Էմանուել Մակրոն

Էմանուել Մակրոնը (դեկտեմբերի 21, 1977, Ամյեն, Ֆրանսիա) Ֆրանսիայի նախագահն է 2017 թվականից: 2014 թվականի օգոստոսի 26-ին նշանակվել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, արդյունաբերության եւ թվային գործերի նախարար՝ Մանուել Վալսի կառավարությունում: Հրաժարականի դիմում է ներկայացրել 2016թ․ օգոստոսի 30-ին: Անցնելով երկրորդ փուլ՝ հաղթել է նախագահական ընտրություններում։

Երիտասարդ տարիքում Մակրոնը աշխատել է որպես Փարիզի քաղաքապետ Գյորգիս Սարեի օգնական։ Եղել է Սոցիալիստական կուսակցության անդամ 2006-2009թթ․։
 
Մակրոնը հանդիպել է Ֆրանսուա Օլանդի հետ 2006 թվականին եւ միացել նրա աշխատակազմին մինչեւ 2010 թվականը։ 2007թ․ Մակրոնը փորձեց մասնակցել Ազգային Ժողովի ընտրություններին Պիկարդիա երկրամասից Սոցիալիստական Կուսակցության անունից, սակայն նրա դիմումը մերժվեց։ 2010-ին նա հնարավորություն է ստացել աշխատել որպես վարչապետ Ֆրանսուա Օլանդի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, սակայն մերժել է առաջարկը։ 2017 թվականի մայիսի 14-ից Ֆրանսիայի նախագահն է։
Նախագահի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնած Մակրոնը խոստացել է Ֆրանսիան ավելի անկախ դարձնել

 |armenpress.am|

Նախագահի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնած Մակրոնը խոստացել է Ֆրանսիան ավելի անկախ դարձնել |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրված Էմանուել Մակրոնը մայիսի 7-ին պաշտոնապես հինգ տարով ստանձնել է երկրի ղեկավարի պաշտոնը: Երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ Ելիսեյան պալատում: Արարողության ընթացքում Սահմանադրական խորհրդի նախագահ Լորան Ֆաբիուսը հնչեցրել է նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները և դիմելով Մակրոնին՝ հայտարարել. «Հայտարարում եմ Ձեզ Հանրապետության ընտրված նախագահ»: Դրանից հետո Մակրոնը հայտարարվել է Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ մագիստր:Երդմնակալությունից հետո առաջին ելույթում Մակրոնը խոստացել է անել ամեն բան, որպեսզի երկիրն ավելի անկախ լինի ու կարողանա «ֆրանսիական և եվրոպական պատասխան տալ մեր դարի մարտահրավերներին»: Նա նշել է, որ «ներկայիս ժամանակների լրջության գիտակցումն ուղեկցում է իրեն»՝ սկսած Եվրոպայում վերջին շրջանի իրադարձություններից մինչև համավարակ ու բնապահպանական հարցեր: «Շատ հազվադեպ են մեր աշխարհն ու մեր երկիրը բախվել նման մարտահրավերների հետ: Ֆրանսիայի ժողովուրդն ընտրել է ապագայի հստակ նախագիծը, հանրապետական ու եվրոպական նախագիծը, ապակայունացված աշխարհում անկախության նախագիծը, գիտական, սոցիալական ու բնապահպանական առաջընթացի նախագիծը»,- հայտարարել է Մակրոնը:
15:44 - 07 մայիսի, 2022
Էմանուել Մակրոնի երդմնակալության արարողությունը տեղի կունենա Ելիսեյան պալատում

 |factor.am|

Էմանուել Մակրոնի երդմնակալության արարողությունը տեղի կունենա Ելիսեյան պալատում |factor.am|

factor.am: Ապրիլի վերջին երկրորդ ժամկետով վերընտրված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի երդմնակալության արարողությունը տեղի կունենա այսօր՝ մայիսի 7-ին, Ելիսեյան պալատում։Այն կսկսվի Փարիզի ժամանակով 11:00-ին և կտևի մոտ մեկուկես ժամ: Երդմնակալությունը տեղի կունենա Ֆրանսիայի ղեկավարի նստավայրի հանդիսությունների սրահում՝ 450 հյուրերի ներկայությամբ։ Նրանց թվում են  Ֆրանսուա Օլանդը և Նիկոլա Սարկոզին։ Երկրի ղեկավարի երդմնակալության պաշտոնական արարողությունը կսկսվի Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի նախագահ Լորան Ֆաբիուսի կողմից ընտրությունների արդյունքների հրապարակմամբ։ Ապա Պատվո լեգեոնի շքանշանի մեծ կանցլեր գեներալ Բենուա Պուգատը երկրորդ անգամ Մակրոնին կնվիրի պետական բարձրագույն իշխանության խորհրդանիշի շղթան՝ հետևյալ խոսքերով. «Մենք ձեզ ճանաչում ենք որպես Պատվո լեգեոնի շքանշանի մեծ վարպետ»։ Այնուհետև պետության վերընտրված ղեկավարը ելույթ կունենա հյուրերի առջև։
13:07 - 07 մայիսի, 2022
Կրեմլը հայտնել է Պուտինի և Մակրոնի բանակցությունների բովանդակության մասին
 |factor.am|

Կրեմլը հայտնել է Պուտինի և Մակրոնի բանակցությունների բովանդակության մասին |factor.am|

factor.am: Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Պուտինը Մակրոնին տեղեկացրել է «Դոնբասի պաշտպանության և «Ազովստալ»-ից խաղաղ բնակչության տարհանման հատուկ գործողության ընթացքի մասին»։ Նա նաև ներկայացրել է Կիևի հետ բանակցությունների հիմնարար մոտեցումներն ու նշել, որ Մոսկվան բաց է երկխոսության համար։ Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ ՌԴ նախագահն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «ԵՄ անդամ երկրներն անտեսում են Ուկրաինայի անվտանգության ուժերի ռազմական հանցագործությունները»։  Արևմուտքը, նրա խոսքով, կարող է օգնել դադարեցնել այդ վայրագությունները՝ համապատասխան ազդեցություն գործադրելով Կիևի իշխանությունների վրա, ինչպես նաև դադարեցնելով զենքի մատակարարումն Ուկրաինային:  
18:06 - 03 մայիսի, 2022
Մակրոնը «անհանգիստ, բայց պատմական ժամանակաշրջան» է խոստացել ֆրանսիացիներին |armenpress.am|

Մակրոնը «անհանգիստ, բայց պատմական ժամանակաշրջան» է խոստացել ֆրանսիացիներին |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը վերընտրվել է երկրորդ ժամկետով, հայրենակիցներին հայտարարել է, որ իրենց սպասում է դժվարին, բայց պատմական ժամանակաշրջան: «Տարիները, որոնք մեզ սպասում են, հավանաբար հանգիստ չեն լինի: Բայց դրա փոխարեն կմտնեն պատմության մեջ»,- ասել է նա՝ Մարսյան դաշտում հանդես գալով կողմնակիցների առջև: Նախագահը խոստացել է, որ «աշխատելու է ժողովրդի միասնությամբ»: Նա հիշեցրել է նաև Ուկրաինայի իրադարձությունների մասին, ընդգծելով, որ այս համատեքստում «պետք է լսելի լինի Ֆրանսիայի ձայնը»: «Մեզ հարկավոր է ամրապնդվել բոլոր ոլորտներում, և մենք դա կանենք»,- հավելել է Մակրոնը: Իր ելույթում նա ընդունել է, որ շատերը, որոնք իր օգտին են քվեարկել երկրորդ փուլում, դա արել են բացառապես այն բանի համար, որպեսզի թույլ չտան իշխանության գա ծայրահեղ աջերի թեկնածու Մարին լե Պենը: Նաև Մակրոնն ընդունել է, որ բազմաթիվ ֆրանսիացիներ, չհավատալով թեկնածուներից ոչ մեկին, ընդհանրապես չեն ներկայացել ընտրություններին: Նրա խոսքով ինքը հասկանում է, որ այդ ամենը բնակչության մի մասի կողմից իր աշխատանքից դժգոհության նշաններ են, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
11:39 - 25 ապրիլի, 2022
Փաշինյանը պաշտոնապես շնորհավորել է Մակրոնին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

Փաշինյանը պաշտոնապես շնորհավորել է Մակրոնին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթանակի և Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Ուղերձում նշված է. «Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել, Ընդունեք խնդրեմ իմ ամենաջերմ շնորհավորանքները՝ Ֆրանսիայի նախագահական ընտրություններում Ձեր համոզիչ հաղթանակի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահի պատասխանատու պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Ֆրանսիացի ժողովրդի վստահության քվեն նախագահի պաշտոնում նախորդ տարիների Ձեր կատարած ծավալուն աշխատանքի ամենաբարձր գնահատականն է, ինչը վերահաստատում է Ձեր ընտրած քաղաքական ուղեգծի հաջողությունը։ Գալիք հնգամյակի ընթացքում մաղթում եմ Ձեզ ուժ և տոկունություն՝ Ֆրանսիայի Հանրապետության բարձր պաշտոնում Ձեր իմաստուն քաղաքականության շարունակության և ֆրանսիացի ժողովրդին դեպի նոր ձեռքբերումներ առաջնորդելու համար։ Հավատացած եղեք՝ Հայաստանը Ձեր և բարեկամ Ֆրանսիայի կողքին կլինի համատեղ բոլոր մարտահրավերների հաղթահարման գործում։ Համոզված եմ՝ Ձեր վերընտրությունը գալիք հնգամյակի ընթացքում նոր լիցք կհաղորդի Հայաստանի ու Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերություններին և հնարավորություն կտա հաջողությամբ շարունակել միասին համաձայնեցված մեր համատեղ ծրագրերը, այդ թվում՝ երկկողմ տնտեսական հարաբերությունների աշխուժացմանն ուղղված ջանքերը։ Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակում Ֆրանսիայի դերակատարումը մեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու հարցում և հույս հայտնում, որ այն շարունակական կլինի նաև Ձեր նախագահության երկրորդ հնգամյակի ընթացքում։ Մոտ ապագայում Ձեզ Երևանում հյուրընկալելու սպասումով՝ կրկին շնորհավորում եմ վստահ հաղթանակի կապակցությամբ՝ մաղթելով ամենայն հաջողություն։ Խնդրում եմ ընդունել, պարոն նախագահ, խորին հարգանքիս հավաստիքը»։ 
11:00 - 25 ապրիլի, 2022
Exit poll-ի արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահական ընտրություններում առաջատարն Էմանուել Մակրոնն է |hetq.am|

Exit poll-ի արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահական ընտրություններում առաջատարն Էմանուել Մակրոնն է |hetq.am|

hetq.am: Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնն առաջատարն է նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 55-58 %-ը։ Հարցումների արդյունքները, РИА Новости-ի փոխանցմամբ, հրապարակել է բելգիական LN24 հեռուստաընկերությունը։ Ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը հավաքել է 42-45 %։  Հեռուստաընկերությունը հղում է անում «հանրային կարծիքի ուսումնասիրման չորս հեղինակավոր կենտրոնների», որոնք հարցումներ են արել այն ֆրանսիացիների շրջանում, որոնք քվեարկել են մինչև տեղի ժամանակով 17:00-ն (Երևանի ժամանակով 19:00-ն)։ Համաձայն Ֆրանսիայում գործող օրենսդրության՝ մինչև ընտրությունների ավարտը, ցանկացած հարցման արդյունքների կամ ընտրությունների ընթացքի գնահատման հրապարակումն արգելված է։ Օրինախախտներին սպառնում է 75 հազար եվրոյի չափով տուգանք։ 
22:48 - 24 ապրիլի, 2022
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ լռության օր է |armenpress.am|

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ լռության օր է |armenpress.am|

armenpress.am: Լռության օրը, որի ընթացքում արգելված է քարոզարշավներ անցկացնել, Ֆրանսիայի ամբողջ տարածքում կմեկնարկի ապրիլի 23-ին՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլից մեկ օր առաջ: Ընտրությունները կանցկացվեն ապրիլի 24-ին: ՏԱՍՍ-ը տեղեկացնում է, որ Ֆրանսիայի ընտրական օրենսգրքի համաձայն՝ այդ օրը նախագահի թեկնածուներին արգելվում է նախընտրական հանրահավաքներ անցկացնել, հարցազրույցներ տալ, տարբեր տվյալներ հրապարակել, որոնք ընտրություններից առաջ կարող են ազդել ֆրանսիացի ընտրողների կարծիքի վրա: Վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտի (Insee) տվյալների համաձայն՝ ընտրացուցակներում գրանցված է ավելի քան 48 միլիոն ֆրանսիացի։ Հանրային կարծիքի վերջին հարցման համաձայն, որն անցկացրել է Elabe ծառայությունը, նախընտրական արշավի երկրորդ փուլի առաջատարը Մակրոնն է: Ֆրանսիայի նախագահի ընտրությունների առաջին փուլը անցկացվել է ապրիլի 10-ին։ 
13:53 - 23 ապրիլի, 2022
«Ցեղասպանություն» բառը պետք է սահմանեն իրավաբանները, ոչ թե քաղաքական գործիչները. Մակրոնը՝ Բայդենի հայտարարության մասին
 |tert.am|

«Ցեղասպանություն» բառը պետք է սահմանեն իրավաբանները, ոչ թե քաղաքական գործիչները. Մակրոնը՝ Բայդենի հայտարարության մասին |tert.am|

tert.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը France Bleu-ին տված հարցազրույցում բացատրել է իր հրաժարումն Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության գործողությունները «ցեղասպանություն» անվանելուց։Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ «բանավոր էսկալացիան» չի օգնի դադարեցնել պատերազմը։«Բառերը կարևոր են, և մենք բոլորս պետք է շատ զգույշ լինենք, քանի որ իմ դերն ակնհայտորեն խաղաղություն կառուցելն է, այս պատերազմը դադարեցնելը, ամեն գնով խուսափել էսկալացիայից և պաշտպանել ֆրանսիացի տղամարդկանց և կանանց», - ասել է Մակրոնը:Ըստ նրա՝ ցեղասպանությունը պետք է որոշեն իրավաբանները, ոչ թե քաղաքական գործիչները։«Ցեղասպանություն բառն այսօր պետք է սահմանեն իրավաբանները, ոչ թե քաղաքական գործիչները... Այն պետությունները, որոնք դա համարում են ցեղասպանություն, պետք է միջամտեն միջազգային պայմանագրերի համաձայն, ժողովուրդը դա՞ է ուզում, չեմ կարծում... Բոլորը պետք է կարողանան պահպանել սթափությունը։ Բանավոր էսկալացիան՝ առանց բոլոր հետևանքները հաշվի առնելու, Ուկրաինային չի օգնի»,–ընդգծել է քաղաքական գործիչը։
17:40 - 14 ապրիլի, 2022
Մարին Լը Պենը խոստացել է ընտրվելու դեպքում Ֆրանսիան դուրս բերել ՆԱՏՕ-ի միացյալ ռազմական հրամանատարությունից

 |armenpress.am|

Մարին Լը Պենը խոստացել է ընտրվելու դեպքում Ֆրանսիան դուրս բերել ՆԱՏՕ-ի միացյալ ռազմական հրամանատարությունից |armenpress.am|

armenpress.am:  Ֆրանսիայի նախագահի թեկնածու, Ազգային միավորման առաջնորդ Մարին Լը Պենը հայտարարել է, որ ընտրություններում հաղթանակի դեպքում մտադիր է երկիրը դուրս բերել ՆԱՏՕ-ի միացյալ ռազմական հրամանատարությունից: Այս մասին նա խոսել է Փարիզում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: «Ես երբեք չեմ համակերպվի նրա հետ, որ մեր զորքերը ենթարկվեն ՆԱՏՕ-ի կամ եվրոպական հրամանատարությանը: Ֆրանսիան պետք է վերադառնա դաշինքում իր այն կարգավիճակին, որն ունեցել է 1966-2009 թվականներին»,- հայտարարել է Մարին Լը Պենը: Նա ընդգծել է, որ հաղթելու պարագայում մտադիր է Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո ՆԱՏՕ-ին առաջարկել Ռուսաստանի հետ ռազմավարական մերձեցում իրականացնել: Լը Պենը նշել է, որ ինքը շարունակելու է պաշտպանական զինամթերքի տրամադրումն Ուկրաինային, ինչպես նաև աջակցությունը հետախուզական հարցերում: Խոսելով ԵՄ-ի մասին՝ թեկնածուն նշել է, որ մտադիր չէ Ֆրանսիան դուրս բերել կառույցից, այլ ցանկանում է Եվրամիությունը բարեփոխել ներսից: Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 24-ին: Լե Պենի մրցակիցը գործող նախագահ Էմանուել Մակրոնն է:
18:36 - 13 ապրիլի, 2022
Լե Պենը հանդես է եկել եվրոպական կառուցվածքի զարգացման կոչով

 |armenpress.am|

Լե Պենը հանդես է եկել եվրոպական կառուցվածքի զարգացման կոչով |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի նախագահի թեկնածու, ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարի Լե Պենը հայտարարել է, որ իր նպատակը երկրի՝ Եվրամիությունից դուրս գալը չէ: «Ես չեմ ցանկանում դուրս գալ Եվրոպական միությունից: Դա իմ նպատակը չէ», ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին լրագրողներին ասել է Լե Պենը: Նա ընդգծել է՝ ցանկանում է, որ եվրոպական կառուցվածքը զարգացում ապրի: «Արդեն մի քանի տարի է՝ խոսում եմ այդ մասին: Այդ մասին բարձրաձայնել եմ եվրոպական  վերջին ընտրությունների շրջանում ևս: Մենք ձգտում ենք ազգերի եվրոպական  դաշինք ստեղծել»,-նշել է Լե Պենը: Ֆրանսիայի նախագահի ընտրությունների առաջին փուլն անցկացվել է ապրիլի 10-ին: Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության հրապարակած վերջնական արդյունքների համաձայն՝  գործող նախագահ Էմանուել Մակրոնի օգտին քվեարկել է ընտրողների 27, 84 տոկոսը, իսկ Լե Պենի օգտին՝ 23, 15 տոկոսը: Ընտրությունների հաջորդ փուլը կանցկացվի ապրիլի 24-ին:
22:04 - 11 ապրիլի, 2022
Ընտրությունների 2-րդ փուլը որոշիչ կլինի երկրի և ամբողջ Եվրոպայի համար. Մակրոն |tert.am|

Ընտրությունների 2-րդ փուլը որոշիչ կլինի երկրի և ամբողջ Եվրոպայի համար. Մակրոն |tert.am|

tert.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել է ներկայիս նախագահական ընտրությունների նշանակության մասին Ֆրանսիայի և Եվրոպայի համար։ Քաղաքական գործիչը համապատասխան հայտարարությունն արել է ապրիլի 10-ին լրագրողների հետ զրույցում, գրում է regnum.ru-ն։«Խնդրում եմ բոլոր համերկրացիներին՝ անկախ իրենց հայացքներից, աջակցել ինձ երկրորդ փուլում։ Դա որոշիչ կլինի երկրի և ամբողջ Եվրոպայի համար»,- ասել է Մակրոնը։Ֆրանսիայում քվեաթերթիկների 97 տոկոսի հաշվարկից հետո գործող նախագահ Էմանուել Մակրոնն առաջ է անցել մյուս թեկնածուներից՝ առաջին փուլում ստանալով ձայների 27,60 տոկոսը։ Երկրորդ տեղում է հայտնվել Մարին Լը Պենը՝ հավաքելով ձայների 23,41 տոկոսը, իսկ երրորդում՝ Ժան-Լյուկ Մելանշոնը, որը ստացել է ձայների 21,95 տոկոսը։ Ձայների քանակով չորրորդ հորիզոնականում է ծայրահեղ աջակոմյան թեկնածու Էրիկ Զեմուրը  (7,05 տոկոս), հինգերորդում՝ Վալերի Պեկրեսը (4,79 տոկոս)։ 
10:09 - 11 ապրիլի, 2022