ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 177 նոր դեպք․ մահացել է 4 մարդ

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 177 նոր դեպք․ մահացել է 4 մարդ

Սեպտեմբերի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45503 դեպք, որոնցից 41434-ն` առողջացած, 909-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2880 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 231259 թեստավորում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ Այսպիսով` երեկ կատարվել է 3450 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 177 նոր դեպք: Ունենք 201 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 57 (կին), 59 (տղամարդ) և 63 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 280 է:
10:59 - 11 սեպտեմբերի, 2020
Օղու օգտագործման հետեւանքով մահացածների թիվն ավելացել է մեկով. կա թունավորման ընդհանուր 46 դեպք, մահվան՝ 19

Օղու օգտագործման հետեւանքով մահացածների թիվն ավելացել է մեկով. կա թունավորման ընդհանուր 46 դեպք, մահվան՝ 19

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 19-ը մահվան ելքով: Վերջին տվյալները ներկայացնում է առողջապահության նախարարությունը՝ մանրամասնելով, որ դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 10-ը մահվան ելքով, 15-ը՝ Երևանում՝ 7 մահվան ելքով, 2-ը՝ Կոտայքի մարզում՝ 2 մահվան ելքով: Դեռևս շարունակում է բուժում ստանալ 3 պացիենտ, որից 1-ը՝ Էրեբունի ԲԿ-ում (ծայրահեղ ծանր վիճակում (կուրություն), 1-ը՝ Թիվ 1 համալսարանական հիվանդանոցում (ծայրահեղ ծանր վիճակում), 1-ը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում (ծանր վիճակում): Մեթանոլի՝ թույլատրելիից մի քանի անգամ ավելի պարունակությամբ եւ տնային պայմաններում արտադրված օղուց թունավորման առաջին դեպքերը գրանցվել էին Արմավիրում: Կալանավորված է երեք անձ:
16:26 - 10 սեպտեմբերի, 2020
Ռեկորդային թվով թեստավորում մեկ օրում. աճը պայմանավորված է ուսուցիչների թեստավորումներով |armenpress.am|

Ռեկորդային թվով թեստավորում մեկ օրում. աճը պայմանավորված է ուսուցիչների թեստավորումներով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում վերջին 24 ժամում արվել է համավարակի սկզբից մինչև օրս ռեկորդային՝ 3518 թեստավորում . թեստերի նման մեծ թիվը պայմանավորված է նաև նրանով, որ դպրոցներում դասերի մեկնարկին ընդառաջ թեստավորում են անցնում ուսուցիչները: Զրույցում թեստավորումների նման մեծ թիվը սրանով պայմանավորեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը վկայում է, որ ամենամեծ թվով թեստավորումները մինչև այժմ եղել են օրական 1864, 1038, 2329, 2166, 2363, 1892: «Թեստավորումների թվի ավելացումը պայմանավորված է նաև նրանով, որ ուսուցիչներն են թեստավորվում: Պետք է հասցնեն մինչև դասերի սկսվելը թեստավորվել»,-ասաց խոսնակը: Թե օրական քանի ուսուցիչ է թեստավորվում, կախված է նրանից, թե քանի հոգի է անհրաժեշտ թերթիկով այցելում պոլիկլինիկա: Կան ռիսկային խմբում ուսուցիչներ, որոնք չեն գնալու աշխատանքի: Թեստավորումը ուսուցիչների համար ֆինանսական ծախս չի առաջացնի, անվճար է: Ի դեպ, արդեն մի քանի օր է, ինչ թեստավորում է իրականացվում նաև հայկական արտադրության թեստերով: Զուգահեռ արվում է նաև խոցելի խմբերի՝ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց թեստավորում:
14:46 - 09 սեպտեմբերի, 2020
COVID-ի հայկական արտադրության թեստերն արդեն կիրառվում են․ ԱՆ խոսնակ |factor.am|

COVID-ի հայկական արտադրության թեստերն արդեն կիրառվում են․ ԱՆ խոսնակ |factor.am|

factor.am: Նոր կորոնավիրուսն (COVID-19) ախտորոշող հայկական արտադրության թեստերն արդեն կիրառվում են։ Այս մասին փոխանցեց ՀՀ Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Նրա խոսքով՝ այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։ Հավելյալ տեղեկություն ստանալու նպատակով Factor.am-ը կապ հաստատեց Արսեն Առաքելյանի հետ, որը ղեկավարում է COVID-ի հայկական թեստերն արտադրող Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը։ Առաքելյանի տեղեկացմամբ՝ արդեն 47 հազար թեստ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնին է տրամադրվել, ևս 10 հազարն այս շաբաթ կտրամադրվի։ «Օրական 1500-ից մինչև 3000 թեստ ենք արտադրում՝ այն նախնական ծավալով, որը նշել էինք»,- ասաց Արսեն Առաքելյանը։ Հարցին, թե արդյոք թեստերի առաջին խմբաքանակի (100 հազար թեստ) արտադրությունն ավարտի հասցնելուց հետո 2-րդն են սկսելու, Արսեն Առաքելյանը դժվարացավ պատասխանել։ Ըստ նրա՝ ամեն բան կախված է երկրում կորոնավիրուսային իրավիճակից և թվերից։
13:47 - 09 սեպտեմբերի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 45152 դեպք, որոնցից 41023-ն` առողջացած

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 45152 դեպք, որոնցից 41023-ն` առողջացած

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 45152 դեպք, որոնցից 41023-ն` առողջացած, 905-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2945 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 224559 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3518 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 199 նոր դեպք: Ունենք 431 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 89 (կին) և 79 (տղամարդ) տարեկան: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 279 է:
11:01 - 09 սեպտեմբերի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 44953 դեպք, որոնցից 40592-ն` առողջացած

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 44953 դեպք, որոնցից 40592-ն` առողջացած

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Սեպտեմբերի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 44953 դեպք, որոնցից 40592-ն` առողջացած, 903-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3182 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 221041 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1864 թեստավորում, որից ունենք կորոնավիրուսի հաստատված 108 նոր դեպք և 471 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 62 (կին), 57 (տղամարդ) և 68 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 276 է:
11:01 - 08 սեպտեմբերի, 2020
Հայաստանում COVID-19 ախտորոշմամբ ծանր և ծայրահեղ ծանր քաղաքացիների թիվը նվազում է

 |armenpress.am|

Հայաստանում COVID-19 ախտորոշմամբ ծանր և ծայրահեղ ծանր քաղաքացիների թիվը նվազում է |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում սեպտեմբերի 6-ի դրությամբ COVOD-19 ախտորոշում ունեցող քաղաքացիներից ծանր վիճակում է 178-ը, ծայրահեղ ծանր՝  45-ը, թոքերի արհեստական օդափոխության սարքին միացված է 17 պացիենտ. դինամիկան նվազման միտում ունի: Այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: «Այս պահին ծայրահեղ ծանր և ծանր վիճակում պացիենտների թիվը դեպի նվազում է գնում: Դեռ մեկ ամիս առաջ մենք ունեինք 300, 400-ի հասնող  ծանր, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիներ: Երեկվա դրությամբ նրանց թիվը 240 է: Օրական կտրվածքով էլ այն դեպի նվազում է գնում»,-ասաց խոսնակն ու հույս հայտնեց, որ առաջիկայում չի էլ ավելանա: Ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը պայմանավորված է նրանով, թե նոր արձանագրվող դեպքերը որքանով կաճեն: Այս պահին դինամիկան դեպի նվազում է գնում: Խոսնակը, սակայն, քաղաքացիներին հորդորեց զգոնությունը չկորցնել, որ այս վիճակը հնարավոր լինի պահպանել: Հայաստանում սեպտեմբերի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44845 դեպք, որոնցից 40121-ն` առողջացած:  Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3549 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 900 դեպք:
20:25 - 07 սեպտեմբերի, 2020
ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի՝ աշխատանքից ազատված տնօրենը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Առողջապահության նախարարության և Կենտրոնի |tert.am|

ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի՝ աշխատանքից ազատված տնօրենը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Առողջապահության նախարարության և Կենտրոնի |tert.am|

tert.am: «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Գրիգորյանը հայցադիմում է ներկայացրել դատարան, որով պահանջում է իրեն վերականգնել իր նախկին աշխատանքում և գանձել հարկադիր պարապուրդի գումարը:  Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից: Գործում նշված է, որ Սամվել Ռաֆիկի Գրիգորյանը 30.04.2020 թվականին հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի, Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության՝ Սամվել Ռաֆիկի Գրիգորյանի հետ 05.05.2018թ. կնքված աշխատանքային պայմանագրի 6.1 կետի «ժը» ենթակետն իրավաբանական ուժ չունեցող ճանաչելու, ՀՀ Առողջապահության նախարարի 24.02.2020թ. թիվ 24-Ա հրամանն անվավեր ճանաչելու, Սամվել Գրիգորյանին «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի /վերակազմակերպված լինելու դեպքում՝ իրավահաջորդ կազմակերպության տնօրենի պաշտոնում վերականգնելու, «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ից հօգուտ հայցվորի միջին աշխատավարձի չափով գումար հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար բռնագանձելու պահանջների մասին: Հայցադիմումը 2020 թվականի ապրիլի 30-ին մակագրվել է դատավոր Զարուհի Նախշքարյանին և հանձնվել աշխատակազմին մայիսի 5-ին։ Հայցադիմումը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121, 122 հոդվածների պահանջների պահպանմամբ: Առաջին դատական նիստը տեղի է ունեցել օգոստոսի 25-ին, դատաքննության ամսաթիվ է նշանակվել 2020 թվականի հոկտեմբերի 29-ը:
14:55 - 07 սեպտեմբերի, 2020
Ալկոհոլային թունավորումից մահվան 3 նոր դեպք է արձանագրվել

Ալկոհոլային թունավորումից մահվան 3 նոր դեպք է արձանագրվել

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ալկոհոլային թունավորումից մահվան 3 նոր դեպք է արձանագրվել։ Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 17-ը մահվան ելքով, 16 պացիենտ բուժօգնությունը ստանալուց հետո դուրս է գրվել։ Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 9 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 7-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 1 մահվան ելքով: Այս պահին հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում ալկոհոլային թունավորումից բուժում է ստանում 13 պացիենտ։ Պացիենտների մոտ նկատվել են նյարդաբանական ախտանշաններ (սրտխառնոց, գիտակցության մթագնում, գլխապտույտ), կոմատոզ վիճակ, պացիենտներից 3-ի մոտ ի հայտ է եկել կուրություն։ Այս բոլոր նախանշանները բնորոշ են մեթանոլով թունավորմանը: Պացիենտներից միայն 1-ի վիճակը բժիշկները գնահատում են բավարար, իսկ մնացածը շարունակում են մնալ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում։ Կապված վերջին օրերին հանրապետությունում արձանագրված ալկոհոլային թունավորման դեպքերի հետ, որի պատճառ է հանդիսացել ոչ գործարանային արտադրության ոգելից խմիչքի օգտագործումը, ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է զերծ մնալ նմանատիպ արտադրության, անհայտ ծագման, «տնական», խանութից գնված առանց մակնշման, դեղատնից գնված սպիրտի օգտագործումից: Հիշեցում Էթիլ սպիրտից սուր թունավորման ախտանշաններն են՝ գրգռում, սրտխառնոց, փսխում, որովայնի ցավ, գլխացավ և գլխապտույտ, նիստագմ, դիպլոպիա, թույլ համակենտրոնացում, անհավասարակշռություն, քնկոտություն, ատաքսիա, կոմա, ցնցումներ, շնչառության խանգարում, ճնշման իջեցում, սրտի դանդաղ աշխատանք, մարմնի ջերմաստիճանի իջեցում, հիպոգլիկեմիա: Մեթիլ սպիրտի պարագայում, կախված թունավոր նյութերի քանակությունից, թունավորման ախտանշանները կարող են ի հայտ գալ մի քանի ժամից մինչև 1-2 օրվա ընթացքում։ Հիմնական ախտանշաններն են՝ գլխապտույտ և գլխացավ, սրտխառնոց և փսխում, մկանային, հոդերի և որովայնի ցավ, գիտակցության մթագնում, քնկոտություն, լուսավախություն, սպեցիֆիկ ազդեցություն տեսողության վրա՝ ընդհուպ մինչև կուրություն, արյան մեջ հեմոգլոբինի և էրիթրոցիտների մակարդակի բարձրացում, իսկ մեզի մեջ սպիտակուցների և հիալինային գլանների հայտնաբերում։ Վերոնշյալ ախտանշանների ի հայտ գալու պարագայում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի և չզբաղվել ինքնաբուժմամբ։
12:35 - 05 սեպտեմբերի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 44649 դեպք, որոնցից 39823-ն` առողջացած

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 44649 դեպք, որոնցից 39823-ն` առողջացած

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 44649 դեպք, որոնցից 39823-ն` առողջացած, 895-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3656 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 215810 թեստավորում: Մեկ օրում իրականացվել է 2166 թեստավորում։   Այսպիսով` ունենք կորոնավիրուսի հաստատված 188 նոր դեպք և 566 առողջացած։   Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 69 (տղամարդ), 70 (տղամարդ), 83 (տղամարդ) և 84 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։   Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 275 է:
10:57 - 05 սեպտեմբերի, 2020
Ալոկոհոլային թունավորման հետեւանքով տուժած 8 քաղաքացու առողջական վիճակը ծանր է |armtimes.com|

Ալոկոհոլային թունավորման հետեւանքով տուժած 8 քաղաքացու առողջական վիճակը ծանր է |armtimes.com|

armtimes.com: Սեպտեմբերի 4-ի ժամը 11-ի դրությամբ ալկոհոլային թունավորման դեպքերից տուժած 12 քաղաքացի շարունակում է բուժումը հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում: Նրանցից 8-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, 4-ինը՝ միջին ծանրության: Տվյալները հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարության լրատվական բաժնից: Վերջին օրերին Երեւանում, Արմավիրի եւ Կոտայքի մարզերում եղել էին ալկոհոլային խմիչքից թունավորումներ։ ԱՆ-ից նաեւ հայտնում են, որ թունավորման հավանական աղբյուրը ոչ գործարանային արտադրության օղու եւ բժշկական սպիրտի օգտագործումն է: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը արդեն իսկ տեղեկացրել է, որ Արմավիրում իրացված տնայնագործ օղու մեջ հայտնաբերվել է մեթիլ սպիրտի բավական մեծ չափաքանակ: Դժբախտ դեպքերից խուսափելու նպատակով նախարարությունը կոչ է անում զերծ մնալ եւ չօգտագործել անհայտ ծագման, ոչ գործարանային արտադրության ոգելից խմիչք։
14:52 - 04 սեպտեմբերի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 44461 դեպք, որոնցից 39257-ն` առողջացած

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 44461 դեպք, որոնցից 39257-ն` առողջացած

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 44461 դեպք, որոնցից 39257-ն` առողջացած, 891-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4041 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 213644 թեստավորում: Մեկ օրում իրականացվել է 2363 թեստավորում։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսի հաստատված 190 նոր դեպք և 402 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 64 (տղամարդ), 81 (կին), 61 (կին) և 83 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 272 է:
11:04 - 04 սեպտեմբերի, 2020