Մևլութ Չավուշօղլու

Մեւլութ Չավուշօղլուն 2014 թվականից մինչ այժմ Թուրքիայի արտաքին գործերի նախարարն է:

2010-2012 թվականներին եղել է ԵԱՀԿ նախագահ։ Նա Թուրքիայի «Արդարացում և զարգացում» կուսակցության հիմնադիր անդամ է։

Մենք ոչ մի քայլ չենք ձեռնարկել՝ առանց Ադրբեջանի հետ խորհրդակցելու․ Չավուշօղլուն՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ

Մենք ոչ մի քայլ չենք ձեռնարկել՝ առանց Ադրբեջանի հետ խորհրդակցելու․ Չավուշօղլուն՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ

Ադրբեջանը աջակցում է այս գործընթացին։ Այս մասին TRT Haber-ի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն` խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: «Մենք ոչ մի քայլ չենք ձեռնարկել՝ առանց Ադրբեջանի հետ խորհրդակցելու. Ադրբեջանը նույնպես նախընտրում է, որ մենք անմիջական կապի մեջ լինենք Հայաստանի հետ»,- ասել է նա։ Չավուշօղլուն նշել, է թե «այժմ Հարավային Կովկասում այս խնդրին վերջ տրվեց Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակով․ «Հիմա պետք է լինի խաղաղություն եւ համագործակցություն։ Պետք է աշխատել տարածաշրջանի զարգացման համար՝ տարածաշրջանում կարեւոր ծրագրեր իրականացնելով։ Դրա համար բոլոր երկրները պետք է ունենան նույն ըմբռնումը։ Բոլորը պետք է ներգրավված լինեն այս գործընթացում։ Ոչ ոք չպետք է բացառվի, այդ թվում՝ Հայաստանը»։ Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքով «Ղարաբաղյան հաղթանակից հետո դաս եւ հնարավորություններ կան․ «Հաղթանակից անմիջապես հետո դրական ազդակներ տվեցինք։ Փաշինյանը կարեւոր ուղերձներ տվեց ընտրություններում հաղթելուց հետո։ Մեր նախագահը սրան դրական պատասխաններ տվեց։ Մենք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցինք, որոնք հանդիպեցին Մոսկվայում։ Հաջորդիվ նրանք կհանդիպեն Վիեննայում փետրվարի 24-ին»։ Չավուշօղլուն նաեւ ընդգծել է, որ Ադրբեջանը նույնպես ցանկանում է տեւական խաղաղություն Հայաստանի հետ։
14:10 - 10 փետրվարի, 2022
Չավուշօղլուն հեռախոսազրույց է անցկացրել թալիբների կառավարության ԱԳ նախարարի հետ |armenpress.am|

Չավուշօղլուն հեռախոսազրույց է անցկացրել թալիբների կառավարության ԱԳ նախարարի հետ |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն չորեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել «Թալիբան» շարժման ԱԳ նախարար Ամիրհան Մոթաքիի հետ, որի ընթացքում քննարկվել է Աֆղանստանին մարդասիրական օգնություն տրամադրելու հարցը: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան ծրագրում է շարունակել  Աֆղանստանի բնակչության համար նախատեսված աջակցությամբ բեռների կազմումը։ Թուրք նախարարը կարևորել է Աֆղանստանում կառավարության ձևավորումը, որտեղ լայնորեն ներկայացված կլինեն երկրի քաղաքական ուժերը, ինչը կդառնա Աֆղանստանում կայունության և խաղաղության երաշխիք։ Միաժամանակ Չավուշօղլուն մտահոգություն է հայտնել Աֆղանստանում ակտիվիստների անհետացման մասին պարբերաբար լինող տեղեկությունների առնչությամբ։ Չավուշօղլուն նշել է Աֆղանստանում աղջիկների կրթության հասանելիության կարևորությունը և հայտարարել, որ Թուրքիան ուշադրությամբ հետևում է այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Մտքերի փոխանակում է տեղի ունեցել այն ուսումնական հաստատությունների աշխատանքի վերսկսման հարցի շուրջ, որոնք գտնվում են Թուրքիայի կրթական հիմնադրամի հաշվեկշռում։ Չավուշօղլուն և Մութթաքին անդրադարձել են նաև Աֆղանստանում, այդ թվում՝ Քաբուլում, Թուրքիայի և Կատարի համատեղ ջանքերով օդանավակայանների շահագործման շուրջ բանակցությունների թեմային։
16:24 - 09 փետրվարի, 2022
Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են վերջին իրադարձությունները Կովկասում
 |1lurer.am|

Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են վերջին իրադարձությունները Կովկասում |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ՝ հայտնում է ТАСС-ը: Նշվում է, որ բանակցությունների օրակարգում են եղել Ռուսաստանի և Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները, այդ թվում՝ «Թուրքիայի նախաձեռնությունը Կիևի և Մոսկվայի միջև լարվածության նվազեցման ուղղությամբ»: Քննարկվել է իրավիճակը Սիրիայում: Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան մտադիր է վճռականորեն շարունակել պայքարը Սիրիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ: ԱԳ նախարարներն անդրադարձել են Կովկասում տեղի ունեցած վերջին իրադարձություններին և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շարունակվող գործընթացին: Չավուշօղլուն ԱՄՆ պետքարտուղարին հրավիրել է մարտի 11-13-ը կայանալիք Անթալիայի դիվանագիտական համաժողովին:
21:21 - 08 փետրվարի, 2022
Վիեննայում հանդիպման անցկացման գաղափարը հայկական կողմինն է․ Մևլյութ Չավուշօղլու |hetq.am|

Վիեննայում հանդիպման անցկացման գաղափարը հայկական կողմինն է․ Մևլյութ Չավուշօղլու |hetq.am|

hetq.am: Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպման վայրը Վիեննան ընտրելը հայկական կողմի նախաձեռնությունն է։ Այդ մասին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Թուրքական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ Հայաստանն առաջարկել է հանդիպումն անցկացնել կամ Ավստրիայում, կամ էլ Շվեյցարիայում։ «2009 թվականին արդեն իսկ եղել են անհաջող բանակցություններ Ժնևում, այդ իսկ պատճառով որոշում է ընդունվել հանդիպումն անցկացնել Վիեննայում»,- հայտարարել է Չավուշօղլուն։ Նա նշել է, որ Անկարան Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին և հայկական կողմի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին պաշտոնապես հրավիրել է մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին, որը կկայանա մարտի 11-13-ը։  Հայկական կողմը հայտարարել է, որ դեռևս վերջնական որոշում չունի մասնակցության առումով։
20:55 - 08 փետրվարի, 2022
Թուրքիայի արտգործնախարարը չի ասել, թե Փաշինյանը խոստացել է այցելել Թուրքիա․ Չավուշօղլուի խոսքը սխալ է ներկայացվել

Թուրքիայի արտգործնախարարը չի ասել, թե Փաշինյանը խոստացել է այցելել Թուրքիա․ Չավուշօղլուի խոսքը սխալ է ներկայացվել

Հայկական pastinfo.am լրատավականն այսօր հրապարակել է մի լուր (ավելի ուշ լուրն արտատպվել է նաեւ lurer.com եւ hayeli.am կայքերում), ըստ որի Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է այցելել Թուրքիա։ Լրատվամիջոցը հղում է արել «Sputnik Азербайджан»-ին։ Մինչ անդրադառնալը, թե Չավուշօղլուն իրականում ինչ է ասել, նշենք, որ ադրբեջանական «Sputnik Азербайджан» կայքում նման բովանդակությամբ նյութ չկա։ Տելեգրամյան նույնանուն ալիքում կա խմբագրվածի նշումով մի լուր, որտեղ ասված է, թե թուրքական արտաքին գերատեսչության ղեկավար Չավուշօղլուն նշել է, թե Անթալիայի դիվանագիտական ֆորումին հրավիրվել են նաեւ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։ Ըստ ադրբեջանական աղբյուրի՝ Չավուշօղլուն հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հրավիրյալները կարող են մասնակցություն ունենալ ֆորումի աշխատանքներին։ Այս լուրն, ինչպես նշեցինք, տելեգրամյան ալիքում փոփոխվել է։ «Փաշինյանը խոստացել է այց կատարել Թուրքիա․ Չավուշօղլու» վերտառությամբ լուրը ի սկզբանե տարածվել է ադրբեջանական լրատվադաշտում, սակայն հետագայում լուրերի վերնագրերը խմբագրվել են, ինչպես, օրինակ report.az կայքի պարագայում։ Report.az-ը գրել է, թե հայկական պատվիրակությունը կայցելի Թուրքիա։ Դարձյալ հղում է արվել Չավուշօղլուին՝ նշումով, որ նա ասել է, թե դրա մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ «Անատոլիայի դիվանագիտական ֆորումին մասնակցություն կունենան 50 նախարարներ, միջազգային կազմակերպությունների 30 ներկայացուցիչներ։ Ուզում ենք, որ լսելի լինի յուրաքանչյուրի ձայնը։ Մենք հրավիրել ենք նաեւ Հայաստանի ներկայացուցիչներին։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը մասնակցություն կունենան ֆորումին։ Դրա մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ուրախ կլինենք, եթե դա տեղի ունենա»,- ասված է կայքում։ Ըստ ամենայնի կայքն այսպիսի տեքստ հրապարակելիս օգտվել է թուրքական մերձկառավարական dailysabah.com լրատավական կայքի մի հրապարակումից, որտեղ գրեթե նույն տեքստն է գրված՝ դարձյալ Չավուշօղլուին հղումով, սակայն ոչ ուղղակի մեջբերմամբ։ Թուրքական մեկ այլ հայտնի լրատվամիջոցից՝ Անադոլուից, սակայն, տեղեկանում ենք, որ Չավուշօղլուն ոչ թե ասել է, որ Փաշինյանը այցելելու է Թուրքիա, այլ որ չի բացառվել հնարավորությունը, որ ՀՀ արտգործնախարարն ու հատուկ ներկայացուցիչը կարող են մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Մասնավորապես «Անադոլու» լրատվականում նշված է, որ Չավուշօղլուն ասել է հետեւյալը․ «Հայաստանի արտգործնախարարին (Արարատ Միրզոյան) եւ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին հրավիրել ենք։ (Հայաստանի վարչապետ Նիկոլ) Փաշինյանը վերջերս ասել է, որ մեր հրավիրած անձինք կարող է մասնակցեն Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Ուրախ կլինենք, քանի որ Ադրեբեջանն էլ է մասնակցելու: Այստեղ Ադրբեջանն էլ թող իր կարծիքը ասի, Հայաստանն էլ։ Նույն կերպ այն կլինի նաև վստահության աճին միտված քայլերի մասը»:  Նշենք, որ օրերս առցանց ասուլիսի ժամանակ լրատվամիջոցների հարցերին պատասխանելիս էր Նիկոլ Փաշինյանը հայտնել, որ մեծ հավանականությամբ Հայաստանը կընդունի Թուրքիայում անցկացվող Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը․ «Բայց ամեն ինչ կախված է այդ պահին առկա իրավիճակից»,- ասել էր նա։ Հավելենք նաեւ, որ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հայտնել է, որ ֆորումին մասնակցելու վերաբերյալ վերջնական որոշում դեռեւս չկա։ Հայարփի Բաղդասարյան
19:18 - 27 հունվարի, 2022
Չավուշօղլուն հայտարարել է Հայաստանին Անթալիայի դիվանագիտական ֆորումին հրավիրելու մասին |azatutyun.am|

Չավուշօղլուն հայտարարել է Հայաստանին Անթալիայի դիվանագիտական ֆորումին հրավիրելու մասին |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Հայաստանին Անթալիայի դիվանագիտական ֆորումին հրավիրելու մասին: «Այս տարի մարտի 11-ից 13-ը 2-րդ անգամ անցկացվող Անթալիայի դիվանագիտական ֆորումին Լատինական Ամերիկայից ավելի լայն մասնակցություն ենք ակնկալում: Այս պահին լատինական 6 երկրի ԱԳ նախարարներ հաստատել են իրենց մասնակցությունը: Աշխարհի բոլոր երկրներից բոլորին հրավիրում ենք: Ուզում ենք, որ բոլորի ձայնը այս հարթակում լսելի լինի: Այս պահին իրենց մասնակցությունը հաստատել են արդեն 39 երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներ: Հրավիրել ենք նաև մեր հարևան երկրներին՝ Հայաստանին, Հունաստանին, Կիպրոսի հունական հատվածին, Իսրայելին, Եգիպտոսին», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը: Նախօրեին Անկարայի համալսարանում տեղի ունեցած Լատինական Ամերիկայի դեսպանների հետ հանդիպման ժամանակ Չավուշօղլուն, խոսելով առաջիկա ֆորումի մասին, նշել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր հերթին մասնակցության հրավերներ է ուղարկել աշխարհի մի շարք երկրների ղեկավարներին, այժմ սպասում են պատասխանների:
14:59 - 20 հունվարի, 2022
Զորքերի հայելային հետքաշման համար որպես հիմք այս պահին քննարկվում է խորհրդային սահմանագիծը․ Արարատ Միրզոյան

Զորքերի հայելային հետքաշման համար որպես հիմք այս պահին քննարկվում է խորհրդային սահմանագիծը․ Արարատ Միրզոյան

Զորքերի հայելային հետքաշման մասին խոսելիս խոսում ենք մինչեւ 2020-ի դեկտեմբե՞ր եղած իրավիճակը, 2021-ի մայիսի՞ դրությամբ իրավիճակը, նոյեմբերի՞ դրությամբ իրավիճակը։ Այս մասին այսօր կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հարց հնչեցրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ հիշեցնելով, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է զեկույց, ըստ որի՝ հայելային հետքաշման որոշակի տրամաբանության պարագայում մենք որոշ հայկական գյուղեր առնվազն անպաշտպան ենք թողնում։ Ի պատասխան՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ շատ դետալներ բացահայտել չի կարող, բայց իր ներկայացրած փաթեթում հանգամանալից կերպով նախատեսված են մեխանիզմներ, որոնց գործարկման արդյունքում որեւէ գյուղ կամ ճանապարհ անպաշտպան չի մնա․ «Խոսքը խորհրդային սահմանների մասին է՝ որպես հիմք այդ գործընթացի»,- ասաց Միրզոյանը։ Մամիջանյանը հստակեցրեց՝ որպես տրամաբանություն վերցրել են խորհրդային սահմանները, ոչ թե իր նշած թվականների կարգավիճակներից մե՞կը։ Միրզոյանը նշեց, որ հետքաշման համար որպես հիմք այս պահին քննարկվում է խորհրդային սահմանագիծը։ Մամիջանյանը, հիշատակելով, որ Ստոկհոլմում տեղի է ունեցել Միրզոյանի եւ Չավուշօղլուի հանդիպում, հարցրեց՝ ինչու են այդ հանդիպման մանրամասները գաղտնի պահվում, ի՞նչ է տեղի ունեցել այդ հանդիպմանը։ «Մենք չենք հանդիպել պաշտոնական՝ ինչպես ընդունված է․ խոսքը պաշտոնական հանդիպման մասին չէ։ Մենք ուղղակի մի սենյակից մյուս սենյակ, որտեղ պետք է ունենար նիստը, այդ միջանցքում կողք կողքի ենք քայլել, եւ մեր խոսակցությունը մոտավորապես այսպես է եղել․ «Բարեւ Ձեզ, բարեւ Ձեզ, ուրախ եմ ծանոթանալ, ուրախ եմ ծանոթանալ, մենք տրամադրված ենք կարգավորմանը, մենք էլ ենք տրամադրված կարգավորմանը, էդ դեպքում նշանակենք ներկայացուցիչ, հենց գնանք տուն, անմիջապես կներկայացնենք ներկայացուցիչ, եւ կսկսենք գործընթացը»»,- մանրամասնեց Միրզոյանը՝ կարծիք հայտնելով, որ թեեւ դա պաշտոնական հանիդպում չէր, բայց լավ հանդիպում էր, եւ, ըստ նրա, ազդակները կարծես դրական են։ Նա նշեց, որեւէ գաղտնի հանդիպման մասին խոսք չկա։
18:27 - 19 հունվարի, 2022
Թուրքիան, Կատարը և ԱՄԷ-ն կկարողանան միասին կառավարել Քաբուլի օդանավակայանը. Չավուշօղլու |1lurer.am|

Թուրքիան, Կատարը և ԱՄԷ-ն կկարողանան միասին կառավարել Քաբուլի օդանավակայանը. Չավուշօղլու |1lurer.am|

1lurer.am: Թուրքիան, Կատարը և Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) կարող են Քաբուլում Համիդ Քարզայի անվան միջազգային օդանավակայանը կառավարել եռակողմ հիմունքներով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է Daily Sabah-ը: «Մինչև թալիբների իշխանության գալը Թուրքիան ղեկավարել է Քաբուլի օդանավակայանի ռազմական թևը ՆԱՏՕ-ի գծով։ Քաղաքացիական մասը ղեկավարել է ԱՄԷ-ն»,- ասել է Չավուշօղլուն:   Նրա խոսքով՝ Թուրքիայի և Կատարի ընկերությունները պայմանավորվել են Քաբուլի օդանավակայանի համատեղ կառավարման մասին։ Վերջերս Թուրքիայից տեխնիկական պատվիրակություն էր մեկնել Դոհա՝ կատարական կողմի հետ գործողությունները համակարգելու համար։Միևնույն ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Կատարն ու Թուրքիան օդանավակայանի շահագործման հարցում դեռևս համաձայնության չեն եկել թալիբների հետ: «Թալիբանի» ներկայացուցիչները հայտարարել են, որ կուսումնասիրեն տարբեր երկրների առաջարկները։
13:55 - 28 դեկտեմբերի, 2021
Հայաստանի և Թուրքիայի բանագնացների առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում |azatutyun.am|

Հայաստանի և Թուրքիայի բանագնացների առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում |azatutyun.am|

azatutyun.am: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար երկուստեք նշանակված բանագնացների առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում, այսօր հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն: «Մեր տպավորությամբ, բանագնացների առաջին հանդիպումը տեղի է ունենալու Մոսկվայում: Հայկական կողմը նման ցանկություն է հայտնել: Բացի այդ, մենք ուզում ենք, որ հանդիպումից առաջ էլ կողմերը ուղիղ շփումներ ունենան: Բանագնացները նշանակվել են ուղղակի երկխոսության համար», - նշել է Թուրքիայի արտգործնախարարը: Չավուշօղլուն նաև նշել է, որ շուտով Երևան-Ստամբուլ չարթերային չվերթներ կմեկնարկեն: Նրա խոսքերով, կողմերը փոխայցելություններով և անմիջական շփումներով պետք է ճանապարհային քարտեզ մշակեն, հստակեցնեն հարաբերությունների կարգավորմանը միտված քայլերը: Թուրք նախարարը հերթական անգամ ընդգծել է, որ այս գործընթացում իր քայլերը Անկարան համակարգում է Բաքվի հետ:
15:57 - 27 դեկտեմբերի, 2021