ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պետական մարմին է, որն իրականացնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև ընտրական գործընթացների հետ կապված քրեական գործերով նախաքննություն։

ՀՔԾ-ն ինքնուրույն պետական մարմին է և լիազորություններն իրականացնելիս անկախ է։ ՀՔԾ պետն է Սասուն Խաչատրյանը։ 

Սամվել Մայրապետյանի մեղադրանքը լրացվել է. վերջինս որպես մեղադրյալ է ներգրավվել նաև ավելի քան 5 մլրդ ՀՀ դրամի հարկեր չվճարելու գործընթացը կազմակերպելու համար

Սամվել Մայրապետյանի մեղադրանքը լրացվել է. վերջինս որպես մեղադրյալ է ներգրավվել նաև ավելի քան 5 մլրդ ՀՀ դրամի հարկեր չվճարելու գործընթացը կազմակերպելու համար

Սամվել Մայրապետյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Սամվել Մայրապետյանը 25.06.2020թ.-ին որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման համար, որ նա կազմակերպել է փաստացի իրեն պատկանող ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով՝ 5.678.764.260 ՀՀ դրամի հարկեր չվճարելու գործընթացը: Ըստ մեղադրանքի՝ Սամվել Մայրապետյանին փաստացի պատկանող «Գլոբուս» ՍՊ ընկերությունը պայմանագիր է կնքել կապալառու ընկերության հետ, որի կողմից իրականացված շինարարական աշխատանքների արդյունքում Երևան քաղաքի Տերյան 66 հասցեում 2006 թվականին կառուցվել է 28650,63 քմ մակերեսով բնակելի շենք։ Սամվել Մայրապետյանը, ի սկզբանե նպատակ ունենալով չվճարել ընկերության ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացվելիք փաստացի եկամուտից առաջացող հարկերը, 2006 թվականի ընթացքում  կազմակերպել է նշված բնակելի շենքի 141 միավոր անշարժ գույքերը «Գլոբուս» ՍՊ ընկերության կողմից առուվաճառքի պայմանագրերում կեղծ՝ շուկայական արժեքներից էականորեն ցածր գներ նշելու գործընթացը: Մասնավորապես՝ ֆիզիկական անձանց հետ կնքված առուվաճառքի պայմանագրերում բնակարանների 1 քմ արժեքը նշվել է շուրջ 66.000 ՀՀ դրամ, ավտոկայանատեղիների արժեքը՝ շուրջ 75.000 ՀՀ դրամ, իսկ ոչ բնակելի տարածքների արժեքը՝ շուրջ 61.000 ՀՀ դրամ, մինչդեռ տվյալ տարածքի բնակարանի 1 քմ շուկայական արժեքը նույն ժամանակահատվածում կազմել է 770.000 ՀՀ դրամ, ավտոկայանատեղի արժեքը՝ 160.000 ՀՀ դրամ, իսկ ոչ բնակելի տարածքի արժեքը՝ 875.000 ՀՀ դրամ։ Այնուհետև «Գլոբուս» ՍՊ ընկերության կողմից 2006 թվականի երկրորդ եռամսյակի ԱԱՀ-ի հաշվարկում ակնկալվող 3.072.651.630 ՀՀ դրամի փոխարեն ներկայացվել է ընդամենը 228.696.200 ՀՀ դրամ ԱԱՀ գումար:Բացի այդ, նշված գործարքների իրական արժեքներն ամբողջությամբ չեն ներառվել 2006 թվականի շահութահարկի հաշվարկում. ակնկալվող 2.846.243.830 ՀՀ դրամի փոխարեն ներկայացվել է ընդամենը 11.435.000 ՀՀ դրամի չափով շահութահարկի գումար: Այսպիսով՝ Սամվել Մայրապետյանի կազմակերպած վերը նշված հանցավոր գործունեության հետևանքով «Գլոբուս» ՍՊ ընկերության փաստացի եկամուտը չի ներառվել հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում, և այդ կերպ պետական բյուջե չի վճարվել ընդհանուր 5.678.764.260 ՀՀ դրամի հարկ, իսկ հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով հաշվարկված տույժերը 2020 թվականի հունիսի 25-ի դրությամբ կազմել են 3.109.123.432 ՀՀ դրամ։ Հետագայում «Գլոբուս» ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու հանցավոր գործունեությունը թաքցնելու, ինչպես նաև դրա բացահայտման վտանգը նվազեցնելու նպատակով նախաձեռնվել է ընկերության լուծարման գործընթացը, որպիսի պայմաններում 2006 թվականի նոյեմբերի 21-ին ընկերությունը լուծարվել է։ Ինչպես արդեն տեղեկացվել է, Սամվել Մայրապետյանը հիշյալ քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավված նաև ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված այն արարքների կատարման համար, որ նա օժանդակել է ՀՀ նախկին ղեկավար պաշտոնատար անձանց՝ նախնական համաձայնությամբ ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք, ինչպես նաև օժանդակել է Արմեն Գևորգյանի կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի կաշառքի գումարն օրինականացնելուն: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:35 - 25 հունիսի, 2020
Անհարկի շահարկվում է այն պնդումը, որ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրողներին կաշառք տալու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը ԱԱԾ քննչական դեպարտամենտում իրականացվելը ապօրինի է․ Գլխավոր դատախազի խորհրդական

Անհարկի շահարկվում է այն պնդումը, որ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրողներին կաշառք տալու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը ԱԱԾ քննչական դեպարտամենտում իրականացվելը ապօրինի է․ Գլխավոր դատախազի խորհրդական

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Մի քանի օր շարունակ անհարկի շահարկվում է այն պնդումը, որ 2017թ. ապրիլի 2-ին անցկացված ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրողներին կաշառք տալու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում իրականացվելը ապօրինի է և չի բխում քննչական ենթակայության օրենսդրական իրավակարգավորումներից՝ հաշվի առնելով, որ գործով որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ԱԺ պատգամավոր, ով քրեական դատավարության օրենսգրքի իմաստով ՀՀ ՀՔԾ սուբյեկտ է: Նախ՝ պետք է նշեմ, որ չնայած տարատեսակ մեկնաբանություններին, Գ. Ծառուկյանի նկատմամաբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության վերաբերյալ դատական ակտի շրջանակում դատարանն այդ հարցին չի անդրադարձել։ Բայց խնդիրն անգամ դա չէ։ Իրականում, սակայն, քննչական ենթակայության հետ կապված օրենսդրությանը հակասող որևէ իրավիճակ այստեղ չկա և շահարկումներն ի սկզբանե անհիմն էին և անօգուտ: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ դատախազի բացառիկ լիազորությունն է քրեական գործը նույն օրենսգրքի 190 հոդվածով սահմանված նախաքննության մի մարմնից հանձնել նախաքննության մեկ այլ մարմնի` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու նպատակով:Դատախազի վերը նշված լիազորությունը սահմանող իրավադրույթը նախաքննության մեկ մարմնից մյուսին քրեական գործի փոխանցման համար որևէ նախապայման կամ սահմանափակում չի նախատեսում և դատախազի լիազորության իրականացումը պայմանավորում է բացառապես քրեական դատավարության հանրային շահով, այն է՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու անհրաժեշտությամբ: ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից իրավակիրառական պրակտիկան անշեղորեն հետևել է վերը մեջբերված իրավանորմի նշված տրամաբանությանը: Դատարանների կողմից այդ իրավադրույթը մշտապես կիրառվել է վերոնշյալ բովանդակությամբ, և քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա նախաքննության մարմնին հանձնարարված բազմաթիվ քրեական գործեր մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, կայացվել և օրինական ուժի մեջ են մտել մեղադրական դատավճիռներ: Այս իմաստով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի և նույն օրենսգրքի 190-րդ հոդվածի միջև արհեստական հակասություն «ստեղծելու» փորձերն անհեռանկար են: Նույնիսկ նման ենթադրական հակասության առկայության դեպում, հիմք ընդունելով իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը (եթե նորմատիվ իրավական ակտն ունի ընդհանուր և հատուկ մասեր, ապա այդ մասերի նորմերի միջև կոլիզիայի դեպքում գործում են ընդհանուր մասի նորմերը), կգործի 53-րդ հոդվածի 2-րդ մասը: Չէր խանգարի ծանոթանալ, բոլորովին վերջերս՝ 2020թ. փետրվարի 20-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՇԴ/0001/01/20 գործով կայացված որոշմանը, որի պատճառաբանական մասից մեջբերում եմ ընդամենը մեկ հատված. «...Այսինքն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածով սահմանված քրեական գործերի քննչական ենթակայության կանոնները իրենց բնույթով անփոփոխելի չեն, և համապատասխան հանրային մասնակիցների կողմից կարող են փոխվել կոնկրետ գործերով օրենքով սահմանված քննչական ենթակայության կանոնները: Դատարանը գտնում է, որ քննչական ենթակայության կանոնների փոփոխման ճկունությունը պայմանավորված է տարբեր հանգամանքներով, ինչպիսինը կարող են լինել՝ քննչական մարմինների ծանրաբեռնվածությունը, տեխնիկական և կադրային հագեցվածությունը և այլն: Հետևաբար Դատարանը գտնում է, որ հսկող դատախազը, նրա վերադասը կարող են որոշել քրեական գործի ենթակայությունը, բացառությամբ միայն Գլխավոր դատախազի բացառիկ լիազորության մեջ մտնող վերոնշված դեպքի: ....Դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը նշելով «190 հոդվածով սահմանված նախաքննության մի մարմնից հանձնել նախաքննության մեկ այլ մարմնին» ձևակերպումը չի կանխորոշել դրանով իսկ ենթակայության փոփոխության որևէ սահմանափակում, այլ միայն հղում է կատարել այն հոդվածին, որտեղ նշված են Հայաստանի Հանրապետությունում գործող և նախաքննության կատարելու լիազորություն ունեցող քննչական մարմինները և գործերի օրենքով որոշված ենթակայության կանոնները: Բացի այդ Դատարանը կարևոր է համարում նաև այն, որ և΄ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում, և΄ 190-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված քննչական ենթակայության փոփոխման նպատակը նույնն է՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելը: ...» Վերոգրյալի հաշվառմամբ էլ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով ԱԱԾ քննչական դեպարտամենտում սույն թվականի հունիսի 10-ին հարուցված քրեական գործով նախաքննության կատարումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա հանձնարարվել է նախաքննության նույն մարմնին»:
21:42 - 21 հունիսի, 2020
Նախարարը ներկայացրեց դատավոր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը |1lurer.am|

Նախարարը ներկայացրեց դատավոր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը |1lurer.am|

1lurer.am: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ԲԴԽ նիստում ներկայացրեց ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը: Ըստ Բադասյանի՝ Ազարյանը դատական նիստին վիրավորական արտահայտություններ է հնչեցրել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հասցեին: «Մեր կարծիքով՝ պարոն Ազարյանի կողմից թույլ է տրվել վարքագծի կանոնների խախտում, ի պաշտոնե գործելիս դրսևորվել է անբարեկիրթ վերաբերմունք դատավարության մասնակցի և վերջինիս վերադասի նկատմամբ։ Իր խոսքով՝ կողմնակալության, խտրականության տպավորություն է ստեղծվել»,- ասաց Բադասյանը՝ մեջբերելով Դատական օրենսգրքի 67-րդ հոդվածը, ըստ որի՝ դատավորը պարտավոր է պահպանել օրենսգրքով սահմանված վարքագծի կանոնները, հակառակ դեպքում դա կարող է հանգեցնել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու։Նախարարը մեջբերեց նաև Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի ուշադրությանը ներկայացվող Եվրոպայի դատավորների խորհրդի 2015 թվականին ներկայացված կարծիքը, ըստ որի՝ իշխանության թևերից մեկի կողմից մյուս թևի մասին մեկնաբանությունն ու քննադատությունը պետք է իրականացվեն փոխադարձ հարգանքի մթնոլորտում, և որ այդ հարցում դատական իշխանությունը պետք է լրացուցիչ զգոնություն ցուցաբերի: Բադասյանը ներկայացրեց նաև բուն միջադեպը՝ դատավոր Ազարյանի և ՀՔԾ քննիչ Մուշեղյանի երկխոսությունը, որ ընթացքում դատավորը վիրավորական արտահայտություն է հնչեցրել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հասցեին: «Ազարյանը նշել է. հաջորդը, ինչը ցանկանում եմ նշել՝ ՀՀ երկրորդ նախագահին կալանքից ազատելուց հետո իմ և ՀՔԾ պետի միջև հեռակա հակամարտության վերաբերյալ ասեմ այն հանգամանքը, որ այդ հակամարտությունից հետո որքան որոշումներ եմ կայացրել, կայացրել եմ ի վնաս ՀՔԾ-ի։ Ես ինչու եմ այս թվերը հիշում, որովհետև վերջերս նման ինքնաբացարկի միջնորդություն դարձյալ ներկայացվեց, ես պարզապես թվերը հանեցի։Այդ ժամանակ քննիչը մատնանշեց թվով 6 որոշում, որով ես հակառակ կարծիքի եմ եղել, ՀՔԾ-ի դիրքորոշմանը հակառակ որոշումներ եմ կայացրել։ Իմ աշխատակազմի միջոցով ևս 2 միջնորդություն հայտնաբերեցի այդ ժամանակահատվածի վերաբերյալ։ Թվով 8 որոշումներս ՀՀ Վճռաբեկ դատարանն անփոփոխ է թողել, և օրինական ուժի մեջ են մտել, և իմ խորին համոզմամբ, այդ հանգամանքը ոչ թե իմ սուբյեկտիվ վերաբերմունքով է պայմանավորված, այլ հենց կոնկրետ ՀՔԾ-ի վատ աշխատանքի արդյունք է։ Ես հույս ունեմ, որ քննիչը չի իջնի ՀՔԾ պետի մակարդակին և վիճարկի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի օրինականությունը։ Կրկնում եմ, որ օրենքը բոլորի համար է, նաև քննիչների և իրենց ղեկավարների համար։ Դատախազը նշել է. ես գտնում եմ, որ դուք խորհրդակցական սենյակից վերադառնալով պարզաբանումներ եք տալիս որոշման մերժման կապակցությամբ, սակայն այս պատճառաբանությունների մի մասը ես չկարողացա գտնել ինձ տրամադրված միջնորդությունը մերժելու մասին որոշման մեջ։ Պարոն Ազարյանն ասում է ՝ կոնկրետ որը։ Դատախազը պարզաբանում է. որպես պատճառաբանություն դուք նշում եք, որ հույս ունեիք, որ Հրաչյա Մուշեղյանը չէր իջնելու ՀՔԾ պետի մակարդակին։ Դատարանը նշում է. ունեի չէ, ունեմ, ես չեմ ասել ունեմ»,- մեջբերեց Բադասյանը, նշելով, որ ներկայացվել է նաև դատական նիստի ձայնագրությունը: Կողմերը հարցեր ուղղեցին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, որից հետո ԲԴԽ-ն հայտարարեց ընդմիջում՝ մինչև ժամը 17.00-ը:
17:34 - 19 հունիսի, 2020
Բացահայտվել են ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` Վլադիմիր Գասպարյանի կողմից կատարված հանցագործությունների դեպքեր. նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Բացահայտվել են ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` Վլադիմիր Գասպարյանի կողմից կատարված հանցագործությունների դեպքեր. նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող բազմադրվագ քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել են ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում` Վլադիմիր Գասպարյանի և Լևոն Երանոսյանի կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքեր, որոնց հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 114 մլն ՀՀ դրամի վնաս: Քրեական գործով պարզվել է, որ1997-2011 թվականներին ՀՀ ՊՆ զինվորական ոստիկանության /2007թ.-ից` ռազմական ոստիկանության/ վարչության պետի, ապա` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները զբաղեցրած Վլադիմիր Գասպարյանը կատարել է առանձնապես խոշոր չափերի վատնում, այն է`ՀՀ ՊՆ զորամասի երեք զինծառայողի թույլ է տվել կատարել իրենց կարգավիճակից չբխող աշխատանքներ: Վերջիններս զորամաս հաճախելու փոխարեն փաստացի աշխատել են որպես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրներ Լյովա և Ալեքսանդր Սարգսյանների վարորդ ու թիկնապահ, սակայն ՀՀ ՊՆ-ից որպես աշխատավարձ ստացել են ընդհանուր 54.790.433 ՀՀ դրամ, որից 21.691.481 ՀՀ դրամը` Վ. Գասպարյանի պաշտոնավարման ժամանակահատվածում:  Բացի այդ, 2011-2018 թվականներին զբաղեցնելով ՀՀ ԿԱ ոստիկանության պետի պաշտոնը` Վլադիմիր Գասպարյանը պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող 15.000.000 ու 10.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքերը սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է բնակարանային պայմանների բարելավման կարիք չունեցող ՀՀ ոստիկանության բարձրաստիճան ծառայողների` ԿՀԴՊ գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ռ. Զաքարյանին և ՊՊԳ վարչության պետի առաջին տեղակալ Գ. Գասպարյանին: Դրանից բացի, Վլադիմիր Գասպարյանը 10.000.000 ՀՀ դրամ արժողությամբ մեկ այլ անշարժ գույք էլ սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է ՀՀ ոստիկանության մշակույթի կենտրոնում աշխատած, սակայն բնակարան ստանալու իրավունք ձեռք բերելու համար ընդամենը 6 օրով ՀՀ ոստիկանության զորքերում գրանցված, երբևէ ծառայության վայր չներկայացած և ծառայողական պարտականությունները չկատարած, բայց փոխարենը Վ. Գասպարյանի դստեր համար պրոդյուսերական ծառայություններ մատուցած աշխատակցին: Քրեական գործի  նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է նաև, որ Վլադիմիր Գասպարյանի դուստրը 2015թ.-ին նշանակվել է ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին, սակայն առհասարակ ծառայության չի ներկայացել և ծառայողական պարտականությունները չի կատարել: Տեղյակ լինելով այդ մասին` նշված ժամանակահատվածում ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Լևոն Երանոսյանը ոչ միայն չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, այլև վատնել է պետական միջոցները, այն է` պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրաքանչյուր ամիս իր ստորագրությամբ հաստատել է ՀՀ ոստիկանության զորքերի ամսական ֆինանսավորման հայտերը, որոնց հիման վրա Վ. Գասպարյանի դստերը 2015-2018 թվականների ընթացքում փաստացի վճարվել է առանձնապես խոշոր չափի՝ 8.838.362 ՀՀ դրամ: Ավելին, Լևոն Երանոսյանի հանձնարարությամբ ամբողջությամբ կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով կազմակերպվել է Վ. Գասպարյանի դստերն ընդամենը 3 օրով բարձր պաշտոնի նշանակելու ձևական գործընթաց, որով ապահովվել է վերջինիս փոխգնդապետի զինվորական կոչում շնորհելը: Քրեական գործով պարզվել է նաև, որ ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Վարդան Թունյանը  Լևոն Երանոսյանին դրդել է ՀՀ ոստիկանության զորքերում ծառայության ընդունած իր ծանոթին ազատել ծառայողական պարտականությունները կատարելուց: Լևոն Երանոսյանը, Վարդան Թունյանի խնդրանքը կատարելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, հանձնարարել է իր անմիջական ենթակայության ներքո գտնվող` ՀՀ ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանին` նշված անձին ազատել զորամասի դասակի հրամանատարի պարտականությունների կատարումից: Փոխարենը վերջինս որպես վարորդ սպասարկել է Վարդան Թունյանին` 2014-2018 թվականների համար ստանալով  զորամասի դասակի հրամանատարի դրույքաչափով` ընդհանուր 7.954.103 ՀՀ դրամ աշխատավարձ, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս: Բացի այդ, Վարդան Թունյանը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ոստիկանության մեկ այլ աշխատակցի հանձնարարել է աշխատանքային բուն գործառույթները կատարելու փոխարեն պետական միջոցների հաշվին իրականացնել իր ընտանիքի անդամների փոխադրումը տարբեր վայրեր: Արդյունքում 2016-2018 թվականների ընթացքում հիշյալ աշխատակցին անհիմն վճարվել է 3.750.960 ՀՀ դրամ աշխատավարձ: Նախաքննությամբ  պարզվել է նաև, որ Վարդան Թունյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2014-2018թթ-ի ընթացքում յուրացրել է 2.762.275  ՀՀ դրամ արժողությամբ 7445 լիտր բենզին: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար` Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով /2 դրվագ/ և 308-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ/: Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Վարդան Թունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական  օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Գուրգեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական  օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով: Հիշյալ մեղադրյալների հանցավոր արարքների հետևանքով պետությանը պատճառված շուրջ 114 մլն ՀՀ դրամ վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է շուրջ 64 մլն ՀՀ դրամը: Միևնույն ժամանակ պատճառված վնասի մնացած չափով արգելանք է դրվել մեղադրյալների գույքի վրա: Նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Նախաքննության ընթացքում տեղեկություններ են ձեռք բերվել նաև այն մասին, որ Վլադիմիր Գասպարյանի կողմից ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում վերջինիս կինը հրամանագրված է եղել ՀՀ ոստիկանության պետի ավագ ռեֆերենտի պաշտոնին, սակայն անհարգելի պատճառներով ոչ պատշաճ է իրականացրել իր աշխատանքային պարտականությունները և մի շարք դեպքերում տևական ժամանակով չի ներկայացել աշխատանքի, սակայն ստացել է ավելի քան 19 մլն ՀՀ դրամ աշխատավարձ: Նրան նաև շնորհվել է ոստիկանության փոխգնդապետի, ապա` գնդապետի կոչում: Վերը նշված, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությունների այլ դրվագներով նախաքննությունը շարունակվում է:   Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:56 - 19 հունիսի, 2020
Աբովյանի նախկին քաղաքապետը և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին պաշտոնյան պետությանը և Աբովյան համայնքին պատճառել են շուրջ 295 մլն ՀՀ դրամի գույքային վնաս, որն ամբողջությամբ վերականգնվել է

Աբովյանի նախկին քաղաքապետը և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին պաշտոնյան պետությանը և Աբովյան համայնքին պատճառել են շուրջ 295 մլն ՀՀ դրամի գույքային վնաս, որն ամբողջությամբ վերականգնվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն առ այն, որ 2014թ.-ին ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Կոտայքի մարզային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Դերենիկ Գևորգյանի և Աբովյանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Կարապետ Գուլոյանի դիտավորյալ գործողությունների հետևանքով առանց համապատասխան ընթացակարգերի ապօրինի կերպով փոփոխվել է Աբովյան համայնքին պատկանող` 295.470.000 ՀՀ դրամ արժողությամբ 10,05 հա հողատարածքի նպատակային նշանակությունը, և այն ձևական աճուրդի միջոցով օտարվել է ընդամենը 712.400ՀՀ դրամով: Ըստ մեղադրանքի` հիշյալ հողատարածքը ՀՀ կառավարության որոշմամբ փոխանցվել է Աբովյան համայնքին` որպես բնակավայրերի նպատակային նշանակության հողատարածք, որի 1 հեկտարի կադաստրային արժեքը 2014 թվականին կազմել է 29.400.000 ՀՀ դրամ: Այդ ժամանակահատվածում ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Կոտայքի մարզային ստորաբաժանումը ղեկավարած Դերենիկ Գևորգյանը տվյալ հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցման դիմումի և հողամասի նպատակային նշանակության փոփոխության համապատասխան ընթացակարգերի, ինչպես նաև դրական եզրակացության բացակայության պայմաններում հանձնարարել է կադաստրային քարտեզում վերը նշված հողամասի նպատակային նշանակությունը «բնակավայրերի» նշանակությունից փոխել «գյուղատնտեսականի»: Այսինքն` Դերենիկ Գևորգյանը կատարել է այնպիսի դիտավորյալ գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորություններից: Այնուհետև Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանի առաջարկով Աբովյանի քաղաքային համայնքի կողմից որոշում է կայացվել վերը նշված հողատարածքը աճուրդով օտարելու մասին: Աճուրդի մեկնարկային գինը հաշվարկվել է գյուղատնտեսական նշանակության հողատարածքի համար սահմանված կադաստրային արժեքով՝ մեկ հեկտարի համար 67.500 ՀՀ դրամով` 29.400.000 ՀՀ դրամի փոխարեն: Աճուրդի կայացման համար անհրաժեշտ մեկից ավելի մասնակիցների մասնակցությունն ապահովելու նպատակով ձևակերպվել  է երկրորդ մասնակցի տվյալներով աճուրդի կեղծ հայտ և կատարվել մասնակցության համար ձևական վճարումներ: Դրանից հետո Կարապետ Գուլոյանը, իր համար նախընտրելի մասնակցին աճուրդում հաղթող ճանաչելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական լիազորություններն օգտագործելով համայնքի շահերին հակառակ, երկրորդ մասնակցի անվամբ աճուրդի կեղծ հայտ ձևակերպելու, սակայն աճուրդին փաստացի մեկ մասնակցի մասնակցության պայմաններում աճուրդը համարել է կայացած, որի վերաբերյալ հաստատել է համապատասխան արձանագրություն: Այդ հիմքով 2014 թվականի հուլիսի 21-ին 295.470.000 ՀՀ դրամ կադաստրային արժեք ունեցող վերը նշված հողատարածքն ընդամենը 712.400 ՀՀ դրամով օտարվել է, փաստորեն, ձևական աճուրդում հաղթող ճանաչված ընկերությանը:  Նշված գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառվել պետության և Աբովյան համայնքի օրինական շահերին, այդ թվում` անհարկի միջամտությամբ ձևափոխվել է Աբովյան համայնքի հողերի օգտագործման սխեման և հողային հաշվեկշիռը, իսկ հողի նպատակային նշանակությունն անհիմն փոփոխելու պատճառով իրականում բարձր արժեք ունեցող հողատարածքը փաստացի մեկ մասնակից ունեցող ձևական աճուրդի միջոցով օտարվել է որպես գյուղատնտեսական նշանակության հողամաս, որի հետևանքով պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 294.757.600 ՀՀ դրամի գույքային վնաս: Դերենիկ Գևորգյանը ձերբակալվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով: Կարապետ Գուլոյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Հանցագործությամբ պատճառված 294.757.600 ՀՀ դրամի գույքային վնասը մեղադրյալներ Դերենիկ Գևորգյանի և Կարապետ Գուլոյանի կողմից 16.06.2020թ.-ին ամբողջությամբ փոխանցվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության դեպոզիտային հաշվին: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:11 - 16 հունիսի, 2020
Գոգյանի հայտարարությունից հետո ԿԳՄՍ նախարարի տված հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է
 |armtimes.com|

Գոգյանի հայտարարությունից հետո ԿԳՄՍ նախարարի տված հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է |armtimes.com|

armtimes.com: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում որոշվել է քրեական գործ չհարուցել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հաղորդման հիման վրա: ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը Հայկական ժամանակին ասել է, որ քրգործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով: Նախարար Արայիկ Հարությունյանը հաղորդում էր տվել ֆեյսբուքյան լայվի միջոցով, որի առիթը բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի այն հայտարարությունն էր, թե Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, որի ատենախոսության մեջ հայտնաբերվել են ակնհայտ արտագրություններ ու թարգմանություններ, շարունակում է պաշտոնավարել ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հովանավորության շնորհիվ: Նախարարն ընդգծել էր, թե իր հաղորդումից հետո իրավապահները կպարզեն՝ իսկապես գործ ունենք հովանավորչությա՞ն, թե՞ զրպարտության հետ:
20:27 - 11 հունիսի, 2020
Արմեն Գևորգյանի կողմից որպես կաշառք ստացած 1.000.000 ԱՄՆ դոլարն օրինականացնելու համար մեղադրանք է առաջադրվել վերջինիս հորը` Անդրանիկ Գևորգյանին

Արմեն Գևորգյանի կողմից որպես կաշառք ստացած 1.000.000 ԱՄՆ դոլարն օրինականացնելու համար մեղադրանք է առաջադրվել վերջինիս հորը` Անդրանիկ Գևորգյանին

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Անդրանիկ Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրել հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա թաքցրել և խեղաթյուրել է որդու` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի կողմից ստացած կաշառքի գումարի իրական բնույթն ու ծագումը և օրինականացրել առանձնապես խոշոր չափերի՝ 309.000.000 ՀՀ դրամին համարժեք 1.000.000 ԱՄՆ դոլարը: 2008 թվականի գարնանն Արմեն Գևորգյանը, իր մտերիմ անձի օժանդակությամբ ստանալով վերը նշված առանձնապես խոշոր չափերի կաշառքը, դրա իրական բնույթն ու ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու համար ապահովել է նշված կաշառքի գումարի փոխանցումները տարբեր իրավաբանական անձանց անուններով, ինչպես նաև իրեն փաստացի պատկանող, արտերկրում գործունեություն ծավալող կազմակերպության բանկային հաշվին: Այնուհետև նշված կազմակերպության գործադիր տնօրեն Անդրանիկ Գևորգյանը, օժանդակելով որդու կողմից հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելուն, տնօրինել է հիշյալ գումարը և այն ներդրել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության մեջ՝ այդ կերպ խեղաթյուրելով և թաքցնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված կաշառքի իրական բնույթն ու ծագումը: Անդրանիկ Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:23 - 11 հունիսի, 2020
ՀՔԾ. Խոշոր չափերով խարդախության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք է առաջադրվել 4 անձի

ՀՔԾ. Խոշոր չափերով խարդախության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք է առաջադրվել 4 անձի

Առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու, հակամրցակցային գործունեություն ծավալելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք է առաջադրվել 4 անձի, հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից: Ըստ ՀՔԾ-ի` Երևանում ճանապարհային գծանշման, ճանապարհային նշանների տեղադրման և լուսաազդանշանների պահպանման ծառայությունների գնման գործընթացում և հիշյալ ծառայությունների վերաբերյալ կնքված պայմանագրերի կատարման ընթացքում չարաշահումներ թույլ տալու դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա «Ուկռինվեստ» ՍՊ ընկերության տնօրեն Հակոբ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` խմբով, նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար: Հիշյալ ընկերության գործունեությունը փաստացի կառավարող Էդուարդ և Գևորգ Հարությունյաններին մեղադրանք է առաջադրվել 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված` առանձնապես խոշոր չափերով խարդախության կատարումը կազմակերպելու համար: Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ Կոստանտին Կոստանյանին մեղադրանք է առաջադրվել 195-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հակամրցակցային գործունեություն ծավալելու, 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և դրա արդյունքում պետությանն անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնող առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նրանք ՀՔԾ քննիչի կողմից հունիսի 8-ին ձերբակալվել էին, իսկ Ոստիկանության տնտեսական վարչության պետի տեղակալ Արա Կոթողյանին նույն օրը մեղադրանք էր առաջադրվել 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Հանցագործությամբ պատճառված վնասը` 255 միլիոն 824 հազար 768 դրամը երեկ ամբողջությամբ փոխանցվել է ՀՔԾ դեպոզիտային հաշվին: Նախաքննությունը շարունակվում է:
19:19 - 10 հունիսի, 2020
ՀՔԾ-ն նախկին պաշտոնյաների ակտիվները հայտնաբերելու նպատակով հարցումներ է ուղարկել այլ երկրներ

 |armenpress.am|

ՀՔԾ-ն նախկին պաշտոնյաների ակտիվները հայտնաբերելու նպատակով հարցումներ է ուղարկել այլ երկրներ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը  շարունակում է  նախկին պաշտոնատար անձանց ապօրինի հարստացման և կեղծ հայտարարագրեր ներկայացնելու, փողերի լվացման վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունը, երկու տասնյակից ավել քննչական հարցումներ են ուղարկվել այլ երկրներ: ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն` եկամուտների և ծախսերի կատարողականի քննարկմանը: «Ծառայությունում շարունակվում է մի շարք նախկին պաշտոնատար անձանց ապօրինի հարստացման և կեղծ հայտարարագրեր ներկայացնելու, փողերի լվացման վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունը:  Դրանցով կատարվել և ներկայումս էլ կատարվում է մեծ ծավալի քննություն: Այդ թվում՝ երկու տասնյակից ավելի  քննչական հարցումներ են ուղարկվել այլ երկրներ՝ այնտեղ գտնվող հիշյալ անձանց ակտիվները հայտնաբերելու նպատակով»,-ասաց Խաչատրյանը: Նրա խոսքով՝ նաև ծառայության վարույթում քննվել են այնպիսի քրեական գործեր, որոնցով մեկ վարույթում կատարված նախաքննության ծավալներն առավել ընդգրկուն են եղել, քան կարող էին լինել տասնյակ քրեական գործերի ծավալները:
19:33 - 09 հունիսի, 2020
Առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և այն կազմակերպելու կասկածանքով ձերբակալվել է 4 անձ, այդ թվում` ՀՀ ոստիկանության նախկին և ներկա պաշտոնյաներ

Առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և այն կազմակերպելու կասկածանքով ձերբակալվել է 4 անձ, այդ թվում` ՀՀ ոստիկանության նախկին և ներկա պաշտոնյաներ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2018-2019թթ-ին «Ուկռինվեստ» ՍՊ ընկերության տնօրենը, ինչպես նաև ընկերության հետ փոխկապակցված այլ անձինք, խմբով՝ նախնական համաձայնությամբ, կազմակերպել և կատարել են խարդախություն՝ խաբեության եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերով` 255.824.768 ՀՀ դրամ, ինչպես նաև կազմել և օգտագործել են կեղծ փաստաթղթեր: Մասնավորապես, ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների` 2017թ.-ին նախատեսվել է Երևան քաղաքում ճանապարհային գծանշման, ճանապարհային նշանների տեղադրման և լուսաազդանշանների պահպանման աշխատանքները 2018թ.-ից իրականացնել «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված մրցութային ընթացակարգով ընտրված կազմակերպության միջոցով, իսկ այդ աշխատանքները նախկինում իրականացրած «Լուսանշան» ՊՈԱԿ-ը, որի կառավարման լիազորությունները վերապահված են եղել ՀՀ ոստիկանությանը, լուծարել:  ՊՈԱԿ-ի տնօրեն Էդուարդ Հարությունյանը և նրա ազգականը` ՀՀ ոստիկանության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանը, տեղեկանալով այդ մասին, հիմնադրել են նոր ընկերություն` «Ուկռինվեստ» ՍՊԸ-ն, դրա միջոցով հիշյալ գնման գործընթացներին մասնակցելու համար: Գնման գործընթացի պլանավորման շրջանակներում ճանապարհային գծանշման և համապատասխան այլ աշխատանքների վերաբերյալ տեխնիկական բնութագրերի կազմումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության համապատասխան ստորաբաժանման պետ Կոնստանտին Կոստանյանին, սակայն վերջինս, չունենալով գնման գործընթացներում անհրաժեշտ մասնագիտական կարողություններ, միևնույն ժամանակ տեղեկացված լինելով Էդուարդ և Գևորգ Հարությունյանների կողմից ընկերություն հիմնադրելու և դրա միջոցով հիշյալ գնման գործընթացներին մասնակցելու մտադրության մասին, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, տեխնիկական բնութագրերը կազմելու համար դիմել է նրանց: Վերջիններիս գիտությամբ տեխնիկական հիշյալ բնութագրերը կազմել է նույն կազմակերպության փոխտնօրեն Հակոբ Ստեփանյանը: Ընդ որում, գնման տեխնիկական բնութագրերը բարդացվել են` այլ մասնակիցների համար մրցակցության սահմանափակումներ առաջացնելու և հայտարարված մրցույթներին միայն «Ուկռինվեստ» ՍՊԸ-ի մասնակցությունն ապահովելու համար: Արդյունքում` ՀՀ ոստիկանության կողմից հայտարարված մրցույթում առաջին տեղ զբաղեցնող մասնակից է ճանաչվել նվազագույն գներ առաջարկած «Ուկռինվեստ» ՍՊԸ-ն: Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության պետի տեղակալ Արա Կոթողյանը, ով հանդիսացել է նաև ճանապարհային գծանշումների վերը նշված աշխատանքների գնման ընթացակարգերը գնահատող հանձնաժողովի նախագահը,«Ուկռինվեստ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված պայմանագրերը գնահատել է բավարար և չի արձանագրել առկա անհամապատասխանություն­ները` չնայած դրանց` օրենսդրության պահանջների խախտմամբ կազմված լինելու հանգամանքին: Արդյունքում գնահատող հանձնաժողովն ընտրված մասնակից է ճանաչել «Ուկռինվեստ» ՍՊԸ-ին և որոշել վերջինիս հետ կնքել 1.589.864.000 ՀՀ դրամ արժողությամբ երեք պայմանագիր, որոնցով նախատեսված ծառայությունները, սակայն, ընկերության կողմից կատարվել են տեխնիկական բնութագրերով նախատեսված որակական, քանակական և ծավալային պայմաններից էական շեղումներով: Մասնավորապես, ճանապարհային գծանշման աշխատանքները տեխնիկական բնութագրերով  նախատեսված գերմանական «BERGER» ֆիրմայի կամ համարժեք ներկանյութերի փոխարեն կատարվել են անհայտ ձեռնարկատիրոջ կողմից արտադրված և համապատասխան տեխ­­նի­կական պահանջներին չհամապատասխանող անորակ ներկանյութերով, գծանշումներն էլ նախատեսվածից ավելի քան 135 հազ. քմ-ով պակաս են կատարվել, սակայն դրանք խաբեությամբ ցույց են տրվել իբրև կատարված աշխատանքներ, և դրանց համար պետությունից «Ուկռինվեստ» ընկերությանը ավել է վճարվել ավելի քան 228 մլն ՀՀ դրամ: Չի կատարվել նաև ճանապարհային նշանների մետաղական կանգնակների պատրաստման և տեղադրման աշխատանքների մի մասը, մի մասն էլ կատարվել է տեխնիկական բնութագրերի պահանջների խախտմամբ: Այսպես, միայն 2018թ.-ին 212 մետաղական կանգնակներից 111-ը փաստացի չի պատրաստվել և չի տեղադրվել, տեղադրվածներն էլ իրենց որակական չափանիշներով չեն համապատասխանել տեխնիկական բնութագրերով սահմանված պահանջներին: Ընդհանուր առմամբ` ճանապարհային նշանների տեղադրման ծառայությունների համար պայմանագրով նախատեսված միջոցներից հափշտակվել է ավելի քան 5 մլն ՀՀ դրամ: Մեկ այլ պայմանագրով էլ նախատեսված 249 լուսացուցային օբյեկտներից 16-ը ընդհանրապես չի սպասարկվել, մինչդեռ ընկերության կողմից նշված օբյեկտներն ընդգրկվել են 2018-2019թթ-ին կազմված հանձնման-ընդունման արձանագրություններում և ցույց տրվել իբրև սպասարկման և համապատասխան այլ  ծառայություններ մատուցված օբյեկտներ, որի համար «Ուկռինվեստ» ՍՊԸ–ի բանկային հաշվին փոխանցվել է ավել է փոխանցվել ավելի քան 22 մլն ՀՀ դրամ գումար: «ՃՈ» ծառայության պաշտոնատար անձ Կ. Կոստանյանը, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները,  առանց հսկողություն իրականացնելու, ընդունել է ոչ պատշաճ կատարված և ընդհանրապես չկատարված վերը նշված աշխատանքները, ստորագրել դրանց վերաբերյալ կազմված և վճարման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս: ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով, 195-րդ և 308-րդ հոդվածների 2-րդ մասերով նախատեսված` վերը նշված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով Հ. Ստեփանյանը, Է. Հարությունյանը, Գ. Հարությունյանը և Կ. Կոստանյանը ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել են, իսկ Ա. Կոթողյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման  միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:59 - 09 հունիսի, 2020
Դատավոր Դավիթ Բալայանի որոշմամբ կարճվել է դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը |armtimes.com|

Դատավոր Դավիթ Բալայանի որոշմամբ կարճվել է դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը |armtimes.com|

armtimes.com: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Դավիթ Գրիգորյանի եւ նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործը կարճվել է: Նման որոշում է կայացրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Դավիթ Բալայանը, որին էլ նախաքննության ավարտից եւ դատարան ուղարկելուց հետո մակագրվել էր գործը: Տեղեկությունը հաստատեցին դատավորի աշխատակազմից`նշելով, որ որոշումը կայացվել է հունիսի 5-ին: Թե ինչ հիմքով է դատարանը նման որոշում կայացրել, դատավորի աշխատակազմից չմանրամասնեցին`առաջարկելով հետեւել դատական տեղեկատվական համակարգում թարմացվող տվյալներին: Դատարանի այս որոշմանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Դավիթ Գրիգորյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը`գրելով, որ դրա մասին մամուլից է տեղեկացել եւ դատական ակտ դեռեւս չի ստացել: Նրա գրառումը`ստորեւ. «Այսօր երկարատև հիվանդությունից հետո վախճանվեց դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ ապօրինի իրականացվող քրեական հետապնդումը և ի շնորհիվ դատավոր Դավիթ Բալայանի արդարացման ակտի վերջինս արդարցվեց։Ցավակցում ենք ՀՔԾ և դատախազությանը»,- գրել է պաշտպանը: Շարունակությունը՝ armtimes.com-ում
14:50 - 08 հունիսի, 2020
Ոստիկանության Արտաշատի բաժնի երկու նախկին պետերին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար

Ոստիկանության Արտաշատի բաժնի երկու նախկին պետերին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ տարբեր տարիներին ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Ա. Հովհաննիսյանն ու Ա. Հարությունյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ և կատարել պաշտոնեական կեղծիք: Ըստ մեղադրանքների` Ա. Հարությունյանը 2016թ.-ին, իսկ Ա. Հովհաննիսյանը` 2016-2019թթ-ին զբաղեցնելով ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի պետի պաշտոնը, քաջատեղյակ են եղել, որ իրենց կողմից ղեկավարվող բաժնի ոստիկանը պաշտոնի նշանակման օրվանից չի ներկայացել ծառայության և փոխարենը կատարել է իր պարտականությունների մեջ չմտնող գործողություններ՝ որպես վարորդ սպասարկելով ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պաշտոնատար անձին: Ա. Հովհաննիսյանն ու Ա. Հարությունյանը, հիշյալ ոստիկանին օգնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ, չեն արձանագրել և ընթացք չեն տվել վերջինիս կողմից անհարգելի պատճառներով ծառայության չներկայանալու դեպքերին, ապա` իրենց ստորագրությամբ հաստատել են ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների աշխատավարձերի ցուցակները, որոնցում ներառված են եղել նաև անհարգելի պատճառներով ծառայության չներկայացած և ծառայողական պարտականությունները չկատարած ոստիկանի վերաբերյալ կեղծ տվյալներ: Դրանց հիման վրա իրականացվել է ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ամսական ֆինանսավորումը, որի հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 4 մլն ՀՀ դրամի գույքային վնաս, որը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ա. Հովհաննիսյանին և Ա. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ և 308-րդ հոդվածների 1-ին մասերով: Նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:26 - 05 հունիսի, 2020
ՀՔԾ աշխատակազմի ղեկավարի ընկերությունը՝ կրկին կառավարության հովանու ներքո  |fip.am|

ՀՔԾ աշխատակազմի ղեկավարի ընկերությունը՝ կրկին կառավարության հովանու ներքո |fip.am|

fip.am: Կառավարությունը հունիսի 4-ի նիստին հավանություն տվեց հանրային ծառայողներին բնակարանով ապահովելու նպատակով Երևան քաղաքի Ադոնցի 19/8 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների և ավտոկայանատեղիների վաճառքի կարգը հաստատելու մասին որոշմանը։ Կառավարության որոշման մեջ նշված է, որ կառուցապատող ընկերությունը «ՄԼ-Մայնինգ» ՍՊԸ-ն է, որը, սակայն, պատահական ընկերություն չէ և պատկանում է Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի գլխավոր քարտուղար Դավիթ Սուքիասյանին։ Ծրագրի մասին Ըստ կառավարության կայքում տեղադրված նախագծի հիմնավորման՝ «ՄԼ-Մայնինգ» ՍՊԸ-ն դիմել է վարչապետի աշխատակազմ՝ ներկայացնելով Երևանի Ադոնցի 19/8 հասցեում բազմաբնակարան շենքի կառուցապատման քաղաքաշինական ներդրումային ծրագիր իրականացնելու վերաբերյալ առաջարկ: Վարչապետի աշխատակազմ էլ, հաշվի առնելով բնակարանային շինարարության խթանման մասով պետության հանձնառությունը, հանրապետության բնակչության թիվը 5 միլիոնի հասցնելու վերաբերյալ կառավարության տեսլականն ու մի շարք այլ հանգամանքներ, ծրագիրը դիտարկել է նպատակահարմար և իրագործելի։ Այսպես, ըստ նախագծի՝ կառուցվող համալիրի թվով 619 բնակարաններից, որոշմամբ սահմանված կարգով, վաճառքի ենթակա են թվով 345 բնակարան, որոնք, ըստ հաստատված կարգի, շահառուներին են հանձնվում 2 փուլով. մինչև 2023 թ. ապրիլի 1-ը՝ 200 և մինչև 2023 թ. օգոստոսի 1-ը՝ 145 բնակարան։ Հետաքրքիր է, որ որոշման համաձայն՝ նշված 345 բնակարաններից չբաշխված բնակարանները կառուցապատող ընկերությունն իրավունք ունի ինքնուրույն, իր հայեցողությամբ, առանց պետության կամ որևէ այլ անձի նախնական համաձայնության, օտարել՝ դրանց վերաբերյալ Քաղաքաշինության կոմիտեի կողմից գրավոր տեղեկատվություն ստանալուց հետո։ Ո՞վ է կառուցապատող ընկերությունը Ինչպես նշեցինք, «ՄԼ-Մայնինգ» ՍՊԸ-ն պատահական ընկերություն չէ։ Չնայած նրան, որ Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի ղեկավարը, Հանրային ծառայության մասին օրենքի 31-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, իրավունք չունի զբաղվել բիզնես գործունեությամբ, ընկերության 100 տոկոս բաժնեմասները պատկանում են հենց Դավիթ Սուքիասյանին։ Վերջինիս էր պատկանում նաև «Մլ Մայնինգ» ՍՊԸ-ն (բառերի մեջտեղում գծիկը բացակայում է — խմբ.), որը վերջին տարիներին մի քանի անգամ արտոնություններ է ստացել գործադիրից։ Այս ընկերությանն ու նրա ստացած արտոնություններին անդրադարձել էր ինչպես Fip.am-ը, այնպես էլ «Հետքը»։ «ՄԼ-Մայնինգը» գրանցվել է 2013-ին։ Պետեկամուտների կոմիտեում որպես գործունեության տեսակ նշված է, որ ընկերությունը զբաղվում է «այլ մասնագիտացված շինարարական գործունեությամբ»։ Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ Դավիթ Սուքիասյանն այս ընկերության 100 տոկոս բաժնետեր է դարձել 2020 թ. ապրիլի 28-ին։ Ընկերության 50 տոկոս բաժնետեր է եղել Գագիկ Ծառուկյանի փեսա, Կոտայքի նախկին մարզպետ, ԱԺ նախկին պատգամավոր Կարապետ Գուլոյանը, որն էլ իր բաժնեմասերն օտարել է Սուքիասյանին։ Նախորդ հրապարակման մեջ նշել էինք, որ Սուքիասյանը բաժնետեր է մոտ 10 ընկերությունում։ Մի շարք ընկերություններում էլ վերջինս Կարապետ Գուլոյանի հետ համատեղ բաժնետեր է։ Արդյո՞ք Սուքիասյանը հայտարարագրել է ձեռք բերված նոր ընկերությունը, այս հարցին հնարավոր չէ պատասխանել, քանի որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում նրա՝ 2019 թ. հայտարարագիրը դեռևս առկա չէ։ Ի դեպ, Սուքիասյանի հայտարարագրած ունեցվածքի մասին տեղեկությունները նույնպես կարող եք գտնել մեր նախորդ հրապարակման մեջ։ Փաստորեն՝ կարող ենք արձանագրել, որ Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի գլխավոր քարտուղար Դավիթ Սուքիասյանը ոչ միայն շարունակում է զբաղվել բիզնես գործունեությամբ, այլ նաև կառավարության հետ համատեղ ծրագիր է իրականացնում։ 
19:04 - 04 հունիսի, 2020
ՀՔԾ-ն ԿԳՄՍ նախարարի հաղորդման հիման վրա նյութեր է նախապատրաստում |armenpress.am|

ՀՔԾ-ն ԿԳՄՍ նախարարի հաղորդման հիման վրա նյութեր է նախապատրաստում |armenpress.am|

armenpress.am: Հատուկ քննչական ծառայությունը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հաղորդման հիման վրա նյութեր է նախապատրաստում։ Այս մասին ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի կողմից իր հարցազրույցում արված հայտարարության վերաբերյալ հաղորդում էր ներկայացրել իրավապահ մարմիններին։ Գոգյանը հայտարարել էր, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, սակայն, ըստ ԲՈԿ նախագահի, ռեկտորի պաշտոնակատարն առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը, քանի որ վերջինին, ըստ էության, հովանավորում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը։ Արայիկ Հարությունյանը նշել էր, որ իրավապահ մարմինները պետք է հրավիրեն Սմբատ Գոգյանին, վերցնեն համապատասխան հաղորդում կամ բացատրություն իր իսկ հայտարարությունների կապակցությամբ՝ միաժամանակ նախազգուշացնելով քրեական օրենսգրքով նախատեսված մեկ այլ հանցակազմի՝ սուտ մատնության մասին։ Իսկ եթե պարզվի, որ Գրիշա Թամրազյանը կատարել է հովանավորչություն, ապա նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, իսկ հակառակ դեպքում՝ Սմբատ Գոգյանը սուտ մատնության համար կարող է ենթարկվել պատասխանատվության։
15:19 - 04 հունիսի, 2020
Կապանում ձերբակալվածների նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու դեպքով նյութեր է նախապատրաստում |armenpress.am|

Կապանում ձերբակալվածների նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու դեպքով նյութեր է նախապատրաստում |armenpress.am|

armenpress.am: Հատուկ քննչական ծառայությունը ստացել է Ոստիկանության Կապանի բաժնում ձերբակալված անձանց նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումները և դրանց հիման վրա նյութեր է նախապատրաստում։  Այս մասին հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։ Ոստիկանության Կապանի բաժնում ձերբակալված անձանց նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել էին ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածները վերաբերում են հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգին և հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման արդյունքում ընդունվող որոշումներին:
17:49 - 27 մայիսի, 2020