Լիլիթ Մակունց

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն է։ 7-րդ գումարման Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն էր, դրանից առաջ՝ ՀՀ մշակույթի նախարարը։

Ծնվել է 1983թ․ նոյեմբերի 7-ին։ 1999-2003 թվականներին սովորել է Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում, ստացել է բակալավրի աստիճան։

Նույն ֆակուլտետում 2003-2005 թվականներին սովորել է մագիստրատուրայում: 2014 թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում: 2015 թվականի ամռանը անցել է դիպլոմավորված դասընթաց Ամերիկայի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի ամառային դպրոցի շրջանակներում: 2005 թվականից մինչ օրս դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում:

2018 թվականի փետրվարին զբաղեցրել է Հայ-ռուսական համալսարանի միջազգային կապերի եւ համագործակցության բաժնի ղեկավարի պաշտոնը: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 2 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

2021 թվականի օգոստոսին նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան։

Ըստ Մակունցի՝ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպը հետևանք է հանրային սպառնալիքների |civilnet.am|

Ըստ Մակունցի՝ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպը հետևանք է հանրային սպառնալիքների |civilnet.am|

civilnet.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ապրիլի 30-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրդադարձավ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ կատարված միջադեպին։ «Ուզում եմ արձանագրել, որ բռնության մերժումը, բռնության բացառումը մեր հիմնարար արժեքներից և սկզբունքներից է»,- ասաց Մակունցը։ Խմբակցության ղեկավարի գնահատմամբ՝ պետք չէ միջադեպը դիտարկել որպես առանձին դեպք։  «Այն հետևանք է հանրային սպառնալիքների, բռնության կոչերի, սեռական բնույթի հայհոյանքների, մարդու արժանապատվությունը ոտնահարող հայտարարությունների, որոնք առցանց, օնլայն տիրույթից տեղափոխվել են օֆլայն տիրույթ։ Որևէ կերպ չարդարացնելով և իհարկե հավատարիմ մնալով բռնության մերժման արժեքին, սկզբունքին, գաղափարին՝ պետք է դիտարկել այս միջադեպը հենց այդ համատեքստում»,- նշեց Մակունցը։ Լիլիթ Մակունցի կարծիքով՝ ապօրինի ձեռքբերված գույքի բռնագանձման մասին վերջերս ընդունված օրենքը, Ալեն Սիմոնյանի՝ դրան հետևած հրապարակային ելույթները անմիջականորեն կապված են տեղի ունեցածի հետ։ Լրագրողի հարցին՝ ակնարկո՞ւմ է, որ ինչ-որ մարդիկ են այս ամենի հետևում, Մակունցը պատասխանեց՝ այո, այն բոլոր մարդիկ, որոնք ապօրինի գույք են ձեռք բերել։ «Ես անուններ հնչեցնել չեմ կարող, անուններ հնչեցնելը կոնկրետ մարմինների պարտականությունն է, եթե նրանք արդեն ունեն կամ երբ ունենան տվյալներ»,- նշեց նա և հշեցրեց՝ Ալեն Սիմոնյանը ուղիղ եթերում ասել է, որ զղչում է և ստիպված է եղել այդպես վարվել։ «Այնպես չէ, որ որևէ մեկը որևէ բան արդարացնում է։ Իրավական գնահատականները կհնչեցնեն իրավական մարմինները»,- նշեց նա։ Ապրիլի 29-ին միջադեպ է տեղի ունեցել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվատ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանի միջև։ Կողմերից յուրաքանչյուրը մյուսին է մեղադրում ծեծկռտուքը սկսելու համար։
16:01 - 30 ապրիլի, 2020
«Իմ քայլը» առաջարկում է քրեականացնել ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը

«Իմ քայլը» առաջարկում է քրեականացնել ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը քրեականացնող օրենքի նախագիծ են դրել շրջանառության մեջ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր շրջանառության մեջ է դրվել իմ և ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորներ՝ Արարատ Միրզոյանի, Լիլիթ Մակունցի, Հովհաննես Հովհաննիսյանի, Մխիթար Հայրապետյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Սարգիս Խանդանյանի, Արսեն Ջուլֆալակյանի և Թագուհի Ղազարյանի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Սույն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում ենք՝ քրեականացնել ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը: Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, քրեականացնելով ցեղասպանության հրապարակային և ուղղակի հրահրումը, ՀՀ-ն կշարունակի ցեղասպանությունների կանխարգելման գործընթացին ուղղված քայլերը՝ միաժամանակ ապահովելով Կոնվենցիայի շարունակական իրացվելիությունը: Նախագծի ընդունմամբ ՀՀ-ն կկատարի Կոնվենցիայից բխող պարտավորությունը՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված արաքների պատժելիության տեսանկյունից և կլրացվի այն բացը, որն այսօր առկա է ՀՀ քրեական օրենսգրքում: Մարդկայնության դեմ այդ հանցագործության ճանաչումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանը, կայունությանը և ժողովուրդների միջև համերաշխությանը, ինչպես նաև ոճրագործությունների կանխարգելմանը»,– գրել է նա:
23:36 - 23 ապրիլի, 2020
Երկու պատգամավորները խմբակցությանը չեն տեղեկացրել՝ երաշխավորություն ներկայացնելու մասին. Մակունց |factor.am|

Երկու պատգամավորները խմբակցությանը չեն տեղեկացրել՝ երաշխավորություն ներկայացնելու մասին. Մակունց |factor.am|

factor.am: «Իմ քայլը» խմբակցության ոչ թե հինգ, այլ երկու պատգամավոր է երաշխավորություն ներկայացրել մի անձի համար։ Այդ մասին տեղեկացրեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Նա նշեց, որ երկու պատգամավորները խմբակցությանը չեն տեղեկացրել երաշխավորություն ներկայացնելու իրենց մտադրության մասին, թեև նման հարցերը մշտապես նախապես քննարկվում են։ Մակունցը կարծում է՝ խմբակցությանը տեղյակ չպահելը, հավանաբար, կապված է կորոնավիրուսային իրավիճակով. հավաքվելու բարդություն կա։ Հիշեցնենք, որ մամուլում գրվել է այն մասին, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հինգ պատգամավոր անձնական երաշխավորություն է ներկայացրել Հոլիվուդի հայազգի կինոպրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանի խափանման միջոցի փոփոխության համար։ Մարտիրոսյանի փաստաբան Կարեն Բատիկյանը նշել էր, որ անձնական երաշխավորություն ներկայացրած  պատգամավորներն են՝ Նիկոլայ Բաղդասարյանը, Հայկ Սարգսյանը, Սիսակ Գաբրիելյանը, Սերգեյ Ատոմյանը և Ռուստամ Բաքոյանը։
19:13 - 22 ապրիլի, 2020
Մակունցը պարզաբանեց տեքստիլի արտադրամասերի աշխատանքի հետ կապված խնդիրը

 |armenpress.am|

Մակունցը պարզաբանեց տեքստիլի արտադրամասերի աշխատանքի հետ կապված խնդիրը |armenpress.am|

armenpress.am: Տեքստիլի արտադրամասերը կանոնների պահպանմամբ կարող են գործել միայն նախապես նախարարությանը դիմելուց հետո: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն՝ անդրադառնալով գործընկերների՝ տեքստիլի արտադրամասի աշխատանքի հետ կապված մտահոգություններին: « Պարետատունը հայտարարել էր, որ ապրիլի 20-ից կսկսեն աշխատանքները գործարկվել տեքստիլ արտադրամասերում, եթե վարակի տարածման ինտենսիվությունը նվազ լինի 1-ից: Այս պահին վարակի տարածման ինտենսիվությունը 1-ից բարձր է: Եվ դրա հետ կապված պարետատունը լրացուցիչ հայտարարություն կանի: Միևնույն ժամանակ, տեքստիլ արտադրողները հանդիպում են ունեցել էկոնոմիկայի նախարարությունում և խնդրել են, որ առաջարկվող կանոնների պահպանմամբ աշխատեն միայն այն արտադրամասերը, որոնք նախապես կդիմեն Էկոնոմիկայի նախարարությանը, քանի որ կան տեքստիլ արտադրամասեր, որոնք չեն ուզում առաջարկվող պայմաններով աշխատել: Այս կապակցությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն, և հենց այսօր պարետի համապատասխան որոշումը կայացվելու է, որ այն արտադրողները, որոնք համաձայն են առաջարկվող կանոնների պահպանմամբ աշխատելու, դիմում են նախարարություն և այնուհետև կարող են ծավալել իրենց գործունեությունը »,- ասաց Մակունցը: ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը նկատեց, որ այդ ընկերությունների համար այնպիսի նախապայմաններ են դրված, օրինակ՝ սոցիալական հեռավորության պահպանում, որ դա նշանակում է՝ չեն կարող աշխատել:  «Դե, եթե չեն կարող աշխատել, այդ 2600 ընտանիքներին պետությունը պետք է աջակցի: Եթե չի կարելի աշխատել, չպետք է աշխատեն, բայց որ պետությունը պետք է քայլեր ձեռնարկի, աջակցի այս ընտանիքներին, սա միանշանակ է: Հիմա ստացվում է, որ ասվում է մի աշխատեք, նաև այնպիսի չափանիշներ են սահմանվել, որ նրանց այդ աջակցությունը չի հասնում, նաև այդ մարդկանց 100 հազար դրամ տուգանում են: Այսպես չի լինելու»,-ասաց նա: Ապրիլի 21-ին «Գլորիա» կարի ֆաբրիկայի տասնյակ աշխատակիցներ մուտք են գործել գործարան և պահանջել, որ ֆաբրիկան վերաբացվի, որպեսզի իրենք կարողանան աշխատել: Աշխատակիցներին բարկացրել է այն, որ ֆաբրիկայի ղեկավարությունը որոշել է ևս 1 ամիս երկարացնել աշխատանքի դադարը։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանները։ Աշխատակիցներից մի քանիսին բերման են ենթարկել։
18:37 - 22 ապրիլի, 2020
«Իմ քայլը» ակնկալում է, որ կարճ ժամանակում պատասխանատվության ենթարկվածներ կլինեն արտահոսքի համար |lragir.am|

«Իմ քայլը» ակնկալում է, որ կարճ ժամանակում պատասխանատվության ենթարկվածներ կլինեն արտահոսքի համար |lragir.am|

lragir.am: ««Իմ քայլը» խմբակցության համար անընդունելի է այն, ինչ տեղի է ունեցել: Եվ մենք ակնկալում ենք, որ կարճ ժամանակում այդ ամենն ունենալու է հետևանքներ»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով վարչապետի ուղիղ եթերից առաջ արված կադրերի արտահոսքին: Նա նշեց, որ տարբեր մեկնաբանություններ կարող են հնչել տեղի ունեցածի հետ կապված: «Կարող են հնչել մեկնաբանություններ ոչ պրոֆեսիանալիզմի, անփութության կամ նույնիսկ դիտավորության տեսանկյունից, մեզ համար սա առաջին հերթին տեղեկատվական անվտանգության խնդիր է: Եվ այն ընթացքում, երբ վարչապետը տեղյակ չէր, որ իրականում ուղիղ հեռարձակում է տեղի ունենում, աշխատակազմի կամ գործընկերների հետ շփվելիս կարող էր հնչել արտահայտություն կամ նախադասություն, և դա լիներ կարևորոգույն խնդիր զուտ անվտանգության տեսակետից: Հետևաբար, մենք առաջին հերթին հարցը դիտարկում ենք հենց այդ կտրվածքով և ակնկալում ենք, որ կարճ ժամանակահատվածում այդ ամենն ունենալու է հետևանքներ: Այն անձինք, ովքեր պատասխանատու են կատարվածի հետ կապված, նրանք նույնպես կկրեն պատասխանատվություն»,- ասաց Մակունցը: Նրա խոսքով՝ եթե կարճ ժամանակահատվածում դա տեղի չունենա, «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստվում է ՀՌԱՀ-ի խորհրդին հրավիրել խմբակցություն և ոչ միայն պահանջել, հորդորել, որ նման դեպքերը բացառվեն հետայսու, այլ նաև զբաղվեն պատասխանատվության հարցով:
12:22 - 20 ապրիլի, 2020
Եղել են տարբեր իրավիճակներ, երբ մենք այնուամենայնիվ կարողացել ենք համոզել ընդդիմությանը. Լիլիթ Մակունց |news.am|

Եղել են տարբեր իրավիճակներ, երբ մենք այնուամենայնիվ կարողացել ենք համոզել ընդդիմությանը. Լիլիթ Մակունց |news.am|

news.am: Այս փուլում Արցախում է գտնվում «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավորական խումբը, մի մասը առողջական խնդիրների պատճառով այսօր Երեւանում չէ, մյուսներն էլ ռիսկային գոտում գտնվող անձինք են։ Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, լրագրողների հետ զրույցում  ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով զանգերի եւ տեղաշարժի մասին տեղեկություններ հավաքագրելու վերաբերյալ նախագծի չընդունմանը։ «ԱԺ կանոնակարգ օրենքը հետեւյալն է ասում. եթե ներկա գտնվող պատգամավորները, բոլոր խմբակցություններից քվեարկում են, ապա անհրաժեշտ է լինում ձայների ընդամենը 43 ձայն, որպեսզի նախագիծն անցներ։ Եթե մյուս խմբակցությունները բոյկոտում են եւ չեն քվեարկում, ապա անհրաժեշտ է լինում 67 ձայն։ Ընդդիմադիրների հասցեին մեղադրանքներ չեմ հնչեցրել, հնչեցրել եմ արձանագրում մի հանգամանքի, երբ մենք խոսում ենք… գիտեք՝ մենք շատ բաների մասին կարող ենք խոսել, կարող ենք խոսել դավադրությունների տեսություններից, կարող ենք խոսել քննադատություններ հնչեցնել, առաջարկներ ներկայացնել»,- ասաց Մակունցը։ Լիլիթ Մակունցը պատմեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը երեկ մինչեւ ուշ ժամ հետամուտ է եղել բոլոր հնչեցված առաջարկները քննարկելու Կառավարության հետ. «Կառավարությունն էլ ընդունել է առաջարկների բավականին մեծ փաթեթ եւ գնացել է զիջումների, որպեսզի ուղղակի անցներ նախագիծը մի բանի համար։ ԱԺ-ի լիագումար նիստերի դահլիճում մեր ընդդիմադիր գործընկերների կողմից հնչում էր, որ բուժաշխատողները հնարավոր է՝ չեն հասցնում եւ Ոստիկանությունը չի հասցնում իրավիճակ վերահսկել։ Բայց չէ՞ որ այս գործիքը նրա համար էր արվում, որ կարողանայինք հնարավորինս դանդաղեցնել այդ գործընթացը։ Միտված էր նաեւ բուժաշխատողների աշխատանքը չպարալիզացնելուն։ Կյանքեր փրկվում են նաեւ նրանով, որ բուժաշխատողները կարողանային հավուր պատշաճի ժամանակ հատկացնել յուրաքանչյուր հիվանդին»։ Լրագրողի դիտարկմանը, որը «Իմ քայլի» ներսում կար ակնհայտ անհամաձայնություն այդ նախագծի հետ կապված, եւ գուցե դրանո՞վ էր պայմանավորված նրանց ներկա չգտնվելը, Մակունցն ասաց. ««Իմ քայլը» խմբակցությունում պատգամավորները, ինչպես նաեւ մյուս խմբակցության պատգամավորներն ունեին հարցեր։ Կարծում եմ, որ խմբակցության միասնական քվեարկությունն ամեն ինչ ասում է»։ Հարցին՝ եթե «Իմ քայլը» գիտեր, որ այդքան պատգամավոր չի կարող ներկա գտնվել ԱԺ-ում, արդյոք ակնկալիք կա՞ր ընդդիմադիրներից ստանալ ձայներ, Մակունցն ասաց. «Այո, եղել են տարբեր իրավիճակներ, երբ մենք այնուամենայնիվ կարողացել ենք համոզել ընդդիմությանը»։
17:19 - 31 մարտի, 2020
Խմբակցությունների տեսակետները` հեռախոսային խոսակցությունների վերահսկման փաթեթի վերաբերյալ |hetq.am|

Խմբակցությունների տեսակետները` հեռախոսային խոսակցությունների վերահսկման փաթեթի վերաբերյալ |hetq.am|

hetq.am: Հեռախոսային խոսակցությունները վերահսկելու Կառավարության հեղինակած նախագծերի փաթեթն ինչպես առաջին ընթերցման ժամանակ, այնպես էլ երկրորդ ընթերցմանը կողմ կքվեարկի միայն քաղաքական մեծամասնությունը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն ասաց` իր մոտ տպավորություն է, որ անձը, երբ քաղաքական գործիչ է դառնում, մոռանում է մասնագիտական գիտելիքները, սակայն պետք է ֆիքսել, որ նաև այդ մասնագիտական գիտելիքների շնորհիվ են անձինք քաղաքական գործիչ դառնում: «Ինձ մոտ տպավորություն է, որ քաղաքական մեծամասնությունը մեկ առաքելություն ունի` պաշտպանել Կառավարությանը ընդդիմությունից»,- ասաց Սիմոնյանը: Ըստ պատգամավորի` փոփոխությունների առաջարկը համաչափ չէ, քանի որ ցանկալի արդյունք այս փոփոխություններով չի ապահովվելու: Սիմոնյանի խոսքով` այս սահմանափակումը վերջին միջոց չէր, որ կարելի էր կիրառել. «Եթե դեռևս սահմանում ջերմություն ունեցող մարդկանց չեք մեկուսացնում, եթե անձը ջերմությամբ դիմում է հիվանդանոց, իրեն ասում են՝ ինքնամեկուսացեք, եթե էդ խնդիրները չեք լուծել, ինչու եք հավելյալ սահմանափակումներր կիրառում»,- ասաց նա: Մինչ այդ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնել էր, որ չեն կարող նման նախագծի կողմ քվեարկել: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության քարտուղարը` Արման Աբովյանը: Վերջինս անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի ելույթին: Վերջինս մանիպուլյացիաների մեջ էր մեղադրել ընդդիմությանը: Աբովյանն ասաց, որ երեկ նմանատիպ ելույթներով էին հանդես գալիս մեծամասնության պատգամավորները, սակայն այսօր ընդդիմությանն են մեղադրում մանիպուլյացիաների մեջ: «Տպավորություն եք ստեղծում, որ դուք կյանքեր եք փրկում, իսկ ընդդիմությունը դեմ է: Էնպես արեք, որ քսան հոգուց ավելի մարդ չհավաքվի, պապիները նարդի են խաղում, իսկ ոստիկանների ռեսուրսը չի հերքում: Էս պայմաններում ասում եք ընդդիմությունը մանիպուլյացիա է անում»,- ասաց նա: Պատգամավորը պնդեց` նման մեխանիզմն արդյունավետ չի լինելու: Քաղաքական մեծամասնության տեսակետը ներկայացրեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Վերջինս հիշեցրեց, որ այս վիրուսի առանձնահատկությունն այն է,  որ տարածումը արագ է տեղի ունենում, հետևաբար կանխարգելումը ևս համաչափ պետք է լինի: Մակունցի խոսքով` աշխարհի շատ երկրներ են սահմանափակումներ կիրառում, ինչն արդարացված է` կանխարգելիչ նպատակ կա: «Նախագիծը միտված է արագ գործողություններ ձեռնարկելուն, որը հնարավորություն կտա կանխարգելելու տարածումը և այո, փրկելու կյանքեր»,- ասաց նա: Մակունցն ընդգծեց` նախագիծը գաղտնալսում չի ենթադրում, պարզապես արձանագրում է զանգի փաստը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ արտահերթ ելույթով հանդես եկավ` ընդգծելով, որ նախագիծը չի գործելու սովորական պայմաներում, նաև արտակարգ դրությունում, այլ միայն համաճարակի հետևանքով ձևավորված արտակարգ դրության ժամանակ:
13:08 - 31 մարտի, 2020
Չեմ կարծում, որ նպատակահարմար է պարապուրդի մատնել Ազգային ժողովը․ Լիլիթ Մակունցը՝ ԱԺ նիստերը հետաձգելու մասին |aysor.am|

Չեմ կարծում, որ նպատակահարմար է պարապուրդի մատնել Ազգային ժողովը․ Լիլիթ Մակունցը՝ ԱԺ նիստերը հետաձգելու մասին |aysor.am|

aysor.am: Պատգամավորները պահպանում են առողջապահության նախարարության ցուցումները, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Նա նշեց, որ ԱԺ նիստեր չգումարելու կարիք չի տեսնում․ «Չեմ կարծում, որ նպատակահարմար է պարապուրդի մատնել Ազգային ժողովը։ Կյանքը ՀՀ-ում չի կարող կանգնել, պետք է ակտիվ աշխատենք։ Չենք կարող մեր աշխատանքները դադարեցնել», - ասաց Մակունցը։ Վերջինս ընդգծեց՝ անձինք, ովքեր խոցելի խմբում են, տարիքյաին առումով կամ առողջական վիճակի հետ կապված խնդիրներ ունեն, չեն հաճախում աշխատանքի։ «Նրանց բացակայությունը հարգելի է համարվելու, բայց աշխատանքներն ԱԺ-ն պետք է կատարի։ Աշխատակազմն ըմբռնումով է մոտենալու այն աշխատողներին, ովքեր գալու հետ կապված կունենան խնդիրներ», - ասաց Մակունցը։
12:52 - 24 մարտի, 2020
2 շաբաթում Հայաստան է մտել 42.000-45.000 մարդ. Լիլիթ Մակունցը խրոնոլոգիա է ներկայացրել

2 շաբաթում Հայաստան է մտել 42.000-45.000 մարդ. Լիլիթ Մակունցը խրոնոլոգիա է ներկայացրել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը «Ֆեյսբուք»-ի իր էջում կորոնավիրուսի հետ կապված հետաքրքիր խրոնոլոգիա է ներկայացրել: Նա նշել է. «Փետրվարի 24. Փակվեց Հայաստանի սահմանը Իրանի հետ՝ բացառությամբ բեռնափոխադրումների եւ քաղաքացիների վերադարձի համար: Հետագայում սահմանը փակվեց ամբողջությամբ: Միաժամանակ ժամանակավոր դադարեցվեց Չինաստանի հետ առանց վիզայի մուտքի ռեժիմը: Սկսեցին ձեռնարկվել արտակարգ միջոցառումներ: Մարտի 1. Հայաստանում հայտնաբերվեց մեկ դեպք: ՀՀ քաղաքացին վերադարձել էր հայրենիք Իրանից: Ծաղկաձորում մեկուսացվեցին շփված բոլոր անձինք: Մարտի 2. Հայաստանում դպրոցները փակվեցին մեկ շաբաթով: Մարտի 10. Իտալիայում հայտարարվեց ամբողջական կարանտին: Մարտի 11. Հայաստանում գրանցվեց 3 նոր դեպք Իտալիայից ժամանած անձանց շրջանակում: Մարտի 11. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց ՊԱՆԴԵՄԻԱ: Մարտի 12. Հայտնաբերվեց Էջմիածնի դեպքը: Կտրուկ միջոցառումներ սկսեցին ձեռնարկվել: Մարտի 12. Մանկապարտեզները, դպրոցները, բուհերը փակվեցին Հայաստանում: Մարտի 12. Դադարեցվեց քարոզարշավը, վարչապետը վերադարձավ արձակուրդից, պետական կառավարման ողջ համակարգն անցավ արտակարգ ռեժիմի: Մարտի 13. Չեխիան հայտարարեց կարանտին: Գերմանիայի եւ Ավստրիայի հետ սահմաններին հսկողություն է սահմանվել, 15 երկրների քաղաքացիների մուտքը արգելված է: Մարտի 14. Փակվեց Վրաստանի հետ սահմանը՝ բացառությամբ բեռնափոխադրումների: Փակվեցին թատրոնները, գրադարանները եւ այլ մշակութային օջախներ, արգելվեցին բոլոր հանրային միջոցառումները: Լրացուցիչ տեղեկություն. օրական օդային եւ ցամաքային ճանապարհով մուտքը Հայաստան կազմում է միջինում 3000 անձ: Այսինքն՝ 2 շաբաթվա կտրվածքով այդ թիվը կազմում է շուրջ 42.000-45.000 մարդ: Այս պատճառով է, որ կառավարությունը առաջնահերթ ինքնամեկուսացման հորդոր է հնչեցրել:
16:56 - 16 մարտի, 2020
Աշխատող ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի եկամտահարկով |armenpress.am|

Աշխատող ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի եկամտահարկով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրենքի նախագիծը:  «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած նախագծով առաջարկվում է մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում մի շարք մասնագիտություններով սովորող և միաժամանակ աշխատող անձանց եկամտային հարկը վերադարձնել՝ ուսման վարձի փոխհատուցման նպատակով:  Այն ուսանողները, որոնք կառավարության սահմանված մասնագիտությունների ցանկով սովորելուն զուգահեռ կաշխատեն, ուսումնական տարվա ավարտից հետո պետությունը ուսման վարձը կփոխհատուցի եկամտային հարկի վերադարձի տեսքով, եթե եկամտային հարկը կբավարարի ուսման վարձի չափով` ոչ ավել, քան ուսման վարձը: Նախատեսում է այդ կարգավորումը կիրառել միայն մագիստրատուրայի, ասպիրանտուրայի, օրդինատուրայի համար: Առաջարկվող արտոնությունը կգործի կառավարության կողմից սահմանված մասնագիտություններում: Վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարը հաշվարկվում է  2020 թվականի սեպտեմբերի 1-ից: Նախագիծն ընդունվեց՝ ստանալով 102 կողմ, 2 դեմ, 4 ձեռնպահ ձայն:
16:51 - 06 մարտի, 2020
Մենք գտնում ենք, որ Հայաստանում ՍԴ-ն այսօր այնքան էլ անկախ չէ. Լիլիթ Մակունց |aysor.am|

Մենք գտնում ենք, որ Հայաստանում ՍԴ-ն այսօր այնքան էլ անկախ չէ. Լիլիթ Մակունց |aysor.am|

aysor.am: Խնդիրը Սահմանադրական դատարանի կայացրած վճիռների կամ անհատների մեջ չէ, խնդիրն այս հաստատության և ողջ դատական համակարգի անկախության, անկողմնակալության մեջ է, «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ ԱՄՆ-ում իր ելույթի ժամանակ ասել է ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։«Մենք գտնում ենք, որ Հայաստանում ՍԴ-ն այսօր այնքան էլ անկախ չէ, և կան դատավորներ, որոնք անկախ են պետությունից, բայց կախում ունեն որոշ քաղաքական խմբերից և անհատներից։ Սա նոր Հայաստանում խնդիր է, այդ պատճառով պետությունը որոշեց գնալ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու ճանապարհով։ Դա պետք է որոշի հանրությունը՝ հանրաքվեի միջոցով։ Հանրությունը կորոշի՝ փոխե՞լ Սահմանադրական դատարանի կազմը, թե՞ ոչ», - ասել է խորհրդարանականը։Մակունցը նաև համոզմունք է հայտնել, որ շատ կարևոր է հանրաքվեն անցկացնել հիմա։«Արդարադատության նախարարությունում արդեն աշխատանքային խումբ է ստեղծվել, որն աշխատում է դատական համակարգի՝ ներառյալ Սահմանադրական դատարանի բարեփոխումների վրա, և այն կարող է փակուղի մտնել ՍԴ որոշ դատավորների պատճառով, ու այդ ողջ գործընթացը կարող է վտանգվել», - ասել է ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցության ղեկավարը։
13:07 - 04 մարտի, 2020
Մենք չենք տարանջատում բոյկոտ քարոզողներին, չմասնակցել քարոզողներին «ոչ» քարոզողներից․ Լիլիթ Մակունց |lragir.am|

Մենք չենք տարանջատում բոյկոտ քարոզողներին, չմասնակցել քարոզողներին «ոչ» քարոզողներից․ Լիլիթ Մակունց |lragir.am|

lragir.am: - Տիկին Մակունց, 46 հասարակական կազմակերպություններ դիմել են իշխանություններին և կոչ է անում մինչև սահմանադրական հանրաքվեն հստակեցնել դատական բարեփոխումների հետ կապված քայլերը և արագացնել այդ գործընթացը։ Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունը։ - Ես ծանոթ եմ հայտարարությանը, սակայն «Իմ քայլը» խմբակցությունը և ՔՊ վարչությունը դեռ չեն հասցրել այն քննարկել։ Իհարկե, մշտապես կապը պահելը քաղաքացիական հասարակության հետ շատ կարևոր է, և նաև նրանց դիտարկումները մշտապես մեր ուշադրության կենտրոնում են։ Այլ հարց է, որ քաղաքական գնահատականի հետ կապված հարց են բարձրացնում այդ կազմակերպությունները։ Իմ դիտարկմամբ, եթե քաղաքական որոշակի էջ փակելու միտումով պետք է քաղաքական գնահատական հնչեցվի, ապա, կարծում եմ, որ դա պետք է քննարկել հանրաքվեից հետո։ - Ըստ էության, այդ կազմակերպությունները քննադատում են իշխանություններին, որ չեն տվել նախկին ռեժիմի քաղաքական գնահատականը։ Դուք մտածում եք, որ հանրաքվեով ՍԴ-ի խնդիրը լուծեք, նո՞ր միայն քննարկեք քաղաքական գնահատական տալու հարցը։ - Ես ՀԿ-ների հայտարարությունը դիտարկել եմ որպես առաջարկ, կարող ենք այն մեկնաբանել որպես քննադատություն։ Իմ անձնական կարծիքով, եթե մենք նկատի ունենք, որ անցյալի քաղաքական էջը պետք է փակվի գնահատական հնչեցնելով, ապա կարծում եմ՝ դա կարող ենք քննարկել միայն հանրաքվեից հետո, ոչ այս փուլում։ - Հանրաքվեի հետ կապված ԼՀԿ-ն և ՀՅԴ-ն որոշել են հանձնաժողովներում ունենալ ներկայացուցիչներ, թեև նրանք բոյկոտի կամ չմասնակցության վերաբերյալ դիրքորոշումներ են հայտնել։ Ինչպե՞ս եք դա գնահատում։ - Կարծում եմ՝ այդ քայլը հակասում է իրենց քաղաքական դիրքորոշմանը, որոնք ի սկզբանե հնչեցրել են, որովհետև եթե իրենք հայտարարում են, որ չեն մասնակցում քաղաքական գործընթացին, եթե կոչ են անում բոյկոտել և չմասնակցել հանրաքվեին, ապա անհասկանալի է մնում, թե այդ դեպքում ինչու են աջակցում «ոչ» քարոզողներին՝ համապատասխան հանձնաժողովի անդամներ ներկայացնելով։ Սա նշանակում է, որ իրենք, այնուամենայնիվ, աջակցում են «ոչ»-ին։ - Սահմանադրական հանրաքվեի այս գործընթացը որքանո՞վ է խանգարելու խորհրդարանի աշխատանքին՝ հաշվի առնելով, որ արդեն այսօր շատ պատգամավորներ տարբեր շտաբներում փորձում են համակարգել աշխատանքները։ Ընտրությունները որևէ պարագայում չեն կարող խոչընդոտել ինստիտուտների աշխատանքներին։ Մենք գնում ենք առաջ, ավելին, առաջիկա քառօրյայում ընդգրկված են լինելու բավականին կարևոր նախագծեր, այդ թվում դատական ոլորտին առնչվող նախագծեր, որը կվերաբերի նաև բարեվարքության կանոններին։ Այնպես որ, որևէ բան կաթվածահար չի լինում, իսկ պատգամավորի աշխատանքի ժամերը նորմավորված չեն, նրանք  այսպես թե այնպես գործունեություն ծավալում էին ոչ միայն ԱԺ պատերից ներս, այլև համայնքներում։ Այս առումով որևէ խնդիր չի առաջանում և ինստիտուտների բնականոն աշխատանքը չի խաթարվում։ Պարզապես մենք ավելի շատ աշխատանք ունենք անելու այս փուլում, քան սովորաբար պիտի անեինք։ - Ձեր գնահատմամբ, ՀՀԿ-ն որքանով է մասնակցում «ոչ»-ի քարոզարշավին, թեև հայտարարել են, որ չեն մասնակցում։ - Ես տեղ-տեղ թաքնված, տեղ-տեղ անթաքույց «ոչ»-ի  քարոզ եմ տեսնում իրենց կողմից։ Ամեն դեպքում, ընթացքը ցույց կտա, քարոզարշավը նոր է մեկնարկել։ Համենայնդեպս, մենք որևէ կերպ չենք տարանջատում բոյկոտ քարոզողներին, չմասնակցել քարոզողներին «ոչ» քարոզողներից։ Ես կարծում եմ, որ քաղաքական կուսակցությունները չեն կարող անմասն մնալ քաղաքական գործընթացներից, որովհետև նրանց չմասնակցությունը ևս հետևանք է ունենալու հենց իրենց քաղաքական օրակարգի առումով։ Շարունակությունը՝ lragir.am-ում։
09:32 - 27 փետրվարի, 2020
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրինագծին |armenpress.am|

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրինագծին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկմանը դրական եզրակացություն տվեց  մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում մի շարք մասնագիտություններով սովորող և միաժամանակ աշխատող անձանց եկամտային հարկը վերադարձնելու նախագծին: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց Սիսակ Գաբրիելյանը: Նախագծով սահմանվում է, որ այն ուսանողները, որոնք կառավարության սահմանված մասնագիտությունների ցանկով սովորելուն զուգահեռ կաշխատեն, ուսումնական տարվա ավարտից հետո պետությունը ուսման վարձը կփոխհատուցի եկամտային հարկի վերադարձի տեսքով, եթե եկամտային հարկը կբավարարի ուսման վարձի չափով` ոչ ավելի, քան ուսման վարձը: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում կատարվել է 3 փոփոխություն: «Նախագծով առաջարկվում էր, որ սույն օրենքով նախատեսված փոխհատուցման իրավունքից չեն կարող օգտվել ոչ ռեզիդենտ եկամտային հարկ վճարողները: Եղավ քննարկում, որ դժվար կլինի տարբերակել ոչ ռեզիդենտը և ռեզիդենտը: Ձևակերպումը փոխել ենք՝ սահմանելով, որ կարող են օգտվել միայն ՀՀ քաղաքացիները: Սա կառավարության առաջարկությունն էր, ինչը մեզ համար ընդունելի է»,-ասաց Գաբրիելյանը: Առաջին ընթերցմամբ քննարկմանը ներկայացված նախագծում նշված էր, որ ֆիզիկական անձը առաջարկվող հնարավորությունից կարող է օգտվել միայն մեկ անգամ: Գաբրիելյանը նկատեց՝ անհասկանալի էր ձևակերպումը, թե ինչ է նշանակում մեկ անգամը: Ձևակերպումն արվել է հետևյալ կերպ՝ վարձու աշխատող հանդիսացող սովորող ուսանողը կարող է օգտվել դրանից միայն մեկ մասնագիտություն ձեռք բերելու համար: Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծում նշվում էր, որ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող տասներորդ օրը և տարածվում է  2020 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագող իրավահարաբերությունների վրա: Գաբրիելյանը նշեց՝ կար որոշակիության խնդիր, և իրենք ձևակերպել են հետևյալ կերպ՝ վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարը հաշվարկվում է  2020 թվականի սեպտեմբերի 1-ից: Առաջարկություններ են եղել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից: Առաջարկ է եղել, որ արտոնությունը տարածեն նաև բակալավրիատի ուսանողների վրա, սակայն հեղինակների համար առաջարկն այս պահին ընդունելի չի եղել՝ թեև նախագծի սկզբնական մշակման փուլում հենց այդպես էին նախատեսել: «Մենք կարծում ենք, որ սկզբնական փուլում ավելի լավ է սկսել քայլ առ քայլ: Տեսնենք, թե օրենքն այս շրջանակի համար ինչպես է գործում, հետագայում, եթե հաջող ընթացք լինի, կարելի է քննարկել նաև բակալավրիատի ուսանողների համար այն ևս հասանելի դարձնելու տարբերակը՝ միայն ավարտական վերջին կուրսում»,-ասաց Գաբրիելյանը: Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը հիշեցրեց, որ կառավարությունը երկու առաջարկ է ներկայացրել նախագծի համար: «Մենք համաձայն չլինելով կամ վիճարկելով նպատակադրումը կամ դրան հասնելու գործնական հնարավորությունները, այդուհանդերձ, օրենքը, հավանաբար, կընդունվի, և դա պետք է կիրառել: Եվ կիրառության առումով 2 խնդիր տեսել ենք, որոնց վերաբերյալ ներկայացրել ենք առաջարկություններ»,-ասաց նա ու նկատեց՝ իրենց առաջարկներով հեղինակներն արդեն հստակեցումներ արել են: Նախագիծը քվեարկությամբ ստացավ դրական եզրակացություն:
14:26 - 26 փետրվարի, 2020
Իրավաբանական հանրության ներկայացուցիչները չեն կարող քաղաքական պատասխանատվություն կրող կողմ լինել. Լիլիթ Մակունցը պատասխանել է Ռուբեն Մելիքյանին

Իրավաբանական հանրության ներկայացուցիչները չեն կարող քաղաքական պատասխանատվություն կրող կողմ լինել. Լիլիթ Մակունցը պատասխանել է Ռուբեն Մելիքյանին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան  իր էջում գրառում է կատարել՝ պատասխանելով «Իրավական ուղի« ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի՝ իրեն տրված խորհրդին: Նա մասնավորապես նշել է, որ ամենևին չթերագնահատելով Ռուբեն Մելիքյանի և նրա շուրջ հավաքված իրավաբանների նախաձեռնությունը՝ ընդգծում է, որ Ռուբեն Մելիքյանն իրավաբանական հանրության ներկայացուցիչների հետ չի կարող քաղաքական պատասխանատվություն կրող կողմ լինել։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև. «Ի պատասխան Ռուբեն Մելիքյանի խորհրդի ինձ՝ արձագանքում եմ: Խոսքը ձևական առումով շտաբի առկայության մասին չէ, այլ քաղաքական պատասխանատվության բացակայության մասին։ Քաղաքական պատասխանատվություն ստանձնելու հարցը վերաբերում է քաղաքական ուժերին։ Ամենևին չթերագնահատելով Ռուբեն Մելիքյանի և նրա շուրջ հավաքված իրավաբանների նախաձեռնությունը՝ պիտի ընդգծեմ, որ Ռուբեն Մելիքյանն իրավաբանական հանրության ներկայացուցիչների հետ չի կարող քաղաքական պատասխանատվություն կրող կողմ լինել։ Նրանք հարցի վերաբերյալ ներկայացնում են իրենց տեսակետները՝ զուտ իրավական տեսանկյունից, որը դեռևս քաղաքական պատասխանատվություն չի ենթադրում։ Հանրաքվեն առաջին հերթին քաղաքական գործընթաց է, հետո նոր իրավական»։
21:38 - 21 փետրվարի, 2020