ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

ԱՆ հրամանը ոչ թե աբսուրդային է, այլ օրվա հրամայական․ Առողջապահության նախարարություն

ԱՆ հրամանը ոչ թե աբսուրդային է, այլ օրվա հրամայական․ Առողջապահության նախարարություն

Երեկվանից մամուլում ակտիվորեն շրջանառվում է տեղեկատվություն, թե իբր նախարար Արսեն Թորոսյանն աբսուրդային հրաման է արձակել և ԱՆ-ի գրությամբ հրամայված է բոլոր բուհերին ու միջին մասնագիտական հաստատություներին ազատվել 65 և ավել տարիք ունեցող բոլոր դասախոսներից, ինչի կապակցությամբ հայտնում եմ, որ նշվածը չի համապատասխանում իրականությանը և ներկայացվում է այլ քողի ներքո և խեղաթյուրված է։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։ Ցանկանում ենք տեղեկացնել, որ  նախ և առաջ նշվածը ոչ թե հրաման է, այլ հրամանի նախագիծ և գտնվում է քննարկումների և լրաշմակումների փուլում, և միևնույն ժամանակ հանդիսանում է ոչ թե աբսուրդային, այլ օրվա հրամայական, և կորոնավիրուսային հիվանդության իրավիճակով պայմանավորված մինչ այս պահն ընդունված բոլոր փաստաթղթերում, իրավական ակտերում նշվել է, որ  անհրաժեշտ է հնարավորինս ձեռնպահ մնալ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատավայր կանչելուց, ինչն ուղղված է եղել ոչ թե ռիսկի խումբ հանդիսացող աշխատակիցներից ազատվելուն, այլ վերջիններիս պաշտպանելուն։ Տվյալ առաջարկն ուղղված է ոչ թե ռիսկի խմբում գտնվող անձանց աշխատանքից կամ ուսման իրավունքից զրկվելուն, այլ վերջիններիս անվտանգության ապահովմանը, որպեսզի նրանք հնարավորություն ունենան իրենց մասնագիտական գիտելիքներն ու ներուժը ծառայեցնել պետությանը նաև կորոնավիրուսային հիվանդության պայմաններում՝ հեռավար սկզբունքով, իսկ համաճարակային իրավիճակի կայունացումից հետո անցնել իրենց բնականոն աշխատանքին։ Կոչ ենք անում և հորդորում նախքան որևէ «Ցնցող» լուր հայտնելը պարզապես ամբողջությամբ ծանոթանալ իրավիճակին, առկա փաստաթղթերին և վերլուծել իրականությունը և ոչ թե փորձել պղտոր ջրում ձուկ որսալ և դիվիդենտներ հավաքել բառախաղերի միջոցով։
11:56 - 15 սեպտեմբերի, 2020
Այսօր հաստատվել է կորոնավիրուսի 150 նոր դեպք, առողջացել է՝ 248-ը․ ԱՆ

Այսօր հաստատվել է կորոնավիրուսի 150 նոր դեպք, առողջացել է՝ 248-ը․ ԱՆ

Սեպտեմբերի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46119 դեպք, որոնցից 41941-ն` առողջացած, 920-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2975 պացիենտ: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։ Ընդհանուր առմամբ կատարվել է 243704 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2761 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 150 նոր դեպք: Ունենք 248 առողջացած: Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 65 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 283 է:
11:00 - 15 սեպտեմբերի, 2020
Արսեն Թորոսյանն Արցախում մասնակցել է շտապօգնության մեքենաների հանձնման արարողությանը

Արսեն Թորոսյանն Արցախում մասնակցել է շտապօգնության մեքենաների հանձնման արարողությանը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գտնվում է Արցախի Հանրապետությունում: Նախարարը հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանի հետ: Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության համար և նշել, որ ողջունելի են բարեփոխումները, որոնք ուղղված են Արցախի առողջապահական համակարգի զարգացմանը, հասանելիությանն ու մատչելիությանը: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը կարևորել է ՀՀ առողջապահության նախարարության և բժշկական կենտրոնների հետ համագործակցությունը` բարձրակարգ մասնագետների ներգրավման և տեղի անձնակազմի հետ շարունակական վերապատրաստման դասընթացների կազմակերպման առումով: Նշենք, որ նախարարը Արցախ է մեկնել Հայաստանի կառավարության կողմից նվիրաբերված շտապօգնության մեքենաների և ռեանիմոբիլների հանձնման արարողությանը մասնակցելու համար: Հանդիպման ավարտից հետո Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել շտապօգնության մեքենաների հանձնման հանդիսավոր արարողությունը:
17:38 - 14 սեպտեմբերի, 2020
Պետք է շարունակենք որակյալ և լայնածավալ կապիտալ ծախսեր իրականացնել. վարչապետ

Պետք է շարունակենք որակյալ և լայնածավալ կապիտալ ծախսեր իրականացնել. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր քննարկվել է 2020թ. բյուջեով, ինչպես նաև վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող կապիտալ ծախսային ծրագրերի միջանկյալ կատարողականը: Վարչապետին զեկուցվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Առողջապահության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող միջոցառումների մասին: Ներկայացվել է ճանապարհաշինության, էներգետիկ, ջրային, տարածքային ու քաղաքային ենթակառուցվածքների, կոշտ կենցաղային թափոնների, առողջապահության, կրթության ոլորտների կապիտալ ծախսային ծրագրերի ընթացքը, քննարկվել են միջանկյալ արդյունքները և հետագա քայլերը: Նշվել է, որ առանձնակի թափով իրականացվում է ճանապարհաշինությունը, նախատեսված մրցույթները կայացել են, շինարարական աշխատանքները բնականոն ընթանում են: Արծարծվել են ճանապարհաշինության տեխնիկական հսկողությանն առնչվող հարցեր: Վարչապետը, կարևորելով գործընթացի որակյալ և նախատեսված ծավալով իրականացումը, հանձնարարել է առաջարկ ներկայացնել ճանապարհների լոտերի խոշորացման նպատակահարմարության վերաբերյալ: Խորհրդակցությանը քննարկման առարկա են դարձել նաև նշված ուղղություններով 2020թ. նոր նախաձեռնությունները: Կրթության ոլորտի ծախսային ծրագրերի շրջանակում վարչապետն առաջարկել է ուսումնասիրել որոշ համայնքներում «Մոդուլային» տիպի մանկապարտեզի կառուցման հնարավորությունները՝ բերելով Արմավիրի մարզի Արևիկ համայնքի մանկապարտեզի օրինակը: Արևիկի «Մոդուլային» տիպի մսուր-մանկապարտեզը կառուցվում է պետական բյուջեի միջոցներով, և շուրջ 30 տարի դադարից հետո այս համայնքը մինչև տարեվերջ 140 տեղանոց մանկապարտեզ կունենա:Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին՝ գույքագրել այն համայնքները, որտեղ «Մոդուլային» տիպի մանկապարտեզի կառուցումը կարող է նպատակահարմար լինել՝ ելնելով համայնքի կարիքներից և հնարավորություններից: Նիկոլ Փաշինյանը նաև հանձնարարել է վերջնականացնել կրթական ու առողջապահական կապիտալ նոր նախաձեռնությունների ցանկը և տեղեկատվություն ներկայացնել դրանց ընթացքի վերաբերյալ: «Կապիտալ ծախսերի իրականացումը նշանակում է աշխատատեղերի ստեղծում, աշխատավարձով ապահովում, նշանակում է շահույթ գեներացնող և ստացող տնտեսվարողներ: Սա, իհարկե, նպաստում է երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը, և այս առումով մենք պետք է շարունակենք որակյալ և լայնածավալ կապիտալ ծախսային ծրագրեր իրականացնել», - ամփոփելով նշել է վարչապետը:
17:35 - 14 սեպտեմբերի, 2020
Արսեն Թորոսյանը ծանոթացել է Մարտունու բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքներին

Արսեն Թորոսյանը ծանոթացել է Մարտունու բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքներին

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Արսեն Թորոսյանը ծանոթացել է Մարտունու բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքներին:   «2020 թվականի հուլիսից Մարտունիում մեկնարկել են նոր բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքները։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր Արցախ ուղևորվելու ճանապարհին այցելել է շինհրապարակ և ծանոթացել աշխատանքներին։   Նախատեսվում է 2022թ-ի հուլիսից 65 մահճակալ հզորությամբ նորակառույց բազմաֆունկցիոնալ բժշկական կենտրոն ունենալ՝ միջազգային արդի բոլոր չափանիշներին համապատասխան։ Վերջինս կսպասարկի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի և տարածաշրջանի բնակչությանը:   Մարտունու բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքները՝ տիպային նախագծով, իրականացվում են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակներում:   Նախագծման փուլից սկսած մինչև բժշկական կենտրոնի հագեցման ավարտը բոլոր աշխատանքները համակարգվում եմ Առողջապահության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից։   Նախարարը վաղը ներկա կլինի Արցախում ՀՀ կառավարության կողմից նվիրաբերած շտապօգնության մեքենաների և ռեանիմոբիլների հանձնման արարողությանը»,-նշված է նախարարության ֆեյսբուքյան էջում։  
14:56 - 13 սեպտեմբերի, 2020
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 21-ը մահվան ելքով, իսկ 25-ը բուժում ստանալուց հետո դուրս է գրվել: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Դժբախտ դեպքերից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը կոչ է անում զերծ մնալ և չօգտագործել անհայտ ծագման, ոչ գործարանային արտադրության ոգելից խմիչք։ Նախարարությունից հիշեցնում են՝ էթիլ սպիրտից սուր թունավորման ախտանշաններն են՝ գրգռում, սրտխառնոց, փսխում, որովայնի ցավ, գլխացավ և գլխապտույտ, նիստագմ, դիպլոպիա, թույլ համակենտրոնացում, անհավասարակշռություն, քնկոտություն, ատաքսիա, կոմա, ցնցումներ, շնչառության խանգարում, ճնշման իջեցում, սրտի դանդաղ աշխատանք, մարմնի ջերմաստիճանի իջեցում, հիպոգլիկեմիա: Մեթիլ սպիրտի պարագայում, կախված թունավոր նյութերի քանակությունից, թունավորման ախտանշանները կարող են ի հայտ գալ մի քանի ժամից մինչև 1-2 օրվա ընթացքում։ Հիմնական ախտանշաններն են՝ գլխապտույտ և գլխացավ, սրտխառնոց և փսխում, մկանային, հոդերի և որովայնի ցավ, գիտակցության մթագնում, քնկոտություն, լուսավախություն, սպեցիֆիկ ազդեցություն տեսողության վրա՝ ընդհուպ մինչև կուրություն, արյան մեջ հեմոգլոբինի և էրիթրոցիտների մակարդակի բարձրացում, իսկ մեզի մեջ սպիտակուցների և հիալինային գլանների հայտնաբերում։ Վերոնշյալ ախտանշանների ի հայտ գալու պարագայում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի և չզբաղվել ինքնաբուժմամբ։
14:29 - 12 սեպտեմբերի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 45675 դեպք, որոնցից 41605-ն` առողջացած

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 45675 դեպք, որոնցից 41605-ն` առողջացած

ՀՀ Առողջապահության նախարարությունը հյատնում է, որ սեպտեմբերի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 45675 դեպք, որոնցից 41605-ն` առողջացած, 911-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2878 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 234631 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3372 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 172 նոր դեպք: Ունենք 171 առողջացած: Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 61 և 55 տարեկան տղամարդիկ: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 281 է:
11:00 - 12 սեպտեմբերի, 2020
Առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է անհատական պաշտպանության միջոցների ցանկը

Առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է անհատական պաշտպանության միջոցների ցանկը

Առողջապահության նախարարի հրամանով հաստատվել են անհատական պաշտպանության միջոցների ցանկը, կիրառման դեպքերն ու կարգը, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։ «Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20.1 հոդվածի 3-րդ մասը՝ հրամայում եմ հաստատել` 1) Անհատական պաշտպանության միջոցների կիրառման դեպքերն ու կարգը` համաձայն Հավելված 1-ի, 2) Անհատական պաշտպանության միջոցների սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները` համաձայն Հավելված 2-ի, 3) Անհատական պաշտպանության միջոցների ցանկը՝ համաձայն Հավելված 3-ի: 2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո` անմիջապես: 1. Անհատական պաշտպանության միջոցների (այսուհետ՝ ԱՄՊ) կիրառման դեպքերի և կարգի, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող պետական կառավարման, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեմ պայքարի միջոցառումների կազմակերպման, իրականացման ու գնահատման գործընթացներին մասնակցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ բժշկական կազմակերպություններ) մասնագետների վրա: 2. Փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է բոլորի համար, բացառությամբ մինչև 5 տարեկան երեխաների, բնակության վայրում, անձնական ավտոմեքենաներով երթևեկելիս, ծխելիս, խմելիս, սնվելիս, ինչպես նաև Առողջապահության նախարարի կողմից հաստատված սանիտարական կանոններով սահմանված այլ դեպքերի: 3. Բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում դիմակ չկրելու պայմաններն են՝ 1) Տարիքը՝ 0-5 տարեկանը ներառյալ. 2) Հայաստանի Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողներ և միջոցառման անմիջական մասնակիցներ (բացառությամբ հանդիսականների, հյուրերի, լրագրողների և սպասարկող անձնակազմի). 3) Քրոնիկ շնչառական հիվանդությունների առկայություն՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարություն, 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարությունը՝ պայմանով, որ նշված անձինք իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ. 4) ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելը. 5) բացօթյա հանգստի նպատակով հատուկ առանձնացված վայրերում, հանգստյան գոտիներում և լողափներում, սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում, սակայն ոչ՝ զբոսայգիներում, քաղաքային պուրակներում, բուսաբանական և կենդանաբանական այգիներում, պատմամշակութային վայրեր այցելությունների, ուխտագնացության, որպես տնտեսական գործունեություն կազմակերպված՝ անհատական և խմբային արշավների, էքսկուրսիաների, քայլարշավների, ուղևորությունների և նման բնույթի այլ միջոցառումներին մասնակցությունը. 6) հեռուստահաղորդավարների` հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում միայնակ գտնվելը. 7) հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգմանություն իրականացնելը. 8) խուլ-համրությունը (խլությամբ տառապող անձինք, որոնք շրթունքների շարժումներին հետևելով են ընկալում խոսքը). 9) մտավոր հետամնացությունը կամ հոգեկան խանգարումները. 10) կոգնիտիվ խանգարումները. 11) դեմքի վնասվածքը կամ բերանի շրջանում դիմածնոտային միջամտությունը. 12) ծխելը, խմելը և սնվելը: 4. Բժշկական կազմակերպություններում բուժանձնակազմի կողմից բժշկական դիմակները ընտրվում և կիրառվում են՝ ելնելով վարակի փոխանցման ռիսկից, իրավիճակից և բուժանձնակազմի գործունեության հանգամանքից: 5. Բժշկական կազմակերպությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ժամանակ օգտագործվող անհատական պաշտպանության միջոցների կիրառման դեպքերը ներկայացված են սույն հրամանի աղյուսակ 1-ում:
10:58 - 12 սեպտեմբերի, 2020
Հայկական արտադրության թեստերը համապատասխանում են բոլոր չափորոշիչներին․ ԱՆ խոսնակ |civilnet.am|

Հայկական արտադրության թեստերը համապատասխանում են բոլոր չափորոշիչներին․ ԱՆ խոսնակ |civilnet.am|

civilnet.am: Սեպտեմբերի 3-8-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է ուսումնական հաստատությունների անձնակազմի շրջանում  5 917 թեստավորում, որից 56-ի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն։ Այս մասին հայտնեց առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Նիկողոսյանի փոխանցմամբ՝ կատարվել է այդ  անձանց մանրամասն համաճարակաբանական հետազոտություն, պարզվել է վերջիններիս հետ սերտ շփված անձանց շրջանակը։ Դրական դեպքերը և կոնտակտավորները մեկուսացվել են 14 օրով։ Առողջության առաջնային պահպանման կենտրոնի (ԱԱՊԿ) կողմից 14 օրվա ընթացքում իրականացվելու է առողջական վիճակի ամենօրյա հսկողություն։ Նիկողոսյանը նշեց նաև, որ կորոնավիրուս ախտորոշող հայկական արտադրության թեստերն արդեն կիրառվում են։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը փոձարկել է դրանք, թեստերը համապատասխանում են բոլոր չափորոշիչներին։ Սեպտեմբերի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 177 նոր դեպք, ապաքինվել է 201 մարդ, մահացել է 3 մարդ։ Կատարված 3 450 թեստերից դրական է 5 տոկոսը։  
15:01 - 11 սեպտեմբերի, 2020
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 177 նոր դեպք․ մահացել է 4 մարդ

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 177 նոր դեպք․ մահացել է 4 մարդ

Սեպտեմբերի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45503 դեպք, որոնցից 41434-ն` առողջացած, 909-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2880 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 231259 թեստավորում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ Այսպիսով` երեկ կատարվել է 3450 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 177 նոր դեպք: Ունենք 201 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 57 (կին), 59 (տղամարդ) և 63 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 280 է:
10:59 - 11 սեպտեմբերի, 2020
Օղու օգտագործման հետեւանքով մահացածների թիվն ավելացել է մեկով. կա թունավորման ընդհանուր 46 դեպք, մահվան՝ 19

Օղու օգտագործման հետեւանքով մահացածների թիվն ավելացել է մեկով. կա թունավորման ընդհանուր 46 դեպք, մահվան՝ 19

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 19-ը մահվան ելքով: Վերջին տվյալները ներկայացնում է առողջապահության նախարարությունը՝ մանրամասնելով, որ դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 10-ը մահվան ելքով, 15-ը՝ Երևանում՝ 7 մահվան ելքով, 2-ը՝ Կոտայքի մարզում՝ 2 մահվան ելքով: Դեռևս շարունակում է բուժում ստանալ 3 պացիենտ, որից 1-ը՝ Էրեբունի ԲԿ-ում (ծայրահեղ ծանր վիճակում (կուրություն), 1-ը՝ Թիվ 1 համալսարանական հիվանդանոցում (ծայրահեղ ծանր վիճակում), 1-ը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում (ծանր վիճակում): Մեթանոլի՝ թույլատրելիից մի քանի անգամ ավելի պարունակությամբ եւ տնային պայմաններում արտադրված օղուց թունավորման առաջին դեպքերը գրանցվել էին Արմավիրում: Կալանավորված է երեք անձ:
16:26 - 10 սեպտեմբերի, 2020
Ռեկորդային թվով թեստավորում մեկ օրում. աճը պայմանավորված է ուսուցիչների թեստավորումներով |armenpress.am|

Ռեկորդային թվով թեստավորում մեկ օրում. աճը պայմանավորված է ուսուցիչների թեստավորումներով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում վերջին 24 ժամում արվել է համավարակի սկզբից մինչև օրս ռեկորդային՝ 3518 թեստավորում . թեստերի նման մեծ թիվը պայմանավորված է նաև նրանով, որ դպրոցներում դասերի մեկնարկին ընդառաջ թեստավորում են անցնում ուսուցիչները: Զրույցում թեստավորումների նման մեծ թիվը սրանով պայմանավորեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը վկայում է, որ ամենամեծ թվով թեստավորումները մինչև այժմ եղել են օրական 1864, 1038, 2329, 2166, 2363, 1892: «Թեստավորումների թվի ավելացումը պայմանավորված է նաև նրանով, որ ուսուցիչներն են թեստավորվում: Պետք է հասցնեն մինչև դասերի սկսվելը թեստավորվել»,-ասաց խոսնակը: Թե օրական քանի ուսուցիչ է թեստավորվում, կախված է նրանից, թե քանի հոգի է անհրաժեշտ թերթիկով այցելում պոլիկլինիկա: Կան ռիսկային խմբում ուսուցիչներ, որոնք չեն գնալու աշխատանքի: Թեստավորումը ուսուցիչների համար ֆինանսական ծախս չի առաջացնի, անվճար է: Ի դեպ, արդեն մի քանի օր է, ինչ թեստավորում է իրականացվում նաև հայկական արտադրության թեստերով: Զուգահեռ արվում է նաև խոցելի խմբերի՝ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց թեստավորում:
14:46 - 09 սեպտեմբերի, 2020