայմանավորված տավարաբուծության, ոչխարաբուծության և այծաբուծությանզարգացման և ավանդական այգիների հիմնման համար վարկերի գումարի վերին շեմի ցածր լինելու հանգամանքով։Սույն նախագծով առաջարկվում է ծրագրում կատարել որոշ փոփոխություններ, մասնավորապես նպատակային նոր ուղղությունների՝ տավարաբուծության, ոչխարաբուծության եւ այծաբուծության զարգացման, ավանդական այգիների հիմնան համար տրամադրվող վարկիգումարի վերին շեմի բարձրացման (մինչեւ 50 մլն դրամ) միջոցով- ընդլայնել Ծրագրին մասնակցելու ցանկություն ունեցող տնտեսավարողների շրջանակը,- խթանել տավարաբուծության, ոչխարաբուծության եւ այծաբուծության զարգացումը և ավանդական այգիների հիմնումը:Ծրագրում կատարվելիք փոփոխությունը կնպաստի՝ վերջինիս նկատմամբ պահանջարկի ավելացմանը,գյուղատնտեսությունում տնտեսավարողների մասնակցության խթանմանը, կնվազեցնի Ֆինանսական կառույցների ռիսկերը, կբարձրանա գյուղատնտեսության ոլորտի ներդրումային գրավչությունը:
12:59 - 30 ապրիլի, 2020
Առաջին միջոցառման շրջանակում հաստատվել է 24․6 մլրդ դրամի վարկային հայտեր․ նախարար |armtimes.com|

Առաջին միջոցառման շրջանակում հաստատվել է 24․6 մլրդ դրամի վարկային հայտեր․ նախարար |armtimes.com|

armtimes.com: Առաջին միջոցառման շրջանակում տրվող օժանդակությունից արդեն օգտվել են 284 կազմակերպություններ, որոնք ունեն 24.6 մլրդ դրամ ընդհանուր գումարով հաստատված վարկային հայտեր: Այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով տնտեսական միջոցառումների ընթացքը։ Խոսելով երկրորդ միջոցառման մասին, որը վերաբերում է գյուղատնտեսությանը՝ նախարարն ասաց, որ շահառու ֆիզիկական անձանց կամ կազմակերպությունների թիվը գերազանցում է 6 հազարը, որոնցից 5500-ը այն անհատներն են կամ կազմակերպությունները, որոնք դիմել են մինչեւ 1 մլն դրամ միկրովարկավորման աջակցության գործիքից օգտվելու համար: «Երրորդ աջակցության ծրագրով շահառու են 549 կազմակերպություններ, որոնք ունեն 6.3 մլրդ դրամ ընդհանուր արժեքով վարկային հայտեր»,- ասաց Խաչատրյանը: Անդրադառնալով 5-րդ միջոցառմանը՝ նախարարն ասաց, որ այդ միջոցառման շրջանակներում Կառավարությունն արդեն տրամադրել է 1.9 մլրդ դրամի չափով աջակցություն: Սա վերաբերում է այն կազմակերպություններին, որոնք աշխատակիցներ չէին ազատել եւ աշխատավարձային ֆոնդ չէին նվազեցրել 2020 թվականի հունվարից մինչեւ մարտ։
16:35 - 29 ապրիլի, 2020
Տիգրան Խաչատրյանը հանդիպել է թեթև արդյունաբերության ոլորտի ընկերությունների հետ

Տիգրան Խաչատրյանը հանդիպել է թեթև արդյունաբերության ոլորտի ընկերությունների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Հայաստանում թեթև արդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Նախարարը գործարարների հետ քննարկել է արտակարգ իրավիճակում արտադրությունների կազմակերպման հնարավորությունները: Տնտեսվարողները դիտարկումներ են ներկայացրել արտադրամասերում համավարակի  կանխարգելիչ միջոցառումների պարտադիր պահաջների վերաբերյալ: Նշվել են այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ արտադրամասերում համաճարակի տարածումը կանխարգելելու նպատակով Պարետատան կողմից նվազագույն պահանջների սահմանմանհետևանքով: Գործարարների հետ քննարկվել են նաև Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների չափանիշները, դրանցում փոփոխությունների փոփոխություններ կատարելու հնարավորությունները: Նախարարը խոստացել է բարձրաձայնված խնդիրները քննարկել Կառավարության մյուս անդամների հետ և արձագանքել հնարավորինս սեղմ ժամկետում։
09:11 - 17 ապրիլի, 2020
Նախարարը թեթևարդյունաբերական ընկերությունների հետ քննարկել է արտադրության հնարավորությունները

Նախարարը թեթևարդյունաբերական ընկերությունների հետ քննարկել է արտադրության հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ապրիլի 16-ին հանդիպել է Հայաստանում թեթև արդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը գործարարների հետ քննարկել է արտակարգ իրավիճակում արտադրությունների կազմակերպման հնարավորությունները: Տնտեսվարողները դիտարկումներ են ներկայացրել արտադրամասերում համավարակի կանխարգելիչ միջոցառումների պարտադիր պահաջների վերաբերյալ: Նշվել են այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ արտադրամասերում համաճարակի տարածումը կանխարգելելու նպատակով Պարետատան կողմից նվազագույն պահանջների սահմանման հետևանքով: Գործարարների հետ քննարկվել են նաև Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների չափանիշները, դրանցում փոփոխությունների փոփոխություններ կատարելու հնարավորությունները: Նախարարը խոստացել է բարձրաձայնված խնդիրները քննարկել Կառավարության մյուս անդամների հետ և արձագանքել հնարավորինս սեղմ ժամկետում:
20:59 - 16 ապրիլի, 2020
Կառավարության հակաճգնաժամային 1-ին միջոցառման մասով տրամադրվել են 520 միլիոն դրամի վարկային միջոցներ․ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան

Կառավարության հակաճգնաժամային 1-ին միջոցառման մասով տրամադրվել են 520 միլիոն դրամի վարկային միջոցներ․ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձավ Կառավարության հակաճգնաժամային այն միջոցառումներին, որոնք ունեն տնտեսական բնույթ։ Նա նշեց, որ դրանցից առաջինը վերաբերում է կառավարության աջակցությանը այն կազմակերպություններին, որոնց վարկավորման կամ սուբսիդվորման վերաբերյալ որոշումները կայացվում են առևտրային բանկային համակարգի օգնությամբ։ «Սա այն դեպքն է, երբ, հաշվի առնելով, որ ծրագրերի գնահատման կարողությունները գտնվում են ֆինանսական հատվածում, և մեր բանկերն ու վարկային կազմակերպություններն են, որ ճանաչում են իրենց այն գործընկերներին, որոնց հետ ունեն երկարաժամկետ համագործակցություն և վստահություն, որ նրանց կողմից իրականացվող ծրագրերը կարող են հաջողության հասնել կառավարության ֆինանսական աջակցությամբ, կառավարությունը տրամադրում է համաֆինանսավորման, վերաֆինանսավորման կամ տոկոսների սուբսիդավորման եղանակով աջակցություն»,- ասաց նա։ Նախարարը հայտնեց, որ  երեկվա դրույամբ՝ 1-ին միջոցառման մասով բանկային համկարգի կողմից  բավարարված են եղել ընդհանուր արժեքով 1 միլիարդ 433 միլիոն դրամի վարկային փաթեթներ, փաստացի տրամադրված են  եղել 520 միլիոն դրամի վարկային միջոցներ։ «2-րդ միջոցառումը վերաբերում է  գյուղատնտեսության ոլորտում կառավարության աջակցության ծրագրերին։ Փաթեթը, բացառությամբ մեկ բաղադրիչի, նոր չէ, իրականացվում էր նաև մինչև ապրիլ ամիսը։ Ապրիլից սկսած՝ մենք  փոխեցինք հիմնական մոտեցումը․ տոկոսները սուբսիդավորում ենք ամբողջությամբ, ոչ թե մասնակի։ Կարևոր լրացում կատարեցինք․ մինչև 1 միլիոն դրամ արժեքով միկրովարկերն այլևս հասանելի կլինեն գյուղացիական տնտեսություններին»,- նշեց նա։ Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ երեկվա դրությամբ՝  իրենք ունեն 2-րդ միջոցառման մասով իրականացվող ծրագրերի առնրությամբ 1․1 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով հաստատված վարկային հայտեր և 600 մլն դրամ ընդհանուր արժեքով փաստացի տրամադրված վարկեր։  «3-րդ միջոցառումը վերաբերում է փոքր ձեռնարկություններին վարկային աջակցությանը։ Այս դեպքում մենք ոչ թե կազմակերպությունների ընտրությունը կատարում ենք ֆինանսական համակարգի օգնությամբ, այլ հաշվի ենք առնում այն փաստը, որ կազմակերպությունները 2019 թ․ ընթացքում ցուցաբերել են բարեխիղճ հարկային  և վարկային վարքագիծ։ Երեկվա դրությամբ ունենք բավական լավ ցուցանիշներ՝ հաշվի առնելով, որ ընդամենը 3  փաստացի աշխատանքային օր ենք ունեցել այդ վարկային հայտերը դիտարկելու և դրանց վերաբերյալ համապատասխանությունը հաստատելու համար»,- նշեց նա։ Նախարարն ասաց, որ արդեն կան 27 հայտատուներ, որոնք ընդհանուր արժեքով 280 միլիոն դրամ գումարով վարկային ռեսուրսներ կարող են ստանալ։  «Այս 4 օրերի ընթացքում ստացված 356 հայտերից մոտ 270-ը տարբեր անհամապատասխանության պատճառներով առայժմ չեն դիտարկվում, որովհետև ի սկզբանե դուրս են եղել Կառավարության կողմից հայտարարված չափորոշիչների շրջանակից։ Բայց մենք ուսումնասիրում ենք նաև այդ պատճառները՝ հասկանալու համար, թե որտեղ են խտացված այն գործոնները, որոնց փոքր փոփոխությունների արդյունքում այդ կազմակերպությունների մի մասին նույնպես առաջիկայում կարող ենք դարձնել այս վարկային ֆինանսական աջակցության շահառու»,- նշեց նա։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հավելեց, որ պարբերաբար ճշգրտումներ են արվում։ «Մենք պայամանները կճշգրտենք, կփոփոխենք ուղիղ այնքան, ինչքան մենք թիրախների շրջանակում կզգանք, որ բաց են մնացել պոտենցիալ մասնակիցներ։ Մեր ցանկությունն է, որ գործիքակազմը, որը վերաբերում է մասնավորապես տնտեսական բլոկին,  ոչ թե լինի հակաճգնաժամային գործիքակազմ, այլ եթե նույնիսկ այս պահին համարվի հակաճգնաժամային, հետագայում աշխատի ի նպաստ մասնավոր հատվածի զարգացման»,- ասաց նա։ 
14:45 - 09 ապրիլի, 2020
Ճգնաժամը հաղթահարելու համար կառավարությունը չի բացառում պարտքի ավելացումը |civilnet.am|

Ճգնաժամը հաղթահարելու համար կառավարությունը չի բացառում պարտքի ավելացումը |civilnet.am|

civilnet.am: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը չի բացառում, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառած տնտեսական ճգնաժամի հաղթահարման համար կառավարությունն ավելացնի պարտքային բեռը: «Կառավարությունը նախատեսում է ֆինանսական ծախսերի ավելացում, այդ թվում նաև՝ անհրաժեշտության պարագայում պարտքի ավելացման հաշվին», - ասաց նա՝ պատասխանելով Սիվիլնեթի հարցին: Միևնույն ժամանակ, նախարարի կարծիքով, պարտքի ավելացման քաղաքականությունը պետք է լինի խելամտության սահմանում:  «Պարտքային բեռը ևս մեր հասարակությունը և ժողովուրդն է վերադարձնելու», - նկատեց նախարարը՝ անդրադառնալով կառավարության հակաճգնաժամային քաղաքականության քննադատների՝ պարտքային բեռի ավելացման ու հարկային արձակուրդների տրամադրման մասին պնդումներին: Քննադատները կարծում են, որ կառավարությունը ճգնաժամի հետևանքների մեղմման համար պետք է գործի դներ ոչ թե վարկային, այլ հարկային գործիքակազմը՝ տրամադրելով հարկային արձակուրդներ ճգնաժամից առավել տուժած ոլորտներին: Դրանք են զբոսաշրջությունը, ծառայություններն ու հանքարդյունաբերությունը: Նրանց կարծիքով, վարկային գործիքներից բիզնեսը չի հասցնի օպերատիվ օգտվել և իրացվելիության համար միջոցներ ներգրավել, իսկ ուշացումները կարող են ճակատագրական լինել՝ անշրջելի որոշումների կայացման տեսանկյունից: Կառավարության «կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրի» ընդհանուր բյուջեն կազմում է 150 մլրդ դրամ, որից 25 մլրդ դրամն ուղղվելու է ճգնաժամից տուժած ոլորտներին աջակցելու, նույնքան գումար էլ հատկացվելու է սոցիալապես անապահով խավերին: Շուրջ 80 մլրդ դրամ էլ կառավարությունը տրամադրելու է զարգացման ծրագրերին, որոնք, վարչապետ Փաշինյանի ձևակերպմամբ, ուղղված կլինեն «հետկորոնավիրուսային աշխարհի» փոփոխությունների նախապատրաստվելուն: Միևնույն ժամանակ վարչապետն ու կառավարության անդամներն այս պահին հստակ պատրեկացում չունեն, թե ինչպիսին է լինելու «հետկորոնավիրուսային աշխարհը»: Սակայն այդ նպատակի համար հատկացնում են զգալի ֆինանսական միջոցներ: Շուրջ 20 մլրդ դրամ կառավարությունը պահում է որպես ռեզերվային միջոց՝ ըստ անհրաժեշտության օգտագործելու համար:       Նախարար Խաչատրյանն այնուամենայնիվ կարծում է, որ անհրաժեշտության դեպքում պետությունը դիտարկում է հավելյալ պարտքային միջոցներ ներգրավելու հնարավորությունը: Նպատակը սակայն կապիտալ ծախսերի ավելացումն է, ոչ թե հնարավոր հարկային արձակուրդները կոմպենսացնելը։ Տիգրան Խաչատրյանը նկատեց, որ պարտքի ավելացման վերաբերյալ առաջիակայում քննարկումներ ու պարզաբանումներ կլինեն: Ավելին՝ civilnet.am-ում
17:14 - 03 ապրիլի, 2020
Կորոնավիրուսի տնտեսական վնասներն էական կլինեն. նախարար |lragir.am|

Կորոնավիրուսի տնտեսական վնասներն էական կլինեն. նախարար |lragir.am|

lragir.am: Դեռ վաղ է գնահատական տալ, թե այս տարի Հայաստանի տնտեսությունն ինչ վնասներ կկրի, բայց բնական է, որ կորուստները լինելու են էական։ Այս մասին այսօր կառավարությունում հրավիրած ասուլիսում ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նա նշեց, որ այս իրավիճակում բոլորս պետք է մտահոգված լինենք նրանով, որ որքան հնարավոր է քիչ առողջական վնասներ կրի հանրությունը։ «Ցավոք, 2020-ն այն տարին է, որ մենք պետք է զգույշ լինենք, որ քիչ տնտեսական վնասներ ունենանք, բայց պետք է նաև ընդունենք այն միտքը, որ առանց էական կորուստների չի լինելու»,- նշեց նա։ Տիգրան Խաչատրյանն անդրադարձավ հարցին, թե կան արդյոք հաշվարկներ՝ մարտ ամսին ՀՀ տնտեսությունն արդեն ինչքա՞ն վնաս է կրել։ «Մարտ ամսվա վերաբերյալ մենք ունենք որոշակի ցուցանիշներ, հարցում ենք կատարել մասնավոր հատվածի հատկապես այն կազմակերպությունների շրջանում, որոնք արդեն մարտի կեսից կամ ավելի շուտ տարբեր գործոնների ազդեցությամբ սահմանափակել են իրենց տնտեսական գործունեության ծավալները։ Դրանք թվով ավելի քան 1200 ընկերություններ են, որոնք մասնակցել են այդ հարցմանը։ Զգալի են այն ծավալները, որոնք կրճատվել են։ Տարվա համար դեռևս շուտ է գնահատականներ տալու համար, որովհետև կախված է այն հանգամանքից, թե մենք որքանով արագ կարող ենք կառավարելի դարձնել կորոնավիրուսի տարածման հետ կապված երևույթները կամ որքանով արագ կկարողանանք ազատականացնել գործունեության այն տեսակները, որոնք ներկայում սահմանափակված են։ Մենք կարծում ենք, որ այդ պահից սկսած, երբ արդեն հանրության համաձայնությամբ կգանք այն եզրակացության, որ կարող ենք աստիճանաբար հնարավորություն ստեղծել, որ կազմակերպությունները վերադառնան իրենց բնականոն կյանք, իրավիճակը կշտկվի»,- ասաց նա։ Նախարարը նշեց, որ կառավարության կողմից գործարկվելու են նաև աջակցության նոր եղանակներ։ Կառավարությունում հույս ունեն, որ վերականգնումը պետք է տեղի ունենա շատ արագ՝ նաև ի շնորհիվ այդ աջակցության գործիքների, հավելեց Խաչատրյանը։
13:38 - 03 ապրիլի, 2020
Պետության աջակցությունից օգտվելու համար երկու օրում հայտ է ներկայացրել արդեն ավելի քան 120 ՓՄՁ |armenpress.am|

Պետության աջակցությունից օգտվելու համար երկու օրում հայտ է ներկայացրել արդեն ավելի քան 120 ՓՄՁ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կառավարության՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակում արդեն ավելի քան 120  փոքր ու միջին ձեռնարկություն է դիմել աջակցություն ստանալու համար: Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: «Դեռևս վաղ է, որ կարողանամ ամփոփ թվերով խոսել: Բայց այս երկու օրում երրորդ միջոցառման՝ փոքր ու միջին բիզնեսին աջակցության գործիքի շրջանակում, այդ կազմակերպություններից արդեն ստացել ենք 120-ից ավելի դիմումներ: Դրանց ընդհանուր արժեքը կազմում է 1,4 մլրդ դրամը գերազանցող վարկային պահանջ»,-ասաց Խաչատրյանը: Պետությունն այդ դիմումները ստանաուց հետո դեռ պետք է պարզի, թե արդյոք նրանք բավարարո՞ւմ են անհրաժեշտ պահանջներին, օրինակ՝ ունե՞ն հարկային և վարկային կարգապահություն: Այդ տեղեկությունը ստուգում են թե ԱԿՌԱ համակարգում, թե ՊԵԿ-ում: Աջակցության այս գործիքից կարող են օգտվել այն կազմակերպությունները, որոնք 2019-ին ունեցել են 24-500 մլն դրամ իրացման շրջանառություն, չեն ունեցել ժամկետանց վարկային պարտավորություններ, ժամկետանց հարկային պարտավորություններ: Աջակցության համար կարող են դիմել մշակող արդյունաբերության, կացության, հանրային սննդի, փոխադրումների, պահեստային տնտեսության, զբոսաշրջային ծառայությունների, առողջապահական ծառայությունների, սպասարկման այլ ծառայություներում գործող ՓՄՁ-ները: Վարկերը տրամադրվում են 36 ամսով, առաջին երեկու տարին, այսինքն՝ 24 ամիսը կլինեն անտոկոս: 25-36-րդ ամիսների համար կգործի 12 տոկոս տոկոսադրույք, օգտվողներն ունենալու են հնարավորություն՝ առաջին 6 ամսվա ընթացքում չմարել վարկերը:  Այս միջոցները կարող են օգտագործվել աշխատավարձի վճարման համար ոչ ավել, քան 3 ամիս, պետական համայնքային բյուջե հարկեր և տուրքեր պարտադիր վճարումներ անելու համար, հումքի գնման և ներմուծման համար` պայմանով, որ հումքը պետք է օգտագործվի Հայաստանում, ինչպես նաև՝ հանրային ծառայությունների վճարման և վարձակալական վճարումների համար: Անդրադառնալով գյուղատնտեսության աջակցության գործիքին՝ նախարարը հիշեցրեց, որ այն նոր չէ կառավարության աջակցության տեսանկյունից, սակայն նոր է միայն աջակցության ծավալների տեսանկյունից: Ուղղությունները նույնն են մնացել, ավելացվել է մեկ կարևոր ուղղություն՝ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվողները կարող են դիմել նաև մինչև 1 մլն դրամ միկրովարկավորման համար: Գյուղատնտեսական կոպերատիվների համար ևս հնարավորություն կա, այն նոր պետական համաֆինանսավորման հնարավորություն է պարունակում:
13:12 - 03 ապրիլի, 2020
Հարկային պարտավորությունները պետք է սպասարկվեն իրենց բնականոն եղանակով. Էկոնոմիկայի նախարար |pastinfo.am|

Հարկային պարտավորությունները պետք է սպասարկվեն իրենց բնականոն եղանակով. Էկոնոմիկայի նախարար |pastinfo.am|

pastinfo.am: Արտակարգ դրությունն ուղիղ կապ չունի այն պարտավորությունների հետ, որ կազմակերպություններն ունեն պետության առջև, մասնավորապես հարկային պարտավորությունների: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը անդրադառնալով հարցին, որ որոշ կազմակերպություններ բողոքում են ՊԵԿ-ը կալանք է դնում հաշիվների վրա և բռնագանձումներ անում: «Հարկային պարտավորությունները պետք է սպասարկվեն իրենց բնականոն եղանակով: Համապատասխանաբար, եթե մի տեղ զարգացումները հասել են նրան, որ ՊԵԿ-ը կամ ԴԱՀԿ-ն ստիպված են այդ կազմակերպությունների նկատմամբ միջոցներ ձեռնարկել, որ նրանք կատարեն իրենց պարտավորությունները պետության կամ երրորդ անձանց նկատմամբ, ապա այդ պարտավորությունները պետք է կատարվեն: Համապատասխանաբար գիտենք, որ ժամանակները դժվար են, որ այս իրավիճակում կարիք ունեցող խմբեր կան, որոնց կառավարությունն աջակցում է թե' սոցիալական, թե' տնտեսական գործիքների միջոցով, բայց այն կազմակերպությունները և անհատները, որոնք ունեն պարտավորություններ, պետք է իրենց պարտավորությունները սպասարկեն»,-ասաց Տիգրան Խաչատրյանը:
12:46 - 03 ապրիլի, 2020
Ապրիլին 1-ից գործում են բիզնեսին աջակցության 4 ծրագրերը |lragir.am|

Ապրիլին 1-ից գործում են բիզնեսին աջակցության 4 ծրագրերը |lragir.am|

lragir.am: Ապրիլի 1-ից գործում են կառավարության կողմից հաստատված ու կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզքոքացմանն ուղղված բոլոր 4 ծրագրերը, որոնք վերաբերում են բիզնեսի աջակցությանը։ Այս մասին կառավարությունում հրավիրած ասուլիսում ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նա ևս մեկ անգամ մանրամասնեց ծրագրերը։ Առաջին գործիքի նպատակն այն է, որ արագ եղանակով ֆինանսական միջոցներ հասցվեն այն տնտեսվարողներին, որոնք առևտրային բանկերի համար հանդիսանում են հուսալի գործընկեր։ Ըստ նախարարի՝ առևտրային բանկերն են որոշում, թե որ կազմակերպություններն են այն հուսալի վարկառուները, որոնք կարող են օգտվել կառավարության համաֆինանսավորման, վերաֆինանսավորման կամ տոկոսադրույքի սուբսիդավորման ծրագրերից։ Երկրորդ միջացառումն, ըստ նախարարի, վերաբերում է գյուղատնտեսության ոլորտում կառավարության կողմից իրականացվող աջակցությանը։ «Գիտենք, որ այս ուղղությունը նոր չէ կառավարության համար, նախորդ տարի նույնպես շատ մեծ ծավալի աջակցություն է ցուցաբերված եղել։ Մենք այս տարի որոշակի առանձնահատկություններ ենք նաև ընդգծել, լրացումներ ենք արել՝ նպատակ ունենալով հատկապես գարնան գյուղատնտեսական աշխատանքներից առաջ հասանելի դարձնել այն ֆինանսական միջոցները, որոնք մեր ֆերմերային տնտեսությունները կօգտագործեն»,- ասաց նախարարը։ Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ երրորդ ուղղությունը փոքր և միջին բիզնեսի, հատկապես փոքր բիզնեսի համար արագացված ընթացակարգով, առանց ֆինանսական ու բանկային կազմակերպությունների միջնորդությամբ վարկավորման հնարավորությունն է, եթե իրենք 2019 թվականի ընթացքում դրսևորվել են որպես օրինապահ պարտաճանաչ հարկատուներ ու վարկառուներ։ «Եվ չորրորդ գործիքը մեր աջակցության գործիքն է այն կազմակերպությույններին, որոնք չնայած դժվար ժամանակներին, 2020 թվականի մարտի վերջի դրությամբ չեն կրճատել աշխատակիցների քանակն ու աշխավարձերի ֆոնդը։ Եվ մենք հայտարարեցինք, որ այդ կազմակերպությունների դեպքում յուրաքանչյուր 5-րդ աշխատակցի մեկ միջին աշխատավարձը վճարում է կառավարությունը»,- ասաց նա։
12:42 - 03 ապրիլի, 2020
Տիգրան Խաչատրյանը գործարարների հետ քննարկել է տնտեսական աջակցության հարցերը

Տիգրան Խաչատրյանը գործարարների հետ քննարկել է տնտեսական աջակցության հարցերը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը մարտի 30-ին նախարարությունում հանդիպում է ունեցել վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պետության կողմից տրամադրվող աջակցման գործիքների կիրառելիության և հասցեականության հետ կապված հարցերը: Նախարարը նշել է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է որքան հնարավոր է փոքրաթիվ ուժերով համակարգված աշխատանք իրականացնել: Նախարարը տեղեկացրել է, որ կառավարության կողմից մշակված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հակազդման միջոցառումների թվում առաջին միջոցառումը արտոնյալ եղանակով վարկային համաֆինանսավորումն է, և խնդրել է տնտեսվարողներին ներկայացնել, թե վերջիններիս խնդիրների որ մասն է այն լուծում, կա՞ն արդյոք բացեր և ի՞նչ առաջարկներ ու նկատառումներ ունեն: Տիգրան Խաչատրյանը նաև նշել է, որ հանդիպման հիմնական նպատակն է ընկերությունների ներկայացուցիչներից ստանալ կոնկրետ տեղեկություններ` վերջիններիս գործունեության այս փուլի ամենամեծ խնդիրների վերաբերյալ և քննարկել, թե ինչպես պետք է իրականացնել  տեղեկությունների պարբերական փոխանակումը, որպեսզի դրանք հաշվի առնվեն հետագա անելիքները հստակ ձևակերպելու համար: Ընկերությունների ներկայացուցիչները նախարարին տեղեկացրել են իրենց հիմնական խնդիրների մասին, ներկայացրել առաջարկներ: Քննարկվել է լրացուցիչ կանխարգելիչ միջոցառումների անհրաժեշտությունը արտադրությունների աշխատանքն անվտանգ կազմակերպելու համար, հստակ ընթացակարգերի մշակումը` հաշվի առնելով վարակման ռիսկի գործոնները և դրանցից բխող անհրաժեշտ գործողությունները: Գործարարների հետ հանդիպումը կազմակերպվել է ՀՀ վարչապետի հանձնարարականով:
17:59 - 30 մարտի, 2020