ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Զորամասի տարածքի վաճառքի հետևանքով պետությանը պատճառվել է 19 միլիոն 500 հազար դրամի վնաս. ոստիկանություն

Զորամասի տարածքի վաճառքի հետևանքով պետությանը պատճառվել է 19 միլիոն 500 հազար դրամի վնաս. ոստիկանություն

Ոստիկանության ՔՈ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ պետական մարմնում կազմակերպական-տնօրինչական գործառույթներով օժտված ՊՆ իրավասու պաշտոնատար անձինք, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ՊՆ հաշվեկշռում գտնվող, շուրջ 15 և 11 միլիոն դրամ շուկայական արժեքով, Արարատի մարզի Արմաշ համայնքի Երևանյան խճուղու՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված կարգով քաղաքացիներին և իրավաբանական անձանց չփոխանցվող հողերի ցանկում ընդգրկված նախկին զորամասի «հատուկ նշանակության» տարբեր մակերեսներով տարածքները 2009 թվականի հունվարին 4 և 2 միլիոն 500 հազար դրամով ուղիղ վաճառքով օտարել են ՊՆ իրավասու պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված անձանց։ Այնուհետև անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի իրավասու պաշտոնատար անձինք, խմբային շահերից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անտեսելով ՀՀ հողային օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումները, այդ հողամասերի առուվաճառքի պայմանագրերի հիման վրա 2009 թվականի փետրվարին հատկացրել են հողամասի սեփականության իրավունքի վկայականները։ Ապօրինությունների հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 19 միլիոն 500 հազար դրամի վնաս։ Դեպքերի առթիվ հոկտեմբերի 22-ին ՔՈԳՎ-ում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե։
17:10 - 26 հոկտեմբերի, 2021
ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը կմնա կալանավորված |hetq.am|

ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը կմնա կալանավորված |hetq.am|

hetq.am: Վերաքննիչ քրեական դատարանը` նախագահությամբ դատավոր Սևակ Համբարձումյանի, երեկ մերժել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին կալանավորելու որոշման դեմ նրա պաշտպանի բողոքը: Այս մասին ասաց Գալստյանի պաշտպան Օնիկ Առաքելյանը: Հիշեցնենք, որ Գալստյանը  ձերբակալվել է ԶՈւ կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում։  Գործն, ըստ ԱԱԾ-ի, վերաբերում է ՊՆ-ի կողմից անպիտան հրթիռներ գնելուն: Նույն գործով այս պահին կալանավորված են նաև Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և «Պատրոն Դավո» անունով հայտնի Դավիթ Գալստյանը: Վերջինս  ՊՆ-ին ռազմամթերք մատակարարած ընկերության տնօրենն է: Վերաքննիչ քրեական դատարանը քննել և մերժել է նաև Դավիթ Գալստյանի և Դավիթ Տոնոյանի կալանավորման դեմ բողոքները: Ստեփան Գալստյանի պաշտպան Օնիկ Առաքելյանը նշեց, որ հրթիռները, որոնք, ըստ գործի անպիտան են, իրականում աշխատող հրթիռներ են: Ավելին՝ hetq.am-ում
16:17 - 26 հոկտեմբերի, 2021
Գեղարքունիքում ադրբեջանական դիրքերի մասին ՄԻՊ-ի պնդումները հիմնավոր են․ ՊՆ-ն կեղծում է |fip.am|

Գեղարքունիքում ադրբեջանական դիրքերի մասին ՄԻՊ-ի պնդումները հիմնավոր են․ ՊՆ-ն կեղծում է |fip.am|

fip.am: Հոկտեմբերի 18-ին Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել էր, որ մայիս ամսից Գեղարքունիքի մարզում դիրքավորված ադրբեջանական ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել վառելափայտ, կատարել լայնածավալ ճանապարհաշինական և ամրաշինական աշխատանքներ։ Հաջորդ օրը Պաշտպանության նախարարությունը հանդես էր եկել պարզաբանող հայտարարությամբ, որով ՄԻՊ-ի կողմից բարձրաձայնված խնդիրները բնորոշել էր որպես ուռճացված և հայտարարել, որ «գրառման մեջ առկա են մի շարք անճշտություններ, ինչպես նաև պնդումներ, որոնք կտրված են իրականությունից»։ ՊՆ-ի հերքումից հետո ՄԻՊ-ը կրկին վերահաստատեց իր կողմից բարձրաձայնված խնդիրները և որպես ապացույց հրապարակեց մի քանի կադրեր, որոնցում երևում էին ադրբեջանական զինուժի կողմից ամրացված դիրքեր, կառուցված ճանապարհներ։  Պաշտպանության նախարարությունը, ի պատասխան, կրկին պնդեց նախորդիվ արված հերքումը և հորդորեց ՄԻՊ-ին «ձեռնպահ մնալ չճշտված տեղեկություններ տարածելու մոտեցումից»։ «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե որքանով են հիմնավոր Մարդու իրավունքների պաշտպանի պնդումները, և ո՞ր կողմն է կեղծում կամ թաքցնում իրականությունը։  Հոկտեմբերի 18-ին Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արված ահազանգը վերաբերում էր Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ և Վերին Շորժա գյուղերի հարակից հատվածներում ադրբեջանական զինուժի կողմից իրականացված ամրաշինական աշխատանքներին և կուտակված պաշարներին։  «Փաստերի ստուգման հարթակի» լրագրողների խումբը հոկտեմբերի 22-ին և 23-ին եղավ այդ գյուղերում և լուսանկարեց ադրբեջանական դիրքերից մի քանիսը։ Սոթք գյուղի հարակից հատվածներում ադրբեջանական դիրքերն առաջ չեն եկել։ Սա հենց այն հատվածն է, որտեղ գտնվում է Սոթքի ոսկու հանքավայրը, և ինչպես հիշում եք, նախորդ տարվա նոյեմբերի վերջին, երբ ադրբեջանական զինուժը հայտնվեց այս հատվածում, մի քանի օր շարունակ հենց հանքավայրի տարածքում բանակցություններ էին ընթանում Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցչի և ռուսական կողմի միջև։  Այդ օրերից հետո Ադրբեջանի զինուժի կողմից դիրքերի տեղաշարժ չի եղել։ Սոթքի սահմանային հատվածում ադրբեջանական դիրքը Կութ գյուղում մեզ չհաջողվեց լուսանկարել ադրբեջանական դիրքերը, քանի որ ժամկետային զինծառայողներին խստիվ հրաման էր տրվել թույլ չտալ տարածքում տեսա-լուսանկարահանումը (որով խախտվեց լրագրողների օրինական մասնագիտական գործունեության իրականացումը)։ Չնայած այս հանգամանքին՝ «Փաստերի ստուգման հարթակը» նախկինում համացանցում հայտնված տեղեկությունների և տեսանյութերի հիման վրա արդեն իսկ կազմել էր ադրբեջանական զինուժի կողմից զբաղեցրած դիրքերի մոտավոր քարտեզը։ Դրանք հստակ երևում են արբանյակային լուսանկարներում։ Կոորդինատներ 40.1672483, 45.9403143 Վերին Շորժայի հատվածում պատկերը այլ էր։ Ադրբեջանական զինված ուժերը դեռևս մայիսի ներխուժման ժամանակ մի քանի կիլոմետր առաջ են եկել սահմանագծից։ Նույնիսկ կան տեղեր, որ այդ առաջխաղացումն ուղիղ գծով կազմում է 3-ից 4 կմ։  Եվ չնայած հայկական կողմը յուրաքանչյուր ադրբեջանական դիրքի դիմաց ունի սեփական դիրքը, սակայն Ադրբեջանն այս ամիսների ընթացքում էապես ամրացրել է իր դիրքերը, որոշ տեղերում նույնիսկ հնարավոր է տեսնել անվադողերով և հատուկ պատնեշներ կառուցելու համար նախատեսված գաբիոններով ամրացված դիրքեր։ Լուսանկարում պատկերված այս դիրքը գտնվում է Հայաստանի տարածքում, և Պաշտպանության նախարարության կողմից հերքումը, թե ամրացված դիրքերը գտնվում են սահմանի այն կողմում, ակնհայտ կեղծիք է։ Մեկ այլ ադրբեջանական դիրք տեղակայվել է Վերին Շորժան Քարվաճառի Ծար (Զառ) գյուղին կապող լեռնային ճանապարհի վրա՝ սահմանից մոտ 2 կմ խորը՝ Հայաստանի տարածքում։ «Փաստերի ստուգման հարթակը» լուսանկարել էր այս հատվածը նաև այս տարվա մայիսի 18-ին՝ ներխուժումից մի քանի օր անց։ Այդ ժամանակ Ադրբեջանական դիրքում կար միայն մեկ մեծ վրան։ Մինչդեռ նույն դիրքում արդեն Ադրբեջանի զինուժը կարծես թե տեղավորվել է հիմնովին։ Կատարվել են ամրաշինական աշխատանքներ, դիրքը կահավորվել է պարկերով, անվադողերով և այլ բարիկադներով։ Իսկ հենց դիրքում՝ մետաղյա ձողի վրա, տեղադրվել է նաև Ադրբեջանական դրոշը։ Լուսանկարում պատկերված է գրեթե նույն վայրը, ինչ նախորդ լուսանկարում է, սակայն արվել է մեկ այլ դիրքից (ռակուրսից)։ Ինչպես տեսնում ենք, մայիսից մինչ օրս դիրքերում իրականացված ինժեներական աշխատանքներն ակնհայտ են։ Հայկական դիրքում տեղադրված մետաղյա տնակի, վրանի և անվադողերով ամրացված պատնեշի դիմաց ճանապարհի երկու կողմերում Ադրբեջանը կահավորել է իր դիրքերը քարե շինություններով, գաբիոններով, անվադողերով և այլն։  Ի դեպ, հայկական և ադրբեջանական դիրքերն իրարից բաժանված են բառացիորեն մի քանի մետրով։ Շարունակությունը՝ fip.am-ում
15:40 - 26 հոկտեմբերի, 2021
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը. քննարկվել են արցախյան առաջին և երկրորդ պատերազմների արդյունքում անհայտ կորած անձանց վերաբերող հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը. քննարկվել են արցախյան առաջին և երկրորդ պատերազմների արդյունքում անհայտ կորած անձանց վերաբերող հարցեր

Հոկտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահ Ժիլ Կարբոնյեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԽՄԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տարածաշրջանային տնօրեն Մարտին Շյուպը և ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոն: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Քննարկվել են երկկողմ համագործակցությանը, արցախյան առաջին և երկրորդ պատերազմների արդյունքում անհայտ կորած անձանց վերաբերող հարցեր:   ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է ռազմական գործողություննների արդյունքում գերեվարված զինծառայողների և պատանդառված քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի, և վերոնշյալ խնդիրը բացառապես հումանիտար հարթությունում դիտարկելու անհրաժեշտությունը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել ԿԽՄԿ գործադրած ջանքերը, միաժամանակ կարևորելով Կարմիր խաչի գրասենյակների համակարգված աշխատանքը` Ադրբեջանում գերության մեջ գտնվող անձանց կանոնավոր տեսակցությունները և ընտանիքի անդամների հետ նամակագրությունն ապահովելու նպատակով:  Ժիլ Կարբոնյեն նշել է, որ ԿԽՄԿ-ն շարունակական ջանքեր է գործադրում վերը նշված հարցերի կարգավորման ուղղությամբ և ընդգծել, որ Ժնևյան կոնվենցիաները երաշխավորում են ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, նրանց պատվի և արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունքը:
17:51 - 23 հոկտեմբերի, 2021
Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները նույնն են և մազաչափ անգամ չեն փոխվել․ Թաթոյանն անդրադարձել է ՊՆ հայտարարությանը

Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները նույնն են և մազաչափ անգամ չեն փոխվել․ Թաթոյանն անդրադարձել է ՊՆ հայտարարությանը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը արձագանքել է ՀՀ պաշտպանության նախարարության այսօրվա հայտարարությանը։    «1. Զարմացած ենք, որ Պաշտպանության նախարարը միակողմանի ու աղավաղված մեջբերումով հրապարակել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ իր իսկ նախաձեռնած հեռախոսազրույցի փաստը: 2. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները նույնն են և մազաչափ անգամ չեն փոխվել: 3. Թեման համարում ենք փակված»,-գրել է Արման Թաթոյանը։    Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին Արման Թաթոյանը տեղեկացրել էր, որ ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ, բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները:    Պաշտպանության նախարարությունը, արձագանքելով Թաթոյանի այս հայտարարությանը, հոկտեմբերի 19-ին  նշել էր, որ ՄԻՊ-ը ուռճացված տվյալներ է ներկայացնում։   Նախօրեին Արման Թաթոյանը որոշ տվյալներ էր հրապարակել, իչին ի պատասխան այսօր ՊՆ-ն վերահաստատել էր իր պնդումը, ըստ որի ՄՒՊ գրառման մեջ առկա են անճշտություններ։       
18:53 - 22 հոկտեմբերի, 2021
ՀՀ ՊՆ-ն ՄԻՊ գրասենյակին կոչ է անում ձեռնպահ մնալ չճշտված տեղեկություններ տարածելու մոտեցումից

ՀՀ ՊՆ-ն ՄԻՊ գրասենյակին կոչ է անում ձեռնպահ մնալ չճշտված տեղեկություններ տարածելու մոտեցումից

Հոկտեմբերի 21-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից արված հայտարարության առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահաստատում է իր պնդումը, որ հոկտեմբերի 18-ի ՄԻՊ գրառման մեջ առկա են մի շարք կոպիտ անճշտություններ, ինչպես նաև իրականությանը ակնհայտորեն չհամապատասխանող տվյալներ՝ կապված ադրբեջանական ԶՈՒ կողմից Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներ ներթափանցման տարածքներում իրականացվող ամրաշինական աշխատանքների հետ։ «Հավելենք, որ խնդրի շուրջ այսօր կայացած հեռախոսազրույցում Մարդու իրավունքների պաշտպանը, ի պատասխան պաշտպանության նախարարի հարցադրմանը, թե Հայաստանի Հանրապետության ո՞ր տարածքում են իրականացվում իր կողմից ներկայացված լուսանկարներում պատկերված աշխատանքները, նշել է, որ դրանք առավելապես իրականացվում են ոչ թե Հայաստանի տարածքներում, այլ դրանց «հարևանությամբ»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը ՄԻՊ գրասենյակին կոչ է անում ձեռնպահ մնալ չճշտված տեղեկություններ տարածելու մոտեցումից։
17:00 - 22 հոկտեմբերի, 2021
Հայաստանում մեկնարկել են հայ-ռուսական միացյալ զորախմբի մարտավարական զորավարժությունները |armeniasputnik.am|

Հայաստանում մեկնարկել են հայ-ռուսական միացյալ զորախմբի մարտավարական զորավարժությունները |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Այսօր մեկնարկել են Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորման մարտավարական զորավարժությունները:  Միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը  հայտնեց, որ զորավարժություններին մասնակցում են ինչպես Հայաստանի ԶՈւ հատուկ բանակային կորպուսի, այնպես էլ ռուսական 102-րդ ռազմաբազայի ուժեղացված ստորաբաժանումները: Գեներալը նաև ընդգծեց, որ նմանատիպ վարժանքներ անցկացվում են տարին մի քանի անգամ, համատեղ պատրաստության պլանի համաձայն։   Այսօրվա զորավարժություններին խաղարկվելու է մի քանի սցենար։ Զորավարժություններում ներգրավված է մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա, մասնավորապես, տանկեր, հետևակի մարտական մեքենաներ (ՀՄՄ), ինքնագնաց հրետանի։ Ակտիվ փուլից հետո կամփոփվեն արդյունքները, կտրվեն համապատասխան հանձնարարականներ:  
14:35 - 22 հոկտեմբերի, 2021
Պաշտպանը երբեք չի անում հայտարարություններ, որոնք ուռճացված են կամ առավել ևս ունեն անճշտություններ․ՄԻՊ

Պաշտպանը երբեք չի անում հայտարարություններ, որոնք ուռճացված են կամ առավել ևս ունեն անճշտություններ․ՄԻՊ

Գեղարքունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի ամրացման վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 19-ի պարզաբանմամբ հերքել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հոկտեմբերի 18-ի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ Գեղարքունիքի մարզ ապօրինի (unlawful) ներխուժած ադրբեջանական զինված ուժերը ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ իրականացնում են ամրացման ակտիվ, այդ թվում՝ ճանապարհների կառուցման աշխատանքներ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ և այլն:    Սրանից հետո փաստացի սկսվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը վարկաբեկող արշավ, որին միացել է նաև ԱԱԽ քարտուղարը, ի պատասխան ՊՆ հերքման՝ հայտարարությամբ է հանդես եկել ՄԻՊ-ը․   «Նախ, Մարդու իրավունքների պաշտպանի հոկտեմբերի 18-ի հայտարարության պատճառն այն էր, որ ադրբեջանական զինված ուժերի արարքներով կոպտորեն ոտնահարված են ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքի, անվտանգ ու խաղաղ կյանքի, սեփականության և մյուս կենսական իրավունքները (գնդակոծվում է քաղաքացիական բնակչությունը, մարդիկ չեն կարողանում օգտվել իրենց հողատարածքներից և այլն): Պաշտպանին են շարունակում հասցեագրվել քաղաքացիների բազմաթիվ ահազանգեր ու բողոքներ:   Մարդու իրավունքների պաշտպանի ինչպես այս, այնպես էլ ցանկացած այլ հայտարարություն հիմնված է փաստահավաք աշխատանքների հավաստի տվյալների վրա:   Հոկտեմբերի 18-ի հայտարարության նպատակն էր ցույց տալ ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքները և այդ արարքների անմիջական կապը ՀՀ քաղաքացիական բնակիչների կյանքի, սեփականության և կենսական մյուս իրավունքների խախտումների հետ: Հարցն այն է, որ հենց նման արարքներին են հաջորդում նրանց հետագա հանցավոր, այդ թվում՝ ահաբեկչական գործողությունները քաղաքացիական բնակչության և զինծառայողների վրա, որ պաշտպանում են հենց այդ բնակչության կյանքի, անվտանգ ու խաղաղ ապրելու և այլ կենսական իրավունքներ:   Ընդ որում, նշված հայտարարության հիմքում դրված էին փաստեր, որոնք Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հետևողականորեն հավաքագրել է վերջին ամիսների ամենօրյա մշտադիտարկումների և ահազանգերի ուսումնասիրությունների արդյունքներով։   Հետևաբար, Պաշտպանության նախարարության վարչական ապարատի այն պաշտոնյաները, որոնք որոշում են կայացրել հոկտեմբերի 19-ին հանդես գալ ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների արդյունքները կասկածի տակ դնող հայտարարությամբ, պետք է միշտ հիշեն, որ Պաշտպանը երբեք չի անում հայտարարություններ, որոնք ուռճացված են կամ առավել ևս ունեն անճշտություններ:   Առահսարակ, եթե Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է գալիս հրապարակային որևէ հայտարարությամբ, ուրեմն դրա համար ունի հավաստի ապացույցներ՝ ոչ թե մեկը, այլ առնվազն մի քանիսը: Ուստի, նախարարության այդ պաշտոնյաներից պահանջում ենք այլև թույլ չտալ նման անհեռատես ձևակերպումներ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություններին արձագանքելիս:   Ավելին, քաղաքական դժգոհությունները մեղմելու նկատառումով Մարդու իրավունքների պաշտպանի հոկտեմբերի 18-ի ճշգրիտ հայտարարությունը հերքելու փոխարեն, Պաշտպանության նախարարության նշված պաշտոնյաները պետք է գիտակցեին, որ ոչ միայն հերքում են մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ճշգրիտ հայտարարություն, այլ հատկապես միջազգային հարթակներում գեներացնում են ադրբեջանական արշավ ոչ միայն այդ հայտարարության, այլ նաև Պաշտպանի աշխատանքի հավաստիության դեմ, առհասարակ։   Եվ իսկապես՝ ՀՀ պաշտպանության նախարարության հոկտեմբերի 19-ի հերքումն հօգուտ իրենց օգտագործելով՝ ադրբեջանական տեղական ու արտասահմանյան աղբյուրներով հայտարարություններ են արվել այն մասին, որ ՀՀ ՊՆ-ն է պաշտոնապես հավաստում, որ սահմանային բնակիչների իրավունքներին վերաբերող ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները կամ պնդումները կեղծ են և, դիմելով տարբեր ատյանների, պահանջել են Պաշտպանի զեկույցներն ու հայտարարություններն այլևս հիմք չընդունել:   Ստացվում է՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պարտադրված է Պաշտպանության նախարարության վարչական ապարատի պաշտոնյաների հրապարակային պարզաբանել, որ իր զեկույցները, հայտարարությունները կազմվում ու հրապարակվում են հատուկ սկզբունքներով, որ հաշվի են առնվում միջազգային ատյաններում մարդու իրավունքների պաշտպանության հնարավորությունները, որ Մարդու իրավունքների պաշտպանի ամեն խոսքն ունի իր արժեքը և որ դրանք հենց զինծառայողների իրավունքները պաշտպանելու, Զինված ուժերին ու երկրին աջակցելու համար են: Ուստի, պետք է նկատի ունենալ, որ Պաշտպանի զեկույցներն ու հայտարարություններն արվում են, անգամ եթե դրանք կարող են քաղաքական դժգոհություննեի առիթ դառնալ, բայց փոխարենը դրանք դառնում են ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար արժեքավոր աղբյուր՝ օգտագործվելով միջազգային ատյաններում, ինչպես օրինակ՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն է, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և այլն:   Պաշտպանի զեկույցներն ու հայտարարությունները մշտապես հիմնված են առաջնային աղբյուրների, ոչ թե միջնորդավորված ու աղճատված տվյալների վրա: Դրանք հենց արժեքավոր են նրանով, որ անկախ աշխատանքների արդյունք են:   Ի վերջո, պատերազմից հետո ընկած ողջ ժամանակահատվածում Պաշտպանության նախարարությունը գոնե կարող էր ինչ-որ կերպ աջակցել Արբեջանի հետ սահմանների շուրջ անվտանգության գոտի ստեղծելու Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկին, որ ավելի է տարածում ստանում միջազգային հարթակներում: Չէ՞ որ դա ադրբեջանական հանցավոր արարքներից ՀՀ քաղաքացիական բնակչության ու զինծառայողների կյանքի և մյուս իրավունքների պաշտպանության համար է:   ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը միշտ է իր հրապարակային ու ոչ հրապարակային գործունեությամբ աջակցել Զինված ուժերին և շարունակելու է նույն սկզվունքով գործելը: Որևէ անգամ թույլ չի տրվել, որ ստվերվի մեր պետականության բարձրագույն արժեքներից մեկի՝ Զինված ուժերի դերը՝ դրականը միշտ ներկայացնելով նաև տարբեր ատյաններում: Ողջ գործունեության ընթացքում մշտապես ապահովվել է գործընկերային աշխատանք՝ չվնասելու սկզբունքով և նույնն էլ ակնկալում է փոխադարձ։ Իսկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հոկտեմբերի 18-ի հայտարարությունը վերաբերում էր բացառապես ադրբեջանական հանցավոր արարքներին. այն որևէ անդրադարձ չի կատարել ՀՀ դիրքերում անձնվիրաբար ծառայող զինվորականներին։   Գեղարքունիքի նորանշանակ մարզպետին էլ առաջարկում ենք իրազեկման նպատակով հնարավորինս լավ ուսումնասիրել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեության սկզբունքները, աշխատանքի արդյունքներն ու տեղում առկա իրավիճակը և մյուս անգամ անհավաստի տվյալների հիման վրա չփորձել կասկածի տակ դնել Պաշտպանի հայտարարությունները կամ զեկույցները: Հուսով ենք՝ գոնե նվազագույն մակարդակով կպահպանվի համագործակցության այն բարձր որակը, որ ձևավորված էր նախորդ մարզպետի պաշտոնավարման ժամանակ և ապահովում էր մարդու իրավունքների պաշտպանության դրական արդյունքներ:   Սույն հայտարարությամբ հրապարակում եմ ընդամենը մի քանի հավաստի ապացույց՝ կարճ տեսանյութի ձևով, որ հաստատում են ՀՀ ինքնիշխան տարածք՝ Գեղարքունիքի մարզ ադրբեջանական ապօրինի (unlawful) ներխուժումները, ինչպես նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղերի անմիջական հարևանությամբ նրանց զինծառայողների ամրացման աշխատանքները»,-ասված է գրառման մեջ։
00:02 - 22 հոկտեմբերի, 2021
Թուրքիայի դերակատարությունը 44-օրյա պատերազմում նվազեցրել է ՆԱՏՕ-ի հանդեպ վստահությունը. Արշակ Կարապետյան

Թուրքիայի դերակատարությունը 44-օրյա պատերազմում նվազեցրել է ՆԱՏՕ-ի հանդեպ վստահությունը. Արշակ Կարապետյան

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։  Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը և առկա սպառնալիքները, նշել Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմում ՆԱՏՕ-ի անդամ երկրի` Թուրքիայի դերակատարության մասին, ինչը նվազեցրել է տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման գործում ՆԱՏՕ-ի հանդեպ վստահությունը: Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանը և Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր:
19:21 - 21 հոկտեմբերի, 2021
Հոկտեմբերի 25-ից կմեկնարկի ձմեռային զորակոչը

Հոկտեմբերի 25-ից կմեկնարկի ձմեռային զորակոչը

Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունեց «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թ․-ի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշման նախագիծը։ Նախագծով նախատեսվում է հայտարարել 2021 թվականի հոկտեմբերի 25-ից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է նաև, որ  Զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով իրականացվում է 2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը ներառյալ, իսկ օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացվում է 2021 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը ներառյալ։
12:24 - 21 հոկտեմբերի, 2021
Պաշտպանության նախարարն արձագանքել է, որ նպատակահարմար չի համարում իմ այցն առաջնագիծ․ Տիգրան Աբրահամյան

Պաշտպանության նախարարն արձագանքել է, որ նպատակահարմար չի համարում իմ այցն առաջնագիծ․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, նշելով, որ ՊՆ նախարարը, արձագանքելով պատգամավորի ցանկությանը՝ մեկնել ռազմաճակատ, ասել է, թե նպատակահարմար չեն գտնում պատգամավորի այցը առաջնագիծ։    «Պաշտպանության նախարարն արձագանքել է ԳՇ պետին ուղղածս գրությանը՝ նշելով, որ նպատակահարմար չի համարում իմ այցն առաջնագիծ։   Ես չգիտեմ, թե ինչով է զբաղված ԳՇ պետը՝ բացի իր ոլորտում անկարողություն, թուլություն և պաշտոնական դիրքին անհամապատասխանություն դրսևորելուց, բայց իր փոխարեն վերադասն է արձագանքել։   Ուրեմն սրանք իրենց անփառունակ գործունեությունը և ծառայության նկատմամբ ոչ հարիր կեցվածքը քողարկելու համար որոշել են խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ներկայացուցչի մուտքն առաջնագիծ փակել։   Սա նշանակում է, որ սահմանային հատվածում այնպիսի վիճակ է, որը տեղում ֆիքսելը կարող է ոչ միայն այս երկուսի, այլ իրենց քաղաքական առաջնորդի համար խնդիրներ ստեղծել և որպես «լուծում» ԳՇ պետը նախ խախտում է օրենքը՝ պատգամավորի գրությանը սահմանված ժամկետում չպատասխանելով, իսկ ավելի ուշ ՊՆ նախարարն արձագանքում է, թե պատգամավորի այցն առաջնագիծ նպատակահարմար չեն համարում։   Ի դեպ, այսօր խորհրդարան էր եկել պաշտպանության փոխնախարարը, ով բացի իր բերած նախագծից, իր ոլորտին վերաբերող որևէ հարցի ադեկվատ չարձագանքեց։   Սա է երկրի վիճակը, սա է անվտանգության բլոկի դեմքերի վերաբերմունքն ու անպատասխանատու կեցվածքը երկրի առաջ առկա սպառնալիքներին»,-ասված է գրառման մեջ։ 
20:25 - 19 հոկտեմբերի, 2021