Ջո Բայդեն

ԱՄՆ 46-րդ նախագահը՝ Դեմոկրատական կուսակցությունից։

Ծնվել է 1942 թվականի նոյեմբերի 20-ին, ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում։ Ամերիկացի քաղաքական գործիչ է, 2009 թվականի հունվարի 20-ին դարձել է Միացյալ նահանգների փոխնախագահը։ Մինչ փոխնախագահ դառնալը՝ նա սենատոր է եղել Դելավեր նահանգից՝ 1973-2009 թվականներին։ Նա ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունից առաջադրվել է 2020 թվականի նախագահական ընտրություններում՝ ընդդեմ գործող նախագահ Դոնալդ Թրամփի եւ նոյեմբերի 7-ին` վերջնական արդյունքներով ընտրվել է ԱՄՆ-ի նախագահ։

Սովորել է Դելավերի համալսարանում՝ ստանալով իրավաբանի մասնագիտություն։ 1970 թվականին ընտրվել է Նյու Քասլի շրջանի խորհրդում եւ դարձել վեցերորդ ամենաերիտասարդ սենատորը ԱՄՆ-ի պատմության մեջ, երբ 1972 թվականի ԱՄՆ-ի սենատորների ընտրություններում հաղթեց Դելավերում։ Բայդենը երկար ժամանակ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է եղել, նաեւ հանձնաժողովի նախագահ։ Նա դեմ էր 1991 թվականի Իրաք-քուվեյթյան պատերազմին, սակայն կողմ էր ՆԱՏՕ-ի ընդարձակմանը՝ դեպի Արեւելյան Եվրոպա եւ նրա ներքաշմանը 1990-ականների Հարավսլավիայի պատերազմներին։ Նա կողմ էր 2002 թվականի Իրաքի պատերազմի բանաձեւին, բայց դեմ էր 2007 թվականին Իրաքի պատերազմում ԱՄՆ զորքերի ավելացմանը։ Բայդենը ղեկավարել է Սենատի դատական ​​հանձնաժողովը՝ 1987 թվականից մինչեւ 1995 թվականը, զբաղվել թմրանյութերի քաղաքականությամբ, հանցագործությունների կանխարգելմամբ եւ քաղաքացիական ազատությունների խնդիրներով։ 

Բայդենը վերընտրվել է Սենատում վեց անգամ եւ հրաժարվել Սենատորի պաշտոնից 2008 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու համար՝ որպես Բարաք Օբամայի փոխնախագահ։ Օբաման եւ Բայդենը վերընտրվել են 2012 թվականին։ 

Բայդենը հայտարարել է Կիևին 800 միլիոն դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթի մասին
 |1lurer.am|

Բայդենը հայտարարել է Կիևին 800 միլիոն դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթի մասին |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանն ընդունել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալին։ Հանդիպումից հետո ԱՄՆ նախագահը հայտարարել է Կիևին 800 միլիոն դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթի մասին, որը ներառում է տասնյակ հաուբիցներ, մարտավարական անօդաչու թռչող սարքեր, ծանր հրետանի և 140.000-ից ավելի արկ։ «Հաջորդ շաբաթ անձամբ Կոնգրեսից լրացուցիչ միջոցներ կխնդրեմ Կիևին ռազմական օգնություն տրամադրելու համար»,- հավելել է ԱՄՆ նախագահը։ Վաշինգտոնը նաև 500 մլն դոլարի ուղղակի տնտեսական օգնություն կցուցաբերի և կշարունակի հետախուզական տվյալներ փոխանցել Կիևին։ Բայդենը նաև տեղեկացրել է, որ արգելվում է ռուսական դրոշի ներքո նավերի մուտքն ԱՄՆ նավահանգիստներ։ «Մենք ի վիճակի ենք երկար ժամանակ ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային, սակայն կշարունակի՞ արդյոք Արևմուտքը հակառուսական պատժամիջոցներ կիրառել»,- մտահոգություն է հայտնել Սպիտակ տան ղեկավարը։ Բայդենը նաև ասել է, որ դեռևս պարզ չէ՝ արդյոք Ռուսաստանն ամբողջությամբ վերահսկո՞ւմ է Մարիուպոլը:
19:27 - 21 ապրիլի, 2022
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան հրետանի են խոստանում Ուկրաինային

ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան հրետանի են խոստանում Ուկրաինային

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի առաջնորդները հայտարարել են, որ Ուկրաինա կուղարկեն ավելի շատ հրետանային զինատեսակներ՝ ի պատասխան երկրի արևելյան ուղղությամբ ռուսական կողմի նոր հարձակման: Այս մասին գրում է Reuters-ը: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երեքշաբթի նման հայտարարությամբ են հանդես եկել իրենց և այլ դաշնակիցների հետ տեսազանգից հետո՝ կապված Ռուսաստանի ներխուժման նոր փուլի հետ: Սպասվում է, որ առաջիկա օրերին Բայդենը կհայտարարի Ուկրաինայի համար ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որը կարող է լինել մոտ նույն քանակի, ինչ անցյալ շաբաթ ուղարկված 800 միլիոն դոլարը: Այս մասին Reuters-ին հայտնել են լավատեղյակ աղբյուրները: Եթե օգնության փաթեթը լինի այնքան լայնամասշտաբ, որքան սպասվում է, ապա Ուկրաինային ԱՄՆ օգնությունը ՌԴ ներխուժումից հետո կանցնի երեք միլիարդ դոլարի շեմը: Նյու Հեմփշիր կատարած այցի ժամանակ լրագրողների հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ն հրետանային զենք է ուղարկելու Ուկրաինային, Բայդենը պատասխանել է «այո»: Լոնդոնում Բորիս Ջոնսոնը օրենսդիրներին ասել է. «Սա հրետանային հակամարտություն է դառնալու, նրանք ավելի շատ հրետնային միջոցների օգնության կարիք ունեն. ահա թե ինչ մենք կտանք նրանց՝ ի հավելում աջակցության մյուս ձևերի»: Թրյուդոն հայտնել է, որ Կանադան ծանր հրետանի կուղարկի, ինչպես նաև խոստացել է ավելի շատ մանրամասներ հաղորդել: Լուսանկարը՝ Reuters-ի
11:51 - 20 ապրիլի, 2022
Ուկրաինայում պատերազմը գնաճ է առաջացրել ամբողջ աշխարհում. Բայդեն |tert.am|

Ուկրաինայում պատերազմը գնաճ է առաջացրել ամբողջ աշխարհում. Բայդեն |tert.am|

tert.am: Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա կշարունակի բացասական ազդեցություն ունենալ համաշխարհային տնտեսության վրա, և գների հետագա դինամիկան կանխատեսել դեռևս հնարավոր չէ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, գրում է CNN-ը։Միաժամանակ Բայդենը նշել է, որ աշխարհում այսօր ամենաբարձր գնաճն է վերջին 40 տարվա ընթացքում։ Հիմնական պատճառների թվում նա նշել է տնտեսական անկումը, որը պայմանավորված է Covid-19 համավարակով և Ռուսաստանի ներխուժմամբ Ուկրաինա՝ նախազգուշացնելով, որ պատերազմը կշարունակի ավելի մեծ վնաս հասցնել համաշխարհային տնտեսությանը:«Ուկրաինա ներխուժումը հանգեցրեց գազի և պարենային ապրանքների գների բարձրացմանն ամբողջ աշխարհում: Աշխարհում ցորենի երկու հիմնական ամբարներն են Ուկրաինան և Ռուսաստանը: Գնաճի աճը Պուտինի կողմից էներգակիրների գների բարձրացման հետևանք էր»,- ասել է նա:
10:44 - 20 ապրիլի, 2022
Բայդենը Պուտինին մեղադրել է Ուկրաինայում «ցեղասպանություն» իրագործելու համար |tert.am|

Բայդենը Պուտինին մեղադրել է Ուկրաինայում «ցեղասպանություն» իրագործելու համար |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Այովա նահանգում ունեցած ելույթի ժամանակ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին անվանել է «բռնապետ», իսկ Ուկրաինայում ՌԴ-ի իրականցվող հատուկ ռազմական գործողությունը՝ «ցեղասպանություն»։ Այս մասին հայտնում է CBS հեռուստաալիքը։Այսպես, ԱՄՆ նախագահի հայտարարությունը հնչել է, երբ նա ափսոսանք է հայտնել գազի գնի թանկացման առնչությամբ։«Ձեր ընտանեկան բյուջեն, մեքենայի բաքը լիցքավորելու ձեր կարողությունը չպետք է կախված լինեն նրանից, թե արդյոք բռնապետը պատերազմ կհայտարարի և ցեղասպանություն կկատարի աշխարհի մյուս ծայրում», - բառացի ասել է Բայդենը:Ավելի ուշ, նախքան Վաշինգտոն թռչելը, Սպիտակ տան ղեկավարը մեկնաբանել է իր խոսքերը.«Ես դա անվանեցի ցեղասպանություն, քանի որ ավելի ու ավելի պարզ է դառնում, որ Պուտինը պարզապես փորձում է ոչնչացնել ուկրաինացի լինելու գաղափարը: Եվ ապացույցներն աճում են: Մենք միջազգային մակարդակով իրավաբաններին թույլ կտանք որոշել՝ արդյոք դա կարող է համապատասխան որակավորվել, թե ոչ, բայց ինձ համար դա այդպես է»,- ասել է Բայդենը:
09:54 - 13 ապրիլի, 2022
Բայդենը երկու օրինագիծ է ստորագրել Ռուսաստանի եւ Բելառուսի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու մասին |armtimes.com|

Բայդենը երկու օրինագիծ է ստորագրել Ռուսաստանի եւ Բելառուսի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու մասին |armtimes.com|

armtimes.com: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկու օրինագիծ է ստորագրել Ռուսաստանի եւ Բելառուսի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու մասին: Այս մասին գրում է «CNN»-ը։ Օրինագծերից մեկով դադարեցվում են բնականոն առեւտրային հարաբերությունները Ռուսաստանի եւ Բելառուսի հետ։ Մյուս օրինագծով  արգելվում է Ռուսաստանից էներգակիրների, այդ թվում՝ նավթի, ածուխի եւ բնական գազի ներմուծումը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հինգշաբթի  հայտարարել է, որ Բայդենը կստորագրի օրինագծերը։ Նա նշել է, որ դա այն է, ինչին աջակցում է նախագահը։ Հինգշաբթի Սենատը միաձայն ընդունել է երկու օրենքները։ Թեեւ Ներկայացուցիչների պալատը ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել օրենսդրության ընդունմանը, օրինագծերը բախվել են ընդդիմության խիստ արձագանքին։
10:32 - 09 ապրիլի, 2022
Վաշինգտոնը Կիեւին կուղարկի մինչեւ 100 մլն դոլարի չափով լրացուցիչ ռազմական օգնություն |armenpress.am|

Վաշինգտոնը Կիեւին կուղարկի մինչեւ 100 մլն դոլարի չափով լրացուցիչ ռազմական օգնություն |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հանձնարարել Է Կիեւին տրամադրել լրացուցիչ ռազմական օգնություն մինչեւ 100 միլիոն դոլարի չափով, այն կներառի հակատանկային համակարգեր: Այդ մասին ասված Է ապրիլի 5-ին Սպիտակ տան մամուլի ծառայության, ինչպես նաեւ ԱՄՆ-ի պետքատուղար Էնթոնի Բլինկենի կողմից տարածված հայտարարություններում, տեղեկացնում Է։ Ինչպես հայտնել են Սպիտակ տանը, Բայդենն «ԱՄՆ-ի պետքարտուղարին տրամադրել Է լիազորություններ (…) իրականացնելու մինչեւ 100 միլիոն դոլար ընդհանուր գումարի պաշտպանական արտադրանքի եւ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ծառայությունների, զինվորական պատրաստության եւ վարժեցման տրամադրում Ուկրաինայի օգնության նպատակով»: Բլինկենի հայտարարության մեջ ճշտվում Է, որ ինքը կարգադրել Է հիշալ օգնությունը տրամադրել «լրացուցիչ հակատանկային համակարգերի հարցում Ուկրաինայի շտապ պահանջների բավարարման համար»: ԱՄՆ-ի պետքարտուղարը նշվել Է, որ սա 2021 թվականի օգոստոսից արդեն վեցերորդ անգամ Է, որ Պենտագոնի պահեստներից զինամթեք կամ տեխնիկա են առանձնացնում Կիեւի համար: Բլինկենը հավաստիացրել Է, որ ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները «կշարունակեն օգնությոն տրամադրել անվտանգության ոլորտում՝ Ուկրաինայի պաշտպանության ամրապնդման նպատակով»,- ինչպես նաեւ ցույց կտան տնտեսական եւ հումանիտար օգնություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:02 - 06 ապրիլի, 2022
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը այցելել է Թուրքիա

 |armenpress.am|

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը այցելել է Թուրքիա |armenpress.am|

armenpress.am: Թուրքիան և Միացյալ Նահանգները գործարկել են Համատեղ ռազմավարական մեխանիզմ, որն ուղղված է երկրների միջև երկկողմ համագործակցության հետագա ընդլայնմանը։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: «Համաձայն՝  Թուրքիայի նախագահ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Բայդենի՝ 2021 թվականի հոկտեմբերին Հռոմում կայացած հանդիպման ժամանակ ստանձնած պարտավորությունների, Թուրքիան և Միացյալ Նահանգները ապրիլի 4-ին Անկարայում մեկնարկեցին Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմը»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից հրապարակված համատեղ հայտարարության մեջ: Այս համատեքստում Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը երկուշաբթի օրը բանակցություններ են վարել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում: Կողմերը քննարկել են երկու երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներ, այդ թվում՝ տնտեսական և պաշտպանական համագործակցությունը, ահաբեկչության դեմ պայքարը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ։ Կողմերը նաև ընդգծել են իրենց հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Տեղեկության համաձայն՝ ԱՄՆ առևտրի փոխնախարար Մարիսա Լագոն ապրիլի 5-6-ը կայցելի Անկարա՝ «ռազմավարական մեխանիզմի շրջանակներում տնտեսական և առևտրային համագործակցության նպատակներն առաջ մղելու համար»։ Բացի այդ, հայտարարության մեջ ասվում է, որ Թուրքիան և ԱՄՆ-ն այս տարի նախատեսում են այս մեխանիզմի շրջանակներում երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպում անցկացնել։
16:01 - 05 ապրիլի, 2022
Բայդենը ցավակցություն է հայտնել Իսրայելի վարչապետին երկրում տեղի ունեցած ահաբեկչությունների առիթով

Բայդենը ցավակցություն է հայտնել Իսրայելի վարչապետին երկրում տեղի ունեցած ահաբեկչությունների առիթով

Հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բեննեթը։ Այս մասին հայտնում են Սպիտակ տան մամուլի ծառայությունից։ Բայդենը իր խորին ցավակցությունն է հայտնել Իսրայելում սարսափելի ահաբեկչական հարձակումների առիթով, որոնց հետևանքով 11 մարդ է զոհվել Իսրայելի երեք քաղաքներում: «ԱՄՆ Նախագահն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները հաստատակամ և վճռական կերպով կանգնած է Իսրայելի կողքին այս ահաբեկչական սպառնալիքի և Իսրայել պետությանը սպառնացող բոլոր վտանգները դիմակայելիս»,- ասվում է ամերիկյան կողմի հաղորդագրության մեջ։ Նշվում է նաև, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային գործընկերության կարևորությունը, ինչպես օրինակ՝ Աբրահամի համաձայնագրերով և Նեգևի գագաթնաժողովով, անվտանգության խթանման և Մերձավոր Արևելքի մարդկանց կյանքի բարելավման գործում: «ԱՄՆ նախագահը համապատասխան օգնություն է առաջարկել Իսրայելի դաշնակիցներին, երբ նրանք դիմակայում են իրենց քաղաքացիներին սպառնացող վտանգներին»,- նշված է հայտարարության մեջ։:
09:46 - 31 մարտի, 2022
Բայդենն ասել է, որ Ռուսաստանում իշխանափոխության կոչ չի անում

Բայդենն ասել է, որ Ռուսաստանում իշխանափոխության կոչ չի անում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ պարզաբանել է, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանում իշխանափոխության քաղաքականություն չի վարում։ Ավելի վաղ նա ասել էր, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «չի կարող շարունակել պաշտոնավարել», գրում է Reuters-ը։ Երեկ լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք նա Ռուսաստանում իշխանափոխության կոչ է անում, ԱՄՆ նախագահը կարճ պատասխանել էր՝ ոչ։ Շաբաթ օրը Լեհաստանում Բայդենը նաև ասել էր, որ Պուտինը «մսագործ» է։ ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջուլիանա Սմիթն ավելի վաղ փորձել էր բացատրել Բայդենի հայտարարությունների համատեքստը՝ նշելով, թե դրանք արվել են Վարշավայում ուկրաինացի փախստականների հետ շփումից հետո։ «Այդ պահին, կարծում եմ, դա զուտ մարդկային արձագանք էր այն պատմություններին, որոնք նա լսել էր այդ օրը։ ԱՄՆ-ն Ռուսաստանում իշխանափոխության քաղաքականություն չի վարում, և վերջ»,- ասել էր նա CNN-ին հյուրընկալվելու ժամանակ։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Երուսաղեմում տված հարցազրույցի ժամանակ նշել էր, որ Բայդենը ցանկացել է ասել, որ Պուտինը լիազորված չէ պատերազմ վարելու։ Նա ընդգծել էր, որ Ռուսաստանի ապագա ղեկավարության վերաբերյալ ցանկացած որոշում կայացնելու է «ռուս ժողովուրդը»։ ԱՄՆ Հանրապետական կուսակցության անդամները հայտարարել են, որ Բայդենի ասածները կոպիտ սխալ էին։
11:55 - 28 մարտի, 2022
Շոլցը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն չի ձգտում ռեժիմի փոփոխության Ռուսաստանում

Շոլցը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն չի ձգտում ռեժիմի փոփոխության Ռուսաստանում

Ռուսաստանում ռեժիմի փոփոխությունը ՆԱՏՕ-ի նպատակը չէ, չնայած Մոսկվայի ներխուժմանը Ուկրաինա: Այս մասին, ինչպես փոխանցում է NDTV-ն, կիրակի ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վլադիմիր Պուտինին անվանել է «մսագործ», որը «չի կարող մնալ իշխանության մեջ»։ Դա «ոչ ՆԱՏՕ-ի, ոչ էլ ԱՄՆ նախագահի նպատակը չէ»,- ասել է Շոլցը գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես հնարավորություն եմ ունեցել երկար զրուցելու նրա հետ Սպիտակ տանը, և մենք նույնպես քննարկել ենք այդ հարցերը»,- հավելել է նա: Դատապարտելով Ռուսաստանի նախագահին որպես «մսագործի» Ուկրաինա ներխուժման համար՝ Բայդենը ելույթի վերջում ասել էր. «Ի սեր Աստծո, այս մարդը չի կարող մնալ իշխանության»։ «Ժողովրդավարությունը, ազատությունն ու արդարությունը ապագա ունեն ամեն տեղ»,- կիրակի ասել է Շոլցը,- «Բայց այն ժողովուրդներիի և ազգերի համար է, որ պայքարեն այս ազատության համար»։
10:49 - 28 մարտի, 2022
Բայդենը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ և Պաշտպանության նախարարների հետ

Բայդենը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ և Պաշտպանության նախարարների հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի և պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը կողմերը զրուցել են Ուկրաինայի ռազմական, դիվանագիտական և հումանիտար իրավիճակի մասին: «ԱՄՆ նախագահը նախարարներին տեղեկացրել է ԱՄՆ ջանքերի մասին՝ աշխարհը համախմբելու Ռուսաստանի ագրեսիայի դեմ: Նրանք քննարկել են հետագա ջանքերը՝ օգնելու Ուկրաինային պաշտպանել իր տարածքը։ Նրանք նաև քննարկել են Ռուսաստանի դաժան ագրեսիայի համար նախագահ Պուտինին պատասխանատվության ենթարկելու Միացյալ Նահանգների շարունակական գործողությունները»,-ասված է հաղորդագրության մեջ։
17:46 - 26 մարտի, 2022
Բայդենը հայտարարել է, որ ՌԴ-ն պետք է հեռացվի G20-ից

Բայդենը հայտարարել է, որ ՌԴ-ն պետք է հեռացվի G20-ից

ՆԱՏՕ, ԵՄ և «Մեծ յոթնյակի» (G7) առաջնորդները Բրյուսելում երեկ արտակարգ հանդիպումներ են անցկացրել՝ քննարկելու Ուկրաինայում իրավիճակը։ ՆԱՏՕ գլխավոր գրասենյակում ասուլիսի ընթացքում Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ինքը բարձրացրել է Ռուսաստանին G20-ից հեռացնելու հարցը։ Լրագրողներից մեկն ԱՄՆ նախագահին հիշեցրել է վերջինս հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ քիմիական զենքի պոտենցիալ օգտագործումն իրական սպառնալիք է։ Լրագրողը հարցրել է, թե արդյո՞ք հետախուզական տվյալներ կան այն մասին, որ Պուտինը նման զենքեր է տեղակայում կամ մտադիր է օգտագործել, և արդյո՞ք ԱՄՆ-ը կամ ՆԱՏՕ-ն կպատասխանեն ռազմական գործողություններով, եթե նա քիմիական զենք օգտագործի։ Բայդենը հրաժարվել է տրամադրել հետախուզական տվյալներ, իսկ քիմիական զենքի մասով նշել է, որ Դաշինքը նման դեպքում կպատասխանի։ «Մեր պատասխանի բնույթը կախված կլինի նրանից, թե նա ինչպես կօգտագործվի (քիմիական զենքը- խմբ․)»,- ասել է նա։ Անդրադառնալով իր և Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի զրույցին՝ Բայդենը նշել է, որ չի սպառնացել Ծինփինին, այլ պարզաբանել է ՌԴ-ին օգնելու հետևանքները։ «Կարծում եմ՝ Չինաստանը հասկանում է, որ իր տնտեսական ապագան ավելի սերտորեն կապված է Արևմուտքի, քան Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Բայդենը։ Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք ՌԴ-ն պետք է հեռացվի «Մեծ քսանյակից» (G20), Բայդենը նշել է․ «Այո՛: Դա կախված է G20-ից: Ես այսօր բարձրացրել եմ հարցը, թե արդյո՞ք դա  հնարավոր է։ Եթե դա հնարավոր չէ անել, եթե Ինդոնեզիան և մյուսները համաձայն չեն, ապա մենք, իմ կարծիքով, պետք է խնդրենք, որ Ուկրաինան ևս կարողանա մասնակցել G20 հանդիպումներին որպես դիտորդ»։ ԱՄՆ նախագահը ևս մի անգամ շեշտել է, որ իրենք ուղիղ մասնակցություն չեն ունենա այս պատերազմին։ Գլխավոր լուսանկարը՝ CNN-ից
15:11 - 25 մարտի, 2022
ԱՄՆ-ն Ուկրաինային ավելի քան 1 մլրդ դոլար հումանիտար օգնություն կտրամադրի

ԱՄՆ-ն Ուկրաինային ավելի քան 1 մլրդ դոլար հումանիտար օգնություն կտրամադրի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ Ռուսաստանին կոչ անելով դադարեցնել «հարևան երկրի դեմ դաժան հարձակումը, և աջակցություն հայտնելով Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Հայտարարությունում թվարկվում են այն ջանքերը, որոնք «ուղղված են ուկրաինացի ժողովրդին աջակցելուն» և Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելուն՝ «նրա չարդարացված գործողությունների» համար։ Մասնավորապես, Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը համաձայնեցրել են իրենց պատժամիջոցային ռեժիմները և պայմանավորվել ջանքեր գործադրել՝ համակարգելու արձագանքը դրանք շրջանցելու փորձերին։ Համաձայնեցվում են նաև Ուկրաինային հումանիտար օգնության տրամադրման քայլերը։ «[Այդ օգնությունը] ներառում է ավելի քան 1 մլրդ դոլար հումանիտար նոր օգնություն, որը Միացյալ նահանգները պատրաստ է տրամադրել՝ ի հավելումն արդեն տրամադրված շուրջ 300 միլիոն դոլարին և ԵՄ տրամադրած 550 մլն եվրոյին»։ Էներգետիկ համագործակցության շրջանակում քայլեր են ձեռնարկվում մատակարարման անվտանգության ապահովման և ռուսական էներգակիրներից կախվածությaնը նվազեցման ուղղությամբ։ Պուտինի Ուկրաինա ներխուժման հետևանքով պարենի գների աճի և մատակարարման խաթարումների պատճառով հնարավոր պարենային ճգնաժամը կանխելու համար ԱՄՆ-ն և Եվրամիությունը «մտադիր են կրկնապատկել ջանքերը պարենային գլոբալ անվտանգության ամրապնդման համար և պարենային օգնություն տրամադրել» այն երկրներին, որոնք բախվել են այդ խնդրին։   Նորա Վանյան  
14:41 - 25 մարտի, 2022